ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԸՆՁԱՌՅՈՒԾՆ ԱԶԱՏ,

ՆՐԲԱԳԵՂ ՈՒ ՃԱՊՈՒԿ

ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

«ԷԴԻՏ ՊՐԻՆՏ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ»

ԵՐԵՎԱՆ, 2013

Այս գիրքը հեղինակային ոտանավորների ու մի քանի էսեի ժողովածու է: Էսեները խոսում են հայերենի գրական «լեզվի» ցավոտ պրոբլեմներից, ու սրանք շարադրված են մի շատ ընդարձակ նախաբանի մեջ: Գիրքը գրված է Երեվանի բարբառի (խոսվածքի) վրա հիմնված հեղինակի գրական լեզվով: Ըստ էության, սա Խաչատուր Աբովյանի չընդունված փորձի առաջին հետևողական շարունակությունն է, ու սրա համար էլ հեղինակն իր այս ոտանավորների արանքները դրել է իր տեսական կարճ դիտողությունները (որոնցից ամեն մեկը մի կարճ էսե (essay) է մեր գրական ոճերի բառապաշարի մասին: Բոլոր ոտանավորներն էլ սկսվում են այս էսեներով, որտեղ հաճախ ասվում է նաև, թե այդ ոտանավորն ինչո՛ւ կամ ի՛նչ առիթով է գրվել, ու շատ անգամ էլ հեղինակն իր մտքերն է շարադրում ա՛յն թեմաների մասին, որոնք կապված են այդ ոտանավորի պատմած նյութին կամ պատմելու լեզվին: Գրքի «փիլիսոփայությունը» բավական մանրամասն բացատրված է նախաբանի մեջ:

Эта книга – сборник авторских стихов, а также нескольких больших эссе о наболевших проблемах армянских литературных стилей, которые изложены в очень обширном предисловии. Книга написана на литературном языке автора, основанном на Ереванском диалекте (говоре). По существу, это первое систематическое продолжение непринятого опыта Хачатура Абовяна, поэтому автор часто перемежает свои стихи краткими теоретико-лингвистическими замечаниями о лексике армяских литературных стилей. В сущности каждое такое замечаниие – маленькое эссе, в котором автор часто рассказывает как и зачем был написан данный стих, или рассуждает на темы, связанные с идеями стиха. С этой точки зрения книга уникальна. “Философия” книги довольно подробно объяснена в предисловии.

This book is a collection of poems, as well as a few esays (these are in the Preface) on painful problems of Armenian literary styles. The whole book is written in author’s literary language based on Yerevan’s dialect (patois). In fact, this is the first systematic continuation of Abovian’s failed experiment, and this is the reason author put his brief theoretcal linguistic comments about the vocabulary of Armenian literary styles before his poems. Besides, in these comments the author tells why and how every poem was written, and he often gives his considerations on the themes connected with either the ideas of the poem, or its vocabulary, thus making each of these comments a mini-essay. From this point of view, the book is unique. The “philosophy” of the book is explained in the preface in a rather detailed manner.

ISBN

© Մերուժան Հարությունյան, 2012, Երևան, Հայաստան

ԾՆՈՂՆԵՐԻՍ –

ԶԱՎԵՆ ՄԻԽԱՅԵԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ՈՒ

ԼՈՒՍԻԿ ՄՈՎՍԵՍԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Իրանք շատ հույս ունեին, որ ես հայտնի մարդ կդառնամ:

Չդարձա, ու երեվի չեմ է՛լ դառնա,

բայց որ շատ կարեվոր գործ կարացի անեմ,

կասկած չունեմ:

Էս գիրքը չէր ըլնի, թե…

ԵՐԱԽՏԱԳԻՐ

Երախտապարտ եմ իմ սաղ ընգերներին, ովքեր քիչ թե շատ օգնել են ընձի, որ էս գիրքը տեղ հասցնեմ, ու ըստեղ գրում եմ է՛ն ընգերներիս անունները, ում օգնությունը կարեվոր ա էղե:

Արթուր Հարությունյանը (ֆիզմաթ. գիտ. թեկն., ԵՊՀ-ի դոցենտ), 1990-ին ոտանավորներս կոմպով հավաքե ու շարել էր, ու գրքիս աշխատանքային օրինակը դրանից էի տպե, բայց էտ շարվածքը կորավ, ու բանասեր Ելենա Զախարյանն է՛դ օրինակից ոտանավորներս նորից շարեց:

Կազմի նկարազարդն ու իմ լուսանկարը Արթուր Հարությունյանյանինն ա:

Մանավանդ երախտապարտ եմ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանին, ով Լեյդենում (բան. գիտ թեկն., Լեյդենի համալսարանի դոցենտ) չափազանց ուշադիր կարդացել ա գիրքս, բազում կարեվոր դիտողություն ա արե: Մաթեմատիկոսներ` Գագիկ Աղեկյանը (ֆիզմաթ. գիտ. թեկն., Սլավոնական համալսարանի դոցենտ) ու ֆիզիկոս Համլետ Կարայանը (ֆիզմաթ. գիտ. դր, ԵՊՀ-ի պրոֆ., ՀՀ ԳԱԱ-ի թղթ. անդամ) ուշադիր կարդացել են սաղ ձեռագիրն ու կարեվոր դիտողություններ են արե:

Շատ ու շատ երախտապարտ եմ էս մարդկանց ու կնոջս, Նունե-Սիրանուշին, հորքուրիս տղա Ստեփան Հովհաննեսի Հովսեփյանին, ու ընգերոջս ու կոլեգայիս, Աշոտ Հարությունի Գեվորգյանին (ֆիզմաթ դոկտոր, ԵՊՀ-ի պրոֆեսոր), որ անընդհատ սրտապնդել են ընձի ու բարի խոսքը չեն ափսոսացե: Ասում են, չէ՞, որ քաղցր խոսքը կատվին է՛լ ա դուր գալի, իսկ իրանց խոսքերն ինձի ավելի շատ էին դուր գալի (ու էլի՛ են դուր գալի), քան թե էս Մոլորակի ուզածդ կատվին:

Մերուժան Հարությունյան

16-ը դեկտեմբերի, 2011, Երեվան

ՑԱՆԿԸ

ԷՐԿՈՒ ԽՈՍՔ 10

ДВА СЛОВА 15

A FEW WORDS 17

Գլուխ 1. ՆԱԽԱԲԱՆ 19

1.1 ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ 19

1.2 ԼԵԶՈՒՆ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Ա 23

1.3 ԱԲՈՎՅԱՆԸ ԳՈՆԵ ՄԻ ՀԵՏԵՎՈՐԴ ՉՊՏԻ՞ ՈՒՆԵՆԱ 25

1.4 ԷՐԵՎԱՆԻ ԲԱՐԲԱՌԸ ԺԱՐԳՈՆ ՉԻ 26

1.5 ԱՆԲԱԽՏ ԵՆՔ, ՈՐՏԵՎ ՔԻ՞Չ ԵՆՔ 30

1.6 ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂ ՌՈՒՄԲԸ 31

1.7 ՄԵՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿԶԲՈՒՆՔ ՉՈՒՆԻ 32

1.8 Ի՞ՆՉ ՊՏԻ ԱՐՎԻ 34

1.9 Ո՞ՆՑ ԱՆԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԳՐԱԿԱՆԸ ՄԵՌԱԾ ՉԸԼՆԻ 34

1.10 ՉԵՄ ԱՍՈՒՄ, ԹԵ ԷԿԵՔ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԸ ԴԵՆ ՔՑԵՆՔ 35

1.11 ՈՒՐԻՇՆԵՐԸ Ո՞ՆՑ ԵՆ ԳՐԱԿԱՆ «ԼԵԶՈՒ» ՍԱՐՔԵ 36

1.12 ՊՏԻ ԴԱՐԵՐՈՎ ՍԽԱԼՎԵՆՔ, ՈՐ ՃԻՇՏԸ ԻՄԱՆԱ՞ՆՔ 37

1.13 ՌՈՒՍԵՐԵՆՆ ԱՓՍՈՍ ՉԷ՞Ր 38

1.14 ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԽԱՎԱՐ ՄՆԱՆՔ 39

Глава 1. ПРЕДИСЛОВИЕ 40

РАЗВЕ АБОВЯН НЕ МОГ ИМЕТЬ ПОСЛЕДОВАТЕЛЕЙ? 40

1.1 ВСЕГО ОДИН ВОПРОС 40

1.2 НАШ ЛИТЕРАТУРНЫЙ “ЯЗЫК” – НАСТОЯЩИЙ ЖАРГОН 41

1.3 ЗАЧЕМ НУЖНО ПРИЗНАНИЕ? 44

1.4 ПРАВИЛЬНЫЙ СПОСОБ СОЗИДАНИЯ 44

1.5 ЗАМЕДЛЕННАЯ БОМБА, ЗАВЕДЕННАЯ АБОВЯНОМ 46

1.6 Я НЕ СДЕЛАЛ НИЧЕГО НОВОГО 47

1.7 ХОТИМ МЫ, ЧТОБЫ НАРОД БЫЛ ГРАМОТНЫМ? 48

1.8 ЧТО НУЖНО, ЧТОБЫ ПИСАТЬ ЖИВЫМ ЯЗЫКОМ? 48

1.9 КАКОВЫ СЕГОДНЯШНЫЕ ТЕНДЕНЦИИ? 49

1.10 ДРУГИЕ КАК СОЗДАЛИ СВОИ ЛИТЕРАТУРНЫЕ СТИЛИ? 50

1.11 РАЗВЕ РУССКИЙ ЯЗЫК БЫЛ НЕНУЖЕН? 51

Chapter 1 A PREFACE 54

1.1 A FEW QUESTIONS, ОР WHAT IS A LANGUAGE FOR? 54

1.2 WHY HAVE I WRITTEN THIS PREFACE – CHAPTER? 59

1.3 IS IT STRANGE THAT THERE IS A FOLLOWER OF ABOVIAN? 60

1.4 ARMENIAN LITERARY ‘LANGUAGE’ IS A JARGON! 60

1.5 WHY IS RECOGNITION VITAL TO ME? 63

1.6 CAN A SMALL NATION CREATE GRAND THINGS? 64

1.7 ABOVIAN’S ‘DELAYED-ACTION BOMB’ 65

1.8 THE MAIN LAW OF LANGUAGE 66

1.9 LANGUAGE IS NATURE! 67

1.10 HOW TO HAVE A LIVING LITERARY ‘LANGUAGE?’ 68

1.11 HOW DID OTHERS MAKE THEIR LITERARY STYLES? 69

1.12 AREN’T WE BACKWARDED? 70

ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՆՑ ԷՍԵՆԵՐԸ 73

Գլուխ 2 ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱ՜Վ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱՎ … 74

1. ԸՆՁԱՌՅՈՒԾՆ ԱԶԱՏ, ՆՐԲԱԳԵՂ ՈՒ ՃԱՊՈՒԿ 75

2. ՀԵ՛ՐՆ ԷԼ ԱՆԻԾԱԾ 77

3. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴԱՐՁ 79

4.ԱՆՇՐՋԵԼԻ 81

5.ՆՈԿՏՅՈՒՐՆ 83

6. ԵՐԿԻՐՆ ԱՎԵՏՅԱՑ 85

7. ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ` ԸՆՁԻ ԿԱՐԳԵՔ ՀՐԵՇՏԱԿ 87

8. ՀԱՅԱՍՏԱՆ 1988-2088 (կարող ա) 89

9. ՇԱՐԱՎ ՈՒ ՇԱՐԱՎ 91

Հրաչյա Սարուխան – ԻՄ ՇԱՆԸ 92

Հրաչյա Սարուխան – ԱՆՍՊԱՌ ՕՐ 92

10. ՍՏՈԼԻՊԻՆՅԱՆ ՎԱԳՈՆԸ 93

11. ԷԼ ՀՄԻ ԱՐԴԵՆ 95

Ռոբերտ Ֆրոստ – ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ 96

Գլուխ 3 ԿԱՆՏՈՐԻ ՈՒ ՊԼԱՆԿԻ «ԹԵՈՐԵՄՆԵՐԸ» 97

3.1 ԽԱՎԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԸ [16, 19] 97

3.2 ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ 97

12.ԱՆՀԱՍՑԵ ՈՒ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ 99

13. ՄԱՀՎԱՆ ՎԱԽՃԱՆԸ 101

14.ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՏԱՐԱԳԻՐԸ 103

15.ԳԱՐՈՒՆԸ ՔԱՂԱՔՈՒՄ 105

Հրաչյա Սարուխան – ՀՐԱԺԵՇՏ 106

16.ՄԵՌԵԼՈՑ 107

17. ՁՄԵՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ՊԱՏԿԵՐ 109

18. ՍԻՊՏԱԿ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ 111

Գլուխ 4 ՄԱՂԹԱՆՔ 113

4.1 ԱՃԱՌՅԱՆԸ ԷՐԵՎԱՆԻ «ԺԱՐԳՈՆԻ» ՄԱՍԻՆ 113

4.2 ԱՃԱՌՅԱՆԸ ԼԵԶՎԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 114

4.3 ԱՃԱՌՅԱՆԸ ԼԵԶՎԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 114

4.4 ԱՃԱՌՅԱՆԸ ԼԵԶՎԻ ՃՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 114

19.ՆՈՐ ՍՈՒՐԱՀ 115

20. ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 116

21. ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒ ՄԱՂԹԱՆՔ 117

22. ԵՂԵՍՊԱԿՆԵ՜Ր, ԵՂԵՍՊԱԿՆԵ՜Ր 119

Գլուխ 5 ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵ՛Զ Ի՞ՆՉ 121

5.1 ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈ՞Ւ, ԹԵ՞ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐ 121

5.2 ԷՐԿՈՒ ԼԵԶՎԻ ՀԻԲՐԻԴ ՉԻ ԸԼՆՈՒՄ 122

Եղիշե Չարենց – ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ 124

ՊՏՈՒՅՏՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ 125

23. ՊՏՈՒՅՏԸ 125

ՄԵԾ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՏԱՑԵ՞Լ ԵՆ ԱՍՏԾՈՒՆ 130

24. ԱՎԱՐՏԸ (Ի ՎԵՐՋՈ ՈՒ ԱՆՇՈՒՇՏ) 131

Գլուխ 6 ՎԻԼԱՆԵԼՆԵՐ 133

25. ԻՂՁ ՈՒ ՏԱԳՆԱՊ 135

26. Ո՛Չ ԼԵՐ ՍՏՐՈՒԿ ԿԱՄ ԲԱՐԲԱՐՈՍ 136

27. ԿԱՐՈՏՆ ԱՆԴՈՒՆԴ – ՎԱՌՈՒՄ Ա ՍԻՐՏ ՈՒ ՀՈԳԻ 137

28. ԳՈՆԵ ԻՄԱՆԱՆ ՈՒ ՀԻՇԵՆ 138

29. ՀԱԿԱՍԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՕՐՅԱ 139

Գլուխ 7 ԱՓՍՈ՜Ս, ԱՓՍՈՍ 142

5.1 ԳՐԱԿԱՆՆ ԻՆՉՈ՞Վ Ա ՏԱՐԲԵՐ ԻՐԱ ՄԱՅՐ ԲԱՐԲԱՌԻՑ 142

5.2 Ո՞Վ ՊՏԻ ԸԼՆԻ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ 142

5.3 ԼԵԶՎԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՎԱՐԺՎԵԼՈՎ Ա 142

5.4 ՉԵՄ ԱՍՈՒՄ, ԹԵ ԳՐԱԿԱՆ ՈՃՈՎ ՄԻ ԳՐԵՔ 143

Հ. Թումանյան – Ս. ՆՈՒՆԵԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ 144

30. ԷԼ ՀԵՏ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ 145

31. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԵՎԱՄՏԻՆ 147

Հրաչյա Սարուխան – ՀՐԱԺԵՇՏ ԱՆԾԱՆՈԹ ՊԱՌԱՎԻՆ 148

32. ԱՅԼԱՇԽԱՐԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ ԿԱՊՈՒՏ 149

33. ՄԱՍՐԵՆՈՒ ԹՓԻ ՄՈՏ 151

34. ԱՓՍՈ՜Ս, ԱՓՍՈՍ 152

35. ՄԻ ՄՈԼՈՐՅԱԼ ԿԱՄ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ 153

Վ. Տերյան – ՄՈՌԱՆԱ՜Ս, ՄՈՌԱՆԱ՛Ս ԱՄԵՆ ԻՆՉ 154

Գլուխ 8 ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ ՈՒ ԹԱՓԱՌԱԿԱՆ 156

36. ԳԱԼՈ՛Ւ ԵՆ… 157

37. ԱՎԱՐՏԸ ՀՈՒՍՈ 159

William Butler Yeats – THE SORROW OF LOVE 159

ԱՎԱՐՏԸ ՀՈՒՍՈ 160

38. ՄՆԱՍ ԲԱՐՈ՛Վ, ՄՆԱՍ ԲԱՐՈ՛վ… 161

39. ՉՔԱՎՈՐ ՈՒ ՄԻԱՄԻՏ 162

40. ՄԻ ՎԱՐԿՅԱՆ 163

41. ՎԱԽՃԱՆՎԱԾ ԿԱՄ ՀԻՎԱՆԴ ՕՐԵՐԻ ԽԱՉՈՒՂՈՒՄ 165

Վահան Տերյան – ՏԽՈՒՐ ՄԵՌԱՆ ԿԱՊՈՒՏԱՉՅԱ…. 168

42. ՆԱՄԱԿ 169

43. ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ, ԹԱՂՈՒՄԻՑ ՄԻ ՔԻՉ ԱՆՑ 171

44. ՏԱՐԱԳԻՐ ՈՒ ՏԱՐԱԳԻՐ 172

45. ՀԵ՛Տ ԲԵՐԵՔ 173

46. ՄԱՀՎԱՆ ՏԱԳՆԱՊԸ ԵՂՐԵՎԱՆՈՒ 174

47. ՀԱՄԱՐՅԱ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՂՈՎ 175

Հ. Թումանյան – ՊԱՏՐԱՆՔ 176

48. ԱՆԶՈՐ ԹԱԼԻՍՄԱՆԸ 177

49. 70-ԱՄՅԱ ԿԱԶԱՆՈՎԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ 179

50. ԱՍՈՒՊԱՅԻՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԱՌԱՍՊԵԼԻ 181

51. ԱՆԵԾՔԸ ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ 182

52. ՄՈՒՐԱՑԻԿ ՀԱՐԲԵՑՈՂԸ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ 183

53. ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԿՍԿԻԾ 184

54. ՄՂՁԱՎԱՆՋ 185

55. ՊԱՏԵՐԱԶՄ ՈՒ ԷԿՈԼՈԳԻԱ 187

56. ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ԻՒՐ 189

57. ԱՐԾԱԹԵ ՈՒ ԿԱԹԵ ՓԱԹԻԼԸ ԹԵԹԵՎ 191

58. ԷՍ ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ 192

59. ԳԱՐՈՒՆԸ ԿԱՆԱՆՉ ԿՏԱՎԻ ՆԵՐՔՈ -1988 193

60. ԵՍ ԳԻԴԵՄ 195

61. Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ 197

62. ԿԵՌՄԱՆՆԵՐ 198

*** 198

Հրաչյա Սարուխան – ԷՍ ԳԻՇԵՐ 198

*** 198

63. ՖԻՋԻՆ 200

64. ԳԱՐՈ՛ՒՆ ԷՐ 201

65. ՍԱՌՑԱՆԱԽՇԵՐ՝ ԼՈՒՍԱՄՈՒՏԻ ՇՈՒՇԵՔԻՆ 202

Գլուխ 9 ՄԵՐ ԱՐԱԾԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ Ա (Ղ. ԱՂԱՅԱՆ) 204

66. ԱԽՐ ԽԻ՞ ԳՆԱՑԻՐ 206

ԱՌ ՈՐԴԻ ԵՒ ՀԱՅՐ ԻՒՐԵԱՆՑ 207

67. ԱՌ ՈՐԴԻ ԻՒՐ 207

68. ԱՌ ՀԱՅՐ ԻՒՐ 209

Եղիշե Չարենց – ՍՈՄԱ 212

69. ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՓՈԹ 213

70. ՂՈՒՄԱՐԲԱԶԸ 215

71. Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՄ 217

72. ԱՄԵՆ ԻՐԻԿՈՒՆ ԺԱՄԸ 13-ԻՑ ՀԵՏՈ 218

Հրաչյա Սարուխան – ՏԱԳՆԱՊ 219

Գլուխ 10 ՈՆՑ Ա ԿԱՐՈՏԸ ԿԱՐՈՏԻՆ ԿԱՐՈՏՈՒՄ 220

10.1 ՆՈՐԻՑ ԼԳՕ-Ի ՄԱՍԻՆ 220

10.2 ԽԻ՞ Ա ԼԳՕ-Ն ՃԻՇՏ, ՈՒ ԽԻ՞ ՈՒՐԻՇ ՉԱՓԱՆԻՇ ՉԿԱ 221

73. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՂԵՐՈՎ 222

74. ՏԵՐՅԱՆԻ ՏՈՂԵՐՈՎ 223

75. ՏԵՐՅԱՆԻ ՌԻԹՄՈՎ 224

76. ԷՐԿՈՒ ԺԱՄ 225

77. ԲԱԼԼԱԴ` ՈՂՋԵՐԻ ՈՒ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 226

78. ԿԱՐՈՏԸ Ո՜ՆՑ Ա ԿԱՐՈՏՈՒՄ 227

79. ԳԱՐՈՒՆԸ ԳՆԱՑԵԼ Ա ՏՈՒՆ 229

80. ԱԽ, ԲՐՈ՛ՒՏ, ԲՐՈՒՏ 230

81. Անլուծելի ոշ մի խնդիր 231

Գլուխ 11 ՈՏԱՆԱՎՈՐ ԳՐԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ 232

2.ա ՀԵՐՆ Է՛Լ ԱՆԻԾԱԾ 232

2.բ ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ-ԲԱՅՑ Ո՞ՆՑ ՉԱՆԻ 233

2.գ ԳՐՈՂԻ ՏԱՐԱԾ ՀԱՅԼԻՆ 233

5.ա ՆՈԿՏՅՈՒՐՆ 234

5.բ ՆՈԿՏՅՈՒՐՆ 235

ՀԱՎԵԼՎԱԾ 236

1 ՀԱՅԵՐԻ ԳՐԱՊԱՅՔԱՐՆԵՐԸ 236

1.1 Ի՞ՆՉ Ա ԳՐԱՊԱՅՔԱՐԸ 236

1.2 ՄԵՐ ՀՈՒՆԱԲԱՆ ՄԱՔՐԱՄՈԼՆԵՐԸ 237

1.3 ՀԱՅԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ 239

1.4 ՀԱՅԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ 240

1.4 ՀԱՅԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ 241

1.5 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԻՇՏՆ ԱՍՈՂԻՆ ՉԵՆ ԼՍԻ 244

1.5 ՀԱՅԵՐԻ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ 245

2 ՃԱՇԱԿ ՀԱՅ ՀԻՆ ԱԶԱՏ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ 247

2.1 ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀԱՅ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԱՆԳԻՐ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ 248

2.2 ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ, ԵՐԳ ԵՐԳՈՑ 249

2.3 ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ 250

2.3 ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀԱՅ ՊԱՏՄԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՑ 250

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ 254

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ 255

3 ԱՐՏԵՄԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ 256

The Hollow Men 257

ՓՈՒՉ ՄԱՐԴԻԿ 260

ՍՆԱՄԵՋ ՄԱՐԴԻԿ 258

ԳՈՐԾԱԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ 263

ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՐՔԵՐԸ 265

ԷՐԿՈՒ ԽՈՍՔ

Էս գիրքը գրելըս տեվել ա 23 տարի: Օղորմածիկ Վահագն Դավթյանը սրա ամենաառաջի տարբերակը հլը 1990 թվին ուղարկեց Արեվիկ հրատարակչությունը, որ տպեն, բայց գիրքս մի տարի մնաց ընդե, ու որ տեսա, որ հինկարգերն արդեն քանդվել են, ու գիրքս էլ չի էլ տպվի, գնացի հետ վեկալա: Էն վախտվանից մինչեվ հմի էսի անընդհատ դզմզել եմ, մինչեվ որ էսի դառել ա ըսենց:

Էս գիրքը գրել եմ ի՛մ գրական լեզվով (չնայած խամ մարդուն երեվի թվա, թե գրել եմ Էրեվանի բարբառով) հետեվելով Աբովյանին ու Թումանյանին, այսինքը, արել եմ հենց է՛ն բանը, ինչը կանեին Աբովյանն ու Թումանյանը, թե որ էսօր սաղ ըլնեին, ու թե որ իրանց թողային: Իմ էս լեզվով (ինչն էս տողերը կարդացողը վռազ կհամարի անգրագիտություն), էս գրքի մեջ արձակ տեքստ է՛լ եմ գրե, ոտանավոր է՛լ, հետեվելով մենակ ու մենակ Էրեվանի բարբառի օրենքներին:

Էս տողերը կարդացողը թո մի քիչ համբերի ու մի քիչ կարդա էս գիրքը, ու հետո՛ դեն քցի, կամ ընձի հայհոյի: Առանց էսի էլ, ես էնքան անկեղծ ու խոսքը ճակատին ասող մարդ եմ (տես օրինակ, իմ [16]-ը [18]-ն ու [19]-ի Ողբերգական վերջաբան վերնագիրը), որ էս սաղ Հայաստանով մեկ ցրված լիքը «հակառակորդ» ունեմ (չհաշված է՛ն մարդկանց, ովքեր ընձի հակառակ կըլնեն, որտեվ հակադրվում եմ հենց է՛ն բաներին, ինչն իրանք մանկո՛ւց են համարում ճիշտ ու սուրբ, որտեվ մեր գրականագետներն ու դասատուներն իրանց մոլորացրել են: Ակադեմիկոս Է. Վ. Չուբարյանը մի անգամ ընձի ասեց, որ ես «թշնամի վաստակելու եզակի հատկություն ունեմ»: Ի՞նչ անեմ, մտքինս չասե՞մ, թե որ համոզված եմ):

Էս գրքով ու մեկ էլ իմ Սիրո չբանաձեվն ու ուսյալ ձիերը գրքով (որ իրար հետ եմ հրատարակում), ուզում եմ ասեմ, որ Թումանյանը լրի՛վ էր ճիշտ, երբ ասում էր, որ մեր գրական «լեզուն» պտի դեն քցենք ու գրենք ժողովրդի լեզվով (տես էս գրքի 96-րդ էջը):

Թումանյանի էս ասածը մեր ժողովրդին չեն ասում, որ ժողովուրդը հենց իմանա, թե մեր գրական լեզուն շատ լավն ա:

Ես ընդամենը հավատացել եմ Աբովյանին ու Թումանյանին ու հենց իրա՛նց ասածն եմ անում: Ու թե որ ես սխալ եմ, կամ հայհոյանքի եմ արժան, ուրեմը, Աբովյանն ու Թումանյանն է՛լ են հայհոյանքի արժան:

Խի՞ եմ հենց ե՛ս (այսինքը, ֆիզիկոսըս) ասում էս բաները: Ե՛ս եմ ասում, որտեվ է՛ն մարդիկ, ովքեր պտի էս բաներն ասեին, արդեն մի 100 տարի ա, ինչ էս բաներից ձեն ու ծպտուն չեն հանում, ինչքան էլ հարցնում ես, ու ընենց ձեվ են անում, յանի ոչ մի վատ բան էլ չի էղե ու չկա:

Այնինչ, վիճակը ահավոր վատ ա:

Խաչատուր Աբովյանն ասում էր, որ իր օրերի գրական «լեզուն», այսինքը, գրաբարը, գրելու ու գործածելու համար արդեն էլ բանի պետք չի, որտեվ հասկանալի ա մենակ գրաբարի շատ լավ մասնագետին, այսինքը, շատ ու շատ քիչ մարդու: Ուրեմը, ասում էր Աբովյանը, էտի պիտի դեն շպրտենք ու գրենք ժողովրդի լեզվով, ավելի ճիշտ, գլխավոր բարբառներից մեկով, հենց Արարատյան բարբառի Էրեվանի խոսվածքով:

Թումանյանը համաձայն էր Աբովյանին, ու ավելացնում էր, որ ի՛ր օրերի գրական «լեզուն», այսինքը, նոր ստեղծված աշխարհաբարը (ոչ թե Աբովյանի Վերքի «լեզուն»), բանի պետք չի, որտեվ անհոտ, անհամ ու անկենդան բառերի … ու դատարկ ֆրազների շարան ա, ու որ մեր գրական «լեզուն» դեռ չի կազմակերպվել ու չի էլ կազմակերպվի, մինչև չդիմեն կենդանի բարբառներին, իսկ էղած գրական «լեզուն» էլ պիտի դեն շպրտեն ու գրեն ժողովրդի լեզվով (նույն տեղը):

Իսկ էսօրվա գրական «լեզուն» Թումանյանի օրերի գրականից, այսինքը, օրինակ` Իսահակյանի ու Չարենցի արձակ գրվածքների «լեզվից», տարբեր չի: Էսի` հաստատ: Ուրեմը, թե որ հավատանք Թումանյանին, մեր էսօրվա գրական կոչված «լեզուներն» է՛լ են դեն քցելու բան:

Ուզո՞ւմ եք իմանաք, թե Ձեր էրեխեքը խի՞ են հայերենից վատ թվանշան ստանում, խի՞ չեն կարում մի կարգին շարադրություն գրեն. խի՞ են հայ ջահելները, նույնիսկ համալսարանների ֆիզմաթ ու պոլիտեխնիկական ֆակուլտետներում, նորից հայոց լեզու անցնում, ու թե խի՞ կարգին գրականություն ու կինո ու թատրոն ու հեռացույց չունենք:

Ուզում եք իմանաք, թե Դուք է՛լ, Ձեր էրեխեքն է՛լ խի՞ եք վախտին զզվել (կամ էլի՛ եք զզվում) հայերենի քերականությունից, կարդացեք իմ Կոմիտասի ու Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը գիրքը [19]:

Ուզում եք իմանաք, թե խի՞ ա մեր երգ ու պարն էս ողորմելի վիճակում. ու մեր կոնսերվատորիան ինչքա՛ն ա սրա մեղավորը, կարդացեք իմ հենց նոր ասածս գրքի առաջի մասը:

Ուզում եք իմանաք, թե խի՞ ա մեր պոեզիան էս ողորմելի վիճակում, ու ո՞վ ա սրա մեղավորը, կարդացեք էս գիրքն ու իմ Թարգմանելու արվեստը գիրքը [16]:

***

Մի քանի խոսք էլ` էս գրքի կառուցվածքի մասին:

Իմ էս գիրքը (համ էլ՝ մի ուրիշ գիրքը՝ Սիրո չբանաձեվն ու ուսյալ ձիերը, որ սրանից առաջ եմ գրե ու պտի սրա հետ տպեմ) գրելուց հետո նոր տեսա, որ վարվել եմ նույն ձեվ, ոնց որ Խ. Աբովյանը` իրա Վերքը [4] գրելուց: Այսինքը, համ նոր ձեվի արձակ ու ոտանավոր եմ գրե՝ լրիվ նոր ոճով, համ է՛լ գրելու հետ հիմնավորել եմ, թե խի՛ եմ ըսենց անում: Երեվի նպատակի ընդհանրությունն ստիպում ա, որ ձեվն է՛լ նույնն ըլնի: Ինչ որ ա, հմի կարճ ասելու եմ, թե էս սաղ ո՛նց էղավ:

Հեղինակի սեփական ծանոթագրություններով ու շատ մեծ նախաբանով ոտանավորների այ ըսենց գիրք, ինչքան ես գիդեմ, առաջի անգամ ա գրվում:

Գրքիս մեջը երեվի շատ կրկնություն կա: Առհասարակ, իմ էս կրկնությունները դիտմամբ եմ անում: Անում եմ, նախ որտեվ իմ սաղ գործունեությունը պայքար ա, ու սրա համար էլ իմ ասածների ահագին մասը կա իմ համ էլ մյուս գրքերի մեջը, մանավանդ որ էսօրվա տիրաժները ահավոր փոքր են:

Հետո էլ, ոտանավոր կարդալը ծանր գործ ա, ու կարդացողը կարող ա սաղ ոտանավորները չկարդա. կարող ա ընտրովի կարդա, ըստուց ընդուց, ու սրա համար էլ ուզեցել եմ, որ ամեն մի ոտանավորի դիտողությունները (կամ ծանոթագրություները), ինչքան հնարավոր ա, ինքնուրույն ըլնեն:

Բացի էսի, ռուսերեն ու անգլերեն նախաբանները իրարից մի թեթեվ տարբեր են, տարբեր են մանավանդ սրանց վերնագրերը: Սրա պատճառը է՛ն հանգամանքն ա, որ Հայաստանում չապրողները մեր դարդերին քիչ են ծանոթ, ու իմ մտքերն իրանց մի քիչ ուրիշ ձեվով պտի ասվի:

Ոտանավորների դիտողությունների էս ձեվը լրիվ պատահական եմ քթե: Ուրեմը, 1991 թիվն էր: Կիմ Ավագյանի հրատարակչությունն էի գնացե, որ ոտանավորներիս ու թարգմանություններիս գրքի մի օրինակը սարքեմ, որ վրեն աշխատեմ:

Կիմի մոտ մի լավ տղա էր աշխատում, անունը` Սիրակ, ու էս Սիրակը ասեց, Մեռուժ, տուր գիրքդ կազմեմ, որ հարմար ըլնի ու չչարչարվես: Գրածներս A4 ֆորմատի թղթի մի էրեսին էին տպած, ամեն մի էրեսին` էրկու էջ: Սիրակն էտ սաղ էրեսները մեջտեղից ծալեց` չտպած մասը թողալով ներսը, ու գիրքը կազմեց:

Մեկ-էրկու տարի որ անցավ, էտ ծալած թերթերից մեկը, չգիդեմ ոնց, բայց հենց ծալի տեղից կեսի չափ ճղվավ, ու որտեվ բացելուց անընդհատ ներվայնացնում էր, ես էլ բռնի ու մինչեվ ծալի վերջը ճղեցի ու դարձրի էրկու թերթ, ու սրանց արանքը մնաց դատարկ:

Ես էլ իմ ոտանավորներն անընդհատ կարդում էի ընգերներիս ու ծանոթներիս (տո, ո՛ւմ ասես, որ չէի կարդում. հենց խամ ականջ էի քթնում, կարդում էի: Պոետի խասյաթն ըսենց ա, նույնիսկ ստաժավորինը): Կարդալուց` հետն էլ դիտողություններ էի անում, որտեվ ընձի թվում էր, թե ոտանավորներս բարդ են ու անսովոր:

(Էս գրքիս էջատակերին էլ եմ լիքը բացատրություն դրե (բացի դիտողությունները), որ խամ կարդացողի համար «փակագծերը բացեմ»):

Ու տենում էի, որ դիտողություններս շատ են հետաքրքրում լսողներին, ու դրանցից հետո ոտանավորների ազդեցությունը շատանում ա:

Ու մի անգամ էլ, երբ գիրքը բացեցի ու հասա էտ դատարկ էջերին, մտքովս անցավ, թե խի՞ չեմ էտ դիտողությունները գրում. ի՞նչ անենք, որ մինչեվ հմի ոչ մեկն ըտենց բան չի արե: Ասում են չէ՞, թե «կուժն ու կուլան թրծողն աստվածնե՛րը չեն»:

Ախր ես ինքս հա՛ ուզեցել եմ` իմանամ, թե էս կամ էն գրողն ի՛նչ առիթով ա գրե իրա էս մի ոտանավորը, գրելուց ի՛նչ ա մտածե, ո՛նց ա գրե, շատ ա չարչարվե, թե չէ ևն: Ու բռնեցի ու դրանք գրեցի. էտ դիտողությունները քիչ-քիչ շատացան ու տեսքի էկան: Հետո տեսա, որ սրանցից ամեն մեկը դառել ա մի մինի-էսե (essay):

Բացի էսի, շատ-շատ էի ուզում, որ ամեն մի ոտանավորի ձախ էջին ըլնի իրա էսեն, ու աջ էջին էլ մենակ ոտանավորն ըլնի, բայց երկար ոտանավորներն անցնում էին էն մյուս ձախ էջը ու էս կարգը խախտում էին, ու հաջորդ աջ էջը թողում էին ազատ: Սրա համար էլ, ստիպված, պտի մի բան անեի, ու ես էլ մտածեցի` էս ազատ աջ էջերին դնեմ ուրիշ պոետների իմ շատ հավանած ոտանավորներն ու մտքիցս անցածը սրանց մասին է՛լ ասեմ:

(Իհարկե, ռիսկի գործ ա, որ ընձնից շատ ավելի գերազանց պոետների գործերը դրել եմ իմոնքի կողքը, որտեվ կարդացողը վռազ կզգա, թե սրանցից ո՛րն ու ինչքա՛ն ա լավը: Բայց եթե իմ ոտանավորները հեչ բանի պետք չեն, ինչ էլ անեի, բանի պետք չէին դառնա. ընենց որ – թո կարդացողն ի՛նքը որոշի, ու թո ի՛նքը թացը չորից ջոկի):

Է՛ն ոտանավորները, որ իրանց էսեների հետ տեղավորվում են մի էջի վրա, թողել եմ էտ էջի վրա:

Գիրքս ամենավերջի անգամը սրբագրելուց որոշեցի` գրեմ թե ինքս իմ ոտանավորները ո՛նց եմ գնահատում, ու ամեն մի ոտանավորի էսեի վերջը գրեցի, թե էտ ոտանավորն ինչքա՛ն ա լավը` հենց ի՛մ կարծիքով: Իհարկե, սրանով չեմ ուզեցե՝ ազդեմ կարդացողի վրա: Կարդացողն իրա սեփական խելքն ու ճաշակն ունի, ու թո ինքը որոշի, թե իմ ոտանավորն ինչքան ա լավը: Կարդացողը լրիվ էլ էս իրավունքը ունի, ու կարա իմ ոչ մի ոտանավորն էլ չհավանի, ու համարի, որ ես հեչ մի պոետ էլ չեմ:

Իմիջիայլոց, Հրաչ Մարտիրոսյանը մենակ մոտ մի 10-12 ոտանավոր էր համարե շատ լավը, ու հետաքրքիր ա, որ իրա համարած լավերից մի քանիսը ես համարում եմ թուլ կամ միջակ, իսկ իմ գերազանց համարածներից մի քանիսն էլ Հրաչն էր համարե ոչ գերազանց (Հրաչը շատ նրբավար մարդ ա, ու ոտանավորներիցս ո՛ր մեկը որ չէր հավանե, դրա մասին ոչ մի խոսք չէր ասե):

Էսքանից հետո տեսա, որ գիրքս դառնում ա գրելու արվեստի մասին մի ուղեցույցի պես բան, ու գրքիս վերնագրի տակն էսի է՛լ նշեցի:

Ես Հայաստանի Գրողների Միության անդամ չեմ, չնայած հլը 1990 թվին օղորմածիկ Վահագն Դավթյանն ստիպում էր, որ անդամ դառնամ, ու հլը նեղացավ, թե՝ «արհամարհում ես մեզ»: Իհարկե, չեմ արհամարհում, ու հլը իրանցից մեկ-էրկսին էլ ընգեր եմ, բայց անդամ չըլնելս էրկու պատճառ ունի:

Նախ, ի՛նչ իմաստ ունի է՛ն միության անդամ ըլնելը (նույնիսկ հանուն մի քանի կարեվոր առավելության, որ տալիս ա էտ անդամությունը), ինչի համարյա բոլոր անդամների հայացքները հակառակ են քու հայացքներին: Երկրորդ, իսկական գրողը, համարյա միշտ, ընե՛նց բաներ ա ասում, ինչը հակառակ ա ընդունված ու արդեն քարացած կարծիքներին՝ ստերեոտիպին, այսինքը, ըմբոստ ա ու պայքարող:

Ուրեմը, ըսենց գրողը ոչ մի միության անդամ չպտի ըլնի, թե որ էրկու էրեսանի չի: Կարծում եմ, որ հենց սրա համար էր, որ օրինակ` Սարոյանն է՛լ ոչ մի ըսենց ընկերության անդամ չդառավ:

***

Ավելացնեմ, որ ուղղագրությունս ու կետադրությունս անհատական են, այսինքը, ես լրի՛վ չի, որ հետեվում եմ սրանց ընդունված «կանոններին»: Սրա պատճառների մասին էս գրքի մեջ տեղ-տեղ մի քանի բան ասում եմ, բայց կետադրության մասին ըստեղ պտի մի բան անպայման ասեմ:

Կետադրությունը բանավոր խոսքի դադարները (ու մի քիչ էլ` ինտոնացիան) նշելու համար ա: Բայց էս դադարներն ու ինտոնացիան էնքա՜ն են անհատական, ու էնքա՜ն անկանոն են փոխվում (նույնիսկ հենց նո՛ւյն մարդու տարբեր պահերի հենց նո՛ւյն խոսքի մեջը, էլ չասած` տարբեր մարդկանց խոսքի մեջը), որ կետադրության անխախտ ու բացարձակ ճիշտ կանոններ չկան ո՛՛չ մի լեզվի քերականության մեջը [տես` ԼՔՀԼ [6], VI, էջ 357-358 ]:

Ուրեմը, երբ մեր դասատուներն աշակերտի գնահատականը ցածրացնում են, օրինակ, բութի տեղը ստորակետ դնելու համար, գիտությանը հակառակ բան են անում: (Կետադրության կանոնների մի նվազագույն «խումբը», իհարկե պետք ա, բայց էրեխուն կետադրության համար չպտի գնդակահարես. տես Տոլստոյը):

Կետադրությունը մեկ-մեկ (շատ հազվադեպ) համ էլ պարտադիր ա, որ տրամաբանական բազմարժեքություն չառաջանա: (Իմիջիայլոց, մեր քերականները ուղղագրության անխախտ կանոններ է՛լ չունեն):

Քիչ առաջ «ոչ» բառի վրա էրկու շեշտ դրի, որտեվ ուզում եմ, որ էսի կարդացողն իմանա, որ էս մի ոչ-ը շա՛՛տ-շա՛տ եմ շեշտում: Հետո ի՛նչ: Ո՞վ ասեց, որ սրա իրավունքը չունեմ, թե որ մեր քերականները, հենց իրա՛նք, ո՛չ կետադրության անխախտ ու բացարձակ ճիշտ կանոններ ունեն, ոչ է՛լ ուղղագրության: Բառը կամ միտքը շեշտելու իմ մյուս ձեվն էլ տառերը հաստացնելը կամ թեքելն ա, կամ էլ` էս էրկուսն իրար հետ:

Իմ ևն-ը նշանակում ա կամ` և այլն, կամ` և այլ, կամ ` և այլք, այսինքը, սրա պես լիքը ուրիշ բան կամ ուրիշ մարդ ևն. Ib. = Ibid-ը նշանակում ա` տես նույն տեղը, sic!նշանակում ա՝ բա՜՞, ուշադրություն, ԼՔՀԼ-ի ու ՀԱԲ-ի համար տես [6]-ն ու [7]-ը: Երկար գծով նշում եմ է՛ն դադարները, որ ավելի կարճ են, քան թե վերջակետով նշվողները, բայց մնացածներից երկար են, ու մեկ-մեկ էլ` անսպասելի են:

Մերուժան Հարությունյան, Երեվան, 2011

ДВА СЛОВА

Этой моей книгой (Леопард вольный, изящный и проворный – Искусство письма) и моей другой книгой (Неформула любви и ученые кони, которую публикую вместе с этой), хочу показать, что Туманян был абсолютно прав, когда говорил, что “мы должны отбросить наш литературный язык и писать на языке народа.”

Это утверждение Туманяна практически скрывают, чтобы все думали, что наш литературный “язык” очень хорош, и нет никаких проблем, связанных с ним.

Абовян в свое время утверждал, что литературный “язык” тех времен, т.е. древнеармянский литературный “язык” – грабар, уже не нужен, поскольку он уже непонятен никому (кроме очень хороших специалистов этого древнего языка), и армяне больше не должны писать на нем, а должны писать на языке народа (точнее, на одном из армянских диалектов, а именно, на Ереванском говоре Араратского диалекта), как уже давно делают все народы Европы (см. Раны Армении Абовяна [4]).

Туманян был абсолютно согласен с Абовяном и добавлял, что не только грабар, но и только что созданный в то время светский литературный “язык,” ашхарабар (не тот “светский язык”, которым написаны Раны Армении и другие вещи Абовяна) должен быть отброшен, так как “этот язык есть вереница безвкусных и невыразительных слов,” и что “наш литературный язык пока еще не организован и не будет организован, пока мы не обратимся к живым армянским диалектам (см. стр 96 в настоящей книге).

Сегодняшний литературный армянский почти не отличается от литературного языка тех дней, например, от стиля прозы Исаакяна и Чаренца (т.е. от литературного языка 1910-1930-ых). Это бесспорно! Значит, если верить Абовяну и Туманяну, наши сегодняшние литературные армянские стили тоже должны быть отброшены, как непригодные!

Эту книгу я написал на своем литературном языке (хотя непрофессионалу может показаться, что она написана на диалекте), следуя Абовяну (и частично, Туманяну). То есть я сделал именно то, что сделали бы Абовян и Туманян, если бы сегодня были живы, и я поместил в этой своей книге и прозу, и стихи на этом моем литературном “языке.”

Я прошу читателя не сразу отбросить эту книгу. Пусть он немножко наберется терпения и продолжит чтение, и только потом отложит ее, и начнет ругать меня. Ведь я только поверил в то, что говорили Абовян и Туманян, и я делаю именно то, что требовали они! И если я неправ или достоин порицания, значит это Абовян и Туманян неправы и это они достойны порицания!

Почему именно я (то есть физик) делаю и говорю все это? Да потому что те люди, которые должны были делать и говорить все это, уже примерно 100 лет палец о палец не ударят и молчат, сколь бы не спроси их об этом, и делают вид, что ничего плохого не было и нет.

Но положение вещей просто невыносимо!

О разных аспектах такого положения вещей рассказано в моих предыдущих книгах на армянском: Искусство перевода и Личные трагедии Комитаса и Абехяна – наши общие трагедии.

***

Несколько слов о структуре этой книги.

Только после того, как я закончил эту книгу (а также другую мою книгу, Неформула любви и ученые коны, написанную прямо перед данной), заметил, что пошел почти по тому же пути, что Х. Абовян при написании своей Раны Армении, т.е. я не только написал прозу и поэзию новой формы, но также практически обосновал, почему поступаю так. Видимо, общая цель диктует и общую форму.

Такой стихотворный сборник с комментариями автора, насколько мне известно, пишется впервые, и этот способ я нашел совершенно случайно. В 1991-ом году у издателя Кима Авагяна я сделал одну копию рабочего экземпляра книги своих стихов и переводов (почти этих же, но без всяких предисловий, комментарий и аналитического обоснования языка).

Там был переплетчик, Сирак, парень очень душевный, и он почти насильно взял и переплел листы, на которых были отпечатаны мои стихи. И так как стихи были напечатаны только на одной стороне листа формата А4 − две страницы на каждый лист − он свернул каждый лист вдвое и потом только переплел их.

Со временем один из листов разорвался надвое, и из двух страниц получилось четыре, из которых две серединные страницы были пустые. Я все время читал свои стихи друзьям и знакомым (да и вообще всем, кто не ленился слушать – как делают все поэты, даже не начинающие), и перед чтением каждого стиха делал комментарии, т.к. мне казалось, что они сложны (я и в этой моей книге для рядового читателя часто “раскрываю скобки” либо в комментариях, либо в подстраничных ссылках).

Однажды, в очередной раз натолкнувшись на эти пустые страницы, (а также убедившись, что мои устные комментарии важны и интересны всем слушателям и вспомнив, что когда я читаю какой-либо хороший стих, всегда хочу знать, как автор пришел к идее этого стиха и чем он дышит вообще) ко мне пришла идея о том, что мою будущую книгу стихов можно снабдить такими комментариями.

Ну и что, что во всем мире еще никто этого не делал. В конце концов, “не боги обжигают горшки!”

После всего этого я увидел, что моя книга стала чем-то вроде путеводителя об искусстве письма, что я и зафиксировал в подзагловке книги.

