ՀՏԴ

ԳՄԴ

Գիշերվանն ախր վաղո´ւց եմ սովոր / Մերուժան Հարութունյան. – Եր.: Edit Print, 2024, 168 էջ

Այս գիրքը հասցեատերը արտասահմանյան պոեզիայով հետաքրքրվողներն են:

Գիրքն ընդգրկում է – Է. Ա. Պոյի, Ս. Եսենինի, Մ. Լերմոնտովի, Ռ. Բյորնզի, Ռ. Ֆրոստի, Բ. Պաստեռնակի, Դ. Թոմասի, Օ. Մանդելշտամի, Ի. Բրոդսկու, Վ. Էմ(փ)սոնի, Թ. Հարդիի, Վ. Բ. Եյցի, Դ. Հ. Լոուրենսի, Ֆ. Գ. Լորկայի, Ռ. Մ. Ռիլկեի, Վ. Բլեյքի, Յ. Վ. Գյոթեի, Ջ. Միլթոնի, Ա. Պուշկինի, Ա. Բլոկի, Վ. Շալամովի, Յ. Շևչուկի, Ս. Թիզդեյլի, Լ. Քոհենի, Ֆ. Վիյոնի, Հ. Հեսսեի, Է. Փաունդի, Վ. Կ. Վիլյամզի ու Թ. Ս. Էլիոթի ու այլոց մի քանի ոտանավորի հայերեն թարգմանությունները, փոխադրությունները ու, երբեմն էլ, նմանակումները:

This book, I Am Acquanted with the Night, is addressed to those Armeninans interested in foreign poetry. It contains author’s Armenian translations and – sometimes – versions of some poems by: E. A. Po, S. Yesenin, M. Lermontov, R. Burns, R. Frost, B. Pasternak, D. Thomas, O. Mandelshtam, I. Brodski, W. Empson, T. Hardy, W. B. Yeats, D. H. Lowrence, F. G. Lorca, R. M. Rilke, W. Blake, J. W. Geothe, J. Milton, A. Pushkin, A. Block, V. Shalamov, Y. Shevtchuk, S. Teasdale, L. Cohen, F. Villon, H. Hesse, E. Pound, W. C. Williams, T. S. Eliot and a few others.

ISBN

© Հարությունյան Մերուժան, 2024

Բոլոր իրավունքները պահպանված են: Առանց հեղինակային իրավունքի տիրոջ օրինական գրավոր թույլատրության՝ ոչ ոքի իրավունք չի տրվում շահույթ ձեռք բերելու նպատակով որևէ տեխնիկական կամ էլեկտրոնային միջոցով վերարտադրելու, թարգմանելու, մուլտիպլիկացիայի վերածելու, ապրանքանիշ դարձնելու, ընթերցելու ռադիոյով ու հեռացույցով` այս հրատարակության և ոչ մի մասը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԳԻՇԵՐՎԱՆՆ ԱԽՐ

ՎԱՂՈ´ՒՑ ԵՄ ՍՈՎՈՐ

ԷԴԻԹ ՊՐԻՆՏ

ԵՐԵՒԱՆ, 2024

ՎԵՐՆԱԳՐԵՐԻ ՑԱՆԿԸ

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ 9

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ … ՄԱՄՈՒԼԻՆ 9

ԷՐԿՈՒ ԽՈՍՔ 10

Գիրք 1-ին 11

ԳԻՇԵՐՎԱՆԸ ՎԱՂՈ´ՒՑ ԵՄ ՍՈՎՈՐ 11

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ 12

1. Լավ գիտեմ էս գորշ աթարի շարը 12

2. Սահադին միշտ, քու ասելով 14

3. Ջրհեղեղի ծուխն անծիր 15

4. Երգ շան մասին 16

5. Կովը 17

6. Շահանե, իմ քա´ղցր Շահանե 18

7. Ամենուր քար ու տատասկ 19

8. Վաղն ձեն կտաս ադամամթին 20

Մ. ՅՈՒ. ԼԵՐՄՈՆՏՈՎ 21

1. Աղքատը 21

2. Երեք արմավենին 22

3. Դևը 24

ՌՈԲԵՐԹ ԲԸՐՆԶ (R. BURNS) 26

1. Կարմի˜ր, կարմի´ր վարդը 26

2. Սիրտըս բարձր սարերն ա 27

ՌՈԲԵՐԹ ՖՌՈՍՏ 28

1. Գիշերվանն ախր վաղուց եմ սովոր 28

2. Դագաղիս մեջ 29

3. Արոտը 30

4. Հեռախոսը 31

5. Իմ էրկու ճամփեն 32

6. Ծերունին ու ձմեռվա գիշերը 33

7. Մի չնչին ծտային ոտանավոր 34

8. Ոսկու փշուրը 35

9. Անիմաստ մխիթարանք 36

10. Մենակ, դատարկ տան մեջը 37

11. Մի թարգմանական հարց 38

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ 40

1. Ձմռան գիշերը 40

2. Համլետը 41

3. Չարչարանաց շաբաթը 42

4. Եղրևանին 44

5. Փոթորիկ ու ժայռ 45

6. Նոբելյան դափնին 46

ԴԻԼԱՆ ԹՈՄԱՍ 47

1. Ու էլ մահին իշխանություն չի մնա 47

2. Ձարխոտի բլուրը 48

3. Թաղումից հետո 50

4. Էդ բարի գիշերը մի մտի մեղմարյուն 52

ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ 53

1. Չե´մ էղե ժամանակակից 53

2. Հունվարի 1-ը, 1924 54

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ 57

1. 1965 թվի հունվարի 1-ը 57

2. Էթում եմ Սկիրոս, Լիկոմեդեսին հյուր 58

3. Ծննդոցի ռոմանս 60

4. Էլեգիա 62

5. Տխուր ու քնքուշ 63

ՎԻԼՅԱՄ ԷՄ(Փ)ՍՈՆ 64

1. Մրմուռ ու կսկիծ 64

2. Չապրած օրերը 65

3. Հավիտենական տանջանք 66

4. Վերջին ի՞նչ մնաց, ասա´ 68

5. Հետո՞ ինչ 70

ԹՈՄԱՍ ՀԱՐԴԻ 71

1. Դրանից հետո 71

2. Հանուն հայրենիքի 72

3. Ընթացքը, ունայն ու բնականոն 74

4. –Ո ´վ, Սե´ր,– ասի 75

5. Չէ, չես սիրում 76

ՎԻԼՅԱՄ ԲԱԹԼԵՐ ԵՅՑ 77

1. Չորս պատերազմ 77

2. Յոթանասունիս մնաց ինը ամիս 78

3. Էրկու ծառը 79

4. Ամենաբարին 81

5. Քե´զ տես 82

ԴԵՅՎԻԴ ՀԵՐԲԵՐՏ ԼՈՈՒՐԵՆՍ 83

1. Մահվան նավը 83

2. Էրկու տարի անց 86

3. Բավարական օձադեղը 87

4. Անգլիացին էս ինչքա´ն ա ընտիր 88

5. Օձը 89

6. Ինքնախղճահարություն 92

7. Ամենախորը 93

ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ 94

1. Խաչմերուկ 94

2. Վերջին երգը 95

3. Ծովի ջրի բալլադը 96

4. Սո´ւս կանեք 97

5. Վիեննական փոքր վալսը 98

6. Համր էրեխեն 100

7. Մնաք բարով 101

8. Շալի տակի աղջկան խեղճ 102

9. Նարգիզը 103

10. Գյուղը 104

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ 105

1. Չիփ-չփլախ սրտի ժեռ քարին 105

2. Աշկիս լուսը մարես 106

3. Բազեով որսը 107

4. Վախը հանելուկայինից 108

5. Աշնան օրը 110

6. Զբոսանք 111

7. Աբիսակը 112

8. Երգերը 113

9. Իմ կյանքը 114

10. Գեպարդը 115

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ 116

1. Ագռավը 116

2. Անաբել Լի 119

3. Որդն ամենակուլ ու նվաճող 121

4. Քաղաքը ծովում 123

5. Էլդորադոն 125

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ 126

1. Կուշտերը 126

2. Խիտ խոտերի մեջ լրի´վ կթաղվես 127

ԶԱՆԱԶԱՆ 128

Աբու-ալա- ալ-Մահարի 129

1. Տասնութը բեյթ 129

ՎԻԼՅԱՄ ԲԼԵՅՔ 131

1. Վագր, վագր 131

ՕՄԱՐ ԽԱՅԱՄ 132

1-8. Քառյակներ 132

ՖՈՆ ԳՅՈԹԵ, ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ 134

1. Էլֆերի արքան 134

ՋՈՆ ՄԻԼԹՈՆ 135

1. Կուրությունն Իրա 135

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ 136

1. Անտեր մի´ թող, իմ թալիսման 136

ՎԵԼԻՄԻՐ ԽԼԵԲՆԻԿՈՎ 137

1. Մաշուկը ոնց որ մի քերծե էսօր 137

ՎԱՌԼԱՄ ՇԱԼԱՄՈՎ 138

1. Աքսոր 138

ՅՈՒՐԻ ՇԵՒՉՈՒԿ 139

1. Ամպե´րն էին լողում 139

ԼԵՈՆԱՐԴ ՔՈՀԵՆ 140

1. Պար արի հետս ու դադար չտաս 140

ՋՈԱՆ ԲԱՅԵՑԻ ԵՐԳԸ 142

1. Վայ լելելե, Վայ լելելե 142

ՍԱՌԱ ԹԻԶԴԵՅԼ 144

1. Պատերազմի վախտը 144

ՋԱԼԱԼԱԴԴԻՆ ՌՈՒՄԻ 145

1. Իրեք թիթեռ 145

ՖՐԱՆՍՈՒԱ ՎԻՅՈՆ 146

1. Հենց առվին թեքված` մեռնում եմ ծարավ 146

2. «Մեծ կտակ»-ից 147

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ 148

1. Գանգատ 148

ՋՈՐՋ ՀԵՐԲԵՐԹ 149

1. Արարմունքը մարդկային 149

ՀԵՆՐԻ ՎԱՁՎՈՐԴ ԼՈՆԳՖԵԼՈ 150

1. Նետն ու երգը 150

Գիրք 2-րդ 151

ՉՊՈԵԶԻԱ 151

ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ 153

1. Պայման 153

2. Մի աղջիկ 154

ՎԻԼՅԱՄ ԿԱՌԼՈՍ ՎԻԼՅԱՄԶ 155

1. Կարմիր Ձեռնասայլակը 155

2. Ստվերը 156

3. Էրկու ծորակ 157

4. Մի ընգերոջս, մի քանի տիկնոջ առիթով 158

5. Գարնանային փոթորիկը 160

6. Հինգշաբթի 161

7. Ասեմ, է´լի 162

ԹՈՄԱՍ ՍՏԻՐՌՆ ԷԼԻՈԹ 163

1. Փուչ մարդիկ 163

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Լեզվի հարցերում ես Խաչատուր Աբովյանի ու Հովհաննես Թումանայանի հետեվորդն եմ: Համոզված եմ, որ ոչ մեկը չի վիճի, որ թե´ Աբովյանը, թե´ Թումանյանը արժանի´ են, որ 20-21-րդ դարերի պոետներից գոնե մեկը իրենց ջերմեռանդ հետևորդը ըլնի:

Ու, որպես էդ հետևորդի իրավացիությունն արդարացնող մի հիմք, ահա Թումանյանի մի խոսքի կեսը, ինչը Թումանյանն ասել ա արդեն լրիվ հասուն տարիքում ու ինչը, ըստ էության, արդեն 115 տարի ա, ինչ գաղտնի են պահում հայ ժողովրդից:

Թավատառ ու շեղատառն ու ձևավոր փակագծի միջիններն ի´մն են:

***

ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ … ՄԱՄՈՒԼԻՆ

1910 թիվ

***

«Այս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով {պարզ ա, որ Հ. Թումանյանը դիմում ա մեր այն օրերի բոլոր-բոլոր հայ գրագետներին}, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետևյալ խորհուրդների վրա:

«Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ: Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարևոր խնդիր է: Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, այն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր մեծ քույրերը {այսինքն, թերթերն ու ամսագրերը}:

«Բայց իմացած եղեք, որ այս լեզուն {այսինքն, գրական կոչված լեզուն} չոր ու ցամաք բառերի մի տեր{վ}ողորմեա է [փխբ. անվերջ շարան է], ան{վ}ոճ ու անկենդան: Մի շփոթվեք {մի խաբվեք} սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից {գլուխգովանությունից} և անտես մի´ անեք կամ վերևից մի´ նայեք էն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու:

«Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն: Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով գա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը:

«Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի´ լավը մեզ տալու, մե´ր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ:

«Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձևերին: Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի, ավելի լավը կլինի, քան եղածը: Եվ է´ս է ավելի լավն ունենալու ուղիղ ճանապարհը»:

ԷՐԿՈՒ ԽՈՍՔ

Անցյալ դարի 30-ական թվերին Լենինգրադի (էսօրվա Պետերբուրգի) ու Կոռնեյ Չուկովսկու ղեկավարած Մոսկվայի թարգմանական դպրոցների կռիվն ավարտվեց էն բանով, որ ռուս գրողների ու թարգմանների մեծ մասը եզրակացրեց, որ թարգմանության Լենինգրադի դպրոցի որդեգրած «ճշգրիտ թարգմանություն» ասվածը ամենասխալ թարգմանությունն ա:

Հայ իրականությունը ոչ միայն սրա պես կռիվ չի տեսել, այլև էստեղ համոզված են, որ հայ թարգմանը պիտի «ճշգրիտ արտացոլի թարգմանվող բնագիրը»:

Ես մոսկովյան դպրոցի հետևորդ եմ, բայց իմ հայացքները թերևս ծայրահեղ են նույնիսկ է´ս դպրոցի համար, որտեվ նախ համոզված եմ, որ կա միմիայն փոխադրություն (ինչը, վկայում են ռուսերեն перевод = փոխադրություն բառը, անգլերեն translation բառը, ինչը նորից նշանակում է «փոխադրություն», ու գալիս է լատիներենից ու ձևափոխ տեսքով կա շատ լեզվում: Ու, իհարկե, նաև սեմական «թարգմանա» բառը, ինչը նորից նշանակում է «փոխադրություն»:

Փոխադրելուց էլ պիտի հիշես, որ թարգմանության գլխավոր կամ առաջնային նպատակը թարգմանության լեզվով գերազանց գրականություն ստեղծելն ա: Ուրեմն, թարգմանելուց ոչ թե պիտի «բառ առ բառ ու ճշգրիտ» փոխադրես փոխադրվող բնագիրը, այլ պիտի միմիայն փոխադրես բնագրի բուն բովանդակությունն ու բանաստեղծական ձևի թարմությունն ու սիրունությունը, որտեվ բանաստեղծության գլխավորը հենց ձե´վն ա:

Եթե թարգմանը հետևում ա էս կանոնին, ուրեմն, ազատ կարա մնացած համարյա ամեն ինչից մի քիչ շեղվի – շեղվի, համաձայն պոետիկ գեղեցկության սեփական ճաշակ ու կանոնի:

Բառարաններով արած «ճշգրիտ» թարգմանությունները ա´նպայման են սխալ ու անընդունելի, ու դրանք ա´նպայման պտի (առանց ափսոսանքի) դեն շպրտես: Իհարկե ցանկալի ա (չնայած, պարտադիր չի), որ տողերի ու տողի վանկերի թվի գոնե մոտավոր քանակը պահես, բայց բընագրի մետրիկան պահելն անհնար ա, նման դեպք հայտնի չի: Պատկերային մանր «շեղումները» բնագրից (կամ թարգմանի նորաբանությունները) անպայման են թույլատրելի, եթե դրանք շատացնում են փոխադրած պոեզիայի արժեքն ու չեն խաթարում բուն ասելիքը:

Իմ հավատամքը հետևյալն ա. եթե քու թարգմանածը (գոնե քու կարծիքով) հայ պոեզիայի գերազանց նմուշը չի, դեն քից, ինչքան էլ որ էտի «ճշգրիտ» թվա: Թարգմանությունը պիտի ոչ թե «ճշգրիտ» ըլնի իրա բառացիությամբ, ինչն անհնար ա, այլ պիտի «ճշգրիտ» ըլնի իրա «ոգու» ու մանավանդ ձևի թարմությամբ ու սիրունության անսովորությամբ: Խի՞: Որտեվ թարգմանությունն է´լ ա դառնում հայ գրականություն, իսկ սրա անպետքը ուղղակի վնասակար ա:

Սրա համար էլ երբեմն էնքա´ն եմ հեռանում բնագրի պատկերներից, որ թերևս իրավունք ունեմ թարգմանածս համարեմ ի´մ ոտանավորը: Բայց, իմը համարելու փոխարեն, ոտանավորի տակը գրում եմ «էսինչի պես» (սրա տիպական օրինակն էս գրքի հենց առաջին ոտանավորն ա, ինչի տների թիվը բնագրի տտների թվից մեկով ավել ա, չհաշված մնացած փոփոխությունները):

Համոզված եմ, որ պարտադի´ր ա, որ թարգմանը գերազանց պոետ ըլնի, ու էս պոետ-թարգմանն ա´նպայման ա իրա թարգմանածի հեղինակը: Օրինակ, եթե թարգմանը Եսենինի մի ոտանավորն ա թարգմանում, ուրեմն, հենց թարգմա´նն ա էս ոտանավորի հեղինակը, ու էդ ոտանավորը հենց թարգմա´նն ա գրել, իհարկե, Եսենինի «խորհուրդներով ու առաջարկած թեմայով»:

Ցավոք, եթե թարգմանի գրածը գերազանց ա, էս գերազանցությունը վերագրվում ա միմիայն (օրինակ) Եսենինին, ու ոչ թե թարգմանին: Իսկ եթե թարգմանի գրածը անհաջող ա, էս անհաջողությունը վերագրվում ա միմիայն թարգմանին:

Թե ինչքան են իմ էս թարգմանություն-փոխադրությունները բավարարում ասածս պայմաններին, կարա որոշի միմիայն ընթերցողը: Իմիջիայլոց, իմ էս թարգմանությունների զգալի մասը ուրիշ պոետներն էլ են թարգմանել: Ուրեմն, ընթերցողը սրանք այլ թարգմանությունների հետ համեմատելու հնարը ունի´:

Մերուժան Հարությունյան, 15.07.2024

Գիրք 1-ին

ԳԻՇԵՐՎԱՆԸ ՎԱՂՈ´ՒՑ ԵՄ ՍՈՎՈՐ

***

Էս գրքում չկա իմ թարգմանած էն մի քանի ոտանավորը, որ ժամանակին հրատարակել եմ մամուլում ու նաև իմ թարգմանած կամ նմանակած մանկական ոտանավորները – մանավանդ լիմերիկներս ու մանկական կատակներս, որոնք, հույս ունեմ, որ ուրիշ գրքով կհրատարակեմ:

Չկան նաև մի քանի ոտանավորի բնագրային վերնագրերը, ինչպես նաև մի քանի թարգմանության թվականները (մեծ մասամբ, մինչև 2000-ականները թարգմանածները), ինչի համար ընթերցողը գուցե ներողամիտ ըլնի:

Ասեմ, որ Էդգար Պոյի ու Միխայիլ Լերմոնտովի ոտանավորները թարգմանել եմ 1985-1989 թվերին, երբ հենց ի´նքս էի գրական ոճերի հետևորդն ու թունդ ջատագովը: Հետագայում սրանց ոճը տեղ-տեղ մոտեցրել եմ Երևանի բարբառին:

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

1. Լավ գիտեմ էս գորշ աթարի շարը

Эта улица мне знакома

(Եսենինի պես)

Լավ գիտեմ էս գորշ աթարի շարը,

Ու տունը ցածրիկ, մրոտ ու տափակ:

Լավ գիտեմ համ էլ լեռների պա´րը1,

Ու կապտահեռու երկի´նքն անպարփակ:

Օրերն ահավոր ու դաժա´ն էին –

Տձե˜վ, անիմա˜ստ, հողմածե˜ծ, անմի˜տ:

Մտքիս էլի մեր խարխուլ գյո´ւղն ա հին,

Ու մանկությո´ւնս – խև ու միամիտ:

Փառքի չեմ ձգտե, ոչ էլ դադարի,

Փո´ւչ բան ա փառքը, արդեն լա´վ գիտեմ:

Բայց հոգիս հմի ուր էլ թափառի,

Հա էլ մեր տո´ւնն ա գալի աշկիս դեմ:

Տենում եմ այգին մեր լուսաշաղախ,

Հուլիսն ա հանդարտ հենվե տանձենուն,

Երկինքն էլ կապուտ, հստակ ու խաղաղ,

Ու հողե ճամփով մարդ չի անց կենում:

Ու բարդիները օդում տաճարված,

Ուր հավք ու միջատ, կանանչ խորանում,

Աղերս-աղոթք են կանչում առ աստված,

Արևն էլ ճամփի մեջքն ա խարանում:

Ո˜նց էի սիրում տունն էդ կավածեփ,

Քարե ճակատը, ահեղ ու մռայլ,

Հողե կտուրի դեզերը սեպ-սեպ,

Կավե թոնըրի սև ծուխը շռայլ:

Թոնրի երախը, շուրթերը մրոտ,

Ու գռմռոցը, ոնց որ մի հին սուգ,

Ասես էդ կավե փորը մի կարոտ –

Մի ցա´վ էր լալի – արուն ու արցունք:

Գուցե տենում էր էն որբ երկրի

Չքնաղ էրազը – ծաղկուն օրերի,

Գուցե – ձըները Մարութա սարի,

Ու գերի ընգած գիրը քարերի:

Ա´խ, ես է´լ գիդեմ տեղերն էդ հեռու,

Էրազիս ընդե շա˜տ եմ թափառե:

Էսօր կուզեի տենամ մեր առուն,

Գնացքս թեքեմ – ու հետ դառնամ տուն:

Մարել են, ափսո´ս, հուշերս ցողոտ,

Էրա´զ են դառե, կապուտ ու վճիտ:

Խաղաղությո´ւն քեզ, դեղնամազ ծղոտ,

Խաղաղությո´ւն քեզ, կավածեփ խրճիթ:

–––––

1 պարը – Էս բառը նշանակում ա համ էլ «շրջան»:

2. Սահադին միշտ, քու ասելով

Ты сказала, что Саади

Սահադին միշտ, քու ասելով,

Մենակ կո´ւրծքն էր համբուրում…

Կսովորեմ ե´ս էլ մի օր,

Խի՞ չես մի քիչ համբերում:

Ու ասում ես, որ Ղուրանում

Տո´ղ կա. «Վրե´ժ ոսոխին»,

Ապրել եմ միշտ Ըռյազանում1,

Անծանո´թ եմ էդ տողին:

Քու երգելով – Եփրատն անցար –

Վարդ-վարդ փերի կա պես-պես…

Թե որ մի օր հարըստացա –

Ուրի´շ գազել կասեմ քեզ:

Կքաղեի վարդերն էդ սաղ,

Որտեվ մի´ դարդ ունեմ ես,

Որ թե ման գան աշխարհն արար –

Միա´կն ըլնի Շահանես:

Ու մի տանջի քու խրատով,

Ես խրատ չեմ համբերում,

Թե որ երգիչ եմ արմատով –

Երգչի´ պես եմ համբուրում:

–––––

1 Հայերենի «ռ»-ով սկսվող բառերը փոխառություն են, սրա համար էլ էս բառերն իրենց հավելում են «ը» ձայնավորը, որ հեշտ արտասանվեն (նույնը ճիշտ է նաև «ր»-ով սկսվող բառերի առումով):

3. Ջրհեղեղի ծուխն անծիր

Дымом половодье

Ջրհեղեղի ծուխն անծիր –

Մերվել ա հողին:

Բաց ա թողե լուսինն իր

Սանձերը դեղին:

Նավակովըս ամենուր –

Լռվում եմ տափին:

Մատուռվել ա դեղնահուր

Խոտի դեզն ափին:

Կռնչոցով միալար,

Անծպտուն ճահճում,

Խլահավն ա անդադար

Աղոթքի կանչում:

Կեչիները նրբաթև –

Խավա´ր են հագնում:

Բախտիդ համար աղոթեմ –

Անձե´ն ու թաքուն:

4. Երգ շան մասին

Песнь о собаке

Առավոտը, աշորայի մարագում,

Ուր ճիլոպն էր շողշողում,

Շունը յոթ հատ – քոթոթ ծնեց շիկավուն,

Յոթ քոռ ու թաց, փոքրիկ շուն:

Ու սաղ օրը մեր´ն էր դրանց գուրգուրում –

Լպստում էր ու սանրում:

Բարակ ձունն էլ (էդ շնային սնարում)

Ջուր էր դառնում ու ծորում:

Իրիկունը, երբ հավերն են սո˜ւս թառում –

Դեմքով խոժոռ ու մռայլ

Տանտերն էկավ ու մշուշոտ խավարում

Սաղի´ն տարավ ծանրաքայլ:

Ու խեղճ մերը հետևում էր սողսողուն

Ճամփով իր խեղճ ձագերին…

Էնքան երկա˜ր, շա˜տ երկար էր դողդողում

Մակերեսը պաղ ջրի…

Երբ տունդարձին լպստում էր քրտընքի

Կաթիլները կողերից,

Շանը թվաց, թե լուսնակը երկնքի –

Մեկն ա իրա ձագերից:

Վնգստալով շունն էր նայում բարձունքի

Աստըղներին վառվռուն,

Ու թե ոնց ա երկյեղջուրը լուսնակի –

Կամաց-կամաց մարմրում:

Ու ճի´շտ ոնց որ հաց մուրացող մի աղքատ

Քա´ր ըստանա հացի տեղ1,

Շունը լացավ, ու արցունքները հատ-հատ

Սառուց դառան աստղաձև:

–––––

1 Տես Լերմոնտովի «Աղքատը» ոտանավորը:

5. Կովը

Корова

Պոզերին – օղերն օրերի.

Պառաված ու անատամ:

Ինչքա˜ն են տվե կողերին,

Ինչքան է´լ հլը կտան:

Վրեն սև´...սարսուռ ա գալի:

Մկներն են խաղում շեմքին:

Անբախտ ու մինուճար բալի

Անմեղ աչքերն են մտքին:

Արևն ա´յ, ըտե´նց են մորթում –

Կացինը իջավ բաշին:

Քամի´ն ա քաշքշում որդու

Ցից հանած ու չալ կաշին:

Նույն բախտն էլ իրա´ն կհասնի:

Աչքերն արևի շողին –

Կկապեն ու կտան կացնին –

Ցից հանած որդու կողին:

Մորմոքո˜ւն, նիհա˜ր, գալարուն

Պոզերը կմեխվեն գետնին.

Էրազին – ծաղկազարդ գարուն

Ու անծե˜ր մարգագետին…

6. Շահանե, իմ քա´ղցր Շահանե

Шаганэ ты моя, Шаганэ

Շահանե, իմ քա´ղցր Շահանե,

Սիբիրից եմ երեվի, թե ընչի –

Բայց ուզես –կասե´մ քեզ մեր կեչին,

Ու վուշի ծովերը, Շահանե,

Շահանե´, իմ քա´ղցր Շահանե:

Սիբիրից եմ երևի, թե ընչի –

Մեր լուսնին – ձեր 10-ն է´լ չի սազի,

Թե դրախտ է´լ ա դաշտը Շիրազի –

Մերոնցից, մե´կ ա, լավը չի –

Սիբիրի´ց եմ երևի, թե ընչի:

Ու ուզես – կասե´մ քեզ մեր կեչին:

Մազերս – վո´ւշն ա մեր արտերի,

Ուզո՞ւմ ես – խառնի ու օլորի,

Ցավա էլ, կասեմ – վեջըս չի:

Թե ուզես – կասե´մ քեզ մեր կեչին:

Ու վուշի ծովերն ու մեր կեչին

Իմ գանգուր մազերից իմացի.

Թե կուզես – հա ձեռ առ դու ընձի,

Մենակ թե – մրմուռըս չհիշի

Մեր վուշի ծովերն ու մեր կեչին:

Շահանե, իմ քա´ղցր Շահանե,

Սիբիրում մե´կն էլ կա հենց քու պես,

Որ հմի կարող ա հենց ընենց

Ընձի´ ա հիշում, Շահանե,

Շահանե, իմ քա´ղցր Շահանե:

7. Ամենուր քար ու տատասկ

Топи да болота

(Եսենինի պես1)

Ամենուր քար ու տատասկ –

Երկինք կապուտակ:

Օրորվում ա թուփ ու հասկ –

Բորբ արևի տակ:

Ծկլթում ա արորը –

Արտերի միջին:

Էրազում ա սարվորը –

Հարսների կանչին:

Դաշտում, ճռնչոցով,

Սե´լն ա քարշ գալի:

Ե´զն ա փռնչոցով –

Թուքը շաղ տալի:

Ճըղակոտոր ուռենի –

Թախծոտ ու տրտում:

Ա´խ, երկի´ր իմ հայրենի,

Ո˜նց եմ կարոտում:

–––––

1 էս ոտանավորի պատկերներն էնքա´ն են հեռու ռուսերենի պատկերներից, որ թերևս լրիվ իրավունք ունեի (կամ ունեմ) էսի իմը համարելու ու Եսենինին բոլորովինչհիշատակելու:

8. Վաղը ձեն կտաս ադամամթին

Разбуди меня завтра рано

Վաղը ձեն կտաս ադամամթին,

Իմ բարի´ նանի, իմ բարի´,

Հանդիպելու ա որտեվ քու որդին –

Մի թա´նգ ու անվանի հյուրի:

Ճամփյեզրի անտեր գերեզմանի մոտ

Հետքե´րն էին իրա կառքի:

Ու գալարում էր հո´վն էս առավոտ

Ոսկե ծի´րն օրորուն հետքի:

Հյուրըս կսուրա ադամամթին,

Ձեռով լուսնաձև գլխարկը պահած,

Ճամփին էլ – կառքի ամեհի ալ ձին –

Թափ կտա բաշն ու պո´չը ոլորած:

Վաղը ձեն կտաս ադամամթին,

Ու տան ճրագն էլ – թո վա´ռ մնա.

Ախր ասում են – շուտով քու որդին

Ռուս անվանի պոե´տ կդառնա:

Կձոնեմ երգերըս մեր վաղվա հյուրին,

Մեր կեչուն, մեր շանն ու քու ձեռներին,

Ու կաթն էլ քու էդ շեկլիկ կովերի –

Կցողվի իմ սա´ղ, իմ սա´ղ երգերին:

Մ. ՅՈՒ. ԼԵՐՄՈՆՏՈՎ

1. Աղքատը

Нищий

Մուրացկանը, շեմին վանքի,

Մի կտոր հաց էր մուրում:

Ցնցոտի ու քուրձ էր հագին,

Դեմքը` գունատ, անարուն:

Ձեռը պարզեց, մեկին խնդրեց –

Տեսքը – տառապանք անվերջ:

Բայց էդ մեկը մի քար դրեց

Խեղճի դողդոջ ափի մեջ:

Ես էլ քեզնից սե´ր ուզեցի,

Աղաչանքով ու հուսով:

Աղաչանքս չլսեցիր,

Կյանքս դարձրիր հուսո սով:

2. Երեք արմավենին

Три пальмы

Արաբական արևախանձ տափաստանում հնամենի –

Լուռ կանգնած էր երեք հպարտ ու բարձրաբերձ արմավենի:

Ու մի աղբյուր, ծառերի տակ, տոթ արևից պատըսպարված

Սեգ ծառերի կանաչներով, թուփ ու ծաղկով թունդ ըշպարված,

Պահված թափառ ավազներից, ալիք-ալիք կոհակվելով,

Գլորվում էր անհոգ, անդարդ, ուրախ-ուրախ օղակվելով:

Էսպես դանդաղ ու անաղմուկ անցավ բազում տարի ու օր,

Սակայն ոչ մի օտարական, ոչ մի թափառ, հեգ ուխտավոր

Տապից խանձված իր գլուխը դեռ չէր թեքել պաղպաջ ջրին,

Սաղարթախիտ կանանչի տակ շուրթ չէր դիպել պաղ աղբրին,

Երբ որ կիզիչ շողերի տակ, շքեղազարդ թուփ ու պսակ

Սկսեց թոշնել, լուռ ու անձայն, ու բարակեց առուն հստակ:

Էնժամ աղերս-բողոք արեց աստծուն իրեք արմավենին.

