Փրկության մանիֆեստը
Փրկության մանիֆեստը
Հայաստանի կործանման պատճառը ոչ թե արտաքին թշնամին է, այլ պետության պաշտամունքը։ Պետությունը վարչախումբ է, որը հարկով ու դրամը կեղծելով թալանում է քաղաքացուն։ Կա՛մ հարուստ պետություն ու աղքատ ժողովուրդ, կա՛մ նվազագույն պետություն ու ազատ, զինված, հարուստ ժողովուրդ, այլ ընտրանք չկա։
MANIFESTO OF SALVATION
The cause of Armenia’s collapse is not the external enemy, but the cult of the state and intellectual short-sightedness. The state is the ruling apparatus itself, which plunders the citizen through taxes and debasement of money. Either a rich state and poor people, or a minimal state and a free, armed, rich people; there is no other option.
Պետությունն ընդեմ ժողովրդի
Երկիրը հզորացնելու բանաձեւերը
Այս գիրքը հասցեգրվում է Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց: Գիրքը հայերենով առաջին անգամն է այսքան հակիրճ ու բազմակողմանի քննարկում իրեն պետություն հռչակած պետերի հնարավոր ազնիվ ու արդար վարչախմբի գոյության նկատմամբ ՀՀ-ի մտավորականության մեծագույն մասի կույր հավատի թողած կործանարար հետևանքները: Գրքի վերջին՝ 10-12-րդ գլուխները ներկայացնում են իրենց պետություն հռչակած վարչախմբի հասցըրած հարատև չարիքը նվազագույնը դարձնելու թիրախային ելակետերի գիտական, բայց ընդամենը ուրվագիծը:
Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը
Կան այնպիսի ժողովուրդներ, ում գաղափարախոսությունը սնահավատության, նախապաշարմունքի ու մոլորությունների այն տեսակ մի տարօրինակ խառնուրդ է, որ այդ ժողովուրդները ոչ մի անգամ չեն պարզում, թե իրենց դժբախտությունների ու թշվառության պատճառն ի´նչն է, ու հենց սրա համար էլ պատմության բեմից վերանում գնում են:
Գրքեր
Շեքսպիր և Լեվ Տոլստոյ
Լեվ Տոլստոյի «Շեքսպիրի ու դրամայի մասին» գործի թարգմանությունը, իմ մեկնություններով ու կրիտիկայով
“ՓՈՔՐԻԿ ԻՇՈՒԿՆ ՈՒ ԳՈՐՇ ԳԱՅԼԸ”
հեքիաթ` 27 պատկերով, մի նախաբանով ու էրկու հավելվածով, մեծերի ու փոքրերի համար
ԼԵԶՎԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Սա 1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է, ինչը, շարունակելով Մ. Աբեղյանի գիտական մեթոդն ու այդ մեթոդը լրացնելով Ֆերդինանդ դե Սոսյուրի հետազոտական մեթոդով, ինչպես նաև պռաքսեոլոգիական հետազոտությունների հիմնադիր Լուդվիգ ֆոն Միզեսի ու սպոնտան կարգերի տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի մեթոդներով, այս վերջին 89 տարում առաջին անգամ, վերականգնում է հայերենի սինքրոն լեզվաբանության գիտականությունը:
About the Author