Меружан Арутюнян, Ереван, 2011

A FEW WORDS

With this book of mine (Leopard Free, Graceful and Agile (or The Art of Writing)) I would like to make our smart alecks understand that Toumanian was absolutely right when he said that “we must throw our literary language away and write in the language of people.” (See page … of the present book).

These words have never been introduced to the public, seeing as the literate population intended to promote the literary language, painting it in a magnificent light.

Abovian claimed that the literary ‘language’ of his day – i.e. the ancient Armenian literary dead language – grabar – should be cast away, for nobody could understand it (except for a few specialists). The Armenians should stop using it and begin writing in the spoken Armenian, or, to be more exact, in one of the spoken languages, viz. in the Yerevan patois of Araratyan dialect (or Araratyan vernacular), following the European nations.

Toumanian was absolutely in accordance with Abovian. Abovian played practically the same role in the Armenian literary styles as that played by Geoffrey Chaucer (?1340-1400) in English literature. However, Toumanian added that not only should the grabar language be cast away, but also the new secular “language,” – ashkharabar, (not the language in which Abovian wrote his things, but the one that the Aurorists (see below) artificially mastered) must be cast away, for this “language is a succession of tasteless and ugly words” and “that our literary ‘language’ hasn’t been organized yet and it shall never be organized if we don’t apply to the Armenian living dialects.”

There can be no doubt that the Armenian literary ‘language’ of today almost doesn't differ from that of those days (for instance, from the prose language of 1910-1930-s, say, by Isahakian and Tcharents). Thus, if one believes in Abovian and Toumanian (see The Wounds of Armenia, by Abovian, and the above-mentioned paper of Toumanian put in this book), the literary ‘language’ of today must be cast away, too.

I have written this book of mine in my own LITERARY ‘language’ (though the lame might think I have written it in Yerevan’s dialect) following Abovian and Toumanian (mostly Abovian); that is, I have done the very thing that Abovian and Toumanian would have done if they had been alive today and if they were allowed to do. And I put some proze texts and poems and even one translation from English – into Armenian, to demonstrate how easily and freely and magnificently one can use this literary style.

Let the reader be patient and read my book a bit more, before throwing it away or scolding me and swearing at me. My own guilt, if any, is that I just believed in Abovian and Toumanian and have done what they required! And if I am wrong and deserve scolding, it just means Abovian and Toumanian are wrong and deserve scolding, too!

I have been busy with physics for the last 48 years. So, why me? Why should it be me who tells and does the very things that are meant for linguists and literary ‘language’ specialists? The reason is that the people who should be telling and doing these things haven’t done it for nearly the last 100 years. Recently I asked them a few questions on this matter, but they behaved as if there was nothing wrong! They just said nothing, or rather, next to nothing!

Meanwhile, the situation with our literary “language,” and culture in general, is terrible!

Would you like to know why your children get bad marks at Armenian lessons and why they cannot write proper essays, or why they must study Armenian language at the university departments of physics and mathematics and engineering, or why we don’t have proper literature, cinema, TV and theatre?

Would you like to know why you and your children have a terrible aversion to Armenian grammar? Read my book [19], Komitas’s and Abeghyan’s Personal Tragedies Are Our Common Tragedy!

Would you like to know why our national songs and dances have been in such a terrible, or rather, miserable state and how much of the blame can be put on our State Conservatory? Read the above-said book of mine!

Would you like to know why our modern poetry has been in such a terrible, or rather, miserable state? Read my book [16], The Art of Translation!

***

A few words about the structure of the present book.

Such a poetry book with the comments of the author comes out the first time – as far as I have known – and I came along this idea absolutely accidentally. About two decades ago (1990) I made a “working out” copy of my poetry book at a publisher’s, Kim Avagyan, just to work on and improve the book, and there was no comment in it.

There was a bookbinder there, Sirak, and a very hearty guy, and he insisted on binding my work copy. My poems were printed on one side of A-4 format sheets. He took the sheets and folded them in two, thus hiding the unwritten sides, and bound the copy.

In those days I was a beginner poet and, as all the beginners (and not beginners, too) shall do, I had been reading my poems to every my friend who would agree to listen to me. Before reading a poem, I would make some comments on it (for the reason that my poems seemed to be rather complicated for the general reader) and I noticed that my comments had much greater influence on the hearer than I could have expected.

In time one of the two-fold sheets was torn apart making two sheets – and four pages, two of which were empty. These two empty pages would annoy me every time I would open my rough draft, but once I thought I had better written my oral comments down on these empty pages. I then decided to make it a principle. I wouldn’t care that nobody had done such things before me, for I knew that “it is not the gods who make pots,” as they say. Then once I thought that some of my poems need footnotes and I supplied some of them with footnotes (that sometimes are very long, and I’m sorry for that.)

Meruzhan Harutyunyan, Yerevan, Armenia, 2011

Գլուխ 1. ՆԱԽԱԲԱՆ

1.1 ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ

Մտածելու ունակություն ունեցող մարդու

ու էտ ունակությունից զուրկ մարդու

արանքն անանցանելի անդունդ կա:

Լյուդվիգ ֆոն Միսես

Մեր էսօրվա լեզվաբանները գիդե՞ն, թե ի՛նչ ա հայերենի իմացությունն ու ի՛նչ ա հայերենը: Սրանից արդեն խոսել եմ մի ուրիշ տեղ (տես իմ [16-ն ու 19-ը]), ու ցույց եմ տվել, որ մեր էսօրվա հայերենի լեզվաբանները, համարյա միշտ, չգիդեն, թե ի՛նչ ա գրական ոճերի ու իսկական` կենդանի լեզվի տարբերությունը, չգիդեն, թե ի՛նչ ա լեզվի իմացությունը ևն:

Օրինակ, մեր լեզվաբաններն ու մեր մտավորականների մեծագույն մասը, համարյա հաստատ, կասի, որ ես հայերեն չգիդեմ ու անգրագետ եմ ու համ էլ` հանցագործ, որտեվ վերեվը է օժանդակ բայի տեղը գրել եմ` գրել եմ ա, հետո գրել եմ` չգիդեն, փոխանակ գրեի չգիտեն, ու հլը էսի հերիք չի գրել ու գրում եմ` որտև, խի՞, էսի, էտի, էնի, ըսենց, ըտենց, ընենց, էթամ, քցեմ, օքութ, այսինքը, ուրեմը ևն, ևն, ու էսի հերիք չի, ու շաղկապն էլ վրա-վրա կրկնում եմ ևն, ևն:

Ուղղակի ապշելու բան ա, որ էս մարդիկ չեն տենում, որ առօրյա կյանքում հենց իրա՛նք են էս ձեվ (այսինքը, «այս կերպ»), այսինքը, բարբառով խոսում: Ու մեր լեզվաբաններն ու ուսուցիչներն ասում են, թե իբր դասագրքերում որ բարբառ էղավ, մեր էրեխեքը «սխալ հայերեն» կսովորեն ու հետո էտ «սխալ հայերենը» էլ չի դզվի:

Սրանք ոնց որ աչք չունենան, որտեվ չեն տենում, որ էտ էրեխեքը, մեկ ա, փողոցում, հենց մանկուց, անընդհատ էտ «սխալ հայերենով» են խոսում, ու որ էսի անխուսափելի ա: Ու սրանք չեն էլ տենում, որ էս վերջի 150 տարվա գրական հայերենով խոսալու իրանց քարոզը լրի՛վ ա անօքուտ էղե ու, քերականության տեսանկյունից, մի գրամ արդյունք էլ չի տվե: Բա էսի ապշելու բան չի՞:

Սրա համար էլ ասածս գրքերիս մեջ տված հարցերս ըստեղ է՛լ եմ տալի, ու սրանց կարճ պատասխաններն էլ (մեկ-մեկ, թե որ պետք ա) դնում եմ փակագծերի մեջ: Երկար ու հիմնավոր պատասխանները գրքերիս մեջ կան, իսկ ավելի հիմնավոր պատասխանները կան իմ Արդի հայերենի տեսության առանցքային հարցերը մենագրության մեջ, որ պիտի հրատարակեմ 2013-ին, թե որ հաջողվի:

***

(Մեր լեզվաբաններին որ մնա, երեվի ասեն, թե Մաշտոցից, հայ գրողներից ու իրանցից):

Լեվ Տոլստոյը ճիշտ չի՞, երբ ասում ա, թե էրեխու էս տեսակ սխալները չպտի ուղղենք, որ իրա մտքի ազատությունը չսպանենք []:

Անգլիացու պես անգլերեն իմանալուց ավելի լավ անգլերեն իմանալ կա՞: Պարզ ա, որ չկա: Ու թե որ ըսենց ա, էլ ո՞նց ա, որ հայի պես հայերեն իմանալուց ավելի լավ հայերեն իմանալ էլ կա: Էտ ավելի լավ հայերենը ո՞րն ա: Ուրեմը, ի՞նչ. հայերենի իմացությունն ինչ-որ մի արտառոց ու գերբնական բա՞ն ա, որ մենակ մեր լեզվաբաններն ու հայերենի դասատուներն ու դասախոսները գիդե՞ն:

Ի՞նչ ա, հայ ջահելն էնքա՛ն բութ ա, որ դառել ա 16-17 տարեկան ու չի կարացե գոնե իրա մայրենի լեզուն էլ սովորի՞:

Անհատ մարդու լեզուն է՛լ ա անհատական, ու քերականությունները նկարագրում են որեվէ բարբառի մենակ «միջինը»:

Երբ գրողը լեզվի երկու բառն իրար ա կպցնում ու մի իբր նոր բառ ա սարքում (օրինակ, արեվակեզ, ողջակիզված ևն), էտի ո՛չ նորություն ա (արմատ ստեղծելու տեսանկյունից), ոչ է՛լ մի դժվար բան ա: (Որ դժվար ըլներ, Հայաստանի ու Հայ Սփյուռքի սաղ գրագետները սրանով չէին զբաղվի):

Օրինակ, ինչքան էլ բնությանն ասես, որ ուրբաթ-շաբաթ օրերը հրաժարվի ձգողականության Նյուտոնի օրենքից, օքութ չի ըլնի:

Ուրեմն, լեզուն մարդկային որեվէ ծրագրով կառավարելու կամ ուղղորդելու սաղ փորձերն էլ (համ էլ` մեր Լեզվի տեսչության ու Լեզվի բարձրագույն խորհրդի ու մեր լեզվաբանների ու մտավորականների փորձերը) անիմաստ են ու հենց սկզբից էլ դատապարտված են անհաջողության (տես ԼՔՀԼ [6], Ներածություն, էջ 187-202): Բա մեր լեզվաբանները խի՞ են փորձում կառավարեն մեր նույնիսկ անհատական լեզուները:

Մեր լեզվաբանները սրան ոչ մի պատասխան չեն տալի, ու չեն էլ կարա տան, որտեվ էտ չափանիշն իրո՛ք չունեն: Բայց մեր լեզվաբանները խի՞ ձեն չեն հանում, խի՞ չեն անհանգստանում, կամ խի՞ համաձայն չեն ասածներիս:

Ազնի՞վ են մեր լեզվաբանները:

(Շատ մարդ կա, ով հավատում ա, թե Մաշտոցից առաջ գիր` ունեցել ենք. բայց թե որ նույնիսկ ունեցել եք, էտի ոչ մի նշանակություն կամ արժեք չունի, որտեվ էտ գիրը ոչ մի ազդեցություն չի ունեցել ու չունի էլ մեր սաղ մշակույթի ու կյանքի վրա:

(Հին հույները, օրինակ, իրանց գիրը Մաշտոցից մոտ 1200 տարի (իսկ էսօրվանից` 2700 տարի) առաջ են ստեղծել (երկրորդ անգամ. տես [12], էջ 167 ու հետո) ու դրանով գրանցել են իրանց էպոսն ու հավատալիքներն ու իրանց ստեղծած վիթխարի մշակույթը, ինչի նշանակությունն էսօր է՛լ ա ահռելի, ու էն էլ` սա՛ղ աշխարհի համար:

(Հույների առաջին անգամ ստեղծած գիրը համարյա ոչ մի նշանակություն էլ չունի. իրանց համար է՛լ, մնացած աշխարհի համար է՛լ: Իսկ թե մեր նախամաշտոցյան գիր ունենալու հավատը մենակ մեզ մխիթարելու ու լոպազանալու համար ա, էտ վախտ խի՞ ենք «համեստություն» անում, որ: Էտ վախտ էկեք ասենք, որ Նոյից կամ նեանդերթալցուց առաջ էլ ենք գիր ու գրականություն ունեցել. հը՞:

(Պարսիկներն իրանց հավատալիքները գրանցել են մոտ 29 դար առաջ, իսկ իրանց էպոսը, Շահ Նամեն, մշակեց Ֆիրդուսին (Դաղիղիի սկսածը), բայց իրանց էպոսն էնքա՜ն վաղուց էր գրանցած, որ արաբներն էտի թարգմանել են (որ կրթվեն) 9-րդ դարում:

(Մենք մեր էպոսը գրանցել ենք ընդամենը մի 150 տարի առաջ):

(Էս տեսակ հնարավորություն չկա, չի էղել ու չի էլ ըլնի, որտեվ լեզու ասածն էնքա՜ն բարդ բան ա, որ մարդկային ծրագրով կառավարելի չի (տես ԼՔՀԼ [6], Ներածություն, էջ 187-202)):

(Էսի երեվի վաղուցվանից են ասում. տես օրինակ, [5]-ը, էջ 222. (տես համ էլ էս գրքի 203-րդ էջի Ղ. Աղայանի ասածները):

(Ըսենց են ասում, որ էրեվանցիների խոսվածքը հայհոյելու իրավունքն ունենան, որտեվ որ հանգարծ ասեն, թե էրեվանցիք խոսում են Էրեվանի բարբառով, էլ հնար չեն ունենա ասելու, թե Երեվանի բարբառը «զզվելի, գարշելի, փողոցային ժարգոն կամ խոսակցական լեզու է», որտեվ լեզվաբանությանը լավ է՛լ հայտնի ա, որ ոչ մի բարբառն էլ զզվելի չի (տես ԼՔՀԼ [6], Ներածություն, 141-րդ էջը)):

(Թե որ «չխոսակցական» կամ «չժողովրդական» լեզու կա էլ, էտի հենց գրական «լեզուները» (ավելի ճիշտ, ոճերն) են: Գրական «լեզու» կոչածը հե՛նց ժարգոն ա, որ կա, որտեվ ունի ժարգոնի բոլո՜ր-բոլո՜ր հատկությունները:

(Ու մեր էս «գրական լեզու» ասածը հենց չխոսակցական ա, ու համ էլ` հենց չժողովրդական, որտեվ ժողովուրդը սրանով չի խոսում:

(Ու նույնիսկ մեր լեզվաբաններն ու գրական ոճերի կողմնակիցներն էլ չեն կարում էս գրականով խոսան, խոսան միշտ ու առանց լարվելու, որտեվ ո՞վ կարա Դերենիկ Դեմիրճյանի կամ Ավետիք Իսահակյանի կամ Ակսել Բակունցի արձակի ոճով անընդհատ խոսա:

(Էսի չէին կարա հենց իրանք է՛լ, Դերենիկ Դեմիրճյանը, Ակսել Բակունցն ու Ավետիք Իսահակյանը, որտեվ նորմալ մարդ էին, ոչ թե ձեվամոլ):

Էսօրվա հայերենի սաղ կրողներն էլ հայերեն գիդեն, որտեվ հայ են:

Էսի էլ ա անվիճելի:

Տվյալ բարբառի գերազանց իմացողը` էտ բարբառով գերազանց պատմել կարացողն ա. օրինակ, Աբովյանը, Պռոշյանը, Թումանյանը, Վրթ. Փափազյանը, Դ. Դեմիրճյանը, ու սաղ է՛ն ասացողները, ումից գրի են առե մեր էպոսն ու հեքիաթները, ու մեկ էլ մի քանի հոգի:

Հնարավոր ա, որ հայը տառաճանանչ էլ չըլնի, բայց հայերենը գերազանց իմանա. օրինակ, Թումանյանի հերոսներից՝ լրիվ անգրագետ Նեսոն կամ մեր ասացողների մի մասը:

Գրական ոճերն իսկական հայերենից շատ են շեղված, ու շատ անգամ համարյա հայերեն չեն, ժարգո՛ն են:

Սրա համար էլ` գրական ինչ-որ մի ոճի իմացությունը, կամ «ճոխ» բառապաշարը, հեչ էլ հայերենի գերազանց իմացության նշան չի:

Հայերենի իմացությունը ոչ մի կապ չունի բառապաշարի ու ուղղագրական կամ կետադրական կանոնների իմացության հետ:

Հայաստանի սաղ դպրոցներում ու հայերենի սաղ քննություններին հա է՛լ ստուգում են գրական տգեղ ու անընդունելի շտամպի, ուղղագրական ու կետադրական կանոնների ու մեկ էլ բառապաշարի իմացությունը. իսկ սրանք, ըստ էության, առընչություն չունեն հայերենի իմացության հետ:

1.2 ԼԵԶՈՒՆ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Ա

Մերոնք շատ անգամ մոռանում են մի պարզ բան: Մոռանում են, թե լեզուն, մարդկայի՛ն լեզուն, ինչի համար ա: Սրա համար էլ նորից եմ ասում.

Լեզուն մարդուն տված ա, որ մարդը խոսա մարդկանց հետ, ու մարդիկ էլ իրան լսեն ու իրա ասածները հասկանան ու իրա՛ հետ խոսեն, ու իրա ասածները հիշեն, ու հետո էլ, իրանց ուզած վախտը, էտ հիշածները նորից ասեն ու հլը մի բան էլ ավել:

Համ էլ, լեզուն է՛ն բանի համար ա, որ մարդը կարենա լեզվով մտածի, որտեղ լեզվով, բառերով մտածելը շատ ու շատ ավելի հեշտ ու բեղուն ա, քան թե կենդանիների պես պատկերներով «մտածելը»:

Պարզ ա համ էլ, որ մարդն ինչքան հեշտ խոսա ու ինչքան հեշտ մտածի, էնքան ավելի լավ:

Բայց մեր մտավորականների մեծագույն մասը, մանավանդ թունդ «հայրենասերները», էս վերի ասածներիս ընդամենը մի պահանջ են ավելացնում, ու էս սաղ ասածս ուղղակի հարամում են: Սրանք պահանջում են, որ սաղ հայերը ոչ թե ուղղակի խոսան, այլ խոսան «ընտիր հայերենով», լսեն էս «ընտիր հայերենով», հիշեն էս «ընտիր հայերենով», հետո նորից խոսան էս «ընտիր հայերենով» ևն, ևն:

Էս մի հատիկ պահանջը լրիվ ոչնչացնում ա խոսալու հենց գաղափարը, որտեվ մեր նույնիսկ հզոր գրողները, ոնց որ արդեն ասել եմ, երբեք էլ «ընտիր հայերենով» չեն խոսացե, ու չէին էլ կարա: Նորմալ մարդը խոսում ա, որ իրա ասածը հասկանան, ոչ թե իրա խոսացածով հիանան ու ասեն. «Տե՛ս է՜, էս ի՜նչ սքանչելի ու «ընտիր հայերենով» ա խոսում»:

Ես Մարիամ անունով մի չորրորդ դասարանցի օժտված հարեվան ունեմ: Մարիամը հայ ա ու շատ լավ էլ հայերեն գիդի, ու տանն ու փողոցում խաղալուց հեշտ ու հանգիստ խոսում ա:

Բայց էս խեղճ էրեխեն դպրոցում ուղղակի տանջվում ա, որտեվ հենց որ փորձում ա իրա մայրենի հայերեն լեզվով մի բան ասի, դասատուները սրան «տեռորի են ենթարկում», այսինքը, պահանջում են, որ «ընտիր հայերենով» խոսա, ընե՛նց խոսա, ինչով համարյա ոչ մի հայ չի խոսում:

Այսինքը, դասատուները պահանջում են, որ Մարիամը հայերեն չխոսա:

Ու էս Մարիամը, որ շատ ընդունակ աղջիկ ա, չի կարում լավ սովորի, որտեվ սրան չեն թողում, որ իրա մայրենի լեզվով խոսա:

Մերոնք չեն ուզում, որ ուղղակի ֆիզիկա, կամ մաթեմատիկա, կամ քիմիա, կամ կենսաբանություն, կամ աշխարագրություն սովորացնեն: Մերոնք ուզում են էս ֆիզիկան սովորացնեն «ընտիր հայերենով», էս մաթեմատիկան սովորացնեն «ընտիր հայերենով», էս քիմիան սովորացնեն «ընտիր հայերենով», էս կենսաբանությունն ու աշխարհագրությունը սովորացնեն «ընտիր հայերենով» ևն:

Ու ջհանդամը գյոռը, որ էրեխեքը ո՛չ էս ֆիզիկա-միզիկան են սովորում, ոչ է՛լ իրանց ուզած «ընտիր հայերենը», ու չեն սովորում, մեծ մասով, հենց էս «ընտիր հայերենի» պահանջի համար: Բա հայ ըլնես, ու չիմանա՞ս, թե հայերենն ի՛նչ ա: Բա չհասկանա՞ս, որ հայերենը հենց է՛ն լեզուն ա, ինչով որ հենց հայե՛րն են խոսում:

1.3 ԱԲՈՎՅԱՆԸ ԳՈՆԵ ՄԻ ՀԵՏԵՎՈՐԴ ՉՊՏԻ՞ ՈՒՆԵՆԱ

Էս գիրքը գիտա-գեղարվեստական ա, կամ գեղարվեստա-գիտական, ոնց որ իմ գրքերը առհասարակ (մեկը` քիչ, մյուսը` շատ), որ հա էլ՝ թե՛ սիստեմավոր գիտելիքի մաս ունեն, ու հա է՛լ, գոնե մի քիչ, գիտությունից է՛լ են խոսում, չնայած դրանց սաղի շարադրանքն էլ ահագին գեղարվեստական ա:

Էսի երեվի ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնմանի ազդեցությունն ա, ով 1950-ականներին ֆիզիկան շարադրեց ազատ գեղարվեստական ոճով [30], ու մեկ էլ` իմ հիմնական մասնագիտության ազդեցությունն ա, այսինքը` ֆիզիկայինը, ինչով զբաղվում եմ արդեն 48 տարի:

Սրա պատճառը մի քիչ էլ է՛ն բանն ա, որ լեզվաբանության հետեվից ընգա արդեն պրոֆեսիոնալ թարգման ու բանաստեղծ ու արձակագիր դառնալուց հետո: Բայց մենակ Ֆեյնմանի՛ օրինակն էր, ինչն ընձի տվեց ձեվի, ոճի ու բովանդակության ընտրության է՛ն ազատությունը, ինչով պատմում եմ իմ մտքերն ու, առհասարակ, ամեն ինչը:

(Ազատասիրությունը, առհասարակ, իմ բնավորության մեջն ա ու իմ էությունն ա: Սրա համար էլ ոչ մի պաշտոնում չկարացի աշխատեմ, որտեվ ինչ պաշտոն էլ ունեցար, պետ է՛լ կունենաս, ու էս պետիդ պտի անծպտուն ենթարկվես, իսկ ես էսի չեմ կարա. էրկու օր կհամբերեմ, երրորդ օրը էրեսին կասեմ, թե ինչ եմ մտածում (համ էլ իրա՛ մասին): Ու երեվի էսի ա պատճառը, որ սաղ կյանքս մնացի համալսարանի դասախոս (որդե ոչ մի պետ համարյա չունեմ)):

Արդեն 20-22 տարի ա, ինչ ի՛մ գործերը, թարգմանություն ըլնի, թե սեփական գրվածք (այսինքը, է՛ն գործերս, որ պատվերով ու փողի համար չեմ անում, անում եմ «հոգու համար»), գրում եմ Արարատյան բարբառի Էրեվանի խոսվածքով սարքած իմ գրական ոճով: Ու համարյա սաղ էլ ասում են, թե արածս հիմարություն ա, ու ոչ մեկին պետք չի ու, առհասարակ, անթույլատրելի ա:

Բայց էս նույն մարդիկ ասում են, թե Աբովյանն ու Թումանյանը հանճարեղ են (իրոք է՛լ հանճարեղ են): Բայց ախր Աբովյանը 170 տարի առաջ հենց է՛ն նույն բանն էր անում, ինչ որ ես` էսօր, իսկ Թումանյանն աշխատում էր` հետեվի Աբովյանին, ինչքան կարում էր, ու ինչքան թույլ էին տալի էն օրերի «ուսյալ» խմբագիրներն ու է՛ն մարդիկ, ումից որ կախված էր հրատարակչական գործը:

Սրանցից Աբովյանին, երկինք են հասցնում է՛ն բանի համար, որ ինքն իրա էն բարդագույն օրերին, աննախադեպ քաջությունով, դեմ հելավ է՛ն անսասան պահպանողականներին, ովքեր պնդում էին, թե սաղ հայերն էլ պտի գրեն (ու նույնիսկ խոսան – sic!) մեռած գրականով` գրաբարով:

Իսկ Թումանյանի մասին ներողամտությունով ասում են, թե իբր թե ինքը գրում էր Լոռու բարբառով (ինչը սխալ ա. Թումանյանը գրել ա Էրեվանի խոսվածքով, որտեվ Թումանյանն էնքան միամիտ չէր, որ չիմանար, որ ինքը Աբովյանի գործի շարունակողն ա, իսկ Աբովյանը գրել ա Էրեվանի՛ խոսվածքով, ոչ թե Քանաքեռի):

Ու ահավոր զարմանալի ա, որ հետագա սաղ հայ գրողներին էլ (չհաշված մեկ-էրկսին), համարում են Աբովյանի հետեվորդները, չնայած սրանք Աբովյանի հետեվորդները չեն: Սրանք է՛ն ուղղության հետեվորդներն են, ինչը հաստատել էր Մոսկվայի հայկական «Հյուսիսափայլ» ամսագիրը, Ստեփանոս նազարյան(ց)ի ու Միքայել Նալբանդյան(ց)ի «թեթեվ ձեռով»: («Հյուսիսափայլի» հետեվորդներին ասում եմ` հյուսիսյաններ):

էս երեվույթը հա՛մ զարմանալի ա, հա՛մ ապշելու, որտեվ էս վեջի 90 տարին համարյա ոչ մեկն էսի չի նկատե կամ սրանից համարյա չի խոսացե, ու հիմի սաղ էլ համարում են, թե էսի 100 տոկոսանոց ճշմարտություն ա: Բայց ամեն մարդ էլ կարա տենա, որ Աբովյանի արձակի ու պոեզիայի լեզվի ու, օրինակ, 1910-1930 թվերի հայ գրողների, օրինակ, Իսահակյանի ու Չարենցի (ու նույնիսկ Պ. Պռոշյանի ու Վրթ. Փափազյանի) արձակի լեզվի տարբերությունը վիթխարի ա:

Բայց հենց որ Աբովյանի ձեվով մի բան են գրում, այսինքը, գրում են հենց ժողովրդի՛ խոսքի ձեվով, հայ «տեսաբանները» հայտարարում են, թե էտի անթույլատրելի ժարգոն ա, ինչը յանի «խարխլում ա մեր դարավոր սա՛ղ մշակույթի հիմքերը»:

Սրա համար էլ այ ըսենց մի հարց եմ տալի մեր էտ տեսաբաններին ու դրանց կողմնակիցներին:

***

Լա՜վ, դուք ասում եք, թե Թումանյանն է՛լ, Աբովյանն է՛լ հանճարեղ են (էլի՛ եմ ասում, իրոք է՛լ, հանճարեղ են): Բայց էտ վախտ խի՞ եք զարմանում, որ էտ հանճարեղ գրողները հետեվորդ ունեն, ընդամենը մի հետեվորդ: Ձեր կարծիքով Թումանյանն ու Աբովյանը ոչ մի հետեվորդ չպտի ունենայի՞ն, կամ արժան չե՞ն հետեվորդ ունենալուն:

Իմ էս գիրքն ու իմ էս վերջի 20 տարվա արածը Աբովյանի հուսահատ ու հեղափոխական (ու Թումանյանի բավական վեհերոտ) փորձի շարունակությունն ա: Ու ես էնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե արածս վռազ կընդունվի, ու սաղ էլ վռազ «կլուսավորվեն» ու կհետեվեն ընձի:

Հակառակը: Ես համարյա համոզված եմ, որ համարյա սաղ է՛լ կասեն, որ իմ արածը մի անընդունելի հիմարություն ա, ու ոչ մի բան էլ չի փոխվի, ու մեր գրական ոճերի ընթացքն էլի՛ ու էլի՛ սխալ կըլնի: Բայց ես գոնե անկեղծ եմ ու հավատում եմ, որ ճիշտ բան եմ անում, ու կյանքիս էս վերջի 20-22 տարին արդեն նվիրել եմ իմ էս համարյա անհույս գործին:

1.4 ԷՐԵՎԱՆԻ ԲԱՐԲԱՌԸ ԺԱՐԳՈՆ ՉԻ

Աբովյանն ու Թումանյանն ուզում էին, որ ժողովրդի համար հենց ժողովրդի՛ լեզվով գրեն: Ու Աբովյանը ժողովրդի լեզվով գրեց իրա վեպերն ու ոտանավորները, որ մեր մյուս գրողներն էլ աչք տան իրան ու իրա՛ պես գրեն, որ վերջը հայերն է՛լ կարգին գրականություն ունենան, ունենան գերմանացիների՛, իտալացիների՛, իսպանացիների՛, ֆրանսիացիների՛, անգլիացիների՛, ռուսների՛ ու առաջավոր մյուս ազգերի գրականության պես գրականություն:

Էսի համ էլ ի՛մ դարդն ա:

Աբովյանին ու Թումանյանին չլսեցին: Մեր հետագա գրողներն Աբովյանի արածը ծռմռին, ու սրա համար էլ մեր էսօրվա գրականությունը հեչ համեմատելի չի ասածս ժողովուրդների ստեղծածի հետ:

Էսի ընձի հեչ դուր չի գալի, ու սիրտս ցավում ա, որ մեր գրականությունն էսքան խեղճ ա: Ու մեր գրականությունն իրո՛ք ա խեղճ, որտեվ գրվում ա կեղծ, արհեստական ու մեռած մի ոճով, ինչին ասում են` գրական «լեզու», չնայած էսի լեզվի (կենդանի՛ լեզվի), կարեվորագույն հատկություններից շատը չունի: Սրա մեջը կենդանի լեզվի անալոգիայի ու ֆլուկտուացիաների մեխանիզմներն ու նվազագույն ճիգի օրենքը լրիվ չեն գործում, ու հենց սրա համար էլ իսկական լեզու չի: Էսի անհատական ոճերի ու գրելաձեվերի մի կույտ, մի հավաքածու ա:

Ըստ էության, մեր գրական «լեզուն» իրո՛ք որ մի իսկական ժարգոն ա, որտեվ ունի ժարգոնի (օրինակ, գողական ժարգոնի) սա՛ղ հատկությունները: Մեր ժողովուրդը գրականով չի խոսում, թե որ «գրական իրավիճակում» չի (ճիշտ` ոնց որ գողերը), ու (էլի՛ եմ ասում) էս սաղ աշխարհում չկա գոնե մի փոքրիկ գյուղ, ինչը խոսի գրականով:

Ու նույնիսկ հենց իրանք, հենց գրականի «քրմերը» (այսինքը, հայոց լեզվի դասախոս-դասատուներն ու մեր լեզվաբաններն ու գրականագետները), հենց իրանք է՛լ են էս «լեզվով» խոսում մենակ գրական (հմմտ` «գողական») իրադրություններում, այսինքը, դասարաններում ու լսարաններում ու խորհրդարանում, միկրոֆոնով ու հեռացույցով ևն, իհարկե, ահավոր լարվելով ու կակազելով ու շատ անգամ էլ` սխալվելով:

Ու ամենաապշելու բանը գիդե՞ք ինչն ա: Էս նույն «քրմերը» պնդում են, թե հենց Արարատյան բարբառի Էրեվանի խոսվա՛ծքն ա ժարգոնը, ու էս «ժարգոնն» էլ համարում են գրական «լեզվի» աղավաղ ձեվը, չհասկանալով, որ բարբառը չի կարա ժարգոն ըլնի, չհասկանալով որ հնարավոր չի, որ սաղ ժողովուրդը (օրինակ, Արարատյան բարբառի սաղ կրողները), «ժարգոնիտ անի»: (Տես ԼՔՀԼ [6], Ibid):

Ըստ էության, էս «քրմերը» պնդում են, թե Էրեվանի բարբառ (խոսվածք) չկա: Բայց մի 100 տարի առաջ էտ բարբառը հաստա՛տ կար: Ուրեմը, սրանց ասելով, մի սիրուն առավոտ էրեվանցիները զարթնել են ու «ախմախավարի» սկսել են «ժարգոնիտ անելը», փոխանակ է՛լի խոսային «մաքուր ու չքնաղ գրական լեզվով»:

Բա էսի շշմելու մոլորություն չի՞, մանավանդ երբ էսի ասողը լեզվաբան ու հումանիտարիստ ա ու ինքն էլ` Հայաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ կամ ակադեմիկոս:

Վերլուծությունը ցույց ա տալի (տես համ էլ ասածս իմ առաջի գիրքը), որ մեր գրական «լեզուն» Էրեվանի խոսվածքից տարբերվում ա իրա մենակ է՛ն սխալներով (մանավանդ` շարահյուսական), որ մեր «ուսյալներն» են առանց գիտակցելու (նմանակելով, մեծ մասով, ռուսերենին ու համ էլ` օտար լեզուներին, ու մեկ-մեկ էլ` մեր գրաբարին), բերե ու լցրե մեր գրական «լեզուն»:

Առհասարակ, գրական ուզածդ «լեզուն», որ ազգինն էլ ըլնի, իրա հնարավորություններով կենդանի լեզվին չի հասնի:

Ուրեմը, «գրական լեզու» տերմինը իրո՛ք սխալ ա, ու սրա տեղը ճիշտ կըլնի, եթե ասվի «գրական ոճեր»: Ոճ-ի տեղն էլ ոճեր եմ ասում (հոգնակիով), որտեվ սրանք, էս ոճերը, համասեռ չեն ու սրանց թիվը շատ ա:

Գրական ոճերը մենակ է՛ն վախտ են հզոր ու կարեվոր, մենակ է՛ն վախտ մշակութային հզոր նշանակություն ունեն, երբ շատ-շատ են մոտ իրանց ծնող մայր բարբառին: Իսկ մեր էսօրվա գրական ոճերն էնքա՜ն են հեռու իրանց ծնող Արարատյան բարբառի սա՛ղ խոսվածքներից էլ, որ լրի՛վ են սխալ. ուրեմը, համ էլ կեղծ են:

Լեվ Տոլստոյն իզուր չի ասում, թե «գրական լեզվով ինչ ապուշություն ասես, որ չենք ասում, այնինչ, կենդանի, խոսակցական լեզուն չի թողում, որ հիմար բաներ ասենք»: Ու իզուր չի, որ Տոլստոյը մեծ մասամբ գրում ա «գյուղի լեզվով» (տես [27-28]-ը):

Ու էս կեղծ ոճերը մտնում են կինո ու թատրոն ու հեռացույց ու ռադիո, ու հենց սրանց կեղծության համար ա, որ էս ասածս բաները, աշխարհի սրանց լավագույն տեսակների համեմատ, հեչ մրցունակ չեն, ինչքան էլ որ մենք` ինքներս, գլուխ գովանք ու փառաբանենք մեր գրական ու ոչ գրական է՛ն գործերը, որ հիմնված են էս սխալ, արհեստական ու կեղծ գրական «լեզվի վրա»:

Հյուսիսյանները Աբովյանի արածը չհավանեցին ու «մոնտաժեցին» մի գրական «լեզու», ինչն էսօր, ակնհայտ, չի բավարարում (մեղմ ասած) հայերի մշակութային սաղ պահանջները:

Էս «լեզու» կոչվածը, իրոք, անհասկանալի ա հայերի մի զգալի մասին, մանավանդ արեվմտահայերենով խոսող Սփյուռքի հայերին, ովքեր սխալմամբ կարծում են, թե իրանց (արեվելահայերի գրվածքների) չհասկանալու պատճառն արեվելյան հայերենի ուղղագրությունն ա:

Արեվելահայերի էլ է՛ն մասը, ինչը չի հասկանում էս ոճերը, ամանչում ա ու չի ասում, որ չի հասկանում, որ մարդիկ չմտածեն, թե իրանք անգրագետ են:

Համենայն դեպս, պարզ ա, որ հայերի մի զգալի մասը (շատ մեծ մասը), չի կարում էտ ոճերը կիրառի, կամ ահավոր դժվար ա կիրառում:

Այնինչ, մեր մտավորականները, համարյա լրիվ, ասում են, թե էս գրական «լեզուն» լավն ա ու լրիվ բավարար ա:

Բայց ո՞վ, ո՞նց, որտեղ ու ե՞րբ ա ապացուցե, որ էս «լեզուն» (այսինքը, մեր էս ոճերը) լավն ա ու լրիվ ա բավարար: Ո՞վ ա ապացուցե, որ Աբովյանն ու Թումանյանը սխալ էին, կամ էլի՛ են սխալ:

Ո՛չ մեկը, ո՛չ մի ձեվ, ո՛չ մի տեղ ու ո՛չ մի անգամ:

Ու խի՞ են զարմանում, որ Աբովյանի ու Թումանյանի միակ հետեվորդը Աբովյանից ու Թումանյանից մի փոքրի՜կ-փոքրի՜կ քայլ ավել ա արե: Այսինքը, քոռ-քոռ չի կրկնե կամ նմանակե իրանց. ինքնուրույն ա, ու իրա գրական ոճը հիմնել ա Էրեվանի բարբառի էսօրվա՛ վիճակի վրա, ու մի քանի բարբառային բառ էլ իրանցից ավել ա գործածե. (խի՞, սաղ-ը, էթամ ևն. մի քանի բառ, որ իրանք չեն գործածե, կամ քիչ են գործածե): Ու խի՞ են զարմանում, որ էս հետեվորդը լրիվ ու սիստեմով ա գործածե բարբառը, այսինքը, իրա արածը կիսատ-պռատ չի:

Ես բարբառով չեմ գրե, ես գրել եմ գրական «լեզվով», բայց ի՛մ գրական «լեզվով», ու մենակ ժամանա՛կը ցույց կտա, թե էսի կընդունվի, թե չէ: Ու թե էսի չընդունվի է՛լ, էլի՛ չի նշանակի, որ էսի սխալ ա: Էտի մենակ կնշանակի, որ մեր հետամնացությո՛ւնն ա անհաղթահարելի:

Իմիջիայլոց, Աբովյանն ու Թումանյանն էլ գրական «լեզվով» չեն գրե, էրկուսն էլ գրել են իրանց է՛ն գրական «լեզուներով», որ սարքել էին Էրեվանի բարբառի վրա:

Աբովյանն իրա գործերի մեջ Էրեվանի բարբառին շատ ու շատ տեղ էր տվե, իսկ Թումանյանը` շատ ավելի քիչ: Սրա հակառակն ասողները կամ սո՛ւտ են ասում, կամ է՛լ չեն հասկանում գրական «լեզվի» ու բարբառի տարբերությունը:

Էս խոսակցությունը շատ ա երկար, ու սրա մի մասը կա իմ վերը ասած գործերի գրքերի մեջ, ու իմ էս գրքի մեջ է՛լ եմ էսի շարունակում:

Իմ էս գիրքը, մեծ մասամբ, ջահելների՛ համար ա, ովքեր նոր բաներն արագ են ընկալում ու ընդունում, որտեվ ջահելի մտածողությունը քարացած չի: Ու իհարկե, էս գիրքը համ էլ է՛ն հասուն ու տարեց մարդկանց համար ա, ում մտածողությունն էլ հլը չի քարացե, ու ովքեր լավ գիդեն, որ աշխարհում մեկ-մեկ նոր բան է՛լ ա ծնվում:

Ուրեմը, էս գիրքը առաջի հերթին համ էլ հենց ֆիզիկոսների, մաթեմատիկոսների ու սաղ բնագետների համար ա, ովքեր ամեն օր են առընչվում գիտության նորություններին ու լա՛վ են ծանոթ ստեղծելու մեթոդներին:

***

Ես իմ գրական ու լեզվաբանական աշխատանքն սկսել եմ 37 տարեկանից, ու երբ 41 տարեկան էի, պատահական տեսա, որ կարում եմ ոտանավոր գրեմ, ընդ որում, լավը: Հետո զարմացած գլխի ընգա, որ գեղարվեստական ստեղծագործության սկզբունքները նման են ֆիզիկայի ու մաթեմատիկայի ստեղծագործական սկզբունքներին:

Ամեն մի ոտանավորի գրելը, կամ ամեն մի թարգմանությունը ոնց որ ֆիզիկայի կամ մաթեմատիկայի մի խնդիր ըլներ, ինչը պտի տեղը տեղին լուծվեր, լուծվեր փորձ ու սխալի մեթոդով, արածդ անընդհատ համեմատելով առաջվա արած է՛ն գերազանց գործերի հետ, որ քիչ թե շատ նման են արվողին:

Իհարկե, գիտության ու գրականության էս ասածս մեթոդների տարբերությո՛ւնն էլ ա վիթխարի, ու երեվի անհնար ա, որ էս մեթոդները կամ ասածս տարբերությունը հստակ ձեվակերպվեն: Ասածս ես զգում եմ մենակ իմ գեղարվեստական ինտուիցիայով, ինչը մշակվել ա սեփական աշխատանքի երկար փորձով:

Մի բանը հաստատ ա, էս գործն էնքան վիթխարի բավականություն ու ուրախություն ա տալի, որ ոչ մի փողով չես առնի: Իհարկե, լավ կըլներ, որ մի քիչ էլ ուրիշնե՛րը տենային ու մի քիչ էլ գովային, թե իրոք լավ ու կարեվոր գործ ես արե, ու էսի մի քիչ էլ փող բերեր, բայց երեվի ամեն էրնեկ մի տեղ չի ըլնում: Իսկ ես ահագին կարեվոր գործ` իրո՛ք եմ արե:

1.5 ԱՆԲԱԽՏ ԵՆՔ, ՈՐՏԵՎ ՔԻ՞Չ ԵՆՔ

Անգլիացի Ռադյարդ Քիփլինգն ասում ա, թե. «Մամբո-Ջամբո ցեղի բնիկները նույն երգն ասելու 169 ձեվ ունեն, ու դրանք սաղ է՛լ ճիշտ են»: (Որ մեր «ուսյալներն» էսի իմանան, իրանց սովորական գլուխգովանությունով կասեն, թե հայերն էս ձեվերից ավելի շատ ունեն, քան 169-ն ա): Ես է՛լ եմ համոզված, որ կա «գրական «լեզու» սարքելու 169 ճիշտ ձեվ»:

Բայց համ էլ համոզված եմ, որ մենք ընտրել ենք հենց էն մեն-միակ սխալ ձեվը, 170-րդը, ինչն արհեստական ա, ու լրիվ ա կեղծ, ու սրա համար էլ` սրա պտուղների մեծագույն մասը մեռած ա ու ամուլ: Էս անպտուղ ու վնասակար ձեվը, ոնց որ արդեն ասել եմ, օտար լեզուները (մեկ-մեկ էլ` մեր լեզվի մեռած վիճակը` գրաբարը) նմանակելու ձեվն ա:

Էս կեղծ ձեվով մենակ կեղծ գրականություն կստեղծվի, իսկ կեղծ գրականությունը ոչ բանի՛ ա պետք, ոչ կհարգվի՛, ոչ է՛լ կընդունվի՛ ու կսիրվի՛:

Բա մտածելու բան չի՞, որ Րաֆֆու գործերն աշխարհում ճանաչված չեն: Ախր էտ գործերը վաղուց են թարգմանած Սովետի ու Արեվմուտքի ժողովուրդների կարեվոր լեզուներով: Էտ ո՞նց ա, որ անգլիացի Ռ. Լ. Ստիվենսոնի Գանձերի կղզին ու Սեվ նետը (որ գրվել են համարյա նույն օրերին, ինչ որ Րաֆֆու գործերը), ճանանչում ու սիրում են սաղ աշխարհում, իսկ Րաֆֆունը` չէ՛: Կապիտալիստի համար մեկ չի՞, թե ինչ գիրք արտադրի, որ շատ փող աշխատի:

Կարող ա ասեն, թե Անգլիան խոշոր երկիր ա, թե իրա հնարավորությունները վիթխարի են ևն, ևն: Բայց ախր Նորվեգիան չափերով է՛լ, բնակչությունով է՛լ, համարյա Հայաստանի չափ ա, ու աշխարհին տվել ա Էդվարդ Գրիգի ու Կնուտ Համսունի ու Ֆրիտյոֆ Նանսենի պես բավական շատ մարդ, ում սաղ աշխարհը գիդի ու գնահատում է՛լ ա:

Մերոնք, հաստատ, էլի կառարկեն ու կասեն, թե Նորվեգիայի հարցն ուրիշ ա, թե Նորվեգիան շրջապատած ա քաղաքակիրթ երկրներով, ևն: Բայց ախր մի վախտ Հայաստանն է՛լ էր շրջապատած քաղաքակիրթ Բյուզանդիայով ու Իրանով ու հետո է՛լ` շատ բարձր մշակույթի տեր Արաբական Խալիֆաթով (հենց արաբները սկսեցին եվրոպական Վերածնունդը ու կրթեցին եվրոպացիներին):

Բացի էսի, Հին Աթենքն ընդամենը մի գավառական քաղաքի չափ բնակչություն ուներ, ամենաշատը` մի 100-200 հազար մարդ, իսկ քաղաքացի` մի 30 հազար:

Ու Հին Աթենքը ու մեկ էլ մի քանի հունական փոքրիկ քաղաքը (Նորը` չէ՛, Նոր Աթենքն ու էսօրվա Հունաստանը մեր պես խեղճ ու կրակ են), աշխարհին տվել ա` տեսական մաթեմատիկան, բնափիլիսոփայությունը (ֆիզիկան ու կենսաբանությունը), ողբերգությունն ու կոմեդիան, թատրոնը, հունական քանդակն ու նկարչությունը, ու ամենակարեվորը` դեմոկրատիան ևն:

Հին Աթենքն ու մեկ էլ էտ մի քանի հունական փոքրիկ քաղաքը աշխարհին տվել են` Սոլոն, Սոկրատես, Պլատոն, Պերիկլես, Պյութագորաս, Էսքիլես, Սոփոկլես, Էվրիպիդես, Հերոդոտոս, Էվկլիդես, Արքիմեդ, Թուկիդիդես, Ստրաբոն, Արիստոփանես, Քսենոփոն, Արիստոտել, Փիդիաս ևն, ևն, ևն:

Ուրեմը, հարցը երկրի փոքրությունը կամ շրջապատը չի: Հարցը հենց իրա՛նք, հենց ստեղծողնե՛րն են, հարցը հենց ստեղծագործություննե՛րն են. ու մեկ էլ` է՛ն բարոյա-էթիկական նորմերն ու է՛ն տրադիցիաները, որ ծագում են էս նորմերից:

(Սրանց, էս նորմերին ու տրադիցիաներին, մերոնք ասում են ազգային արժեք ու ավանդույթ, բայց խաբար է՛լ չեն, թե սրանք ի՛նչ տեսակ պտի ըլնեն, որ կուշտ ու արժանապատիվ ապրենք, որ կարեվոր արժեք ստեղծենք):

Ու հաստատ ա, որ առնվազը մեր նոր հայ գրականությունը, կինոն ու թատրոնը (էս վերջինները նո՛ր են ու նո՛ր) ուղղակի համեմատելի չեն, ո՛չ Հին Հույների, ոչ է՛լ էսօրվա առաջավոր մշակույթների ստեղծած էս բաների հետ:

Գրական ոճերի (կամ «լեզվի») տեսանկյունից` Քիփլինգի ասած 169 ձեվի սաղի՛ հիմքն էլ մենակ մի մայր բարբառ ա: Մեր գրական «լեզվի» հիմքը, տեր-տիրականը, մարգարեն ու աստվածը, հսկողն ու պահակն ու գերագույն դատավորը պտի ըլնի Արարատյան բարբառը, ավելի ճիշտ, սրա ամենազորավոր խոսվածքը, ինչն էսօր Էրեվանի բարբառն ա:

Ափսոս, որ ըսենց չի, ու հենց էսի՛ ա մեր մշակութային ցավերի մեծ մասի պատճառը:

Մեր էսօրվա գրական ոճերի աստվածն ու դատավորն ու տեր-տիրականը ռուսերենի ու անգլերենի ոճերն են (շատ անգամ նույնիսկ մեր գրաբարը չի), որտեվ մեր «գրագետները» մեր ժողովրդին համոզել են, թե Էրեվանի մեր էսօրվա բարբառը մի «գռեհիկ, կոշտ ու կոպիտ, անշնորհք ու անթույլատրեի ժարգոն ա»:

1.6 ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂ ՌՈՒՄԲԸ

Երեվի անհավատալի թվա, բայց հայ գրականությունը սխալ ճամփով տանելու «դանդաղ գործող ռումբը» հենց ի՛նքը, հենց Աբովյա՛նն ա լարե: Խոսքս է՛ն ռումբի մասին ա, ինչը հետո պայթացրեց Աբովյանի գրելու սաղ սիստեմը, այսինքը, մեր նոր աշխարհիկ գրական «լեզվով» գրելու միակ ճիշտ սիստեմը:

Աբովյանը Արարատյան բարբառի կենդանի օժանդակ բայի (եմ բայի) անցյալ ձեվերի տեղը գրել ա սրա գրաբարյան ձեվերը: Այսինքը, փոխանակ գրի` ասում ի (= ասում էի), ասում իր (= ասում էիր), գրել ա` ասում էի, ասում էիր, (ու երրորդ` ասում էր ձեվը, որ Արարատյան բարբառի մեջ հին օրերից մինչեվ իրա օրերը չէր փոխվե, ու հմի է՛լ ա նույնը): ???