– Ասա, տենանք, թե խի՞ ես մեզ զուր արարել, ո´վ Երկնային:

Որ անօգուտ ապրենք-ծաղկե՞նք էս չորահողմ անապատում,

Տրված հեղձուկ խորշակներին, տոթին – դաժան ու անպատում,

Ու անկարող – քաղցրացնելու որևէ մի ա՞չք կարոտյալ.

Ճշմարիտ չի´ վճիռը քո, ո´վ զորավոր Տե´ր-Բարձըրյալ:

Նոր էր լռել աղերսըն էդ, երբ որ կապույտ հեռաստանում

Ոսկեդեղին ավազների սյուներն ելան, ասես սամում,

Երբ լսվեցին զանգակների ղողանջները – աններդաշնակ,

Ու հակերը օրորվեցին խայտանկար գորգերի տակ,

Իսկ ուղտերն էլ շարվեշարան, նավերի պես ալեծածան,

Դեղնահատիկ ավազները կոհակելով առաջ եկան:

Վրանները, տեղավորված բարձրաբերձ սապատներին,

Դանդաղ ու լուռ ճոճվում էին: Ու կողերից վրանների –

Էբենոսյան նուրբ ձեռքըն էր – վրանի մի փեշը բացում,

Արանքից էլ ածըխասև աչքերի հո´ւրն էր առկայծում:

Մեկ-մեկ իրանն իր նրբակերտ – կորացնելով թամբաղեղին,

Թուխ արաբն էր խաղացընում բծանկար նժույգ իր ձին:

Ու մերթ ընդ մերթ ծառս էր ըլնում ազնիվ նժույգն արաբական,

Ու նետահար հովազի պես ցատկ էր անում հսկայական:

Ու փեշերը արձակ շորի – ալեծածան դողում էին

Ճերմակազգեստ, թափառական քաջ բեդվինի պինդ ծնկներին,

Երբ վայրենի ճիչ-սուլոցով իր նիզակն էր նետում վերև,

Հետո վարգով սուրում հասնում, ու օդի մեջ բռնում թեթև:

Ահա աղմուկ-աղաղակով քարավանն ա ստվեր մտնում,

Զվարթախինդ սաղարթի տակ – քոչն ա կայան-դադար քթնում:

Ու պաղ ջրով լցվում են լի – սափորները հնչեղաձայն,

Իսկ ծառերը, խոնարհելով կատարները, հպա´րտ, անձա´յն,

Ողջունում են հանկարծահաս ստվերատենչ այցվորներին,

Պաղ աղբյուրն էլ, առատ-առատ, ջուր ա տալի հյուր քոչվորին:

Բայց ցերեկը հենց որ անցավ, մթընշաղին երեկոյան,

Զրընգոցով կացինն իջավ արմատներին առաձգական.

Ու անկենդան, տապալվեցին զավակները հին դարերի,

Կանաչազարդ ոստ ու ճյուղն էլ – բաժին դառավ մանուկներին:

Այնուհետև, թրատեցին դրանց հպարտ մարմինները,

Ու դրանցով մինչ առավոտ վառ պահեցին խարույկները:

Ու հենց մեգը արևմտյան կողմըն անցավ, անէացավ,

Քարավանն իր ամենօրյա երկարաձիգ ճամփին դարձավ:

Իսկ հետևում, ամուլ հողին, մոխիրն էր, գորշ ու վշտահար,

Գետնատարած շաղվել պաղ-պաղ: Տաշեղներն էլ, որպես ավար,

Արեգակը կիզեց վառեց, փոշի դարձրեց: Էդ փոշին էլ քամին վերցրեց

Ու անապատ տափաստանի չոր ավազի վրա ցրեց:

Հիմի արդեն ամենուրեք անապատ ա, վայրի ու չոր.

Ու էլ սաղարթ չի´ շնշնկում, շուրջն ավազ ա ջրատոչոր,

Ու աղբյուրն էլ Մարգարեին զուր ա զովի աղերս հղում,

Դրան ավազն ա հրաշեկ – շուրջկալ անում ու ողողում,

Կամ էլ, նստած չոր ակունքին, մռա˜յլ ցի´նը, փետրակատար,

Մենության մեջ իր ավարն ա կտցահարում – պատառ-պատառ:

3. Դևը

Демон

(Հատված)

I

Աքսորյալ ոգին, Դևը վշտահար,

Ճախրում էր Երկրի վրա մեղսալի,

Ու նրա առաջ, անկարգ, անբարբառ,

Հուշ օրերն էին, վեհ ու պանծալի,

Երբ որ շողում էր, անբիծ ու պայծառ,

Որպես քերովբե, լույսի օրրանում,

Երբ գիսավորը, ցոլուն ու թափառ,

Ժպտադեմ ու մեղմ ձեռով էր անում,

Երբ հավերժական մշուշի միջով,

Համակված անհագ տենչով գիտության,

Դիտում էր շողուն աստղերի քոչվոր

Քարավանների չո´ւն թափառական,

Երբ որ սիրո´ւմ էր, հավատո´ւմ, տենչո´ւմ,

Նա, առաջնե´կը ողջ արարչության,

Չարիք ու կասկած դեռ չէր ճանաչում,

Ու սին ու ունայն դարերի շղթան

Նրա խոհերը դեռ չէր մշուշում:

Հիշում էր էլի անչափ շա´տ, շա´տ բան,

Բայց ամեն ինչը, անշուշտ, չէր հիշում:

II

Սուրում էր դարը դարի հետևից,

Ասես վայրկյանին հետևեր վայրկյան,

Ու վաղուց մերժյալ – դեգերում էր միշտ

Անապատներում տիեզերական,

Ձանձրալի˜, երկա˜ր, առանց ապաստան:

Տիրակալելով Երկրին չնչին –

Չարիք էր ցանում առանց չարության.

Ու չարարարի իր սովորույթին

Հակադիր մեկին երբեք չտեսավ –

Ու վերջիվերջո տրվեց ձանձրույթին:

III

Կովկաս լեռների բարձրունքներում վես –

Ոգին էր ճախրում դրախտամերժյալ:

Կազբեկն էր շողում ադամանդի պես –

Իր ձյուն ու սառցով հավիտենական:

Սև ճեղքի նման, խորը, վիթխարի

Կիրճի հատակում, գալարաոլոր,

Դարյալն էր սողում – օրրանն օձերի:

Առյուծի նման բաշը ցնցելով,

Մռնչում էր խոլ, կատաղի ցատկում

Թերեքը հսկա, իսկ լուրթ բարձունքում,

Գազան, թե թռչուն – էդ վես լեռների

Ունկն էին դնում իրա բարբառին:

Ամպերն էլ, էկած հեռու հարավից,

Հագած շառագույն ու դեղին ոսկի,

Ուղեկցում էին Թերեքին հյուսիս.

Ժայռերն ամբոխված, խիտ-խիտ, ուս-ուսի,

Նայելով ջրի մանրիկ խաղերին,

Նինջով պարուրված, լու˜ռ, խորախորհուրդ,

Ունկն էին դնում նրա տաղերին.

Բերդերի մռայլ աշտարակներն էլ,

Մշուշի միջով, թառած ժայռերին,

Որպես վիթխարի, գոռ ժամապահներ

Լուռ հսկում էին Կովկաս դռներին:

Իսկ շուրջ բոլորը – թովիչ ու վայրի

Աշխարհն էր Աստծո: Բայց հպարտ ոգին

Ստեղծած երկրին իր Բարձրյալի

Մի հայացք ձգեց քամահրանքով լի,

Ու իրա լեն ու խոհուն ճակատին

Չանդրադարձավ ոչինչ զգալի:

ՌՈԲԵՐԹ ԲԸՐՆԶ (R. BURNS)

1. Կարմի˜ր, կարմի´ր վարդը

A Red, Red Rose

Հարսըս – հենց նո´ր բացված վա´րդ ա ոնց որ,

Կարմի˜ր-կարմի´ր, լուս մայիսին,

Հարսըս ոնց որ – պաղ ախպո´ւր ա սըրսուռ,

Որ խնդո´ւմ ա մութուլուսին:

Շա´տ ես սիրուն ախըր, իմ հա´րս, իմ սե´ր,

Ու քու´նն եմ հա´ – ճամփեքն էլ ուր է´լ տանեն,

Կսիրեմ ու կսիրե´մ քեզ, իմ սեր –

Մինչև ցամքեն ծովե´րն ամեն:

Մինչև ցամքեն… ծովե´րն-ամեն-իմ-սե´ր1

Քարն է´լ հալվի արևի տակ,

Քո´ւնը կըլնեմ, քանի հլը, իմ սե´ր

Երգրի վրա չի´ կըդրվե – լո´ւսը սիպտակ:

Ու հլը որ – մնաս բարո´վ, միա´կ իմ սեր,

Բարո´վ մնաս, որտեվ պտի հելնեմ,

Բայց դե մե´կ ա, հե´տ եմ գալու, իմ սեր –

Թեկուզ հազզա´´ր միլյոն… դե´նը ըլնեմ:

–––––

1 Էս «ծովե´րն-ամեն-իմ-սե´ր»-ը պտի մի բառի պես ասվի:

2. Սիրտըս բարձր սարերն ա

My Heart’s in the Highlands

Սիրտըս Բա˜րձր Սարե´րն ա, սիրտըս վաղո˜ւց ըստե չի,

Սիրտըս Բա˜րձր Սարե´րն ա, մերված ցող ու կանանչին,

Օլոր-մոլոր կածանին, հե´տն ա վիթ ու այծյամի,

Սիրտըս Բա˜րձր Սարե´րն ա, ո´ր դուռն էլ որ բաց անի:

Ամենայն փա´ռք Հյուսիսին, ամենայն փա´ռք ձորերին,

Ու օրրանին ոստանիկ, ու սիգապանծ սարերին,

Ուր է´լ մարմինըս ըլնի, ո´րդե էլ որ թափառի –

Մեկ ա, Բարձր Սարերի – էրա´զն ընձի կվառի:

Սիրտըս Բարձր Սարերն ա…

Բարո˜վ մնաք, քար ու սար, հագած սիպտա˜կ, սիպտակ ձուն,

Բարո˜վ մնաք, կիրճ ու ձոր, ախպո´ւր պա˜ղ ու սըրսըռուն,

Բարո˜վ մնաք, ծերպ ու ժայռ, ամպ ու զամպի քարվան-քոչ,

Բարո˜վ մնաք, ծո´վ անտառ, ջուր ու ջրվե´ժ բարձրագոչ:

Սիրտըս Բարձր Սարե´րն ա…

Երկի´ր, քաջ ու ազատի, հուշըս հավետ տուն սարքած

Ո´վ հող ու ջուր հայրական, ցը´ ուրեմն, քիչ մնաց.

Հազար էրնեկ է´ն ժամին, որ վերջն ընձի կհանի

Մանուկ օրերիս կածանն ու – վայրե´րը հայրենի:

Սիրտըս Բա˜րձր Սարերն ա, սիրտըս վաղո˜ւց ըստե չի,

Սիրտըս Բա˜րձր Սարերն ա, մերված ցող ու կանանչին,

Օլոր-մոլոր կածանին, հե´տն ա վիթ ու այծյամի,

Սիրտըս Բա˜րձր Սարերն ա, կարոտս քա´ր կծամի:

–––––

3 Highlands - Բարձր Սարեր (անգլ.): Շոտլանդիայի հյուսիսային մասի անունն ա:

ՌՈԲԵՐԹ ՖՌՈՍՏ

Գիշերվանն ախր վաղուց եմ սովոր

I Am Aqcainted with the Night

(Ռոբերտ Ֆռոստի պես)

Գիշերվանն ախր վաղո´ւց եմ սովոր:

Ջուրն է´լ եմ ընգե, ու հելել եմ դուս,

Լուսից մտել եմ խավարն անսովոր,

Ճչալուց հետո մնացել եմ սուս,

Սուգ արե, հետո դառե բախտավոր,

Հետո էլ, նորից, անտեր ու անհույս:

Հարուստ չեմ էղե, ոչ էլ չքավոր,

Վախտի´ն եմ էկե ժամադրության,

Ոտով, կամ սելով, կամ էլ ձիավոր:

Հարգել եմ ժամն ու պահը դրության,

Ու լուսն ու մութը, ամմե´ն-ամմե´ն օր,

Ու արժանիքը մեղքի քավության:

Բայց դատարանը կյանքի փորձության –

Ասեց, որ մութը – ոչ հին ա, ոչ նոր:

Գիշերվանն ախր վաղուց եմ սովոր:

24.11.2017

2. Դագաղիս մեջ

(Բայց...պըտի´ էթամ)

Away!

Հըմի˜… էթում եմ դուս –

Անապատ երկիր:

Մազոլըս կա թեկուզ –

Ո´շ ցավ, ո´շ գրգիռ:

Ընգեր տղեքին

Թողում եմ քաղաքում –

Թո հարբեն կարգին

Ամեն իրիկուն:

Չասեք – նման եմ

Եվա-Ադամին,

Որ էն վախտ դուս արին

Այգուց Եդեմի:

Լեգենդը – մի´ յան:

Ու՞մ հետ դուս անեն,

Կամ ինձ ո՞ւր տանեն,

Ո՞ւմ կողքը դնեն:

Ու թե ըսենց չի´,

Պատասխան թո տան

Հանգե´րը երգի1:

Բայց… պտի´ էթամ:

Գոհ չէղա – ընդե յէլ

Վարկյան չե´մ մնա:

Էկա – է´ն յանն էլ

Արդեն կիմանամ:

–––––

1 Ֆռոստի կինն իրանից շուտ էր մեռե:

3. Արոտը

The Pasture

Էթում եմ խոտնոցի ախպուրը բացեմ:

Ջրի թուրութուփը յան կտամ,

Կնայեմ մի քիչ, ու հետո տուն կէթամ:

Երկար չեմ մնա: Դու է´լ արի:

Էթում եմ նոր ծնված հորթը բերեմ տուն:

Էնքա˜ն ա թուլ ու փոքր էտի,

Որ խեղճը, ախր, հազի´վ ա մնում ոտի:

Երկար չեմ մնա: Դու է´լ արի:

4. Հեռախոսը

The Telephone

Էսօր, ման գալով,

Տնից մի բոլ հեռվացա,

Ու դաշտում

Մենակ բզզոցն էր մեղվի,

Ու երբ կռացա,

Որ հոտ քաշեմ չոլի վարդից,

Խոսքըդ լսա:

Չասե´ս, տենց չի: Պարզ էլ լսա,

Ոնց ես անունս տալի ու կանչում1

Ծաղկի մեջն էն քու ակուշկի գոգի:

Չե՞ս հիշում, ի´նչ ասիր:

– Առաջուց դո´ւ ասա,

Թե ես ի´նչ ասի:

Որ կռացա վարդին,

Վրի մեղվին դեն քշի

Ու կռացա,

Ու ցողունը բռնած –

Հոտ քաշի ու ընձի թվաց

Թե մի բառ լսա,

Ի՞նչ էր էէ˜,

Ոնց որ անունս տվի՞ր,

Թե՞ ասիիի˜ր…

Թե՞ ինչ-որ մեկն ասեց. «Արի´» –

Հենց որ կռացա վարդին:

– Ասած չեմ ըլնի էտի,

Բայց կարո´ղ ա մտածած ըլնեմ:

– Բա իմ ասածն ի՞նչ ա:

Սրա համար էլ էկա:

–––––

1 Ջահելները պտի իմանան, որ Ֆռոստի ասած էս հեռախոսն էն հին հեռախոսներից ա:

5. Իմ էրկու ճամփեն

The Road Not Taken

Գետի եզերքին ճամփաժան էր: Էրկո´ւ կածան կար:

Ափսոս, որ մենակ չէ´ի անց կենա էդ էրկու ճամփով:

Ախր, ես ինքըս – էրկու մարդ չէ´ի: Նայեցի երկա´ր:

Առաջուց – մեկին, թե ոնց ա էսի սողում գետափով,

Հետո հեռանում, անբանուկ ու լուռ, մոլոր ու կամկար:

Մյուսը ոնց որ ընձի´ սպասեր: Հարթ էր ու անծեր –

Լրիվ տրորված: Ճամփորդ էր ուզում, անդարդ ու զվարթ:

Դրանով արդեն շա´տ մարդ էր անցե – էրեխա ու ծեր:

Վրեն քար – քիչ կար, էղածն էլ մանր, տափարակ ու հարթ –

Աշկն ասես պահած հենց ի´մ նմանին, որ գար ու անցներ:

Էրկուսն էլ ընդե պառկած էին լուռ, հանդարտ ու անթարթ –

Մոտ մի դար առաջ: էրկուսն էլ ազատ, լուռ ու անյերեր:

Ու ես միտք արի. «Մի ուրի´շ անգամ բանուկով կէթամ»:

Հետո վեկալա քիչ ճամփորդածը, որ տրորված չէր,

Կասկածելով, որ – էն մյուս ճամփով արդեն չե´մ էթա:

Էրա՞զ էր, երբ ես աշկ էի դրե էրկու կածանի,

Ու չգիդեի, թե ամեն մեկը ո´ւր կհասցընի:

Միտք էի անում, ոտըս ո՞ւր քցեմ, որ ըլնի խելոք:

Ի´նքս ընտրեցի հենց կուսականը, հլը պատանի:

Ճամփեքիս հսկա տարբերությունը – էն մի քայլն էր լոկ:

28.09.2017-28.09.2023

6. Ծերունին ու ձմեռվա գիշերը

An Old Man’s Winter Night

Դրսից խավարն էր ներս նայում իրան –

Պարզըկան անշարժ, աստղերն առանձին,

Ակուշկի շուշեն անթափանց ու մութ:

Չէր թողում ձեռի վառ ճրագը թեք,

Որ ինքն էլ նայի դրսի խավարին:

Ոչ էլ տարիքն էր թողում, որ հիշի

Թե խի´ մտավ էդ – սենյակը դատարկ:

Ու հմի ընդե կայնել ա մոլոր,

Չորս յանը խլամ, անկարգ ու անտեր:

Իրա ոտների խուլ թփթփոցով

Վախցրեց տակի մառանին անշունչ,

Վախցրեց մութին, ինչն իրան հատուկ

Աղմուկը ուներ, ու ծառ ու ճղի

Ձեն ու շվոցին, որ նման չէին

Յաշիկ մեխելու խուլ թխթխկոցին:

Ու լուս էր ինքը – հենց իրա համար,

Ու էլ ոչ մեկի: Ու դարդը իրա –

Հենց ի´նքը գիդեր:

Թուլ լուսն էլ կորավ:

Նայեց լուսնակին, որ ուշ էր հելե –

Գիշերվա արև, ջարդած ու կիսատ:

Կտրի ձունը պաղ, սառցալուլեքը,

Քիվերից կախ-կախ:

Հետո քուն մտավ:

Կոճղը վառվող – բուխարու միջին

Ճըտտաց, ու ինքը շարժվեց քնի մեջ,

Շունչը հետ բերեց ու էլի քնեց:

Մենակով, մարդը, էն էլ – ծերունի,

Ոչ տուն կլցնի, ոչ էլ բակ ու գյուղ:

Բայց թե որ լցրեց, լցրածը կըլնի

Մենակ ու մենակ մութ գիշերը պաղ:

7. Մի չնչին ծտային ոտանավոր

A Minor Bird-Poem

Առավոտ լուսից – էնքան ղուղունաց

Տատրակը ծառին, որ զահլես գնաց:

Ու ճարըս կդրած, տնից հելա դուս

Ծափ տվի, ասի, «Հերի´ք ա, դե սո´ւս»:

Երևի ե´ս եմ մի քիչ մեղավոր,

Ու ոչ թե ինքը, կամ երգը սգվոր:

Բա ո՞նց եմ ասում, «Ախր, բան չարի»,

Երբ ի´նքըս եմ ուզում, որ մի երգ – մարի´:

8. Ոսկու փշուրը

A Peck of Gold

Քաղաքի վրա փոշի ա գալի –

Հետո ծովն էտի – սա´ղ կուլ ա տալի:

Երբ քյորփա էի, ասում էին, – Տե´ս,

Փոշու փշուր կա – ոսկո´ւց ա անտես:

Իրիկվա կարմիր արևի շողից

Ոսկի էր կախվում էդ փոշու քողից:

Ու քյորփա էի, երբ ասին թե, – Տե´ս,

Հաստա´տ, փոշի´ կա – ոսկո´ւց ա անտես:

Ըսե´նց էր կյանքը Դարբասում Ոսկե1,

Կերած խմածդ դառնում էր ոսկե:

Երբ քյորփա էի, ասում էին, – Տե´ս,

Մենակ քո´ւ ոսկու փշուրը կուտես:

15.04.2013

–––––

1 Golden Gate-ը (անգլ. «Ոսկե Դարպասը») Սան Ֆրանցիսկոյի նեղուցի շրջակա ափի անունն ա:

9. Անիմաստ մխիթարանք

Some Say the World Will End in Fire

(Ֆռոստի պես)

Ասում են, թե

վերջը – կրա´կն ա մի օր,

Կամ – սառո´ւցը կոսմիկական:

Իմ խելքով – լավը

տա´քն ա ահավոր,

Քան թե պարզըկան էդ եղերական:

Մեռնելու ըլնեինք կրկնակի´ անգամ,

Լավ իմանալով խասյաթը չարի,

Կասեի. «Ոչինչ,

Թե չպըտի գամ,

Սառուցն է´լ

էդքան շատ

չի չարչարի»:

27.09.2017

10. Մենակ, դատարկ տան մեջը

(Ֆռոստի պես)

Where Had I Heard This Wind Before…

Էս քամու ոռնոցը ոնց որ

Ականջիս հասել ա մի օր:

Խի՞ հելա, համարյա տկլոր,

Ու կայնա դռան մոտ մոլոր,

Դիմացս – սար ու ձոր տոչոր:

Ամառը թռա´վ ու գնաց:

Սև ու մութ երկի´նքը մնաց:

Դռան դեմ – պարզըկա ու չոր,

Ու աշնան շշունջ անիմաց,

Ու դուռն էս, անկողպեք ու բաց:

Ձեն լսվեց, պղպեղ ու լեղի –

«Գաղտնիքդ մեկը կպեղի –

Դու է´լ ես շողքը կանթեղի»:

Կարա´յի չըլնեի անտեր:

Բայց ասեմ (գուցե – անտեղի)

Ես ու դու … մենա´կ էինք, Տե´ր:

17.04.2018

11. Մի թարգմանական հարց

A Question

Մի անգամ ֆեյսբուքով առաջարկեցի, որ իմ պոետ ընգերները թարգմանեն Ֆըռոստի չորս տողանոց մի ոտանավորը:

Ոչ մեկը մոտ չէկավ, ու հմի ես դնում եմ էդ ոտանավորն ու դրա իրեք փոխադրությունը, որ ե´ս եմ արե:

Համոզված եմ, որ իսկական «թարգմանությունը» միայն փոխադրությունն ա:

Բնագրի հանգերն են` աբ-աբ: Վանկերի թիվն ամեն տողի մեջ 8 ա:

Պարտադիր չի, որ հայերենի վանկերի թիվը հավասար ըլնի բնագրի վանկերի թվին (ըսենց բանը հազվագյուտ ա), ու մետրիկայի կամ բովանդակության «ճըշգրիտ» թարգմանություն ասվածն էլ երբեք չի ըլնում, ու չկա´: Բայց պտի պարտադիր «թարգմանվի» ոտանավորի սիրունությունն ու բնագրի ասելիքի ՁԵՒԻ «ԹԱՐՄՈՒԹՅՈՒՆԸ»:

Թե ինչքան եմ կարացե ասածս անեմ, թո կարդացողն ասի:

Հրես բնագիրն ու իմ արած բառացի թարգմանությունը:

Robert Frost

***

A voice said, Look me in the stars – Մի ձեն ասեց, քթե´ք ինձ աստղերի մեջ

And tell me truly, men of earth, – Ու անկեղծ ասեք, երկրի մարդիկ,

If all the soul-and-body scars – Արդյոք հոգու ու մարմնի էս ամեն մի սպին

Were not too much to pay for birth. – Չափից մեծ գին ա, թե չի – ծննդի համար

Ասեմ, որ խնդիրս շատ դժվար էր, շատ չարչարվեցի, որտեվ Ֆռոստի գրածները շատ անգամ բազմարժեք են:

Հրե´ս իմ թարգմանած (փոխադրած) իրեք տարբերակը:

ա.

Վե´ր նայի ու ասա, մի´ մնա շվարած,

Թե էս սաղ սպին – մարմին ու ոգու,

Ո´վ դու երկրային մա´րդ արարած,

Արժեր ծնունդ ու կյանքին – գոնե մի հոգու:

(Սրանից պարզ չի, արժե՞ր, թե՞ չարժեր)

բ.

Վե´ր նայի ու ասա, մի´ մնա շվարած,

Բա էս սաղ սպին – մարմին ու ոգու,

Ո´վ դու երկրային մա´րդ արարած,

Արժե՞ր ծնունդ ու կյանքին – գոնե մի հոգու:

(Սրանից էրեվում ա. «Բա արժե՞ր, … իհարկե` չարժե´ր»: Ենթադրվում ա, որ չարժե´ր)

գ.

Վե´ր նայի ու ասա, մի´ մնա շվարած,

Բա էս սաղ սպին – մարմին ու ոգու,

Ո´վ դու երկրային մա´րդ արարած,

Չարժե՞ր ծնունդ ու կյանքին – գոնե մի հոգու:

(Սրանից պարզ էրեվում ա. «Բա չարժե՞ր, իհարկե, արժե´ր»: Ենթադրվում ա, որ արժե´ր):

Բայց, սիրելի ընթերցող, կարո՞ղ ա, էս ասածս սխալ ա, հը՞: Եսի՞մ:

ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿ

1. Ձմռան գիշերը

Зимняя ночь

Սրբո´ւմ էր, սրբո´´ւմ – աշխարհը արար –

Ու չէր դադարում:

Մո´մն էր մարմրում սեղանի վրա,

Մո´մն էր մարմրում:

Փարվում էր պարսը լուս փաթիլների

Շուշեքի կաշուն,

Ճրա´գն էր, ոնց որ ցեց-թիթեռներին

Իր յանը քաշում:

Սլա´ք էր – ա´ստղ – բուքը նկարում

Սառը շուշեքին:

Սեղանի վրա մո´մն էր մարմրում –

Գուլպայի կողքին:

Լուսով հմայված գունատ պատերին

Ստվե´րն էր դաջված`

Խաչվա´ծ ձեռների, խաչվա´ծ ոտների –

Բախտերի´´ խաչված:

Գուլպա ու գոտի անձեն հարցմունքով

Ցած ընգան գետին:

Կանթեղն էր լալի մոմե արցունքով

Ու թրջում գոտին:

Ու կուլ էր էթում աշխարհը արար

Գորշ ձնամուժում:

Մոմն էր մարմրում սեղանի վրա –

Ապագան գուժում:

Քամին անկյունից բոցին էր փչում:

Հուրը հեշտանքի –

Հրեշտակի պես թևերն էր խաչում –

Հասնում երկնքին:

Սրբո´ւմ էր սրբո´ւմ – սա´ղ փետրվարը:

Անդադար, անդո´ւլ –

Մո´մն էր մարմրում սեղանի վրա,

Մո´մն էր մարմրում:

2. Համլետը

Гамлет

Աղմուկը մարեց: Ու էս դատարկ բեմին,

Լուռ հենված դռան շրջանակին,

Գալիքն եմ գուշակում, նոր դարի շեմին,

Ականջս – հեռու արձագանքին:

Ու բյուր հազար աշկով մառը մթության –

Բիբե´րն ա չռե իմ աշկերին:

Թե ճար ունես, էս մի թասն է´լ փորձության

Յա´ն տար, Հա´յր Մեր – մի´ դարձրու գերի:

Լա´վն ա գաղափարդ (անշեղ ու համառ),

Համաձայն եմ համ էլ – է´ս դերին:

Բայց ուրի´շ պիես են ցույց տալի հիմա,

Էս անգամ ազատի´ ու ների:

Որոշած ա, ախր, հոսքն արարների,

Ու անխա´խտ ա վախճանը վերջի:

Մենակ եմ աշխարհում մաքսավորների:

Սաղ կյանքն ապրելը – ջրի ճամփա չի´:

3. Չարչարանաց շաբաթը

На страстной

Հլը էնքա˜ն ա մութ ամենուր,

Էնքա˜ն ա հեռու – լուսնկան,

Աստղերն էլ թարթում ու չե´ն մարում,

Ու սաղն էլ նե´նց են հուրհրում,

Որ Աշխարհն էս աստղո´տ խավարում

Կքներ սա´ղ Զատի´կն օրորուն –

Ականջին – հանդարտ շարական:

Հլը էնքա˜ն ա մութ ամենուր,

Էնքա˜ն կա – մինչև արուսյակ,

Որ փողոցը, այգուց – բլուր,

Մեկնըվել ա հավերժալուռ,

Որ մինչև լո´ւս ու արև ու հուր –

Հլը կա մի հազարամյակ:

Հլը Աշխարհն էնքա˜ն ա անզոր,

Ու հեչ մի բա´ն չունի հագին,

Որ զանգ տա զանգերը զորավոր,

Ու ձե´ն տա հավքերի երգին:

Ու հենց Հինգշաբթուց Չարչարանաց –

Մինչ Ավագ Շաբաթը գալիք –

Ափերն էր քրքրում վարարած

Ու պղտոր գե´տը սևալիք:

Սոճիներն էլ, հանվա´ծ ու տկլոր,

Ոնց որ աղոթեն – ուս-ուսի,

Ու լուռ հավաքվեն, օրեցօր,

Չարչարանաց վրա´ Հիսուսի:

Քաղաքում էլ, ասես ժողովի

Համար շարված ու անպատիր,

Ծառերը, վրան էս թզաչափ հողի,

Լուռ նայում են վանքի պատին:

Ու սարսափ ա դրանց աշկերին:

Ու պարզ ա էդ վախը վերջին:

Տեղ ու դադար չկա մարգերին:

Խարխլվում ա կա´րգն աշխարհի –

Բռնե ու թաղում են Արարչին:

Ու արքայական դարպասի մոտ,

Դրա կողի էրկու կեչին

Պտի յան քաշվեն վեհերոտ,

Որտեվ գալիս ա ողբացող,

Մի մեծ, մի վիթխարի թափոր,

Ձեռներին – մոմ ու սևաշոր,

Հետներն էլ – խաչվառը փրկչի...

Ու ե´րթն ա բա´կը շրջանցում –

Մայթի եզերքին առընթեր,

Ու բերում ու գավիթ ա լցնում –

Գարո´ւն ու գարնան զորությո´ւն,

Մոմ, գինի, ու նշխարքի բուրմունք,

Ու գարնան արբո´ւնք – հրաթև:

Ու մարտն ընե´նց ա էս հալոցքին

Ձյուն շաղում մուրացիկներին,

Ասես մի տապան1 ներս բերին,

Ու մասունքները հանին,

Ու տվին ամբոխի´ն անկյալ:

Ու ե´րգն ա տևում մինչ արուսյակ,

Ու հեկեկալով, քայլ առ քայլ,

Մի ամայի տեղ, լամպերի տակ,

Մաշվում ու դառնում են շա´տ բարակ –

Սաղմոսագի´րք ու առաքյալ:

Հետոոո˜– կլռի´ մարդ ու հոգի,

Ու կասի´ շշունջը գարնան,

Թե. «Կհալվի´ ցուրտը մորմոքի»,

Թե. «Կհաղթե´ս մահին անհոգի –

Ճի´գ ու ջանքերով հարության»:

–––––

1 տապան – արկղ, հետագայում` նավ:

4. Եղրևանին

Сирень

Ասենք թե – բզզոցը մեղվանոցի,

Ու հացատո´ւն ա այգին արծաթե,

Ու խարխուլ պատերը հավանոցի,

Ու պիծակները – սև-սև ու սաթե:

Ու թողում են կեսօրին բան ու գործ,

Գալի իրար հետ ու հարևանի…

Ջահել օրերի էրա˜զ մեղվանոց,

Ծաղկած ու սիպտակ եղրևանի:

Ու սել ու եզ ա հեռվում ու ամառ,

Ու անձրևն ա անտառը չարչարում,

Ու մեկ էլ – նարո´տն ա երկնքին կամար,

Գույն ու ծաղկունքից հուլունք ա շարում:

Ու սելի շարժն ա լցնում ողողում

Երկնակամարն ու օդը զրընգուն:

Ու սողում ա երկինք ու լողում

Մոմե դղյակը մանուշակագույն:

Ու ամպ ու զամպն ա դառնում հովանի,

Ու այգում խոսք ու ճառն ա ավագի,

Թե հարկավոր ա, որ եղրևանին

Ափսեյում մնա ու լավ ցամաքի:

30.12.1989-15.12.2001

5. Փոթորիկ ու ժայռ

Скала и шторм

Փոթորի´կ ու ժա´յռ: Ժա´յռ ու թիկնո´ց ու ցիլո´:

Ժայռ ու Պուշկի´ն, որ հենց հմի հանդա´րտ ա կայնած,

Աչքերը խուփ, նայում ա ոչ թե ըսֆինքսի մեջի

Օտար վայրիին, ինչին դեմ էր առե հույնը էն հին –

(Առեղծին չէ, այլ նախնուն – քամիտին հարթաշուրթ)

Ու չեչոտ, արարված չեչոտ անապատի

Խորդուբորդ ու լերկ ավազուտներով –

Ու քարուքանդ – քարուքանդ ու հիվանդոտ:

Ու էլ ոչինչ: Ոչ մի բան: Փոթորի´կ ու ժա´յռ:

10.05.2019

6. Նոբելյան դափնին

Нобелевская премия

Ոնց որ կորա´ծ եմ հավետ,

Ասես հալածված գազան,

Անտուն, անտեր, անավետ,

Շուրջս – չարիք այլազան:

Դեմս ժա´յռ ա ու անդունդ

Ճամփիս – ոչ դուռ, ոչ բալնիք:

Չկա ոչ սերմ, ոչ էլ հունդ–

Թո ինչ ըլնում ա – ըլնի:

Ո՞ւմ եմ վատություն արե:

Նե՞ռ եմ, արնոտ չարագո՞րծ:

Երգս ասել ա «բարև»,

Խոփս – անխոնջ բարեգործ:

Ու պռնկին օրհասի

Հավատում եմ, որ հաստատ –

Բարին իր խոսքը կասի,

Կցնդի չա´րքը անսաստ:

10.06.2019

ԴԻԼԱՆ ԹՈՄԱՍ

1. Ու էլ մահին իշխանություն չի մնա

And Death Shall Have No Dominion

Ու էլ մահին իշխանություն չի մնա:

Մարդիկ մեռած, համ էլ մերկ – կըլնեն մեկ –

Գունատ լուսին ու ձան տակի հարադեգեր մարդու հետ:

Միս ու արուն ոսկորներից պոկոտեն, ոսկորներն էլ չքանան –

Դրանց ոտ ու արմնկի տակ աստղաբույլ կփռվի:

Ու, չնայած, հա´ գժվում են, կըլնեն մտքով հա´ արթուն,

Ու, չնայած, ծո´վն են թաղվում, ջրի էրես դո´ւս կգան,

Սիրահար է´լ չմնա, կմնա սե´րն անպայման,

Ու էլ մահին իշխանություն չի´ մնա:

Ու էլ մահին իշխանություն չի´ մնա:

Ծովի անդունդ խորքերում – երկար պառկեն –

Մտքով անմեռ կմնան:

Տանջագալար, գելոց հանած, թեկուզ ջիլն էլ կդրվի –

Չեն կոտրվի ու կմնան աննկուն:

Համ էլ կըլնի դրանց ձեռին բախտը լրիվ էրկու կես,

Ու միեղջյուրն անընդհատ – հարո´ւ կտա չարի պես,

Բայց ձեռ ու ոտ ջարդուխուրդ – հա´ կմնան անվնաս,

Ու էլ մահին իշխանություն չի´ մնա:

Ու էլ մահին իշխանություն չի´ մնա:

Ու կարող ա – ոչ ուրուրի´ ճիչ լսեն,

Ոչ է´լ – ջրի գոռ շառա´չը – առափնյա:

Ու կարող ա – վարդ ու ծաղիկ

Առաջվա պես չըմբոստանա անձրևին:

Բայց որ լրիվ գիժ ըլնեն, ըլնեն վաղուուո˜ւց մահացած –

Դիմագիծ ու հայացքով ժայթքելո´ւ են վարդերից:

Արևի սի´րտը խրվի, քանի սիրտն էդ – չի մեռե,

Ու էլ մահին իշխանություն չի´ մնա:

2. Ձարխոտի բլուրը

Fern Hill

Երբ որ ջահել-անդարդ էի, ոնց որ դա´ղձն ա դեղձան –

Շուրջ բոլորը երգեցիկ տան, ծիրանների հովանու տակ,

Ու հովիտն էլ աստեղացան գիշերների ներքո –

Ոսկենման երգով ժա´մն էր թողնում,

Որ մագլցեմ ցնծության մե´ջ իր բիբերի...

Ու ահա, սայլերի մեջ փառաբանված,

Ոնց որ դեղձաստանի´ իշխան,

Արդեն վաղո˜ւց էրազ դառած էն օրերին,

Իմ տիրական պատվիրանով –

Ծա´ռ ու հափրուկ ու հասկ ու թուփ

Լողո´ւմ էին գետերն ի վար – քամահալած լուսի:

Ու անդարդ ու դեղձա´ն էի ու անվանի –

Սրահներում կավ թրծելու

Ու չորս կողմը բակի – երջանկալուս ու երգեցիկ,

Որտեվ տո´ւն էր ամբո´ղջ այգին,

Արևի տակ, որ ջահել ա – հենց մի´ անգամ,

Ժա´մն էր թողնում – ըլնեմ ոսկե –

Ոսկենման խնդա´մ – իր լուսածիր գթության մեջ:

Ու ես, դեղձան ու ծիրանի – որսո´րդ էի, համ էլ հովի˜վ,

Ու հորթերը ձայնո´ւմ էին – եղջրափողի´ս կանչին,

Բլուրների աղվեսները հաչո´ւմ էին – պա´րզ ու հատու,

Կիրակի էլ – ժամազա´նգն էր դանդա˜ղ թնդում

Սո´ւրբ գետերի թավալգլո´ր հունին:

Ու անընդհա´տ-արևնիբո˜ւն, հոսում էին –

Դա´շտ ու արոտ – մարդահասակ խոտի,

Ու մեղեդին ծխնելույզի, համ էլ օդը˜, սինձն ու սեզը˜,

Զեփյուռաձև ու ջրաձայն

Երգաօրոր ու հրճվագին,

Խայտաբղե´տ-խնդուն,

Ու կրա´կն էր դաղձանման:

Ու գիշերն էլ – անմեղ աստղերի հովանու տակ,

Երբ սուրում էի քունըս առնելու,

Բվեճները տանում էին տունը հեռու,

Ու անընդհա´տ-լուսիննիբո˜ւն, օրհնյալ գոմերի մեջ,

Լսում էի օդում ճախրող

Դե´զ ու ծղրիդներին ու խավարում բոցկլտացող

Զամբիկների´ն նարնջահուր:

Ու զարթնում էի հետո – ու այգի ու տուն,

Ոնց որ ճերմակ մի ուխտավոր,

Հետ էին գալի – ցողաշաղախ-արևաշող,

Ու ուսերին աքաղաղ,

Ու ա´նպայման Ադամ էր դա, Ադամ ու Կույս,

Ու երկի´նքն էր հետ գալի տուն,

Ու արևը հենց է´դ օրն էր բոլորակվում:

Ուրեմն, պիտի որ դա էղած ըլնի –

Հենց ծննդին անբիծ լուսի,

Է´ն սկզբի պտտահողմում,

Ուր կախարդված – ձիե´րն էին – դուս գալի ջե´´րմ –

Վրնջացո´ղ-շորոր – մսուրներից կանանչ –

Հասնում դաշտը – փա´ռք ու պատվի:

Ու փասիան ու աղվեսի մեջ փառաբանվա´ծ,

Թռվռացո´ղ տան եզերքին,

Նորահնար ամպ ու լուսի ներքո ու երջանիկ,

Որտեվ սի´րտս էր հարատրոփ,

Ինքս էլ՝ անսա´նձ-թեթևամիտ, ու խելահեղ,

Հարածնունդ արևի տակ-

Ուր ծառաբոյ խոտի միջով ցնծո´ւմ էին

Է´ն երգերըս երկնաշողշող ու ըղձերս քառատրոփ,

Որ շա´տ են քիչ –

Ժամանակի մեղեդաձայն կեռմաններում,

Ցնծո´ւմ էին, նախքան դեղձա´ն-ոսկենման

Մանուկները... Ճամփա կընկնեն – հեռո˜ւ-հեռո˜ւն –

Անգթասի´րտ ու անողորմ:

Ու էն ճերմակ-գա´ռն օրերին վախ չունեի,

Թե մշտածին ու անծպտուն

Լուսնալուսի ներքո – ժամանակն ինձ կթռցընի

Կհասցընի իմ թևերի

Հովին ճախրող ծիծեռնակ ու թիթեռներին,

Ու չէր գալի մտքիս անգամ, թե քուն մտա –

Այգի ու տուն կփախցընի հեռուուո˜ւ-հեռուն,

Ու կզարթնեմ հավե´րժ անցած տուն ու այգում –

Աներգեցի´կ ու անմանուկ:

Էէ˜, երբ որ ջահել-անդարդ էի, ժամանակը –

Գթասիրտ ու ողորմալուս,

Պինդ բռնել էր – դեղձանիս ու մահացողիս,

Չնայած ես շղթայակապ – երգո´ւմ էի ծովանման:

3. Թաղումից հետո

After the Funeral

Ann Jones-ի հիշատակին

Քիչ անց թաղումից, ուր գովք էր – էշ-էշ,

Զռոց ու կոշտ ուղեղ ու ցրտադող լոշտ-

Լոշտ ականջ ու թքոտ աշկ, թըխ-թրը´խկ մեխին,

Գերեզմանին (քիփ-քիփ կռիշկի ծոպ ու ծեր),

Սևոտ ատամ ու աղի լճակ թևքերի մեջ,

Քնահարամ անող քլունգ ու լինգ դողըցնում են

Անտեր պատանուն, (ով հազում ա, որ

Կոկորդը մաքրի դագաղի մթան մեջ) ու չոր տերև են

Ցանում ու ոսկոր են փշրում,

Որ մտքի մեխով լուս վառվի

Արցունքախից ժամի ու ուղտափշի քեֆից հետո,

Փորսուղախից ու քյառթու քոլերով սենյակում –

Կայնել եմ էս հիշատակի խաթեր, մեն-մենակ,

Էս փքված րոպեին մեռած ու ուռած հորքրոջըս հետ,

Ում կնգուղավոր ու շատրվան սիրտը մի վախտ

Ընգնում էր Վելսի չոլերի ցեխն ու խեղդում ամեն արև:

(Ասածս, գովասանքով քյոռ-քյոռ մեռցրած

Հրեշավոր բան դառավ, ախր ինքը սուսուփուս մեռավ:

(Ախր ինքը չէր թողա, որ սըկեի իրա սրտի փառքի

Սուրբ սարսուռը, ու կպառկեր սուսուփուփուս, ու իրա

Ջարդուխուրդ ջանին քուրմ պետք չէր ըլնի), բայց ես

(Երգիչն իմ հորքրոջ) քնից հելած օջախի վրա

Կանչում եմ ծով օվկիանոսին, որ սըգա իրա անլեզու

Առաքինությունն ու թեքվում եմ փառաբանող

Գլուխներին ու լոշտակոտ ու աղվեսոտ չոլին

Ու մրմնջում

Վանքի զանգի պես, որ երգում ա իրա սերն ու ճոճվում

Սևքար մատուռի վրա ու խաչ հանող չորս ծտի հետ

Օրհնում ա իրա կոդրած հոգին:

Իրա մարմինը կաթի պես խոնարհ էր,

Ու բա էս հսկա ու անճոռնի կրծքով ու հսկա

Օրհնյալ գանգով քանդակն ի՞նքն ա,

Էս թաց ակուշկով սենյակում,

Էս կատղած օրվա տանն ու էս նահանջ տարին:

Ու իրա բորբոքված ու բարի ձեռներն եմ տենում,

Ջղաձիգ աղոթքով խաչած, ու փսփսոցն իրա մաշված ու

Խոնավ խոսքերի ու իրա սուր խելքի խոր խոռոչն ու իրա

Մի բուռ դեմքը, որ լրիվ մեռած –

Կպըռշկել ա քառակուսի ցավին:

Քարե յոթանասուն տարի յա հորքուրըս:

Էս ամպաթաթախ մարմար ձեռներն ու իրա

Քանդակ ձենն ու

Շարժ ու շարականի էս դատողությունը մոնումենտալ –

Իրա գերեզմանի մոտ հավիտյան ու հավիտյան

Էնքա´ն են փոթորկելու իմ հոգին,

Մինչև աղվեսի խցած թոքերը ցնցվեն ու Սե´ր հեկեկան ու

Ուռած փքված լոշտակն իրա սերմերը ցանի

Ակուշկի գոգին:

02.03.2000

4. Էդ բարի գիշերը մի մտի մեղմարյուն

Do not go gentle into that good night

Էդ բարի գիշերը մի´ մտի մեղմարուն:

Օրվա վերջին զառամը պտի կրա´կ դառնա

Ու մռնչա´, որ լո´ւսն ա մահանում:

Գիտունը գիդի, որ ճիշտը – մո´ւթն ա մարմրուն,

Որտեվ չշամփրեց շա´նթ մռնչուն: Բայց մե´կ ա –

Էդ բարի գիշերը չի´ մտնում մեղմարուն:

Բարին, մղկտալով թե˜… ծով ու կանանչ մեհյանում

Ո´նց կշողշողար, մաղթում ա, «Բարո´վ մնա» –

Ու մռնչո´ւմ , որ լո´ւսն ա մահանում:

Անզուսպը, ով խլում երգում ա հրանուն

Արևն ու չի իմանում, որ նեղացրել ա իրան-

Էդ բարի գիշերը չի´ մտնում մեղմարուն:

Մռայլը, ով իր օրհասին, աչքով շիկավուն,

Տենում ա, որ կույր է´լ կարա հրճվի ու հուրհրա-

Մռնչում ա, որ լո´ւսն ա մահանում:

Ու դու էլ, աղաչում եմ, քու էդ բարձունքում վեհանուն,

Ով հա´յր իմ, օրհնի´ կամ անիծի´ ընձի հենց հիմա,

Էդ բարի գիշերը մի´ մտի մեղմարուն,

Ու մռնչա, որ ախր լո´ւսն ա մահանում:

ՕՍԻՊ ՄԱՆԴԵԼՇՏԱՄ

1. Չե´մ էղե ժամանակակից

Нет, никогда ничей я не был современник

Երբեք էլ մեկնումեկին չե´մ էղե ժամանակակից –

Պետք չի´ ընձի տենց մեծարանք:

Էս իշքա´ն ա զզվելի ամեն մի անվանակից –

Տո հո ե՞ս չէի: Իրա´նք էին, Իրա´նք:

Էրկու հսկա ու քնթաթախ բիբ ունի

Դարը տիրակալ, ու բերան – գեղեցիկ ու կավի,

Դարձվորիկ ու ծերացող որդու դողդոջուն ձեռին,

Սակայն, ինքը – մահանալուց կնվաղի:

Դարի կոպարի1 հետ բացում էի կոպերս տենդագին –

Էրկու քնթաթախ բիբ վիթխարի –

Ու պատմում էին գետերը – շառաչուն ու շռնդագին –

Բորբոքուն դատավեճն աշխարհի:

Ու մի հարուր տարի առաջ (մահճակալին ծալովի)

Բարձ էր – թեթև ու ճերմակ ու բարի,

Ու տարապայման տարածվել էր մարմինը կավի –

Մարում էր անդրարբո´ւնքը դարի:

Ու ճռնչացող ու արբշիռ արշավում համաշխարհային

Ըսենց էլ անկշիռ անկողի՞ն: Դե ի´նչ, թե դարն էս

Չենք կոփի ու հարդարի,

Արի դարակցենք էս դարին:

Ու հեղձուկ սենյակում, վրանում կամ սարի կատարին

Դա´րն ա մահանում վիրավոր – էրկու քնթաթախ բիբ –

Եղջրաթաղանթի կարկատանին,

Բոցկլտում են հրով փետրավոր:

–––––

1Կոպարը եզրն ա, սահմանը

2. Հունվարի 1-ը, 1924

1-ое января, 1924

Որդիական գորովով մի օր –

Ով համբուրել ա կատարը ժամանակի –

Ցորենի շեղջերին մերվելով,

Կհիշի –

Ո´նց էր ժամանակը քնում ժամանակին:

Ով բացել ա դարի կոպարի կոպերը տենդագին –

Էրկու քնթաթախ բիբ վիթխարի –

Էտի հա´ լսում ա աղաղակը ժամանակի

Խաբուսիկ ու խուլ գետերի:

Էրկու հսկա ու քնթաթախ բիբ ունի

Դարը տիրակալ,

Ու բերան, գեղեցիկ ու կավի,

Տունդարձ ու ծերացող որդու

Նվաղուն ձեռին, սակայն,

Մահանալուց – ի´նքը կնվաղի:

Ես գիդեմ,

Մարում ա օրեցօր արտաշունչը կյանքի:

Մի քիչ էլ – կկդրեն կթաղեն

Մանկական երգը

Բազում ու կավե վիրավորանքի,

Որ շուրթերն արճիճով սվաղեն:

Ո´վ դու խարխուլ, կավաշեն կյանք.

Ո´վ դու օրհասըդ դարի,

Ափսոս, որ քեզ կընկալի մենակ

Էնի´, ով ժպիտ ունի –

Անօգնական ու անարի,

Ու ով կորցրել ա իրա´ն ու հիման:

Ինչքա´ն ցավալի ա ամոքումը հիվանդ կոպերի –

Ու քննությունն անհայտ կորած բառի,

Ու մեկ էլ – կրարյուն բերքահավաքը

Գիշերախոտի կապերի –

Հօգուտ այլացեղ օտարի:

Դա´րը… ու դա´րը:

Արյան կրային շերտը հիվանդ որդու –

Քարանո´ւմ ա:

Ոնց որ տապանակ –

Մոսկվա´ն ա քնում:

Տիրակալ դարը ադամորդուն –

Օտար ա:

Խնձորաբույր ա ձունը, ոնց որ հնում:

Ուզում եմ էլ ոշ մի վարկյան չմնամ

Իմ տան շեմին:

Բայց դե – ո՞ւր էթամ:

Փողոցում մութն ա կուտակում

(Ոնց որ աղածածկ)

Սալահատակը ճանապարհի:

Խի´ղճն ա օրը ցերեկով գունատվում:

Նրբանցքներով, քիվերով ու սարեկաբներով,

Ոչ հեռու, մի երկու բան վեկալած,

Շարքային հեծյալս,

Պարուրված մաշված ցանցկենով,

Անընդհատ կոճկում եմ խոռոչը բացված:

Աշկերիս առաջ – փողոց ու նրբանցք

(Խնձորի պես խշրտում ա պարզըկա ձենը սահնակի

Ու չեն ենթարկվում կոճակ ու քղանցք)

Պլստում են մատներիս տակից:

Ու ապրանքներով զանազան –

Թնդում ա քաղաքում

Գիշերը ձմեռվա – մետաղե, երկաթե –

Մեկ սառնաձկնով ա որոտում,

Մեկ մտրակում –

Թեյագոլորշով,

Ոնց որ մանրածածանով արծաթե:

Մոսկվան ու նորի´ց Մոսկվան:

– Ողջույն, – ասում եմ իրան, –

Բանի տեղ մի´ դիր,

Մի´ դատապարտի:

Ըստ սովորության,

Կողմնակից եմ եղբայրությանը

Մտրակող պարզըկայի ու

Գայլաձկան դատի:

Ու ձան վրա դեղատնային մորին ա հուրհրում:

Ինչ-որ տեղ շխշխկաց գրամեքենան:

Ձուն ա կես արշին,

Ու կառապանի մեշկն ա էրևում –

Բա հլը գոհ չե՞ս: Չեն մորթի, ձեռ չեն տա:

Ձմեռն ա գեղեցկուհի:

Այծերկինքն աստղաշատ

Փռվե ու տարածվել ա կաթնաբոց,

Ու խոռոչն ա ձիաձարով հպվում

Սառցապատ սահուկներին –

Ճռինչ ու զրնգոց:

Նրբանցքներն են

Պրիմուսի պես ծուխումուր անում,

Կուլ տալի մորի, սառուց ու ձուն,

Սովետական սոնատի´նն ա

Ամմե´ն ինչի թեփը հանում –

Հիշելով քսան թիվն անանուն:

Բա բռնեմ ու հանձնեմ չարասությա՞նն ամոթալի

(Ու նորից խնձորաբույր ա պարզըկան)

Էն սուրբ ուխտերս, որ չորրորդ դասին էի տալի՞,

Ու վիթխարի երդո՞ւմս, արցունքներիս վկա՞ն:

Ու էլ ի՞նչ կմոգոնես կամ ո՞ւմ կսպանես:

Կփառաբանե´ս, բայց ո՞ւմ:

Էսի կռճիկն ա գրամեքենայի, թե քաշես ու հանես,

Գայլաձկան ոսկոր կքթնես որկորում:

Կլուծվի հիվանդ որդու արյան շերտը կրային,

Օդեղեն ծիծաղը կցայտի մատներին,

Բայց էս հասարակ սոնատինը գրամեքենայի –

Լոկ գունատ ցոլքն ա էն հզոր սոնատների:

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

1. 1965 թվի հունվարի 1-ը

1 января 1965 года

Հասցեդ – մոգերն է´լ չեն հիշի1:

Մո´ւթ կըլնի երկնքիդ կաշին:

Քամին օր ու մոմ կմաշի

ու ձենն էլ` կլսես:

Սրտիցդ հովը թա´փ կտաս,

մոմի է´լ չես ուզի, որ ձեռ տաս,

օր շատ կա, բայց ի՞ ˜նչ իմանաս,

քանի´ մոմ կա մեզ:

Ցա՞վ ա. էս ի՞նչ ա, որ չանցավ:

Հին ու ջրի պես անգիր ցավ:

Ծակեց ու կանչեց – մոտեցավ,

Ո˜նց ա սենց եռում:

Մեռնելուս օրն է´լ թո կանչի,

թե, «Փառք – է´ն բերան-ականջին,

որ ասաց, էլ քեզ մի´ տանջի,

աչքդ քից հեռուն»:

Օճորքին կնայես էս անգամ,

ջեբդ ծակ ու կասես. «Հանգավ –

ժլատին հի´նգ օր2 դիմացավ,

իմըս` քիչ պակաս»:

Ու հույս չի´ մնա հրաշքի:

Բայց աշկդ կքցես երկնքին

ու կզգաս, որ սրտա´նց ու անգին

ընծա´ ես, որ կաս:

23.05.2000-20.05.2001

–––––

1. «մոգերը» բառով Բրոդսկին նկատի ունի Հին Կտակարանի Ծննդոցի է´ն մոգերին, ովքեր, իբր աստղերին հետևելով, էկան նորածին Քրիստոսի մոտ: Տես մանավանդ 2-րդ տողը, ինչը նշանակում է՝ «ուղեցույց աստղ չես ունենա»:

2. Պարսկական տրադիցիայում ասում էին. «Էս հնգօրյա աշխարհում», այսինքն, «էս անցավոր ու կարճատև աշխարհում»:

2. Էթում եմ Սկիրոս, Լիկոմեդեսին հյուր

К Ликомеду, на Скирос

Մ. Բ.

Էթո´ւմ եմ քաղաքից1, ոնց որ Թեսևսը2 գնաց

իրա լաբիրինթոսից,

թողնելով Մինոտավրոսին3,

որ նեխի ու հոտի, ու Արիադնեն4 էլ-

ղունղունա´

Բաքոսի5 գրկում:

Սե´նց են հաղթում, ա´յ:

Հենց է´ս ա սահմանը նորագործության:

Տերն է´ն վախտ ա մեզ դեմուդեմ հանում, երբ

գործ ու բան կենտրոնում պրծած ու ավարը ձեռներըս,

խարխափում ենք չոր ու ցամաք չոլում ու

հավիտյա´ն էթում ենք էս յաներից, որ էլ

ո´չ մի օր հետ չդառնանք:

Ինչ էլ անես – սպանդը մնում ա սպանդ:

Մահկանացուն պտի մեն-մենակ չըհելնի´ հրեշի դեմ:

Բայց ախր ո՞վ ասաց, որ հրեշներն անմահ են:

Ու որ,

գոռոզ-գոռոզ,

չհամարենք,

որ նման չենք պարտվածի,

Տերը,

ցնծուն ամբոխից թաքուն,

մեզնից խլում ա ամե´ն պարգև ու ասում,

որ ծպտո´ւն չհանենք:

Մենք էլ` թողո´ւմ ենք ու էթում:

Էս անգամ –

արդեն հավիտյան:

Ու չնայած մարդ

կարա´ հետ դառնա

տե´ղն իրա հանցանքի,

մե´կ ա,

չի կարա դառնա է´ն մի տեղը,

ուր – ստորացրե´լ են իրան:

Ու ըստեղ է´լ են երկնքի ծրագրերն ու

ստորանալու մեր հուշ ու զգացմունքը

է´ն ձև բռնում իրար, որ հետևը մնում ա –

գիշե´ր ու նեխող ու հոտող գազան6 ու

ցնծուն ամբոխ ու շե´նք ու լուս:

Ու անապատի մթընշաղում –

Բաքո´սն ա Արիադնեի հետ ղունղունում:

Բայց մի օր,

ստիպված,

հե´տ եմ դառնալու:

Դառնալու եմ տո´ւն,

օջա´խըս հարազատ:

Ու ճամփես անցնելու ա էս քաղաքով:

Ու աստվա´ծ չանի, որ մոտս հանգարծ

ածելի թո´ւրըս ըլնի,

որտեվ չնայած

քաղաքն իրա բնակիչների համար

սկսվում ա կենտրոնի պարիսպ ու հրապարակից7,

բայց թափառականի´ համար8

սկսվում ա – փեշերի´ց:

–––––

1. Լիկոմեդեսը Սկիրոս կղզու արքան էր:

Ըստ Արիստոտելից արված քաղվածքների` Թեսևսը էկավ Սկիրոս, որ կղզին տեսնի, ու Լիկոմեդեսը, վախենալով, որ Թեսևսն իրա ձեռից կխլի իշխանությունը, Թեսևսին ժայռից ցած գլորեց ու սպանեց (Արիստոտել, «Աթենական հասարակարգը»): Հենց սրա համար էլ էս ոտանավորի վերնագիրը թերևս մեկնվի այսպես. «Մահվանն ընդառաջ»:

2. Արիստոտելը (նույն տեղը) ասում ա, որ առաջինը Թեսևսն էր, որ Աթենքում հավասարություն հռչակեց, որ շատ ժողովուրդ հավաքվի քաղաքը, ու Աթենքը բարգավաճի:

3. Ըստ առասպելի` Թեսևսը մտավ Մինոս արքայի լաբիրինթոսն ու սպանեց Մինոսի տավարին` Մինոտավրոս մարդ-եզանը:

4-5. Լաբիրինթոս մտնելուց առաջ Թեսևսին սիրահարված Արիադնեն, Մինոսի դուստրը, Թեսևսին մի կծիկ թել տվեց, որ Թեսևսը թելը բացելով գնա ու չմոլորվի ու դուրս գալու ճամփեն գտնի: Երախտամոռ Թեսևսը, տուն դառնալու ճամփին, Արիադնեին թողեց մի երևի անմարդաբնակ կղզում, իբր աստվածների հրամանով ու իբր նվեր Բաքոսին:

Բաքոսն սկզբում անձնավորում էր եզան կամ ցլի պաշտամունքը: Էս ոտանավորի մեջ Բաքոսն ու հրեշ ասվածը, անկասկած, կոմունիստական կուսակցության խորհրդանշերն են:

6. Թերևս նկատի ունի դամբարանում դրած Լենինին ու Ստալինին:

7. Թերևս Բրոդսկին նկատի ունի Կարմիր հրապարակն ու Կրեմլը: Բրոդսկուն 1964 թվին Մոսկվայից աքսորել էին Արխանգելսկի մարզը:

8. Թերևս նկատի ունի իր պես աքսորվածներին:

3. Ծննդոցի ռոմանս

Рождественский романс

Եվգենի Ռեյնին, սիրով

Լողում ա կարոտով հանելուկային,

այգու աղյուսե վերնահարկով,

անշեջ նավակը գիշերային,

ու Ալեքսանդրյան զբոսայգով

ճրագը խրտնող ու գիշերային,

դեղին ու համ էլ մի քիչ վարդային,

գլխի վրա թանգ ու մոտիկների

ու ոտի տակ անցորդների:

Լողում ա կարոտով հանելուկային –

երամը լուսնոտի ու հարբեցողի,

նկարում ա քաղաքը գիշերային

օտարականը, լուրջ ու թախծոտ,

ու տաքսին հիվանդ ուղևորներով

արդեն մոտենում ա Օրդինկային,

ու փաթաթվել են մեռելները – պինդ-պինդ

վիթխարի դղյակներին:

Լողում ա կարոտով հանելուկային

մայրաքաղաքում երգիչը թախծոտ,

կայնել ա բութկի մոտ կերոսինային

թախծոտ դռնապանը, կլոր ու թմբլիկ,

ու վռազում ա խղճուկ փողոցով

սիրեկանը սիրուն ու տարիքոտ,

ու գիշերայերթը հարսնավորի

լողում ա կարոտով հանելուկային:

Լողում ա մշուշով անդրգետային,

լողում ա միամիտ ու ցավ ու դարդոտ –

դողդողում ա խոսքը ջհուդային –

դեղին աս’ճանների վրա թախծոտ,

կիրակու ու հլը նոր տարվա շեմին,

գորովից մինչև նեղսրտություն,

լողում ա հրաշք գեղեցկուհին

կարոտով հանելուկային:

Լողում ա աշկերում գիշերը, պաղ-պաղ,

դողում ա փաթիլը վագոնի վրա,

ու գունատ քամին, պարզըկա քամին,

պինդ-պինդ գրկում ա մատները կարմիր,

ծորում ա մեղրը գիշերային,

կրակների ու հոտը քաղցր հալվայի

ճրագալույցն ա տանում1 գլխի վրայի

գաթաները գիշերային:

Ու նոր տարիդ կապուտ ու ալիքային,

քաղաքային ու մուգ ծովի ջրերով,

լողում ա կարոտով հանելուկային,

ասես թե կյանքն ա էլի ծիլ տալի,

ու փառք ու լուսն ա էլի հետ գալի,

ու հետն էլ բախտ ու հաց ու լի ու լի,

ասես թե կյանքը, ձախ-ձախ անելով –

աջ կանի նորից:

–––––

1 Մեր ճրագալույց-ը, որ ռուսների масленица-ն ա:

4. Էլեգիա

Элегиа

Քաղցրըս, էն նույն պանդոկն ա էլի,

նույն զիբիլն ա էլի պատերին, ու

նույն գներն են էլի: Լա՞վը չի գինին:

Դժվար թե: Գինի´ յա էլի: Կխմվի´:

Պրոգրես չկա, ու լավ ա, որ չկա:

Փոստատար լյոտչիկն ասես անկյալ հրեշտակ,

արաղ ա հուպ տալի մեն-մենակ:

Ջութակն ա նույն ձև հուշըս քրքրում:

Ակուշկի մեջ մանկության պես սիպտակ

երերուն կռիշներն են էրևում:

Ու զանգը հո չի´ թնդում: Ու մութ ա լրիվ:

Խի՞ էիր խաբում: Ու ականջըս

խի՞ չի ջոկում սուտ ու ճիշտն իրարից,

ու լրիվ նոր բառեր ա ուզում,

նոր ու խուլ ու անծանոթ, որ լսած չկաս,

որ է´ն վախտվա պես էլի´ ու էլի´ ասվեն,

բայց մենակ քո´ւ ձենով:

12.06.2000

5. Տխուր ու քնքուշ

С грустью и с нежностью

Ա. Գորբունովին

Իրիկունն էլի լափշա էր, ու դու,

Միցկևիչ, տարելկեն յան տարար ու ասիր,

–Հերիք ա, էլ էսօր չեմ ուտում:–

Արխեյին, որ բուժեղբայրը չի ասի.