Չգիդես խի, Աբովյանին երեվի թվացել ա, թե բարբառի (առաջի) ձեվերը բարեհունչ ու սիրուն չեն: Համ էլ էն երրորդ` չփոխված ձեվը, ասում էր-ը, երեվի ոնց որ մի տեսակ «հուշեր» կամ «ստիպեր», որ առաջի էրկուսն է՛լ սրա պես ըլնեն: Բայց էս բանը սխալ էր, ու իրա սիստեմի համար էսի ճակատագրակա՛ն սխալ էր:

Բացի էս ֆունդամենտալ ու ճակատագրական ընտրությունը, Աբովյանը (երեվի պատահական կամ իրա հին խասյաթի իներցիայով), շատ քիչ, բայց մեկ-մեկ գրում ա` ասում է, փոխանակ իրա սովորական ձեվով գրի` ասում ա:

Էս մի քանի պատահական «սխալն» ճակատագրական էղավ, որտեվ էսի ոնց որ «համոզեր» սաղին, թե ասում ի, ասում իր ձեվերն իրա՛նք են հենց սխալ կամ պատահական:

Ու համ էլ, բացի էս էրկու «մանր», բայց ճակատագրական նահանջը (Արարատյան բարբառից), Աբովյանն իրա Վերք Հայաստանիի մեջ բավական շատ գրաբարյան բառային ու դարձվածքային արխայիզմ ունի:

Ինչ որ ա, Աբովյանի էս մի քանի ճակատագրական շեղմունքը իրոք քանդեց իրա գրելու սաղ սիստեմը: Հյուսիսյաններն էս շեղմունքներով ահավոր ոգեվորվեցին (որտեվ «գործ էր բացվե»: Իմիջիայլոց, Ստեփանոս Նազարյանը Աբովյանի դասընկերն ա էղե, ու ինքն է՛լ ա Աբովյանի հետ համարյա նույն տարիներին (մի թեթեվ ուշ) Դորպատում սովորե): Ուրեմը, հյուսիսյանները ոգեվորվեցին ու անցան Աբովյանի գրելու լեզուն «ուղղելուն» (այսինքը, ծռելուն):

Համարյա համոզված եմ, որ եթե Աբովյանը Արարատյան կենդանի բարբառի քերականությունից (ձեվաբանությունից ու շարահյուսությունից) ու բառապաշարից չշեղվեր, հյուսիսյանների մտքով հազիվ թե անցներ, թե Աբովյանի սիստեմը «թերություն» ունի, ու մենք էլ էսօր մեր էս գրական մեռած ոճերի տեղը մի կենդանի ու հզոր գրական լեզու կունենայինք (արդեն առանց չակերտների լեզու):

Չունեցանք ու չունե՛նք:

Չենք էլ ունենա՞:

Որ Աբովյանը կարար ըսենց պատահական ու անգիտակից «սխալներ» աներ, սեփական փորձիցս գիդեմ, որտեվ երբ ի՛նքս էի (Էրեվանի բարբառով) իմ գրական ոճը սարքում, իմ գրածի մեջն ըսենց բան շատ էր ըլնում: Էտ պրոցեսը տեվել ա 20-22 տարի, ու շատ-շատ էլ «ցավոտ» էր ու ջանջալ (մանավանդ սկզբից), ու հլը չի է՛լ պրծե:

Սկզբի տարիներին ընձի անընդհատ թվում էր, թե իմ էս «նորամուծությունները» անբարեհունչ են ու տգեղ, ու երեվի մի հարուր անգամ եմ դրանք ջնջե ու տեղներն էլի դրանց գրական համարժեքներն եմ դրե (է՛ն համարժեքները, որ էսօր աչքիս ու ականջիս անբարեհունչ ու տգեղ են):

Հետո նորից էի դրանք փոխում, բայց հետո էլի՛ հետ էի դառնում հներին, ու ըսենց անընդհատ: Ու ես էսօր է՛լ եմ մեկ-մեկ (անգիտակից կամ իներցիայով) գրական «մեռած» ձեվերը գործածում, այսինքը, իներցիայով հենց ի՛մ սկզբունքներին եմ հակառակ էթում: Իրոք որ, կաթի հետ մտածը հոգո՛ւ հետ ա դուս գալի:

Վերջը էկա հասա իմ է՛ն ոճին, ինչով որ էս գիրքս եմ գրե, ու անհամբեր սպասում եմ արածիս արդյունքին, հստակ իմանալով, որ էնքան էլ շատ ժամանակ չի մնացե ընձի, ու որ կարող ա` ոչ մի բան էլ երբեք չփոխվի ու արածս գործը ջուրն ընգնի:

(Էսի լրի՛վ ա հնարավոր: Հայերի էն վեճը, թե «ի՞նչ լեզվով պտի գրեն ու խոսան», ձգվում ա արդեն 1500 տարի: Բայց ախր մի քանի շատ խելոք մարդ կա, ով ասում ա, թե մեր քաղաքակրթությանը կարող ա մենակ մի քանի դար ա մնացե, էն էլ` թե որ բախտներս բերի):

1.7 ՄԵՐ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿԶԲՈՒՆՔ ՉՈՒՆԻ

Շեշտում եմ. ԵՍ ՈՉ ՄԻ ԸՆԵՆՑ ԲԱՆ ՉԵՄ ԱՐԵ, ՈՐ ԸՆՁՆԻՑ ԱՌԱՋՎԱ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐԱԾ ՉԸԼՆԵՆ, ՈՒ ԻՆՉԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱՐԲԱՌԻ ՄԵՋԸ ՉԸԼՆԻ: ԵՍ ՄԵՆԱԿ ՀԵՏԵՎԵԼ ԵՄ ՀԵՆՑ ԷՍ ԲԱՐԲԱՌԻ ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅԱՆԸ (ՀԱՄ ԷԼ` ՍՐԱ ԲԱՌԱՊԱՇԱՐԻՆ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻՇՏ), ՈՐՏԵՎ ԳՈՐԾԵԼ ԵՄ ԼԵԶՎԻ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԵՆՔՈՎ (ԼԳՕ-ով, տես էս գրքի 35, 119-121, 219-221 ու 239 էջերը), այսինքը, ԵՍ ՀԵՏԵՎԵԼ ԵՄ ԿԵՆԴԱՆԻ ԲԱՐԲԱՌԻՆ:

Բայց գիդեմ, էլի լիքը «լուրջ» մարդ կըլնի (երբ ասում եմ` «լիքը», քիչ եմ ասում, շա՜տ-շա՜տ կըլնի), ով կասի, թե ես անթույլատրելի բան եմ անում, կամ ցուցամոլ եմ, կամ խարխլում ու կործանում եմ մեր նախնիների ստեղծած փառահեղ մշակույթը:

Բայց էս «լուրջ» պարոնների ու տիկնանց սկզբունքը ո՞րն ա, ու սրանք ի՞նչ սկզբունքի են հետեվում: Ես հետեվում եմ Լեզվի Գլխավոր Օրենքին, ու ԼԳՕ-ն ա իմ սկզբունքը: Իսկ մեր «լուրջ ու հույժ ուսյալ» պարոններն ու տիկինները գրելու քիչ թե շատ օբյեկտիվ մի սկզբունք ունե՞ն:

Արդեն ասել եմ, որ չունե՛ն:

Հաստատ չունեն, որտեվ էս արդեն 7 տարի ա, ինչ մամուլով ու իմ գրքերի մեջ անընդհատ հարցնում եմ իրանց, որ թե ըսենց մի սկզբունք ունեն, լեզվական գոնե մի՛ սկզբունք, թո ասեն, բայց չեն ասում, որտեվ չունեն:

(Էս 7 տարի ա, ինչ մեր լեզվաբաններին ասում եմ, թե մենք նույն լեզվի համար էրկու իրար լրիվ հակասող, իրար ջնջող ու լրիվ անհամատեղ քերականություն ունենք, մեկը` Մանուկ Աբեղյանինը, մյուսը` հետաբեղյանականները (Արարատ Ղարիբյանի ու Գուրգեն Սեվակի հորինածն ու սրա ժառանգները, որ «կատարելագործել են» սրանց հետեվորդները, այսինքը, հասցրել են անհեթեթության [16-19]:

(Ու մեր էսօրվա քերականներն ասում են, թե էս էրկու քերականությունն էլ ճիշտ ա, ու երբ հարցնում եմ, թե ըսենց բանը ո՞նց կըլնի, իրանք ձեն ու ծպտուն չեն հանում:

(Համ էլ ասում եմ, որ էսի, հենց էս փաստը, ապացուցում ա, որ մեր էսօրվա քերականությունը գիտություն չի, որտեվ գիտությունը իրա ասածների ճիշտ ու սխալը որոշելու մի գիտական ու օբյեկտիվ չափանիշ` ա՛նպայման ա ունենում, ու էլի ձեն չեն հանում: Ա՛յ, էսի՛ ու ըսե՛նց են մեր լեզվաբանները):

Ուրեմը, իմ արածը ո՛չ կապրիզ ա, ոչ է՛լ պատահականություն: Մեր լեզվաբանները չեն հասկանում, որ լեզուն բնություն ա, բնության մի մասն ա, ունի իրա հատուկ օրենքները, ու էս օրենքներն է՛լ են բնության օրենք, ու սրանք մարդկային ոչ մի ծարագրի չե՛ն լսում ու չե՛ն ենթարկվում: Մեր լեզվաբանները ոչ միայն էսի չգիդեն, այլև չեն է՛լ կասկածում, որ ըսենց բան կա:

Ու մեր լեզվաբանները, միամիտ էրեխու պես, ուզում են, որ էտ նույն բնության մի մասի, այսինքը, լեզվի օրենքները, ենթարկվեն իրանց կամքին ու ծրագրերին:

Մաշտոցի կամ մեր լատինաբան հայրերի օրերին կարա՛յին ըսենց մի բանի հավատային, որտեվ էն օրերին էսօրվա գիտությունն ու փորձը չկար: Բայց էսօ՞ր: Մենք, ի՞նչ ա, ոչ մի անգամ չե՞նք հրաժարվելու էս էրազային ու մանկական ցանկությունից: Ու ախր խի՞, հանուն ինչի՞:

1.8 Ի՞ՆՉ ՊՏԻ ԱՐՎԻ

Բա մենք չե՞նք անելու էն հասարակ բանը, ինչն առաջարկում էր Աբովյանը: Իսկ Աբովյանն առաջարկում էր, որ Երեվանի բարբառը (իրա քերականությունով ու սաղ բառապաշարով) համարենք գրական, այսինքը, գրելո՛ւ լեզու: Էկեք մի րոպե պատկերացնենք, որ էս առաջարկն իրագործվել ա: Ի՞նչ կստացվի:

Կստացվի հետեվյալը:

Արարատյան բարբառի սաղ կրողներն էլ միանգամից կդառնան գրագետ, իսկ իրանք, գրական լեզվի էսօրվա «քրմերը», կդառնան անգրագետ: (Հետո՞ ինչ: Թո իրանք էլ մի քանի շաբաթ չարչարվեն ու սովորեն իրանց մայրենի լեզուն): Ու միանգամից հազար ու մի պրոբլեմ կլուծվի, կամ էլ` կվերանա:

Բայց էս «քրմերը» կյանքում չեն համաձայնի, որ սաղ էլ դառնան գրագետ: Ո՛չ մի անգամ չե՛ն համաձայնի: Ախր, թե որ համաձայնեն, էլ ոչ մի բանով ավել չեն ըլնի շարքային մարդուց:

(Իմիջիայլոց, թե որ Աբովյանի առաջարկը հանգարծ իրագործվեր, Արարատյան բարբառի ամեն մի կրողն էլ կդառնար գրական «լեզվի» բարձրակարգ գիտակ, ուրեմը, համ էլ հայերե՛ն լեզվի բարձրակարգ գիտակ, որտեվ սխալ կարծիք կա, թե հայերեն լեզուն մենակ գրական «լեզուն» ա:

(Ու էս անգամ էտ կրողները իրոք կըլնեին լեզվի իսկական պրոֆեսոր, ու համ էլ` լեզվի առաջնակարգ ու լրիվ ձրի դասատու` թե՛ իրարու համար, թե՛ էն էկվորների համար, ովքեր ուզում են հայերենը սովորեն):

1.9 Ո՞ՆՑ ԱՆԵՆՔ, ՈՐ ՄԵՐ ԳՐԱԿԱՆԸ ՄԵՌԱԾ ՉԸԼՆԻ

Մեր լեզվաբանները բնազդով զգում են, որ մեր գրական լեզուն «կենդանի չի», ու սրա ապացույցն է՛ն պահանջն ա, թե ինչ-որ բան պիտի արվի, որ մեր «գրական տեքստերը կենդանի լեզվով գրվեն»: Լեզվաբան Արտեմ Սարգսյանը (դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ-ի թղթ. անդամ) իր Մեր լեզուն, մեր խոսքը հեռացուցային հաղորդման ժամանակ (2011 թվի գարնանը) ընձի հարցրեց, թե «ի՞նչ պետք է արվի, որ մեր գրական լեզուն դառնա կենդանի»:

Պրն Սարգսյանն է՛լ, ուրիշներն է՛լ էս հարցը վերջերս շատ են տալի: Ուրեմը, էսի շատերին ա նահանգստացնում, ու շատերն են գլխի, որ մեր գրական ոճերի վիճակը հեչ լավ չի:

Ես էտ հաղորդման վախտը էս հարցին պատասխանեցի` կարդալով իմ էս գրքի ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ վերնագրի մի քանի թեզը, բայց չհասցրի լրիվ պատասխանեմ, որտեվ ռեժիսյորն ընդհատեց հաղորդումն ու ասեց, թե ժամանակն սպառվել ա: Հիմի՛ եմ պատասխանում, կարճ ու հստակ:

Թե ուզում եք, որ մեր գրական ոճերը կենդանի լինեն, ուղղակի պտի կենդանի լեզվով խոսաք ու կենդանի լեզվով գրեք, ուրիշ ոչ մի ձեվ սրա համար չկա: Թե նորից ու անընդհատ մեռած ու անկենդան ու կեղծ շտամպ եք գործածելու, ձեր ոճերն ու մտքերն է՛լ են մեռած ու անկենդան ու կեղծ ըլնելու:

1.10 ՉԵՄ ԱՍՈՒՄ, ԹԵ ԷԿԵՔ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԸ ԴԵՆ ՔՑԵՆՔ

Էս վերջի 20 տարին, գրաքննադատության վերանալուց հետո, հայկական հեռացույցով ու ռադիոյով ելույթ ունեցողներից շատերը, ու թերթերից մի քանիսը ավելի ու ավելի շատ են գործածում կենդանի խոսքը: Կան հայ գրողներ, ովքեր գրում են Էրեվանի բարբառով, կամ` համարյա էտ բարբառով:

Բայց էս ամենի ընթացքը տարերային ա, ու էտ ելույթներն ու գրվածքներն ավելի շուտ հիշեցնում են «լուսանկար», քան թե գեղարվեստական խոսք: Թվում ա, թե մեր լեզվաբաններն ու գեղարվեստի մասնագետները պտի ահավոր հետաքըրքրվեին էս երեվույթներով, բայց` չէ՛:

Սրանք ահավոր ջղայնանում ու թունդ հայհոյում են, թե «Երեվանի «ժարգոնը» հեղեղել ա ռադիոն, հեռացույցն ու մամուլը»: Էս մարդիկ ոնց որ չհասկանան, որ հոսանքին հակառակ չես էթա, որ հարստանալու ցանկությունը կքանդի կենդանի խոսքի դեմ իրանց դրած ամեն մի արգելքը:

Կքանդի, որտեվ խոսքի մասնագետներն ուզում են, որ իրանց ասածները, ինչքան հնարավոր ա, ճշմարիտ ու կենդանի էրեվան, իսկ սրա համար էլ պտի խոսան մարդավարի, ոնց որ կենդանի՛ մարդիկ են խոսում:

Ըստ էության, ես ուզում եմ սիստեմավորեմ էս տարերային պրոցեսը, չնայած սկզբում չէի գիտակցում, որ ըսենց բան եմ անում, ու լրիվ մենակ էի: Բայց ես էնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե կարամ ստիպեմ, որ մարդիկ փոխեն իրանց արդեն մանկուց հաստատված գրական սովորությունները:

Ես մենակ ուզում եմ, որ իմ պատմվածքների, քննական ու քննադատական հոդվածների, թարգմանությունների ու ոտանավորների լեզվի օրինակով տենան, թե Էրեվանի բարբառի հնարավորություններն ինչքա՜ն հարուստ, հստակ ու ֆանտաստիկ չքնաղ են, թե որ էտ բարբառը բանըցնես խելքով, շնորհքով ու բավարար վարպետությունով ու ֆանտազիայով:

(Ու նույնիսկ գրական ոճով արած իմ ծավալուն թարգմանությունների մեջ (օրինակ, Արիստոտելի Աթենական հասարակարգ-ի ու Կ. Ռ. Պոպերի Բաց հասարակությունն ու դրա թշնամիներ-ի մեջ), որ արել եմ հրատարակչությունների պատվերով, իմ գրական հնարքներից շատ կա, բայց շարքային ընթերցողը դրանք չի տենում:

(Չի տենում, որտեվ իմ սաղ աննկատելի «նորամուծություններն էլ Էրեվանի բարբառի օրենքներով են, ուրեմը, համ էլ իսկական հայերենի օրենքներով են, ուրեմը, ընթերցողի մայրենի լեզվի օրենքներով են: Հենց սրա համար էլ կարդացողը դրանք չի տենում, որտեվ մայրենի լեզվով խոսալը բնազդի պես մի բան ա դառնում, իսկ բնազդն աննկատելի ա):

Բայց ես չեմ ասում, թե էկեք արգելենք գրական ոճերով գրելը: Թո ամեն մարդ էլ գրի իրա ընտրած ոճով, բայց թո իմ է՛ս ոճն ու սրա պեսերն է՛լ թույլատրելի ըլնեն, թույլատրելի ըլնեն մանավանդ դպրոցում, ու մանավանդ դպրոցի ցածր դասարաններում, որ էրեխեքի սովորելու բնական ցանկությունները չսպանվեն: Ու թո ժամանա՛կը որոշի, թե ի՛նչն ա ճիշտը:

1.11 ՈՒՐԻՇՆԵՐԸ Ո՞ՆՑ ԵՆ ԳՐԱԿԱՆ «ԼԵԶՈՒ» ՍԱՐՔԵ

Իմ էս արածը ընձնից առաջ արդեն արվել ա, ու շատե՛րն են էսի արե: Աբովյանի մասին արդեն ասել եմ ու հլը էլի կասեմ իմ մյուս` հլը անտիպ գրքի մեջ, բայց ուզում եմ մի էրկու օրինակ էլ բերեմ:

Երբ Շեքսպիրը (1564-1616) հրատարակեց իրա առաջի դրամաներն ու ողբերգությունները, էն օրերի Անգլիայի մտավորականները, մանավանդ Շեքսպիրի մահից մոտ 100 տարի հետո (պոետ Ալեքսանդր Պոպի (1688-1744) գլխավորությունով) հարձակվան Շեքսպիրի վրա, թե խի՞ ես գրում «Լոնդոնի փողոցների ժարգոնով»:

Բայց Շեքսպիրի վեջն էլ չէր, որտեվ մարդիկ գալիս էին իրա պիեսներին, ու ինքն էլի՛ էր գրում «Լոնդոնի փողոցների ժարգոնով», ու էնքան գրեց, մինչեվ հարըստացավ:

(Ես ըտենց հույս չունեմ, որտեվ ավա՜ղ, Հայաստանը Անգլիա չի, ես էլ Շեքսպիր չեմ):

Անգլիայի մաքրամոլները մոտ մի 100 տարի մաքրում էին «անգլերեն լեզուն», մինչեվ հասկացան, որ Շեքսպիրը բացարձակ ճիշտ ա, ու դրանից հետո` սաղ է՛լ գնացին Շեքսպիրի ճամփով:

Ու մոտ 100 տարի մեզնից առաջ անգլիացի լեզվաբան Հենրի Սվիթը (1848-1912) ձեվակերպեց Լեզվի Գլխավոր Օրենքը (ԼԳՕ-ն), ինչ ասում ա, որ ՏՎՅԱԼ ԼԵԶՎԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԱ՛Ղ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՆ ԷԼ ՃԻՇՏ ԵՆ ՀԵՆՑ ՄԵՆԱԿ Է՛Ն ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ԴՐԱՆՔ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՆ ԷԴ ԼԵԶՎԻ ՄԵՋ (տես համ էլ` 119-121, 219-221 ու 239 էջերը):

Համարյա նույն բանը պատահեց Պուշկինին (1799-1837), երբ ինքը հրատարակեց իրա առաջի հեքիաթ-ոտանավորները: Քննադատներ Բուլգարինն ու Գլագոլյեվը հարձակվան Պուշկինի վրա, թե «խի՞ ես էտ մուժիկների լեզուն բերե լցրե սուրբ գրականությունը» (տես [11], IV հտ, էջ 190-201, 453):

Բայց էն օրերին Ռուսատանում լիքը լուսավոր մարդ կար, ու Պուշկինը հանգիստ շարունակեց իրա գործը ու ահավոր բարձր էլ գնահատվեց ու էլի՛ ա գնահատվում:

(Հայաստանում ըսենց բանը հնարավոր չի՛, խավարամոլությունն ըստե ահավոր ա):

Հետագայում Լեվ Տոլստոյը (1828-1910) գրեց իրա Книги русского чтения [28], գրեց հենց էտ «մուժիցկի լեզվով», հենց գյուղի՛ լեզվով, ու Ռուսաստանի էն օրերի լուսավորության մինիստրը, ով իրոք լուսավոր մարդ էր, Տոլստոյի գրքի վրա մակագրեց. «Դասագիրք` համայն Ռուսիայի համար»:

Սրա համար էլ էսօր ռուս հասարակ կթվորը կամ «անգրագետը» միկրաֆոնով շատ ու շատ ավելի հանգիստ ու առանց վախի ու կակազելու ա խոսում, քան թե հայ պրոֆեսորը:

Երեվի սաղ էլ համաձայնեն, որ Հայաստանում էսի հնարավոր չի, նույնիսկ ամենալավատես էրազի մեջ: Ախր մենք մեր մինիստրներին (որ de facto հենց նախարար են, նախարար բառի հնագույն իմաստով) շատ լավ գիդենք (տես իմ [19]-ի ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ):

Ըսենց օրինակ շա՛տ կա: Վախտին, Վերածննդի օրերին, ըսենց բան շատ ա էղե:

Իտալիայում մեղադրել են Դանթեին (1265-1321), ու Պետրարկային (1304-1374) ու Բոկաչոյին (1313-1375), Իսպանիայում` Սերվանտեսին (1574-1616), Ֆրանսիայում` Ռաբլեին (?1494-1553), ու ուրիշ երկրներում էլ` հազար ու մի մարդու: (Էս թվականները բերում եմ, որ կարդացողը սրանք համեմատի հայ իրականության նման թվերի հետ ու հասկանա, թե մենք ինչքա՜ն ենք հետ ու համ էլ՝ ինչքա՜ն ենք …):

Օրինակ, Չեխիայում Յարոսլավ Հաշեկին մեղադրում էին, թե ինքը «գրում ա ժողովրդի գռեհիկ լեզվով» (տես Հաշեկի Քաջ զինվոր Շվեյկի արկածները վեպի առաջի հատորի վերջաբանը), ու Յուլիուս Ֆուչիկը պաշտպանեց իրան. բայց լսել եմ, որ չեխերն էսօր նորից են պնդում, թե պտի անպայման գրական «լեզվով» գրեն: Գերմաներեն գրական «լեզվի» էսօրվա վիճակն ավելի վատ ա, քան թե հայերենինը, չնայած մարդ մտածում ա, թե մերինից ավելի ահավորն ուղղակի հնարավոր չի:

1.12 ՊՏԻ ԴԱՐԵՐՈՎ ՍԽԱԼՎԵՆՔ, ՈՐ ՃԻՇՏԸ ԻՄԱՆԱ՞ՆՔ

Ամերիկյան գրականության հայրը (Ֆոլկների ու Հեմինգվեյի ասելով), Մարկ Տվենը (1835-1910), 1885 թվին հրատարակեց իրա Հեկլբերի Ֆինի արկածները վեպը, ինչը հմի համարվում ա ամերիկյան գրականության լավագույն վեպը:

Էս վեպը գրած ա չորս գլխավոր բարբառով ու իրեք խոսվածքով, ու սաղ վեպի մեջ գրական «լեզու» չկա: Հեչ չկա, բացի հեղինակի մի քանի տողանոց նախաբանը, որտեղ հեղինակն ասում ա, որ էտ բարբառներն ու խոսվածքներն ինքը շատ ուշադիր ու խնամքով ա գործածե, որ հանգարծ սխալ չըլնի:

Էս վեպը հրատարակելուց հետո արդեն մի դարից ավել ա անցե, ու մենք հլը Մարկ Տվենի ոչ լեզվական շնորհքին ու գրական վարպետությանն ենք հասե, ոչ էլ իրա է՛ն գիտակցությունն ունենք, որ կենդանի խոսքից զորավոր բան չկա:

Մենք որոշել ենք մեր սխալներով սովորենք, բայց ախր մեր հնարավոր սխալների քանակն անսահմա՛ն ա: Ու ախր մենք մեր սխալները տենալու զորությունը չունե՛նք: Սրա համար էլ մենք ուրիշներից չենք սովորում:

Բա ռուս հիանալի գրող, դերասան ու ռեժիսյոր Վասիլի Շուկշինի գործերի կենդանի ու հզոր խոսակցական լեզուն մեզ խրատ ու օրինակ չըլնի՞. բա չսովորե՞նք իրանից ու ռուս մյուս հիանալի գրողներից ու ռեժիսյորնեից ու դերասաններից:

Բա մարդ էլ էսքան քոռ ըլնի ու չտենա՞, որ ռուսների ու ամերիկացիների լավագույն վեպերի ու ֆիլմերի զորության մեծագույն մասը դրանց լեզվի կենդանության, ուրեմը, հավաստիության մե՞ջ ա:

Բա ո՞նց էր կարելի, որ անկախության մարմաջով տարված` ռուսական դըպրոցները փակեինք ու կտրվեինք ռուսական էտ հզորագույն մշակույթից: Բացի սա, ենթադրենք, թե դարձանք անկախ, բայց մի թշվառ ու հետամնաց մշակույթի տեր (հնարավոր ա, համ էլ անբարո, էնքա՛ն անբարո, ինչքան թուրքերը Հայկական Եղեռնի օրերին, կամ գերմանացիները Հիտլերի բռնակալության ժամանակ), ո՞ւմ ա պետք ըտենց անկախությունը:

(Երբ նպատակիդ հասնելու միջոցների մեջ խտրություն չես դնում, նպատակդ լրի՛վ ա այլասերվում, կամ մեռնում ա):

1.13 ՌՈՒՍԵՐԵՆՆ ԱՓՍՈՍ ՉԷ՞Ր

Անձամբ իմ իմացածի` ի՛մ գիտելիքի ամենաարժեքավոր մասի մեծագո՜ւյն-մեծագո՛ւյն մասը սովորե ու իմացել եմ ռուսական մշակույթից, ու անպայման ռուսերենով կամ ռուսերենի միջնորդությամբ: Նույնիսկ իմ անգլերե՛նն եմ ռուսերենին պարտական, որտեվ մենք անգլերեն-հայերեն ու հայերեն-անգլերեն կարգին բառարան` էսօր է՛լ չունենք:

Բոլշեվիկների տված վնասը մարդկությանն ու մանավանդ հայերին` սարսափելի էր, բայց մի օքութ` դրանք հաստատ տվել էին: Էտ օքութն էն բանն էր, որ համարյա ամեն հայ էլ ռուսերեն գիդեր, ու կարում էր ռուսերեն գրականության միջոցով համաշխարհային մշակույթից օքտվի:

Իսկ ռուսերեն գրականության բազմազան տեսակների քանակը Հայաստանում ուղղակի վիթխարի էր (նույնիսկ էսօ՛ր ա վիթխարի):

Բա էտ ծով գրականության ազդեցությունը կդարձնեն համարյա զրո՞: Մենք, ի՞նչ ա, անընդհատ պտի ջնջենք ու նորից, այսինքը, էլի զրոյից սկսե՞նք:

Հա՜, հասկացա՛նք, որ անգլերենը կարեվոր ա: Անգլերեն է՛լ սովորենք (տո, հլը ֆրանսերեն է՛լ, գերմաներեն է՛լ ևն): Բայց ո՞ւր են անգլերեն գրքերը, ու ոչ թե մենակ գեղարվեստական գրքերը, այլև` մաթեմատիկայի, ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի, երկրաբանության, աստղագիտության, տնտեսագիտության, բժշկության, պատմության, հնագիտության, հոգեբանության, փիլիսոփայության, ինժեներական գործի ու ճարտարապետության, լեզվաբանության, բանկային գործի ևն, ևն, ևն:

Մենք փոքր ու աղքատ պետություն ենք, ու էլ արդեն երբեք հնար չենք ունենա, որ էս օվկիանոսի չափ գրականությունը թարգմանենք: Նույնիսկ Սովետի վախտը հնար չունեինք, որ, օրինակ, ռուսների պես թարգմանեինք (ու ռուսների պես էնքան լավ թարգմանեինք, որ թարգմանածը դառնար հայերեն ընտիր գրականություն, ու մենակ անունները մնային անգլերեն), օրինակ, Դիկենսի 30 հատորը:

Բայց ըսենց քանի՜-քանի՜ Դիկենս կա թարգմանելու արժան, խաբա՞ր եք:

Բա չհասկանա՞նք, որ փոքր ազգն ուղղակի դատապարտված ա առնվազն էրկու լեզու իմանալուն, մեկը` իրա մայրենին, մյուսը` մի զորավոր մշակույթ ունեցող լեզուն: Հայերի համար էս երկրորդ լեզուն էղել ա` պարսկերենը, հունարենը, ասորերենը, արաբերենը, վերջում էլ ռուսերենը: Ու էն վախտերը, երբ հայերը սովորել են էս մշակույթներից, հայերի մշակույթն է՛լ ա ծաղկե:

Բա չհասկանաք, որ ռուսական մշակույթից կտրվելը առաջի հերթին հենց հայերեն լեզվի ու մշակույթի ահավոր վնասն ա ու, որ ըսենց էթա, հայերեն լեզուն ժողովրդի եռանդուն ու կրթված մասի համար կդառնա ավելորդ ու հետո էլ կամաց-կամաց կմեռնի, որտեվ ժողովրդի է՛ս մասի համար լեզուն առանց հզոր մշակույթի բանի պետք չի:

1.14 ՀԵՐԻՔ ՉԻ՞ ԽԱՎԱՐ ՄՆԱՆՔ

Հերիք չի՞ անընդհատ հայհոյենք մարդավարի խոսացողներին ու պարտադրենք, որ սաղ էլ խոսան «ընտիր ու մաքուր գրական հայերենով»:

Բա չհասկանա՞նք, որ մեր մայրենի լեզուն հենց մեր մերերի (մայրերի) սովորացրածն ա, իսկ հայերենի դասատուների սովորացրածը` հենց օտա՛ր լեզու ա. օտար ա, որտեվ մենակ օտա՛ր լեզուն են գրելով սովորում, ու մենակ օտա՛ր լեզվով ա, որ ազատ ու հեշտ ու հանգիստ ու համ էլ անընդհատ չեն խոսում:

Բա չհասկանա՞նք, որ է՛ն հարցը, թե պտի խոսանք ու գրենք մենակ գրական լեզվով, լրիվ քաղաքական հարց ա ու կապ չունի գիտության ու արվեստի ու կրթության իսկական պարտադրանքի հետ: Ավելի ճիշտ, հենց որ ըսենց պարտադրանք ա դրվում, գիտության հերն է՛լ ա անիծվում, կրթությանն է՛լ, արվեստինն ու մշակույթինն է՛լ:

Էլ չասած, որ գրական լեզվով գործելու պահանջը զրկում ա գրողին ու դերասանին ստեղծագործական ազատությունից ու ստիպում ա, որ կեղծ բաներ գրի ու ասի, ստիպում ա, որ հանգարծ Մարկ Տվենի, Շեքսպիրի, Պուշկինի, Լեսկովի, Բաժովի, Տոլստոյների, Դանթեի, Պետրարկայի, Բոկաչոյի, Սերվանտեսի ու Շուկշինի պես հրաշալի բաներ չգրի, ու գրի մենակ «մաքուր գրական հայերենով» գործեր:

Բա քաղգործիչներին ու կեղծ հայրենասերներին էլ կհավատա՞ն, ու ըտենց էլ չ՞են իմանա, որ սրանց դարդը մենակ ու մենակ իշխանությունը գրավելն ու ժողովրդին խաբելով հարստանա՞լն ա: Բա ըտենց էլ չպտի՞ հասկանանք, թե խի՛ են ասում, որ «տականքի վերջին հանգրվանը հայրենասիրությունն ա»:

Ու երբ էս կարգի մարդիկ ասում են, որ «Երեվանի բարբառը ժարգոն է», ըստ էության, ասում են, որ մեր մայրենի լեզո՛ւն ա ժարգոն: Բա էսի ասելու կամ համբերելու բա՞ն ա:

Մաթեմատիկոս Անրի Պուանկարեն ասում ա, թե մարդկանց մեծագույն մասը ալարում ա` մտածի, ու էսի ճիշտ ա: Էս ալարող մասը կրկնում ա է՛ն մարդկանց կարծիքը, ում իմաստուն ա համարում, ու լսողներին էլ թվում ա, թե էսի, էս մեծագույն մասը, մտածե՛ց:

Էլի եմ ասում, որ էն մարդիկ, ովքեր համարվում են լեզվի մասնագետ կամ «քուրմ», մոռանում են (մեղմ ասած), որ լեզուն ուղղակի ասելու, լսելու ու հասկանալու, լսածը հիշելու ու պաշարելու, ու պաշարածն էլ ուրիշներին (մանավանդ սերունդներին) փոխանցելու համար ա, ու հետո նոր ոտանավոր ու վեպ գրելու համար ա (ինչն ամեն մարդու խելքի բանը չի):

Բայց գրական «լեզվի» էս «քրմերը» պահանջում են, որ սաղ մարդիկ էլ լեզվական ինֆորմացիան ոչ միայն ուղղակի ասեն, հասկանան ու փոխանցեն, այլև էս բաներն անեն «ընտիր ու չքնաղ ու «մաքուր հայերեն» գրական լեզվով», ինչն իհարկե անհնար ա, որտեվ նախ աշխարհում մաքուր լեզու չի էղե, չկա ու չի էլ ըլնի, բայց որ ըլներ էլ, էսի կարար աներ մենակ շատ լավ գրողը, ինչը չափազանց հազվագյուտ բան ա: Իրոք որ, խավարամոլությունն ահավո՛ր ա տարածված ու սրանից պրծում չկա՛: ԴԻՍԿԸ

Глава 1. ПРЕДИСЛОВИЕ

РАЗВЕ АБОВЯН НЕ МОГ ИМЕТЬ ПОСЛЕДОВАТЕЛЕЙ?

Никогда еще не было такой огромной нужды и тоски в чистосердечности, как сейчас, и никогда еще ложь не появлялась в таком огромном количестве, как сейчас!

Ованес Туманян

1.1 ВСЕГО ОДИН ВОПРОС

Все говорят, что и Абовян, и Туманян гениальны (они действительно гениальны). А ведь первый из них в свое время делал именно то, что делаю я сейчас, а второй старался следовать первому, насколько это позволяли тогдашние косные издатели и те “грамотеи”, от которых зависело издателское дело тех дней.

Первого из них, т.е. Абовяна, превозносят до небес именно за то, что в то совсем непростое время имел беспрецедентную храбрость выступления против тех упорствующих консерваторов, которые настаивали, что все армяне должны писать (и даже говорить – sic!) на мертвом литературном.

А о Туманяне снисходительно говорят, что он писал на Лорийском диалекте (что неверно, ибо он писал на Ереванском диалекте, т.к. не был настолько наивным, чтобы не осознавать, что он продолжает путь Абовяна).

И как это не удивительно, все последующие армянские писатели (за исключением нескольких) считаются последователями Абовяна, хотя все они являются последователями того направления, которое было установлено армянским журналом “Северное сияние” в 1860-ые годы в Москве, с “легкой руки” Степаноса Назарян(ц)а и Микаеля Налбандян(ц)а. (Ради краткости, последователей Северного сияния в дальнейшем буду называть северистами).

И этот феномен не только удивителен, но и поразителен, поскольку он ни разу еще не был серьезно оспорен за последные 90 лет, да и сейчас он принимается за чистую монету, хотя даже непрофессионалу видно, что между языками прозы и поэзии Абовяна и, скажем, армянских писателей 1910-1930-ых лет огромная разница.

Но достаточно появления какой-то вещи, написанной действительно на манер Абовяна, т.е. стилем, основанным на ереванском говоре, чтобы армянские “теоретики” объявляли его непозволительным еретическим жаргоном, который якобы подрывает основы всей нашей тысячилетней культуры.

Вот почему возникает следующий вопрос.

***

Разве удивительно, что гениальные писатели Абовян и Туманян имеют по крайней мере одного последователя, всего одного единственного последователя? Неужели наши теоретики литературы и языка абсолютно уверены, что ни Абовян, ни Туманян не должны иметь ни единого последователя, или же они уверены, что ни Абовян, ни Туманян не достойны ни одного?

По сути моя настоящая книга и моя деятельность последных 20 лет являются продолжением отчаянного и революционного эксперимента Хачатура Абовяна (и довольно-таки робкой попытки Ованеса Туманяна).

Я почти уверен, что подавляющее большинство армянской интеллигенции скажет, что мои старания абсолютно ненужные (и даже вредные) глупости, и почти уверен, что мои старания ничего не изменят, и наши литературные стили опять пойдут по их прежнему ложному пути.

Но я по крайней мере говорю от чистого сердца и верю, что я прав. Но все равно, я подарил последние 20 лет своей жизни этому моему почти безнадежному эксперименту, ибо вероятность того, что что-то все же изменится, все же не ноль.

1.2 НАШ ЛИТЕРАТУРНЫЙ “ЯЗЫК” – НАСТОЯЩИЙ ЖАРГОН

Абовян и Туманян хотели, чтобы для народа писали именно на народном языке. И Абовян писал свои прозу и поэзию на народном языке, чтобы остальные наши писатели следовали ему и писали как он, и чтобы армяне тоже имели такую конкурентоспособную литературу, какую имеют италянцы, испанцы, французы, англичане, русские.

Я тоже хочу этого.

Но Абовян и Туманян не были услышаны, хотя на словах всегда утверждается, что наши последующие писатели суть их последователи (это, повторяю, неверно). Все наши последующие писатели (за исключением нескольких, и то с натяжкой), исковеркали манеру Абовяна, и наша сегодняшняя литература совсем не сравнима с литературой только что упомянутых народов.

Это мне сильно не нравится, и мне больно, что наша литература такая убогая. А наша новая литература действительно убогая, по сравнению, например, с английской. Она убогая именно потому, что пишется на фальшивом и мертвом “языке,” который носит гордое название “литературный язык,” хотя он лишен нескольких важнейших свойств живого языка. Вот почему литературный “язык” это не язык, а лишь набор индивидуальных стилей, набор индивидуальных манер письма!

По сути дела, наш литературный “язык” настоящий жаргон, ибо он имеет все признаки жаргона (например, воровского жаргона). Наш народ на нем не говорит, и во всем мире нет даже молюсенкой деревушки, население которой говорило бы на нашем литературном “языке,” и даже сами “жрецы” (аналоги воров в законе) этого “языка” на нем говорят только в “литературных ситуациях”, в аудиториях, перед микрофоном и т.д., да и то с трудом и все время запинаясь.

И что поразительно! Эти “жрецы” объявляют жаргоном именно Араратский диалект, особенно Ереванский говор этого диалекта, который считают искаженной формой литературного “языка,” не понимая, что диалект не может быть жаргоном, что целый народ не может “жаргонить”.

Эти люди даже утверждают, что Ереванского диалекта (говора) нет. Но лет примрно 100 назад он точно был. Получается, что в одно прекрасное утро ереванцы проснулись и по глупости своей начали “жаргонить,” вместо того, чтобы продолжать говорить на “прекраснейшем и чистейшем литературном армянском языке!”

Ну, не поразительное же это невежество, особенно, если так говорит лингвист, или гуманитарий, который член корреспондент АН АР?

Анализ же показывает (см. также первую упомянутую книгу автора), что наш литературный “язык” отличается от нашего Ереванского диалекта только теми своими ошибками (особенно, синтаксическими), которые наши грамотеи неосознанно ввели в него, подражая (в основном) русскому. Это поразительно, ибо получается, что наши грамотеи считают, что заведомо ошибочное –абсолютно верно!

Термин “литературный язык” всегда неточен, но, применитеьлно к армянскому, он также вреден и опасен, поскольку уже 150 лет всех армянских интеллигентов охватила пуристическая мания зачистки языка.

Они также утверждают, что “все-все армяне должны говорить на литературном армянском”, что конечно полнейшая чушь, ибо это невозможно, и такого не было нигде во всем мире, да и не может быть никогда.

Правильнее термин литературный стиль, по крайней мере в этой книге.

Вообще, любой литературный “язык”, какой бы нации он не принадлежал, не может соревноваться с соответствующим живым языком, ибо возможности живого языка несоизмеримо богаче.

Недаром Лев Николаевич Толстой говорит, что “на литературном языке мы порою несем всякую чушь, но живой, разговорный язык не позволяет нам говорить глупости.” Более того, ни один писатель не сможет говорить даже на своем собственном литературном “языке!”

Литературный стиль только тогда мощен и важен и только тогда имеет огромное культурное значение, когда он очень и очень близок к своему материнскому языку, как например литературные стили прекрасных английских или русских писателей.

А сегодняшне армянские литературные стили настолько далеки от Араратского диалекта и его Ереванского говора, что болшей частью ошибочны, а значит фальшивы!

Эти фальшивые стили захватили все армянские школы и университеты. Они захватили всю армянскую литературу, армянский официальный театр, кино, телевидение, радио и прессу.

“Языковая” деятельность этих “культурных очагов”, по сравнению с их лучшими мировыми образцами, просто ни на что не пригодна (а скорее, вредна), сколь бы мы ни хвастались и ни восхваляли наши художественные и нехудожественные произведения, основанные на этом ошибочном, фальшивом и полностью искусственном “языке.”

Северистам не понравился литературный стиль Абовяна, и они смонтировали такой литературный “язык,” который сегодня явно не удовлетворяет (мягко говоря) всем культурным потребностям армян.

Более того, этот “язык” непонятен значительной части самих армян, особенно в Армянской диаспоре (которые, не сознавая причину своего непонимания, думают, что в этом повинна восточноармянская орфография!).

Во всяком случае, значительная часть армян (если не все) просто не умеет пользоваться им, или применяет его с огромными усилиями.

Тем не менее, преобладающая часть нашей интеллигенции утверждает, что этот литературный “язык” хорош, вполне удовлетворителен, и даже прекрасен!

Но кто и как и когда и где доказал, что сегодняшний армянский литературный “язык” хорош и вполне удовлетворителен? Кто и как и когда и где доказал, что Абовян и Туманян ошибались, или ошибаются и сегодня?

НИКТО И НИКАК И НИКОГДА!

И разве удивительно, что сегодняшний единственный последователь Абовяна и Туманяна не только идет по их дороге, но также делает несколько своих собственных шагов, т.е. не следует им слепо, а самостоятелен и основывает свой литературный “язык” на сегодняшнем Ереванском диалекте, (точно так, как делал Абовян) и употребляет (всего) несколько таких слов этого диалекта, которые либо до сих пор считаются “бяками”, либо никто их до сих пор не писал, либо их писали очень редко?

Итак, я пишу не на Ереванском диалекте, а на литературном “языке”, который я основал на этом говоре, и только время покажет, примет наш народ этот язык, или нет.

Кстати, Абовян и Туманян тоже не писали на диалекте. Они оба писали “языками” своих собственных изобретений, которые они основали на Ереванском говоре. Их различие в том, что Абовян к своему литературному языку добавлял гораздо меньше литературных явлений, чем Туманян. Те, кто утверждает, что они писали на диалекте (а это утверждают почти все), не сознают различие литературного “языка” и диалекта.

Этот разговор очень долгий, и я постоянно возвращаюсь к нему, как только появляется более менее удобный случай. Я его начал 20 лет назад, в армянской прессе и на телевидении, потом продолжил в моих упомянутых двух предыдущих книгах.

Моя настоящая книга в основном для юношества и молодежи, поскольку они всякое новое воспринимают и усваивают быстро, ибо их мышление еще не окостенело.

Но моя книга адресована и тем взрослим, которые еще не потеряли гибкость ума и толерантны к неудобным и непривычным взглядам, и которые хорошо знают, что на свете иногда рождается и что-то новое. (Я себя отношу к этой категории и горжусь этим своим умением).

Значит, эта книга в первую очередь написана для физиков и всех естественников, а также для математиков, которые каждый день имеют дело с новейшими достижениями науки, и хрошо знакомы с методами и искусством созидательной работы.

1.3 ЗАЧЕМ НУЖНО ПРИЗНАНИЕ?

Я начал свою литературную деятельность и исследования по языку в 37 лет, а в 41 совершенно случайно обнаружил, что умею писать стихи, причем хорошие, и тогда с удивлением понял, что методы литературного творчества чрезвычайно похожи на методы физикческого или математического творчества.

Создание каждого стиха или его перевода было одной задачей, которую нужно было решать методом проб и ошибок, все время сравнивая уже сделанное с прежними первоклассными и более или менее похожимы вещами.

Конечно, есть и огромная разница, и четкое “научное” изложение этой разницы и самого метода художественного творчества невозможно. Только что сказанное я просто чувствую, чувствую своей художественной интуицией, разработанной и накопленной собственным опытом. Но одно несомненно – эта работа доставляет такое огромное удовлетворение и радость, что не купишь ни за какие деньги.

Жаль только, что нет признания, и что не слышно хвалебного поощрения тех людей, от которых я это ожидаю. Признание нужно мне как воздух, ибо без него никто не слушает тебя, будь твоя логика предельно четкая, и будь твое творчество поистине гениально. А я кое-что стоящее уже сделал.

(В конце концов, признание и не так важно. Норберт Винер говорит (см. предисловие его Кибернетики []), важен только процесс достижения цели, а не сама цель. Когда цель уже достигнута, говорит Винер, она тут же растворяется в сумерках богов. Но все же хочется признания, ведь я знаю, точно знаю, что՛ именно сделал, что сделал что-то очень важное, чего не было еще сделано!).

1.4 ПРАВИЛЬНЫЙ СПОСОБ СОЗИДАНИЯ

Радярд Киплинг говорит, что у племени Мамбо-Джамбо есть 169 способов сочинения песень, и все они правильны. Услышав это, наши армянские грамотеи, по своему обычному бахвальству, наверно сказали бы, что у армян этих способов гораздо больше.

Я также убежден, что есть 169 правильных способов монтирования литературного “языка,” но армяне выбрали именно 170-ый, единственно неверный способ, который абсолютно фальшив и искусственен, и поэтому мертв и бесплоден. Этот способ основан на иммитировании чужих языков или на иммитировании мертвого состояния армянского литературного стиля, грабара.

Разве не стоит задуматься, что произведения армянского писателя Раффи не признаны в мире? Ведь они давно уже переведены на все языки бывшего СССР и на главные западные языки! Почему же, например, романы Остров сокровищ и Черная стрела англичанина Р. Л. Стивенсона уже примерно 150 лет широко известны и любимы во всем мире, а произведения Раффи – нет? Не все ли равно капиталисту, какую или чью книгу продавать, когда дело касается денег!

Ответ прост – проза Раффи, с точки зрения мировой литературы, малозначима, впрочем как и вся наша новая проза.

Почему это так? Почему, например, проза англичан такая значительная?

Могут возразить, мол Англия крупная страна и у нее огромные возможности и т.д. и т.п. Но ведь и Норвегия почти такая же маленькая страна, как Армения, и имеет почти такое же население, но дала миру таких людей, как Эдвард Григ, Кнут Гамсун и т.д., которые широко известны и оценены во всем мире.

Опять таки, возразят и скажут, что мол Норвегия окружена цивилизованными странами и так далее. Но ведь есть пример Древных Афин, которые были с современный губернский городок, с населением примерно в 30 000 граждан, а в сумме имели не более 100-200 тысяч жителей.

И Афины дали миру: теоретическую математику, натурфилософию (физику, биологию и т.д.), трагедию, комедию, театр, греческую скульптуру и, самое главное – демократию! Афины дали миру, Солона, Сократа, Платона, Перикла, Эсхила, Софокла, Эврипида, Геродота, Тукидида, Аристотеля, Аристофана, Фидия – этот список ведь почти бесконечный.

Значит дело не в малости и не в окружении. Дело в самих творцах, дело в их произведениях, дело в морально-этических нормах, и тех традициях, которые следуют из этих норм.

(Наши называют их “национальные традиции и ценности”, но на самом деле даже не представляют, какими должны эти вещи быть, чтобы следуя им, жить в доволстве и с достоинством). И факт, что по крайней мере новая армянская литература, армянский театр и кино просто неконкурентоспособны! Жаль, тысяча раз жаль!

С точки зрения армянских литературных стилей, или так называемого армянского литературного “языка,” основа всех тех 169 способов, упомянутых Киплингом, это их материнский диалект, Араратский диалект, мощнейший представитель которого сегодня – Ереванский говор.

Следовательно, основой нашего литературного “языка,” всех наших литературных стилей, их полноправным хозяином, их контролером и хранителем и генеральной судьей, должен быть Ереванский говор, а не языковеды или литературоведы или академия наук или еще кто-нибудь.

К сожалению, это не так, и отсюда большинство наших культурных бед.

Да, к сожалению сегодня нашим литературным языком управляют литературные кальки, заимствованные у русского или английского (или еще откуда-то), потому что наши грамотеи убедили наш народ, что сегодняшний Ереванский диалект – “вульгарный, грубый, неуклюжий и непозволительный жаргон.”

1.5 ЗАМЕДЛЕННАЯ БОМБА, ЗАВЕДЕННАЯ АБОВЯНОМ

К несчастью для армянской литературы, именно сам Абовян ввел в действие ту “бомбу замедленного действия”, которая впоследствии взорвала всю его систему нового способа письма, т.е. систему нового светского литературного “языка.”

Вместо живого вспомогательного глагола (которую также называют: copula, связка), т.е. вместо следующих редуцированных живых форм Араратского диалекта: ասում ի, ասում իր (ասում էր), он употребил древнеармянские уже мертвые формы: ասում էի, ասում էիր (ասում էր). (Последняя форма не изменилась с древных времен до сих пор).

Видимо, почему-то Абовяну казалось, что первые формы уж слишком неблагозвучны, да и последняя неизмененная форма как бы “намекала,” что первые две должны быть похожи на нее. Но это было неверно и стало роковой ошибкой для его системы письма!

Кроме всего этого, Абовян, довольно редко и по моему случайно и лишь по инерции, но все таки иногда, пишет – ասում է, вместо того, чтобы писать –ասում ա. Это тоже была роковым для его системы, ибо создавало впечатление, что случайными ляпсусами являются именно живые формы: ասում ի, ասում իր.

Кроме этого фундаментального отхода от Араратского диалекта, Абовян употреблял в своем романе Раны Армении довольно-таки много древнеармянских архаических словосочетаний (грабаризмы).

Как бы там ни было, этот незначительный отход Абовяна от диалекта стал роковым. Севреисты воодушевились этими грабаризмами и начали “исправлять” стиль Абовяна.

Я думаю, что не будь этой “бомбы замедленного действия” Абовяна, т.е. если бы Абовян в точности следовал грамматике (морфологии и синтаксису) и словарю живого Араратского диалекта, то северисты вряд ли попытались изменить стиль Абовяна, и армяне сейчас имели бы живые литературные стили, вместо сегодняшних мертвых.

То, что Абовян мог делать такие случайные и неосознанные промахи, я знаю по своему собственному опыту, приобретенному тогда, когда я конструировал свой литературный стиль. Это был очень болезненный процесс, который длится уже 20 лет, и он еще не полностью закончен.

Тогда мне все время казалось (особенно вначале), что все мои нововведения неблагозвучны, и я многократно возвращался к старым стилям (к тем, которые сейчас считаю неприемлемыми для меня). Потом я опять менял их на мои новые, и так до бесконечности.

Я до сих пор по инерции допускаю такие промахи, особенно в моей устной речи. Воистину, привычка – вторая натура!

В конце концов я остановился на том стиле, которым написана настоящая книга, и я с нетерпением жду результатов моих стараний, четко сознавая, что мне не так уж долго остается до отведенного мне времени, и что, наверно, за этот остаток времени ничто не изменится, а может быть ничего не изменится никогда.

(Это вполне возможно. Спор Армян “на каком языке писать и говорить” длится уже 15 веков! А ведь некоторые умные люди говорят, что нашей цивилизации остается всего несколько веков, и то – в лучшем случае!).

1.6 Я НЕ СДЕЛАЛ НИЧЕГО НОВОГО

Подчеркиваю, Я НЕ ДЕЛАЛ АБСОЛЮТНО НИЧЕГО, ЧЕГО ДО МЕНЯ НЕ ДЕЛАЛИ ПРЕДШЕСТВУЮЩИЕ МНЕ АРМЯНСКИЕ ПИСАТЕЛИ, И ЧЕГО НЕТ В АРАРАТСКОМ ДИАЛЕКТЕ. Я ТОЛЬКО СЛЕДОВАЛ МОРФОЛОГИИ И СИНТАКСИСУ ЭТОГО ДИАЛЕКТА (И ЛЕКСИКЕ, НО НЕ ВСЕГДА), ИБО ДЕЙСТВОВАЛ СОГЛАСНО ОСНОВНОМУ ЗАКОНУ ЯЗЫКА (ОЗЯ, см. стр. 119-121, 219-221 и 239), т.е Я ЛИШЬ СЛЕДОВАЛ ЖИВОМУ ДИАЛЕКТУ.

Но все равно, находятся “серьезные” люди, которые говорят, что я делаю глупости или непозволительные вещи. В таком случае, какому принципу следуют эти люди? Мой принцип – ОЗЯ, а какой у них принцип, и есть ли у них хоть какой-нибудь объективный принцип?

Нет, и это точно, ибо я уже 7 лет спрашиваю их об этом, и они упорно молчат, т.к. у них нет никакого принципа (см. упомянутые книги автора и ссылки приведенные в них).

(Уже семь лет, как я говорю нашим лингвистам [16-19], что армяне имеют две грамматики для одного и того же армянского “языка”, две совершенно взаимоисключающие и абсолютно несовместимые грамматики, одна – Манука Абехяна, другая – постабехянояская (которую придумали Арарат Гарибян и Гурген Севак, а их последователи “усовершенствовали” ее, т.е. довели до полнейего абсуда!

(Наши сегодняшные грамматики говорят, что обе эти грамматики верны, и когда спрашиваю, как такое может быть, они упорно молчат.

(Я также говорю, что вот этот один единственный факт доказывает, что сегодняшная наша грамматика – не наука, что она лжива, поскольку истинная наука объязательно имеет какой-то объективный принцип, которым определяют истинность ее утверждений, они опять упорно молчат. Вот какие наши сегодняшные лингвисты!)

Значит, то, что сделал я, не каприз и не случайность. Язык это природа, которая не подчиняется воле отдельных личностей, или программам созданными людьми!

1.7 ХОТИМ МЫ, ЧТОБЫ НАРОД БЫЛ ГРАМОТНЫМ?

У языка свои собственные природные законы, а законы природа не подчиняются программам человека! Наши лингвисты этого не понимают и не подозревают, что это так.

Например, если мы захотим, чтобы закон гравитации Ньютона перестал действовать, или действовал только по пятницам и субботам, ничего из этого не получится, потому что законы природы не зависят от воли одного человека и даже всех людей нашей Планеты. Но почему-то мы хотим, чтобы законы одной части этой природы, т.е. законы языка, подчинялись нам, и не замечаем, что такое желание абсурдно!

Неужели мы и дальше будем настаивать на этом абсурдном желаниии? И ради чего?

Неужели мы не сделаем ту простую вещь, которую предлагал Абовян? А предлагал он, чтобы мы объявили Ереванский диалект литературным (вместе с его грамматикой и всей лексикой). Пусть читатель представит на минуту, что так и сделано. Что получится? А получится следующее.

Мгновенно весь народ станет абсолютно грамотным, а сами “жрецы” литературного “языка” превратятся в неграмотных. (Ну и что? Пусть они потрудятся пару недель и заново выучат их же родной язык!).

Да разве эти “жрецы” согласятся, чтобы все стали грамотными. Нет, конечно. Ведь тогда у них не останется никакого преимущества над простым человеком, иначе тут же согласились бы с предложением Абовяна.

(Между прочим, если предложение Абовяна вдруг осуществится, каждый представитель Араратского диалекта автоматически превратится в первоклассного знатока литературного “языка”, а значит и армянского языка, ибо литературный считается (ошибочно) языком.

На этот раз эти представители действительно будут настоящими профессорами, а также первоклассными учителями языка друг для друга и для всех приезжих, которые хотят учить язык).

1.8 ЧТО НУЖНО, ЧТОБЫ ПИСАТЬ ЖИВЫМ ЯЗЫКОМ?

Между прочим, наши лингвисты и литературоведы отлично знают, что наш литературный “язык” неживой, и доказательством этого является то требование, что нужно что-то делать, чтобы наши тексты были написаны на живом языке.

Лингвист Артем Саргсян (доктор-профессор, член кор. НАН АР), во время интервью в своей телепередаче, Наш язык, наша речь, спросил меня, “что нужно делать, чтобы наш язык прозвучал живее.”

И гн Саргсян, и другие лингвисты и литературоведы задают этот вопрос все чаще и чаще. Значит эта проблема беспокоит многих, и многие догадываются, что состояние нашего современного литературного “языка” не совсем благополучно.

Во время этой передачи я ответил на этот вопрос, прочитав тезисы из заглавия Несколько вопросов из моей настоящей книги, но не успел закончить, поскольку режисер прервал передачу и сказал, что время передачи вышло. Поэтому на этот вопрос отвечаю сейчас.

Если хотите, чтобы наш литературный “язык” был живой, вы просто должны говорить (и писать) живым языком, как простые люди, другого пути нет! А если будете опять и опять использовать мертвый и фальшивый штамп, наш литературный “язык” тоже будет мертвым штампом!

1.9 КАКОВЫ СЕГОДНЯШНЫЕ ТЕНДЕНЦИИ?

За последные 20 лет, после упразднения литературной цензуры, многие передачи армянского телевидения и радио, а также отдельные газеты все больше и больше пользуются живыми диалектами. Есть армянские писатели, которые пишут на Ереванском диалекте.

Но все это присходит стихийно, и все это больше напоминает искаженную “фотографию,” чем художественное слово. Казалось бы, наши языковеды и искусствоведы должны были бы сильно заинтересоваться этим явлением, но нет!

Они лишь чрезвычайно возмущены, и сильно ругаются, что Ереванский “жаргон” наводнил литературу, радио, телевидение и прессу. Эти люди как будто слепы, и не понимают, что “против течения не попрешь,” что желание наживы сотрет все препоны, стоящие перед употреблением живой речи, ибо мастера слова хотят, чтобы их рассказы выглядели насколько возможно правдиво, а для этого нужно говорить по-человечески, как говорят простые люди.

По сути дела я взялся за систематизирование этого процесса, хотя вначале не сознавал этого и был совершенно один. (Теперь я не один). Но я не настолько наивен, чтобы думать, что могу своей волей заставить людей изменить свои устоявшиеся литературные прывычки.

Я только хочу примером своих собственных стихов, рассказов, своей публицистикой и своими книгами (критического литературного и языковедческого анализа) показать, какие чудесные возможности у нашего Ереванского диалекта, если к нему подойти с умом, умением, достаточным мастерством и воображением.

(Даже стиль моих довольно-таки объемистых переводов (например, Афинская политея Аристотеля и особенно двухтомник Открытое общество и его враги Карла Поппера), сделанные на заказ разных издательств, содержат много приемов моего литературного стиля, но для ординарного читателя они незаметны, поскольку все мои “новшества” строго подчинены канонам Ереванского диалекта, а значит и истинному армянскому языку, а значит родному языку читателя. Поэтому он ничего не замечает, ибо родной язык воспринимается почти на рефлекторном уровне).

1.10 ДРУГИЕ КАК СОЗДАЛИ СВОИ ЛИТЕРАТУРНЫЕ СТИЛИ?

И я лишь делаю то, что многие уже сделали до меня. Об Абовяне я уже сказал здесь и о нем буду говорить (довольно подробно) в моей будущей книге (Центральные вопросы теории современного армянского языка), но я хочу привести еще два примера.

Когда Шекспир (1564-1616) опубликовал свои первые драмы и трагедии, вся тогдашняя интеллигенция Англии (во главе с поэтом Александром Попа (1688-1744, значит почти 60 лет после смерти Шекспира) напала на него, мол он пишет “уличным жаргоном Лондона”.

Такие нападки были и во время его жизни, но Шекспиру было наплевать, поскольку люди ходили на его спектакли, и он и дальше писал на том же “уличном жаргоне Лондона,” и разбогател. (У меня нет такой надежды, ибо увы, Армения не Англия, да и я не Шекспир). И почти 100 лет английские пуристы “очищали” литературный английский, пока не поняли, что Шекспир абсолютно прав, и тогда все пошли по его пути.

И примерно 100 лет тому назад английский лингвист Генри Свит (1848-1912) сформулировал ОЗЯ, который говорит, что В ДАННОМ ЯЗЫКЕ ВСЕ ЯЗЫКОВЫЕ ЯВЛЕНИЯ ВЕРНЫ ПРОСТО ПОТОМУ, ЧТО ОНИ СУЩЕСТВУЮТ В ЭТОМ ЯЗЫКЕ (см…).

Почти то же самое повторилось, когда Пушкин (1799-1837) опубликовал свои знаменитые поэтические сказки; критики Булгарин и Каченовский обвинили Пушкина, что мол он пишет на мужицком языке. Но в тогдашней Росии было немало поистине просвещенных людей, и Пушкин спокойно продолжил свое дело и был очень высоко оценен (в Армении такое невозможно, слишком уж велика косность!).

Впоследствии граф Толстой (1828-1910) написал свои Книги русского чтения [], написал именно на “мужицком языке,” и тогдашный министр просвещения Росии был поистине просвещенным человеком, ибо он поставил свою подпись на работе Толстого и добавил: “Учебник для всея Россеи.”

Все согласятся, что армяне такое не увидят даже в самом оптимистическом сне. Уж слишком хорошо знаем мы наших министров (см. под заглавием Трагическое послесловие в упомянутой второй книге автора).

Таких примеров много. В период ренесанса такое случилось и в Италии с Данте (1265-1321), с Петраркой (1304-1374), и Боккаччо (1313 - 1375), и во Франции с Рабле (?1494-1553), и в Испании с Сервантесом (1547-1616), и в других странах.

Чехи, например, обвиняли Ярослава Гашека, мол он пишет на вульгарном народном языке (см. послесловие первого тома его романа Похождения бравого солдата Швейка), и Юлиус Фучик выступил в его защиту; но я слышал, что чехи сегодня опять спорят о том, на каком “языке” надо писать.

Состояние немецкого литературного “языка” гораздо хуже, чем армянского, хотя казалось бы, что может быть хуже последнего?

(Я привел все эти даты, чтобы читатель мог их сравнить с аналогичними датами армянской действительности и понял, насколько мы отстаем от других!)

1.11 РАЗВЕ РУССКИЙ ЯЗЫК БЫЛ НЕНУЖЕН?

Отец американской литературы (по Фолкнеру), Марк Твен (1835-1910), в 1884 году опубликовал свой роман – Приключения Гекльберри Финна, который сейчас считается лучшим романом американской литературы.

Этот роман весь написан четыремя основными диалектами и тремя поддиалектами (говорами), кроме предисловия автора всего в несколько строк, где автор говорит, что он использовал эти диалекты очень аккуратно, все время сверяя написанное с говорами носителей, чтобы не ошибиться.

Прошло уже более века после публикации этого романа, но мы еще не дошли ни до того сознания Марка Твена, что нет ничего мощнее разговорной речи, ни его творческого мастерства.

Ну ладно, скажем, Твен американец и далек от нас, и здесь мало кто читал Гека Финна на английском (наши армянские писатели – уж точно!) Но разве Василий Шукшин и его прекрасные рассказы, его чудесные роли и картины нам не пример, и вся эта мощнейшая русская литература со своими прекрасными писателями не в счет? Почему мы не учимся у них? Что, мы и русского языка не знаем?

Неужели мы все настолько слепы, что не видим, что вся мощь и красота русской и английской литератур в их достоверности, а значит и в жизненности их речи, их разговорной речи?

Да разве можно было настолько “увлечься” манией независимости, чтобы закрыть все русские школы и оторваться от мощнейшей русской культуры?

Ну, допустим, стали независимыми, но отсталыми (такими отсталыми, как представители племени Мамбо-Джамбо и, возможно, аморальными; настолько аморальными, как турки во время Великого Армянского Геноцида (армянских геноцидов было несколько), или немцы во время гитлеровского социал-нацизма); нужна ли нам такая независимость?

Когда идешь к цели не выбирая между средствами, эти средства либо развращают цель, либо полностью ее уничтожают!

Лично я обязан русской культуре и языку почти всем ценным, что я знаю; а знаю я немало (это я говорю, отбросив ложную скромность). И я особенно обязан русскому языку за свой английский, ибо выучил его тоже посредством русского языка, ведь нормальных англо-армянских и армяно-английских словарей не было, да и теперь нет, а те, которые сейчас “создаются,” создаются опять же ПЕРЕВОДОМ англо-русских и русско-английских словарей (что глубоко непроффесионально!)

Вред, который нанесли большевики человечеству вообще, и армянам в частности, страшен и еще полностью не осознан, но одно преимущество они все же дали армянам. Это то, что почти каждый армянин научился русскому и, через богатейшую русскую литературу, мог пользоваться благами мировой культуры. А количество разнообразнейшей русской литературы в Армении было просто бесконечно (да и сейчас оно немало!)

Неужели позволительно свести к нулю это преимущество, этот океан литературы? Мы, что, все время должны все стирать и опять все начинать с нуля?

Да, английский язык важен, и мы должны выучить его (и французский, и немецкий и т.д.). Но где книги на английском, причем, не только художественные, но и по математике, физике, биологии, генетике, химии, геологии, палеонтологии, медицине, археологии, истории, психологии, философии, инженерному делу, архитектуре, экономике, банковскому делу и т.д. и т.п?

Мы маленькая и бедная страна, и у нас больше не будет возможности перевести этот океан литературы. У нас этой возможности не было даже в советские времена, и даже тогда мы не могли перевести, скажем, 30-томный сборник Дикенса, причем так хорошо, чтобы эта английская литература стала по сути армянской (как она стала русской).

А знаете ли вы, сколько таких дикенсов есть, которых нужно перевести?

Неужели мы так и не поймем, что маленькая нация просто осуждена знать по крайней мере два языка, один – ее родной, а другой – язык какой-нибудь мощной культуры?

Для армян этот второй язык был персидский, греческий, сирийский, арабский, а в конце – русский. И в те периоды, когда армяне учились у этих культур, армянская культура тоже процветала!

Неужели мы так и не поймем, что отрыв от русской культуры в первую очередь вредит армянской культуре, и что этот вред огромный? И если так пойдет, сам армянский язык станет ненужным для активной и энергичной части армян и постепенно вымрет, ибо язык без мощной культуры не нужен этой части армян!

И разве не пора ли перестать ругать тех армян, которые говорят на нормальном человеческом языке, без всяких выкрутасов? Не пора ли перестать заставлять их говорить “на чистейшем и отборнейшем литературном армянском языке?”

Неужели мы так и не поймем, что родной язык именно тот язык, которому нас научили наши родители, а тот “язык”, которому нас учили и учат в школе, как раз чужой и иностранный, ибо этому языку учатся только с помощью письма, как и иностранному, и только на иностранном языке не умеют свободно и без натуга говорить, и только на иностранном языке не говорят все время, а только в некоторых “жреческих” ситуациях?

Неужели мы так и не поймем, что тот вопрос, “что мы должны говорить и писать только на чистейшем армянском литературном языке,” политический вопрос, и этот вопрос не связан ни с требованиями науки, ни с требованиями искусства и литературы? Точнее, как только ставится такое требование, развращается и наука, и искусство, и литература!

Требование писать или говорить только на “чистейшем армянском литературном языке,” лишает писателя и актера творческой свободы и заставляет, чтобы он писал только недостоверные или фальшивые вещи, лишает его возможности писать такие прекрасные вещи, как писали Твен, Шекспир, Пушкин, Лев Толстой, Данте, Петрарка, Боккаччо, Сервантес, Рабле, Шукшин и многие, многие другие, поскольку заставляет его писать только на “чистейшем армянском литературном языке.”

Неужели мы так и не поймем, что нелзя верить политикам и лжепатриотам? Ведь у них только одна забота, захватить власть и разбогатеть, обманывая и грабя народ! Говорится ведь, что “последнее пристанище подонка – патриотизм!”

И когда такие лжепатриоты говорят, что Ереванский диалект это жаргон, по сути говорят, что наш родной язык – жаргон! Ну неужели можно согласиться с ними?

Как говорит Анри Пуанкаре, большинство людей просто ленится думать и повторяет мнение тех немногих людей, которых считает мудрым.

Те, которые слывут “специалистами” или “жрецами” языка, забывают (мягко говоря), что язык дан для того, чтобы говорить, понимать, запоминать и передавать языковую информацию, и лишь потом писать стихи и романы.

Эти “жрецы” литературного “языка” требуют, чтобы все-все не просто говорили, понимали, запоминали и передавали языковую информацию, а делали это “на отборном, прекраснейшем литературном языке,” что невыполнимо, ибо такое под силу только очень хорошим редким писателям.

Воистину, мракобесие вещь очень распространенная и очень живучая!

Chapter 1 A PREFACE

OR MUSTN’T ABOVIAN HAVE HAD A FOLLOWER?

Both need and anguish for truth have never been so commonspread as today, and the false has never emerged in such immense amount as today.

Hovhannes Toumanian, 1910.

1.1 A FEW QUESTIONS, ОР WHAT IS A LANGUAGE FOR?

There is an unsurpassable abyss

between a man having ability of thinking

and the man bereft of this ability.

Sir Ludwig Mises

Do our Armenian modern linguists know what language is for, or what the Armenian language is? I have talked about these questions in another place (see my above-said books and my papers cited there) and showed that our Armenian linguists have almost never known the difference between literary styles (see below) and real living language, and they don’t know what the knowledge of a language means.

For instance, a great majority of our linguists, after taking a look at any Armenian page of this book of mine, will say that I don’t know Armenian and that I’m a language criminal, for I have written the Armenian auxiliary verb ա everywhere, instead of the verb է, and because I have widely used spoken Armenian in my book and have almost never used the Armenian dead conjugation և, which is an abbreviation indeed, like the English symbol, &, and have used only the conjugation ու instead of և, etc.

It’s just astounding that our Armenian linguists and the greatest part of our intellectuals don’t see that they always speak the language of this book; that is, they speak the Yerevan dialect, in their everyday life. And our linguists and teachers have always said and thought that if there is any dialect in our Armenian textbooks, our children will learn a wrong Armenian, and then this wrong Armenian can never be corrected.

It seems they have no eye and don’t see that our Armenian children speak the dialect outside their classes and this is unavoidable. And they don’t see that all the powerful tries for the last 150 years of making all Armenians speak in “pure literary Armenian” have fully been in vain and resulted in next to nothing. Isn’t it more than astounding?

This is the reason I almost repeat the questions I asked in my book, Komitas’s and Abeghyan’s Personal Tragedies Are Our Common Tragedy, and give their short answers (put in brackets if necessary), too. Their longer and substantiated answers are in my unpublished monograph, the CentralConcepts of the Theory of Modern Armenian Language that I’m going to publish in 2013, if I can manage it.

***

(If you asked our linguists, they might say from themselves or Mashtots!)

Is there such knowledge of English that is better than the English that speak the Englishmen? It’s clear, there isn’t. And if it’s true, why is it that there is a knowledge of Armenian language that’s better than that Armenian that the Armenians speak in Yerevan, their capital city? What and where is that better Armenian? So, is the knowledge of Armenian such a heavenly and beyond-natural thing that it can only be known by our linguists and teachers?

A language is a natural thing and has its own inherent laws proper to it, and you can’t command a language or make it obey you, just like you can’t command Nature. For instance, if you commanded Nature to stop Newton’s law of gravitation on Sundays and Mondays, you’d get nothing.

Thus, all the tries to govern or direct a human language (as well as those of our Armenian Language Inspection and the Language Highest Board) have been senseless and condemned beforehand. So why have our Armenian linguists been trying to rule even our individually spoken languages?

Our Armenian linguists or any other intellectual have never given an answer to this accusation. Why? Don’t they agree with what I have said? Are they honest when doing this?

(There’re many who believe that the Armenians had an alphabet even before Mashtots, though there isn’t any fact confirming it. But even if we had had an alphabet before Mashtots, it doesn’t matter a bit, for that alphabet had no cultural influence on the life of either ancient or modern Armenians.

(The old Greeks, for instance, invented their second alphabet almost 1200 years before Mashtots (and about 2700 years before our time (see [12], pp 167 and then), and then the Greeks wrote down their epos and beliefs and created such a powerful culture with this alphabet that it has made a huge influence and become hugely significant in the world culture!

The old Persians wrote down their old beliefs about 29 centuries ago, and Ferdowsi (940-1020) elaborated their epos, Shah Name (this work had started Daghighi), but the Iranian epos were written down even before Ferdowsi, and it was ranslated by the Arabs in IX century.

We wrote our epos down only 150 years ago!

(The first alphabet of the Greeks didn’t and doesn’t matter either for them, or for the rest of the world. And if our belief of having a pre-Mashtots alphabet is only for the occasions of boasting, then why do we limit ourselves? Let us declare that we had an alphabet before Noah or even before Homo Sapiens Neanderthals, shall we?)

(There isn’t such a way. And it neither has been, nor will be, for a language is such a complicated thing that it can’t be ruled or controlled by a human programme (see [6], the Introductory volume, pp 187-202)).

(This has been said for having a right to swear the Yerevan patois, for if they happened to say that Yerevan’s dialect is “a horrible, disgusting and abominable street spoken dialect,” nobody will admit it, for it is well known that a dialect can’t be such.)

And even our Armenian linguists can’t speak this “literary language” fluently, without effort and without translating their mother tongue into it in their minds; they can’t speak it from morning to night, for who can speak the language of the prose by Derenik Demirchian, or Avetiq Isahakian, or Axel Bakunts?

They couldn’t even do it, even these authors, Derenik Demirchian, or Avetiq Isahakian, or Axel Bakunts, for they were normal men and weren’t hypocrites!

Thus, all the carriers of modern Armenian do know Armenian, simply for the reason that they are Armenians! Why is this reason disputable or wrong?

It’s possible that someone who doesn’t even know the alphabet, that is to say, he/she hasn’t got any literacy, but is an excellent expert and connoisseur and judge of Armenian! For example, the very tellers! The literary styles are always shifted away from the Armenian very much, and often it’s very possible that they almost aren’t Armenian, and are jargon!

This is the reason that even an excellent knowledge and acquirement of a literary style or a rich vocabulary does not determine expertise in Armenian language.

In Armenia, in all of the exams, only the knowledge of ugly and inadmissible literary style clichռs and richness of the vocabulary and the punctuation rules have been tested, and all these have no connection with real knowledge of Armenian, indeed!

1.2 WHY HAVE I WRITTEN THIS PREFACE – CHAPTER?

This is a book of ‘scientific’ poetry, as much scientific as have been all my preceding books, which, more or less, have always had both elements of systematized knowledge. Both parts are almost equal in this book. Apparently, this is the influence of Richard Philips Feynman, who narrated physics in a free literary style, in 1950 s (see [30]) and it is the influence of my own profession, physics, that I have been busy with for the last 48 years.

Partially, it is due to the fact that I was carried away with linguistics only after mastering the skills of a professional translator and poet and story teller, but it was only the example of Feynman that gave me the freedom of choice of the style and content with which I usually tell my thoughts and everything in general.

(Love of freedom is deeply in my character; it is my essence, and this is the reason I have only been a teacher at the Yerevan State University (where I haven’t had any boss over me but the head of a General Physics Chair). I couldn’t have occupied any serious position under a boss whose instructions I must have followed without objection, for a subject mustn’t be allowed to have an opinion of his own, and tell directly all he thinks to his boss – including his opinion about the boss.)

For the last 20 years, when I have been translating not for money but “for my own soul” only, and composing my own poems and stories, I have been writing them in Yerevan patois, i.e. in the main patois of the Araratyan dialect, Armenian. And almost everyone has said that such activities of mine are absolutely wrong and good for nothing and, in general, simply illegal.

And the same people have said that both Abovian and Toumanian were geniuses (and they were, indeed). But Abovian did the same thing that I do now, and Toumanian tried to follow the first as much as the stagnant publishers and the “educated” of those days allowed him to.

And they glory Abovian saying he was extraordinarily brave to struggle the stagnant and backward of his time who had been insisting that all Armenians must have written (and even spoken – sic!) in the dead literary Armenian, grabar; and now they somewhat leniently say that Toumanian wrote in the Armenian Lori district dialect (which is wrong, for he wasn’t as naտve as to not realize he was a follower of Abovian.)

And it is enormously strange that all the later Armenian authors have been considered to be the followers of Abovian though they all haven’t been and are not (if nothing to say about one or two exceptions); but they have been and are the followers of the style founded by the Moscow Armenian Journal Aurora Polaris (Hyusisapayl, in Armenian), founded in 1858, and they have strictly followed the language ideas of Stepanos Nazarian and Michael Nalbandian, the editors of this journal. (I am naming them and their followers Aurorists below, for the sake of brevity.)

This phenomenon is not only astounding, but also extraordinary, for it hasn’t been challenged for the last 90 years at least, and it is considered to be true nowadays, too, though even the lame can easily see that there is immense difference between the writing manner (‘language’) of Aurorists and that of Abovian.

But the Armenian “theorists” declare heresy everything written in Abovian’s manner and principles, i.e. in spoken Armenian, claiming that ‘such writings ruin all the basics of the Armenian culture.’

This is the reason I ask these theorists the following question.

1.3 IS IT STRANGE THAT THERE IS A FOLLOWER OF ABOVIAN?

Now, is it strange that the most outstanding and genius authors, Abovian and Toumanian have just one follower, one single follower, me? Are our language and literature theorists absolutely sure that either Abovian, or Toumanian mustn’t be followed, or are they sure that both Abovian and Toumanian haven’t been worthy to have just one follower?

To tell the truth the present book of mine, and my activities for the last 20 years have been the continuation of the desperate and revolutionary experiment of Abovian (and the somewhat timid try of Toumanian). Abovian tried to convince the Armenians that they had to refuse the eventually obsolete and irreversibly dead Armenian language, grabar, and that they had to write in the Armenian main dialect, Araratyan dialect. I just repeat Abovian’s try once more!

I am almost sure that the vast majority of the Armenian educated shall say that my efforts are absolutely needless, and even harmful or dangerous stupidity (as one of them said once); and I am almost sure that my efforts won’t change anything, and our literary styles will go on their wrong ways; but all the same, I devoted the last 20 years of my life to this almost hopeless experiment, for nobody has proved yet that the probability of my success is zero. And I’ll stop my try only then when it is proved!

1.4 ARMENIAN LITERARY ‘LANGUAGE’ IS A JARGON!

Abovian and Toumanian wanted for the Armenian authors to write for the people in the language of people. And Abovian did write his prose and poetry in the people’s language, in the Yerevan spoken patois of Araratyan dialect; for he wanted the Armenians to have such competitive literature as that of the Italians, Spanish, French, English, Russians and other advanced peoples. So do me!

Nobody listened to Abovian and Toumanian though – I repeat it again – it has been claimed that the authors that have come after them have been the followers of Abovian and Toumanian. This is the tallest lie! All the other Armenian authors (except a few may be) distorted the style of Abovian, and our modern literature is never comparable to the above-mentioned literatures. Ours is miserable compared with them (and powerful compared to that of the Mumbo-Jumbo tribe! Is it a good comfort?)

I don’t like this at all, and I suffer great pain that our literature is in such a state. And our new literature is miserable, indeed, compared with the English or Russian literature, for instance, and the reason for this is that our authors have been writing in a false and dead ‘language’ that has simply been (and is) flooded by alien phrases and clauses and, which is the worst, by alien grammar (mostly syntax) forms.

And this alien gibberish bears the proud name of “Literary Armenian Language” and is considered the only correct and “pure” Armenian, though it doesn’t possess many of the most important properties of the living language, i.e. dialects. This is the reason that a “literary language” is not language, but it is a collection of individual styles, or a collection of individual manners of writing.

Again, to speak the truth, our literary ‘language’ is a real jargon, for it has got all the properties of jargon (for instance, the properties of thieves jargon). Neither a thief speaks the thieves’ jargon in every occasion, from morning till night, nor our people do; nor there is a tiny village all over the world where all people would speak our literary “language.”

And even the “priests” of the literary “language,” i.e. our language and literature theorists, speak it only in “literary situations” (like thieves who speak it in their “formal” situations), at lessons or before a microphone, or at formal meetings and ceremonies; and they mostly speak it with great difficulty and they stutter all the time, for they translate their thoughts in their mother tongue into this literary ‘language’ all the way long.

Most extraordinarily, our “priests” contend that ‘the Araratyan dialect (and especially its Yerevan patois) is a jargon’ and they think that ‘the Yerevan patois is the distorted version of the literary language’, not understanding that it is just the contrary, and that the population of a whole city and the whole carriers of a dialect cannot jargon.

In fact, these people contend that there isn’t such a thing as Yerevan’s dialect (patois). But it did exist about 100 years ago! Of course, yes, they shall say! So what? Did the population of Yerevan wake up one wonderful morning and begin to jargon due to their stupidity, instead of going on speaking the “magnificent and purest Armenian literary language?”

Isn’t this way of thinking an astounding ignorance, especially, if a linguist, or humanitarian, correspondent members of the National Academy of Armenia think it?

Analyses show (also see the first of the above-mentioned books of mine) that our literary ‘language’ differs from the Yerevan dialect only by those mistakes (especially the syntax mistakes) which our educated men have introduced into our literature, unconsciously imitating the syntax of Russian and other foreign languages. Most staggering, but it follows from here that OUR EDUCATED CONSIDER THAT THE ABSOLUTELY WRONG THING IS TRUE!

The term, “literary language” is always incorrect, and particularly it is incorrect and harmful and dangerous in the case of Armenian, for it has been for 150 years that all the Armenian educated got a mania that “all Armenians must speak in literary Armenian,” which, of course, is a complete nonsense, for it is impossible, and there hasn’t been anything like this all over the world in the whole history of civilization; and there will never be such a thing. Moreover, no author can speak even in his/her own “literary language!”

Thus, the exact term is literary style – in this book at least. This is the reason I take the word language into quotation marks when I use it with the word literary.

In general, every literary ‘language’, independent of its belonging to any nation, can’t compete with its mother dialect, for the possibilities of a living language, of a dialect, are immensely richer. The Russian author, Lev Tolstoy put once that “we speak every absurdity in literary language, but a living conversational language won’t let us speak nonsense,” and it is true!

A literary style is powerful and important and has got immense cultural significance only when it is very close to its mother dialect, as are, for instance, the styles of Russian and English language powerful authors. But the modern Armenian literary styles are so far away from their mother dialect – the Yerevan patois of the Araratyan dialect that they are mostly incorrect and, as a consequence, they are false!

These false styles have flooded all Armenian schools and universities both in Armenia and the Armenian Diaspora. They have invaded the Armenian state establishments and army and the theatre and cinema and TV and radio and media in general, and the activities of these ‘cultural nidi’ compared with those of the best world samples are simply good for nothing and even harmful, independent of how much we have been praising and glorifying all their products based on the said false and completely artificial “language.”

The Aurorists didn’t like Abovian’s literary style and they constructed such a literary ‘language’ that obviously can’t satisfy (putting it mildly) all cultural needs of the Armenians.

Moreover, a significant part of the Armenians, especially in the Armenian Diaspora, can’t understand or use this ‘language’ (the latter, not understanding the reason of their such difficulties, think that it is due to the Eastern Armenian ORTHOGRAPHY only that they don’t understand the Eastern Armenian literary “language!) Anyway, a significant part of the Armenians (if not almost all they) simply can’t apply this “language,” or it applies it with immense difficulty.

Nevertheless, the majority of our educated contends that our literary ‘language’ is splendid and completely satisfactory, and even powerful! They even declare, “our literary language is the only acceptable modern Armenian language!”

But who has proved that our literary ‘language’ is good and completely satisfactory, and beautiful? Where and how have they proved this? Who has proved that Abovian and Toumanian were wrong, or their concepts still are wrong today? Where is this proven fact and how have they gotten to this conclusion?

Nobody and nowhere and in no way and never!

And is it astounding that the single modern follower of Abovian and Toumanian not only goes on their way, but also does a few steps of his own, that is, he doesn’t blindly follow them and bases his literary style on the Yerevan’s modern dialect (exactly as Abovian did) with the only difference that he uses just a few such words of this dialect, which either have been considered to be baddies, or they have been written very scarcely, or nobody has (often or just once) written them yet?

Thus, I don’t write in Yerevan’s dialect, but in a LITERARY STYLE of my own that is founded on this dialect; and only the future will show whether the people accept this style, or not!

By the way, neither Abovian nor Toumanian wrote in any dialect. They both wrote in their own literary styles based on Yerevan’s dialect. The difference between their styles is that Abovian added very little literary phenomena to Yerevan’s dialect, and Toumanian used very much literary words and syntax compared with those of Abovian’s. Those who contend the contrary, that is, say that Abovian and Toumanian wrote in dialect (as they have been contended permanently) either tell lies, or don’t understand the difference between a dialect and a literary style.

This talk is very long and I go on with this in the present book. I began this talk some 20 years ago in the Armenian media and then continued it in my two previous books mentioned above.

The present book is mainly for the youth, as the youth is quick and prompt in perceiving new ideas, for their thinking hasn’t ossified yet. But my book is also addressed to those grown-ups who haven’t lost flexibility of their thinking and are tolerant to unusual and peculiar views that aren’t much familiar, and to those who know very well that often there something new can emerge in this world.

So the present book has been written for the representatives of science and mathematicians in the first place, for they deal with the newest achievements of science every day and are used to the methods and principles of creative work very well and know that there emerge new things in their every step.

1.5 WHY IS RECOGNITION VITAL TO ME?

I began my serious literary activities and linguistic investigation when I was 37. And when I was 41, I accidentally found out I could write poems (good ones, as far as I can judge; for instance, see Part 2 of my next book, Love’s Non-Formula and Learned Horses, which is in English; I am going to publish it with the present one). And then I discovered, to my great surprise, that the methods of writing poems and stories are extremely like those of physics and mathematics. Creation of every poem or its translation was a problem that was to be solved by the method of trial and error, all the time comparing the results with those top class things already done, that more or less resembled the thing being done.

Of course, there are huge differences, too, but a clear scientific statement of these differences and of the creation method is impossible. I simply feel what I just said. I feel it through my literary intuition, which has been worked out and accumulated by my own experience. But one thing is certain; this work undoubtedly gives such immense happiness and satisfaction that nobody could buy with any money.

Unfortunately for me, I haven’t won general recognition and praising from those people yet, from whom I would like to get it. Recognition is vital for me (and I think for any other author and any man, in general), for nobody would listen to you without it, independent of clarity of your logic and power of your arguments, even if your creation were simply a work of a genius. And I have written a few worthy things!

(After all, recognition isn’t so important. Didn’t Norbert Wiener put (see the Preface of his Cybernetics in Russian) that ‘it is the process leading to the aim that counts and not the aim itself?’ Wiener said that ‘the aim dies away into the twilight of gods, as soon as it is achieved’. Anyhow, I do want recognition, as I know exactly that I have done a few such things that have never been done, indeed.)

1.6 CAN A SMALL NATION CREATE GRAND THINGS?

Rudyard Kipling put once that ‘the Mumbo-Jumbo tribe has got 169 ways of composing songs and they all are correct’. If the Armenian educated had known this, they might have said – according to their usual boastfulness – that the Armenians have got much more ways than those.

I am also sure that there is 169 (or much more) ways of constructing literary “languages,” but the Armenians chose the 170th wrong one that is the absolutely false and artificial one and, consequently, is dead and fruitless. This way is based on unconscious imitating foreign languages and the dead state of the ancient Armenian literary “language,” grabar.

One can create only false and artificial literature in this false and artificial way, and false and artificial literature is good for nothing; it will neither be respected, nor accepted in the world, nor loved!

Is it not strange that the writings of the Armenian famous (in Armenia only) author Raffi haven’t had any fame in the world, despite the fact that they have been translated in the main languages of the former USSR and in the main western languages long ago?

For instance, why have The Treasure Island and The Black Arrow, by the English author R. L. Stevenson been widely well-known and much loved all over the world, but the writings of Raffi haven’t? Isn’t it all the same for a Western book manufacturer what book to produce and sell? Doesn’t he want to earn money in every occasion, even in occasion of Raffi’s writings?

There can be an objection that ‘England is a great country having great possibilities,’ etc. But Norway is almost as large as Armenia and it has got almost as much population as Armenia and it gave to the world such men as Edward Grieg and Knut Hamsun, etc, who are widely known and treasured all over the world. But again, there can be an objection that ‘Norway is surrounded by civilized countries, meanwhile, Armenia is not’.

But don’t we have the example of the Ancient Athens, which had been as big as a modern little town containing a population of about 30 000 citizens, and about 100 000-200 000 people all in all?

And The Old Athens gave the world: theoretical mathematics, natural philosophy (physics, biology, etc.), tragedy, comedy, theatre, Greek sculpture and, most important of all, democracy! The Old Athens gave the world such men as: Solon, Socrates, Plato, Pericles, Aeschylus, Sophocles, Euripides, Herodotus, Thucydides, Strabo, Xenophon, Pythagoras, Euclid, Archimedes, Aristotle, Aristophanes, Phidias, etc. – this list is enormously long!

So it is not the largeness or surrounding that counts! It is the creators themselves and their works, and it is the ethic and moral rules and traditions and other norms following them that count! And it is a certain fact that the Armenian literature, cinema and theatre simply can’t compete with those in the West and Russia! What a pity!

From the point of view of literary styles or the so-called literary “language,” the base of the 169 ways mentioned by Kipling must be their mother dialect, the Yerevan patois.

Consequently, Yerevan’s patois must be the base of our literary ‘language’ and of all our literary styles, and it also must be their “master and owner and guide and controller and supreme judge” and not the linguists or literary authors or Academy or anything like these. Unfortunately, it is not so, and this is the source of the majority of our cultural misfortunes.

Yes, unfortunately, the foreign literary clichռs do rule and master our literary styles today, those clichռs that have mostly been borrowed from Russian and English literature (and from other languages, and from grabar, too); because our educated have convinced the Armenians that the modern Yerevan dialect is a “vulgar, rough, clumsy, dirty and inadmissible jargon.”

1.7 ABOVIAN’S ‘DELAYED-ACTION BOMB’

Unfortunately, it was Abovian himself who wound the ‘delayed-action or time-bomb’ that later exploded all his writing new system, that is, the system of the new literary “language.”

Though Abovian wrote his main work Wounds of Armenia basically in Yerevan’s patois, anyhow, he used the ancient and already dead form of the Armenian auxiliary verb be (եմ) instead of the living forms of Araratyan dialect, that is, he used the forms, ասում էի, ասում էիր, ասում էր, instead of the living forms, ասում ի, ասում իր, ասում էր. (The last one hasn’t changed since the ancient times up to now in Oshakan village, for instance). The living forms of these auxiliaries probably seemed unbearably ugly to him; besides, the last unchanged form might have “hinted” him that the first two ought to have been like the third.

This was wrong and a fatal error! In addition to these seemingly negligible violation of his language system, Abovian used rather many archaic frases and clauses (grabarisms) in his Wounds of Armenia and other works. One thing more; sometimes Abovian wrote things like ասում է, instead of ասում ա, rather scaresly, of course, but he did! This was fatal too, because it made impression that the living forms like ասում ի, ասում իր, were inadmissible.

Anyway, these minor violations with other rare ancient language clauses did become fatal! The Aurorists got inspirited by these ancient forms and began to ‘correct’ the language system of Abovian. I think that if there hadn’t been Abovian’s ‘delayed-action bomb,’ that is, if Abovian had followed his language system strictly and without violating (morphologically and in syntax) the system of the Araratyan dialect, the Aurorists would hardly have tried to change the Abovian’s style, and the Armenians would have had a living literary language (language, without quotation marks!) instead of the dead ones of today.

But we didn’t and haven’t!

Shan’t we?

***

I do know that Abovian could have unconsciously made accidental errors and I know it by my own experience when I was constructing my own literary style. That was a very painful process, which has been going on for almost 20 years and isn’t completed yet. It seemed to me all the time – especially at the beginning – that all my innovations didn’t sound nicely and I would repeatedly go back to the old “literary” ones (to those that I consider wrong now), then I would come back, again and again. And even now I often do those errors by inertia, especially in my oral speech. Don’t they say that custom is the second character?

Eventually, I have come to the style in which the present book has been written, and I am looking forward to the results of my efforts, clearly realizing that there isn’t left much time for me in this world, and that most probably nothing will be changed for that time, and it may happen that nothing will ever be changed at all. (This is most probable. The Armenians have quarreled on their literary ‘language’ for 15 centuries now! But don’t some very keen thinkers say that our civilization has got a few centuries to go on – if not less?)

1.8 THE MAIN LAW OF LANGUAGE

I HAVE TO EMPHASIZE AGAIN THAT I HAVE DONE ABSOLUTELY NOTHING THAT SOME OF THE PRECEDING ARMENIAN AUTHORS HAVEN’T DONE BEFORE ME FROM TIME TO TIME, AND WHICH DOESN’T EXIST IN ARARATYAN DIALECT! I HAVE JUST FOLLOWED THE SYNTAX AND MORPHOLOGY (MOSTLY, THE LEXICON, TOO) OF THE ARARATYAN DIALECT, FOR I HAVE ACTED AND DO ACT ACCORDING THE MAIN LAW OF A LANGUAGE (MLL, see pp 35, 119-121, 219-221 and 239 of this book), that is, I FOLLOW THE LIVING DIALECT ITSELF!

But all the same, there always are “serious educated” that say I do nonsense or illegal things. If so, what principle do these people follow? Mine is the MLL, and what is theirs and do they have any objective one? No, they don’t, for it is about 7 years that I have been asking them for their principle and they won’t give any answer, because they haven’t had any (see my above-mentioned books, especially the second one, and references brought in them.)