«Կարգ ու օրենք չկա սրա համար»,

քու հետևից հելա զուգարան,

մինչև տասին չէկան ու հետ չտարան:

«Հունվարից հետո կըլնի փետրվար:

Հետո մարտն ա»: Անկապ զրուց1:

Պլպլան մետլախ ու կաֆելի վրից

ջուրն ա ծլծլում իրա համար:

Միցկևիչը պառկեց ու քյոռ բիբն իրա

մեխեց վերի ֆռիկին դեղնավուն:

(Կարող ա – ընդե բա´խտն ա էրեվում):

Բաբանովը բուժեղբորը միջանցք տարավ:

Սուսուփուս կայնել եմ մութ ակուշկի մոտ:

– Տես հլը, Գարբունով, ա´յ, լողա´կ,

վզին էլ ոնց որ ժանյակի օղակ,

բա քիթը, ոնց որ մաշնի կապոտ:–

Ու փետրվարին, հենց էդ ժամերին

նայում էինք աստղային Ձկներին,

ու որ լավ տենանք, անգյալ-անգյալ,

քյաչալներըս դնում էինք պոլի էն թացին,

ուր մեկ-մեկ ձուկ են տալի հացին2,

բայց հետը – ոշ դանակ, ոշ չանգյալ:

08.06.2000

–––––

1 Չակերտների մեջի էս խոսքը թերևս Թ. Ս. Էլիոթի «Ամայի երկիրը» պոեմից ա, ու էս պոեմը լավ էլ անկապ ա (իմ կարծիքով է´լ), չնայած նոբելյան մրցանակ ստացավ:

2 Այսինքն, ճաշի´ն, ճաշի ժամանակ:

ՎԻԼՅԱՄ ԷՄ(Փ)ՍՈՆ

1. Մրմուռ ու կսկիծ

It Is the Pain, It Is the Pain Endures…

Մրմուռն ա որ… ոշ մի անգամ չի´ անցնում ու չի անցնում:

Վառեց հասավ ոսկորներիս – քու հմայքը քիմիական:

Ձեռներիս էս շարժուձևը քունոնքի´նն ա հիշըցնում:

Կա՞ ընենց դեղ, որ էս թույնը սրբում ա ու վերացնում:

Բարություն կա՞, որ արարի մի զորավոր բալասան:

Մրմուռն ա որ… ոշ մի անգամ չի´ անցնում ու չի անցնում:

Ցավի սերմը քուն էր մտե (խասյաթն ինչի՞ց չի բուսնում):

Քչփորեցիր – մոխիրն էլ ա դառնում պաժառ իսկական:

Ձեռներիս էս շարժուձևը քունոնքի´նն ա հիշըցնում:

Ու արխեյին, որ քու տեսքից հեշ մի փշուր չեմ կորցնում,

Հիշում եմ քու խաղաղ դեմքն ու բարությունը մոգական:

Մրմուռն ա որ… ոշ մի անգամ չի´ անցնում ու չի անցնում:

Հոգիս խմեց է´ն հմայքդ, որ էլի´ յա թափանցուն:

Սրտիս խորքում քու թունավոր կո´ւմն ա էլի օրեկան:

Ձեռներիս էս շարժուձևը քունոնքինն ա հիշըցնում:

Ու բարի ես հլը էլի, ու էլի նույն հյուսվածքում,

Բայց դե արդեն դուս ես գալի: Է´ս էր, մեր հերթն էլ չի գա:

Մրմուռն ա որ… ոշ մի անգամ չի´ անցնում ու չի անցնում,

Ձեռներիս էս շարժուձևը քունոնքի´նն ա հիշըցնում:

19.06.2001-06.07.2001

2. Չապրած օրերը

Missing Dates

Երակ-արուն – քիշ-քիչ թո´ւյն ա ստանում:

Քաշվելո´ւց չես հալից ընգնում, ոչ էլ – զոռի´ց ուղեղի:

Ա´ղբն ա մնում, ա´ղբն ա մնում ու սպանում:

Հստակ կազմդ կամ էլ տե´սքդ չի մանրում

Կյանքի պահանջն ու դարձընում անօգուտ ու անտեղի,

Երակ-արուն – քիշ-քիչ թո´ւյն ա ստանում:

Վեկալում ու թարմ արուն են սերմանում

Պառավ շանը, բայց մի ամսից մարո´ւմ ա թափն էդ դեղի,

Ա´ղբն ա մնում, ա´ղբն ա մնում ու սպանում:

Գերեզման ու աղուտներն են զոռ անում –

Խլում հողը, ոչ թե հո´ղն ա հալից ընգնում, յան տալի:

Երակ-արուն քիշ-քիչ թո´ւյն ա ստանում:

Որ վառ չէղար – կծկվում ես – չորանում:

Պաժա´ռ էղար – կմեռնես: Մարմանդ ու թուլ կրակի

Ա´ղբն ա մնում, ա´ղբն ա մնում ու սպանում:

Քու կորցրած երգե´րն են սաղ լերդանում –

Շունչըդ կըդրում, մեկ էլ – լեղին, քու չապրած սա´ղ օրերի:

Երակ-արուն քիշ-քիչ թո´ւյն ա ստանում:

Ա´ղբն ա մնում, ա´ղբն ա մնում ու սպանում:

08.12.2006

3. Հավիտենական տանջանք

The Last Pain

Սուրբ Հայրե´րն ասին, որ անիծյալի վերջը կըլի ցավ:

«Իրանց իմացած երանությունը իրանց չհասավ»:1

Երկրից բացի – է´ս կարգն ա անխախտ,

Չար դժոխք ըլի, թե բարի դրախտ:

Մարդը լա´վ գիդի, որ թե խուզարկու նաժիշտի նման

Ծակերից նայեց – հոգու հրճվանքը կարա´ իմանա:2

Բալնիք-բան – չկա: Իրան բան – չի’լի:

Դուռը չի բացվի, ու ծակն էլ փակ չի:

«Ինչ մտքիտ էկավ – կարա մի օր էլ հենց առա´ջըդ գա»,

Կասեր Լուդվիգը, ում մտքին ինքդ երբե´ք չէիր գա:3

Բայց հարուր տոկոս, որ չհոռանանք,

Էղած սխալը կարա´նք մոռանանք:

Է´ն փուշն ա պսակ,4 որ հիմարների կճուճների տակ

Ճարճարտում ա ու – ջուր ա եռըցնում առանց նպատակ:5

Ու մեկը չէղավ, ով խելք ունենար,

Ու ճարճարտոցի երգերը տենար:

Փուշը վառվում ա, դառնում չոր մոխիր, հենց մարդու նման,

Ոնց որ լվացքի մի ընտիր փոշի, որ թավան լվան:

Ով հրից ընգնի թավան հիմարի,6

Էս թարս հրաշքը թո միտը բերի:

Մարդու գուրգուրած էրազները սաղ, որ վառ են հմի,

Գեհենի´ ծուխն ա կինո նկարե – ոգելու7 ժամին:

Սրանք, ուրեմն, ճի´շտ են, անատամ,

Ներկած ու մանր, համ էլ – պլստան:

Ճարպիկը կարա հենց իրա ձեռով սրանց գույներ տա,

Կամ խանութները կարան կուտակեն, մինչև գնորդ գա:

Բայց հենց քեֆ անենք սրանց հովի տակ,

Էկեք չհիշե´նք – ո´րդուց են սրանք:

Քեզ հանգիստ պահի. ձև արա (ոնց որ կա´րգն ա աշխարհի),

Թե սաղ աշխարհը ըսե´նց ա էղե – յո´թ միլիոն տարի,8

Ու էս ձևերից մի դղյակ սարքի,

Ուր ազատ ապրի – էրազ ու ոգի:

Վերինն ինչ էլ տա, նվեր, թե շնորհք, կըլնի երկարժեք:

Ուրեմն, իմ պես, հրաշքի զոռով, միտք արա մեկ-մեկ,

Թե Վերինն իշքաաա˜ն – բան կարար չտաաա˜ր,

Ու հույսի մահից – կեցվածքի դա´ս առ:

–––––

1 Ակնարկը Դանթեի «Աստվածային կատակերգությանն» ա:

2 Ակնարկը Դեյվիդ Հերբերտ Լոուրենսի «Մահվան նավը» պոեմն ա: Սրա մեջ մարդու մահից հետո հոգին մարմնի ծակերից դուրս ա գալի, հետո էդ ծակերով հետ ա գալի իրա «տունը»:

3 Ludwig Witgenstein-ը 20-րդ դարի ամենասկանդալային փիլիսոփաներից ա: Իր Logico-Philosօphicus-ի մեջ (1921-1922) Վիտգենշտայնն (1889-1951) ասում ա, օրինակ, թե. «Ինչը որ մտածելի յա, ուրեմն, հնարավոր ա»:

4 Ակնարկը Քրիստոսի փշե պսակն ա, որ թագի տեղը դրին գլխին:

5 Ժողովողի խոսքերն են Աստվածաշնչից. «Հիմարի ծիծաղը ճիշտ նույնն ա, ինչ որ փուշ ու տատասկի ճարճարտոցը (կրակի վրայի) կճուճի տակ»: Սրա հետ պիտի հիշվի հետևյալ անգլիական ասացվածքը.«Կճուճին նայեցիր – չի եռա»:

6 «Ջրից պրծավ, ընգավ կրակը» ասացվածքի անգլերեն համարժեքն ա:

7 Հին հայերնով «ոգելը» նշանակում էր. «ասել; հմայել; կախարդել»:

8 «Յոթ միլիոն տարին», էսօրվա գիտության ասելով, նախամարդու (homo-ի) տարիքն ա:

4. Վերջին ի՞նչ մնաց, ասա´

Waiting for the End, Boys, Waiting for the End

(Էմփսոնի պես)

Վերջին ի՞նչ մնաց, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Վերջն ի՞նչ ա գալու:

Ո՞վ ա ինչ տալու:

Ո՞ւր ենք էթալու:

Էլի՞ չի գալու, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Աշտարակ սարքե՞նք, ասա´, բայց վախտը գնաց:

Թե՞ բախտին պա՞րտք ենք: Վերջին ի՞նչ մնաց:

Ոչ գունդ, ոչ շա՞րք ենք, հա՞րց ենք անիմաց,

Խեղճ ու անվա՞րք ենք, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Էթանք մո՞մ վառենք, ասա´ – բայց մոմ չմնաց:

Տկլորվե՞նք, սառե՞նք –վերջին ի՞նչ մնաց:

Քաղցր չե՞նք, դա՞ռն ենք, հավե՞րժ ենք, անա՞նց,

Բարձրյալի բա՞ռն ենք, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Գոռա՞նք, ճա՞ռ ասենք, ասա´, բա՞րձր, թե՞ կամանց:

Ախր ո՞ւմ լսենք: Վերջին ի՞նչ մնաց:

Ոչ մի բան չասե՞նք, չկպնե՞նք իրանց,

Որ չվնասե՞նք, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Բռնենք գի՞րք գրենք, ասա´, հզո՞ր, գերազա՞նց,

Թքենք ու մրե՞նք: Վերջին ի՞նչ մնաց:

Մոռանա՞նք, ջրե՞նք, խառնե՞նք չոր ու թաց,

Թե՞ սուրը սրենք, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Չէ՞, փուչիկ փչե՞նք, ասա´, խուլ ու կուրացա՞ծ,

Ու ասե՞նք. «Քիչ ենք»: Վերջին ի՞նչ մնաց:

Հա՞, շա´տ-շա´տ ենք դի՞նջ, ծույլ ու կարկամա՞ծ:

Անտոհմ ու բի՞ջ ենք, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Թե՞ լեգենդ կապենք, ասա´, յանի արարված

Աշխրքի չա՞փն ենք: Վերջին ի՞նչ մնաց:

Բայց ո՞ւմ ենք խաբում – ըսենց տրորված:

Շան կեր ու լա՞փ ենք, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Կամ էլ խելա՞ռ ենք, ասա´, անկյալ ու հարբա՞ծ

Միամիտ գա՞ռ ենք: Վերջին ի՞նչ մնաց,

Հնձած անտա՞ռ ենք, լուռ ու չորացած

Անպտուղ ծա՞ռ ենք, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Մարքսի՞ քաշածն ենք, ասա´, թունդ դեբիլացած

Ու ոչխար դառա՞ծ: Վերջին ի՞նչ մնաց:

Թե՞ թարս տաշածն ենք – սաղ անգյալացած:

Սաղըս մաշվա՞ծ ենք, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Վերջին ի՞նչ մնաց, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

Ինչ որ կար, գնա՞ց, էլ բան չմնա՞ց,

Հալ է´լ չմնա՞ց, ախպեր, միտք է´լ չմնա՞ց:

Վերջին ի՞նչ մնաց, ասա´, վերջին ի՞նչ մնաց:

18.01.2018

5. Հետո՞ ինչ

Let It Go

(Վիլյամ Էմփսոնի պես)

Սի´ն ա: Սի´ն ու ունա´յն ա – առեղծվա´ծ ա վիթխարի:

Ինչքան էլ շատ բան լսես, հա´ կմոռանաս,

Ու հետո բան չես հիշի: Ո՞ւմ կամ խի՞ լսես:

Հակասական ա հիմքը – էս ամենայն աշխարհի:

Կէթա´ս, կէթա´ս, չե´ս մնա: Տե´ս, չհոռանա´ս:

Ախր, էս խելառնոցում – ո՞ւմ կամ ի՞նչ ասես:

15.07.2024

ԹՈՄԱՍ ՀԱՐԴԻ

1. Դրանից հետո

Afterwards

Իմ դեմ էլ մի օր անդարձ կփակվի դարբասը լուսի:

Ու թե որ տենան – լուսնակն ա խավար ամբին մոտենում,

Կամ էլ հունիսին շլորն ա խնդում, տենաս – ո՞վ կասի.

– Ըսենց բաները – ինքն է´լ էր տենում:

Ու որ թունդ շոգին խաժակն բազեն, անծպտուն-անձեն,

Արևոտ օդի սիրտը մեխվելով, թեթև ու ազատ,

Իշնի ու թառի ժայռին կռացած մասըրի թփին, երևի ասեն,

– Իրան է´լ էին սրանք հարազատ:

Ու մաշված, բայց տաք, թե մթնշաղին լուծվեմ խավարում,

Երփ թփերի մեջ – ոզնին վախվորած – նայում ա – ի´շ կա,

Կարող ա ասեն,

– Ըսենց անմեղի համար էր, որ հա կռիվ էր անում,

Բայց ինչի՞ հասավ, իսկ հմի – չկա:

Ու թե որ լսեն, որ էլ հա´ սուս եմ, իրանք էլ շեմին

Աշկ քըցեն ձմռան ծով-ծով աստղերին ու լա´վ իմանան,

Որ էլ ո´շ մի օր ընձի չեն տենա, կգաաա˜ ՞ մտքներին.

– Էս խորհուրդն ինքն է´լ հաստատ կտենար:

Ու երբ մթան մեջ խլաձեն թնդա զա´նգն իմ օրհասի,

Պոռթկուն քամին էլ վախտ-վախտ էդ ձենը կուլ տա ու մարի –

Ու է´լի թնդա, – այ է´դ արանքում, տենաս ո՞վ կասի.

– Հմի չի լսում. բայց որ լսում էր, հաստատ համարի:

05.08.1995

2. Հանուն հայրենիքի

The Man He Killed

(Հարդիի պես)

Տվի, ու գլուխն էրկու կես արի –

Որտեվ ախր ինքը ոսո´խ էր, թշնամի´:

Հա բա, հենց տե´նց, հանդիպել էի չարի,

Պարզ չի՞, դուշմա´ն էր, ոսո´խ: Ու հմի,

Ես իրան տվի, ու գլուխն էրկու կես արի:

Հենց նենց: Մաշնես ծախած, անփող ու տկար,

Բանակ մտած – հանուն գումարի,

Գյուլլեցի իրան: Մեշտեղն ուրիշ բան չկար:

Ու ըսենց, պառկած էս թաց խրամատում,

Դեմուդեմ թշնամուն, պիշ-պիշ ու աշկ-աշկի,

Առանց ուրիշ մի անելիքի –

Գյուլլում ենք իրար,

Որտեվ պետե´րն են խրատում.

– Ամեն մեկըդ պտի թշնամուն մաշկի –

Հանուն հայրենիքի:

Իրար որ հանգարծ ուրիշ տեղ տենայինք, չէ՞,

Մի ուրիշ տեղ ու մի ուրիշ օր,

Մի գինետանը – մեզ խրատողների աշկից հեռու,

Կնստեինք ու իրար պատիվ կտայինք:

Պատիվ կտայինք ու, դեմներըս հաց ու գինի,

Կխմեինք ծնողների կենացն ու

Կենացն անխախտ բարեկամության,

Ու կգլգլար երգ ու գինու

Անըսկիզբ ու անվերջ առուն,

Որտեվ խրատողներն ըտտե չէին ըլնի:

Բայց տվի´ իրան, տվի´ ու անդազահա´ն արի –

Որտեվ ինքը ոսո´խ էր, թշնամի´:

Ախր, ասե´լ էին չէ՞. «Հանդիպելու ես չարի»:

Պարզ չի՞: Դուշմա´ն էր, ոսո´խ: Ու հմի,

Ես տվի´ իրան, տվի´ ու անդազահա´ն արի:

Հենց նենց: Տվի ու գյուլլի իրան:

Ուրիշ բան, մի ուրիշ պաճառ-մաճառ – չկա´ր:

Պատերազմը նե´ռ ա, ոճի´ր ու արո´ւն:

Պատերազմը մենակ չարիք ա արարում,

Ու պատերազմում

Մի անմեղ օջախ ես մարում

Ու գյուլլում ես հենց է´ն մեկին,

Ում հետ քե´ֆ կանեիր, ձմեռ թե գարուն,

Թե´ ուղեղդ թույնած չըլնեին:

Գյուլլում ես «հանուն հայրենիքի»,

Որ քու երկրի վարչախումբը հաղթանակ տոնի –

Գաղափարներով «աստվածային» Պլատոնի:

Ու ըսենց, դիրքերում ըլենք, թե ձեռնամարտում,

Դեմուդեմ, պիշ-պիշ ու աշկ-աշկի, իրար ենք ուտում,

Կադղած գյուլլում ենք իրար ու հոշոտում –

Ու սպասում հաղթանակի հրաշքին:

Մահի հաղթանակը նե´ռ ա ու արո´ւն,

Որտեվ հոշոտում ես հենց քո´ւ պես մեկին,

Ընե´նց մի մեկին, ում որ մի ուրիշ տեղ տենայիր,

Հետը քե´ֆ կանեիր, ձմեռ ըլներ, թե գարուն,

Կամ ուշ գիշերը, կամ առավոտը ծեգին:

03.09.2022–18.10.2022

3. Ընթացքը, ունայն ու բնականոն

Long Have I Framed Weak Phantasies of Thee…

(Հարդիի պես)

Կյա´նք տևեց,

Մինչև պատրանքիդ ձե´վ տվիր,

Ո´վ Բրուտ, լուռ ու անդեմ ու խուլ:

Ասում ես. «Բանո´ւմ եմ անդուլ

Ու չարչարվում, որ դեմ չառնեք ցավի,

Ու չդառնաք անզոր ու թո՞ւլ»:

Կապրիզըդ ինչքան էլ

Մեր մեջը կա´մք դնի,

Կամ դնի խելք ու պատվիրան –

Հա էլ Մա´հը կըլնի տիրան:

Կասկածն էլ կխոլանա ու չի քնի –

Չէ´, չի´ վերանա – ինքն իրան:

Ասում ես. «Կապրիզըս թող արած –

Չմոռանա´ք բարին,

Չտրվե´ք նեռ չարին,

Ու հլը կիսատ արարած,

Չլսե´ք գո´ղ-տկարին»:

Չի´ լսի: Ո´չ մեկը:

Ո´չ զինվորն ու սպա´ն,

Ո´չ մեծը, ոչ է´լ էրեխան –

Ու սաղն է´լ կտրվեն

Չոռ ու ցավերին,

Ու կհասնեն ավերին:

Ու լալով կասես.

“Էսքան ինքնասպա՞ն –

Խի՞ չհասան էրազիս նավերին,

Նզո´վք – կապրիզիս դավերին”:

30.12.2017

4. –Ո ´վ, Սե´ր,– ասի

I Said to Love

(Ես ու Թոմաս Հարդին)

– Ո´վ, Սե´ր, – ասի,–

– Անցածն անցավ ու քեզ էսօր անգիր գիդենք,

Արարքդ հին, խարդավանք ու ձևերդ նենգ,

Ու վարքդ սին:

Ինչ էլ դնեն անունը քու, Արուս, էրոս,

Չես դառնալու երկրին փրկիչ, կամ էլ հերոս,

Ո´վ, Սե´ր, – ասի:

– Ո´վ, Սե´ր, – ասի,

– Տեսե՛լ ենք, որ – յա´ն ես տվե, փորձ շա´տ ունենք,

Զորք-մորք չունես, արդեն էնքան միամիտ չենք,

Մնանք հույսիդ:

Քանի՞ անգամ խնդիրք արինք. «Արի´, փրկի´,

Ցավ ու դարդից մեզ ազատի´, հո´ւյս տու, գրկի´,

Ո´վ, Սե´ր», – ասի:

– Ո´վ, Սե´ր, – ասի,

– Ջահել է´լ չես, չունե´ս ուժը անկեղծության,

Ոչ նե´տ ունես, ոչ աղավնի´ խաղաղության –

Նստած ուսիդ:

Կարա´ս անես, կարաս մենակ դա´ռն արհավիրք,

Մենակ եղե´ռն ու ծո´վ արուն, մենակ չարի´ք,

Ո´վ, սե´ր, – ասի:

– Ո´վ, Սե´ր, – ասի,

– Ասում ես, թե. «Առանց ընձի կանհետանա´ք,

Առանց սիրո կարող ա հեչ մա´րդ չմնաք,

Ու դառնաք սին»:

Չե´նք վախենում էդ գալիքից, – ասի, – ո´վ Սեր,

Արդեն շատ ենք հաստակաշի ու շատ ենք ծեր,

Ու թո ըլնի´, ինչ որ կըլնի,

Գնա´, ո´վ Սեր:

5. Չէ, չես սիրում

You Did Not Come

(Հարդիի պես)

Էլի չէկար:

Ուշ ժամերին,

Սրտատրոփ –

Կանգառ չկար,

Տենչըս սրսուռ –

Դալուկ, կամկար –

Մնում էի –

Տեղըս մեխված,

Հույսիցըս կախ,

Մազից կախ-կախ,

Կարկամ, անկար,

Մնում էի –

Երեր ու լուռ,

Մահաթմբիր

Ու անսարսուռ

Սուս ու պաղ-պաղ…

Մե´կ ա, չէկար:

Հա´, չես սիրում:

Թե սիրեիր –

Սրտատրոփ,

Գործըդ թողած,

Գալու էիր,

Սրաթռիչ ու նվաղած,

Դառած մի բուռ,

Դառած հևք ու

Շունչ ըսքողած:

Բա´: չ´ես սիրում:

05.06.2017-05.06.2022

ՎԻԼՅԱՄ ԲԱԹԼԵՐ ԵՅՑ

1. Չորս պատերազմ

The Four Ages of Man

(Եյցի պես)

Մարդն իր մարմնի հետ կռվեց,

Բայց մարմինը չծռվեց:

Հետո կռվեց խղճի հետ,

Հոգին դառավ ախտաժետ:

Կպավ մտքին բանական,

Հոգին դառավ ապական:

Հերթը հասավ Արարչին:

Էսի կռիվն ա վերջին:

06.01.2018

2. Յոթանասունիս մնաց ինը ամիս

Why Should Not Old Men Be Mad?

(Եյցի պես)

Բիձեքը խի՞ են ցնդած ու խելառ:

Բա տենան ոնց ա պըսպղուն ու վառ

Ջահել աղջիկը, չքնաղ ու փերի,

Մաշվում ու դառնում չոր ու անբերրի,

Կամ էլ անհեթեթ, պառավ կակադու,

Կամ մի բամբասկոտ, կռվարար ջադու,

Էլ ո՞նց դիմանան:

Ախր, երբ էլ որ նայում են սրանց,

Ոնց որ հայլու մեջ, տենում են իրա´նց:

Բիձեքը խի են ցնդած ու խելա՞ռ:

Բա տենան – ոնց ա անբան ու տգետ

Քծնողը դառնում հարուստ մեծապետ,

Ոնց ա մարդագել խարդախն ահավոր

Դառնում մեծ իշխան կամ էլ գահավոր,

Բա տենան ոնց ա էրազը շենշող

Դառնում մղձավանջ ու չար հոգեառ,

Էլ ո՞նց դիմանան,

Էլ ո՞նց չմաշվեն, ձմեռ ու ամառ,

Ու ո՞նց չդառնան բիձա ու խելառ:

22.07.2017

3. Էրկու ծառը

The Two Trees

Քա´ղցրըս, քո´ւ սրտին աշկըտ քից,

Ընդե´ ա սուրբ ծառը բերկրանքի:

Մասունք ա կաթում անմեղ ծաղկունքից,

Ճյուղերը – ակունքի´ց հրճվանքի:

Ու թաքուն արմատը զորության

Խի´նդ ա – Լուսնի´ն ու Արուսի´ն1,

Պըտղի ծիրանին ցնծության

Սնո´ւնդ ա աստղերի լուսին:

Դողդոջը դրա կատարի

Իրա երգե´րն ա տվե ծովերին,

Շուրթերս էլ առանց դադարի,

Մերվե´լ են էդ կախարդ երգերին:

Բռնել ա Սե´րն ընդե լուս շրջան,

(Էսօրվա շրջանը հրավառ)

Էն անո´ւս2 ձևերով այլազան,

Ալեծուփ, պոռթկուն ու հողմավար:

Մտքիդ էն սանդալնե´րն են արծիվ3,

Ու մազերն օձե ու ցիս-ցից4.

Բայց դեմքիդ մա´ռ իջավ հոգսածին,

Քա´ղցըրըս, քո´ւ սրտին աշկդ քից:

***

Մի´ նայի դառնաղի հայելուն,

Որ Նեռը, ուխտազանց ու նենգ,

Անդադար տալիս ա նայելու,

Կամ նայի, բայց քի´չ ու մեկ-մեկ:

Ընդե սև´ պատկերն ա օրհասի,

Որ մրուր մթա´նն ա որդեգիր,

Արմատը – խորքերում սառուցի,

Ճյուղ ու ծաղկունքը – թուղթ ու գիր:

Ու նե´նգ ա ու խարդախ ամեն բան

էդ անապատում սառուցե,

Որ է´ն վախտ արարեց սատանան,

Երբ Աստված քնո´վ էր անցե:

Թուղթ ու գիր ճղների արանքում –

Մագիլնե˜ր, կտուցնե˜ր ու ճանկե´ր,

Հողմավար, ալեծուփ ու պոռթկուն

Մտքերի անգղներ – գիշակեր,

Կատաղի ու թունոտ ու լաչառ,

Որ Նեռի գորովն են վայելում:

Բայց ափսո´ս, աշկ-ունքըդ դառավ չար´ –

Մի´ նայի դառնաղի հայելուն:

–––––

1 Արուսը Արուսյակ-Վեներան ա, Լուսաստղը:

2 Անուս-անգրագետ, անտեղյակ, չկարդացած: Yeats-ի կարծիքով շատ բան իմանալը երևի ցավ ու դարդ ա:

3 Հունական Հերմես աստծու թռնող սանդալները:

4 Գորգոն Մեդուզայի մազերի տեղն օձեր էին:

4. Ամենաբարին

(Եյցի պես)

Առկայծում են, սուս, սառն ու անծպտուն, աստղ ու գերնոր,

Տիեզերքում խոր, անհասանելի, ամմե´ն-ամեն օր –

Աստվածի կամքով – ամենաբարի:

Բացում են իրանց աչիկները վառ – ծաղիկներն անեղծ

Ամեն մի գարուն, ծառերն են ծաղկում, թե´ ծիրան, թե´ դեղձ –

Աստվածի կամքով – ամենաբարի:

Ու ջուր են տալի արար աշխարհին անձրևները թաց,

Որ հասցրել ա պասսատ-մուսսոնի քամին համընթաց –

Աստվածի կամքով – ամենաբարի:

Սերունդ են տալի արարածները էս սաղ աշխարհի,

Ու արևի տակ տեղ կա ուժեղին – չկա անճարին –

Աստվածի կամքով – ամենաբարի:

Պատերազմներում, տաս հազար տարի, երկիր են պոռթում,

Կոտորում կանանց, ծերունիներին, մանուկ են մորթում –

Աստվածի կամքով – ամենաբարի:

28.07.2017

5. Քե´զ տես

‘She Will Change,’ I Cried, ‘into a Withered Crone.’

(Եյցի պես)

– Հրես մի հատ էլ – նոր բացված կակաչ,

Սլացիկ բոյով, սևսիրտ ու հրաչ:

Արի տո´ւն տանենք:

« Էտի հմի´ ա հրաչ ու սիրուն,

Հետո կդառնա թոշնած ցախավել,

Անսիրտ ու անհուր, չոր ու անարուն,

Տանենք ի՞նչ անենք»:

– Խի՞, այգիդ չոր չի՞: Մի չորը ավել,

Մի չորը պակաս,

Տարբերությունը պտի որ չզգաս:

– Հրես մի չքնաղ նորահաս փերի,

Պսակվի հետը, էրեխա բերի,

Տունդ լիանա:

«Ինչքան էլ հմի չքնաղ ըլնի սա,

Ախր կդառնա մի թոշնած ջադու, –

Պսակվեմ հմի՞: Ի՞նչ անեմ, ասա´,

Դառնամ ստրուկը թոշնած Ցերբերի՞,

Ասա´, իմանա´մ»:

– Ասում ես, վերջը կդառնա ջադո՞ւ:

Բա ի՞նքդ, բա դո՞ւ:

01.08.2017

ԴԵՅՎԻԴ ՀԵՐԲԵՐՏ ԼՈՈՒՐԵՆՍ

1. Մահվան նավը

The Ship of Death

Արդեն աշուն ա հմի, ու թափած խնձոր,

ու երկաաա˜ր ճամփա´ – դուռը անհուշի։

Խնձոր ա թափում, ոնց որ խոշոր ցող,

որ տրաքի ու պրծնի իրանից։

Ու վախտն ա էթալու –

«հաջող» ասելու սեփական անձին

ու դուռ բացելու ընգած անձի մեջ։

Սարքե՞լ ես մահվանըդ նավը1,

սարքե՞լ ես, ասա՛։

Էէէ˜, սարքի՛ մահվանդ նավը,

որտեվ պետքըդ ա գալու։

Մռայլ անտառը կողքըդ ա, ու համարյա որոտով,

միլիարդով խնձոր կթափվի կոշտացած գետնին։

Ու մա´հ ա օդի մեջ ու մեռելահոտ։ Հոտը չե՞ս առնում։

Ու ճաք-ճաք մարմնի մեջ վախեցած հոգին մի օր տենում ա,

որ չոր ա ու կնճռոտ, համ էլ – ըսփրթնած –

Էդ ճաքուճուքից փչող քամու տակ։

Բայց թուր ու սրով մարդ կարա՞ իրա օրհասն արարի1։

Նշտար ու սրով, սուսեր ու գյալլով մարդ հա է´լ կարա

կյանքից ելքի ճաք ու ճեղք բացի։

Բայց էտի կդաոնա՞ անդորր, էէէ˜, ասա տենամ,

կդաոնա՞ անդորր։

Որտեվ մորթելը, թեկուզ մարդն իրան,

ո՞նց կարա ախր անդորր տա մարդուն։

Խոսենք, ուրեմն, է´ն մի անդորրից,

որ գիտենք ու կարանք իմանանք,

է´ն մի, որ հանդարտ ու պինդ սրտի օրհասն ա,

քաղցր ու խոր։

Բայց էդ անդորրին ախր ո՞նց հասնենք։

Ուրեմը, սարքի մահվանդ նավը,

սկսելու ես որտեվ ամենաերկար ճամփեդ – դուռը անհուշի։

Ու մեռի´, մեռի´, մեռի երկաաա˜ր ու տանջալի,

հենց արանքումը հին ու նոր անձի։

Արդեն մարմինները մեր – ընգած են ու ճաք-ճաք,

արդեն հոգիները մեր – պակսում են ու ծորում –

էդ դաժան ճաքերի ելքերից։

Արդեն խավար ու անծեր օվկիանոսն օրհասի

հասնում ա մեր վերքերին ու էդ ճաքերով

ներս ա լցվում ու հեղեղում,

արդեն մե´ջն ենք ջրհեղեղի։

էէէ˜, սարքի մահվանըդ նավը, տապանըդ փոքր,

ու ուտելիք վեկալ, մանր թխվածք-բան ու գինի,

էդ անհուշի միջով խավար սլացքի համար։

Մարմինն ա մեռնում էլի ու էլի´, ու սև ջուրն ա գալի –

ու քանդուքարափ ա անում – հենարանը երկչոտ հոգու։

Մեռնում ու մեռնո´ւմ ենք ախր, սաղըս էլ մեռնո´ւմ ենք,

ու ոչ մի բան չի առնի դեմը – մեջներիս սև ջրհեղեղի,

ու հես ա, էտի աշխարհն ա առնելու – աշխարհը դսի։

Մեռնում ու մեռնում ենք ախր,

մեր մարմինն ա մեռնում էլի ու էլի, ու ուժաթափ ենք ըլնում,

ու մեր հոգին կծկվում ա ջրհեղեղը ծեծող մո´ւթ անձրևի տակ,

ու կծկվում ա վերջին ճյուղերին։

Մեռնում ու մեռնում ենք ախր,

ուրեմը, ուզած-չուզած, պտի մահ ուզենք,

ու մեր մահվան նա´վը սարքենք,

որ էտի մեր հոգին տանի ամենաերկաաա˜ր ճամփով։

Մի փոքր նավ, ուտելիք ու թիերով, փոքրիկ աման-չամանով

ու էդ սաղ էղած-չեղածով, կազմ ու պատրաստ –

մարմնաթափ հոգուն։

Դե էդ փոքր նավը ջուրն իջըցրու,

դե որ մարմինը մեռնում ա ու կյանքը թռնում,

ջուրն իջըցրու ու ճամփա ընգի, ու հետդ էլ

փխրուն հոգին էդ խիզախության փխրուն նավի մեջ,

ուտելիք ու փոքրիկ աման-չամանով, մի ձեռ փոխնորդով,

սև ջրի անապատի վրա, եզերքի´ ջրերի վրա,

մահվան ծովի վրա, ուր որ սև-լողում ենք էլի,

որտեվ առագաստ չունենք ու չկա կայան։

Կայան չկա՛, ու էթալու ո´չ մի տեղ չկա,

մենակ խորացող խավար, որ էլի յա սևանում,

ավելի սև ու անծպտուն ու անճողփուն ջրհեղեղի վրա,

խավարի հետ համաձա´յն խավար, տակն ու վրա խավար,

ընենց որ – էլ ոչ մի ուղղություն չկա:

Ու փոքրիկ նավն ընդեղ ա, բայց մեկ ա –

անցե-գնացել ա ու չի էրեվում, որտեվ իրան ինչո՞վ տենաս։

Անցած ու գնացած, բայց մեկ ա, ընդե´ ա ինքը,

բա էլ որտե՞ղ ըլնի։

Էէէ˜, տո ոչ մի տեղ էլ չի´ ըլնի։

Ու ամմե´ն ինչն ա անցած-գնացած,

Մարմի´նն ա անցած-գնացած,

լրիվ թաղա´ծ ու գնացած, լրի´վ ա գնացած։

Վերևի խավարն էլ ա ներքևինի պես ծանր,

ու փոքրիկ նավը դրանց արանքով անցել ա,

անցա´ծ ա ու գնացած, օրհա´սն ա էսի, անցա´ծ ա ու գնացած,

անհո´ւշն ա էսի։

Բայց էլի, ու ինքն իրան,

անհունից էկող մի թել ա խավարից ջոկնըվում,

հորիզոնական մի թել, որ մի քիչ դողդոջ ու գունատ

ծխում ա խավարի վրա։

էրա՞զ ա էսի, թե՞ ծուխն էդ գունատ – մի քիչ վերն ա ծխում։

Մի րոպե հլը, մի րոպե, որտեվ արշալուս կա հլը –

անհուշից հարելության անխի´ղճ արշալուս։

Մի րոպե հլը, մի րոպե, փոքրիկ նավ, որ լող ես տալի

ջրհեղեղ ու արշալուսի սև ու մոխիր ու մեռած հատակին։

Մի րոպե հլը, թունդ դեղինի օտար բոց ու լեզու,

ցուրտ ու գունատ լեզու, վարդի՛ բոց ու լեզու։

Վարդի´ բոց ու լեզու, ու ամեն բան նորից ա սկսվում։

Ջրհեղեղը հետ ա քաշվում ու մարմի´նն ա էրեվում –

դատարկ խեցու պես անծանոթ ու սիրուն։

Ու փոքրիկ նավը, վարդագույն ջրերի վրայով,

անհաստատ ու նվաղելով,

թռնում ա տուն, ու փխրուն հոգին իջնում ու

իրա տունն ա մտնում նորից – սիրտը լիացնելով անդորրով։

Ու սիրտն ա հանդարտ ճոճվում,

նորացած թեկուզ անհուշի անդորրով,

բայց խաղա´ղ անդորրով։

Էէէ˜, սարքի մահվանդ նավը, սարքի՛,

որտեվ պետքդ ա գալու,

որտեվ անհուշի ճամփեն քե´զ ա սպասում։

–––––

1 Նկատի ունի նավի էն մակետները, որ հին ժողովուրդներից ոմանք, օրինակ, էտրուսկներն ու եգիպտացիները, դնում էին հանգուցյալի դիակի հետ, գերեզմանի մեջ, որ սրա հոգին էն աշխարհում կտրի անցնի մահվան գետը կամ օվկիանոսը:

2. Էրկու տարի անց

Two years later

(Եյցի պես)

Չե՞ն ասե,

Որ աշկերիտ բարի ու չքնաղ

Հայացքը, ախր –

Հա´մ ունայն ա, հա´մ ծանծաղ:

Գիդե՞ս, ո´նց ա թիթեռը սիրո հնոցում

Վառվում ու մեռնում

Մոմի դողդոջուն բոցում:

Կասե´ի, բայց…

Բայց ախր շա´տ-շատ ես ջահել,

Ախր չես հասկանա,

Դու – ջահել, ես – ահել:

Կառնե´ս ու կուլ կտաս,

Ու կմարսես,

Ինչ էլ տան,

Մինչև չտարբերես

Միջուկ ու աստառ ու էրես –

Մինչև մորդ էն ցավերը միտըդ չբերես,

Ու իրա պես չդառնաս կարկատան:

Կասե´ի, բայց…

Բայց ախր ես շա´տ եմ ահել,

Որ հասկանաս

Օրերիս լեզուն, ա´յ ջահել:

21.01.2018

3. Բավարական օձադեղը

Bavarian Gentian

Ամեն տուն չի, որ – սառը սեպտեմբերին,

Մայքլի սարսուռ ու սուսուփուս օ´րն օձադե´ղ ունի։

Բավարական օձադեղ, բոյով ու սև, բայց սև –

սևըցնելով ցերեկը պլուտոնյան խավարի ծխացող կապուտով

փարոսի պես ու ցիս-ցից, իրա սևության սև բոցը կապուտ ու

փշուր-փշուր փոելով բիս-բիծ, տափակած ցերեկվա սիպտակի տակ,

կապուտ ծխացող խավարի փարո´ս ծաղիկ,

Պլուտոնի սև ու կապո´ւտ բյուրեղ,

հադեսյան սրահների ճրա´գ սև, բոցով սե´վ ու կապուտ,

սե´վ ու շի´թ-կապուտ-սե´վ ու շի´թ,

ոնց որ Դեմետրի ճրագներն են սե´վ ու շի´թ,

ցո´ւյց տու, ուրեմն, ճամփե´ն ցույց տու։

Օձադե´ղ տվեք, փարո´ս տվեք,

որ ճամփես քըթնեմ էս կապո´ւտ ու երկճուղ ծաղկի փարոսով,

էս խավա´ր աստիճանով ցած, ուր կապուտը կապուտո´վ ա սևանում,

հենց ընդե, ուր Պերսեփոնե´ն ա իջնում հենց հմի,

սարսուռ սեպտեմբերից գալով – անտես կայսրությանն էս սև,

ուր խավարի մեջ խավա´րն ա արթուն,

ու Պերսեփոնեն ձեն ա մենակ, կամ անտես ու սև խավար,

պարուրված պլատոնյան թևերի ավելի սե´վ ու թո´ւնդ խավարով ու

սե´վ ու թո´ւնդ խավարի սիրով խոցված

խավարի փարոսների պերճության մեջ –

կորուսյալ հարս ու փեսայի վրա խավա´ր ըսփռելով։

–––––

Լոուրենսն էսի գրել ա 1929-1932-ին, էրկու տարբերակով: Օձադեղը ծաղիկ ա։ Անգլերեն՝ gentian, ռուսերեն՝ горечавка։ Լապտերի (torch-ի) նըման ա (մեխակի)։ Երևի վաղնջական շրջանում կապված էր Մայր Աստված Իշտար-Աստարտե-Կիբելե-Դեմետր-Ափրոդիտե-Վեներա-Շամիրամ-Անահիտ-Աստղկի ու ուրիշ մայր աստվածների պաշտամունքին։

Էս ոտանավորի բնագիրը համարվում ա Լոուրենսի գլուխգործոցը։

4. Անգլիացին էս ինչքա´ն ա ընտիր

Անգլիացին էս ինչքա´ն ա ընտիր,

ահավո´ր ա ընտիր –

անգլիացին ամենաընտի´րն ա աշխարհի:

Էսի հլը ի´նչ, անգլիացին

ընտիր ըլնելու գորձով է´լ ա ընտիր,

քո´ւ ընտիր ըլնելու գորձով էլ ա ընտիր, բա´:

Ու թե ընտիր չես, վռազ քեզ կհասկըցնի էտի:

Ամերիկացին, ֆրանսիացին, գերմանացին ու

ազգերը մնացած, ընենց – ոչինչ,

բայց հո իսկականից ընտիր չե՞ն ախր:

Ախր իրանք ո՞նց կարան

մե´ր հասկըցածով ընտիր ըլնեն, չէ՞:

Սրա համար էլ

իրանց չպտի մի լուրջ բանի տեղ դնենք:

Իհարկե, պտի´ ասենք, որ իրանք է´լ են ընտիր,

պարզ բան ա, անշուշտ:

Բայց, ճիշտն ասած, կարևոր չի,

թե ինչ ենք ասում իրանց,

ախր մեկ ա, իրանք չեն հասկանա,

սրա համար էլ կարանք իրանց ամեն բան էլ ասենք,

օրինակ. «Ընտի´ր էղեք, ուղղակի – ընտիր»,

բայց իրանց չպտի մի լուրջ բանի տեղ դնենք,

չեն հասկանա,

ուղղակի իրանց հանդեպ ընտիր էղի,

լաաա˜վ ընտիր էղի,

բայց չափը չանցնես, որտեվ համը կհանեն,

էղի չափավոր ընտիր, ուղղակի չափավոր,

որ իրանք հասկանան, որ ճիշտն ասած –

իրանք էնքան էլ ընտիր չեն:

31.08.2017

5. Օձը

Մի շոգ, ահավոր շոգ օր, մի օձ էկավ ջրիս գբի մոտ,

Ու պիժամաս հագըս – ես էլ էկա, որտեվ շատ էր շոգ:

Էկանք, որ ջուր խմենք։

Կուժը ձեոըս – աստիճանով իջա

մուգ ու սև ու վիթխարի կաղնու

Թանձր ու շշմելու չափ թեք ստվերով,

ու պտի սպասեմ,

Կայնեմ ու սպասեմ,

որտեվ հե՛ս ա ինքը,

ջրիս գբի մոտ։

Օձը սև շվաքի կավե պատի ծակից ձգվեց ցած ու

Իրա փափուկ փորի վրով իրա փափկությունը տարավ

Քարի գբի մոտ ու բուկը հանգիստ դրեց գբի քարի տակ ու

Կռանթից կաթկթած պարզ ջրափոսից կում արեց

Իրա պարզ ու կտրուկ բերանով ու

իրա պարզ ու կտրուկ լնդերի

Արանքով, ջուրը սուսուփուս քաշեց ներս,

քաշեց մարմինն իրա –

Փափուկ ու երկար։

Ընձնից աոաջ մեկն արդեն ջրիս գբի մոտ էր:

Ուշացել էի ու հերթ կայնա։

Ու օձը ջրից պոկվեց ու գլուխը հելցրեց,

ոնց որ տավարն ա անում,

Ու տարտամ նայեց ընձի,

ոնց որ ջուր խմող տավարն ա անում,

Ու իրա դողացոդ ու ճուղ-ճուղ լեզուն

իրա շուրթերի արանքից

կրակեց դուս,

Միտք արեց մի քիչ,

գլուխը կախեց ու էլի խմեց

մոխիր ու հողի գույն –

Ոսկի հողի գույն էդ հայվանը,

էդ բնակիչն էս Հողագնդի

Բոց կաթսաների, էսօր,

Սիցիլիայի հուլիս կեսօրին,

երբ Էտնան ա ծխում։

Կրթությանս ձենն ասաց, որ էտի պտի ըսպանվի,

Որտեվ Սիցիլիայամ

Սև օձն անվնաս ա, իսկ ոսկեգույնը – թունավոր։

Ու միջիս ձեներն ասին,

«Թե տղամարդ ես, պտի փետ վեկալես,

Տաս դրան, լխկես ու սատկըցնես»։

Ճիշտն ասած, ինքը դուրըս շատ էկավ,

Ու ինչքա´ն էի ուրախ, որ ինքը հյուրի´ պես ա էկե,

էկել ա, որ սուսուփուս

Ջրիս գբիցը ջո´ւր խմի ու

հանդարտ ու խաղաղված ու առանց մերսիի՛

էլի հետ դաոնա հողագնդի կաթսանե´րը բոցավառ։

Վախի՞ց էր, որ չսատկացրի դրան։

Այլասերվա՞ծ էի, որ մեռնում էի հետը խոսելու համար։

Ճորտամի՞տ էի, որ ոնց որ ընձի

Պատիվ արած ըլեր ահավոր։

Ու էդ ձեները, ախր, էդ ձեները.

«Թե չվախեիր, կսատկացնեիր դրան»։

Ու ճիշտ որ, վախեցա, ահավոր վախեցա, բայց մեկ ա –

էլի ոնց որ պատիվ արած ըլեր, որ հողագնդի

Խավար ու գաղտնի դուռն էր բաց արե ու

Հենց իմ դուռն էր էկե հյուր։

Ու օձը մի կուշտ խմեց ու գլուխը հելցրեց,

էրազի մեջ,

հարբածի պես,

Ու լեզուն կրակեց,

ոնց որ ճուղ-ճուղ գիշե´ր կրակեր օդի մեջ,

Գիշե´ր – սե´վ ու սե´վ ու ճո´ւղ-ճո´ւղ,

ու շշմած հայացքով,

Ոնց որ շուրթերը լպստեր, մնաց մի քիչ,

Աստծու պես երկինքն ու կողերը նայելով, ու հետո

Գլուխը դանդաղ շուռ տվեց ու դանդաղ, շա´տ դանդաղ,

Օլոր-մոլոր քաշեց տարավ իրա էդ դանդաղ-դանդաղ

Երկարությունն ու նորից մոտեցավ

Քանդուքարափ պատիս։

Ու գլուխը կոխեց էդ ծակն ահավոր,

ու երբ ուսերն օձագեղ շարժելով,

հելավ ու ահագին մտավ ներս,

մեջըս մի տեսակ վախ ու բողոք ընգավ,

որ ինքը հանգիստ մտնում ա խավարն ու

Իրան դանդաղ քաշում ա իրա հետևից, որ ինքը

Մեջքն ա դեմ արե ընձի։

Կողքերս նայեցի ու կուժս ցած դրի ու

Մի ծուռումուո փետ վեկալա ու

Զխկեցի էթացող օձին։

Ոնց որ չկպավ իրան։

Բայց հանկարծ իրա դսի մասը դողաց,

ցոլաց կայծակի պես

Ու լկտի-լկտի, վռազելով,

անցավ ու գնաց պատի էրեսի էդ

ճեղքը հողաշուրթ,

ուր որ էդ ահավոր շոգ կեսօրին

հայացքս էլ մխվե – կախարդված։

Ու վռազ էլ ափսոսըս էկավ ու մտածեցի.

– էս ի՛նչ մանր, ինչ գռեհիկ ու ստո´ր բան էր արածըս։

Ու ես զզվեցի ընձնից ու իմ

Մարդկային կրթության ձեների´ցն անիծված։

Ու ուզեցի, որ օձը, ի´մ օձը, հետ գա։

Որտեվ իմ համար ինքը ոնց որ իշխան ըլներ խորքերից,

Անդրաշխարհի անթագ ու աքսորյալ իշխան,

Ում հմի պտի թագադրեն նորից։

Այ, թե ոնց էղավ,

Որ կյանքի Տիրակալներից մեկի հետ

Խոսալու աոիթըս կորցրի։

Էէէ˜, քավելու մի բան ունեմ –

ՆԵՂՄՏՈԻԹՅՈԻՆԸՍ։

6. Ինքնախղճահարություն

Կյանքում չեմ տեսե, որ արարածը վայրի

խղճա ինքն իրան:

ցրտահար ծիտը ծառից ընգնում ա ու կյանքում

չի խղճում իրան:

04.09.2017

7. Ամենախորը

Ամենախորը ազդում ա մենակ

ճշմարտությունը,

Հաջորդ հզորն ա, ասեմ, իմանա´ք,

Արդարությունը:

ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

(Թարգմանությունները՝ ռուսերենից ու անգլերենից1)

1. Խաչմերուկ

Արևելյան քամի –

անձրև մրրկող

լապտերի թաս

սիրտ ծակող

սուսեր:

Ձիգ լարի

փողոց

պիրկ ու

դողդոջ

սուսեր:

Բողբոջ –

փշե գալարի:

Ո՞ւր էթաս:

Ամեն տեղ

սիրտ ծակող

սուսեր:

23.03.2019

–––––

1 Պոեզիայի էսօրվա անգլերեն թարգմանությունների մեծագույն մասը վեռ-լիբրով ա (այսինքն, ազատ ոտանաոր ա), բայց, իմ կարծիքով, էս վեռ-լիբրի հայերեն թարգմանություններն էլ են հետաքրքիր: Էս գրքում ոչ անգլալեզու ոտանավորներից միայն ռուսերն ոտանավորներն են դասական մետր ու հանգով, իսկ Լորկայի ու Ռիլկեի ոտանավորների մեծ մասը համեմատվել ա իրենց բնագրերի հետ:

2. Վերջին երգը

Գիշե´րն ա շեմին:

Խլաձեն բոցը լուսնի

Խրվում ա խավարը լուսի:

Գիշե´րն ա շեմին:

Ե´րգ ա համրաձեն –

Աղջամուղջ հագած սոսին:

Գիշե´րն ա շեմին:

Գնա կածանով երգի –

Ծե´րը ակոսի հերկի…

Գիշե´րն ա շեմին:

… էս գիշեր կսըգա´ս ընձի –

Չո´րս սոսու գրկին:

Չորս սոսու գրկին,

քո´ւրըս,

Չո´րս սոսու գրկին:

01.10.2017-05.07.2020

3. Ծովի ջրի բալլադը

Ծո´վն ա ծիծաղում –
ափի հետ խաղում –
Ունքերը կամար,
աշկերն անհամար…

– Աշկերըտ խի՞ ա

լիքը ցավ-կսկիծ

Աղջի´կ, բրոնզե-ծիծ:

– Պարո´ն իմ, պարո´ն,

վաճառում եմ ջուր,
ծովի դառը ջուր:

– Մուգ-արուն տղա´,

էդ ի՞նչ ձեն ա խուլ,
անվերջ ու խարխուլ:

– Պարո´ն իմ, պարո´ն,

ծո´վը խլրտաց,
աղաջուր ու թաց:

– Սգավո´ր նանի,

արցունքդ աղի
խի՞ դառավ լեղի:

– Պարո´ն իմ, պարո´ն,

արցունքս աղի
ծովի´ց ա լեղի:

– Սի´րտ իմ հողմածեծ,

սի´րտ իմ կատաղի,
խի՞ ես դառնաղի:

– Շա´տ դառն ա, ախր,

դա´ռն ա ու աղի –
Պաղ ջուրը ծովի:

Իսկ ծովը խնդում –
հեչ էլ չի խանդում –
Ունքերը կամար,
աշկերն անհամար…

07.09.2020

4. Սո´ւս կանեք

Երբ մեռնեմ,

գիթառիս հետ տարեք ու թաղեք,

գետի է´ն ափին:

Երբ մեռնեմ…

Գժի պես ծաղկած ծիրանի այգում,

բաժակում ծաղկի:

Երբ մեռնեմ,

ու դառնամ բարդիներն օրորող

պաղ ու սուս քամի,

Ձենուձուն չանե´ք –

երբ մեռնեմ:

02.10.2017– 08.09.2020

5. Վիեննական փոքր վալսը

Տասը աղջիկ ա էթում Վ’եննա:

Մահն ա լաց ըլնում հարբածի ուսին:

Ընդե – չորցրած աղավնու դաշտ –

ու խավարի փոշի – անտիկվար,

ու հազարաշկ լիքը դահլիճ,

դեմները – սոճու անտառ –

վա´յ, լե-լե-լե, վա´յ լե-լե-լե,

դե վե´կալ էդ վալսը խելառ:

Փոքրի´կ վալս, փոքրի´կ վալս, փոքրի´կ վալս,

Խելառ ու թունավոր ու հարբած,

որ ոտներըդ կախել ես ծո´վն արևառ:

Սիրո´ւմ եմ, սիրո´ւմ ու սիրում,

հմի, երբ խունջիկ նստել ես լուսնին,

ակուշկի թոշնած գրկում

ու սևցրած բնում վարդի –

սիրում եմ պարելուց – խխունջի էրազին…

Վա´յ, լե-լե-լե, վա´յ, լե-լե-լե,

դե խնդա´ էդ կոդրած թև վալսին:

Չորս հայլի կա հելվետյան դահլիճում,

Մեջները – շուրթերդ – արձագանք,

ու մի դահիճ – երգի,

ուր քյորփեքին կապուտ են ներկում,

ուր մա´հն ա կլավեսին երգում,

պսակների´ն արցունքի…

Ուզվորներն են տանիքին…

Վա´յ, լե-լե-լե, վա´յ, լե-լե-լե,

դե վե´կալ էդ վալսը, որ մեռնո´ւմ ա իմ գրկում:

Որտեվ սիրո´ւմ եմ քեզ, իմ բալիկ,

ձեղնահարկում, ուր քյորփեքն են խաղում,

ուր թառել ա – մի կծիկ բարալիկ –

էրազս հինավուրց Հունգարիայի,

շուրջը – ծաղկոտ ու խաղաղ կեսօր,

ու հովիվ ու գառ ու ձնծաղիկ…

Վա´յ, լե-լե-լե, վա´յ, լե-լե-լե,

Ա´ռ վալսը, անունը` «Սիրո´ւմ եմ հավետ»:

Հետըդ կպարեմ կառնավալում Վ'եննայի

հագիս`դոմինո շորերը գետ-հարսի –

տե´ս, հիրիկների շարանն ափերիս…

ու հետո, քա´ղցր իմ, քա´ղցր իմ,

հոգուս արձագանքն անյերիզ –

կդաջեմ շուշան ու նկարին,

ու մնաս բարով կասեմ –

աճյուն ու ջութակին

ու ծոպերին վալսի:

04.09.2017

6. Համր էրեխեն

Մանուկն իրա ձե´նն էր ուզում,

որ մեղուն էր փախցրե:

Մանուկն իրա ձե´նն էր ուզում –

հիրիկների մեջ շաղոտ:

– Ախր, ձենս սեփական

կդարձնեի մի մատնիք,

որ մեջը էդ մատնիքի

լռությունս պահեի:

Ձե´նն էր ուզում,

ձե´նն էր ուզում, էրեխեն –

հիրիկների մեջ շաղոտ:

Բայց ձենը էդ էրեխու –

հագին մեղու,

զըրընգում էր սարերում:

02.10.2017– 08.09.2020

7. Մնաք բարով

Երբ մեռնեմ,

բալկոնս չփակեք:

էրեխեքը բալ են ուտում:

(Բալկոնից եմ տենում):

Հարսները ցորեն են հնձում:

(Բալկոնից եմ լսում):

Երբ մեռնեմ,

բալկոնս չփակեք:

03.09.2017

8. Շալի տակի աղջկան խեղճ

(Լորկայի պես)

Շալի տակի աղջկան խեղճ

աշխարհն անափ – թվում ա մի պստլիկ բուն,

իսկ սիրտն իրա – աշխարհ անհուն –

Շալի տակի աղջկան խեղճ:

Շալի տակի աղջկան խեղճ

Թվում ա զուր-անպատասխան – ճիչ ու բողոք,

Որ քշում ա տանում քամին, չար, անողոք –

Շալի տակի աղջկան խեղճ:

Լուսաբացին արե´վ հելավ,

մութը լողաց, հեռվում կորավ:

Կանչող չէղավ,

վա´յ, լե-լե-լե,

կանչող չէղավ –

Շալի տակի աղջկան խեղճ:

04.09.2017

9. Նարգիզը

(Լորկայի պես: Սյուռ)

– Տղա´ ջան, տղա´,
ջուրը կընգնես, ու կխեղդըվե´ս:

– Հատակին ախր վարդ կա, հլը տե´ս,
վարդի ծաղկած թուփ, ծաղկած ու սիրուն:

– Տղա´ ջան, տղա´,
Նայի երկնքի դեղին աղավնուն:

– Աչքերս արդեն խեղդվել են վաղուց:

– Տղա ջան, զգո´ւշ, դե´ն գնա ափից:

– Վա´րդ ջան, գալի´ս եմ, ես է´լ մի վարդ եմ:

Գետը կուլ տվեց ձե´նը պատանու:

Գիդե´մ, թե տղան խի´ էլ չէրեվաց:
Բայց խոսքով ախր էս սաղ ո՞նց պատմեմ:

04.09.2017

10. Գյուղը

(Լորկայի պես)

Ցավ-մորմոքը – տկլոր սարին:

Արտացոլքը ուռիների –

սև սարերի համր պարին1:

Իսկ քուչեքում

գլուխը բաց

լիքը մարդ ա

գնում գալի:

Տանիքներին,

ու օրնիբուն,

շո´գն ա լալի

գյուղի ծերին,

գյուղի ծերին:

Գյո´ւղ իմ, հեռավոր,

Իմ ջրազրկվող Արփայ’ ծրին:

04.09.2017

–––––

1 «պար» բառի առաջին իմաստը «շրջանն» ա:

ՌԱՅՆԵՐ ՄԱՐԻԱ ՌԻԼԿԵ

1. Չիփ-չփլախ սրտի ժեռ քարին

(A Ausgesetzt auf den Bergen des Herzensusgesetzt

auf den Bergen des Herzens)

Չիփ-չփլախ սրտի ժեռ քարին: Տե´ս, թե ի´նչ

մանր ա ընդեղ, տե´ս, գյուղը բառերի ու

վե´րը, (ախր մա´նր ա) ամենավերջին

խորդանոցը զգացմունքի: Չե՞ս տենում:

Չիփ-չփլախ սրտի ժեռ քարին: Քարի հատակ

ձեռներիտ տակ: Բայց դաժե ըստե

է´լի ծաղկում ա մի բան: Անծպտուն ժեռ քարին

մի անմեղ թուփ ա ծաղկում, ու երգում օդին:

Բայց ի՞նչ, ո´վ իմանա: Ա´յ, գլխի ընգավ ու ձենը

վռազ կդրեց – չիփ-չփլախ սրտի ժեռ քարին:

Այնինչ լիքը վայրի գազան ու անասուն,

լրիվն էլ բիթի, լիքը գազան ու անասուն

անցավ ու գնաց: Ու տնավեր մեծ թռչուն էր թռնում,

դանդաղ ճախրելով շուրջը գագաթի հստակ արգելքի:

Բայց անտուն ու ըստե – չիփ-չփլախ սրտի ժեռ քարին:

07.02.2018

–––––

1 Տես 94-րդ էջատակի դիտողությունը:

Ռիլկեի ոտանավորները թարգմանել եմ անգլերենից: Սրանց միայն մի մասի գերմաներեն բնագրերը քթա: Սրա համար էլ թե´ Ռիլկեի ոչ բոլոր ոտանավորների վերնագրերն են գերմաներեն, թե´ ոչ բոլորի հանգավորումն ա բնագրերին նման:

2. Աշկիս լուսը մարես

(Lösch mir die Augen aus: ich kann dich...)