(It has already been seven years I have been telling them that the Armenians have had (since 1934) two grammars for the same Armenian “language,” two absolutely contradictory and incompatible grammars – one of them is the grammar by Manouk Abeghian, and the other was “invented” by Ararat Gharibian and Gurgen Sevak (and the grammars of today have been invented by their followers in the image and after the likeness of the Gharibian’s false grammar, reaching these new “grammars” to the complete absurdity!

(And our modern “grammarians” say that both these contradictory grammars are correct, and every time when I ask them how it can be, they stubbornly won’t say a word. No answer, no problem, and nobody will notice that there is anything wrong; this is their only way of defense!

(I have also been saying that this single fact, the existence of two absolutely contradictory and incompatible grammars, proves that the modern Armenian grammar is not scientific, for every science must have a principle by which it decides the truthfulness of its assertions, statements and conclusions, and our grammarians again stubbornly won’t say a word!)

Thus, the things I have done aren’t just my caprice or an accident! A living language is a Nature that doesn’t submit or obey to the will of individuals or programmes designed by humans! Nature has got its own laws, and the laws of Nature won’t submit to the programmes of man!

1.9 LANGUAGE IS NATURE!

For instance, if we wanted that Newton’s law of gravity stopped acting on Fridays and Saturdays, we would get nothing (and even less than that). Then why do we want the part of these Nature laws – the language laws – to stop their action or obey us? Don’t we see that having such a desire is just nonsense?

One could have believed that such thing is possible in the day of Mashtots 16 centuries ago or even later, in the Middle Ages. But why do they occur now?

Are we going to go on with this absurd desire? If yes, what for?

Why don’t we do the simplest thing Abovian offered and some other powerful literature had done? And he offered us to declare Araratyan dialect a legal literary ‘language’ (with its all lexicon and morphology and syntax.) Let the reader fancy for a minute that it has been done. What will follow it? And what will follow is as this.

All the carriers of Araratyan dialect– but the educated of today – would instantly become educated, and these educated ‘priests’ of language would turn into the ignorant ones in the world of language! (Well, let them sweat for a week or two and learn their own mother tongue, again and properly!)

But these ‘priests’ will never agree with Abovian’s offer! Never, for they won’t agree that ordinary men without high education should be considered language educated. For most of these ‘priests’ are deeply ignorant, otherwise they would agree with the offer of Abovian.

(By the way, if Abovian’s offer was suddenly carried out, then every carrier of Araratyan dialect would turn into a top class literary ‘language’ practical specialist, consequently, into a top class Armenian language specialist, for literary language is wrongly considered to be the only Armenian. In this case, these carriers will really be language ‘professors’ and permanent teachers for each other and for the newcomers that want to learn the Armenian.)

1.10 HOW TO HAVE A LIVING LITERARY ‘LANGUAGE?’

Our linguists and literary specialists do know excellently that our literary ‘language’ is partially dead. It is proved by the fact that they often require to do something that our Armenian texts be written in ‘a living language.’ The linguist, Artem Sargsyan (a DSs, professor, cor. member of the National Academy of Sciences, Armenia) asked me in a TV interview: “What must be done to make our literary language more alive?” Our language specialists ask this question more and more often. It means that this problem worries many, and many see that the state of our literary ‘language’ isn’t satisfactory.

I answered to the question reading the theses I’m telling just now, but I wasn’t given enough time to complete my explanation, for the broadcast director interrupted the recording, saying that my time was over. So I answer the question now.

If you want the Armenian literary language to be alive, you simply have to speak and write in a living language, Yerevan’s patois, as do all ordinary men! And there is no other way for this! And if you go on using the dead and false clichռ, as you do now, our literary ‘language’ shall eventually die before long!

For the last 20 years, after the abolition of literary censoring, many broadcast programmes of the Armenian TV and radio, and some newspapers as well, have been using Yerevan’s living dialect more and more (and other dialects, too.) There have even been a few Armenian authors who have written in the dialect, too.

But all these have been going on accidentally, and many such phenomena resemble a distorted ‘instant photography’ of the life rather than real literature. At first it seemed to me that our linguists and literature theorists would have been interested in these phenomena very much, but they wouldn’t!

They have only been enormously angered and horribly swearing that Yerevan’s ‘jargon’ has flooded the Armenian ‘sacred literature’ and TV and radio, and media in general. Are these people simply blind and don’t they realize that it is impossible ‘to swim against the stream?’ Don’t they understand that love and need for earning money will destroy all their prohibitions of the living language, for the masterful authors desire their stories and poems appear as much truthful as possible, and to do this their characters must speak as men do, as ordinary alive men do?

In fact, I have tackled the task of systematizing this process though I didn’t fully realize the mission at first and was alone. (Now it seems to me I am not alone.) But I’m not so naտve as to think that I could make all the Armenians submit to my will and change their steady or even frozen literary customs and views. I only want to show through the example of my stories, poems and essays and translations (and the present book, too) and my linguistic analyses what magnificent possibilities possesses Yerevan’s dialect if one handles it with wit, ability, needed skill and enough fancy.

And even the style of my voluminous translations (for instance, Athenian Constitution, by Aristotle, and the two large volumes of The Open Society and Its Enemies, by C. R. Popper [22-23]), which I did by publishers order who required ‘standard literary language,’ even their styles posses many tricks of my own literary style, but the lame reader won’t notice them, for all my ‘innovations’ are submitted to Yerevan’s dialect, that is, the modern Armenian, that is, the mother tongue of the reader. This is the reason the reader won’t notice them, for mother tongue is always being mastered almost on the level of instincts, and this can’t be felt.

Again, I have only been doing the things that others have done before me.

And why had others been allowed to do such things and I’m not?

Now I want to bring two more examples of such allowance.

1.11 HOW DID OTHERS MAKE THEIR LITERARY STYLES?

When Shakespeare (1564-1616) published his first plays, many of the educated English of his days (and those of later times, leading by the poet Alexander Pope, 1688-1744, that is, almost 60 years after the death of Shakespeare) attacked him, saying that Shakespeare was writing in “London’s horrible street language.” But Shakespeare wouldn’t take any notice of such attacks, for people would visit his plays, and he went on writing his tragedies and comedies in the same “London’s horrible street language” and got wealthy. (I haven’t got such hope, for Armenia isn’t England and neither am I Shakespeare.)

And the English purists have been ‘cleaning’ the ‘language’ of the English literature for about 100 years until they realized that Shakespeare was absolutely right, and then all literature went on its true way.

And about 100 years ago the English author Henry Sweet (1848-1912) formulated the MLL, which reads: EVERYTHING IN A LANGUAGE IS RIGHT SIMPLY BY ITS EXISTENCE IN THAT LANGUAGE (see…).

Almost the same happened to Pushkin (1799-1837) when he published his first poems of folk tales. The critiques, for instance, Katchenovski and Bulgarin accused Pushkin that he had introduced the ‘peasant language’ into the ‘sacred literature’. But there were enough enlightened men in Russia during that time period that accepted his innovation, and Pushkin went on with his writings and was very highly treasured afterwards (such things have been (and are) impossible in Armenia, the ignorance is very powerful in here!)

Afterwards, Leo Tolstoy (1828-1910) wrote his Books of Russian Readers and wrote them in the same ‘peasant language,’ and the minister of Education of the Russian Empire of those days was an enlightened man, indeed, as he put his signature on Tolstoy’s book, adding, ‘All Russia Readers.’

All will agree that the Armenians won’t see such a thing even in their most optimistic dream! We do know our education ministers too well, don’t we? (See under the headline A Tragic Post Word in the above-mentioned second book of mine.)

There were many such examples. In the period of the Renaissance, such accusations were addressed to Dante (1265 - 1321) and Petrarch (1304-1374) and Boccaccio (1313 - 1375) in Italy, Rabelais (?1494-1553) in France, Cervantes (1547-1616) in Spain, etc. For instance, the Czechs accused Jaroslav Hašek that he was writing in the ‘horrible folk language’ (see the post word of the first volume of his book, Good Soldier Schweik), and U. Fuchik defended Hašek, but I have heard that in modern Czechia they again quarrel in what “language they should write”. As far as I know the state of German literary ‘language’ is simply much more horrible than that of the Armenian, though one should ask himself what can be worse than the state of the latter. (I brought all these dates that the reader could compare them to the analogical dates for the Armenian quarrels on the subject!)

1.12 AREN’T WE BACKWARDED?

Father of American literature (as Faulkner and Hemingway put it), Mark Twain (1835-1910), published a novel of his, Adventures of Huckleberry Finn, in 1884, and this novel is considered the best in American literature.

Mark Twain wrote this novel of his entirely in dialects; in four dialects and three patois, and only the preface up to a dozen lines is in the literary style, in which the author said that he had used these dialects very carefully, all the time verifying the text.

More than a century has passed since then, but we haven’t got either the literary skill of Twain, or the idea that the living speech is the most powerful thing for literature.

It seems we have decided to learn through our own mistakes, but isn’t their possible number infinite? And we have never found out just one of these mistakes yet! This is the reason we haven’t learned writing skills from other nations.

Can’t we learn how to use our living language, for instance, from the magnificent stories of the Russian author and film star and director Vasili Shukshin and from other splendid authors?

Have we been blind that we don’t see that the power of the best Russian and English language stories and novels is due to their living language, which makes them most truthful?

How could we be carried away by the idea of independence so much that we closed all our Russian schools and rejected the Russian most powerful culture? Well, suppose we are independent, but bereft of proper and competitive culture (and probably, are as amoral as the Turks were in the years of the Armenian Great Genocide, or the Germans in the day of Hitler’s tyranny and holocaust and general genocide of many other nations), do we need such independence?

When you consider that every way that leads to your aim is good, you can either degenerate the aim, or kill the aim itself!

I am sure that the most and valuable part of my own knowledge I learned from the Russian culture and in or through the Russian language. I owe the Russian language even for my English, because we haven’t got good English-Armenian or Armenian-English dictionaries up to now and learning a language without a dictionary is impossible for a foreigner!

The damage of Bolsheviks to mankind and particularly to Armenians was terrible, but the Armenians certainly had one profit from them. This profit was the circumstance that almost every Armenian, more or less, knew Russian and could enjoy the Russian and world culture and their advantages through Russian. And the amount of various types of Russian books was simply infinite (it is very great even now!)

Was it reasonable making the influence and benefit of this vast literature almost zero? Are we always going to delete everything and then begin everything again, from its beginning?

Well, we do know that English language is important. Let’s learn it; and let’s learn French and German, etc, too. But where are the English books we need that we need more than we need air in this country? I mean the English books on mathematics and physics and astronomy, chemistry and biology and medicine, geology and economics and history and archeology and psychology and philosophy and engineering and architecture and linguistics and banking, etc, etc, etc.

We have got a small and poor country and will never have a chance to translate this ocean of literature. We hadn’t had the chance, as the Russians have had (and they have translated just splendidly, indeed) even in the day of the Soviet rule, for example, of translating the 30-volume collection of Dickens, transporting all these English culture into the Russian one.

And do you know how many authors such as Dickens there are yet to be translated?

Don’t we realize that a small nation is just condemned to know two languages at least, one of them its own mother tongue and the other one the language of a nation having powerful culture and literature? The second language for the Armenians has been: ?Urartian, Persian, Greek, Syrian, Arabian, and Russian at the end. And the Armenian culture was prospering in the very periods when they were learning from these cultures!

Aren’t we going to realize that rejecting the Russian culture terribly damages the development of the Armenian language and culture in the first place, and if this is to go on in this way the Armenian language will be unnecessary for the energetic and educated part of the Armenian people and will be dying by and by, for this part of the Armenians won’t need the language without a proper culture?

Aren’t we going to stop swearing the people who just speak their mother tongue without taking care of “speaking it in a nice and purest literary Armenian language?”

Aren’t we going to realize that our mother tongue is the very tongue our mothers had taught and the ‘Armenian language’ that they teach us at schools IS FOREIGN, for it is only the foreign language that is taught through writing and it is only the foreign language that is not spoken freely and easily and permanently?

Aren’t we going to realize that the requirement of “speaking in a nice and purest Armenian literary language” is completely a political requirement and has no connection with real requirement of humanities and science and culture in general?

Not to say that such requirement bereaves an author and actor of creative freedom and makes them write and say false things and bereaves them the possibility of creating things like the magnificent things that created Twain, Shakespeare, Pushkin, Leo Tolstoy, Dante, Petrarch, Boccaccio, Cervantes and Shukshin etc, giving only the possibility of ‘creation’ of things ‘in a nice and purest Armenian literary language,’ which are totally fruitless.

And why do we believe the politicians and false patriots? Don’t we know that this sort of people has only one prominent care; that is they are only concerned with how to create a rule and rob the citizens and get richer and richer? Don’t we know the saying that “the last place of refuge of the rogue and scum and bustard is patriotism?”

In fact, when we say that Yerevan’s patois is a jargon, we assert that our mother tongue is a jargon. Is it permissible?

As once Henry Poincare put, the majority of people are simply lazy enough to try to think. And this majority just repeats those few who this majority considers wise. And Ludwig von Mises put a much stronger thing: there is an insurmountable abyss between them who can think and them who can’t!

Those who are usually considered ‘language specialists’ or ‘priests’ always forget (mildly putting) that language is just for saying, realizing, remembering and passing all these to others, and then only for writing poems and novels.

Bigotry and obscurantism are very enduring and tenacious, indeed!

ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՆՑ ԷՍԵՆԵՐԸ

Գլուխ 2 ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱ՜Վ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՑԱՎ …

Մեր և-ը սիմվոլ ա, ճիշտ անգլերենի and ու & սիմվոլների պես, ու մեր և-ը նշանակում ա` յէվ: Այսինքը, մեր և-ը գրում ենք մի իրեք տառանոց բառի` յէվ-ի տեղը: Էսի լավ ա, երբ էս և-ը առանձին ու շատ ենք գործածում, այսինքը, երբ էս և-ը շաղկապ ա: Բայց երբ էս և-ը ինչ-որ մի բառի մեջն ա, ու գրվում ա երկու ձայնի` էվ-ի տեղը, էսի արդեն շա՛տ ա անհարմար, մանավանդ գիրը նոր սովորող էրեխու համար:

Օրինակ, երբ էս էրեխեն վարժվում ա, որ և-ը պտի կարդա` յէվ, ու հետո ուզում ա կարդա` տերև, արև, բարև բառերը, սովորության ուժով սրանք կարդում ա` տերյէվ, արյէվ, բարյէվ, ու ահագին ժամանակ ու ջանք պտի ծախսի, մինչեվ վարժվի, որ բառի մեջն էսի պտի կարդա` էվ:

Էսի մեծերի համար է՛լ ա ճիշտ: Օրինակ, ես շատ անգամ գրում եմ` որտեվ, որովհետև-ի տեղը, կամ` Էրեվան, Երևան-ի տեղը բայց եթե սրանք գրեի` որտև, ու Էրևան շատ անսովոր կըլներ, որտեվ առաջի անգամները նույնիսկ մեծը էսի կարդում ա` որտյէվ ու Էրյէվան:

Սրա համար էլ բառի մեջի և-ի տեղը ամեն տեղ էլ գրել եմ` եվ, ու և-ը մենակ ևն = և այլն ու այլև բառերի մեջ եմ պահե: Էս և-ը հեչ չեմ գործածում: Սրա տեղը, ամեն տեղ, գրում եմ` ու, որտեվ էսօր Էրեվանի բարբառն էս ու-ն ա գործածում, անխտիր, չնայած մոտ մի դար առաջ ու-ի գործածությունն էս բարբառի մեջը էսքան առատ չէր [ԼՔՀԼ [6], V, 376]:

Զարմանալի ա, որ երբ մեր գրական ոճերը Էրեվանի բարբառին էրկու հին շաղկապ առաջարկեցին, մեռած և-ն ու քիչ գործածական ու-ն, էս բարբառը և-ը մերժեց, բայց ու-ի գործածությունը դարձրեց առատ ու ընդհանուր:

Մեր և-ն է՛լ, ու-ն է՛լ առաջացել են հնդեվրոպական նախալեզվի *е'рi արմատից: ու-ն առաջացել ա էս արմատի *օpi ձայնդարձից [ՀԱԲ [7]]: Սրանցից ու-ն կամ սրանից առաջացած ձեվերը կային մեր համարյա սաղ բարբառներում [ԼՔՀԼ [6], V, 374, 376]:

«Ս. Գրքում և-ը շատ առատ է, բայց սա սեմական սովորություն է, ուր և-ը միջակետի արժեք ունի» [ԼՔՀԼ [6], V, 360]:

Ս. Գրքի ազդեցությունն է, որ և-ի գործածությունը անսովոր առատ է մեր հին ու նոր գրքերի մեջ, այնինչ, և-ը միջին հայերենի մեջ արդեն չկար, ու բարբառների մեջ էսօր է՛լ չկա:

Գրական ոճերին էլ հենց էս մեռած և-ի պես մի բան էր պետք, որ տարբերվեն կենդանի լեզվից (Նալբանդյանի ասած` որ «չստրկանան բարբառներից որեվէ մեկին»): Ու գրական ոճերը գերադասում են և-ը, իսկ ու-ն էլ գործածում են և-ը շատ չկրկնելու համար:

Ու «կանոն» են հորինել, թե իբր ու-ն ձայնավորից առաջ գործածելու իրավունք չկա, որտեվ իբր «հայի ձայնային գործարանները (կոկորդը, ըմպանը, քիմքը, լեզուն) հարմարված չեն ձայնավորից առաջ ու ասելու»:

Մոլորությունը ի՛նչ աստիճան է մարդկանց կուրացնում, որ չեն նկատում, որ իրենց քթի տակ, համարյա սաղ հայերը, ձայնավորից առաջ է՛լ են ու ասում, հետո է՛լ: Օրինակ կհելնի ու ուր ուզես` կէթա; թո գա ու ասի ևն: Ու սա ասում են միլիարդ-միլիարդ անգամ ու անընդհատ: և-ը էսօրվա Էրեվանի բարբառում չկա, ուրեմը, էսօր և-ը հայերեն չի: Մի ժամանակ և-ը հայերեն էր, բայց էսօր՝ էլ արդեն հայերեն չի:

1. ԸՆՁԱՌՅՈՒԾՆ ԱԶԱՏ, ՆՐԲԱԳԵՂ ՈՒ ՃԱՊՈՒԿ

Ախպորս՝ Սլավին

Պատկերացրեք մի հզոր, կենսուրախ, բարի ու արդար ու ջահել տղամարդ, ով պտի մեռնի. ի՛նչ պատճառով, կարեվոր չի: Էս ոտանավորը էս տեսակ մի տղամարդու մասին ա:

Ասում են, որ փղերը հենց զգում են, որ մեռնելու են, վռազ-վռազ էթում են իրանց հատուկ «գերեզմանոցները»: Ընձառյուծի հատվածը պատմելուց՝ մտքիս Հեմինգվեյի «Ծերունին ու ծովի» Ծերունու էրազի պատկերն ա էղե, երբ (իրա էրազին) առյուծներն իրանց ձագերի հետ խաղում էին ծովի ափի ավազների վրա:

Էս ոտանավորի սկզբունքը, ըստ էության վիլանելի սկզբունքն ա, մի քիչ փոխած (տես Վիլանելներ գլուխը), բայց ֆռացող տողերը վերջում հանդիպելուց լրիվ մի նոր իմաստ են ստանում, որտեվ արդեն արեվն ի՛նքն ա «տենդահար»:

***

Մի քանի բան ասեմ իմ բառապաշարի ու ոճի մասին` առհասարակ: Գրաբարյան շրջանում ասում էին` այս+ինքն, բայց էս բառի վերջի ն-ն հոդի իմաստ չուներ, որտեվ գրաբարը, առհասարակ, ը ու ն որոշյալ հոդերը չուներ, ոնց որ էսօրվա ռուսերենը ոչ մի հոդ չունի: Էսօր էս հոդերը կան մեր համարյա սա՛ղ բարբառների մեջը, ու գիր ու գրականության հետ գլուխ չունեցող հայն ասում ա` այսինքս կամ այսինքը. այսինքը, ասում ա` այս+ինքը, բնազդով «մտածելով» (կամ էլ` «զգալով»), որ (սաղ անունների պես) է՛ս բառն էլ կարա ունենա սաղ դեմքերի ստացական հոդերը` այսինքս, այսինքդ, այսինքը(ն):

Ուրեմն, թե համաձայն ենք Լեզվի Գլխավոր Օրենքին (տես էս գրքի 35, 119-121, 219-221 ու 239 էջերը) պտի անպայման համարենք, որ թե՛ այսինքն ձեվը, թե՛ այսինքը ձեվը թույլատրելի են, բայց առաջինը մենակ ձայնավորից առաջ (եթե ձայնավորի ու սրա արանքը դադար («ստորակետ» կամ՝ «բութ») չկա), իսկ երկրորդը` մենակ ու մենակ բաղաձայնից առաջ, ու մեկ էլ երբ էս բառի ու հաջորդ` ձայնավորով սկսվող բառի արանքը դադար կա:

Ասածս ճիշտ ա գրաբարից վեկալած` ուրեմը, մանրամասը ու մնացած էս տեսակ բառերի համար է՛լ, ը-ով վերջացող մնացած բոլոր բառերի համար է՛լ:

Առհասարակ, էսօրվա հայերենը, թե՛ գրաբարից, թե՛ ռուսերենից վեկալած բառերի մեջը հոդը շատ անգամ սխալ ա գործածում: Իմ գրած էս վերջի՝ «մեջը» բառը սրա լավ օրինակն ա, որտեվ ոչ մի մտավորական էսի չէր գրի. կգրեր՝ «մեջ»:

«Որովհետեվ» բառի տեղը գրում եմ սրա ահավոր գործածական «որտեվ» բառը, բայց թե կարիք զգացի, «որովհետեվ»-ն է՛լ կգրեմ: Ո՞վ ա ապացուցե, թե սրա իրավունքը չունեմ: Մեր Լեզվի տեսչությո՞ւնը: Էտ տեսչությունը, թե կարա, թո պատասխան տա իմ էս գրքի ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ վերնագրի հարցերին ու իմ արդեն ասածս գրքերիս մեջի մնացած հարցերին: Օրինակ, թո ասի, թե էտ ո՞նց ա, որ մենք հենց նույն լեզվի համար էրկու իրար ահավոր հակասող քերականություն ունենք, ու սրանք էրկուսն էլ ճիշտ են:

Իմիջիայլոց, մեր հետաբեղյանական քերականությունները չեն պատասխանում համ էլ է՛ն հարցին, թե խի՞ են, օրինակ, էթամ-ը, խի՞-ն, էս-ն ու էսի-ն սխալ, չնայած բնիկ հայերեն են: Ու սրանք համ էլ չեն ասում, թե էս բառերը գործածելու իրավունքը խի՞ չունենք, խի՞ են սրանք բոբո:

Մեր էսօրվա լեզվաբանությունը, առհասարակ, իսկական միջնադարյան սքոլաստիկա ա: Էսի ոչ մի անգամ «ինչո՞ւ» հարցը չի տալի, մենակ ասում ա՝ «այսպես է», ու վերջ:

Ու մեր էսօրվա լեզվաբանությունն իրա ասածների ճիշտ ու սխալը որոշելու ոչ մի կարգին, այսինքը մարդուց անկախ ու օբյեկտիվ չափանիշ չունի:

***

Համոզված եմ, որ էսի գերազանց ոտանավոր ա:

***

Վիրավոր փղի պես, տենդահար,

Էթում ես հեռու, լո՜ւռ ամփոփվելու,

Արեվդ գիշե՛ր ա ու խավար:

Էլ չունես Սուրբ Ծնունդ ու Զատիկ,

Ու չունես Վարդավառ,

Ցանկություն չունե՛՛ս –

Ավարտի արբունքից զուր ըսթափվելու –

Էթում ես հեռու, լո՜ւռ ամփոփվելու,

Վիրավոր փղի պես, տենդահար:

Անուրջդ խաչքարի ժանգառք ա ցավագար,

Պողպատե ճոպան չմնա՛՛ց –

Քեզ հույսի թեվերին կապելու –

Արեվդ գիշե՛ր ա ու խավար:

Քու հոգում բոց ու լուս –

Անդադար-անդադար –

Էթալուց՝ մրմուռ են դառնալու ու ամբոխվելու –

Վիրավոր փղերի հոտի պես, տենդահար:

Մարե՛լ ա մի վախտվա արունդ հուզավառ,

Ու էլ զորու չի՛, զորու չի՛՛ քենդ կոփելու

Արեվդ գիշե՛ր ա ու խավար:

Ընձառյուծն Ազատ,

Նրբագեղ ու Ճապուկ,

Էրազիդ չի՛ գալի

Հովիտ ու դաշտերում

Ուրախ խաղալու ու թավալելու,

Ու քարացել ա մացառուտների մահիճը փափուկ,

Ու էլ սիրտ չկա,

Սիրտ չկա՛՛ –

Մեռյալ օրերի

Խիտ թավուտներում

Լո՜ւռ խարխափելու:

Վիրավոր փղի պես, տենդահար,

Էթալով էթո՛ւմ ու էթո՛ւմ ես հեռու –

Լո՜ւռ ամփոփվելու,

Գիշե՛ր ա,

Գիշե՛ր ա արեվդ,

Գիշե՛՛ր ա ու խավա՛ր –

Վիրավոր փղի պես տենդահար:

2. ՀԵ՛ՐՆ ԷԼ ԱՆԻԾԱԾ

Կըլնեի մի 30-32 տարեկան, երբ մի օր Պետական Համալսարանի առաջի հարկի երկա՜ր-երկար միջանցքով թափով դուս էի գալի (ես, համարյա միշտ էլ, վռազում եմ ու քալելուց էլ անընդհատ մտքի մեջ եմ): Դուս գալու դռան մոտ, դեմուդեմ, մի մարդաբոյից ավել հայլի կար:

Մեկ էլ աչքս ընգավ էտ հայլուն ու տեսա, որ ընձի մի ձյաձյա ա մոտենում: Մի մոմենտ հլը գլխի չէի, որ ընձի մոտեցողը հենց ի՛մ պատկերն ա: Հենց գլխի ընգա, որ էկողը հենց իմ պատկերն ա, ահավոր ապշեցի, որտեվ, չնայած արդեն էրկու էրեխա ունեի, ընձի թվում էր, թե ես հլը էն 17-20 տարեկան ջահելն եմ:

Մարդը որ ամեն առավոտ հայլու մեջ իրան ա նայում, չի զգում, որ մեծանում ա: Ըտենց էլ, ե՛ս չէի զգացե էտի: Ճիշտ ա, մի էրկու անգամ ջահելները տրանսպորտում ընձի ասել էին «հոպար», ու հլը հելել էին, որ նստեմ, բայց ես էտի բանի տեղ չէի դրե, մինչեվ ի՛նքս չհասկացա, որ արդեն ջահել չեմ, որ արդեն ձյաձյա՛ եմ:

Էն վախտը հլը չէի գրում, ու մտքովս է՛լ չէր անցնում, որ մի օր ոտանավոր եմ գրելու, բայց ինքս ընձի մտածեցի, որ էսի գրելու բան ա, որտեվ էս բանը երեվի սա՛ղ են զգում, ուրեմը, էսի սաղի վրա էլ կազդի:

Ես էսի գրեցի 1989 թվին, բայց հասկանում էի, որ է՛ն վախտվա զգացածս չեմ կարում ճիշտ պատմեմ, ու էս ոտանավորն անընդհատ մշակում էի: Որ ասեմ, թե մի 100 վարյանտ եմ փոխե, սուտ չի ըլնի: Վերջի վարյանտը գրել եմ 1997 թվին, դրանից հետո էս ոտանավորն էլ չփոխվավ: (Օրինակ, ամենավերջի փոփոխությունը արել եմ 2012 թվին, երբ լափազան բառը փոխեցի հաբռգած բառով: Սրա գրելու պատմությունը դրել եմ էս գրքի վերջը):

Երբ ասում եմ, թե գրողը պատմող ա, ու իրա պատմելիքն էլ կյա՛նքն ա, որ գրողը չպտի հորինի, չպտի գլխից դուրս տա, չպտի մենակ հենց իրա՛ զգացածից խոսա. որ գրողը պտի ասի ու պատմի կարդացողի՛ ցավ ու դարդից, հենց էս ոտանավորի պատմության պես մի բան նկատի ունեմ:

Էն օրերին հլը եզան պես առողջ էի, ու ո՛չ «մազոլ» ունեի, ոչ է՛լ «ձմեռ էր չոքե շեմիս», բայց լա՛վ գիդեի, որ սրանք ըլնելու են, որտեվ սրանք սաղի համար էլ ըլնում են:

***

Առհասարակ, մարդը սիրուն ու ճիշտ ա համարում մենակ է՛ն բաները, որ տեսել ա ու դրանց վարժվել ա քյորփա վախտվանից, չնայած էտ բաները շատ անգամ ո՛չ սիրուն են, ոչ է՛լ ճիշտ:

ԼԵԶՎԻ ՈՒ ԲԱՐՈՅԱ-ԷԹԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՎԱՐԺՎԵԼՈՎ Ա:

ՄԵՆՔ ՃԻՇՏ ՈՒ ՍԻՐՈՒՆ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵՆԱԿ Է՛Ն ԲԱՆԵՐԸ, ԻՆՉԻՆ ՎԱՐԺՎԵԼ ԵՆՔ ՄԱՆԿՈՒՑ:

Ու ափսոս, որ մանկուց գոնե մի ոտանավորի մեջ չենք տեսե՝ էթամ, կարամ, որտեվ, ըսենց, ըտենց, ընենց, ընձի, էսի, էտի, էնի, խի՞ ևն ձեվերը:

Հենց սրա՛ համար ա, որ էսօր մեր մեծերն է՛լ, քյորփեքն է՛լ Աբովյանի Վերք Հայաստանի-ն չեն հավանում (չնայած կարող ա ձեն չհանեն ու իրանց անկեղծ կարծիքը չասեն), այնինչ Թումանյանի օրերին Վերք-ն ապշելու չափ դուր էր գալի մեծ ու փոքրին, ու թվում էր ուղղակի աստվածային: Չեն հավանում համ էլ է՛ն բանի համար, որ Էրեվանի էն օրերի բարբառի բառապաշարը շատ ա տարբեր էսօրվա բարբառի բառապաշարից ու ահավոր ա խորթ էսօրվա հային:

***

Իմ կարծիքով, էս մի ոտանավորս իմ ամենալավերից մեկն ա:

***

Լողո՛ւմ ա դիվոտած գիշերը, մոտ գալի՜, էլի հեռանում,

Մեռնում են թոքախտ աստղերը բորբըսնած երկնքի հոգում,

Հուշերս, ճաք-ճաք ու փխրուն, հաբռգած – աչքով են անում,

Գժվե՞լ ա կարոտիս թթուն – փրփրում ու արուն ա թքում:

Կարո՞ղ ա՝ ե՛ս էլ եմ մի օր – 10 համար կոշիկ հագե:

Երեվի: Եսի՞մ: Չկա՛ – էտ անտեր էրազիս վկան:

Գալիքը սաղ դռներն իրա – կոխպե՛լ ա, ճամփեքը փակե,

Էլ ընձի արդեն ո՛չ մի – 10 համար կոշիկ չկա:

Քյորփա էրազըս մանրից թթվո՛՛ւմ ա ու քարանում:

Գիշերը – մենակ կմախք – Հնձվո՛րն ա բարեվ տալի:

Ոտներըս՝ ցավո՛ւմ են արդեն, մազոլըս՝ հոգի՛ ա հանում.

Հենց հայլուն մո՛տ եմ էթում – դեմիցըս բիձա՛ ա գալի:

Ու վռազն ի՞նչ էր ախր: Խի՞ էսքան արագ թռավ:

Ինչքան էրազ ու լուս կար – ցնդավ ու դառավ քամի:

Աշխըրքի ցավ ու դարդը…էկավ ու ի՛մը դառավ,

Մի՛՛ մոմենտ աչքըս կպավ – ձմե՛ռըս չոքեց շեմին:

Ու ո՜նց ա հոգի հանում, էս ո՜նց ա ցավում ախր:

Ու հենց որ մո՛տ եմ էթում, հենց հայլուն մո՛տ եմ էթում,

Ախր հենց մո՛՛տ եմ էթում – դեմիցըս բիձա ա գալի՞՜:

3. ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԴԱՐՁ

Հազար անգամ կասեմ, որ գրողը պատմող ա ու ոչ թե հորինող:

«Մանկությունն անդարձ» ոտանավորով ուզեցել եմ՝ պատմեմ, թե էրեխա վախտըս ամեն ինչն էլ ինչքա՜ն էր լավ ու մաքուր: Ոչ մի անհուսություն չկար, ցավ ու դարդը՝ րոպեական էին՝ վռազ անցնում ու պրծնում էին: Ու ամեն ինչն էլ հետաքրքիր էր:

Հիշում եմ, թե ոնց էի անձրեվին նստում տանը, պատուհանի մոտ, ու ժամերով նայում ջրափոսերի մեջ թափվող կաթիլներին: Նայում էի, թե ոնց ա կաթիլի ընգած տեղը վռազ մի պղպջակ բսնում, մի քիչ լող տալի ու պայթում:

Էս ոտանավորը գրելուց ուզում էի համ էլ պատմեմ, թե ինչքան հետաքրքիր էր, երբ մեկս տան միջից քիթն ու պռոշները կպցնում էր բալկոնի պատուհանի շուշին, մյուսըս էլ դսից նայում էր էտ ծռմռված քիթ ու մռութին: Մեր համար էսի ահավոր հետաքրքիր էր ու զարմանալի: Բայց էս պատկերը չմտավ ու չտեղավորվեց էս ոտանավորի մեջ: Գրելուց՝ շա՛տ ա ըսենց ըլնում:

Էս ոտանավորի հանգերի սիստեմը Բ. Պաստեռնակից եմ սովորե: Բայց պարզ ա, որ էտ սիստեմը լրիվ չեմ պահե:

Հենց էս ոտանավորի առիթով էր, որ օղորմածիկ Սաղաթել Հարությունյանն ասեց.

«Մերուժան, խի՞ ես հետեվում կլասիկ կանոններին: Գրի, ոնց որ գալիս ա»: Սաղաթելի էս ասածը դարձրի կանոն, մանավանդ որ` «կճուճ թրծողն աստվածները չեն»: Ու Սաղաթելի էս մի հատիկ դիտողությունը երեվի իմ մի քանի տարին խնայեց, որտեվ եսիմ քանի՜ տարի կկորցնեի, մինչեվ ի՛նքս հասնեի էս մտքին:

(Լրիվ հնարավոր ա, որ առանց Սաղաթելի ասելու էտ մտքին երբեք էլ չհասնեի: Պատահականության դերը մարդու ու համ էլ հասարակության կյանքում ուղղակի վիթխարի ա: Օրինակ, որ անիվը հորինող էն հանճարեղ ու մեզ անհայտ մարդը չըլներ, կարող ա անիվն ու անվին կապված տեխնոլոգիաները մինչեվ էսօր էլ ոչ մեկը հայտնագործած չըլներ:

(Առանց անվի մեր քաղաքակրթության մակարդակը էսօր կըլներ համարյա հենց էն մակարդակին, ինչը ունեին Ամերիկայի ացտեկներն ու ինկերը: Սրանք անիվն ու անվին կապված տեխնոլոգիաները չունեին, չէին քթե: Սրա համար էլ սրանք ընտանի քաշող կենդանիներին չէին ընտելացրե, ու ո՛չ սայլ ունեին, ո՛չ կառք, ո՛չ ջրաղաց, ո՛չ ալյուր, ո՛չ ճոճանակավոր ժամացույց, ո՛չ ճախարակ ու ճախարակային բլոկ, ոչ է՛լ անվով աշխատող որեվէ մի բան:

(Էսի ցույց ա տալի, թե սովորելու դերը ու, առհասարակ, մշակութային փոխառության դերը, ինչքան ա վիթխարի: Ամերիկայի բնիկները կտրված էին Հին Աշխարհից, ու մշակութային փոխառության ոչ մի հնար չունեին: Մարքսիստներն ու ամեն տեսակ հիստորիցիստներն էսի չգիդեն, ու մտածում են, թե օրինակ, անվի հայտնագործությունը, այսպես ասած, «օբյեկտիվ անհրաժեշտություն» ա):

Էսի իմ է՛ն առաջի ոտանավորն ա, ինչով քթա իմ ոճ կոչվածը: Էտ վախտ 1989 թվի ապրիլն էր: Դրանից հետո ոտանավոր գրեցի մի իրեք-չորս տարի ու էլ (համարյա) չգրեցի, որտեվ տեսա, որ ոտանավորի պահանջարկը չկա: Հայաստանը տխուր երկիր ա:

***

Էսի իմ ամենալավ ոտանավորներից մեկն ա, բայց Խայամի էս մի քառյակն ուղղակի հանճարեղ ա: Ուրիշները կարող ա մի քանի հատոր գրեն, որ համոզեն, թե կյանքն անցողիկ ա ու անիմաստ, իսկ Խայամն էսի շըրըմփըցնում ա ընդամենը էս չորս տողով:

***

Էրեկ տեսա ավեր բերդում քաջ Թուսի1

Բուն թառել էր սիպտակ գանգին Քաուսի2:

–Ափսոս,– ասեց,– խնջույքներդ ո՞ւր կորան,

Թմբուկներիդ ձենը հասնում էր Լուսին:

Օմար Խայամ (1048-1122)

Դեմքս հպված էր խոնավ ապակուն:

Դսում – ջրափոս՝ ջրափոսի մոտ:

Անձրեվ էր: Ցեխ էր: Մարդ չկար բակում:

Բայց մեկ ա՝ լուս էր: Լո՛ւս ու առավոտ

Ու հո՛ղ ու երկինք – հրեշտակահոտ:

Անձրեվն ասում էր անծե՜ր շարական,

Մեռոնով օծում բակն ու ամենքին,

Պատարագներով՝ ջե՛րմ, նվիրական,

Աղոթք էր կարդում սա՛ղ տիեզերքին

Ու խի՛՛նդ էր կաթում արդար եզերքին:

Պատուհանի դեմ, մեծ ջրափոսում

Պղպջակները ձեն չէին հանում.

Մի քիչ վախվորած՝ անձրեվին լսում –

Խաչ էին հանում ու սուս մահանում,

Ու խինդ ու աղոթք չէին ափսոսում:

Պղպջակները դրախտ չեն ընգնում:

Բայց նորից, շարված անձեն աղոթքի,

Հուշիս մուրացիկ, որբ ջրափոսում,

Հավե՜րժ, անընդհա՜տ, առանց բողոքի,

Խաչ են հանում ո՜ւ – էլի մահանում:

Դեմքս հպված ա էլի ապակուն,

Ու էլի թա՛ց ա դուսն էս առավոտ:

Անձրեվ ա: Ցեխ ա: Մարդ չկա բակում-

Անտեր լո՛՛ւսն էլ ա խոնավ ու ցեխոտ:

––––––

1 Թուսն Իրանի հնագույն շահերից ա:

2 Քաուսը կամ Քեյ-Քաուսն առասպելական շահ ա, ով իբր Էլբորզ (Էլբրուս) սարի վրա յոթ հրաշալի դղյակ ա սարքե:

4.ԱՆՇՐՋԵԼԻ

«Անշրջելին» նախորդ ոտանավորի թեմայի մի ուրիշ պատմությունն ա, մի ուրիշ վարյանտը: Առհասարակ, հասուն տարիքով պատմողի (պոետի կամ արձակագրի) համար՝ կյանքի անդառնալության, մանկության կորստի ու մահվան անխուսափության թեման շա՛տ ա կարեվոր: Դուզը որ խոսանք՝ անհատ մարդուն հետաքրքրող հազիվ մեկ-էրկու ըսենց կարեվոր թեմա ըլնի, թե չէ:

Սրանցից մեկը, իհարկե, սիրելու թեման ա. սիրած աղջկան կամ տղուն սիրելու, մարդո՛ւն սիրելու, մոտիկներին, իրա հայրենի տունը սիրելու թեման: Թեմա՝ շատ չկա: Էս լուսնի տակ նոր բան՝ ոտանավորով պատմողը չի կարա ասի: Խելոքները վաղուց արդեն ամեն ինչ էլ ասել են:

Ուրեմն՝ կարեվորը պատմելու ձեվն ա: Այ, էտ ձեվը պտի նոր ըլնի, թարմ ըլնի, որ կարդացողի վրա ազդի: Պատմողի նպատակն ազդելն ա:

Էս էրկու ոտանավորի թեման լրիվ նույնն ա, բայց ձեվերը տարբեր են: Իսկ կոնկրետ դետալները, մանրամասները՝ վեկալում ես կյանքից, որտեվ կյանքից լավ պատմող չկա: Բայց ոտանավորը կամ պատմվածքը լուսանակար չի: Վիլյամ Սարոյանը ճիշտ ա ասում, թե կյանքում ոտանավոր կամ պատմվածք չկա: Ոտանավորը կամ պատմվածքը ստեղծում ա պոետը կամ արձակագիրը: Բայց իրա պատմելիքի նյութը քաղում ա մենակ ու մենակ կյանքում էղած կամ ըլնելիք ու հնարավոր բաներից:

Չպիտի հորինես: Չպտի քարոզես կամ խրատես: Ու չպիտի պատմես՝ մենակ քո՛ւ համար կարեվոր ու հետաքրքիր բաները: Նույնիսկ թե որ հենց մենակ քո՛ւ անունից ես խոսում, պտի պատմես ու խոսաս կարդացողի ցավ ու դարդից:

Քիփլինգի «Մաուգլին» հորինած չի: Պարզ ա, իհարկե, որ «Մաուգլի»-ի միջի կենդանիները` էտ «լրիվ» հեքիաթային վեպի հերոսները, երբեվէ չեն խոսե ու մտածե: Բայց «Մաուգլի»-ն լրիվ իրական պատմություն ա, նացիզմի պատմությունն ա, ինչը ազգերն անընդհատ կրկնում են: «Մաուգլի»-ն կենդանիների մասին չի, մարդկա՛նց մասին ա:

– Պատմելուց` սուտ մի՛ ասա,– ասում ա Սարոյանը, ու շատ ճիշտ ա ասում:

Ու երբ կարդում ենք «Մաուգլին» կամ նայում ենք ռուսների հանած սքանչելի մուլտերը, վարկյան անգամ չենք մտածում, թե անհնար ա, որ Արջը` Բալուն, կամ Պիթոն Կաան, կամ Բաղիրա Հովազն ու Վագր Շեր-Խանը խոսան:

Չուկովսկին էս առիթով ասում ա, թե գրողը պտի ստեղծի «անճշմարտի ճշմարտանմանությունը»: Ով էսի լա՛վ ա ստեղծում, էնի՛ ա լավ պոետը կամ գրողը:

***

Էսի ազատ ոտանավոր ա (վեռլիբր, տես իմ [16]-ը ու էս գրքի հավելվածը), ու համոզված եմ, որ վեռլիբրն ըսենց պտի ըլնի, այսինքն, ինչ մետր ու հանգերի ինչ սիստեմ ուզես` կարաս վեկալես: Բայց մեջը պտի լիքը ալիտերացիա (նման բաղաձայնների «շարան») ու ասոնանս (նման ձայնավորների «կույտ») ըլնի: Ու իհարկե` պտի կյանքից մի կարեվոր ու կարդացողին հուզող բան` անպայմա՛ն պատմես: Ու լավ կըլնի, որ մեջը լիքը հանգ էլ ըլնի:

Վստահ եմ, որ էսօրվա անհանգ ոտանավոր գրելու մոդայի գլխավոր պատճառը մեր «պոետների» թուլությունն ա: Հանգով գրելը շատ ավելի դժվար ա, ու ամեն մի մարդու խելքի բանը չի, մանավանդ երբ հանգավորում ես էրկու կամ իրեք վանկով (ավելը համարյա անհնար ա):

Խի՞-ն բնիկ հայերեն բառ ա, ինչի հին ձեվը հի՞-ն էր: Էս էրկուսն էլ առաջացել են հին հայերենի ի (բնիկ հայերեն) մի «տառանոց» բառից, ինչը նշանակում էր` բան, մի բան, ինչ-որ մի բան, իսկ հարցական երանգով` ի՞նչ բան: Հենց էս ի-ից են առաջացե ինչ, ինչու ևն ձեվերը, ու ուրիշ մի քանի մեռած բառ:

Չե՞մ հասկանում, մեր գրագետները խի՞ են խի՞ -ն հայտարարել բարբառային ու գռեհիկ:

(Զարմանալի է, որ մեր էս հնագույն ի-ն Երեվանի բարբառում էսօր է՛լ կա. էսի ջահելների «զարմացական-հարցական» ի՜՞-ն):

Մեր «խելոքները» իբր «օտար» բառերի դեմ արնահեղ պատերազմ են անում ու դրանց գործածողներին էլ հայտարարում են` տգետ, բայց մեր բնիկ հայերն խի՞-ն հայտարարել են գռեհիկ: Դե հմի ասեք, ո՞վ ա …

***

Էսի իմ ամենալավ ոտանավորներից մեկն ա:

Մենք Ռուդաքիից էլ սովորելու շատ բան ունենք:

***

Անգամ մետաքս հագած շրջես՝ էս հնգօրյա աշխարհում,

Լա՛վ իմացի, վերջըդ հող ա, գետնի տակն ես անցնելու:

Աբուաբդէլլահ Ռուդաքի, 9-րդ դար:

Հրա՛շք էր:

Ձո՛ւն էլ կար, ձմեռ է՜լ… ու համ էլ – ամառ ու գարուն,

Ծիծա՛ղ կար, ու հետն էլ – հեկեկանք կերկերուն,

Կար համ էլ չանգռվա՛ծք ու արուն,

Բայց գորշ ու սեվի՝ ո՛չ մի նրբերանգ:

Ապագան –

Ա՛նպայման բյուրեղյա ապարանք,

Դղյակնե՜ր, դղյակնե՛ր ու էն էլ` ինչքա՛ն,

Ու կույսեր դիցադեմ, ու արքա ու իշխան,

Ու էն էլ – ա՛նպայման, ա՛նպայման –

Հրա՛շք էր, ուղղակի հրա՛շք:

Բայց դե խի՞, ախր խի՞,

Դուզ ճամփեն խի՞ ա անպայման գալարվում,

Ու խի՞ ա արեվը անդունդը գլորվում,

Էս անտեր դեղձանն ու ծիրանին ո՞ւր կորան,

Ու մանուկ անրջի լուսավոր քուրան

Օրերն էտ ո՞ր կետում ծամին ու կերան:

Ու անհայտ կորել են –

Ամառ ու ձմեռ ու համ էլ – գարուն,

Դառե ուրվական –

Միակե՜րպ, գորշ ու սեվ օրերի շարում,

Ու չկա էլ ո՛չ մի բյուրեղյա ապարանք,

Ջնջվել ա ամե՛ն մի նրբերանգ,

Աշունն էլ – արդեն –

Իրե՛րն ա ծրարում,

Ու կորան դեղձանն ու ծիրանին, կորա՛ն…

Բայց չէ՞ որ –

Ձո՛ւն էլ կար, ձմե՛ռ էլ,

Ու համ էլ –

Ամա՛ռ ու գարուն:

5.ՆՈԿՏՅՈՒՐՆ

Պարզ ա, որ Նոկտյուրն-ն է՛լ ա նախորդ շարքից, նախորդ պատմությունից:

Նոկտյուրնը «գիշերվա» երգն ա: Սրա գրելու պատմությունը դրել եմ իմ մի անտիպ վեպի մեջ: Էտ պատմությունը կապված ա Համո Սահյանին ու Սաղաթել Հարությունյանին: Հ. Սահյանը 1989-ին ասեց, որ սրա ամեն ինչը լավ ա, սկիզբ կա, ֆինալ կա, հանգերն ու ռիթմն ու ամեն ինչը տեղն ա, բայց հին ա: Ես հո մանդռաժ չէի, էլ տեղ ու դադար չկար:

Սրանից հետո էր, որ Սաղաթել Հարություննյանն ասեց, թե գրի, ոնց որ գալիս ա, ու հետն էլ զարմացավ, որ փոքր վախտս չեմ գրե:

Ոտանավոր գրելն սկսել եմ 1989-ի ապրիլից, երբ արդեն 41 տարեկան էի: Դրանից չորս տարի առաջ, 1985-ին, հիվանդացա ու մի չորս ամիս պառկա տանը: Սաղ մարմինս դուս էր տվե, դսից է՛լ, ներսից է՛լ: Ոչ կարգին ուտելն էր կարելի, ոչ խմելը, ոչ ծխելը, ոչ է՛լ կարդալու գիրք ունեի. տելեվիզրս էլ փչացել էր, ու լրիվ պարապ էի:

Էրեխեքս երրորդ-չորրորդ դասարան էին, ու առավոտները լրիվ մենակ էի: Կինս` Նունեն, էթում ու սարերից անընդհատ դեղաբույս էր բերում, որ օղորմածիկ Սվետան ընձի համար դեղ սարքի: Ես էլ պարապությունից վեկալա ու սկսա Քիփլինգի Just So Stories-ն անգլերենից թարգմանելը:

Մատիտով էի գրում, որտեվ պառկած էի, իսկ պառկած տեղը գրիչով գրելը չի ըլնում: Ու տեսա, որ կարում եմ լավ թարգմանեմ: էս գործս սկսելու մի պատճառն էլ է՛ն բանն էր, որ ուզում էի, որ էրեխեքս Քիփլինգի էս հեքիաթները հայերեն կարդան, իսկ էն օրերին լույս էր տեսե էտ գրքի ուղղակի այլանդակ հայերեն թարգմանությունը: Սրա համար ուզեցա տենամ, թե որ լավ թարգմանեմ, դրանք հայերենով ի՛նչ կդառնան:

Հետո մտածեցի, թե ավելի լավ ա, մի հինգը տարում դառնամ Հայաստանի առաջի տասը թարգմանից մեկը, քան թե ընձի ճղելով դառնամ ֆիզիկայի պրոֆեսոր: Էն օրերին թարգմանությունը (մտավորականի համար) շատ ձեռնտու գործ էր: Տարին էրկու գիրք թարգմանեիր, մի ավտո էիր առնում, մի ավտոն էլ մի կվարտիրայի գին ուներ: (Բայց էն օրերին ո՛ւմ մտքով կանցներ, որ գրողի արհեստն ու, առհասարակ, մտավոր ու ազնիվ աշխատանքն էսքան անպատվաբեր կդառնա):

Թարգմանելու գործը սովորա մի չորսը տարում, ու հետո, լրիվ պատահական, տեսա, որ ինքս է՛լ կարամ ոտանավոր գրեմ: Մինչեվ էտի մքովս անգամ չէր անցնում, թե մի օր ոտանավոր գրող եմ դառնալու, ու ոտանավորի էնքան էլ սիրահար չէի (տո որ դուզը ասեմ, էսօր է՛լ ոտանավորի մի առանձին սիրահար չեմ: Ողղակի էն անեկդոտի պես. Чукчи не читатель, чукчи писатель):

***

Էս մի ոտանավորս գրած ա համարյա կլասիկ մետր ու հանգով, բայց իհարկե մի էրկու տեղ սրանցից շեղվել եմ, որտեվ ուզեցել եմ ասածս շատ դիպուկ ըլնի:

Ոտանավոր գրելը թարգմանելով եմ սովորե: Թարգմանում էի մենակ արդեն թարգմանած բաները, որ կանտռոլ ունենամ: Ու ձգտում էի` արդեն թարգմանածից անպայման ավելի լավ թարգմանեմ: Տեխնիկաս էնքան ուժեղացավ, որ արդեն կարայի արեվելահայ գրողներից ամեն մեկին էլ նմանակեմ: Չորս գոյական տային, համարյա առանց մտածելու ժամերով գրում էի, օրինակ, Սեվակի ոճով: (Ամենադժվարը` Թումանյանին նմանակելն ա, հետո` Չարենցին ու Տերյանին): Գրազով չորս գոյականով էրկու-իրեք րոպեում մի ռուբայի (լավը) միշտ էի գրում, ու երեվի հմի էլ գրեմ, մանավանդ, որ մի էրկու օր վարժվեմ: Մի մոմենտ կարում էի նույնիսկ չափածո մետրերով խոսամ:

Բայց սեփական, նոր ու կարեվոր ոտանավոր գրելը շատ ա դժվար, որտեվ թեման, այսինքը, ասելիքը, դժվար ա քթնվում: Սրա համար էլ` ամենաշատը հազիվ մի 100 ոտանավոր գրած ըլնեմ (մի էսքան էլ հազիվ թարգմանած ըլնեմ): Թումանյանի ասելով` Հայնրիխ Հայնեն ասում ա, թե որ գրողի 7 ոտանավորից մեկը շատ լավը ըլնի, ուղղակի գերազանց ա (տես []):

Համոզված եմ, որ էսի գերազանց ոտանավոր ա, ու Խայամի քառյակն է՛լ ա գերազանց: Ես է՛լ, Խայամն է՛լ լրիվ նույն պատմությունն ենք պատմում, լրիվ նույն բանն ենք ասում, բայց իմ ու իրա պատմելու ձեվերն ինչքա՜ն են տարբեր: Ասել եմ արդեն, որ պատմելու արժան բաների թիվը ընդամենը մի քանի հատ ա: Բայց հնարավոր տարբեր ու չքնաղ ձեվերի թիվը ուղղակի անսահման ա:

Էսի էս ոտանավոռի 63-րդ վարյանտն ա:

***

Կյանքիս գիրքը, ափսոս, արդեն կարդացի:

Գարունն անցավ` լոկ ցավերը մնացին:

Մանկությանըս օրերը վառ ու խնդուն`

Հավքեր էին, հերթով թռան գնացին:

Օմար Խայամ, (1048-1122)

Ո՜նց եմ ուզում գրկեմ մանկությունըս ոսկի,

Ու արցունքով սրբեմ մրմուռներիս փոշին,

Որ խեղճացած–

Հա՛ կարոտ են քաղցր խոսքի:

Ախր ո՛րբ են,

Ո՛րբ են–

Անմե՛ղ

Մատուռներըս հուշի:

Ու թողել եմ օդե դղյակներըս բյուրեղ –

Լավ չեմ հիշում արդեն, ո՞ր մի երկրում հեռու:

Դրախտիս մեջ մանուկ – մենակ փո՛ւշ ու բաղեղ,

Ու էրազըս,

Որ փրփրուն ու եռացող գետ էր զորեղ –

Դառել ա մի –

Թոքախտավոր բարակ առու –

Ու չի եռում:

Ու լա՛վ գիդեմ, որ էլ ո՛չ մի լուս օր չկա

Ապագայիս սըքվոր օրացուցի վրա:

Է՜ ի՛նչ անեմ –

Թո էլ

Ո՛չ մի էրազ չըգա:

Տո, ’սենց է՛լ մնա, համաձա՛յն եմ սրան:

6. ԵՐԿԻՐՆ ԱՎԵՏՅԱՑ

Ջեկ Լոնդոնին կարդացել եմ 14 տարեկանից, իրա 12 հատորը երեվի մի 100 անգամ: Ռուսերենը դրանով եմ սովորե, ու Ջ. Լոնդոնի ազդեցությունը վրես շատ-շատ էր: (Էտ ազդեցությունը կարող ա հմի էլ կա, բայց չեմ գիտակցում, որտեվ արդեն մոռացել եմ, թե իմացածս ումի՛ց եմ սովորե, ու սրա համար էլ շատ անգամ հենց գիդեմ, թե իմացածս համարյա ամեն ինչն էլ (չհաշված գիտական ինֆորմացիաս) ի՛մ քթածն ա):

Առհասարակ, բացի իրա մայրենի լեզուն, գրողը պտի ամենաքիչը էրկու լեզու էլ իմանա, էրկու հզոր գրականության լեզու: Մեր համար էսօր էտ էրկու լեզուն ռուսերենն ու անգլերենն են: Առանց սրանք իմանալու` գրողը չի կարա (գոնե էսօր) լավ գրի, որտեվ ԳՐԵԼԸ ԿՈԼԵԿՏԻՎ ԳՈՐԾ Ա:

Ոնց որ ֆիզիկոսը (բնագետը), մաթեմատիկոսն ու առհասարակ` մտավորականն ա ուրիշ ազգերի հզոր մտածողների արածը սովորում ու մարսում, որ մի քիչ էլ ի՛նքն անի, մի քիչ էլ ինքը շարունակի դրանց անցյալի ու էսօրվա արածները, նույնն էլ ոտանավոր գրողն ա: Պոետն էլ պտի ուրիշների ստեղծած ձեվերը անընդհատ սովորի ու տենա, թե դրանք ո՛նց ու ի՛նչ են գրում, որ իրա գրածներն էլ մի բանի նման ըլնեն:

Էտ խի՞ պտի Ջոն Միլթոնն ու Շեքսպիրը սովորեին Չոսերից, Դանթեից, Պետրարկայից ու Բոկաչոյից ու սրանց հետ միասին` համ էլ` հին հույներից ու հռոմեացիներից, Թումանյանն ու Չարենցն էլ` սրանցից ու Պուշկինից ու Լերմոնտովից, իսկ մեր հիմիկվա պոետներն ու գրողները` չէ: Ես հաստատ գիդեմ, որ մեր հմիկվա պոետների գիտելիքը, մեղմ ասած, չնչին բան ա, որտեվ էսի իրանց գրածներից է՛լ ա էրեվում, ու հետո էլ սրանցից շատի հետ եմ խոսացե, ու սրանք ընձի անընդհատ ապացուցել են, որ ահավոր շատ բան կա, որ պտի իմանային, բայց չգիդեն:

Ռուսերենն էսօրվա հայի համար օդի պես մի բան ա, առանց ռուսերենի իմացության անհնար ա, որ հայը կարգին մտավորական դառնա: Մի անգամ էլ ասեմ, որ բոլշեվիկների տված միակ օքութը հայերին երեվի էնի՛ էր, որ համարյա ամեն մի հայ էլ, քիչ թե շատ, ռուսերեն գիդեր: Տասնիրեք տարեկանից հետո իմ իմացած ամենարժեքավոր համարյա սաղ բաները ռուսերենի միջոցով են էղե:

Ու երբ մեր էս նացիոնալիստները ռուսերեն դպրոցները փակին, չհասկացան ու էլի չեն հասկանում, որ հենց հայ մշակույթի զարգանալու դուռը փակին: Հայ գրականությունը, մանավանդ գիտականը, ահավոր ա խեղճ: Ուզենք, թե չուզենք, մեր գրականության մոտ 100 %-ը թարգմանական ա ու թարգմանական էլ կըլնի, որտեվ մենք քիչ ենք ու ահագին էլ` հետամնաց ենք: Իսկ ռուսերենով հլը որ հսկայական գրականություն ունենք, բայց էսօր մեր նոր սերնդի մեծագույն մասը ռուսերեն չգիդի: Հայ մշակույթն սպանելու ձեվերից մեկը հենց էսի ա:

***

Ինչքան հիշում եմ, էս մի ոտանավորի գրելու առիթը Լոնդոնի մի պատմվածքի վերնագիրն ա էղե. За тех, кто в пути (To the Man on Trail): Հա է՛լ գրելու առիթը մի անորոշ գաղափար, մի տող կամ նույնիսկ մի բառ ա ըլնում, ու պատահում ա, որ էտ բառը կամ տողը վերջում դուս ա թռնում էթում ա: Պարզ ա, որ էլի նույն թեման ա՝ կորստի թեման. դետալներն են ուրիշ:

***

Հայերենի լեզվի մեջ թող հրամայականը, բացի իրանից, ճյուղ ա տվե՝ թո բառը, ինչը մակբայ ա: Ասում ենք. «Ձեռս բաց թող», այսինքը, անպայման ղ էլ հետը, ու էս թող-ը բ՛այ ա: Բայց ասում ենք. «Թո գա, թո մեծանա» ևն, առանց ղ-ի: Ուրեմը, ունենք էրկու բառ . թող ու թո-ն: Էս տեսակ բան՝ լեզուների մեջ շատ կա ու սովորական ա: Չեմ հասկանում, թե գրելուց խի՞ չպիտի նշենք էսի:

Մի բան էլ. հրամայականի ր (գրկիր-ի, փարատիր-ի վերջի ր) կենդանի էր մի 15 դար առաջ: Հմի էտ ր-ն մեռած ա, չենք ասում: Ուրեմն՝ թե որ համ էլ չգրենք, խելոք բան արած կլինենք: Որտեվ արտահայտած կլինենք լեզվի կենդանությունը:

Հրամայականի էս 1500 տարվա առաջվա ր-ին կպած մնալը հետամնացություն կամ էրկու էրեսանություն չի՞: Մանավանդ, թե որ գիդենք, որ լեզուն ա՛նպայման ա փոխվում, ու մանավանդ, որ համարյա ոչ մեկս էլ կենցաղում էս ր-ն չենք ասում: Մանավանդ համ էլ, որ հմի 1500 տարի առաջվա պես չենք խոսում ու չենք էլ խոսալու:

Իմ լավ ոտանավորներից մեկն ա, բայց Թումանյանի քառյակը հանճարեղ ա, չնայած Խայամի մի քառյակի պատասխանն ա (տես մի քիչ հետո):

***

– Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր:

Էս էլ կերթա՝ հանց երազում, թասըդ բե՛ր:

Կյանքն է հոսում տիեզերքում զնգալեն

Մեկն ապրում է, մյուսն սպասում՝ թասըդ բե՛ր:

Հովհաննես Թումանյան

Բուքը, ուր որ ա, պտի դադարի:

Ու հմի՝ քանի՜-քանիսը կհելնի ճամփա,

Կքայլի երկա՜ր ու երկա՛ր,

Ու գուցե Տերը չուզենա խաթարի

Էտ մարդկանց ճամփեն ու կայնի սատար,

Ու գուցե իրանց իղձ ու տենչանքը –

Չմնա՛ անկատար:

Ու հես ա – իրա՛նց կենացն եմ խմում էս պահին–

Մոլորված աշուն ու ձմռան արանքը.

Թո Տե՜րը…իրանց ուղին անխաթար պահի,

Թո հանգրվան ըլնի բքի ավարտին,

Թո իրանք հանդիպեն

Իրանց էրազի Վահագնին ու Նվարդին,

Թո ընդե՛, է՛ն յանը –

Հարեվան ըլնեն Արարչի գահին,

Ու թո որ իրանք

Հանգարծ ո՛չ մի օր –

Ցավերի անդունդը չիջնե՛ն:

Թո էթա՛ն: Թո էթան ու հասնեն ավետյաց երկիր,

Թո իրանց ճամփի ավարտին – ըլնի խրախճանք:

Տե՛ր Աստված,

Ցավ ու վշտերիս երկիրը գրկի՛,

Փարատի՛ թախիծս անվախճան.

Իմ ճամփե՜ն

Վաղո՛ւց ա հասե ավարտին,

Ես անդարձ հրաժեշտ եմ տվե

Էրազիս Վահագնին ու Նվարդին,

Ու հմի –

Էլ արդեն ո՛չ մի տեղ,

Ո՛չ մի տեղ չե՛մ էթա:

7. ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ` ԸՆՁԻ ԿԱՐԳԵՔ ՀՐԵՇՏԱԿ

Ամերիկացի Ben Ray Redman–ը Damascus վերնագրով մի չքնաղ ոտանավոր ունի, ահավոր հետաքրքիր տաղաչափությունով: Ուզեցա թարգմանեմ, տեսա` շատ ա դժվար ու կարող ա էտի մի քանի ամիս տեվի, թողեցի: Հետո ուզեցա դրա մետրին մոտ մետրով մի հայերեն բան գրեմ, էսի ստացվեց (առհասարակ՝ մի լեզվի մետրով գրած ոտանավորը չես փոխադրի մյուս լեզու՝ էլի նույն մետրով. անհնար ա, ըտենց օրինակ չկա. տես իմ [16]-ը):

Էս ոտանավորը որ գրեցի, էն ձեվ էի ուրախացե, որ տեղ ու դադար չկար, որտեվ հայերենով մի հետաքրքիր ու նոր մետր էի քթե: Մի քանի տարի հետո Թադեվոս Տոնոյանի խորհրդով մի 10-20 տող դեն քցի ու մի քիչ էլ փոխեցի. ստացվեց էսի:

Երբ ուզում ես ուրիշ մի օտարալեզու հզոր գրողի տաղաչափական ձեվերը սովորես, ու էսի անում ես առանց տաղաչափական անալիզի, այսինքը, առանց դարդ անելու, որ օտարի յամբը կամ անապեստը կամ դակտիլը (ևն) քու հայերենի մեջը ուրիշ մետր են դառե, հայերենով հա՛ էլ մի նոր ու հետաքրքիր չափ ա ստացվում:

Ես համոզվել եմ, որ էս յամբ ու անապեստին հետեվելն իզուր գործ ա: Պտի հետեվես մենակ ու մենակ ուսումնասիրելիք գործի «երգին» ու երգեցիկությանը, սիրունությանն ու թարմությանը, ու ձգտես այ հենց սրա՛նք հայերենով փոխանցելուն: Թե որ էսի հաջողվում ա, անպայման մի նոր ու ընտիր ձեվ ես քթած ըլնում:

Իհարկե, կարաս դասական չափերով էլ գրես, ու գրես համ էլ դասական ձեվերով. գրես սոնետ, ռոնդո, ռուբայի, գազել ևն: Բայց երբ տենում ես, որ դասական ձեվի ստրուկտուրան քեզ խանգարում ա ու չի թողում որ ոգին ու սիրունությունը փոխադրես հայերեն, պտի անպայման հրաժարվես էտ ստրուկտուրայի քեզ խանգարող բաներից ու գրես հենց է՛ն ձեվով, ինչը քու ուզածը ամենալավ ձեվով ա արտահայտում:

Էս ոտանավորը հենց էս ասածս ձեվով եմ սարքե: Սրա բովանդակությունը, կոնկրետ ասելիքը, ոչ մի կապ չունի Ռեդմանի Դամասկոսի հետ, ու ոչ էլ սրա չափն ա նման Ռեդմանի գրածի չափին: Բայց եթե Ռեդմանի ոտանավորը դեմս չըլներ, էսի չէր ծնվի:

Ու պտի գրածդ չափսոսաս, այսինքը , հենց զգում ես, որ գրածդ կարեվոր թերություններ ունի, պտի էտի դենշպրտելու ուժ ու կորով ունենաս, ու մտածես, որ դրանից ավելի լավը, ավելի ընտիրը կարաս գրես:

Քու չափանիշը պտի ըլնի համաշխարհային մակարդակը. թե որ տենում ես, որ գրածդ էտ մակարդակից ցածր ա, էլ մի տատանվի, դեն քից էտ թո էթա: Իհարկե, որոշողը ընթերցողն ա. դու կարող ա մտածես, որ հասել ես էտ համաշխարհային մակարդակին, իսկ ընթերցողն ասի, որ էտի հեչ բան ա: Ի՛նչ արած, էս գործն էլ ըսենց ա:

Համարում եմ, որ էսի հզոր ոտանավոր ա, մանավանդ իրա մետրիկայի նորության տեսանկյունից:

***

Գի՛նձ կառնեմ ու

Մի քիչ դաղձ,

Ու մի հատ էլ էրնջակ,

Ու կդնեմ օդապարիկ –

Պա՛ղ աստղերի շնչի տակ,

Որ վիճակ հանեմ,

Որ վիճակ հանեմ՝

Գիշե՛րն Ամբարձման:

Եղունգ ու մատ կթաթախեմ

Այգացողի խնգի մեջ,

Որ հո՛նք ու կոպ լվանամ,

Որ հո՛նք ու կոպ լվանամ –

Ցողո՛վ Ամբարձման:

Ոտով զգույշ կշոշափեմ

Գո՛ւղձ ու կոշտ,

Գո՛ւղձ ու կոշտ,

Որ անտեղի չտրորեմ –

Չտրորե՛մ ու չօրորեմ

Ջութակները ծղրիդների,

Ծղրիդների՛ նորահաս:

Շամանդաղը1 գի՛նդ կանեմ ու

Գի՛նդ2 կանեմ ու

Թո որ գան –

Պարիկ, դրուժ ու ջրհարս3

Բլթակնե՛րը զարդարեն,

Բլթակնե՛րը զարդարեն:

Թողեք գաղձի4 հոտով հարբեմ –

Հանգիստ քնեմ

Ցի՛րդ ու գիհու5 թփի տակ,

Ցի՛րդ ու գիհու թփի տակ –

Որ էրազիս էրա՛զ տենամ –

Թե արթմնի՛ էրազներս

Հարսանիքի

Նարո՛տ6 են կապե,

Նարո՛տ են կապե:

Էրազ տենամ ու նոր էթամ,

Թողնեմ էթամ,

Էթամ առանց հիշատակ,

Իսկ հենց հմի – թողե՛ք քնեմ

Հանգի՜ստ քնեմ

Ցիրդ ու գիհու թփի տակ,

Ես չեմ ուզում –

Ջհանդա՛մը –

Ընձի կարգեք հրեշտակ:

–––––––

1 Շամանդաղառավոտը ջրից բարձրացող մշուշն ա:

2 Գինդ – ականջօղն ա. գինդ-ը բնիկ հայերեն ու շատ սիրուն բառ ա, բարբառներն ունեն, բայց մեր գրական ոճերը գերադասում են ականջօղ տգեղ բառը, ու էսի սպանեց մեր բնիկ գինդ-ը:

3 Օդապարիկ – ըստե՝ օդում սավառնող:

4 Պարիկ, դրուժ ու ջրհարս – հեթանոսական՝ իգական սեռի չար (ավելի շուտ չարաճճի) ոգիներ. սրանցից՝ դրուժը ջահելներին էրոտիկ էրազներ էր ուղարկում:

5 Գաղձ – (բնիկ հայ բառ) գայլուկ բույսն ա. թմրեցնող, հարբեցնող հոտ ունի:

6 Ցիրդ ու գիհու… – ծառ են. ցիրդն էլ ա գիհու մի տեսակը, փիճին էլ:

7 Նարոտ գույնզգույն թելերի փունջն ա, այլաբանությունով` ծիածանը:

8. ՀԱՅԱՍՏԱՆ 1988-2088 (կարող ա)

Մեր ամբիոնի Մուրադյան Իվետան մի ինչ-որ բարեգործական միության անդամ էր: Գնացել էր Սպիտակ, որ հետ էկավ, պատմեց, թե որբերն ինչ ահավոր վիճակում են. անտեր-անտիրական, ցուրտ հյուղերում, մեն-մենակ: Իվետան ասեց, որ մի անգամ ես է՛լ էթամ ու մի հոդված գրեմ դրանց վիճակի մասին: Հրաժարվա, որտեվ գիդեի, որ հոդվածս բան չի փոխի, բայց ես ինքս մի 5-6 ամիս խելքի չեմ գա, հա՛ դրանց մասին կմտածեմ:

Մի քանի ամիս հետո, կարծեմ Տոնոյան Թադեվոսն էր, մի էրեխու մասին էր պատմում, ասեց, որ էտ էրեխեն ասում էր, որ «մաման թո սաղ ըլներ, ու էլի ընձի ծեծեր»: Ոտանավորը գրելու իմ ցանկությունը հենց էս տողի ողբերգությունը պատմելու իմ անզուսպ ցանկությունից ա էղե:

Առհասարակ էրեխեքի «ինքնազոհ» արարքները կամ ցանկությունները (երբ օրինակ՝ քյորփա էրեխեն խղճում ա մեծին ևն) իմ վրա ահավոր են ազդում:

Նույն ձեվ էլ, Ծերունու ու ծովի սկզբի ու վերջի դիալոգները քանի անգամ կարդամ՝ էնքան անգամն էլ լաց կըլնեմ, որ էտ 8 տարեկան քյորփա էրեխեն էտ աստիճան խղճում ա էտ մոտ 80 տարեկան ծերունուն, ու հոնգուր-հոնգուր լաց ա ըլնում, որ ծերունին էտքան տանջվել ա:

Թե որ մեկնումեկին պատմեմ Էդվարդ Գրիգի դաշնամուրի առաջին կոնցերտի գրելու պատմությունը, պատմելուց անպայման լաց կըլնեմ:

(Ասում են, որ Գրիգն անտառում ման գալուց ա ըլնում ու, չեմ հիշում, մի սունկ թե ինչ հավաքող փոքրիկ աղջիկ ա տենում: Գրիգն էս աղջկան խոսացնում ա, ու աղջիկն ասում ա, թե էտ օրը իրա ծնունդն ա, ու Գրիգին ասում ա. «Բա դու ընձի ի՞նչ նվեր ես տալի»: Գրիգն ասում ա, որ մոտը նվեր չունի, բայց որ աղջիկը դառնա 17 տարեկան, ինքը իրա ծննդյան օրը իրան մի լա՛վ նվեր կտա:

(Էս աղջիկը մեծանում ու նշանվում ա իրանց գյուղի մի ջահել տղու հետ, ու էս տղեն իրա նշանածին հենց աղջկա ծննդի օրը տանում ա Օսլո, Գրիգի համերգին: Գրիգն էտ վախտ նոր ա մեռած ըլնում, ու որ համերգն սկսվում ա, համերգը վարողն ասում ա, թե էտ օրը, առաջի անգամը, նվագելու են Գրիգի Դաշնամուրի կոնցերտը, ու որ Գրիգը էտ կոնցերտը նվիիրել ա էսինչ գյուղի էսինչ աղջկա ծննդին, ում ինքը խոսք ա տվե, որ էտ նվերը կտա: Կոնցերտն սկսվում ա, ու էս աղջիկը կոնցերտի սկզբից մինչեվ վերջը հոնգուր-հոնգուր լաց ա ըլնում: Էս փակագծի մեջի տողերը գրելուց` է՛լի լաց էղա):

(Նույն ձեվով էլ Թումանյանի Գիքորն ու սրա պես բաներն են ազդում վրաս): Էս մի ոտանավորն էլ ա մեկ-մեկ ըտենց ազդում:

***

Որբը թռչուն ա: Թումանյանի մոտ կա՝ ճչում էր որբը աղեկեզ: Շարավը թարախաջուրն ա:

Վերնագիրը դրել էի 1988-1998, որտեվ հենց գիդեի, թե որբերի վիճակը մինչեվ 1998 թիվը լավանալու ա: Հետո էս ժամկետը հա՛ շատացրի, հետո էլ տեսա, որ որբերի ու անտերների վիճակը չի դզվում, ու ժամկետը երկարացրի մինչեվ 2088 թիվը, այսինքը, երկարացրի մի դար: Աստված չանի՝ էսի է՛լ կասկածելի ըլնի: Թո սխալվողը ե՛ս ըլնեմ:

Էս գիրքը վերջի անգամը ստուգելուց մտքովս անցավ, որ Հայաստանը մի 20 տարի հետո չի ըլնելու: Իրոք, մինչեվ էս վերջի հեղափոխությունը Հայաստանում 3 միլիոն հայ կար, ու էս 20 տարում մեկ ու կես միլոնը իրա երկիրը թողեց ու գնաց: Էթալու էս տեմպը չի քչանում, ու չի է՛լ քչանա, որտեվ հույս չկա, որ էս երկրի կարգը կփոխվի:

Թե որ էտ մեկ ու կես միլիոնը մի եղեռնով կոտորվեր, մենք ահավոր աղմուկ աղաղակ կանեինք: Բայց մեր երկրի տնտեսության համար սրանց էթալն ու կոտորվելը նույնն ա:

Հաստա՛տ եմ համոզված, որ էսի հզոր ոտանավոր ա:

***

Դու պաշտում ես, պաշտո՛ւմ – մորթդ բարեխնամ.

Ամե՛ն-ամեն վարկյան՝ դու շոյում ես ոսկի –

Ոսկի՛ հորթիդ մորթին:

Ցավի հոգին մրրկում՝ խնդությո՛ւն ես հերկում,

Դղյակներիդ գրկում ոսկորներդ փրկում –

Խնջույքների գրկում

Մորթդ բարեխնամ

Ձանձրույթից գրկում –

Բայց կարա՞ս գրկես արոր ու որբին:

Արի էթանք մեր տուն, տես ինչե՛ր եմ գրկում,

Գիշերները արթուն՝ տես ինչե՛ր եմ կերտում,

Ի՛նչ աղոթք եմ կարդում –

Ու տես, թե ո՛նց են մրմուռի՛ց հարբում:

Գնա՜ց, գնաց անցավ ի Ամենավերին,

Վերի՛ն Երուսաղեմ, Վերի՛ն Երուսաղեմ:

Ձմե՜ռ, մացառ ու փուշ – այգուց արո՛ւն քաղեմ՝

Ցանցա՜ռ-ցանցառ շաղեմ անտեր շիրիմներին:

Արի հմի՛, հմի՛ էթանք –

Էթանք ուղի՛ղ մեր տուն…

Մարտ ու մայիս – դառա՛ն, դառա՛ն –

Շարա՛՛վ դառան,

Արտերը – սե՛վ ու սե՛վ ու սե՛՛վ ու

Մոխրացան,

Դեղձանները – սե՛վ ու սեվացան,

Ձմե՜ռ-ձմե՛ռ, ձմե՛ռ ,

Ու մատուռները –

Լրի՛վ մնացին օշինդր ու գորտին:

Շարավահոտ սնար, ոչ ճար ու ոչ հնար,

Սեվ ցա՛՛վ ու անհնար: Թո կենդանի մնար.

Թո կենդանի՛ մնար –

Ամեն օր ծեծե՛ր իրա խեղճ որբին:

Արի էթանք մեր տուն, ուր ապակե ցրտում

Մղձավա՛նջ եմ հերկում,

Գիշերները արթուն, սեվ շարավի գրկում

Դժոխքնե՛ր եմ կերտում –

Դժո՛խք, կարիճ ու օձ,

Դժո՛խք, կարիճ ու օձ.

Արի էթա՛նք, էթա՛նք –

Որ ժպիտդ դաջվի ցավերի պորտին:

Դու շոյում ես որդուդ, դու շոյում ես մարդուդ,

Դու շոյում ես դաժե – հարուր հազարանոց

Շինշիլայի մորթին –

Բայց կարա՞ս շոյես անտերունչ որբին:

9. ՇԱՐԱՎ ՈՒ ՇԱՐԱՎ

1988-ի շարժման առաջնորդների ու հին սիստեմի քանդվելու պատմությունն ա, բայց սրիկա սա՛ղ առաջնորդներին է՛լ սազում ա, ու ափսոս, որ չի հնանում: Ըստ էության, գրական քֆուր ա:

Մերոնք կարեվոր բաները սովորելու ժամանակ չունեն, որտեվ սաղ էլ իրանց անսխալ մարգարե են համարում, ու իսկական մարգարեներին` Սոլոնին, Սոկրատեսին, Հայեկին, Միսեսին, Մենգերին, Ադամ Սմիթին ու սրանց հետեվորդներին – չէ: Որտեվ որ սրանց ու սրանց պես մարդկանց մարգարե համարեն, ու ժողովուրդն էլ սրա՛նց ճանաչի ու սրա՛նց ասածներն իմանա, բա իրա՛նց ի՞նչ կհամարի:

Մի քաղգործիչ կա, Արշակ Սադոյան անունով: Երբ մի անգամ ասի, թե.

– Ա՛յ Արշակ, դու ուզում ես դառնաս պրեզիդենտ, բայց գիդե՞ս, թե կոնկրետ ի՛նչ պտի անես:

– Բա դու գիդե՞ս, – հարցրեց ինքը:

– Գիդեմ ,– ասի ես:

– Դե որ գիդես,– ասեց Արշակը, – ասա, մենք է՛լ իմանանք:

– Էտի երկար ա,– ասի ես:– Էտի գիտություն ա, ու գրած ա մի 10-15 գրքի մեջ,– ասի ես:– Թե ուզում ես իմանաս, պտի դրանք կարդաս ու դրանց մեջիները սովորես: Ուզո՞ւմ ես, ասեմ թե էտ ո՛ր գրքերն են:

– Բայց էտքան ժամանակ չկա,– ասեց Սադոյան Արշակը, ով արդեն մի 15 տարի քաղգործչություն էր անում, ու որ տարին մի գիրք է՛լ կարդար, էտ գրքերը կարդացած կըլներ:

***

Շարավը վերքի թարախոտ հեղուկն ա, բագին-ը տաճարն ա: Ապակի, շիշ ու շուշա բառերը փոխառություն են պարսկերենից [տես ՀԱԲ-ը, [7]-ը]: Չեմ հասկանում, թե խի՞ ա կարելի, որ ապակի-ն ու շիշ-ը համարենք թույլատրելի ու սիրուն, իսկ շուշա-ն` գռեհիկ ու անթույլատրելի:

Իմ լավ ոտանավորներից մեկն ա:

***

Վռա՛զ անցար ախր, պարո՛ն Պարուր Սեվակ –

Շարականին արդեն սեվ շարա՛վ ա սառե,

Սիրամարգն ա դառե՝ սարկավագ ու ավագ,

Ու շշմել ա Վերինն ու երկնքին թառե,

Երիզորդ ա ներկան՝ բառե՜՜ր, բառե՜ր, բառե՛ր –

Ու մատուռ ու տաճար՝ խոզանոց են դառե,

Հարդագողն էլ հմի՝ էպիզոդ ու դրվագ –

Վռա՛զ անցար ախր, պարո՛ն Պարուր Սեվակ:

Շունը՝ հագած անմե՛ղ-շենշո՛ղ գառան մորթի՝

Շարավածին շուրթով շարական ա երգում.

Յանի. «Փառք ու պատիվ՝ պոռնիկ ոսկի հորթին»,

Ու շարա՛վ ա հմի՝ շողակաթի խորքում:

Շնանում են պոռնկածին շնե՛րն ամեն,

Ու փսլիքն ա փրփուր՝ շարավածին շուրթին,

Դուռ ու շուշա չկա, որ ջարդուխուրդ չանեն –

Մատաղացու գառը՝ շան քեֆերին մորթին:

Հես ա՝ խաչը ձեռին՝ օրհնելո՛վ ա խաբում:

Զավակ-մեր ու մանուկ՝ մոտ են գալի աջին –

Բառե՜՜ր, բառե՜ր, բառե՛ր – սեվ շարավ ա թափում

Ու թառում ա խաչին ու թափածը լափում –

Անմեղի՛ն ա ջոկում ու խաչում ա խաչին:

Վռա՛զ անցար ախր, պարո՛ն Պարուր Սեվակ –

Բագին մտան – չախկալ ու շո՛ւն-շարավահաչ,

Շարականի տեղը շարա՛վ մնաց մենակ,

Վարդավառին – մենակ ժանտախտ – ցավաշառաչ:

Ասել եմ ու էլի՛ կասեմ, որ ի՛մ կարծիքով Հրաչ Սարուխանը Չարենցից հետո հայ ամենազորավոր պոետն ա, բայց ճանաչված չի, չնայած հրատարակվում ա հլը 1960-ական թվերից, ու մի քանի գիրք ունի: Սրա պատճառը մեր գրաքննադատ ու գրականագետ կոչվածներն են, ովքեր չեն տենում, որ Հրաչի պոեզիան ուղղակի զորավոր ա:

Մյուս պատճառն էլ երեվի էն բանն ա, որ Հրաչը չդառավ իրա «ժամանակի շունչը»: Երեվի պարտադիր ա, որ գրողը համ էլ ակտիվ ու ազնիվ քաղաքացի ըլնի, իսկ Հրաչը պասիվ ա:

Հրաչը առաջինն էր, ով հասարակ բաների մեջը պոեզիա տեսավ, ու դրանք սարքեց գերազանց ոտանավոր: Հրաչը կարա գրի, օրինակ, իրա շան հաչելու առիթով, կամ տենա, որ մի անտեր-անտիրական պառավ են թաղում, ու զգա էտ բանի ողբերգականությունն ու էտի դարձնի ոտանավոր:

Հրաչի էտ տեսակ էրկու գերազանց ոտանավորը [25] դնում եմ ըստե, ու կողքներն էլ դնում եմ իմ արած լեզվական աննշան խմբագրությունը, որտեվ, իմ կարծիքով, դրանից ոտանավորները շահում են, ու ավելի կենդանի են դառնում:

***

Հրաչյա Սարուխան – ԻՄ ՇԱՆԸ

Մարդ ես ծնվել, թշվառական,

Սակայն...ինչո՞ւ այդ տեսքով:

Քեզպեսները դիմակ հագան,

Ի՞նչ եղավ քեզ, մարդ ես, տո:

Չէի՞ր լսել ասացվածքն այն,

Թե` լավ է ուշ, քան երբեք...

Ուշն էլ անցավ փուչ ու ունայն.

Ոչ դիմակ ես, ոչ էլ` դեմք:

Էլ հարկ չկա գանգատվելու`

Ծանրաբարո մի հաչա...

Առ իմ դեմքը, կրիր հլու,

Անունդ դիր Հրաչյա:

Հրաչյա Սարուխան – ԻՄ ՇԱՆԸ

Մա՛րդ ես ծնվե, թշվառական,

Բայց ախր խի՞ էտ տեսքով:

Քուպեսնե՞րը դիմակ հագան,

Ի՞նչ էղավ քեզ, մա՛րդ ես, տո՛:

Չէի՞ր լսե ասացվածքն էն,

Թե` լավ ա ուշ, քան երբեք...

Ուշն էլ անցավ, փուչ ու ամեն.

Ոչ դիմակ ես, ոչ էլ` դեմք:

Էլ հարկ չկա գանգատվելու`

Ծանրաբարո մի հաչա...

Ա՛ռ իմ դեմքը, կրի՛ հլու,

Անունդ դիր Հրաչյա:

***

Հրաչյա Սարուխան – ԱՆՍՊԱՌ ՕՐ

Առհասարակ, որ տենում եմ, որ Հրաչին չեն նկատում, ոնց որ հենց ընձի վիրավորած ըլնեն:

Ախր ինչքա՞ն կարելի ա, որ մեր դասագրքերի մեջը աննշան պոետի գործերը դնեն, իսկ Հրաչի պես հանճարեղ պոետին չտենան:

Հրաչը գրում ա` տո, հաչա, արին, փոխանակ` հաչի՛ր, արեցին: Ուրեմը, կարար է՛լի բառ փոխեր: Աբեղյանի ասելով, –աբար, –որեն ու –ապես մասնիկներով «մակբայները» ռուսերենի ազդեցությունով են, ու սխալ են: Աբեղյա՛նն ա ասում, թե հայերենի ածականն ու մակբայը ձեվով լրիվ նույնն են: Սրա՛ համար եմ մոլեռանդորեն-ի տեղը գրե` մոլեռանդի պես:

***

Արդեն ծաղկահող վերմակի տակից

Շուրթերն աղոթք են շշնջում առ Տեր...

Մի դեմք էլ զատվեց այս արեգակից`

Մի հավատացյալ մարեի պատկեր:

Թափորը ցրվեց. և ոչ մի սեղան –

Հոգեհանգստյան գինու ու հացի...

Մոլեռանդորեն հուսախաբ եղան

Ողորմաթասի երկու մուրացիկ:

Եվ տեսավ մարեն. այդ նույն երեկո,

Մուրացիկները, փա՜ռք տալով հողին,

Իր ծաղիկների վաճառքից հետո

Կոնծահեղձ արին «Մոսկովյան օղին»:

Արդեն ծաղկահող վերմակի տակից

Շուրթերն աղոթք են շշնջում առ Տեր...

Մի դեմք էլ զատվեց էս արեգակից`

Մի հավատացյալ մարեի պատկեր:

Թափորը ցրվեց. ու ոչ մի սեղան –

Հոգեհանգստի գինու ու հացի...

Մոլեռանդի պես հուսախաբ էղավ

Օղորմաթասի երկու մուրացիկ:

Ու տեսավ մարեն. էտ իրիկունը,

Մուրացիկները, փա՜ռք տալով հողին,

Իր ծաղիկների վաճառքից հետո

Կոնծահեղձ արին «Մոսկովյան օղին»:

10. ՍՏՈԼԻՊԻՆՅԱՆ ՎԱԳՈՆԸ

Էսի սկսվել ա ընդհանուր գաղափարից: Սրա ստարտը չեմ հիշում, երեվի ինչ-որ ասոցիացիայից առաջի տողն էկել ա, ու իրա հետեվից էլ բերել ա մնացածները:

Մեկ-մեկ էս ոտանավորի առիթով հարցնում են ընձի. «Նստե՞լ ես»: ՉԷ իհարկե, ոչ մի անգամ, նույնիսկ մեկ-էրկու ժամ: Բայց ախր բան պատմելու համար՝ պարտադիր չի, որ անպայման քու հետ պատահած բանը պատմես: Ճիշտ պատմելու համար պտի կարենաս՝ ուրիշի ցավ ու դարդը քո՛ւ վրա վեկալես. խրա համար քեզ պտի դնես էտ ուրիշի տեղը:

Սկզբում, մոտ 20 տարի, Ի՜նչ անեմ, Ջանդա՛մը տանեն բառերի տեղը գրել էի` Տո դե` տանո՞ւմ են, տանե՛ն, վրեն, թե չեն տանում: Էս 20 տարում երեվի մի քսան անգամ էս ջանդամ-ի ու էտ քֆուրի տեղերը փոխել եմ: Բայց տպագրության պատրաստելուց էս քֆուրը հանեցի:

Ինչ վերաբերվում ա քֆուրին՝ Յարոսլավ Հաշեկը լա՛վ ա ասում, թե «կուլտուրական մարդը կարա ամեն ինչն էլ կարդա ու լսի, իսկ է՛ն մարդիկ, ովքեր էտ տեսակ բառերից հուշտ են ըլնում, էթում են ու հասարակական արտաքնոցների պատերի զզվելի մակագրություններն են անում ու հաճույքով կարդում»:

Ավելացնեմ. էս տեսակ մարդիկ փողոցում հազար ու մի քֆուր են լսում, բայց դրանցից ո՞վ ա ռիսկ անում սաստի քրֆողին: Ո՛չ մեկը: Որտեվ լավ գիդեն՝ սաստեցին՝ կարող ա հենց իրանց քիթ ու մռութը ջարդեն: Ուրեմն էս տեսակ մարդը ընդամենը կեղծավոր ու էրկու էրեսանի ա:

Ստոլիպինյան վագոնները ցարի մինիստր Ստոլիպինն ա ներմուծե, ու ես, պարզ ա, դրանցից չեմ տեսե: Սրա համար էլ սկզբում գրել էի «նայում եմ մեռնող ծառերին ու…»: Երբ ես էս մի ոտանավորը կարդացի օղորմածիկ քեռուս, ով էտ վագոնները նստելու դժբախտությունն ուներ, ինքն ասեց.

– Մեռուժ ջան, դրանք ակուշկա չունեն, որ նայես դուս:

Ու էտ տողը փոխեցի:

Ու երբ ասում եմ, որ պոետը չպտի հորինի, ու պտի իրա գլխից դուս չտա ու պտի դետալները կյանքից ու մենակ կյանքից վեկալի, հենց ըսե՛նց բաներից եմ խոսում (թե՞ պտի գրեի. «Հենց այսպիսի բաները նկատի ունեմ»):

Գրողը պտի անկեղծ ըլնի համ էլ (ու առաջի հերթին), իրա լեզվո՛վ: Պտի անպայման անկեղծ ըլնի, որտեվ գրողը պատմող ա, ու իրա միակ միջոցը, իրա միակ գործիքն ու զենքը` լեզուն ա: Թե որ գրողի լեզուն հավաստի չեղավ, թե որ էտի հորինովի էղավ, այսինքը, կեղծ էղավ, ուրեմը, իրա պատմածը իրականություն չի՛: Որ պայթես է՛լ, իրականություն չի ըլնի:

Իմիջիայլոց, էս ոտանավորս համալսարանի հոբելյանական տարեգիրք չմտավ մենակ էս ասածս քֆուրի համար: Հետաքրքիր ա, Հաշեկին կարելի ա՛, որ քրֆի, Շեքսպիրին կարելի ա, բայց Երեվանի Խնկո-Ապոր փողոցում ապրող Մեռուժ Հարությունյանին՝ չի կարելի:

Երեվանի Պետական Համալսարանն էս հարցերում ամենահետամնաց հիմնարկներից մեկն ա, ինչքան էլ ասի, որ ամենառաջավորն ա: Մնացած համալսարաններն էլ, հազար ափսոս, մենակ հետամնացությունո՛վ են հետեվում Երեվանի Պետական Համալսարանին:

Լա՛վ ոտանավոր ա:

***

Տանո՛ւմ են, տանո՛ւմ ու տանո՛ւմ:

Սիրտս կպայթի՛ ուր որ ա:

Սաղիս կոխել են վագոնը,

Ո՛նց որ ձի, ոնց որ կով – վագոնով –

Ո՛նց որ մի ընտանի կենդանի –

Տանո՛ւմ են, տանո՛ւմ ու տանո՛ւմ:

Դաշտե՛րը, դաղձե՛րը, սարե՛րը,

Սարվոր ու ջրվո՛րը

Ու համ էլ –

(Կպայթի՛, ո՛ւր որ ա՝ կպայթի)

Ու համ էլ –

Դաղձե՛րը, դաղձե՛րը, դաղձե՛րը

Ու համ էլ –

Կանա՛նչը, դեղի՛նը, կարմի՛րը

Ու ե՛ս – ընդե չեմ,

Ու հմի

Սա՛ղ էլ երեվի –

Գարո՛ւն ու Զատի՛կ են անում:

Դպրոցում անունս –

Վերջինն էր մատյանում:

Ու չէղավ, մի տեղ, որ էրկու չստանամ:

Տո ի՞նչ Տեր, ի՞նչ Աստված:

Չկա՛ –

Կա մենակ Սատանա:

Խփին է՜: Խփի՛ն ու... առա՛ն սաղ

Ու տարա՛ն –

Ոտ ու գլուխս էր մնացե մենակ –

Հմի էլ – սրա՛նք են

Տանո՛ւմ ու տանո՛ւմ:

Վերջի՛նն ու վերջինն եմ –

Էս անգամ արդեն –

Ամենագլխավոր մատյանում:

Ո՞վ ասաց.

«Ծառերը կայնած են մահանում»:

Պառկել եմ ներքեվի նառերին ու,

Ու հուշս մեռնող ծառերին ու –

Ու սառում եմ ընձի ու ընձի,

Ու ցրտից –

Փետանում,

Ու հետն էլ –

Պառկա՛ծ մահանում:

Հես ա, այ –

Զոնի՛ն ենք մոտենում:

Էս թարախ հոտերին՝

Էլ չե՛մ դիմանում –

Ըստեղ հո –

Լուսն է՛լ ա հոտում ու խորթանում…

Ու ախր, ո՛նց որ ձի, ո՛նց որ կով –

Վագոնով –

Կոխա՛ծ ու կոխա՛ծ –

Տանո՛՛ւմ են ու տանում:

Բա էտ դաշտե՛րը,

Բա էտ հոտե՛րը,

Բա էտ խոտե՛րը –

Հիշում եմ ու

Սիրտս

Ծակո՛ւմ ա ու

Վախից կոշտանում,

Հիշում եմ ու

Հիշելուց –

Չե՛մ կշտանում:

Տանո՛ւմ են:

Տանո՛՛ւմ են ու տանում:

Է՜: Հմի էլ – մե՛կ դրին մատյանում:

Տո դէ –

Տանում են, տանեն,

Ի՜նչ անեմ,

Ջանդամը տանեն:

Թո էթա՛մ.