Աշկիս լուսը մարես – մե´կ ա, կտենա´մ Քեզ,

ականջներըս խցես – մե´կ ա, կլսե´մ Քեզ,

ոտներըս էլ պոկես – կմոտենա´մ ես Քեզ,

ձայնալար ու լեզուս կարես – ձե´ն կտամ Քեզ:

Թև ու ճիվըս քաղես – մե´կ ա, կգրկե´մ Քեզ

իմ էս լրի´վ սրտով, ոնց որ մեն-մի ձեռով.

սիրտս կապես, կգրկեմ քեզ – մտքիս զոռով,

հուրըդ միտքըս դարձնի ածխակեզ,

արունըս քե´զ կխլի – կկլանի Քեզ:

07.02.2018

3. Բազեով որսը

(Falconry)

Վարքը թաքուն չպահեց – գահազուրկ կանեն:

Կանցլե´րը մտավ սենյակն իշխան Վիլհելմի ու տեսավ –

տերը մտախոհ ու լուռ ման ա գալի,

հետո փետուրն ա առնում ու երկար գրում, թե

բազեով որսի կարգն ի´նչ կանոն ունի,

քարտուղարն էլ գրա´ծն ա լուռ սրբագրում:

Բազեթառի սենյակում, մինչև լուսաբաց,

բազեն իր ձախ բազուկին, իշխանն էր քայլում,

հավքով ջահել, անհանգիստ, խնամ ու փայլուն:

Մտքով ինչն էլ որ անցներ – ուշիմ ու սիրասուն,

հիշում էր ու գրանցում, հետն էլ փայփայում

իրա անվարժ թռչունին:

Ամեն գիշեր իշխանը հնար էր քթնում,

որ զբաղվի էդ գործով ու մի քիչ գրի´:

Իշխանն ուզում էր ի´նքը հասկանա հավքին,

սրա համար էլ ինքն է´լ ճախրեց վեր,

երբ ազնիվ հավքն իր բազկից պոկվեց

(թևաբախ ճեղքելով օդն այգաբացի)

ու վարընթաց սլացքով ճանկեց աղավնուն:

4. Վախը հանելուկայինից

(Fear of the Inexplicable)

Բայց մենակ առեղծվածայի´նը չի,

որ հյուծում ա կյա´նքն անհատի:

Առնչությունը մի մարդկային ու մի ուրիշ արարածի –

կարա նո´ւյն ձև կծկի ու կարկամի կեցությունն էդ,

ինչն ասես մե´կն ըլնի էն

անսահմա´ն վարյանտներից,

որ քաշե հանել են գետի հատակից ու

դրե խոպան ափին,

ուր ոչ մի բան չի փոխվում:

Ու մենակ իներցիայից հո չի՞,

որ մարդկային հարաբերությունները

կրկնվում են անընդհատ ու անընդհատ ու

անասելի միապաղաղ ու աննորոգ:

Ամմե´ն մի նոր ու գալիքն անգուշակելի

անտանելի´ ա թվում մարդ արարածին:

Ու մենակ է´ն մարդը,

ով պատրաստ ա ամե´ն ինչին,

ու ոչ մի բան չի բացառում,

ու չի բացառում դաժե անբացատրելին,

մենակ է´ս մարդը կարա իմանա,

որ իրա առնչությունը դիմացինին

հենց շո´ւնչ ա կենդանի,

ու հենց իմացավ,

ինքն իրան կքաշի կհանի հենց իրա´ կեցությունից:

Որտեվ երբ անհատի էս կեցությունը

համարում ենք մեծ կամ փոքր մի սենյակ,

էդ վախտը պարզ-պարզ էրեվում ա, որ

մարդկանց մեծ մասն էդ սենյակի

մի´ անկյունը գիդի մենակ,

դռան կողի մի կտորը, պոլի մի շերտը,

ինչի վրա ինքը դեսուդեն ա էթում ու գալի:

Սրա´նք են իրան ապահովություն տալի:

Ու հենց էս ապահովության պակա´սն ա ստիպում

Պոյի գործերի կալանավոր հերոսներին,

որ զգան իրանց նողկալի զնդանների ձևերն ու

չխորթանան իրանց խցերի անասելի սարսափից:

Բայց մենք, մե´կ ա, մենք կալանավոր չենք:

Մեր շուրջը ոչ թակարդ կա,

ոչ ծուղակ, ու ոչ էլ մի ընե´նց բան,

ինչը վախացնի մեզ կամ խռովի մեր անդորրը:

Մենք ընե´նց ենք կյանքի մեջը, որ

լրի´վ հարմարվենք սրան,

ու հլը սրանից բացի,

մի հազար տարվա ընթացքում էնքա´ն ենք դառե

էս կյանքին նման, որ երբ չենք թպրտում,

մի երջանիկ միմիկրիայով համարյա

չե´նք տարբերվում մեր շրջապատից:

Ու մենք մեր էս աշխարհին չվստահելու

պատճառը չունենք,

որտեվ էսի մեր թշնամին չի:

Ու թե էսի սարսափելի ա,

էտի հենց մե´ր սարսափն ա:

Թե էսի քֆրտում ա, քֆրտողը հենց մե´նք ենք:

Վտա՞նգ ա դեմներս,

ուրեմը պտի էդ վտանգը սիրելու փո´րձն անենք:

Ու թե որ մեր կյանքն ընե´նց մի սկզբունքով դասավորենք,

ինչը մեզ խորհուրդ տա,

որ ա´նպայման դիմանանք փորձանքներին,

էդ վախտը

մեզ էսօր դաժե ահավոր խորթ թվացող բաներին

լրի´վ կվստահենք ու

դրա´նք կհամարենք ամենահարազատը:

Բա արժի՞, որ

մտահան անենք էն հին-հին առասպելները,

որ պատմում են է´ն վիշապ օձերից,

որ վերջի մոմենտին դառնում են չքնաղ դշխո:

Խի՞, չի՞ կարա նենց ըլնի,

որ մեր կյանքի սա´ղ վիշապ օձերն էլ

հենց դշխո են, որ կան,

ու հմի հենց սպասում են, որ

հենց մե´նք դառնանք չքնաղ ու խիզախ:

Ախր կարող ա ահասարսուռ բաներն իրանց

խորախոր ծալքերում ահավոր անօգնական են ու

հենց իրա´նք են մեզնից օգնություն աղաչում:

5. Աշնան օրը

Herbsttag

Ժա´մն ա, Տե´ր: Ամառն էս ինչքա´ն երկարեց:

Թո քու շուքն ընգնի արևի բառերին

ու քամին արխեյին շուլալվի ծառերին:

Ասա´ թո էս վերջի բերքն առատ ըլնի,

թո մի էրկու օր էլ ավե´լ արև անի,

ու թո էդ էրկու օրը լրիվ հասցնի

էս վերջի´ թասի թունդ ու ընտիր գինին:

Ով տուն չի սարքե, էլ չունի ժամանակ:

Ով մենակ ա էսօր, երկա´ր կմնա մենակ,

ու հա նամա´կ կգրի (որ չեն տանի)

ու դրսերն անհանգիստ դես ու դեն կանի,

քամին էլ թո´ւփ ու տերե´վը կտանի:

6. Զբոսանք

Աշկըս արդեն կպավ շող-շող սարին:

Երկար ճամփա անցա ու սկսեցի:

Մեզ տանողին մենք չե´նք կարա տանի:

Դաժե հեռվից էտի ներքին կրակ ունի,

Ինչը վառո´ւմ ա մեզ, դաժե հեռու հեռվից,

Դարձնում ուրի´շ մի բան, ինչը դժվա´ր զգանք,

Ինչը հեռու հեռվից մեզ ձեռո´վ ա անում,

Երբ որ հենց մենք, մե´նք ենք – ձեռով անում իրան –

Զգալով որ – քամի´ կպավ էրեսներիս:

7. Աբիսակը

(Abisag)

I

Պառկած էր, երբ ձեռներն իրա դալար,

Պինդ կապեցին թոշնած պառավ մարդուն1,

Հետո պառկեց նվաղ – աղջիկը կույս,

Ծերի երկար կյանքի վախը սրտում:

Շատ դեգերեց մորուքի մեջ պառավ,

Ոռնաց դեմքը, ոնց որ սոված բվի կռինչ,

Ու գիշերը բացեց վախի հազար ականջ,

Զոդեց զույգի անհույս տենչը տրտում:

Քույրերի պես – հենց միևնույն մանկան,

Դողաց աստղ ու օդ: Ու խունկ ծխեց

Տրտում սենյակն ու ծածկոցը տնքաց,

Թաքցնելով կույսի հեշտանքն անհույս:

Օրիորդը կիպ կպավ մարդուն խարխուլ,

Ու ամենայն գիշերը էդ գիշերաց –

Պառկած մնաց վրան սառած ծերի,

Որպես հոգի, թեթև, նվաղ ու կույս:

II
Հագուրդ առած արքան խորհուրդ արեց

Հին անցքերից, հաճույքներից անփորձ,

Սիրած բճից, ում հենց ի´նքն էր կրթե,

Աբիսակը, սակայն, կամար կապեց,

Հենց նույն օրը, խարխուլ ծերի վրա:

Ծերի փնթի կյանքը պառկեց տկլոր

Ու խայտառակ, որպես լքված եզերք,

Ըստինքների անուրջ երկնքի տակ:

Ու ծերը, ով – հազզա´ր կին էր փորձե,

Աշկի պոչով բազում անգամ տեսավ –

Շուրթերը քար ու անհամբույր ու չոր,

Ու հայացքի սլաքը սուր, որ չէր

Խոցում է´ն եզերքը, ուր որ ի´նքն էր:

Ծերը դողաց: Փնտրեց իրան, ոնց որ

Քերծե – իր արընի թերմացքի մեջ:

–––––

1Աբիսակը Բիբլիայի էն կույս աղջիկն էր, ում որ հալից ընգած զառամ Դավիթ արքան վեկալեց իրան հարճ: Անգլերեն վեռ-լիբրից թարգմանել եմ սիպտակ ոտանավորի կանոններով ու հետո եմ իմացե, որ գերմաներեն բնագիրը հանգավոր ա:

8. Երգերը

Take me by the hand

Ձեռիցս բռնի, Հրեշտակ,

Դժվա՞ր ա էտի,

Ախր ճամփա´ ես,

Դաժե քու անշարժ ժամանակ:

Ախր վախո´ւմ եմ, ու էլ

Մե´կն ըստե ընձի ման չի գա:

Ընձի տվածից

Հեչ օգուտ չէղավ ու չկա,

Ու սաղն է´լ ընձնից հեռացան:

Մենակությունս – մի´ պահ էր

Երգ կախարդական, բայց ախր

Եսիմ քանի´ երգ թրատեց հոգիս:

09.02.2018

9. Իմ կյանքը

My Life

Իմ կյանքն ի´մն ա լրիվ, բայց ով էլ էսի ասի –

կխլի´ էսի, որտեվ անսահմա´ն ա էսի:

Ի´մն ա` թրթիռը ջրի, զեփյուռը օդի

ու ամմե´ն ինչը, ի´մ կյանքն ա լրի´վ:

Տենչանքը չի լենըցնի ընձի, որտեվ

լրի´վ եմ, ու միշտ ա դռընբաց

ռիթմն իմ առօրյա հոգու, ու չնայած

հուզված եմ, է´լի չեմ տենչում:

Երբ հուզվում եմ, լարում եմ

իմ էս անսահման տերությունն իմ –

ու գիշերվա իմ էրազը դարձնում եմ իրական:

Ու ջրի հատակի մարմինն իմ

ներծծում ա արտացոլքը հայլիների:

10. Գեպարդը

Հայացքն անընդհատ բախվում ա ճաղերին –

Հոգնե´լ ա ու չի´ դիմանում:

Ու հմի գիդի, թե թիվը ճաղերի

Անթիվ ա, ու կյանք – չի´ մնում:

Հզոր թաթերն ա փոխում, լո´ւռ, լարվա´ծ –

(Իրան էդ խցին են գամե)

Քայլում ա ծիսական էդ պարով տարված –

Էրկաթի կամքն ա կարկամե:

Բայց քողը ամբոխի բացվում ա մեկ-մեկ,

Ու մի պատկեր ա մոտենում,

Թափանցում մկան ու մորթը հրաշեկ,

Խոցում ա հոգին ու ... հեռանում:

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

1. Ագռավը

Մի գիշեր, հոգնատանջ-ուժահատ, սեղանիս հնօրյա մագաղաթ,

Աչքերս փակեցի: Հնավանդ-մոռացյալ այդ գրից խորհելով –

Ննջեցի, երբ հանկարծ մի շշունջ, մեղմ ու նուրբ մի հառաչ կամ մրմունջ

Խաթարեց նինջըն իմ անշրշյուն: Ինձ թված, թե դուռըս հրեցին:

– Անցորդ էր, – ասացի շշուկով, – անցորդ էր, որ դուռըս հրեց նոր.

Անցո´րդ էր, ու ոչինչ անսովոր:

Ճշգրիտ ու հստակ եմ հիշում, անշշուկ ու մռայլ էր – աշո´ւն:

Շողշողուն, տարտամ էր, վետվետուն` բուխարու կրակը ձևավոր:

Զուր էի կորուստս որոնում, ճար ու դեղ փնտրում գրքերում.

Իմ հոգու ցավը չէ´ր դադարում: Ախ, անհետ կորուսյալ Էլենոր,

Կույս անբիծ, գեղանի ու շենշող, ի վերուստ անվանյալ Էլենոր,

Եւ սակայն – անանուն առ այսօր:

Ցրտաշունչ, սառցային շրշյունը պարուրում շղարշում էր տունը,

Ու հոգիս էր մաշում աշունը – դիվային սարսուռով ահավոր:

Հոտընկայս, որ հոգով զորանամ, շշնջում էի ես, – ահա´ նա,

Պարզապես մի անկոչ հյուր էր նա, մի թափառ ու շրջիկ ուխտավոր,

Որ դուռս անմրմունջ հրեց նոր, լոկ թափառ ու շրջիկ ուխտավոր,

Միայն սա´, ու ոչինչ անսովոր:

Ու իսկույն ես հոգով ամրացա, անվարան տան շեմին մոտեցա.

– Ո´վ տիկին, – ասացի, – կամ էլ տեր, աղերսում եմ ներումը ես ձեր,

Պարուրել էր ինձ նինջը գերող, երբ մեղմիկ մի հնչյուն – անսովոր,

Մի շշուկ, մի շշունջ կամ շրշյուն, աննշան մի հնչյուն – անսովոր,

Ինձ հասավ երազում: Դռներս բացեցի: Դժընդակ, սիրտ մաշող

Խավար էր, ու ոչինչ անսովոր:

Հայացքս խավարին սևեռած, ես երկար կանգնեցի – բևեռված,

Վախեցած, սահմռկած – պարուրված երկնային անուրջով զորավոր:

Բայց հանդա´րտ ու անթա´րթ խավա´ր էր, անմռո´ւնչ ու մռա´յլ խավար էր.

Ու հանկարծ լսեցի լոկ մի բառ. մի շշուկ, մի շշունջ, – Էլենո՞ր:

Շշունջը ի´մըն էր: Զնգաց սա – դիպչելով խավարին, դարձավ ինձ. – Էլենո´ր:

Լոկ սա էր, ու ոչինչ անսովոր:

Երբ կրկին ես դարձա գրքերին ու հոգուս ալ-կարմիր վերքերին,

Լսեցի շրշյունն այդ անմեկին, քիչ բարձր, քան շրշյունը նախկին:

– Ախ, անշուշտ, երևի դա կրկին – զեփյուռը հառաչեց օդանցում:

Բայց տեսնեմ ո՞վ էր սա, ի՞նչ էր սա, ու քննեմ խորհուրդն էս անսովոր,

Թո սիրտս, թո հոգիս հանդարտի, որ քննեմ խորհուրդն էս անսովոր:

Քննեցի: Քամին էր – ոչինչ նոր:

Բայց հենց որ բացեցի փեղկերը, սոսափով թափ տալով թևերը,

Ներս ճախրեց սրբազան օրերի վեհապանծ մի ագռավ մենավոր:

Գեթ չնչին ակնածանք չուներ նա, ու սարսուռ ու քծնանք չուներ նա,

Այլ վստահ, տիրաբար ու հպարտ, սլացքով անաղմուկ, անհողդողդ –

Վայր իջավ Պալասի կիսանդրուն, ու հանդարտ, աներեր, մենավոր

Թառեց նա, ու ոչինչ ավելորդ:

Մի մռա´յլ, դժնի հա´վք – անհնչյուն: Ստիքսյան վեհատե´ս մի թռչուն:

Պատկերն այդ, անշշո´ւնջ, անշրշյո´ւն, թախիծըս սևավոր

Պարուրեց հեգնական ժպիտով: – Ո´վ մռայլ, ուրվատես, խո´լ թռչուն,

Վստահ եմ, ահ չունես, թեկուզ քեզ – տանջամահ սպանեն ամեն օր.

Ինչպե՞ս են քեզ կոչում Հադեսյան սևաշունչ ափերին ահավոր:

Եւ կռռաց ագռավը մենավոր. –

Ո´չ, երբե´ք, ո´չ, երբե´ք – «Nevermore»:

Ես անչափ, անսահման զարմացա, լսելով ճառըն էդ բացարձակ,

Պատասխանն անճոռնի, անհստակ, անիմաստ, անպատեհ, անսովոր:

Քանզի ո´չ ու ո´չ մի մկրտված – մարդկային բանական արարած

Չի´ լսել կամ տեսել, որ հանկարծ – Պալասի գագաթին զորավոր

Վայր իջնի մի թռչուն, կամ գազան, կամ էլ հավք ու թառի մենավոր –

Անհեթեթ անունով «Nevermore»:

Բայց ճերմակ կիսանդրուն վար իջած սևավոր ագռավը բարբառեց

Լոկ բառն էս – կարծես թե սրա մեջ սև հավքի հոգին էր մենավոր:

Էլ ոչինչ չասաց նա, չգժտվե´ց: Ոչնչի չանսաց նա, չհաշտվե´ց:

Ու երկչոտ շշուկով ասացի, – Լքել են ընկերներս բոլոր,

Էս հավքն էլ – մինչև լուս-այգաբաց – կգնա հույսերիս հետքերով:

Եւ կռռաց ագռավը մենավոր.

Ո´չ, երբե´ք, ո´չ, երբե´ք – “Nevermore»:

Խավարը զըրընգա´ց երերուն: Շփոթված կանգնեցի դեմառդեմ.

– Ախ, անշուշտ, – ասացի, – իր նախկին տերերի երգերից

Էսքա´նն ա սովորել թռչունն էս: Հեգ երգչին էնքա´ն ա հալածել

Խև բախտը, մինչև որ – կործանված անուրջի երգերում սգավոր,

(Կործանված հույսերի մահերգում) մենակ է´ս կրկներգն ա մնացել,

Միայն մի «ոչ երբե´ք – Nevermore»:

Ու էսպես, զննելով անշշունջ, դեմառդեմ էս հավքին, անմռունչ,

Անշշուկ, անմրմունջ, փորձելով – վերծանեմ խորհուրդն էս անսովոր,

Ընկողման – թավիշե բազմոցին, ինչն անհագ խժռում էր ցոլացող

Ճրագի շողերը վետվետուն, զգացի, որ նրա հայացքը խորախոր

Վառվում ա, հուրհրում – իմ կրծքում, իմ հոգու խորքերում մենավոր:

Եւ այնժամ, խորհելով, ասացի.

– Չի´ ասի, «ո´չ, երբե´ք – Nevermore»:

Էդ պահին օդն ասես թանձրացավ – մի անտես բուրվառից խնկարկյալ,

Մի բուրվառ, որ անտես սերովբեն ծածանեց սենյակում քայլ առ քայլ,

Ու գորգը հատակի` զըրընգաց: – Ո´վ դժբախտ, – ասացի ինքս ինձ,

– Դադարի´ կսկիծդ, մոռացի´ կորուսյալ անունն էս – «Էլենոր»,

Ըմբոշխնի´ գավաթը արբունքի, մոռացի´ անունն էս` «Էլենոր»:

Եւ կռռաց ագռավը մենավոր, –

– Ո´չ, երբե´ք, ո´չ, երբե´ք – «Nevermore»:

– Ո´վ գուշակ, չարածին: Ո´վ թռչուն կամ էլ չարք, բայց, մեկ ա, մարգարե,

Սուրհանդա´կ Բարձրյալի ու կամ էլ – վիրավոր, փոթորկյալ, նավաբեկ:

Լքյալ ես, սակայն և աննկուն – կախարդված, ամայի էս երկրում:

Սարսափի հայրենի էս որջում, ճի´շտն ասա, քե´զ եմ ես աղաչում,

Դե ասա´, քե´զ եմ ես աղաչում, ճար չկա՞ Գաղահադ քաղաքում:

Եւ կռռաց ագռավը մենավոր.

– Ո´չ, երբե´ք, ո´չ, երբե´ք – «Nevermore»:

– Ո´վ գուշակ, չարածին: Ո´վ թռչուն կամ էլ չարք, բայց մեկ ա, մարգարե,

Ասա ինձ, հանուն մեր պաշտելի երկնային Բարձրյալի – զորավոր,

Պատասխան տու հոգուս վշտագին, Եդեմի պարտեզում իմ կրծքին

Կսեղմե՞մ սուրբ կույսիս թանկագին, սուրբ կույսիս, անվանյալ Էլենոր,

Սուրբ կույսիս գեղանի ու շենշող, ի վերուստ անվանյալ Էլենոր,

Եւ կռռաց ագռավը մենավոր, -

– Ո´չ, երբե´ք, ո´չ, երբե´ք – «Nevermore»:

– Ո´վ թռչուն, ու կամ էլ – դժնի դև, անցախոս թող լինի բառդ սև,

Հեռացի´ր Հադեսյան անարև, հողմածեծ ափերըդ ահավոր:

Թո շունչըդ չզգացվի´ էս տանը: Կեղծ ու թյուր քո հոգու նշանը

Թո հավետ չզգացվի´ էս տանը: Թո մենա´կ մնամ ես ամեն օր,

Ճանկերդ դո´ւրս քաշի իմ հոգուց ու չքվի´, ո´վ թռչուն ահավոր:

Եւ կռռաց ագռավը մենավոր, -

– Ո´չ, երբե´ք, ո´չ, երբե´ք – «Nevermore»:

Եւ անշա´րժ, անծպտո´ւն, անշշո´ւնջ, Պալասի գագաթին, անմռո´ւնչ,

Մի´շտ ու մի´շտ, մի´շտ ու մի´շտ, անշրշյո´ւն, նստած ա ագռավը մենավոր,

Աչքերը դիվահար, տենդագին: Մարմրող լույսի տակ ճրագի –

Ագռավի ստվերն ա հատակին: Ու հոգիս կառչել ա սևավոր-ահավոր

Ու դողդոջ ստվերի´ն հատակի: Ու հոգիս դրանից ո´չ մի օր, ո´չ մի օր –

Չի´ պոկվի, ո´չ, երբե´ք – «Nevermore»:

2. Անաբել Լի

Վաղո´ւց, շատ վաղուց, սրանից առաջ,

Ծովափնյա զորեղ մի երկրում,

Մի կույս էր ապրում, չքնաղ ու կապտաչ,

Մի օրիորդ – իմ Անաբել Լին:

Ու կույսն էդ – ուներ մեն-մի երազանք –

Պաշտեր ինձ, ու ընձի ըլներ պաշտելի:

Օրիո´րդն էր մանուկ, մանուկ էի ե´ս

(Ծովափնյա զորեղ էդ երկրում),

Բայց էնքա´ն էր մեր սերը հրակեզ,

Իմ ու իմ Անաբել Լիի,

Որ սերովբեները, թևավոր ու վես,

Նախանձ ու խանդով էին լի:

Է´ս էր պատճառը, որ հենց էդ երկրում`

(Ծովափնյա զորեղ էդ երկրում),

Երկնային մի հողմ գամեց անկողնուն –

Իմ չքնաղ Անաբել Լիին:

Հետո զարմիկներն իր ազնվածին

(Ծովափնյա զորեղ էդ երկրում),

Մի փոս փորեցին, մեջը փակեցին

Իմ չքնաղ Անաբել Լիին:

Ո՞ւր էր թե մեր նման ուժգին սիրեին

Հրեշտակները սուրբ ու երկնային –

Դրանք վերևում լոկ խանդում էին

Ինձ ու իմ Անաբել Լիին.

Հենց է´ս պատճառով, ամենքն էլ գիդեն

(Ծովափնյա զորեղ էդ երկրում) –

Չարասուն, դժնի հողմը երկնային

Դագաղը դրեց իմ Լիին:

Բայց զորավոր էր մեր սերն ավելի,

Քան սերն առավել կյանք տեսածների,

Քան սերն առավել իմաստունների:

Ու ոչ երկնքի հրեշտակները,

Ոչ էլ դժոխքի դև ու չարքերը

Չեն կարա զատի մեր հոգիները –

Իմ ու իմ Անաբել Լիի:

Քանզի – երբ էլ որ շողա լուսինը,

Կշնորհի ինձ էրազ-տեսիլը

Իմ չքնաղ Անաբել Լիի:

Քանզի երբ էլ որ ծագեն աստղերը,

Աչքիս են գալի պայծառ աչքերը

Իմ չքնաղ Անաբել Լիի:

Ու սա´ղ գիշերը, խոլ ու հողմածեծ,

Մութ գերեզմանում, ծովի եզերքին,

Իրա դագաղում, կրկին ու կրկին

Փարված եմ կույսիս – հարսիս իմ անբիծ,

Փարված եմ կյանքիս – սիրուս իմ անեղծ,

Իմ հրեշտակին, իմ պաշտելիին –

Հեգ ու բախտածեծ:

3. Որդն ամենակուլ ու նվաճող

(Էդգար Ալան Պոյի պես)

Նայի´, գիշեր ա շքահանդեսի –

Գիշերն էս վերջին, լքյալ, մենավոր մի քանի տարվա,

Ու պերճ ու երկթև, խուռն բազմությունը հրեշտակ դասի –

Դիմաքողերով, հեղեղ-արտասուք դեմքերի վրա,

Թատրոն ա էկե, որպես հեգ հույսի

Ու ահ ու դողի պիեսին վկա:

Ու էդ ընթացքում նվագախումբն ա (գոռ, վրա-վրա)

Պոռթկում մեղեդին վես ոլորտների:

Խեղկատակները, դարձյալ աստըծո կերպարանք առած,

Տրտունջ-մրմունջով հազիվ լսելի,

Ճախրում են մեկ հետ ու մեկ էլ առաջ,

Որպես կամազուրկ, անզոր տիկնիկներ, գնում են, գալի –

Վիթխարի, տձև, նաև անճանանչ

Մեկի հրամանով, ով դեկորներն ա անտեսանելի

Տեղից-տեղ տանում ու գիշանգղային թևերը փռած –

Ահ ա արարում անիմանալի:

Ու չի մոռացվի խեղկատակային էդ ապուշ դրաման,

Ոչ միլիարդ տարում, ոչ էլ վարկյանում:

Ամբոխն անընդհատ էթում ա դրա հետքով ուրվական,

Բայց չի հասկանում:

(Ու անվերջ, ու միշտ,

(նույն կետին հանգող շրջանով ունայն)

Հետ-հետ ա դառնում,

Լի զառանցանքով, բայց ավելի շատ – մեղքով պարուրյալ:

Ու խոլ Սարսափն ա – ոգին ու շունչը բեմադրության:

Բայց հլը նայի, խեղկատակ ու խուռն ամբոխը դողաց,

Մի գալարասող պատկեր էրեվաց,

Բեմի խորքերի մենության միջից ջղաձիգ սողաց –

Արյունակարմիր մի խոլ արարած –

Ու օրհասական ցավով պարուրված –

Ջղաձիգ դողաց, դողա´ց, դողդողա´ց –

Խեղկատակներին կերակուր դարձրած:

Քերովբեներն էլ արցունք հեղեցին,

Մարդկային թանձր արյունով ցողած,

Դրա գիշատիչ, սրած ճանկերին:

Ու լույսերն ամե´ն, ամե´ն տեղ մարո´ւմ,

մարում են, մարո´ւմ,

Ու յուրաքանչյուր կերպին դողացող

Հողմի սլացքով վարագույր կամ էլ պատան ա փարվում,

Հրեշտակ դասն էլ, իրա ողջ խմբով,

Մահվան պես գունատ,

Ոտի ա հելնում ու հայտարարում

Ողջ դահլիճով մեկ, արդեն առանց քող –

– Էսի դրամա չի, այլ ողբերգություն, որ «Մարդ» ա կոչվում,

Գլխավոր դերում – էդ Ամենակուլ Որդը նվաճող:

4. Քաղաքը ծովում

Նայի´, հարավում – աղոտ, հեռավոր

Մի տարօրինակ քաղաք մենավոր,

Ուր չար ու բարի, արդար, մեղավոր

Մշտընջենական հանգիստ են առե,

Ուր դժնի մահն ա իր գահն արարե:

Ուր դամբան, պալատ, աշտարակ լռե –

Ու վաղուց խարխուլ, սակայն, անհողդողդ –

Վկա են անհայտ – մի փառքի – դղորդ:

Ու էնտեղ հանդարտ, անհողմ ու անթարթ

Երկնքի ներքո, մելամաղձ ու լուռ,

Անմրմունջ ու հեզ ջրերն են – տխուր:

Ու սուրբ երկնքի լուսե շողերը

Չեն խախտում դրա հավերժ գիշերը:

Բայց դժնի ծովի խորքերից անհուն,

Տաճարներն ի վեր, մի լուս ա ծորում

Ու լուռ ցողում ա գմբեթ ու պալատ,

Բաբելոնակերպ պարիսպ, բերդ ու պատ,

Ելնում գահակալ դահլիճներն ի վեր,

Ցրվում քարակերտ ծաղկին, բաղեղին,

Տաղավարներին – մոռացյալ, ավեր,

Ուր իրար հյուսված ու փարված իրար –

Լուռ են, թե խոյա´կ, թե խո´յ, թե խորա´ն:

Երկնքի ներքո, մելամաղձ ու լուռ,

Անմրմունջ ու հեզ ջրերն են տխուր:

Ստվեր ու պարիսպ ընե´նց են բախվե,

Ասես ամեն ինչն օդում ա կախվե,

Մինչդեռ քաղաքի գոռ միջնաբերդից

Դժընդակ մա´հն ա ցած նայում վերից:

Նինջ ու հորանջ ա ջրերին փարվե –

Անտերունչ շիրիմ, մեհյան պարուրե:

Բայց ոչ ընդեղի գանձը բովանդակ,

Ոչ կուռք-արձանի աչքերը սուտակ,

Ոչ շքեղազարդ հանգուցյալները –

Չեն խախտում ծովի մահ-էրազները:

Ու ապակեպատ էդ անապատում

Ալիք կամ կոհակ – հեչ չի թպրտում,

Հեչ բան չի դողում, ուր հույս ունենաս

Թե ծով կա հեռվում, ուրախ, անվնաս,

Ու չկա գոնե մի ակնարկ աղոտ,

Թե ուրիշ վայր կա – պակաս մահահոտ:

Բայց դե, ո՜վ հրաշք, օդը դողդողաց.

Ահա մի ալիք. ծովը շողշողաց,

Ու գմբեթները, իրար համընթաց,

Մի քիչ իջան ցած: Ջուրը մակընթաց –

Ծփաց ու … ասես – միջնաբերդը գոչ

Օդի մեջ թողեց մի նրբին խոռոչ,

Ու ժամը շնչեց, դողաց, դողդողաց,

Ջրերին փռվեց կարմիրն արնամած:

Ու երբ գերբնական տնքոց-հառաչով

Քաղաքն էդ իջնի, իջնի խորը ծով,

Էդ վախտ … Նեռն իրա գահ-վիրապներից,

Լուռ գլուխ կտա բյուր պարիսպներից:

5. Էլդորադոն

Զենքի վարպետ

Մի պերճ ասպետ,

Ձմեռ ըլներ, թե ամառ,

Անհոգ, անվիշտ,

Փնտրում էր միշտ

Էլդորադոն ոսկեվառ:

Բայց ճերմակեց

Ասպետը մեծ,

Էդ վախտ հոգուն մուժ ու մառ

Ու ցա´վ իջավ,

Երբ չքթավ

Էլդորադոն ոսկեվառ:

Ու երբ դառավ

Թուլ ու պառավ,

Տեսավ ստվեր մի թափառ:

– Ստվեր, – ասեց, –

Ո՞ւր ա, կասե՞ս,

Էլդորադոն ոսկեվառ:

– Ձիով անվախ

Սուրա Լուսնի Լեռներով

Ու հովիտով Ստվերի1.

Դե´, մա´ն արի,

Ասպե´տ արի –

Էլդորադոն ոսկեվառ:

–––––

1 Բնագրի էս վերջի կտորի մետրիկան էլ ա էս տեսակ ջարդած

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ

1. Կուշտերը

Сытые

Վաղո´ւց էին դրանք հոգիս բզկըտում:

Անուրջների հեղեղներում վարարուն –

Չէ´ին ապրում, փոխարենը – տաղտուկում

Արև ու հուր ծաղկո´ւնքն էին տրորում:

Մեկ էլ, հանգարծ, հանդեսներում կրքավառ,

Կամ ձանձրալի դահլիճներում զարդարուն,

Ուր կիտված են – գավաթ, տիկին ու պառավ,

Էդիսոնյան պայծառ ջահերն են մարում:

Մոմ են վառում, ո՞վ իմանա, թե ինչու.

Ուռած դեմքե˜ր, արնակարմի˜ր, արնածո˜ր,

Ու մգլահոտ-մաշված ճառեր են ֆշշում –

Մի կերպ շարժում ուղեղները բրածո:

Հենց ըտե´նց են կուշտ փորերը մրթմրթում

Ու կարոտում որովայնին ծալաթերթ.

Չէ՞ որ դրանց ... նեխած-փտած մարագում

Կերի տաշտն են – ջարդե, թափե – լափ ու թեփ:

Էսօր դրանց – բա´խտն ա խարխուլ, անկայուն,

Ու օջախն էլ – թաղվել ա սե´վ խավարում:

Հացի աղերսն ու դրոշը արնագույն

Խցանվել են դրանց անկուշտ որկորում:

Բայց ցոփ ու գիրգ փորերին չե´նք խանգարի,

Թո որ մաշեն իրանց օրերն անհոգի:

Մենակ տաշտը, աստված չանի, խաթարի

Մանուկների անբիծ, անաղարտ հոգին:

2. Խիտ խոտերի մեջ լրի´վ կթաղվես

В густой траве пропадешь с головой

Խիտ խոտերի մեջ լրի´վ կթաղվես:

Տուն մտար, սո˜ւս-սո´ւս, ու էն էլ – ինչքան…

Կգրկի, վարսերով կպարուրի քեզ,

Ու հպարտ կասի. – Բարի օ´ր, իշխա´ն:

Տես հլը թո´ւփն իմ ճերմակ շուշանի,

Ըստե էլ էրեկ վարդ կար ու չիչխան:

Ո՞ւր էիր կորե: Լուր կաա՞ նշանի,

Սիրո, պսակի, կամ էլ – չարության:

Էդ վախտ – էլ օր ու տարի չես հիշի,

Էդ վախտ – կներե´ս – գոռոզ ու չարին –

Ու հե´ս ա – կառնես բուրմունքը նշի,

Հեռվից կլսես երգը չինարի:

Բայց մեկ ա, մրմուռն էլի´ կվառի,

(Ռազմի շեփորն ա կանչում ու գերում):

Կասիիի˜. – Տե´րն ընդ քեզ, մենակ հե´տ դառի: –

Ղողա´նջն ա դաշտում էլի դեգերում:

ԶԱՆԱԶԱՆ

Աբու-ալա- ալ-Մահարի

Ահմադ իբն Աբդուլլահ իբն Սուլեյման

ալ-Կադայի ալ-Թանուխի

(ինչը նշանակում ա.

«Բարձունքների Հայր – Մահարեցի, Ահմադ,

Որդին Աբդալլահի, Որդին Սուլեյմանի,

Թանուխիի Կադայիից», 10-11-րդ դար)

(Ասում են, թե Աբուն 4 տարեկանից կույր ա էղե)

1. Տասնութը բեյթ

Աստեղային իմ հույսերի բոցն ու հուրը ո՞վ մարեց,

Ու աչքերս հավերժական սև խավարով պարուրեց:

Գուցե մի օր, մոռանալով, որ կարեկցանք ու գութ կար,

Վերհիշեք հենց … ի´մ տրտմության խոսք ու զրուցը երկար:

Իր արտաքո չքնաղությամբ, վրա հասած գիշերս –

Սգավոր թիկնոց հագած – արշալույս ա լուսներես:

Մինչ տռփանքի անապատում դեսուդեն ենք դեգերում,

Լուռ նայում ա Բեվեռաստղը, տարակուսանքն աչքերում:

Անցյալ դառած ժամ ու օրին փառք ասելու փոխարեն,

Մե´ր օրերն ենք վատաբանում ու համարում անօրեն:

***

Ըսե´նց էի երգում էն վախտ, երբ մանուկ էր Լուսի´նն էլ,

Ու խավարը անեծքներս հեչ մի անգամ չէր լսե.

– Հաբեշուհի, ո´վ դու Գիշեր, գոհարազարդ հարսնացու,–

Բայց քունն իսկույն փախավ հեռու` էրկու-իրեք նետանցում:

Ըտենց անդորրն ա երկչոտին հրաժեշտ տալի խուճապով,

Չսպասելով մարտակոչի, ու սլանում ողջ թափով:

Ու Բազումքին1 սիրահարված – Լուսինն իրա թեվերով

Գրկեց իրանց, հրաժեշտ տվեց ու պարուրվեց խավարով:

***

Բռնկվեցին Բեվեռաստղն ու մի աստղ, իրան կից:

Ընգերներս տրտնջացին. «Չե´ն ըլնի մեզ կարեկից,

Ծով մթան մեջ սուս կմարեն ու չե´ն փրկի սրանք մեզ,

Կկլանի անդունդ ցավը, կկործանի մե´´զ ու քե´զ»:

***

Կանոպուսն2 էր թունդ կարմրում, մի հողեղեն կույս ասես,

Կամ զայրույթից իրան կորցրած մարդու շանթող աչքի պես,

Կամ ոնց որ կոպ` արագաթարթ, դրախտահյուլե – հարակեզ,

Առկայծելով, հիշեցնում էր ջահելի սիրտ – հրակեզ,

Սիրտ դյուցազնի, ով մեն-մենակ, իրա մեռնելու ժամին,

Շրջապատված մի հրդեհ ա, որ բորբոքում ա քամին:

***

Երկվորյակներն ու Սիրիուսը3, դողդողալով, լալագին,

Հակվել էին վիրավորին, անծայր դաշտում երկնքի:

Ոտներն էին ծալվում ... խիզախ ու վիրավոր դյուցազնի,

Ով զորու չէր անցկենալու ... աստեղային իր ուղին:

***

Կանխազգալով բաժանումը, Գիշերն սկսեց ճերմակել,

Ու վարսերին քրքում իջավ, սգավոր ու ձյունակերպ:

Ու Այգաբացն իրա նետով խորը խոցեց Քնարին,

Ու Քնարն4 էլ … իր ղողանջը … առաքեց սա´ղ աշխարհին:

–––––

1 «Բազումքը» համաստեղություն ա:

2 Կանոպուսն աստղ ա:

3 Երկվորյակներն ու Սիրիուսը աստղեր են (վերջինը կրկնակի աստղ ա, ինչը հայտնի ա նաև Շան աստղ անունով:

4 «Քնարը» համաստեղություն ա:

ՎԻԼՅԱՄ ԲԼԵՅՔ

1. Վագր, վագր

(Բլեյքի պես)

Վա´գր, վա´գր, շեկ կրակ,

Ջուխտ աշկըտ էլ ջո´ւխտ ճրագ,

Ո՞ր անմահն ա արարե

Քու սիմետրիան սոսկալի:

Ո՞վ էր, անտես, զորավոր,

Ճրագներդ ահավոր

Վառեց, բայց հուրն ի՞նչ ձևով

Բռնեց բերեց. ձեռներո՞վ:

Ի՞նչ արև ու ուսմունքով

Միտքդ վառեց – ասմունքո՞վ:

Զնդան ունե՞ր, թե՞ հնոց,

Լուպա՞ դրած, թե՞ ակնոց:

Աստղափոշի՞ կաթըցրեց,

Կաթն Ծիրի՞ն էր – կթեց,

Քեզ սարքեց ու խնդմնդա՞ց…

Տիեզերքը չթնդա՞ց:

Ու աստղերը լացեցի՞ն,

Ու երկինքը թացեցի՞ն,

Որ սարսափը քանդակվեց:

Բա գառների՞ն ո´վ սարքեց:

Վա´գր, վա´գր, շեկ կրակ,

Ջուխտ աշկըտ էլ ջո´ւխտ ճրագ,

Ո՞ր անմահն ա արարե

Քու սիմետրիան սոսկալի:

ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

(Թարգմանությունը՝ ռուսերենից1)

1-8. Քառյակներ

***

Մեկը մի անգամ հարց տար Արարչին,–

– Խի՞ մահ խառնեցիր Ադամի շնչին:

Թե կատարյալ եեե˜նք, բա խի՞ ենք մեռնում,

Թե կատարյալ չենք, ո՞վ ա փինաչին:

***

Դաշտում բացվեց կարմիր լալան, թասըդ բե´ր2,

Յարիս գրկում ես պտի լամ, թասըդ բե´ր,

Թո վի´ն ածեն, մենք էլ խմենք վարդ գինի.

Թե որ պտի փոշի դառնամ, թասըդ բեր:

***

Քանի՞ այգ ու մթընշաղ ա անցե գիրկը անհունի3,

Ու պտույտն էս հավերժական, ո՞վ իմանա, միտք ունիիի՞4:

Դեգերելով էս աշխարհում – ոտըդ ըզգույշ դիր հողին,

Ո՞վ իմանա, ո՞ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի:

***

Բա´րձր, բա´րձր երկնքում – մի Ցուլ5 ու մի Եզնարած5,

Մյուս Ցուլի ուսերին – էս սա´ղ աշխարհն ա դրած6,

Իսկ ահա էդ արանքում, տեսեք հլը, թե աստված

Քանի´-քանի´ էշ ա արածացնում – դեմն արած:

***

Կաթիլ-կաթիլ, ու հես ա – օվկիանոսը վիթխարի,

Փոշեհատիկ առ հատիկ, հե´ս ա – ցամաքն աշխարհի,

Իսկ քու ելումուտն աշխարհ – ոնց որ մժեղը մի պահ –

Ներս գա, հետո – դուս թռնի – բաց դռներից տաճարի:

***

Խայամն իրա բյուր մեղքերից երկյուղած –

Ծոմ պահեց ու մզկիթ մտավ, ո´վ աստված,

Բայց հուզմունքից, ավաղ, նամազի պահին

Պատահական գազ բաց թողեց, ո´վ աստված:

***

Կյանքիս գիրքը, ափսոս, արդեն կարդացի:

Գարունն անցավ – լոկ ցավերը մնացին:

Մանկությանըս օրերը վառ – ու խնդուն

Հավքեր էին, հերթով թռա´ն գնացին:

–––––

1 Եթե ընթերցողն ասի, թե ռուսերենից արված իմ էս թարգմանություններն ընդունելի են (ու նույնիսկ դրվատելի են), թերևս ժխտվի էն անհիմն թեզը, թե իբր միջնորդ լեզուներից արած թարգմանությունները ա´նպայման են վատն ու ընդունելի չեն:

Էս աշխարհում բազում լեզու կա, ու անհնար ա, որ մեր ազգի պես փոքր ազգն էդքան լեզուն գերազանց իմացող էսքան գերազանց թարգման-պոետ ունենա: Նույնիսկ խոշոր ազգերն էդքան թարգման-պոետ չեն ունենում ու օգտվում են միջնորդ լեզուների արած թարգմանություններից:

2 Թումանյանը Խայամի հենց է´ս քառյակին ա պատասխանում իրա հետևյալ նշանավոր քառյակով.

– Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե´ր:

Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե´ր:

Կյանքն է հոսում տիեզերքում զնգալեն

Մեկն ապրում է, մյուսն սպասում՝ թասըդ բե´ր:

3 Թումանյանը Խայամի էս 3-րդ քառյակին էլ պատասխանում ա իրա հետևյալ մյուս նշանավոր քառյակով.

Խայամն ասաց իր սիրուհուն. – ոտըդ ըզգույշ դիր հողին,

Ո´վ իմանա ո´ր սիրունի μիμն ես կոխում դու հիմի…

Հե´յ, ջա´ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո´վ իմանա, թե հիմի

Էն սիրուհո՞ւ բիբն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:

Խայամի էս էրկու քառյակն էլ Թումանյանի օրերից մինչև մեր օրերն անհայտ էին, մինչև որ էս տողերի հեղինակի մտքով անցավ, որ դրանք քթնի ու ռուսերենից փոխադրի հայերեն:

4 Տեսանելի Տիեզերքի բոլոր օբյեկտներն էլ պտտվում են թե´ «իրենց» առանցքի շուրջը, թե´ մի ավելի «ընդհանուր» կամ «գլխավոր» առանցքի շուրջը:

5 Համաստեղություններ են:

6 Ըստ իրանական առասպելի:

ՖՈՆ ԳՅՈԹԵ, ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ

1. Էլֆերի արքան

(Թարգմանությունը՝ անգլերենից)

Ո՞վ ա արշավում էս մութ ու քամուն:

Էդ հե´րն ա ձիով էրեխուն տանում:

Պինդ-պինդ գրկել ա, հանգարծ չմրսի,

Որ որդուն չառնի պարզըկան դրսի:

– Որդի´ս, մի´ դողա, մի´ վախի էդքան:

– Հայրիկ, չե՞ս տենում, հրե´ն էլֆ-արքան,

Թագ ու շքերթով իմ մոտ ա գալի:

– Մի´ վախի, բո´ւքն ա էտի ձեն տալի:

«Քաղցրըս, ձին թող, ու իմ մոտ արի,

Երգենք ու խաղանք, ուրախ ու բարի,

Տե´ս էստեղ ինչքան ծառ ու ծաղիկ կա

Մերըս էլ ոսկի թիկնոց քեզ կտա»:

– Հայրի´կ, ա´յ հայրի´կ, բա դու չե՞ս լսում,

Էլֆ-արքան ընձի ի´նչ ա փսփսում:

– Էդ ձենն ա քամու, մի´ վախի, տղա´ս,

Էդ ցուրտ քամին ա, քամի´ն անվնաս:

«Իմ քա´ղցր մանուկ, տե´ս, քեֆ են անում

Դուստրերն իմ չքնաղ, ու ուրախանում:

Իրանց հետ, զվարթ, ուզում ես, պարի´,

Օրոր էլ կասեն, քունըդ չմարի»:

– Հայրի´կ, ա´յ հայրի´կ, բա դու չե՞ս տենում

Դուստրերն Արքայի էդ ի´նչ են անում:

– Տղա ջան, էդ սեգ եղեգն ա դալար,

Որ օրորում ա քամին միալար:

«Ո´վ մանկիկ, մեկ ա, քեզ ինձնո´վ կանեմ,

Չէկար, քեզ զոռո´վ մոտս կտանեմ»:

– Հայրի´կ ջան, փրկի´, արքան էլֆերի

Ձեռըս բռնել ա, որ տանի գերի:

Մանուկն ա տնքում, սարսափից քրտնած,

Դողում ա հայրը, վախից սփրթնած,

Չափ ա քցում ձին, կրկին ու կրկին,

Հասնում ա պալատ – դիակը գրկին:

05.02.2018

ՋՈՆ ՄԻԼԹՈՆ

1. Կուրությունն Իրա

On His Blindness

Բա աշկիս լուսը բռնես ու մարե՞ս1, օրերըս կիսատ:

Որ Քո´ւ շնորհը, տաղանդս միակ, քո´ղը օրհասիս,

Դառնա լրիվ հե՞չ: Կծառայե´ի ախր Արարչիս:

Արածիս համար հաշիվ կտա´յի, անշեղ ու հաստատ:

Հիշում եմ էսի, ու էդ վարկյանին բորբոքված ասում.

«Բա մշակիդ էլ, անխոնջ ու սրտանց, դարձնես լուսահա՞տ»:

Բայց Համբերանքը, ամեն անգամն էլ վրա´ ա բերում.

– Մարդու արա´րքը պետք չի Աարարչին, ու ոչ էլ ընծա´ն:

Որտեվ հենց Տե´րն ա արքան աշխարհի: Ով Տիրոջ գործին

Անկեղծ ա լծվում, ու համբերանքով – ճի´շտ ա ծառայում:

Տիրո´ջ կամքով ա բյուր հազար մարդը կարում բաշարի –

Էս բազում գործը ջուր ու ցամաքի, ու սա´ղ աշխարհի:

Բայց ով չի բանում, սուս ա ու խաղաղ, անվնաս, անչար,

Ինքն է´լ ա մշակ – գործին Արարչի, թեկուզև անճար:

30.01.2017

–––––

1Միլթոնը 46 տարեկան կուրացավ ու իր հզոր չափածոն հենց կույր ժամանակն ա գրել

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊՈՒՇԿԻՆ

1. Անտեր մի´ թող, իմ թալիսման

Храни меня, мой талисман

Անտեր մի´ թող, իմ թալիսման:

Քեզ դա´ռն օր էր, որ ինձ տվին,

Անտեր մի թող – է´ն օրերին,

Երբ հալածվեմ, զղջամ կամ լամ:

Տխուր ըլնեմ, պարապ մնամ,

Թոհ ու բոհին, շոգին, տապին,

Մենա´կ ըլնեմ օտար ափին, –

Անտեր մի´ թող, իմ թալիսման:

Երբ էլ հելնեն ծովերն «էլման»,

Սաղ աշխարհն էլ սառուց կապի,

Որ կայծակն է´լ տափին խփի, –

Անտեր մի´ թող, իմ թալիսման:

Սուրբ էրազս ջահի նման –

Հոգուս արև´ն էր մոգական...

Ուրացա´վ ինձ լուսիս վկան, –

Անտեր մի´ թող, իմ թալիսման:

Թո դա´ր ու օր, դա´վ ու հմա

Ձեռ չտա´ իմ վերքոտ հուշին:

Մնաք բարո´վ, իղձ ու հույս իմ, –

Անտեր մի´ թող, իմ թալիսման:

ՎԱՌԼԱՄ ՇԱԼԱՄՈՎ

1. Աքսոր

Каторга

Աղքատ եմ, մենակ ու մերկ

Ու անկրակ:

Բևեռի խավարն ա, լերկ –

Ու ցուրտ ճրագ:

Ձոնում եմ խավարին չոր –

Աղոթք ու երգ:

Մութը հենց ի´նքն ա անշոր,

Անչար, անվերք:

Քերում ա թոք ու աղիք –

Չոր պարզըկան:

Քրտինքը – սառցե թաղիք –

Չարի վկան:

Գոռում ու երգ եմ ասում,

Մո´ւթն ա հառնում:

Պարզըկան երգս լսում –

Թո´ւյն ա դառնում:

Էդ սա՞րն էր: Հեռու հեռվից

Թուլ ձեն տվեց:

Հոգիս ազատվեց բեռից –

Ոգևորվեց:

ՅՈՒՐԻ ՇԵՒՉՈՒԿ

1. Ամպե´րն էին լողում

(Շևչուկի պես)

Ամպե´րն էին լողում:
Լողում էին հեռու –
Հորս պատկեր-նավով –

Մորս շողն էր դողում,

Հուշըս վառում:

Գժի մտքի ծրով
Ամպե´րն էին լողում,
Շուշա ծովի վրով,
Լողում էին հեռու,

Հորիզոնը գրկում:

Ամպե´րն էին լողում,
Ոնց որ ձմռան արև,
Լողում էին հեռու,

Հեռուուո˜ւ, հեռու:

Քարե´րն էին լողում,
Քա´ր ու ալիք-ալիք,
Բոհեման էր սողում,
Գելոց – գալիք:

Երկիր – թախծոտ, անկազմ,
Դառը էրազ հոգու,
Խռովք ու պատերազմ,
Զարզանդը քու:

Ամպե´րն էին լողում,

Ու երկնքում սողում,

Հագած չադրա, բեհեզ,
Ոնց որ փերի, հանդարտ,
Դանդաղ, խոնարհ ու հեզ,
Լողում ծե´րն աշխարհի,

Լողում – առանց չարի,
Լողում էին անդարդ,

Չէին թողում – կորեմ,
Չէիմ մրսում, դողում:

Առանց լեմմա, թեորեմ,
Ամպե´րն էին լողում,
Լողում էին հեռու:

ԼԵՈՆԱՐԴ ՔՈՀԵՆ

1. Պար արի հետս ու դադար չտաս

Dance Me to the End of Love

Պա´ր արի հետս,

պարի´ կրքավառ էս ջութակի հետ,

Պա´ր արի հետս,

որ թունդ խուճապըս վերանա´ անհետ,

Ու ոնց որ տերև – տա´ր ինձ վե´ր ու վե´ր,

Դառի տունդարձի արագիլ-նվեր,

Ու դադար չտաս, սեր իմ, մինչև վերջ,

Ու դադար չտաս, սեր իմ, մինչև վերջ,

Ու չքնաղ տեսքդ թո չքնաղ թվա,

մինչև-մինչև վերջ:

Պարի, որ զգամ,

ո´նց էին իրանք դանդաղ շորորում

Էն Բաբելոնում:

Ցույց տու, թե ինչ կա գալիք օրերում,

Ու դադար չառնես, սեր իմ, մինչև վերջ,

Ու դադար չառնես, սեր իմ, մինչև վերջ…

Պա´ր արի հետս –

մինչև հարսանիք, ու դադար չառնես,

Պա´ր արի հանդարտ,

քնքուշ ու խաղաղ, ու դադար չառնես,

Սիրո´ւն ենք գերի,

թե ի´նքս, թե դո´ւ, բայց ազատ, անհաս –

Ու դադար չառնես, սեր իմ, մինչև վերջ,

Ու դադար չառնես, սեր իմ, մինչև վերջ…

Պա´ր արի հետս – մինչ էրեխեքը,

որ դեռ պտի գան,

Էնքա´ն համբուրվենք,

մինչև պատերն էս – լրիվ խունանան,

Է´լի պատ շարի, ջանդամ – քարերը

մաշվել են, չկան,

Պարի´ անդադար,

սեր իմ, մինչև վերջ…

Պա´ր արի հետս,

պարի´ կրքավառ էս ջութակի հետ,

Պա´ր արի հետս,

որ թունդ խուճապըս վերանա´ անհետ,

Ձեռըդ դիր թևիս, ձեռըդ ձեռիս հետ –

Ու դադար չառնես, սեր իմ, մինչև վերջ,

Ու դադար չառնես, սեր իմ, մինչև վերջ,

Ու դադար չառնես, սեր իմ, մինչև վերջ…

23.01.2023

ՋՈԱՆ ԲԱՅԵՑԻ ԵՐԳԸ

Donna Donna (գրել են – Teddi Schwartz-ը,

Sholom Secunda-ն, Arthur S. Kevess-ն ու Aaron Zeitlin-ը)

1. Վայ լելելե, Վայ լելելե

Վայ լելելե, վայ լելելե

Վայ լելելե, լելելե,

Վայ լելելե, վայ լելելե

Վայ լելելե, լելելե

Շուկայ’ ճամփին, սելին կապած,

Տխուր հորթն էր, գլխիկոր,

Իսկ երկնքում թևին տված –

Գոռ արծիվը զորավոր:

Ո´նց ա քամին զվարթ, խնդուն,

Պտույտ գալի, թռվռան,

Առավոտից մինչ իրիկուն,

Համարյա կեսն ամառվա:

Պամպամպամ-պամ

Վայ լելելե, վայ լելելե

Վայ լելելե, լելելե,

Վայ լելելե, վայ լելելե

Վայ լելելե, լելելե

– Մի բողոքի,– ասեց տերը,

– Ոչ թե պիտի հորթ ծնվեիր,

Այլ հենց արծի´վ, (ու) թևավոր,

Որ երկնքում սավառնեիր:

Ո´նց ա քամին զվարթ, խնդուն,

Պտույտ գալի, թռվռան,

Առավոտից մինչ իրիկուն,

Համարյա կեսն ամառվա:

Վայ լելելե, վայ լելելե

Վայ լելելե, լելելե,

Վայ լելելե, վայ լելելե

Վայ լելելե, լելելե

Հորթը հա էլ կացնի´ն ա զոհ,

Չիմանալով, ախր խի՞,

Բայց սիրահարն ազատ կյանքի

Թռնելու ձև կքթնի´:

Վայ լելելե, Վայ լելելե

Վայ լելելե, լելելե,

Վայ լելելե, Վայ լելելե

Վայ լելելե, լելելե

06.08.2019

ՍԱՌԱ ԹԻԶԴԵՅԼ

1. Պատերազմի վախտը

Ցի´նը կսուրա, ցո´ղը կշաղի,

Ու կշառաչի օվկիանո´սն աղի,

Դեղձենի´ն նորից կծաղկի հանդարտ,

Արե´վը ներքև կնայի անթարթ,

Ծղրի´դը մենակ ու խուլ կաղոթի,

Կվոռնա գե´լը, մենակ, անոթի,

Ու կկռնչան արծի´վ ու ագռա´վ,

Ամառն էլ գորտը ե´րգ կկռկռա –

Բայց պատերազմից չի´ մնա մի լուր,

Չի’լնի գերեզման, ու ոչ էլ բարուր,

Սա´ղ մարդկությունից – խաբար չի մնա –

Ու շունչ չի´ մնա – էսի իմանա,

Ու շունչ չի´ մնա, որ գոնե ասի,

Թե էս ի´նչ դարդակ աշխարհ էր էսի:

06.01.2018

ՋԱԼԱԼԱԴԴԻՆ ՌՈՒՄԻ

1. Իրեք թիթեռ

(Թարգմանություն բառացիից)

Կյանքը – հեքիաթ, մենք էլ թիթեռ իրեք հատ,

Որ կրակին մո´տ ենք թռնում անընդհատ:

Մեկս գալի, կայնում ա դեմը բոցի,

Ու ձեն տալի, – սե´ր, գաղտնիքդ բացեցի:

Էն մյուսը, թևը մոտ գա կրակին,

Կասի, – սերը ... նման ա թունդ ճարակի:

Իսկ է´ն մեկը, որ խրվում ա բոցի մեջ,

Բաց ա անում սիրո գաղտնիքը անշեջ:

ՖՐԱՆՍՈՒԱ ՎԻՅՈՆ

1. Հենց առվին թեքված` մեռնում եմ ծարավ

Հենց առվին թեքված, մեռնում եմ ծարավ1:

Խնդում եմ – լալով, խաղալով – բանում:

Տունս – անտանիք, հյուսիս, թե հարավ,

Ի´մ հայրենիքն ա երկի´րն անանուն:

Ամեն ինչ գիդեմ – ոչինչ չիմացած:

Ու հասկանում եմ մենակ է´ն մարդուն

Ով տանձենի ա ասում չոր բարդուն:

Որդի պես մերկ եմ, բայց ճոխ հանդերձյալ,

Խորը քնի մեջ – հաստա´տ եմ արթուն,

Ամեն տեղ հյուր եմ, սաղի´ց աքսորյալ:

Ինչ էլ որ անեմ, ժլատ եմ, բայց ցոփ:

Ընկերասեր եմ, բայց խիստ ինքնամփոփ:

Աղքատ եմ, հպարտ – ճոխ ունեցվածքով:

Ձմեռվա ցրտին, գարո´ւն եմ տենում:

Չար հովիտն ընձի – լա´վն ա դրախտից:

Կրակից ընձի – ցո´ւրտն ա մոտենում:

Հոգիս վառվում ա մենակ սառուցից:

Կատակը հիշեմ – միտս չի մնա,

Արհամարում եմ – մենակ հարգանքից:

Ամեն տեղ հյուր եմ, սաղի´ց աքսորյալ:

Քթիս տակինը հազիվ եմ տենում,

Բայց տարբերում եմ ա´ստղն անանուն:

Գիշերը արթուն – ցերեկն եմ քնում:

Գետնի վրայով զգուշ եմ քայլում,

Վստահելով լոկ խիտ մառախուղին:

Խուլն ընձի լսի, լա´վ կհասկանա:

Մետաքսը թողած – հագնում եմ կաշի:

Ճիշտն ու ծուռն ո՞ւր ա, ես ի՞նչ իմանամ:

Քանի՞ հատ ճիշտ կա: Չունեմ թիվ, հաշիվ:

Ամեն տեղ հյուր եմ, սաղի´ց աքսորյալ:

Երկար ա ժա՞մը, թե՞ կլոր – տարին,

Ծովո՞ւմ են լողում, թե՞ կարկառ քարին:

Դրախտից կէթամ, կապրեմ դժոխքում:

Հուսահա´տ եմ միշտ` հավատիս խորքում:

Ամեն տեղ հյուր եմ, սաղի´ց աքսորյալ:

2. «Մեծ կտակ»-ից

Իմ ապստամբ, գոռ հոգին,

Ցավ ու դարդն իմ անապակ,

Կտակում եմ երկնքին:

Թո քերովբե, հրեշտակ,

Վեհ երկնքից ցած իջնեն,

Իջնեն, ու կարգը կարգին –

Էս սա´ղ Վերինի´ն տանեն:

Ուրեմն, մեր մայր հողին

Կտաք ընձի: Պա´հ կտաք –

Մեզ սնող ու պահողին –

Ընձնից էսի – ձեզ կտակ:

Միս ու արուն, առանձին,

Թո որդերին դառնա կեր;

Գրած ա, չէ՞. «Հողածի´ն,

Հողի´ն դառի դու ընգեր»:

13.02.2018

–––––

1Villon Francois, ՖՐԱՆՍՈՒԱ ՎԻՅՈՆ (1431-1491) – Բլուայի պոետների մրցույթի բալլադը: Թարգմանել եմ Իլյա Էրենբուրգի ռուսերեն թարգմանությունից: (Վիյոնը համալսարանն ավարտելուց ու մագիստրի կոչումն ստանալուց հետո դառավ գող, հետո էլ թողեց էս «մասնագիտությունը: Գրել ա դեպքից դեպք, բայց իր ազդեցությունը ֆրանսիական պոեզիայի վրա շատ-շատ ա):

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ

1. Գանգատ

Klage

(Հեսսեի պես)

Անհաստատ ենք ընդմիշտ, որտեվ – հոսանք ենք սոսկ:

Կաղապարների մեջ – մի´շտ ենք սողում –

Ձևավորում – անձավ, օր ու տաճար ու խոսք,

Ու գոյության տե´նչն ա – մեր մեջ դողում:

Ու մենք ձև ենք դառնում – անընդհատ ու անվերջ,

Բայց չեն դառնում սրանք – հաստատ ու փաստ:

Ու ճամփին ենք ընդմիշտ, ու նույն հյուրն ենք ըստերջ,

Ու մեզ կանչող չկա´ – չկա´´ իմաստ:

Չենք հասկանում, թե խի´ – մեզ արարեց Աստված:

Խա´ղ ենք Իրա ձեռին, մի նյութ խոնարհ,

Անգիտակից, համր, տիեզերքից զատված,

Ինչը եթե թրծվեր, գուցե մնար:

Քարանայինք մի պահ, ու դառնայինք կարկառ:

Էս ուրվական տենչից – դո´ղն ա մնում –

Մի անսպառ թրթիռ, անիմաստ ու տկար:

Ու ճամփեն էլ, ափսո´ս, ի´նքըն ա քնում:

20.01.2000

ՋՈՐՋ ՀԵՐԲԵՐԹ

1. Արարմունքը մարդկային

Virtue

(Ջորջ Հերբերթի պես:

Լուդվիգ ֆոն Միզեսի հիշատակին)

Ցերեկ իմ պաղ, հաշտ ու անվոխ,

Տերն անձրևի – այգ ու ցողի:

Կսըգա քեզ շաղը լացող –

Կդառնա´ս հող:

Վարդ իմ, չքնաղ, նուրբ ու դող-դող,

Հավերժ կարոտ լուս ու շողի:

Կսըգա քեզ – ամեն սիրող –

Կդառնա´ս հող:

Արքա´, հզոր, փառք երազող,

Ու տիրակալ – մարդ ու հողի,

Միշտ կմնաս օ´ր մուրացող –

Կդառնա´ս հող:

Լոկ մտադիր ու փարատող

Արարմունքը արարողի,

Հոգս ու դարդից միշտ ազատող –

Չի´ դառնա հող:

13-16.07.2024

ՀԵՆՐԻ ՎԱՁՎՈՐԴ ԼՈՆԳՖԵԼՈ

1. Նետն ու երգը

The Arrow and the Song

Նետըս բաց թողի կապուտ երկինքը,

Բայց խաբար չէղա – ո´ւր ընգավ ինքը,

Որտեվ շատ ու շատ արա´գ սլացավ,

Ու խաբար չէղա, ո´ր ծիրը հասավ:

Երգս բաց թողի բարձր երկինքը,

Բայց խաբար չէղա – ո´ւր ընգավ ինքը:

Որտեվ աշկ ունեեե՞ս էնքան սրատես,

Որ երգի հզոր ծիրը նկատես:

Քթա իմ նետը, որ աննկատ էր –

Մեկի չափարին: Մենակ ու անտեր:

Երգս էլ քթա: Լրիվ: Ծերից ծեր:

Երգս երգում էր մի քաղցր ընգեր:

Գիրք 2-րդ

ՉՊՈԵԶԻԱ

INFINITUM EST NUMEROUS STULTORUM!

(Համոզված եմ, որ էս «Չպոեզիա» բաժնի «ոտանավորները» ոտանավոր չեն ու որ սրանք գեղարվեստական ոչ մի արժեք չունեն:

Էս հեղինակները հենց դիտմամբ նե´նց են գրում, որ ոչ մեկը չհասկանա, թե գրածի իմաստն ի´նչ ա, որտեվ շատ լավ գիդեն, որ ընթերցողը ռիսկ չի անի հարցնի, թե գրածի միտքն ի´նչ ա:

Խի՞ չի հարցնի: Չի հարցնի, որտեվ կմտածի, որ եթե հարցնի, մարդիկ կմտածեն, թե հարցնողը պոեզիայից հեռու ա, իսկ էսի ամոթ ա:

Ախր սրանք, էս տեսակ հեղինակները, Անդերսենի «Թագավորի նոր շորի» սինդրոմը հոյակապ գիդեն, ճիշտ Սալվատոր Դալիի, Պիկասոյի, Թ. Ս. Էլիոթի, կուբիստների, դադայիստների, հչակավոր քարոզիչների, խարդախ փիլիսոփաների ու էս կարգի «ստեղծագործողների» պես: Էս կարգի գործերը հեչ բան էլ չեն ասում:

1988-89 թվերին Վոլտ Վիթմանի Calamus-ը (ոտանավորների գիրքը) թարգմանեցի, ու էս գիրքը մինչև հմի էլ տանն ա, մի տեղ խցկած պիտի ըլնեմ:

Վիթմանի պոեզիան դուրըս չէկավ, ու համոզված եմ, որ ո´չ էտի, ոչ է´լ Էզրա Փաունդի ու Թոմաս Ստիռն Էլիոթի էս տիպի ոտանավորները, ու համ էլ, օրինակ, Վիլյամ Կառլոս Վիլյամզի (իմիջիայլոց, Վ. Սարոյանի ընգերոջ) է´ս ոտանավորները, որ դրել եմ էս բաժնում, պոեզիա չեն, չնայած ոմանք գուցե ասեն, թե սրանք սաղն էլ հանճարեղ են:

(Իմիջայլոց, ես Էզրայի ու Էլիոթի գերազանց ոտանավորներն էլ եմ տեսե):

Էզրա Փաունդի ներքևի հենց առաջին ոտանավորը (իմ կարծիքով, բայց համոզված կարծիքով), ցույց ա տալի, որ Էզրան լրիվ էլ գիտակցելո´վ ա որոշե oգտվի Անդերսենի թագավորի նոր հագուստի սինդրոմից, չնայած, ինքն իրան համոզում ա, թե էդ որոշումն անգիտակից ա ու անկեղծ:

Ցավոք, էս ոչինչ չասող փսևդոպոեզիան 20-րդ դարի համարյա սկզբից քիչ-քիչ տարածվեց էս սաղ աշխարհում ու, ըստ էության, դառավ մոդա: Ու հմի դասական հանգ ու մետրիկայով գրող շատ քիչ կա:

Սրա պատճառը, իմ կարծիքով, հիմնականում է´ն հանգամանքն ա, որ դասական ձևերով գրելը չափազանց երկար վարժություն ու վիթխարի ջանք ու ինտելեկտ ա պահանջում, ինչն ամեն մարդու բանը չի:

Շատ հնարավոր ա, որ ընթերցողին թվա, թե վերը ասածներս ծայրահեղություն են, կամ ես չափազանց եմ կանխակալ ու թերևս լրի´վ եմ սխալ, բայց հրես 2018-ի հուլիսի 2-ին ֆեյսբուքի օգտատեր (ում ծանոթ չեմ) Խաչատրյան Արամի էջից վեկալած մի (ըստ էության, լրիվ պատահական) նյութ, ինչը հոյակապ ա մեկնաբանում ասածս:

(Հայերեն թարգմանությունն ի´մն ա):

***

«1960-ական թվականներին «RCK-301» հաշվիչ մեքենային սովորեցրին անհանգ բանաստեղծություններ գրել: Կիսահաղորդչային մեքենայի բառապաշարը շատ չէր, ընդամենը 130 բառ, իսկ բանաստեղծության չափը՝ խստորեն որոշված:

«Սկսելով հաջորդ բանաստեղծությունը, վերնագրի փոխարեն մեքենան դնում էր հերթական համարը, իսկ վերջում՝ ստորագրությունը՝ «RCK-301»: Մեքենան մեկ րոպեում գրում էր ավելի քան 150 տող:

«Ծրագրավորողների կարծիքով ստեղծված բանաստեղծությունները նման էին Էլիոթի և Քամինգսի բանաստեղծություններին: Ահա դրանցից մեկը».

Poem No. 929

While dream flowed blindly on broken hopes

Still space drained sickly broken loves

Your light driven slowly from furtive men

No heavens slept.

By the RCA 301

Poem № 929

Պոեմ N 929

Մինչ կուրորեն լողում էր երազը խորտակված հույսերի վրա

Խաղաղ տիեզերքը հիվանդագին չորացնում էր սնանկ սերերը

Քո լույսը դանդաղ արտաքսած խարդախ մարդկանց միջից

Ոչ մի երկինք քնած չէր:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:

ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴ

1. Պայման

A Pact

Պայմա´ն եմ կապում հետդ, Վոլտ Վիթման,

Հերի´ք ա քեզնից զզվեմ:

Մոտըտ ա գալի, է´ն մանուկը արդեն մեծացած,

Ում հերը էշի գլուխ էր:

Արդեն մեծ եմ ու ի´նքս կարամ ընգեր ջոկեմ ընձի:

Նոր փետ ջարդո´ղն էիր դու,

Հմի էլ – ժա´մն ա տաշելու:

Նո´ւյնն ա սոկ ու արմատն իմ ու քու,

Դե արի առուտուր անենք:

2. Մի աղջիկ

A Girl

Ծառը մտել ա ձեռներս,

Հյութը հելել ա թևերս,

Ծառը աճել ա դոշիս մեջ –

Ներսս,

Ճյուղերը դուս են էկե մեջիցս, ոնց որ թև:

Ծա´ռ ես դու,

Քարաքո´ս ես դու,

Մանուշակ ու դրա վրի քամի´ն ես դու:

Ու մանո´ւկ ես, բա´րձր-բա´րձր,

Ու էս սաղ, հիմարություն ա աշխրքի համար:

ՎԻԼՅԱՄ ԿԱՌԼՈՍ ՎԻԼՅԱՄԶ

1. Կարմիր Ձեռնասայլակը

The Red Wheelbarrow

էս ինչքան ա

կարևոր

ձեռնասայլակը

կարմիր

ինչին հարդարել ա

անձրևի ջուրը

սիպտակ վառեկների

կողքին:

03.01.2018

2. Ստվերը

The Shadow

Ոնց որ մի յան բրթած

քարի փոսի մեջ

գարունն ա իրա ձեռ ու թևով

ընձի գրկում,

փափուկ, լուռ ու պաղ:

Թարմ ա ու սուր – հոտը հողի,

որ քարին պառկած

թաց բույր էր շնչում

իրա ծակերից –

գարունն իրա ծաղկող վարսերով

գրկում ա ընձի

ու աչքերըս խավարով ծածկում:

3. Էրկու ծորակ

The Spouts

Էս էրկու ստինքի

աշխըրքում տեսա

չքնաղ նույն տեսակ

ոնց որ

Մադիսոն Սկվեռի

շատրվանը ջուխտ

չլսված ու չտեսնված

էրկու ծորակ

մի սիպտակ ծառ

որ մեռնում ու հարում ա

ավազանի քարի

պռնկներին

ու անընդհատ անընդհատ

ուռում ա ու փսկում:

***

Մտքովս անցավ սրա տողերն արձակի տողերի պես շարեմ, նախ բնագրինը, հետո թարգմանությանը.

In this world of as fine a pair of breasts as ever I saw the fountain in Madison Square spouts up of water a white tree that dies and lives as the rocking water in the basin turns from the stonerim back upon the jet and rising there reflectively drops down again.

Էս էրկու ստինքի աշխըրքում տեսա չքնաղ նույն տեսակ ոնց որ Մադիսոն Սկվեռի շատրվանը ջուխտ մի սիպտակ ծառ որ մեռնում ու հարում ա ավազանի քարի պռնկներին ու անընդհատ անընդհատ ուռում ա ու փսկում:

(Եզրակացությունը թո ընթերցողն ի´նքն անի):

4. Մի ընգերոջս, մի քանի տիկնոջ առիթով

To a Friend Concerning Several Ladies

Ախր ուզածս

էնքան էլ շատ բան չի

մի քանի քրիզանթեմ,

որ համարյա

պառկած ա խոտին, դեղին

ու գորշ ու սիպտակ, զրուցը

մի քանի մարդու, ծառերը,

չորացած խոտ ու

թուփը երևի ու

դրանց մեջի առուները:

Բայց արանքն իմ ու սրանց

գալիս ա ու խցկվում մի նամակ

կամ դաժե մի հայացք,

տեղը տեղին, գիդե´ք էլի ոնց,

ու ես շփոթվում եմ,

ծռմռվում չորս յան ու կարկամ

չեմ կարում հացը հասցնեմ

բերանիս:

Ու իրանք ասում են.

«Դե´, արի´ արի»:

Ու երբ չեմ կարում էթամ,

մնում եմ շվար,

բայց երբ էթում եմ

հեռվից նայում եմ գիշերվա

բոցավառ քաղաքին

ու զարմանում,

թե խի պոեմ չեմ գրում:

Արի´ դե քո´ւ համար ա վառվում

քաղաքը

կայնի ու նայի դրան:

Ու ճիշտ են իրանք:

Աշխըրքից օքուտ չկա

բացի կինն ու մի քանի կինը

մենակ ու հաստատ:

Բայց ախր կարող ա

կրիայի´ պես գամ

տունըս շալակիս կամ

էն ձկան պես, որ հեշտանքով

նայում ա ջրի տակից:

Չէ, տենց չեմ անի:

Կարո´ղ ա

բլթբլթամ սիրուց,

ըլնեմ գունավոր

ֆլամինգոյի պես: Խի՞:

Ունենաս ոտ

ու մի ապուշ գլուխ

ու վրիցդ հոտ գա

բա´, էն ֆլամինգոյի պես

որ կեղտոտում ա

փետուրները պոչի:

Անպայմա՞ն ա,

որ տուն էթամ

մեջըս մի ախմախ պոեմ:

Բայց իրանք ասում են.

«Ո՞վ կարա սենց բաներին

պատասխան տա,

մինչև չփորձի»:

Աշկերըտ կիսափակ են

ու դու էրեխա ես,

քաղցր էրեխա,

ով խաղ ա ուզում,

բայց ես քեզ կդարձնեմ

տղամարդ

սերը շալակած:

Ճահիճների մեջ

ծղրիդներն են վազվզում

առուների գլխին

ու փորում են բուն

ուր ջուրը եղեգների

անդրադարձն ա տալի ու

եղեգները քմծիծաղով

օրորում են ցողուններն իրանց:

5. Գարնանային փոթորիկը

The Spring Storm

Երկինքը կպել ա

դառնությանն իրա:

Խավարիցը վերի

Առավոտից իրիկուն

Անձրևն ա լցվում

ու լցվում

ու ոնց որ չի էլ կդրվի:

Բայց ձունը

կպռշկել ա հողին

ու ջուրը

հազզա´ր ու հազզա´ր առվակով

սև բծերն էրեսին

վռազ-վռազ

ճամփա ա բացում

կանանչ սառցի արանքով

ու քչքչում ա օձագալար:

Ու կաթկթում ա ցած

ամբարտակի պռնկին

շարված

թոշնած խոտի

շեղբերից:

6. Հինգշաբթի

Thursday

Ուրիշների պես ես էլ էրազ ունեի

ու էտի փսկեց ու հմի վեջըս չի

ու ես ոտերս տնգել եմ հողը

ու նայում եմ երկնքին

զգալով շորերը հագիս

զգալով քաշըս կոշիկներիս մեջի

ու եզրերը շլյապայիս ու օդն էն

որ քիթըս ա մտնում ու դուս ա գալի

ու որոշեցի – կմնամ առանց էրազի:

7. Ասեմ, է´լի

This Is Just to Say

Սառնարանը դրած

շլորները

վեկալե

կերել եմ:

Դու երևի

դրանք

պահել էիր

ճաշի համար:

Կներես,

ախր դրանք

էնքան էին համով

ու էնքան սառը:

ԹՈՄԱՍ ՍՏԻՐՌՆ ԷԼԻՈԹ

1. Փուչ մարդիկ

Hollow Men

Մեռավ…Միստահ Կուռցը:

Մի գռոշ` խեղճ Գային

1

Մա´րդ ենք փուչ, խցած ու փուչ

Գլուխգլխի – գլխամասը լիքը ծղոտ:

Ավա˜ղ, մեր չորացած ձեները

Երբ փսփսում ենք գլուխ-գլխի

Փո´ւչ են ու խաղաղ

Ոնց որ չոր խոտի մեջ

քամի´ խաղա

Կամ թաթերն առնետի –

փշրված շուշեքի վրա–

Մեր չոր մառանում:

Անձև ձև, անշուք շվաք

Անշարժ շարժ, անդամալույծ ուժ:

Ով անցել ա աչքով անշեղ

Է´ն մի Արքայությունը մահի

Հիշում ա մեզ – թե հիշում ա իհարկե –

Բայց ոչ թե ոնց-որ կորած ու

Դշխեմ հոգի – այլ

Ոնց-որ մա´րդ փուչ –

Խցած ու փուչ:

2

Էրազ արքայության մեջ մահի

Չեն էրեվում աչքե´րն էն

Որ ռիսկ չեմ անում – էրազիս տենամ:

Աչքե´րն են, տե´ս, արծնաջուր-ջուր

Ջարդուխուրդ սյան վրա

Ծա´ռ ա շորորում տե´ս

Քամու շորերում

Ավելի հեռու ու

Ավելի լուրջ-լուրջ

Քան ա´ստղն արդեն

աղջամուղջ:

Թո էլ հե´չ չմոտենամ

Էրազ արքայության մեջ մահի

Թո ես էլ հագնեմ

ընե´նց քող-շղարշ

Ոնց որ մո´րթն առնետի,

մա´շկն ագռավի, o´ղը տակառի

Դաշտում – հենց քամու նման

Թո չմոտենա´մ ...

Ո´չ – էդ հանդիպմանը

վերջնական

Աղջամուղջ արքայության մեջ:

3

Մեռա´ծ երկիրն ա էսի

Կակտո´ւս երկիրն ա էսի

Քա´ր պատկերներ են ըստե

Քանդակած,

ըստե ձե´ռը մեռածի

Աղաչո´ւմ ա դրանց

Աղջամուղջ աստղի

թրթռոցի տակ:

Ըսե՞նց ա որ

Է´ն մի Արքայության մեջ մահի

Որ զարթնես մեն-մենակ

Է´ն ժամին

Երբ դողում ենք քնքշանքից

Շուրթերը որ պտի համբուրեին

Աղոթո´ւմ են

ջարդուխուրդ քարին:

4

Աչքերն ըստե չե´ն

Չէ´, չէ´, ըստե չե´ն

Մեռնող աստղերի էս դաշտում

Էս փո´ւչ դաշտում

Էս ջարդուխուրդ ծնո´տը

Մեր կորած արքայության:

Ամբոխված –

վարար գետի է´ս ափին

Ժամադրության էս վերջի´ն վայրում

Իրա´ր հետ խարխափում

Ու խոսքի´ց ենք խուսափում:

Անտեսարան, մինչև

Աչքերը նորից չէրեվան

Ոնց որ ա´ստղը հավերժ

Մթնշաղ մահի արքայության

Բազմաթերթ վարդ –

Դատարկ մարդու

Հո´ւյսը մեն-միակ:

5

Պարում ենք շուրջը փշոտ տանձի

Պարում ենք շուրջը փշոտ տանձի

Պարում ենք շուրջը փշոտ տանձի

Առավոտը-լուս վեց անց կեսին:

Արանքն իդեայի ու Գոյի

Արանքը շարժի ու Գործողության

Ստվե´րն ա ընգած

Զի քո´ է արքայություն

Արանքը հղանալու ու Արարելու

Արանքն զգացմունքի ու Արձագանքի

Ստվերն ա ընգած

Կյանքը շա´տ ա երկար

Արանքը ցանկության ու Կարկամելու

Արանքն ունակության ու Կեցության

Արանքն հավերժի ու Գահավեժի

Ստվե´րն ա ընգած

Զի քո´ է արքայություն

Զի քո´ է

Կյանքը շա´տ ա

Զի քո´ է արք…

Կյանքն ըսե´նց ա պրծնում

Կյանքն ըսե´նց ա պրծնում

Կյանքն ըսե´նց ա պրծնում

Ոչ թե շրխկոցով այլ կաղկանձով:

ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԵՒՈՐ ԳՐՔԵՐԸ

1. Արիստոտել – Աթենական հասարակարգը, 2000 «Հայաստան»: Թարգմանած է անգլերենից:

Այս գործն Արիստոտելի մեզ հասած միակ «պատմական» աշխատությունն է: Նվիրված է Աթենքի սահմանադրության պատմությանը: Թարգմանությանը կցած են թարգմանի շեղատառ դիտողություններն ու ծանոթությունները:

2-3. Կառլ Ռեյմունդ Պոպեր – Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, 2 հատոր, 2002, 2004, «Հայաստան»

Թարգմանած է անգլերենից: Սոցիալական փիլիսոփայության ու բարոյագիտության պատմության մասին է:

4. Զվարճալի այբ ու բեն – 2003, «Անտարես»,

Այս գրքի առաջին մասը կազմված է հայերենի այբուբենի տառերով սկսվող զվարճալի քառյակներրից, իսկ երկրորդ մասն այբուբեն ստեղծելու սկզբունքների ու հայերենի այբուբենի աստիճանական փոփոխությունների կարճ պատմությունն է: Հիշատակված են նաև հայկական երաժշտական խազերն ու հայկական ու հռոմեական տառային թվանշաններն ու թվերը:

(Իմիջիայլոց, այս գիրքն «Անտարես»-ի հրատարակած առաջին գեղարվեստական գիրքն է):

5. Հեքիաթների գանձարան – 2004, «Լուսաբաց»

Սա Չ. Դիկենսի, Սոմերսեթ Մոմի, Կարել Չապեկի ու Հանս Քրիստիան Անդերսենի մի քանի հեքիաթի փոխադրությունն է:

6. Թարգմանելու արվեստը – 2008, «Լուսաբաց»

Թարգմանելու արվեստին նվիրված այս գիրքն իր նախադեպը չունի ոչ միայն հայ գրականության պատմության մեջ, այլև առհասարակ, եթե նկատի առնվի սրա հակիրճությունը, սիստեմատիկայի ձևը, հեղինակային մեկնություններն ու թարգմանական «կանոնները» համակարգելու փորձը, ինչը (գոնե հայերենի համար) իրոք առաջին անգամ է արվում:

Համեմատված են` Դիլան Թոմասի, Լերմոնտովի, Պուշկինի, Բլոկի, Եսենինի, Պաստեռնակի, Բըրոդսկու, Բյորնզի, Ֆրոստի, Յեյցի, Դ. Հ. Լովրենսի, Հարդու ու Էմսոնի ոտանավորների բնագրերը սրանց հայերեն թարգմանությունների հետ:

7. Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը – 2010, 2011, «Լուսաբաց»

Այս գիրքը պնդում է, թե մենք չենք հետևում Մաշտոցի, Աբովյանի, Կոմիտասի, Թումանյանի ու մեր մընացած այս կարգի մեծերի պատգամներին, չնայած անընդհատ պնդում ենք, թե պահպանում ենք մեր ազգային արժեքները: Ու սա նաև պատմում է սնափառ հայագովության վնասների մասին:

Գիրքը նախ պատմում է հայ ազգային երգի ու ազգային պարի վերանալու պատճառների ու ողբերգության մասին: Հետո գիրքը պատմում է հայերենի ուղղագրական ռեֆորմների մասին, քննարկելով սրանց շուրջը ծավալված կեղծ հայրենասիրական նկրտումները:

Գիրքը նաև բավական մանրամասն պատմում է, թե հայերն ինչպես հրաժարվեցին Մանուկ Աբեղյանի գիտական քերականությունից ու ինչպես է, որ արդեն 85 տարի է, ինչ Հայաստանի դպրոցներում ու բուհերում անցնում են հակագիտական քերականություն:

8. Ընձառյուծն ազատ, նրբագեղ ու ճապուկ գրելու արվեստը, 2013, «Էդիթ Պրինտ»:

Սա հեղինակի 1990 թվից մինչև 2000 թիվը գրած ոտանավորների մի մասի ու այս ոտանավորների էսեների ժողովածուն է: Գրքի վերջում կա «ճաշակ հայ հին գրականությունից» ու մի կարճ վերլուծություն հայերենով թարգմանելու անմխիթար վիճակի մասին:

9. Փոքրիկ Իշուկն ու Գորշ գայլը – 2018, Հեղինակային հրատարակություն, տպագրիչ՝ «Էդիտ Պրինտ»:

Սա հայերենի համար լրիվ նոր տեսակ հեքիաթների ժողովածու է, թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար: Գրքի գրական ոճը հիմնված է Երևանի բարբառի վրա: Հեքիաթները զվարճալի են, բայց ունեն «երկրորդ շերտ», ինչը պիտի որ գրավի նաև մեծերին:

10. Վիլիամ Շեքսպիր – Սոնետներ, 2020, Հեղինակային հրատարակություն, տպագրիչ՝ Էդիտ Պրինտ

Սա Շեքսպիրի սոնետների հայերեն չորրորդ թարգմանությունն է: Գրքի սկզբում հայերենով առ այսօր արված չափածո թարգմանելու առկա վիճակի 124 էջանոց վերլուծությունն է, ինչն ասում է, որ չափածոյի հայերեն թարգմանությունների որակը անմխիթար է: Այս վերլուծականում սույն թարգմանության մոտ մեկ տասնյակ օրինակը համեմատվում է թե´ հայերենով նախորդ երկու թարգմանության, թե´ Մարշակի, Չակովսկու ու Ֆինկելի ռուսերենների հետ:

11. Պետությունն ընդդեմ ժողովրդի կամ փրկարար բարոյակարգը – 2021, Եր., «Էդիտ Պրինտ»:

Սա առաջին հայերեն գիրքն է, ինչը շարադրում է նորագույն գիտության՝ պռաքսեոլոգիայի (այսինքն, լիբերթարյան (ավստրիական) տնտեսագիտության, բարոյագիտության, իրավագիտության ու սպոնտան կարգի տեսության) հիմնական գաղափարները:

Սույն գրքի հասցեատերերն են՝ տնտեսագետները, բարոյագետները, իրավագետները, քաղաքագետները, քաղգործիչները, հումանիտարիստիկայի ուսանողներն ու, առհասարակ, լայն ընթերցողը:

Գրքի վերջում կա նշված թեմաներն արծարծող տնտեսագիտության, իրավագիտության ու բարոյագիտության ավստրիական դպրոցի հեղինակների կարևորագույն անգլերեն գործերի 3 ցուցակ:

12. Արդի հայերենի լեզվաբանական ու ոճաբանական առանցքային հարցերը – 2023, Եր., «Էդիտ Պրինտ»., 696 էջ

Սա 1931 թվականից հետո հայերենի տեսության առաջին գիրքն է, ինչը, շարունակելով Մ. Աբեղյանի գիտական մեթոդն ու այդ մեթոդը լրացնելով Ֆերդինանդ դե Սոսյուրի հետազոտական մեթոդով, ինչպես նաև պռաքսեոլոգիական հետազոտությունների հիմնադիր Լուդվիգ ֆոն Միզեսի ու սպոնտան կարգերի տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի մեթոդներով, այս վերջին 89 տարում առաջին անգամ, վերականգնում է հայերենի սինքրոն լեզվաբանության գիտականությունը:

Գիրքը պարունակում է լեզվաբանական ու ոճաբանական բազում նորություն (հեղինակն իր «Նախաբան գլխում» թվարկում է 82-ից ավել առանցքային, խոշոր ու ոչ այնքան խոշոր նորություն):

Առանցքային նորություն են՝ Հայերենի «եմ»-ակենտրոնությունը, Լեզվական պրոցեսի ցրիվ կարգը, Ուղեղի լեզվական գործունեության նկարագրության մեծ մասը ու Լեզվի Գլխավոր Օրենքն ու սրա գործադրության մեթոդը:

Սրանց կիրառությամբ շարադրված են՝ հայերենի բառերի նոր դասդասության տեսությունը, եղանակիչ նախադասությունների նոր տեսությունը, թվական-գոյական զույգի ու բայի համաձայնության օրենքները, նախադասության վերլուծության նոր տեսությունը, հայերենի հոլովաձևերի թվի գիտական հստակմունքը ևն, ևն:

Չնայած սույն գիրքն առաջարկում է լեզվաբանական հետազոտության մի քանի լրիվ նոր մեթոդ, այնուամենայնիվ, սա հարազատ է մնում Ֆերդինանդ դե Սոսյուրի, Լուդվիգ ֆոն Միզեսի ու Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի գիտական սկզբունքներին:

13. Երկիրը հզորացնելու բանաձևերը – 2024, Եր., «Էդիտ Պրինտ», 168 էջ

Գիրքը հայերենով առաջին անգամն է այսքան հակիրճ ու բազմակողմանի քննարկում իրեն պետություն հռչակած պետերի հնարավոր ազնիվ ու արդար վարչախմբի գոյության նկատմամբ ՀՀ-ի մտավորականության մեծագույն մասի կույր հավատի թողած կործանարար հետևանքները: Գրքի վերջին՝ 10-12-րդ գլուխները ներկայացնում են իրենց պետություն հռչակած վարչախմբի հասցրած հարատև չարիքը նվազագույնը դարձնելու թիրախային ելակետերի գիտական, բայց ընդամենը ուրվագիծը:

14. Ու կառքը դառնում ա դդում – 2024, Եր.: Էդիթ Պրինտ, 280 էջ:

Սույն գիրքը ներկայացնում է 1990-ից մինչև հիմա հեղինակի գրած ոտանավորները: Հայ նշանավոր բանաստեղծ Վահագն Դավթյանն ասում էր, թե այս բանաստեղծությունները լրի´վ են նոր ու իրենց թե´ արտահայտչական, թե´ պոետիկայի առումներով ու ա´նպայման են տարբերվում հայ պոեզիայի արդեն առկա նմուշներից ու որ հեղինակը նոր ուղի է հարթում հայ պոեզիայի համար:

Գրքի վերջում դրված է հեղինակի անգլերեն 15 ոտանավորը:

Հեղինակն իրեն համարում է պատմող և ոչ թե հորինող:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԳԻՇԵՐՎԱՆՆ ԱԽՐ

ՎԱՂՈ´ՒՑ ԵՄ ՍՈՎՈՐ

***

Կազմը՝ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