Թո էթամ ու հո՛ւր-հավիտյան

Թաղվե՛մ ու –

Կորե՛մ դրանց էտ

Հավիտյան թարախոտ

Մեղքերի մատյանում:

Բայց ախր տանո՛ւմ են –

Հաստա՛տ են տանում:

11. ԷԼ ՀՄԻ ԱՐԴԵՆ

Ստարտը սրա տակը դրածս Robert Frost-ի տողն ա էղե:

Ռոբերտ Ֆրոստն ԱՄՆ-ում համարյա նույն փառքն ունի, ինչ որ մեր մոտ Թումանյանը: Ջոն Քենեդու թաղմանը Ֆրոստն իրա նոր գրած ոտանավորն էր կարդում, երբ քամին թուղթն իրա ձեռից թռցրեց տարավ: Ու Ֆրոստը, մեկ-էրկու վարկյան դադարից հետո, սկսեց իրա հին ու սաղ Ամերիկային հայտնի մի ոտանավորը: Էտի ինքն ասեց լալով, ու Ֆրոստի հետ էլ լաց էղավ սաղ Ամերիկան:

Գրողը պտի անընդհատ ուրիշ վարպետ գրողներին կարդա, որ հա՛մ իրանցից սովորի, համ է՛լ իրա համար գրելու նոր թեմա քթնի: Ով ըսենց չի անում, նոր ու իրոք լավ բան չի՛ գրում: Օրինակ, Թումանյանը, անընդհատ ու առանց ամանչելու, սովորում էր, սովորո՛ւմ էր ռուսների՛ց. ու թե որ կարում էր, սովորում էր եվրոպացիներից ու արեվելցիներից:

Չարենցից հետո մերոնք ուրիշներից սովորելը թարգին, մինչեվ որ Հրաչ Սարուխանը նորից սկսեց ռուսներից սովորելը: Բայց ափսոս, որ մենակ Սարուխանը, ու ափսոս որ մենակ ռուսներից: Մնացածներն իրանց հույսը դնում են իրանց «հանճարի» վրա:

Որ մեր հայ ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսները մեր էս «հանճարեղ» պոետների պես անեն, ինչի՞ կհասնեն:

Ես համոզված եմ, որ գրողը, բացի իրա մայրենի լեզվից, պտի ուրիշ առնվազը էրկու հզոր լեզու իմանա, ու լա՛վ իմանա, մեկը քիչ ա:

Շատ լավ ոտանավոր ա:

***

I have been one acquainted with the night… 1

Robert Frost

Հմի լուսին էլ … սովո՛ր եմ մթին:

Աստղածովիս մեջ – թեվաթափ կաքավ,

Չեչոտ-սե՛վ լուսին, խավա՛ր Ծիր-Կաթին:

Լուսըս էսօ՛ր էլ սգաշոր հագավ –

Ու լա՛ց ա ըլնում խավարի նավից:

Թրծած թոնիրս դառավ խոնավ կավ:

Ու ո՞վ իմանար, որ ջրիկ կավից,

Որ կավի՛ց էի դղյակս սարքե:

Պատերազմներս հոգնե՛լ են արդեն կռիվ ու դավից:

Ընձառյուծներս վաղուց են սատկե:

Ուր դառա՝ շըրը՜խկ, դե՛մ առա պատին:

Էն ե՛րբ էր – մութը հեռու էր պառկե,

Բայց սա՛ղ մոմերս ջարդին ու մորթին –

Ու հմի լուսին – սովոր եմ մթին:

––––––

1 I have been… – (անգլ.) Ես է՛ն մարդն եմ, ով ով ծանոթ ա գիշերվանը: Ռոբերտ Ֆրոստ – ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ

Ամերիկացի պոետ Ռոբերտ Ֆրոստն է՛ն պոետներից ա, ումից անպայման արժի, որ մենք, հայերըս, սովորենք, թե ոնց լավ ոտանավոր գրենք:

Էս ամերկացին էնքան լավ ա յուրացրե պարսիկ պոետների ռուբայի գրելու տեխնիկան, որ շատ ոտանավոր ունի, ինչերի սաղ տներն էլ ռուբայի են, իսկ մեր, այսինքը, արեվելցիներիս, մոտքովն անգամ չի անցե, որ ըտենց ոտանավոր գրենք:

Մեր գլխավոր արտեմիստ Արտեմ Հարությունյանը Ֆրոստի էս ռուբայիներով գրած ոտանավորներից յանի թարգմանել ա, ու չի է՛լ տեսե, որ սրանք ռուբայու սիստեմով են գրած, ու որ սրանց ամեն մի հաջորդ տունն սկսվում ա նախորդի չհանգավորված (երրորդ) տողով: Ափսոս դրանցից ոչ մեկը չեմ թարգմանե, թե չէ` կդնեի ըստե: Սրա համար էլ ըստե դնում եմ Ֆրոստի մի ուրիշ ոտանավորի իմ թարգմանությունը [16]:

Թեկուզ գլուխգովանություն կըլնի, բայց ասեմ. թե որ թարգմանությունը հայ պոեզիայի մի ընտիր նմուշ չի, էտի բանի պետք չի ու պտի դեն քցես: Համենայն դեպս, գոնե հենց ինքը՝ թարգմանը, պտի համոզված ըլնի, որ թարգմանելով մի հայերեն ընտիր գործ ա սարքե:

Ֆրոստի էս ոտանավորը հզոր ա, ոնց որ իրա ոտանավորների մեծագույն մասը: (Ափսոս, որ իրա արձակին ծանոթ չեմ): Թարգմանությունըս է՛լ ա հոյակապ:

***

Իմ դեմ էլ մի օր անդարձ կփակվի դարբասը լուսի:

Ու թե որ տենան` լուսնակն ա խավար ամպին մոտենում,

Կամ էլ մայիսին շլորն ա խնդում, տենաս՝ ո՞վ կասի.

- Ըսենց բաները – ինքն է՛լ էր տենում:

Ու որ թունդ շոգին խաժակն բազեն, անծպտուն-անձեն,

Արեվոտ օդի սիրտը մեխվելով, թեթեվ ու ազատ,

Իջնի ու թառի ժայռին կռացած մասըրի թփին, երեվի ասեն,

– Իրան է՛լ էին սրանք հարազատ:

Ու մաշված, բայց տաք, թե մթնշաղին լուծվեմ խավարում,

Երբ որ անտառում, վախվորած ոզնին, նայում ա` ի՛նչ կա,

Կարո՛ղ ա ասեն,

– Ըսենց անմեղի համար էր, որ հա կռիվ էր անում,

Բայց ինչի՞ հասավ – իսկ հմի՝ չկա:

Ու թե որ լսեն, որ էլ հա՛ սուս եմ, իրանք էլ շեմին –

Աշկ քըցեն ձմռան ծով-ծով աստղերին ու լա՛վ իմանան,

Որ էլ ո՛չ մի օր ընձի չեն տենա, կգա՜՞ մտքներին.

– Էս խորուրդն ինքն է՛լ հաստատ կտենար:

Ու երբ մթան մեջ խլաձեն թնդա զա՛նգն իմ օրհասի,

Պոռթկուն քամին էլ վախտ-վախտ էտ ձենը կուլ տա ու մարի –

Ու է՛լի թնդա, – այ է՛տ արանքում, – տենաս ո՞վ կասի.

– Հմի չի լսում. բայց որ լսում էր, հաստա՛տ համարի:

Գլուխ 3 ԿԱՆՏՈՐԻ ՈՒ ՊԼԱՆԿԻ «ԹԵՈՐԵՄՆԵՐԸ»

3.1 ԽԱՎԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՎԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐԸ [16, 19]

Խավարամոլության պահպանվելու առաջին օրենքը

Գերմանացի հռչակավոր մաթեմատիկոս, բազմությունների տեսության հիմնադիր ԳԵՈՐԳ ԿԱՆՏՈՐԸ (1845-1918) ասում ա.

«Եթե հանկարծ մարդկանց մեծ մասը ինչ-որ մի սխալ եզրակացություն ա անում, համարյա անհնար ա, որ դրա սխալականությունն ապացուցվի: Ու ինչքան անհեթեթ ըլնի էտ եզրակացությունը, էնքան ավելի հավատարիմ են մնում դրան»:

Խավարամոլության պահպանվելու երկրորդ օրենքը

Մաքս Պլանկը (1858-1947), ով Գեորգ Կանտորի ազգակից ու քվանտային ֆիզիկայի հիմնադիրն ա, Կանտորի ասածից ավելի թունդ բան ա ասում.

«Իսկական գիտական տեսությունը ոչ թե է՛ն պատճառով ա հաղթում, որ դրա հակառակորդները համոզվում են, որ հենց է՛տ տեսությունն ա ճիշտ ու լուսավորվում են, այլ միայն է՛ն պատճառով, որ էտ հակառակորդները կամաց-կամաց մեռնում վերանում են, իսկ նոր սերունդն էտ տեսությունը (բառացի) մոր կաթի հետ ա յուրացնում»:

Խավարամոլության պահպանվելու երրորդ օրենքը

Լուդվիգ ֆոն Միսեսը մեր քաղաքակրթության (ի՛մ կարծիքով) ամենահանճարեղ մտածողի` Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի ուսուցիչն ա (ով ինքն էլ պակաս հանճարեղ չի) ասում ա.

«Մտածելու ունակություն ունեցող մարդու ու էս ունակությունից զուրկ մարդու արանքը անանցանելի անդունդ կա»:

Ողբերգական ու անխուսափ ճշմարտություն

Կան ժողովուրդներ, ում հիմնական կրթությունն էնքա՜ն ա թերի, ու բնավորությունն էլ` կրքերի, տգիտության ու կեղծ արժեքների է՛ն տեսակ մի տարօրինակ խառնուրդ ա, որ դրանք չեն գտնում իրենց գլխին էկած փորձանքների պատճառներն ու զոհվում են իրենց գլխին էկած չարիքների ծանրությունից:

Ալեքսիս դը Թոքվիլ

3.2 ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԵՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ

Զարմանալի ա, բայց էս գրքիս ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ վերնագրի տակ իմ տվածս հարցերը մինչեվ էսօր ոչ մի հայի մտքով չի անցե, չնայած էս մտքին համարյա հասնող՝ երեվի էղել ա: Ասածս հաստատելու համար բերում եմ Հովհաննես Թումանյանի մի խոսքը, ինչը Թումանյանն ասել ա 1910 թվին [11], այսինքը, արդեն լրիվ հասուն տարիքում:

Շղատառերն ու թավատառերն ու ձեվավոր փակագծի մեջիններն ի՛մն են:

***

«Էս մի քանի տողով ձեզ, մեր գավառներում լույս տեսնող թերթերին դիմելով {լրիվ պարզ ա, որ Թումանյանը դիմում ա մեր էն օրերի հայ գրողներին – Մ. Հ.}, մեր լեզվի ու գրականության առողջ զարգացման համար, ձեր լուրջ ուշադրությունը հրավիրում եմ հետեվյալ խորհուրդների վրա:

«Առաջինը. դուք ապրելու եք ժողովրդի մեջ, ժողովրդի համար և խոսելու եք նրա հետ: Ի՞նչ լեզվով եք խոսելու. շատ կարեվոր խնդիր է: Դուք այժմ խոսում եք գրական կոչված լեզվով, էն լեզվով, որով խոսում են Թիֆլիսի ձեր մեծ քույրերը {այսինքը՝ թերթերն ու ամսագրերը – Մ. Հ.}:

«Բայց իմացած եղեք, որ էս լեզուն {այսինքը, գրական կոչված լեզուն – Մ. Հ.} չոր ու ցամաք բառերի մի տեր{վ}ողորմեա է {փխբ. անվերջ շարան է – Մ. Հ.}, ան{վ}ոճ ու անկենդան: Մի շփոթվեք {խաբվեք – Մ. Հ.} սրա քաղքենի հավակնոտությունից ու գովասանքից {գլուխգովանությունից – Մ. Հ.} և անտես մի՛ անեք կամ վերեվից մի՛ նայեք է՛ն գավառների կենդանի բարբառներին, որոնց մեջ դուրս եք եկել գործելու:

«Էդ բարբառներից ամեն մինը ավելի շատ ուժ ու կենդանություն ունի իր մեջ, քան մեր եղած գրական լեզուն:

«Սա դեռ չի կազմակերպված և չի էլ կազմակերպվելու, մինչև որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով գա միանալու սրա մեջ և բոլոր բարբառները հանդես բերեն իրենց գանձերը: Այժմ դուք փոխանակ էս բնական ու առողջ ճանապարհով գնալու, հակառակ կգնաք և փոխանակ ժողովրդի՛ լավը մեզ տալու, մեր սխալներն ու դատարկ, ողորմելի ֆրազները կտարածեք նրա մեջ:

«Ես չեմ ասում զուտ բարբառով գրեցեք ձեր հոդվածները, բայց մեծ իրավունք տվեք բարբառներին, նրանց բառերին, ոճերին ու ձեվերին: Իհարկե, շնորհքի բան է, թե ով ինչքան ու ինչպես կօգտվի էդ կենդանի աղբյուրներից, բայց ինչ էլ լինի ավելի լավը կլինի, քան եղածը: Եվ էս է ուղիղ ճանապարհը ավելի լավն ունենալու:

«Երկրորդ խորհուրդը: Ուրիշ երկրներում գիտական ընկերություններ, ակադեմիաներ կան, որ զբաղվում են իրենց ժողովրդի հանճարի ծնունդները խնամքով հավաքելով, իրենց մայրենի և ընդհանուր գրականության ու գիտության համար գանձարան ստեղծելով: Եվ դրանց մեջն է, որ կգտնենք ամեն մի ժողովրդի ճշմարիտ կյանքն ու պատմությունը, բնավորությունն ու աշխարհայացքը, շնորհքն ու հոգին:

«Մեզանում չկան էդ տեսակ կարող հաստատություններ և ով գիտի երբ են լինելու: Մեր Ազգագրական Ընկերության կարեվորությունը քիչ է հասկացված և քիչ մարդ կա նրա մեջ աշխատող: Ու՞ր էր, թե մեր Ուսուցչական Միությունը իր ամեն տեղ ցրված անդամ ուսուցիչների ձեռքով մտածեր հավաքել էդ անգին գանձերը կամ թե մեր Էջմիածինը մի գեղեցիկ կարգադրությունով հրավիրեր ուսուցիչներին ու կանոնավոր գրել իմացող քահանաներին՝ օր առաջ գրի առնել ու մի տեղ հավաքել էդ բոլորը: Օր առաջ եմ ասում, որովհետեվ արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման է տանում, իսկ նոր սերունդը` չգիտի:

«Եվ այժմ, քանի գործն էս դրության է, դուք, գավառական թերթերդ, ահագին գործ կարող եք կատարել: Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովըրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից, և ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք:

«Եվ ձեր շատ բաժինները՝ եթե վաղը չէ, մյուս օրը կորցնեն իրենց արժեքը, բայց էդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարեվորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ»:

12.ԱՆՀԱՍՑԵ ՈՒ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Իրական պատմություն ա (ոնց որ 13-18-ը): Գրելուց ահագին անց տեսա, որ ֆինալը երեվի Հ. Թումանյանի ազդեցությունն ա: Մեր բարբառով էլ են ասում՝ դռկից-դրկից (տրկեց), այսինքն՝ հարեվան, դուռը կից:

Իմ մայրենի բարբառը՝ Սալմաստի բարբառն ա, Մալիշկա գյուղի խոսվածքը: Մալիշկեցիները հլը «հիշում են», որ 1829 թվին գաղթել են Պարսկական Հայաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ ու Սավրա գյուղերից: Լեզվի ինստիտուտի «Ատլասով» ստուգեցի. Մալիշկայի խոսվածքը բռնում ա Փայաջուկի խոսվածքին:

Պապուս պապու հերը, Մելիք-Շահբազով Խանոն, Մալիշկան հիմնողներից մեկն ա: Սրա որդիները Շահբազն ու Աբրահամն էին, Շահբազի որդին` Հարթոնը (Հարությունը), ում շառավիղներից մեկը ես եմ:

Գյուղում մեր տոհմին ասում են` Շահբազներ (Շայբազենքյ): Եռսունականների ստալինյան օրերին շահբազներից մի քանի ընտանիք, վախենալով, որ իրանց կուլակ կհամարեն ու կաքսորեն, ազգանունը փոխել ա, դարձրե Հարությունյան:

Պապս 1-ին Աշխարհամարտի մասնակից էր, ու ոնց որ սաղ շահբազներն են, անխոնջ աշխատավոր էր, ու իրա գործը` հողը, այգին, անասունն էր, անընդհատ ու օրնիբուն, լուսումութից մինչեվ ուշ իրիկուն, երբ արդեն մութ էր, ու էլ գործ անելու հնար չկար:

Գարունը, ամառն ու աշունն աշխատում էր, կարասները գինի, արաղ, յուղ ու մեղր, ղավուրմա լցնում, պանիր, միրգ ու ամեն ինչ պաշարում, ու հետո սաղ ձմեռը խմում էր: Ծխում էր համարյա մինչը մահը` 90 տարեկանը:

Իրա մահով չմեռավ: Տուն էինք սարքում (մինչեվ հմի էլ կիսատ ա, չկարացի սարքեմ մինչեվ վերջը, ու երեվի չեմ է՛լ կարա), տանը չենք էղե, նստել ա երկրորդ հարկի բալկոնը, որ տախտակներից քաշած ծուռումուռ մեխերը դզի, որ մենք դրանք դեն չքցենք. ափսոսը գալիս էր: Ոնց ա էղե, ընգել ա:

Ես որ քաղաքից էկա, ինքը շրջկենտրոնի հիվանդանոցում պառկած էր, բերանն էլ լեզու չկար: Ընձի էն ձեվ մի հույս ու հավատով նայեց, որ էլ ասելու չի: Երեվի մտածում էր, որ արդեն «մեծ» մարդ եմ ու իրան կփրկեմ: Էն վախտ էտի չհասկացա, հետո՛ գլխի ընգա, թե խի՛ էր ըտենց նայում, ու էտի մտքիցս դուս չի գալի:

Տատս խորթ էր, բայց ե՛ս էլ, օղորմածիկ ախպերս է՛լ, քուրըս է՛լ, մինչեվ 15-16 տարեկանը չգիդեինք էտի, ու տատս մեզ շատ էր սիրում, մենք էլ` իրան, մինչեվ իրա մահը:

Պապս, սաղ ձմեռը, կա՛մ հարսնիքի թամադա էր, կամ էլ կնունք-մնունքի: Առավոտը շուտ վեր էր կենում, մի 100 գ արաղ էր խմում (մի կտոր հաց ու պանրով կամ ղավուրմով ու հետն էլ անպայման սոխ), հետո դուս էր գալի փողոց, ու ով պատահեր, տուն էր կանչում, թե` խնամի, կամ քավոր կամ ամօղլի ևն, արի մի բարլուս անենք: Իրիկվա կողմն արդեն լավ էր ըլնում:

Տատս էլ պապուս խմելու վրա անընդհատ խոսում էր: Տատուս ծնգները ցավում էին, ու ինքը դժվար էր քայլում, ու ինչքան հիշում եմ, անընդհատ նստած էր: Նստում էր կամ մեր էրկու պատանոց «սրահը», կամ մեր բակը մի տեղ, կամ տան դեմը, մեր թթի վիթխարի ծառի տակ:

Իմ ոտանավորը լավն ա, իսկ Թումանյանի քառյակն ուղղակի հանճարեղ ա: Դե թո մեր արտեմիստները սաղով գան հավաքվեն ու Թումանյանի էս քառյակի պես մի քառյակ գրեն: Չե՛ն կարա:

Երկու շիրիմ իրար կից,

Հավերժական լուռ դըրկից,

Թախծում են պաղ ու խորհում

Թե՝ ի՜նչ տարան աշխարհքից:

Հովհաննես Թումանյան

Պատկերնե՜ր, պատկերնե՜ր, պատկերնե՜ր –

Ոնց որ –

Կինոյի խունացած ու պղտոր ժապավեն…

Ու հես ա՝ մեշկ ու ծունգ փետացած,

Օրերի աննշմար ավարտին մոտեցած,

Հաշմանդամ տատըս ա մեր հին տան սրահում,

Ու պապըս ջրում ա հորթերին,

Ու լկտի հավերն են

Թոնրատան բաց դուռը գրոհում,

Ու անշուշտ, պատի տակ,

Անջուր ու անընգեր,

Անձրեվ ու արեվին ապավեն,

Լուռումունջ թախծում ա չքավոր թթենին –

Էրազին անշերամ երկրներ1:

Ու տատըս հին քուրջը քաշում ա ոտներին,

Ձեն տալի, հավերին քշում,

Ու նորից դառնում ա մշուշված մտքերին,

Մոլորվում օրերի որբացած փոշում,

Ու գուցե հենց հմի –

Գարո՛ւն ա հիշում:

Կավածեփ ու գորշ ցանկապատ:

Սրահի հատակին – արեվի շողերը կարկատան:

Ու դեմի սարերը անապատ,

Ու մեկ էլ, ո՞վ գիդի,

Խնձորներն էս տարի բերք կտա՞ն:

Ու հետո, հետ գալով օրերի մահացած խորքերից,

Նայում ա անկյունում կուչ էկած խնոցուն,

Բողոքում ակնբախ ու անտես վերքերից,

Դառնում ա հեռացող ծերունուն,

Տնքում ա, հառաչում, փնթփնթում, անիծում. –

–Ա՛յ, գնա՛ց: Տուն դառավ –

Էլի կատարը տա՛ք կըլնի.

Սեվ անտա՛կն անցներ – չգա՛ր:

Գոնե վերջանա՛ր էս անտեր գինին…

Ա՛խ Աստված,

Ցած գայիր, խփեիր գլխի՛ս,

Գետնով անեիր –

Պրծնե՛ի, էթայի:

Գնացին:

«Սեվ անտա՛կն» անցան միասին –

Շիրիմներն իրար դրկից:

Հաշտ ե՞ն, թե՞ հավերժ թշնամի մնացին –

Լուր չկա՛ գետնի տակից:

–––––––

1 Շերամի որդին թթի տերեվով են կերակրում:

13. ՄԱՀՎԱՆ ՎԱԽՃԱՆԸ

Համարյա դոկումենտալ պատմություն ա, Հին Մալիշկայի մասին (տես 12-ը, ու 14-18-ը):

Հին գյուղը պարսկական տիպի էր, տների կտուրները խումբ-խումբ իրար կպած, խմբերի արանքները նեղ ու ծուռումուռ քուչա: Մինչեվ հմի էլ էրազիս անընդհատ մեր հարեվանի կտուրով եմ իջնում մեր էն մյուս փողոցը: Էս փոքր քուչեքը մեկ-մեկ էնքան նեղ էին ըլնում, որ լավ բարձած էշն է՛լ չէր կարում անցնի սրանցով:

Գյուղի մեջ մենակ մի՛ լեն փողոց կար, որ Սովետի վախտ էին սարքե: Էս փողոցի վրա կոլխոզի գրասենյակն էր, ու կինոն ու գրադարանը: Մանկությունս էտ գրադարանում ա անցե, ու ես դրա գրքերի տեղն ավելի լավ գիդեի, քան դրա վարիչը, Սենիկ տոտան:

Հմի էս տները չկան, գյուղը քանդել են ու իջե այգիները: Սովորություններն էլ կամաց-կամաց փոխվում վերանում են:

Որ ջահել էի, մանկությունից ահագին բան էի հիշում: Հմի մանկությանս հիշողությունները քիչ-քիչ դառնում են առանձին ու աղոտ պատկերներ ու կամաց-կամաց ջնջվում էթում են, այսինքը, մեռնում են:

Էրազիս մեկ-մեկ տենում եմ հին գյուղի մի քանի պատկերը: Տենում եմ երեվի հենց է՛ն պատկերները, որ ամենախորն են տպվել ենթագիտակցությանս մեջ:

Տենում եմ, թե ոնց եմ գետի մեջը կանգնած սպասում, որ ջուրը դինամիտի սպանած ձուկ բերի ու ես էլ բռնեմ: Տենում եմ՝ թե ոնց եմ օձ բռնում, ու բռնելուց էս օձերը շատ անգամ կծում են ընձի:

(Գյուղում էրկու օձ բռնող կար, մեկը՝ Գասպարենց Վարազը, մյուսը՝ ես: Էրկուսս էլ, իրարուց անկախ, գլխի էինք ընգե, որ «ջրի» օձերը չեն կծում, ու մենակ էրկուսս էինք, որ դրանք բռնում էինք: Հետո սկսինք «ցամաքի» օձ, այսինքը, գյուրզա էլ բռնելը: Վարազը թարգեց օձ բռնելը, որտեվ գյուրզան հարձակվել էր վրեն, ու ինքը լավ վախեցել էր):

Մինչեվ 1940-ական թվերը դինամիտով ձուկ բռնելու բարբարոսական սովորությունը չկար: Հմի էսի փոխարինել են ավելի բարբարոսական ձեվով. գետի մեջը երկար ու մշտական լարեր են հարմարացրե, ու ձուկը էլեկտրական հոսանքով են բռնում: Թե դինամիտը մի քանի մետր շառավղով էր կոտորում մեծ ու փոքր ձուկը, ձկնկիթն ու ամեն տեսակ որդ ու միջատը, հոսանքը գետի մի քանի տասնյակ ու նույնիսկ հարյուր մետրի ամմե՛ն ինչն ա կոտորում: Հետո էլ ասում ենք, թե կուլտուրական ժողովուրդ ենք:

Մեկ էլ շատ եմ տենում գյուղի այլանդակ հակասանիտարական զուգարանները:

Գյուղում, ամառվա իրիկուններն ամեն օր մի էրկու ժամ քամի էր ըլնում, ու էտ քամին հող ու փոշին մարդու աչք էր լցնում:

***

Մրափը երեվի հնագույն հայերի քնի աստվածն էր, ու երեվի էս անունը կապ ունի հույների Մորփեոսի հետ (տես Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական հավատքը, հատ Է, էջ` 33-ը, տես համ էլ էջ` 35-38-ը): Սալմաստի բարբառոմ էսօր է՛լ են ասում (մի քիչ նախատական ու վիրավորական երանգով) «էն մարդը գո մռփե ծառի տակը», այսինքը, «էն մարդը հրեն, քնել ա ծառի տակը»:

Իմ էս ոտանավորը լավն ա, բայց Խայամի էս մի քառյակն հանճարեղ ա: Թումանյանը հենց էս քառյակին ա պատասխան տվե, երբ գրել ա իրա Էս 1 որ կա, ճի՛շտ ես ասում, թասըդ բեր քառյակը:

***

Դաշտում բացվեց կարմիր լալան, թասըդ բե՛ր,

Յարիս գրկում ես պիտի լամ, թասըդ բե՛ր,

Թո վի՛ն ածեն, մենք էլ՝ խմենք վարդ գինի.

Թե որ պիտի փոշի դառնամ՝ թասըդ բեր:

Օմար Խայամ, (1048-1122)

Քմահաճ, ոլորուն քամին,

Խճուղու ավազուտ հողի հետ խաղալով,

Խռպաձեն, հեվասպառ –

Շնչում էր հյուղերի ծերացած կողերին

Ու մինչեվ գիշեր –

Դադար չէ՛ր առնում, կամ էլ՝ ամանակ:

Գիշերը, անտարբեր սողալով,

Ծորում էր գյուղական կավածեփ հյուղերին,

Ու դանդա՜ղ, աննկատ –

Խավարը թորվում էր անապատ սարերին,

Ու հետո՝ լռվո՜ւմ, խոնարհվո՜ւմ, մոլորվո՜ւմ –

Մերվում էր տներին, ծառերին, կալերին:

Ու քարանում էր – դար ու ժամանակ:

Ու հետո, ոնց որ մի վիթխարի կրկեսի վրան,

Բուրգ էին դառնում աստղ ու լուսին,

Ու խոժոռ, թանձրասեվ ստվերը դիմացի լեռան –

Թաթերը ծույլ-ծույլ դնում էր պառաված դեզերի ուսին:

Ծղրի՛դն էր լալի – երկա՜ր ու մենակ:

Ու մեկ-մեկ, երեվի հիշելով հորթերից մեկին,

Ճորտական թախծով մնչում էր արթնացած կովը,

Ու գյուղը, անհուշ ու հնազանդ խավարի ղեկին,

Ալարկոտ սուզվում էր Մրափի ծովը:

Լուսինը լսում էր գորտերին:

Իսկ էսօր ընդե – ավեր ա ու քամի:

Իսկ գյուղը, հի՛ն գյուղը,

Մահացած-տարագիր,

Բայց ախր հլը-որ կենդանի,

Կպել ա հուշերիս մկանին:

Ինչքա՞ն ա անցե – մեր վերջին համբույրի օրվանից:

Ու հես ա, ուր որ ա,

Սեվազգեստ մի թափոր –

Ընձի՛ էլ կտանի:

Էտ օրը հին գյուղը կզրկվի – իրա էտ վերջի՛ օրրանից:

14.ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՏԱՐԱԳԻՐԸ

Դոկումենտալ ա (տես համ էլ` 12-13-ն ու 15-18-ը): Հին Մալիշկայի պատկերներից մեկն եմ նկարե: (Իմ կարծիքով, ոտանավորն է՛լ ա նկար, բայց նկարում ես բառերո՛վ):

Առհասարակ՝ Մալիշկան անապատի մեջ ա: Էս ոտանավորը Հին Մալիշկայի ամառվա «նկարն» ա: Ամառը համարյա մարդ չկար գյուղը, որտեվ սաղ էլ կա՛մ այգիներն էին, կա՛մ սարերը: Ցերեկն ահավոր արեվ էր ու շոգ, ու էն օրերին ամեն ինչն էլ ոնց որ անշարժ ու քարացած ըլներ:

Մալիշկա գյուղի անունը, տեղացիների ասելով, յանի մե լիճ կը, այսինքը, մի լիճ կա կապակցությունից ա, բայց էսի ճիշտ չի՝ մի քանի պատճառով:

(Ներքեվի բացատրություններն ի՛մ ենթադրություններն են: Ես լեզվի պատմության մասնագետ չեմ, չնայած համոզված եմ (գուցե՝ սխալ), որ Էրեվանի բարբառի ու գրական ոճերի ու սրանց քերականության շատ լավ գիտակ եմ: Էս բացատրություններիս առիթով լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը Լեյդենից դիրողություններ ա ուղարկե ընձի, ու ես դրանք sylfaen տառատեսակով դնում եմ ձեվավոր փակագծերի մեջ, առանց իմ տեքստը փոխելու, որտեվ էսի շատ լավ դաս ա մեր «տնական ստուգաբանների» համար):

Առաջինը. Մալիշկայի շրջակայքում վերջին մի քանի հարուր տարին լիճ չի էղե, ա՛ռհասարակ:

Երկրորդ. Մալիշկա գյուղի խոսվածքում (ու Սալմաստի բարբառի մի 50 տարի առաջվա վիճակներում առհասարակ) լիճ բառը մեռած ա, լիճ բառի տեղը բարբառի կրողները ասում են գյոլ:

Երրորդ. Սալմաստի բարբառի հնչյունական օրենքներով մե լիճ կը բառերից արագ ասելով երեվի առաջանար Մելիշկյը բառը, ինչից էլ, արագ ասելով, կառաջանար Մեշկյը բառը, (ինչը կխառնվեր մեշկը = մեջք + ը խիստ գործածական բառի հետ, իսկ էսի էլ անհնար կդարձներ գյուղի անունը) ճիշտ ոնց որ ինչո՞ւ համար կապակցությունը Մալիշկայի խոսվածքում արագ ասելով դառել ա շըմը՞ կամ շմա՞: {Լրիվ համաձայն եմ, որ դա ժողովրդական ստուգաբանություն է: Բայց առարկություններդ ու հակափաստարկներդ, ըստ իս, ինքնին զորեղ չեն: Հատկապես երկրորդն ու երրորդը: Լիճ բառը տարածված է ու հայտնի, ուստի Մալիշկայի խոսվածքում դրա ՀԻՄԻԿՎԱ բացակայությունը ուժեղ հակափաստարկ չէ: Հիսուն տարին էլ հերիք էր, որ բառը գործածությունից դուրս եկած լիներ: Ապա, ես համոզված չեմ, որ *Մելիճկա-ն պիտի *Մեշկյը դառնար: ինչո՞ւ համար > շըմը՞ արտացոլումը հատուկ` allegro կոչված անկանոն հնչյունափոխություն է` արագաբանություն, որ հատկապես այս տիպի հարցաբառերում ու ազգակցական բառերում է հանդիպում. պարտադիր չէ սովորական տեղանվան մեջ էլ նմանատիպ զարգացում ակնկալել:

{Ես *Մելիճկա մեկնաբանության դեմ կառարկեի նաև, մասնավորապես, բառակազմական ասպեկտով: Մի լիճ կա – այսպիսի կառույցով տեղանունը խիստ անհավանական ու տարօրինակ է. շատ տիպական է ժող. ստուգաբանության համար – ՀՄ}:

Այնինչ, հմի բնիկները Մալիշկա բառը հնչում են Մœլիշկյը:

Չորրորդ. Սալմաստի բարբառում անհնար ա, որ ե ձայնը դառնա œ, ու առաջինից հետո էսի ամենազորավոր կռվանն ա: {Եթե սրանում համոզված ես, ապա այ սա ուժեղ կռվան է – ՀՄ}:

Գյուղի անունը, շատ-շատ հավանական ա, առաջացել ա արաբերեն Մալի շուկա կապակցությունից: {Որպես կապակցություն` դա արաբերեն չի. տես և ստորև – ՀՄ}:Իրոք՝ արաբերեն մալ բառը նշանակում ա` ապրանք, ունեցվածք: Հայերեն բարբառներից շատերը ապրանք ասելով՝ նկատի ունեն տավար-ոչխարը:

(Իմիջիայլոց՝ ռուսերենը հայերենից ընդամենը մեկ-էրկու բառ ունի փոխ առած, ու դրանցից մեկը հայերեն տավար բառն ա, ինչն ռուսերենում դառել ա товар, պահելով ապրանք իմաստն ու առաջացնելով товарищ բառը, ինչն սկզբում նշանակել ա՝ իրար հետ ապրանք վաճառող): {ՀԱԲ-ում քննած այս ստուգաբանությունն ինձ համար դեռ պարզ չէ. բայց դա կապ չունի. դու հենվում ես Աճառյանի վրա ու իրավունք ունես – ՀՄ}:

Իսկ Մալիշկա գյուղի հին տեղը մինչեվ էսօր էլ կա մի վիթխարի աղբյուր, ինչի ջուրը մի փոքր գետակ էր դառնում, ու էտ գետակը հլը իմ մանկության օրերին էլ կար: (Հմի դրա ջուրը բաշխում են գյուղին, ու գետակը դառել ա առու):

Էս աղբրի մոտակայքում ծառ ու թուփ կար, ու ենթադրում եմ (էս խոսքը Հրաչի դիտողությունից հետո եմ ավելացրե), որ էս տեղը շատ էր հարմար անասունի շուկայի համար, որտեվ առուտուրը տևում էր մի քանի օր, իսկ ջուրը պետք ա թե՛ անասունին, թե՛ մարդուն: Արփա գետից էլ որ հեռացար՝ Մալիշկայի շրջակայքը լրիվ անապատ ա:

Հմի թե որ հիշենք, որ շուկա բառն է՛լ ա արաբերեն, ու թե որ Մալի շուկա բառերը Սալմաստի բարբառի հնչողությունով արագ-արագ ասենք, սրանք, շատ հեշտ ու արագ ու անխուսափ, կդառնան Մœլիշկյը, երեվի էլ կասկած չմնա, որ Մալիշկա անունը Մալի շուկա-ն ա, մանավանդ որ արաբները Հայաստանում երկար են մնացել: Հավանական ա, որ փայաջուկցիների Մալիշկա գալուց առաջ էս տեղանունն արդե՛ն էղել ա: {Արաբերենում շուկա `բառավերջի -ա-յով ձև կարծեմ չկա: Այդ վերջավորությունը սպեցիֆիկ ասորական / արամեական է, ու համապատասխան ձևերն էլ իսկապես կան: Հիմք չկա արաբական համարելու: Համ էլ, մալի ձևը հայերեն հոլովաձև է, ուստի բոլոր դեպքերում Մալի շուկա բառակապակցությունը (եթե այն կա) սարքվել է հայերենի հողի վրա ու արաբերեն չի կարող համարվել:

{Բացի այդ, ես չհասկացա, այստեղ իսկապես անասունի շուկա եղե՞լ է, թե՞ ոչ: Դու ասում ես, որ տեղը հարմար է. բայց կոնկրետ տվյալ կա՞, որ եղել է, թե՞ ենթադրություն է: Չեմ ասում` չի կարելի ենթադրել. բայց պիտի գրածից հստակորեն երևա` ենթադրություն է՞, թե ոնց: Եթե եղել էլ է, հենց *Մալի շուկա ձևով կոչել ե՞ն այդ շուկան – ՀՄ}

Հր. Աճառյանի ասելով, Հայաստանում չի էղե լեզվական մի հատված, որ իրեք հարուր տարուց ավել իրա տեղը մնացած ըլնի, անընդհատ տեղից տեղ են քոչե գնացե:

Ասել եմ արդեն, որ Փայաջուկն ու Սավրան Պարսկաստանում՝ մի վախտվա հայկական Սալմաստ գավառի գյուղերից են: Մալիշկեցիները փայաջուկցի են, ու էսի ստուգել եմ Լեզվի ինստիտուտի ատլասով: Գյուղացիներից ոմանք ասում են, թե մալիշկեցիք Սալմաստի Սավրա գյուղից են եկել, բայց նույն ատլասով պարզեցի, որ սավրեցիք Զանգակատան (Չանախչու) բնակիչներն են: Տես սրա նախորդ էրկու ոտանավորը:

Լավ ոտանավոր ա:

***

Արեվը աշխա՛ր ա լափում:

Դողո՛ւմ ա թափանցիկ օդը:

Երկինքը կրա՛կ ա թափում

Ու մարո՛ւմ ցորենի հոտը:

Փողոցներն անշունչ են, դատա՛րկ, ամայի:

Խաշվել ա խճուղու կաշին:

Գիշերը գթասիրտ քամին կնայի –

Կլիզի շոգեխաշ փոշին:

Մասուրը, պատի տակ, փոշեխեղդ ու հեզ,

Խեղճացած լսում ա արեվին,

Անարցունք, անաղերս, մրմնջում որբի պես,

Ու էլի կորանում տրտմության թեվերին:

Հրացայտ երկնքի կապուտ ալմաստը

Նայում ա անցյալի աչքերին,

Ու հիշում որբերի անեծքն աղեկեզ,

Ու հիշում արընոտ նե՛ռ ու չարքերին,

Ու հիշում, թե էտ ոնց – ծուխ դառան՝

Փայաջուկն ու Սավրան,

Ու համ էլ Սալմաստը,

Ու հիշում, թե էտ ոնց –

Անեծքը չհասավ քաջքերին:

Ու հմի՜…շիկացած սարերը հնոցի նման

Խաշո՛ւմ են գյուղը տարագիր:

Խառնվել ա էրե՛կն ու հիման,

Ու թողե իրան աներկիր:

Անտարբեր ու սուս – դարերը կգա՛ն ու կէթա՛ն –

Կնայեն սարերի հնոցին:

Ու հե՛ս ա, մի օր էլ, է՛ս գյուղը կէթա,

Որ ոնց որ կրկնակ տարագիր –

Հարի՛ ու հարի՛ – էտ անտեր –

Մրմուռ կարոտի խնոցին:

15.ԳԱՐՈՒՆԸ ՔԱՂԱՔՈՒՄ

Ես 14 տարեկան եմ էկե քաղաք ու էտ օրվանից էլ իսկական գարուն, գյուղի՛ գարուն – չեմ տեսե (տես համ էլ` 12-14-ն ու 16-18-ը):

Երբ գյուղի գարունը նոր ա սկսվում, ու գյուղի կողի մի բարձունքից որ նայում ես կողքերդ, վռազ տենում ես էտ գարունը: Սկզբում նուշն ա ծաղկում (բայց գյուղում նուշ քիչ կա), հետո` ծիրանը, հետո` շլորը, հետո էլ մնացած ծառերը, ու էտի ահավոր սիրուն ա, որտեվ ձունը հալելուց հետո, երբ ծառերը հլը չեն ծաղկե, գյուղից ու գյուղի այգիներից դուրսը անապատ ա:

Ծիրանի ծաղիկը հենց թափվում ա, տերեվներն են բսնում, ու մի քանի օր հետո սաղ գյուղը թաղվում ա կանանչի մեջը: Հետո մնացած ծառերն են հերթով (կամ միասին) ծաղկում:

Աշունն էլ էտ նույն բարձունքից որ նայես, գույների մի ծով կտենաս:

Գյուղի գարուն ու աշունն է՛լ ահավոր սիրուն են, իսկ քաղաքում ըտենց սիրուն բան չեմ տեսե:

Հա՛ ասի՝ ժամանակ ըլնի, հելնեմ էթամ գյուղը (լավ կըլնի՝ գարունը) ու մի անգամ է՛լ ման գամ սար ու ձորերով: Ըտենց էլ չէղավ, ու երեվի՝ չի էլ ըլնի: Էտ տեսակ մի ման գալը կարող ա՝ իմ կյանքի ամենակարեվոր բանն ա, բայց մեռնելըս երեվի գա ու նոր լրիվ զգամ, որ էտ ամենակարեվոր բանից ընձի զրկել եմ:

Կյանքն էլ հենց է՛ն բանով ա հետաքրքիր, որ քու մտածած ծրագրով չի էթում, քեզ չի ենթարկվում:

Լավ ոտանավոր ա:

***

Տո՛ - սա՛ղ էլ կէթան:

Հենց ընենց դո՛ւս կգան տնից

Ու հանգիստ կնստեն մեքենան,

Կփախնեն իրանց պատյանից,

Տո՛ համ էլ էս քարե՛ պատանից,

Ու կէթան կհասնեն գյուղերին –

Սա՛ր ու դաշտերին – սա՛ր ու դաշտերին:

Կտենան, թե ոնց ա անհանգիստ ծաղկում

Խռովված տանձենին,

Թե ոնց ա ցողը լողըցնում վրդովված դաղձերին,

Կհոգնեն, կնստեն կանանչին,

Կնայեն ձորերի, քա՛ր ու սարերի վաշտերին,

Քամին էլ – հեվասպառ կաղաչի, որ իրանք

Անընդհա՛տ կռանան քարե բարձերին,

Ու Մարտը – անընդհա՛տ ականջ չի՛ դնի Արեվի հարցերին,

Ու հաստատ – խեղճացած –

Մայիսից կամանչի:

Հա-բա՛: Չե՛ն մնա – կէթա՛ն:

Իսկ ես կմնա՛մ –

Էրազս ճորտացած –

Քսա՛ն դար տված տհասին ու տգետին,

Ու մաղձոտ հուշերս կձուլվեն

Վախճանված պահերի գետին,

Կմնամ էս քա՛ր ու բետոնի տապանում,

Խելագար կարոտից կհասնեմ վերջնական կետին,

Ու արդեն չի՛ մնա էլ ո՛չ մի տատանում,

Ու հաստատ՝ էս մասը…

Մենակ ե՛ս կիմանամ:

Հրաչյա Սարուխան – ՀՐԱԺԵՇՏ

Բերում եմ Հրաչ Սարուխանի մի ուրիշ գերազանց ոտանավորը, ու աջ կողմն էլ դնում եմ նույն ոտանավորը (ինչն էլի Սարուխանինն ա) մի քանի աննշան փոփոխությունով: (Էս փոփոխություններից հանգերը մի թեթեվ տուժում են): Հրաչի էս գրքիս մեջը դրած գործերն էնքա՛ն են հրաշալի, որ կուզեի ե՛ս գրած ըլնեի:

Հրաչը շատ անգամ իրեք վանկով ա հանգավորում: Էսի շատ ա դժվար, ու մեր պոետներից երեվի մեկ էլ Թումանյանն ա, որ իրեք վանկանոց հանգ շատ ունի:

Ընձի ըստե ամենաշատը դուր չի գալի 4-րդ տան վերջի տողը, բայց մեկ ա, էս ոտանավորը հանճարեղ ա, ոնց որ Հրաչի բերածս մնացած ոտանավորները:

(Իմ համար անհարկի հոգնակին անտանելի ա, ոնց որ անտանելի ա գոյական-թվական զույգի (ու համ էլ` սրանց բայի) սխալ համաձայնությունը (տես իմ [19]-ը), ու ես սրանք սխալ չեմ գործածում` նույնիսկ շքեղ հանգի խաթեր: Երբ մենք իրար հետ մեր մայրենի բարբառով անբռնազբոս ենք խոսում, ոչ մի ըսենց սխալ – չենք անում, որտեվ մայրենի լեզվով խոսալը համարյա բնազդ ա):

***

Աչքերս բներ են ցավերի:

Լուսինը կարմիր է բարձրանում:

Երազս օրորվող նավերից

Ընկնում է ու ցավից կարծրանում:

Դու երեկ ավելին ուզեցիր:

Չունեի: Տխուր էր թերևս:

Երազում մազերս խուզեցին…

– Հոգնած են, հոգնած են թեվերս:

Գնացիր: Ձանձրույթի վտառից

Մի թռչուն վանդակում մեռել էր,

Մի կին էր մահացել վթարից –

Եվ հիմա երկուսն էլ բառեր են:

Կանաչ է ծառերի արյունը:

Էլ երբեք մենք իրար չենք շոյի:

Ափսոս է, ափսո՜ս է գարունը,–

Զռում է իշուկը Սանչոյի:

Մենք Հուդա՞, թե Հիսուս ենք եղել

Ստվերում Տիրամոր արգանդի…

Լճափին լույսեր կան ու եղեգ:

Ժանգոտ է օրերի գերանդին:

Տխուր է երեվի և ծանր

Առաջին ու վերջին նվերս.–

Ընդունի՜ր կարոտիս վախճանը…

– Հոգնած են, հոգնած են թեվերս:

Աչքերս – բնե՛ր են ցավերի:

Լուսինը – կարմի՛ր ա բարձրանում:

Էրազըս օրորվող նավերից

Ընգնո՛ւմ ա, ու ցավից կարծրանո՛ւմ:

Դո՜ւ – էրեկ – ավելին ուզեցիր:

Չունեի: Տխուր էր թերևս:

Էրազիս մազերս խուզեցին…

– Հոգնած են, հոգնա՛ծ են թեվերս:

Գնացիր: Ձանձրույթի վտառից

Մի թռչուն վանդակում մեռել էր,

Մի կին էր մահացե վթարից–

Ու հմի էրկուսն էլ լոկ բառ են:

Կանանչ ա ծառերի արունը:

Էլ երբեք մենք իրար չենք շոյի:

Ափսոս ա, ափսո՛ս ա գարունը,–

Զռում ա իշուկը Սանչոյի:

Մենք Հուդա՞, թե՞ Հիսուս ենք էղե

Ստվերում Տիրամոր արգանդի…

Լճափին հա՛մ լուս կա, հա՛մ եղեգ:

Ժանգո՛տ ա օրերի գերանդին:

Տխուր ա երեվի ու ծանր

Առաջի ու վերջի նվերըս.–

Ընդունի՛ կարոտիս վախճանը…

– Հոգնա՛ծ են, հոգնա՛՛ծ են թեվերըս:

16.ՄԵՌԵԼՈՑ

Հին Մալիշկայի պատկերներից ա (տես 12-15-ն ու 17-18-ը): Գյուղի տները կպած էին իրար, տեղ-տեղ կարայիր կտուրներով տնից տուն էթայիր: Պատերը գլաքարերից էին, դսից հազվադեպ՝ ցեխով սվաղած: Լուսամուտ բան՝ չկար, մեկ-էրկու երդիկ, մեկ-էրկու թոնիր ու վերջ: Գլաքարը երեվի գետից էին բերե, էշերով կամ սայլերով, որտեվ բազալտի քարերը գյուղից ավելի հեռու են, ու համ էլ պատը բազալտով շարելու համար պտի սկզբից քարը մշակես, իսկ էսի դժվար ա:

Շատերը մատղաշ անասունները ձմեռը պահում էին տանը: Կուտակված գոմաղբը հանում փռում էին փողոցը ու կոռնակ էին սարքում: Էրեխեքը սրանց վրա վազվզում էին, օյինբշտիկյ էին խաղում ու կոռնակները լավ պնդացնում էին: Գյուղացիները դարդ չէին անում, թե էրեխեքը անասունի կեղտից սարքած կոռնակի վրա խաղալուց կհիվանդանան: Հիգիենայի մասին համարյա գաղափար չկար, բայց էրեխեքը երեվի էնքան էլ շատ չէին հիվանդանում:

Էս կեղտ ու թրիքից ու մեկ էլ հավերի ծերտից ահավոր քանակով ճանճ կար, ու էս աներես ու լկտի ճանճերից ոչ մի պրծում չկար:

Գարունը կոռնակներից բահով ուղղանկյուն սալեր էին կտրում ու դրանից շար, այսինքն բրգաձեվ մի բան էին շարում, որ ձմեռը կամ հաց թխելուց վառեն:

Առավոտները կանայք էթում էին նախրի հետեվից ու թարմ կուն (կովերի «ախկոն») հավաքում էին վեդրոները կամ էլ հատուկ գոգնոցի մեջ, հետո բերում ու թխում էին տան արտաքին պատերին, չորացնում ու սարքում փթիր, ու ձմեռը էլի վառում: Բարդի՝ ահագին շատ կար, որտեվ բարդուց տուն ծածկելու գերան ու տան սյուն էին սարքում:

Էնքան էլ վատ ոտանավոր չի: Երեվի միջակից մի քիչ ա բարձր:

Անմեղ հեքիաթն ա սուսուփուս մեռնում:

Թախիծն ա դուռը բաց անում նորից:

Էրազն ա իրա մոմն էլի վառում –

Ու կրակն ընգնում՝ կարոտի դողից:

Մանկադրախտի միգապատ մառում

Կապուտ հուշերի ծուխն ա գրանցվում

Ու հետո գալի – հույսին ա թառում,

Շվարում հոգու էրազապատկեր գերեզմանոցում:

Ու քրջահագուստ խճուղին մոլոր

Ձեռը պարզում ա անրջի ձեռին,

Ու էրազների հուշաքարերը,

Նորի՛ց ու նորից, հետ են դառնում ու

Ավելանում են էրազաբեռին:

Էսի է՛լ – վերջի նեղ ոլորանը,

Էսի է՛լ – վերջի աղքատ խաչուղին,

Էսի է՛լ – հիվանդ գետաբերանը,

Ու հե՛ս ա – տե՛ղ ա հասնում խճուղին:

Բայց հեչ բան չկա՛, ո՛չ մի բան չկա՛

Հուշ արարելու մանկադրախտում:

Ո՛չ բարդիները – ճերմակաիրան,

Ագռավառաերամ,

Անապատային միրաժներ ասես,

Հույս ու սպասմունք ամեն մկանում,

Հույսը – Բարձրյալի վերին հրաշքին,

Ուսերին – մոմ ու արծաթաշողշող թուփ, կաշի ու վարս:

Ո՛չ խրճիթները – կույր ու անտրտունջ,

Գլխահակ ու մունջ,

Կողերին – քարե թեփուկներ ասես,

Իրար փաթաթված, խառն ու անկանոն,

Հոգնած ուսերին – չորս հազար տարվա ցավերի Մասիս:

Ո՛չ փողոցները – օձաոլորան, գոմաղբաբերան,

Հավերժ քարացած վիշապներ ասես,

Որ մեկնվել են ու չեն վեր կենում,

Ու ամուր կպած հյուղերի մեջքին,

Էլ դուս չեն գալի էտ անլուսամուտ որովայններից:

Ու չկա՛, չկա՛, ո՛չ մի բան չկա՛

Հուշ արարելու մանկադրախտում:

Ու չկա՛ համ էլ՝ քանդված ժամտունը,

Լո՜ւռ պահեստացած,

Աքսորից էկած հավիտենական մուրացկան ասես,

Կուչ էկած գյուղի վերին անկյունում,

Բլրի անջրդի, լերկ գանգամաշկին,

Անհույս, անծպտուն,

Ընկճված ու հեզ ձայնազուրկի պես:

Ու ե՛ս էլ չկամ: Չկա՛մ ու չկա՛մ,

Որտեվ էրազի էրազը չունի ո՛չ մի հարություն,

Ու անուրջները

Անմարմի՛ն են ու առանց մկան:

Ու զուր ա, զո՛ւր ա թախիծը լալի,

Ու հեկեկալով անընդհատ բախում տրտմության դուռը:

Մեռնող հուշերի անուրջը գալի –

Հոգիս առնում ա կարոտի բուռը

Ու արմատախիլ – կրծքիցս հանում:

Էրազ-անուրջը, հենց արարելուց,

Խա՛չ ա բարձրանում ու աստվածանում,

Հետո համբառնում,

Ու արարչատուն-ծընընդավայրը անտե՛ր ա մնում:

Ու հեչ բան չկա՛, բա՛ն չի՛՛ մընացե

Հուշ արարելու մանկադրախտում:

17. ՁՄԵՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ՊԱՏԿԵՐ

Գրելու առիթը չեմ հիշում: Հին Մալիշկայի պատկերներից ա (տես համ էլ` 12-16-ն ու 18-ը):

Մալիշկայում տուն ասում էին մեծ թոնրատանը, ուր ձմեռը քուրսին էին դնում: Քուրսին մի քառակուսի սեղան էր, մոտ կես մետր բարձր, ու ձմեռը էսի դնում էին թոնրի վրա, հետո վրեն մի մեծ ու քառակուսի վերմակ (քուրսու շոր) էին փռում: Էս վերմակն էնքան էր մեծ, որ սրա եզրերը մի էրկու-իրեք ափի չափ փռվում էին գետնին, քուրսու չորս բոլորը:

Հետո քուրսու մի քանի կողմը փալաս էին փռում, փալասների վրա էլ հսկայական կապոցներով տեղաշոր էին դնում (էս կապոցներին ասում էին բաստագյ), որ մարդիկ նստեին փալասների վրեն, ոտները մտցնեին վերմակի տակը ու հենվեին բաստագյներին: Քուրսու տակը շատ տաք էր, ու էս քուրսին տան տաքությունը պահում էր վառելու օրից մինչեվ մյուս առավոտը:

Քուրսու կողք նստոտում էին սաղ ընտանիքով, շատ անգամ հարեվանների հետ, ու շատ անգամ էլ հաց էին ուտում, ու մեկ-մեկ էլ թեթեվ քեֆ էին անում: Կամ նստում էին ու լսում էին մի «նաղլ» ասողի հեքիաթները, կամ էլ ուղղակի զրուցում էին:

Տունը մեկ կամ էրկու սյուն ուներ: Մեծ սնից կախ էին տալի մի նավթի ճրագ, իսկ հետո էլ` մի էլեկտրական լամպ, կողքն էլ` ռադիոն, բայց ռադիոն շատ ուշ էկավ գյուղը, 50-ականներին:

Տան հեռավոր անկյուններում արդեն մութ էր, մանավանդ ճրագի հետեվի կողմը:

Մի պատի տակը դոլաբ-ն էր, ինչը ոտներին դրած մի մոտ 6-7 մետր երկար փետի պահարան էր, բազում աչքով (դռնով): Դոլաբի առանձին աչքերի մեջ կաշվե պարկերով մթերք էին պահում` ցորեն (դան, այսինքը, էփած ու չորացրած ցորեն, որ քցում են ապուրն ու ուրիշ ճաշերը. սրանից կորկոտ, հարիսա ու ուրիշ ճաշ էին էփում): Դոլաբի մեջը ձավար, չոր միրգ, լոբի ևն բան էլ էին պահում:

Ալուրն աղում էին ջրաղացում ու բերում լցնում էին տան փեթակի մի աչքը, իսկ մյուս աչքի (կամ աչքերի) մեջը ձավար կամ սրա պես ուրիշ մի բան էին պահում: Փեթակը մի հսկայական փակ արկղ էր, ու էսի դեմից մեկ կամ էրկու բացովի դռնակ ուներ, ինչին ասում էին` «բերան»: Ալուրն ու ցորեն-ձավարը սրա մեջը վերեվից էին լցնում: Սրանք բանըցնում էին մի կլոր տարի, հաց էին թխում ևն, որտեվ հացը ու մյուս մթերքը խանութից չէին առնում:

Ղավուրման, պանիրը, յուղը, մեղրը պահում էին կարասներով կամ խմչաներով (սրանք կարասից մեկ-էրկու անգամ փոքր կարաս էին), որ տան հեռավոր անկյուններում էին: Շատ անգամ տան առաստաղից հատուկ հաչա փետերով խաղող էր կախած լինում, բայց խաղողի մեծ մասը էս հաչաներով հատուկ մառանի (զերզամու) մեջն էին պահում, որ տաքը խաղողը չնեխըցնի, ու խաղողը մնում էր մինչեվ ուշ գարունը: Գինին ու օղին էլ էին պահում էս մառաններում:

Տունը լուսամուտ չուներ, ու մեծ մասամբ` էրկու էրթիս (երդիկ) ու մի մեծ պահարան (ըշկաֆ) ուներ: Պատերին շատ անգամ մեկ կամ մի քանի ակնատ (ակն + հատ) կար, ինչը էն օրերի դարակն էր: (Իմիջիայլոց, ակնատ-ը հենց լուսամուտն ա, ու շատ սիրուն էլ բառ ա, բայց մերոնք ո՞րդուց իմանային, որ էս բառն արդեն ունենք, որ լուսամուտ-ի ու պատուհան-ի պես (իմ կարծիքով) անճոռնի բառերը չմոգոնեին):Նոր սարքած ու լուսամուտներով (եվրոպական) սենյակներին ասում էին օթաղ:

(Հրաչ Մարտիրոսյանն ասում ա, որ ակնատ-ականատ-ականհատ բառն ավելի ջահել ա, քան լուսամուտն ու պատուհանը: Երեվի, բայց իմ համար ակն + հատ > ակնատ-ն ավելի սիրուն ա, որտեվ կարճ ա: Ռուսներն ունեն՝ окн + о բառը, ինչը համարյա լրիվ մեր ակնատ-ն ա: Իհարկե, Հրաչն ավելի լավ կիմանա):

Տան թոնիրը վառում էին ձմեռը ու աշունը, թե որ ցուրտ էր լինում, բայց աշունը քուրսի չէին դնում: (Գարունն ու ամառը դրսի` սրահի՛ թոնիրն էին վառում):

Թոնիրն ահավոր ծուխ էր անում, ու երբ նոր էր վառած ըլնում, ահավոր ծուխ էր լցնում տունը, ու պտի կուզեկուզ ման գայիր, որ աչքերդ չմրմռային: Ճաշը, համարյա միշտ, տան կամ դրսի թոնրի վրա էին էփում, մեծ կճուճներով, ու ճաշի մնացորդը պահում էին թոնրում, որ տաք մնա:

Էս ծխից տան պատերը սեվանում մրոտվում էին, ու մեկ-մեկ մենք, էրեխեքս, պատերին մատով բան-ման էինք գրում կամ նկարում, ու մեծերն էլ ջղայնանում էին, որտեվ համարում էին, որ սիրուն չի: Ու հենց սրա համար էլ տան պատերը տարին մեկ չռփի հողով չռփում սիպտակացնում էին: Չռփում էին էտ սիպտակ հողի լուծույթի մեջը թաթախած ավելով, այսինքը, էտ ավելով խփում էին պատին, որ լուծույթը նստի պատին:

Լրիվ ազատ ոտանավոր ա, ու արձակից էտքան էլ շատ չի տարբերվում, հանգ՝ հեչ չունի: Միջակ ոտանավոր ա, իսկ Անուշը, իհարկե, սքանչելի ա, ու հարազատ ա թե քաղաքացու, թե գյուղացու հոգուն, ինչքան էլ մեր արտեմիստներն ասեն, թե «Թումանյանը ընդամենը գյուղագիր է»:

***

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,

Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.

…Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի`

Երկնքի անհո՜ւն, հեռու խորքերից,

Անմուրազ մեռած սիրահարների

Աստղերը թըռած իրար են գալիս,

Գալի՜ս` կարոտով մի հեղ համբուրվում

Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում:

Հ. Թումանյան, Անուշ

Բանջարանոցում,

Խավարի անծայրածիր թիկնոցի հետ մարտնչելով,

Անարգել ու երջանիկ, վրնջում էր վայրենի քամին:

Գիշերն անհանգրվան ու անվերջ ու ոլորուն մի հեքիաթ էր պատմում,

Ու չարք ու դրուժ,

Սատանա ու պարիկ – (զանազան ոգիներ տնային),

Գիշերվա հեքիաթին լրիվ անտարբեր,

Հավաքվել էին պառաված ու մրոտ ու վիթխարի տան

Հեռավոր ու խավար անկյունում,

Ալրի հսկա ու անճոռնի փեթակի մոտ,

Ցմփոր կարասի կողքը,

Խոսում էին, զրուցում ու բարբաջում, ու չէի՛ն քնում:

Կենտրոնում մրմնջում էր վախճանվող մոմի բո՛ցը դողդոջուն,

Դողդոջուն ու դեղին բո՛ցը,

Դեղին ու անկատար էրազը – ամառվա թիթեռ ու մժեղի:

Երդիկի պատահական բացված արանքից,

Վեհերոտ ու անվստահ, ներս էր նայում,

Ուշադիր նայո՛ւմ էր ու նայում,

Հեռո՜ւ-հեռավոր, մե՛ն ու մե՛՛ն-մենակ մի աստղ:

Աշխարհի ահավոր հեռու մի անկյունից,

Ցրտից դողալով,

Կարո՛տն էր նայում երեվի –

Ուշադիր նայո՛ւմ էր ու նայում:

Ուշադիր ու սեվեռուն ու թախծոտ,

Անվերջ ու անսահման մրմուռ ու կարոտով,

Ահավո՛ր կարոտով, նայո՛ւմ էր ու ման գալի՝ ինչ-որ մեկին:

Բայց հետո, քիչ հետո ու կամաց-կամաց,

Երկնքում մե՛՛ն-մենակ դողացող էտ աչքը մարեց:

Երեվի ըտենց էլ չքըթավ իրան ծանոթ

Կամ իրա հոգուն հարազատ –

Մի՛, գոնե մի՛ հոգի:

18. ՍԻՊՏԱԿ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Հին Մալիշկայի պատկերների պատմությունից ա, էսի էլ Հին Մալիշկայի ձմեռվա՛ նկարն ա: Սիպտակ լռությունը, ինչքան հիշում եմ, Ջեկ Լոնդոնի ռուսերեն թարգմանության белое безмолвие կապակցությունն ա: Մնացածը համարյա դոկումենտալ ա: (Տես համ էլ` 12-17-ը):

Էս մի ոտանավորիս բառապաշարն է՛լ ա ահագին արխայիկ (գրական), չնայած ահագին էլ քերե պարզացրել եմ:

Երբ որ մեկը նոր ա պատմվածք կամ ոտանավոր գրում, ահագին արագ թարմացնում ա հայերեն բառերի իրա իմացությունը, ու սրա հետ էլ` կախարդվում ա հայերենի է՛ն բառերով, որ մենակ գրքերում կան: Կախարդվում են համարյա սաղ գրողները, ու շատ քչերն են, որ հետո ազատվում են «սիրուն» բառերի էս կախարդանքից:

Ով չի ալարում, թող նայի Թումանյանի Անուշի կամ Լոռեցի Սաքոյի առաջին տարբերակները (սրանց մի քանի հատվածը տես, օրինակ [2]-ի ու [5]-ի մեջ): Բայց լավ գրողը հետո էս կախարդանքից ազատվում ա ու, Թումանյանի պես, ինչքան կարում ա, ավելի պարզ բառ ա գործածում:

Թումանյանը իրա Անուշը մշակել ա մոտ մի 15 տարի, ու որ Անուշի առաջի տարբերակները համեմատում ես վերջինի հետ, տենում ես, որ ինքը, առաջի հերթին, «բարդ, գրական սիրուն» բառե՛րն ա քերե հանե ու դեն քցե, ու սրանց տեղը պարզ ու սաղին էլ լրիվ ծանոթ, հասկանալի ու գործածական բառ ա դրե:

Ինչքան հիշում եմ, Անուշի մեջ չորս հատ քառավանկ բառ կա, ու սրանք էլ լրի՛վ են հասկանալի բոլորին: (Սրանցից մեկը, օրինակ, սրտակոտոր-ն ա: Հլը էսի համեմատեք արեվակեզ-ի, ողջակիզված-ի ու սրանց պես բառերի հետ, ու հիշեք, թե էն օրերի «միջին» հայի ինտելեկտն ի՛նչ մակարդակի էր):

Իհարկե, չեմ ասում, որ լավ գրողը պիտի անպայման մենակ պարզ բառ գործածի: Բառի ընտրությունը ճաշակի հարց ա, բայց պոետի գործն էլ հենց էտ ընտրությունն ա: Ե՛ս էլ, սկզբում, «սիրուն, չքնաղ ու էկզոտիկ» բառի սիրահար էի, բայց հետո, բառապաշարս քիչ-քիչ պարզվեց ու շատ մոտեցավ խոսակցական շերտին: (Կարճ ու երկար բառերի մասին տես Ի՞նչ անեմ, որ ի՞նչ անեմ, ու Ամեն իրիկուն ժամը 13-ից հետո ոտանավորների էսեները):

Մենակ խոսակցական լեզվով գրելը շատ անգամ երեվի անհնար ա (կամ էլ` ահավոր դժվար ա): Նույնիսկ Սարոյանը, ում գրածները համարյա խոսակցական լեզվով են, իրա «հեղինակային խոսքի» մեջ ահագին շատ գրական բառ ա գործածում: (Ինչքան գիդեմ, խոսակցականով մենակ Մարկ Տվենն ա գրե – իրա Թոմ Սոյերն ու Հեկլբերի Ֆինը):

(Սարոյանի ու Տվենի հայերենով թարգմանած գործերը իրանց հանճարեղ բնագրերից շատ են հեռու ու շատ ու շատ անգամ տգեղ են հենց է՛ս պատճառով. էս մեղքի մի մասը իմն է՛լ ա, որտեվ Սարոյանի հայերեն ժողովածուի 1-ին հատորի իրեք գործը ե՛ս եմ թարգմանե, 1985-ին, իսկ էտ օրերին հլը կախարդված էի հայերենի «չքնաղ» բառերով):

***

Հայերը գույների անունները, բացի դեղին-ն ու ծիրանի-ն, վեկալել են իրանցիներից, ու հետո սպիտակ-ը դարձրել են՝ սիպտակ, ինչն ավելի բարեհունչ ա, ու սպիտակ-ից մի վանկ կարճ ա: Մեր գրագետներին էսի դուր չէկավ, ու սրանք բռնին ու գրական ոճերի մեջը էս սիպտակ-ը նորից դարձրին սպիտակ: Բայց Թումանյանը չլսեց իրանց ու գրեց. «Էս անջուր լճում լողում են ճչում երեք հատ սիպտակ բադ»: Թումանյանը ճիշտ ա, հազզա՛ր անգամ ա ճիշտ:

Միջակ ոտանավոր ա, բայց նախորդից ավելի լավն ա:

***

Ադամամթին, խավարի հոգեվարքի ամենավերջի՛ րոպեին,

Տասը տարեկան մի մանուկ հելավ տնից,

Դուս էկավ բալկոն, ու նայեց աշխարհին:

Էսօր արդեն լրի՛՛վ էրազ դառած էտ հեռո՜ւ լուսաբացին –

Անսահման փափուկ ու անսահման սիպտակ ձունը

Ծածկել էր ամեն ինչը, ու ամեն ինչը ներկել էր կաթնագույն:

Անդադար ձյան խոշոր փաթիլների սաղ գիշերվա

Տեղատարափն էլ արդեն չկար,

Ու բյուր ու հազար ճախրող աղավնուց

Էլ ո՛չ մեկը չէր էրեվում:

Վերեվում գորշ ու անթափանց երկինքն էր:

Սիպտակ վերմակի տակից, տեղ-տեղ,

Նայում էին տերեվազուրկ ծառերի

Մոխրասեվ ու տխուր ոսկորները:

Լռություն էր – անվե՛րջ ու անընդգրկելի ու սիպտակ լռություն:

Հեռո՜ւ-հեռվից,

Էսօր արդեն մի լրիվ էրազ աշխարհից,

Մի ուրիշ ու տարօրինակ ու կախարդական աշխարհից,

Լսվում էին հողե տափակ կտուրները մաքրող

Տղամարդկանց հատուկենտ ու խուլ ձեները,

Ու սրանք, աշխարհ գալով, վռազ մարո՛ւմ էին ու մեռնում:

Նոր նստած ձունը –

Ձե՛ն էր ուտում:

Էրեխեն, հոր կոշիկները բոբիկ ոտներին,

Ցրտից թեթեվակի դողալով, նայում էր սիպտակ աշխարհին,

Նայում ձան բեռից կռացած ծառերի տխուր ճյուղերին,

Նայում սիպտակ սարերին ու տագնապած ճնճղուկներին,

Ու իրա լուսավոր ու անբիծ ու մանուկ հոգին

Փոթորկվում էր անծայրածի՛ր ու անզո՛ւսպ բերկրանքից:

Ու անձեն ու անշշուկ, նայելով սիպտակ արար աշխարհին,

Իրա մանրիկ ու արդար շրթունքները լո՜ւռ շարժելով,

Սրբազան աղոթքի նման, անդադար կրկնում էր ու կրկնում.

– Ձո՛ւն ա էկե…

Ու էտ նիհար ու բարալիկ մանուկը,

Ցրտից թեթեվակի դողդողացող էտ մանուկը,

Լրիվ վստա՛հ էր ու համոզվա՛ծ,

Որ սա՛ղ աշխարհը ձան պես սիպտակ ա ու մաքուր,

Որ սա՛ղ աշխարհն ու սա՛ղ տիեզերքը,

Սա՛ղ կաթնաճերմակ աշխարհն ու տիեզերքը,

Կմնա սուրբ ու երջանիկ,

Կմնա սիպտակ ու կաթե,

Կմնա անբիծ ու անեղծ,

Հավիտյա՛նս հավիտենից կմնա սուրբ ու երջանիկ:

Լռություն էր.

Անվերջ ու անընդգրկելի ու սիպտակ ու սուրբ լռություն,

Բերկրագորով ու հրճվաթաթավ լռություն,

Որտեվ գիշերը,

Անընդհա՛տ ու անընդհա՛տ,

«Ձո՛ւն էր էկե»:

Գլուխ 4 ՄԱՂԹԱՆՔ

4.1 ԱՃԱՌՅԱՆԸ ԷՐԵՎԱՆԻ «ԺԱՐԳՈՆԻ» ՄԱՍԻՆ

Էս գլխի մեջ բերում եմ Աճառյանի ասածներից մի քանի բան լեզվի մասին, որ կարդացողը չմտածի, թե մենակ ե՛ս եմ էս բաները ասում: Սկզբից բերում եմ Աճառյանի ասածները (ԼՔՀԼ [6], Ներածություն, էջ` 140 ու հետո: Թավատառերն ու շղատառերն ու մեծատառ գրվածներն ու միջակ փակագծերի մեջիններն ի՛մն են):

«Բարբառները բոլորն էլ իրար հավասար են, բայց հենց որ նրանցից մեկն իշխանության գլուխ անցավ, սկսում է տիրել անհավասարության զգացմունքը: Խոսողները իրենք են սկսում արհամարհել իրենց լեզուն և զգում են այն` ստորին աստիճանի վրա: Սկսում է տիրել այն սխալ կարծիքը, թե բարբառը մայրաքաղաքի լեզվից ցածր է արժանիքով ու պատվով և կամ տիրող կամ գրական լեզվի հետին աղավաղյալ ծնունդն է:

«Լեզվաբանի համար բոլոր բարբառներն էլ ներկայացնում են մի տիպի շարունակական ձեվափոխությունները: Գրական լեզուն [sic!] էլ բարբառներից մեկն է և հաճախ ավելի ուշ կազմված, քան մի ուրիշ բարբառ»:

(Աճառյանը, իհարկե, սխալ ա, երբ ասում ա, թե գրական լեզուն բարբառ ա, որտեվ գրական լեզուն ոճերի հավաքածու ա, ու կենդանի լեզվի սաղ հատկությունները չի, որ ունի: Սրա մասին տես նախաբանը ու իմ Արդի հայերենի տեսության առանցքային հարցերը գրքի մեջը, ինչը երեվի հրատարակելու եմ 2013 թվին):

Հետո Աճառյանն ասում է.

«Տգիտություն է բարբառներից մեկը մյուսին ստորադաս համարելը: Որեվէ լեզվի պետական լինելը (քաղաքական պատիվը) կամ ճոխ գրականությամբ մշակված լինելը (գրական պատիվը) արժեք չունի գիտության համար:

Բոլոր արդի լեզուներն էլ մի ժամանակ բարբառ էին մի ուրիշ, այս կամ այն ավելի հին լեզվի, իսկ հին լեզուները նույնպես բարբառ էին զանազան մայր լեզուների և այլն»:

Բայց մեր մտավորականները (օրինակ, մեր Ակադեմիայի թղթակից անդամ, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը), մեր հեռացույցով ու մամուլով ամեն առիթով արհամարհանքով հայտարարում են, թե «երեվանցիները խոսում են Երեվանի ժարգոնով, իսկ օրինակ, ինքը (Հ. Հ.-ն) ու իր հայրական ընտանիքը Երեվանի ժարգոնով չեն խոսում»:

Ու էս պարոնը մենակ չի, հազարներով կողմնակից ունի: Ուրեմը, թե որ Աճառյանը ճիշտ ա, էս պարոնն ու սրա պես սա՛ղ մտածողներն էլ` սխալ են: Էսօր ըսենց սխալ մտածողների թիվը, համարյա հավասար ա մեր մտավորականների թվին:

Ուրեմը…

Ու էսի ե՛ս չեմ ասում. էսի Աճառյանն ա ասում: Բա՜:

4.2 ԱՃԱՌՅԱՆԸ ԼԵԶՎԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Մի ձև որ գործածական է ժողովրդի բարձր խավերում, մտավորականների, պետական գործիչների և նմանների մոտ, հենց դրանով էլ մեզ գեղեցիկ է երեվում, քան այն ձևը, որ գործածական է ռամիկի և գյուղացու բերանում:

«Մի ժամանակ հայերենը հենց շատ հայերի համար թվում էր նվազ գեղեցիկ և նվազ քաղցրահնչյուն, քան ռուսերենը, որովհետեվ ռուսներն ավելի մեծ, ավելի հզոր և ավելի քաղաքակիրթ էին, ինչպես որ ռուսերենն էլ ռուս ազնվականներին թվում էր նվազ գեղեցիկ և նվազ ախորժալուր, քան ֆրանսերենը, որովհետեվ ֆրանսիացիները ռուս օտարամոլ ազնվականների կողմից ռուսներից ավելի կուլտուրական ժողովուրդ էին համարվում:…

«Բայց այս բոլորը սուբյեկտիվ վերաբերմունք է միայն և շատ անգամ չի դիմանում ամենափոքր քննադատության» (Ib., էջ` 252):

4.3 ԱՃԱՌՅԱՆԸ ԼԵԶՎԻ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«…լեզվի հարստություն ասելով` հասկանում ենք նրա բառամթերքի առատությունը (Ib., էջ` 303):

«…Այս բոլորից հետեվում է, որ լեզվի [բառամթերքի] հարստությունը արտաքին և ձևական երեվույթ է, և շատ անգամ էլ ԱՎԵԼՈՐԴ ԾԱՆՐԱԲԵՌՆՈՒԹՅՈՒՆ:

4.4 ԱՃԱՌՅԱՆԸ ԼԵԶՎԻ ՃՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աճառյանն ասում է, թե «…լեզվի ճոխություն ասելով` հասկանում ենք նրա քերականական ձևերի առատությունը և բազմազանությունը, այն է` ձևաշատությունը (Ib., էջ` 303)»:

Հետո Աճառյանը քննում է այս առատությունն ու եզրակացնում, որ.

«Այս բոլորը, ինչպես էլ որ արդարանան լեզվի ծագման ու զարգացման պատմությամբ, մարդկային մտքի համար ավելորդ ծանրաբեռնություն են. և ինչքան էլ որ ճոխություն, զարդ կամ գեղեցկություն, պերճախոսություն կամ շքեղություն համարվեն, հակառակ են լեզվի պարզությանն ու դյուրըմբռնելիությանը (Ib., էջ` 304):

«Նշանակում է լեզվի մեջ ձևերի բազմազանությունը և առատությունը նրա կատարելության նշան չէ, ինչպես և դրանց սակավությունն ու միատեսակությունը անկատարության արտահայտությունը չէ:

«Այսպիսով` ձևերի բազմազանությունն ու առատությունը կամ դրանց սակավությունը լեզվի առավել կամ պակաս զարգացած լինելու չափանիշ չեն (Ib., էջ` 306)»:

19.ՆՈՐ ՍՈՒՐԱՀ

Ինչքան հիշում եմ, Գորբաչովի էրկէրեսանության առիթով եմ գրե: Սրա ստարտը Սախարովի է՛ն հայտնի ելույթն էր, երբ իրան չթողին, որ խոսա: Երբ Սախարովն ասեց, որ Աֆղանստանի պատերազմն իզուր ու սխալ բան էր (հաստատ չեմ հիշում, կարծեմ ասածն էսի էր, կամ էլ սրա պես մի բան), դահլիճն է՛ն ձեվ շվըցրեց ու հո՜ւ արեց, որ սարսափը տվեց վրես: Ընձի թվաց, թե եռեսունական թվերը հետ են էկե: Ու ոնց որ նոր հասկանայի, թե խավարամոլությունն ի՛նչ ահավոր բան ա:

Բայց ախր խավարամոլներն ըստե ու էսօր էլ քիչ չեն: Աստված հեռու պահի խավարամոլ, մեծամիտ ու մեծամոլ ժողովրդից:

Բա էտ եվրոպացիներն ու մանավանդ անգլոսաքսոնները ո՞նց ու ի՞նչ արին, որ իրանց խավարամոլությունը, մեծամտությունն ու մեծամոլությունը էնքան քչացավ, որ հմի նորմալ ու մարդավարի են ապրում:

Հմի եմ հասկանում, թե Գոյան ի՛նչ ա զգացե, որ բռնե ու իրա է՛ն շարքն ա նկարե, ինչի անունը դրել ա` «Բանականության քունը»: Գոյան էս շարքի մեջ ինչ ճիվաղ ասես` որ չի նկարե, ուզենալով ասի, թե երբ մարդը «իրա խելքն ու միտքը անջատում ա», այսինքը, «քնում ա», հավատում ա ճիվաղներին ու դառնում էտ ճիվաղների ճորտն ու ստրուկը:

Հավատո՞ւմ եմ, որ մի օր բանականությունը լրիվ զարթնած ու սթափ կըլնի: Էս ոտանավորի մեջ` հա՛, բայց թո կարդացողն ի՛նքը որոշի:

Երբ էս ոտանավորը նոր էի գրե, շատ էի հավանում (ոտանավոր գրելը հլը նոր էի սկսե): Հմի ըտենց չեմ մտածում:

Թուլ ոտանավոր ա, բայց սրա էսեի պատմածի կարեվորության համար պահել եմ:

***

Այո՛: Հմի՛ էլ: Զառանցի՛ նորից:

Հոգնե՛լ են օրերի զորքերը:

Բոցեր են թռնում շանթե՛ արորից

Ու լցվում բազմության խորքերը:

Ճորտացած դարերը բացում են

Մի հսկա՛, շիկացած ակո՛ս:

Վիթխարի պատերը սարսում են –

Կքանդե՛ն ու կանեն քարկո՛ծ:

Հլը որ խավա՛ր ու խավար ա:

Զառանցի՛: Զառանցի՛ ու անցի՛:

Թո լո՛ւսը՝ մութ գիշե՛ր համարեն՝

Կանոնը – անկանոն, ցանուցի՛ր:

Դարերի անողորմ քանոնը

Դառել ա խավարի ածելի:

Կմարի գիշերվա անունը՝

Խավարից արեգա՛կ կծլի:

Զառանցի՛: Զառանցի՛ ու անցի՛ –

Վառվո՛ւմ ա շիկահեր քուրան,

Շանթո՛ւմ ա երկինքը լուսածիր

Ու բացում մի նոր սուրա՛հ:

20. ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

էս մի ոտանավորն սկսվել ա հենց ահավասիկ բառից: Էս բառը էն «չքնաղ» բառերից էր, որ սկսնակ գրողին շատ են կախարդում: Էսի ոնց որ ասեր. «Գրի՛, որ սկսես, մի լավ ոտանավոր կգրվի»:

Առհասարակ, հենց հին, գրաբարյան կամ գրաբարից (ոչ բարբառներից) վեկալած բառերն են, որ էս կախարդանքն ունեն: Սրանք մեզ սիրուն ու բանաստեղծական են թվում (որտեվ մեզ փոքրուց ասե ու սրսկել են, թե բարբառը կամ խոսակցական լեզուն զզվելի մի բոբո ա:

(Նախաբանի մեջ ասել եմ արդեն, որ չեմ հասկանում, թե լեզուն ո՞նց կարա խոսակցական չըլնի):

Էս բառերը բանաստեղծական են թվում մանավանդ ժուռնալիստի պես դիլետանտին (ժուռնալիստները հա է՛լ դիլետանտ են ու, ոնց որ մեր քաղաքակրթության ամենամեծ մտածողը` Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկն ա ասում իրա Fatal Conceit-ի մեջ [13], աշխարհի ամենավնասակար արարածներն են. իմ կարծիքով, իրանց տված վնասով` սրանցից հետո գալիս ա դպրոցի հումանիտար առարկաների դասատուների մեծ մասը, որտեվ սրանք քարացած մտածողություն ունեն ու հայացքներով էլ` անպայման ազգայնամոլ են: Սրա մի «փայլուն» վկան մեր հայերենի ընդունելության քննությունների շտեմարաններն ու տեստերն են):

Շատ-շատ քչերը գիդեն, որ հայերենի սիրուն ու բանաստեղծական համարվող բառերը, համարյա լրիվ, ուրիշ լեզուներից են վեկալած: Ամեն մի լեզվի բառերի մի 70 %-ն էլ ուրիշ լեզուներից ա վեկալած, ու հայերենը բացառություն չի:

Ես չեմ ալարե ու մի էրկու-իրեք ամիս նստե ու Հր. Աճառյանի Արմատական բառարանից քաղել եմ ուրիշ լեզուներից հայերենի փոխ առած էտ բառարանի համարյա սաղ բառերը: Ով ուզում ա դրանք տենա, թո նայի իմ Թարգմանելու արվեստը [16] գրքի հավելվածը:

Միջակից մի քիչ լավ ոտանավոր ա:

***

Ահավասիկ,

Օրերի գորշ, մանրախնդիր ու տաղտկալի առօրյան,

Ահավասիկ՝ մովսեսները, քաղցրալեզու ու շողոմ,

Ու անձրեվը մանրահատիկ, ու մշուշը վաղորդյան,

Ու անհաստատ ու անորոշ ապառնին:

Ահավասիկ, համ էլ ներկան, իրա էտ սե՛վ ձանձրույթով անողորմ,

Որ կազմում ա մի ըղձական ժամանակ.

Ահավասիկ, համ էլ հի՛նը ուրվական,

Համ էլ՝ Վանը ու Գառնին –

Համ էլ՝ Լեվո՛նն ու Վանոն:

Այնուհանդերձ, ի՞նչ իմանաս, ի՞նչ կա գալիքի մտքին,

Ու օրերի ոլորագիծ արահետն ո՞ւր կտանի:

Ու ո՞վ կարա ոտը դնի ապագայի անտեսանելի հետքին,

Ու վայրենի քարոզները կհարմարվե՞ն, կամ կդառնա՞ն ընտանի:

Ահավասիկ, որբ ու անտեր, ճղակոտոր ուռենի,

Ու գետ կոչվող խեղճ ու կրակ մի առվակ,

Ու մի տաճար – կիսաքանդ ու ավերակ:

Ու արեվի կարծրությունից կռացած մի մորենի,

Մի կիսաբախտ՝ պատահմունքի ճոճանակ,

Ու մի հոգնած ու ըղձական ժամանակ:

21. ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒ ՄԱՂԹԱՆՔ

Էլի 1988-ին սկսված դեպքերի արձագանքն ա, չնայած արտահայտած միտքն ու պատմությունն ընդհանուր ա: Ընդհանուր ա, որտեվ մեր էս նորօրյա փաշաներն ու սուլթաններն ու խաները մեզ ավելի քիչ վնաս չտվին, քան թե եղեռն արած թուրքերը:

(Ես կարծում էի, թե էս ոտանավորը կհնանա, բայց ափսոս, որ չհնացավ, ու երեվի (աստված չանի) չի է՛լ հնանա):

Մեկ-մեկ ասում են՝ «մեր ձեռքբերումնե՜րը» ևն, ևն: Որ լուրջ նայենք, մեր «ձեռքբերումներից» ամենագլխավորը էնի՛ ա, որ էս վերջի 20 տարին մեր ժողովրդի կեսը թողե երկրից գնացել ա: Մյուսն էլ՝ համատարած աղքատությունն ու թշվառությունն ա. մեր ժողովրդի մեծ մասը իրա փաշաների, սուլթանների ու խաների ճորտն ու ստրուկն ա:

Բայց երբ մի երկրի ժողովրդի քանակը էրկու անգամ քչանում ա, էտ երկրի հոգեվոր ու նյութական արտադրանքը էրկու անգամ չի քչանում, 10-20 անգամ ա քչանում:

Ու ովքե՞ր են երկիրը թողում էթում: Էթում են է՛ն մարդիկ, ովքեր ավելի ազնիվ են, արդար են, աշխատասեր ու եռանդուն են, ու ովքեր չեն ուզում հարամ բան անեն ու հարամ ձեվով ապրեն: Էթում են է՛ն մարդիկ, ովքեր անսահման զզվել են էս համատարած անազնվությունից ու ալան-թալանից, էս համատարած սուտ ու խաբեությունից, ովքեր ուզում են իրանց հալալ քրտինքով վաստակեն իրանց ապրուստը, ովքեր չեն ուզում ճորտ ու ստրուկ մնան:

Երկրում մնում են մենակ է՛ն կարգին մարդիկ, ովքեր էթալու ոչ մի ճար չունեն, ու մեկ էլ՝ ծույլերն ու անկարողները, ծերերն ու անտեր անտիրականները, ու իհարկե՝ անազնիվներն ու անարդարները, ու սրանց փաշաները, սուլթաններն ու խաները:

Մեր երկրի մոտ իրեք միլիոն մարդուց ամենաքիչը միլիոն ու կես մարդ ա գնացե: Թե որ էսի չի գենոցիդը, բա ի՞նչն ա: Իզուր չի, որ հզոր տնտեսագետներն ասում են [13-15, 20], թե հետ մնացող երկրները պտի ամեն գնով մեծացնեն իրանց բնակչության թիվը:

Հմի տարին մոտ հարուր հազար մարդ ա էթում երկրից: Ըսենց որ էթան, տասը-տասնըհինգը տարի հետո էլ ոչ մի Հայաստան չի մնա:

***

Ասել եմ արդեն, որ թո բառն առանց ղ-ի՝ ըղձականը շեշտող թարմատար ա (եղանակիչ ա):

Բարբառը, երբ էսի եղանակիչ ա, ղ-ն անսխալ ջնջում ա: Ստանում ենք էրկու բառ՝ նույն արմատից: Նկատի ունեմ՝ մե՛կ էլ՝ թող-ը, ինչը բայ ա: Չենք ասում՝ ձեռըս բաց թո, ասում ենք՝ ձեռըս բաց թող: Կամ էլ ասում ենք` իրան թող թո գա, էս էրկուսն էլ իրար հետ:

Վատ ոտանավոր չի, իսկ կառուցվածքը, մետրիկայի ու մեղեդու տեսանկյունից, գերազանց ա:

***

Տենո՞ւմ ես,

Թոքախտ օրերը

Հրաժեշտ են տվե դարերի շարանին,

Էկե ու հանել են շապիկ ու փոխան –

Ու կախե հիվա՛նդ արեվի պարանին.

Տենո՞ւմ ես,

Զարթնե՛լ են դարավոր քնից –

Փաշա՛ ու սուլթա՛ն ու խա՛ն:

Օրերի նիհար ու կապտած կողերին

Կպել են լվիճ ու ոջիլ,

Ու լկտի-լկտի, նայելով հիվանդ շողերին,

Տզի պես կպել են օրերի մագաղաթ մսին

Ու ձեռ են առնում զառանցող լուսին:

Արուն ա: Նախճիր ու ոճիր:

Է՜, խմենք: Մեկ չի՞, աստված կամ չաստված…

Ու այնուհանդե՜րձ,

Տե՛ր Աստված, շանթերըտ ճոճի՛,

Բորբոքի՛ արեվի քուրան…

Թո՛ որ զառանցող լուսը զորանա՛ ու շողշողա՛,

Թո՛ որ արեվի շանթերը սուրա՛ն,

Կործանե՛ն լվի՛ճ ու ոջի՛լ,

Ու թո չքանա՛ ողորմածություն վաճառող չարչի՛ն,

Ու չարչարանքը ստրուկ ու հարճի –

Ցրի՛ ու կարճի,

Թո որ ամե՛ն տեղ ըլնի սեր ու գուրգուրանք,

Թո կորչի՛, վերանա ամմե՛՛ն զարհուրանք,

Ու թո էս անգամ –

Քնե՛՛ն հավիտյան –

Փաշա՛ ու սուլթա՛ն ու խա՛ն:

22. ԵՂԵՍՊԱԿՆԵ՜Ր, ԵՂԵՍՊԱԿՆԵ՜Ր

Ոտանավոր գրելն սկսել եմ 41 տարեկանից: Էտ վախտերը մեկն ասեց, որ Դիլան Թոմասը լավ վեռ-լիբր (ազատ ոտանավոր) ա գրում ու ասաց համ էլ (մոտավոր), թե ազատ ոտանավորն ինչ ա: Էտ առիթով եմ էսի գրե:

Գրելուց մտքիս Հ. Ք. Անդերսենի «Ձյունե թագուհու» մի էպիզոդն էր, երբ ծաղիկները Գերդային իրանց հեքիաթներն են պատմում: Ու մեկ էլ` եղեսպակ բառի էկզոտիկան ա էղե:

Եղեսպակը շալֆեյն ա, ու էսի էնքան է՛լ մի սիրուն բույս չի:

Հետո իմացա թե վեռ-լիբրն ինչ ա: Լեն իմաստով` սրա մեջ կարա հանգ է՛լ ըլնի, ռիթմ էլ, բայց անկանոն, կամ էլ քու ուզած կանոններով, կամ հեռու-հեռու, կամ շատ մոտ – ոնց ուզես: Բայց վեռ-լիբրին հատուկ են մանավանդ ալիտերացիաները՝ նման բաղաձայնների խաղը, ու ասոնանսները՝ նման ձայնավորների խաղը:

Վեռ-լիբր են Խորենացու պահած մեր հնագույն ոտանավորի նմուշները (Վահագնի ծնունդը, Սաթենիկին առեվանգելու պատմությունը ևն). վեռ-լիբր ա մեր գրաբար աստվածաշունչը (սրա առանձին հատվածներին սրա՛ համար են ասում տուն, այսինքը, ոտանավորի տուն: Վեռ-լիբր են` Խորենացու ու Բուզանդի պատմությունները ևն:

Ընտիր ու դասական վեռ-լիբր են համ էլ` Նարեկացու Մատյանն ու տաղերը, որ մերոնք բռնե ու ռիթմավորել են էսօրվա մետրերով, ու հարամել են Մատյանի պոեզիայի վիթխարի յուրօրինակությունը:

Էս մի ոտանավորըս էնքան էլ դուրըս չի գալի, ու ըտենց էլ չգիդեմ, ճի՞շտ եմ անում, որ էս գրքիցըս չեմ հանում ու դեն քցում:

***

Մենք շատ կոպիտ սխալ ենք անում, որ երբ ո-ով (ե-ով) սկսվող բառերին ուրիշ բառ ենք ավելացնում, ու հետո էլ, երբ էս ո-ն ընգնում ա բառի մեջտեղն ու բռնում ենք ու էս վո ձենն արտասանում ենք օ (յե ձենն էլ` է):

Ու հլը կանոն էլ ենք հորինում, թե պտի ասենք` անօրսալի, անօղնաշար, տասէրեք, չէնթարկվեց, անօրդի, անօրակ ևն: Սխալ ա, որտեվ հայերն էս բառերն արտասանում են` անվորսալի, անվողնաշար, տասնիրեք-տասիրեք-տասյերեք, չըյէնթարկվեց, անվորդի, անվորակ:

Հայերենն է՛ն լեզուն չի՞, ինչով որ հայերն են խոսում: Կարո՞ղ ա` հայերը չգիդեն, թե հայերեն ո՛նց են խոսում, ու սրա համար էլ սա՛ղ հայերն էլ հայերեն սխալ են խոսում:

Սրա բառապաշարի մասին տես Ի՞նչ անեմ, որ ի՞նչ անեմ, ու Ամեն իրիկուն ժամը 13-ից հետո ոտանավորների էսեները:

Թուլ ոտանավոր ա, բայց մեջը ոնց որ մի կարեվոր բան ըլնի, ինչը ինտուիցիայով եմ զգում: Սրա համար էլ դեն չեմ քցում:

***

Ու սուտակե եղեսպակներն օրորվելով

ձեն տվին.

– Ինչքան հանդա՜րտ ու դեղին ա

ծիածանվում ծիրանին,

Տե՜ս, հլը տե՜ս, դանդա՜ղ ու մե՜րկ,

Դողդողում են ոլորտների շղարշները միասին,

Օ՜, դողում են, ու ծածանվո՜ւմ,

ու լողում են

Մթնոլորտի անվորսալի էրեսին,

Ու անսահման ափսոսանքով –

կարոտում մեր էրազին:

Ու սուտակե եղեսպակներն օրորվելով

ձեն տվին.

– Իրա՜նք գիդե՜ն, իրա՜նք գիդե՜ն,

ա՜խ, գիդե՜ն,

Որ պտի գա՜,

ա՜խ, պտի գա՜,

Հաստա՛տ կգա արքայազնը էրազի,

Ու հենց էկավ,

անրջական մեր էրազը կպարուրի

Անվորսալի շղարշներով բեհեզի,

Ու հետո էլ, իրա նավով լուսաշաղախ,

մեզ ըստեղից կտանի –

Մեր էրազի արքայազն պատանին,

Ու երկնային շղարշաթեվ ոգիները կնայեն –

Ու անսահման ափսոսանքով

կհետեվեն իրա նավի վերելքին:

Ու սուտակե եղեսպակներն օրորվելով

ձեն տվին.

– Հեռո՜ւ- հեռո՜ւ, մշուշածա՜ծկ,

ալեծածան մի կղզում,

Ուր անուրջն ա

անհանգիստ ու կարոտակեզ

Ծիածանվո՜ւմ ու հուզվո՜ւմ,

Շրջանակված արմավներով,

ձարխոտներով կուսական,

Ուր էրազի տատասկափուշ շղթաներն են

կոտորակվո՜ւմ, ավազվո՜ւմ,

Այ հենց ընդեղ –

մարմարասալ, մարմարասյուն մի դղյակ կա դիցական,

Ու դղյակում – լուսակամար մի տաճար –

դահլիճներով ծիսական.

Հա՜, կտանի՜, մեզ էն կղզի՜ն կտանի,

Մեր էրազի արքայազն պատանին:

Ու սուտակե եղեսպակներն օրորվելով դողացին,

Հետո հանդարտ լռեցին,

ու անուրջի շղարշներում –

Անտես, անձեն – անէացան հիացած,

Ու հեռավոր հորիզոնի

Մշուշապատ վախճաններում լուծվեցին:

Գլուխ 5 ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵ՛Զ Ի՞ՆՉ

5.1 ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈ՞Ւ, ԹԵ՞ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐ

Հովհաննես Թումանյանն ասում ա՝ «գրական կոչված լեզու», ու ոչ թե՝ «գրական լեզու» [11]: Էսի շատ կարեվոր ա, որտեվ լուրջ, գիտական լեզվաբանությունը «գրական լեզու» հասկացությունը չունի: Լեզվաբանությունը, լեզու ասելուվ, նկատի ունի մենակ ու մենակ կենդանի, «խոսակցական» լեզուն, բարբառը:

Էս գրքի նախաբանի մեջն արդեն ասել եմ, որ ավելի ճիշտ կըլնի, եթե «գրական լեզու» բառերի տեղն ասվի՝ «գրական ոճեր»:

Իսկական կենդանի լեզուն, օրինակ, ազատ շուկայի պես, ինքնակազմակերպ ա ու ինքնակառավար: Իսկ գրական ոճերը ըսենց չեն: Սրանք կախված են առանձին մարդկանց քմհաճույքից: Սրա համար ա, որ օրինակ, անգլիացիները, մոտ հարուր տարի առաջ, աքսիոմ են համարել մի սկզբունք, ինչին ասում եմ` Լեզվի Գլխավոր Օրենք (ԼԳՕ. տես էս գրքի 35, 119-121, 219-221 ու 239 էջերը):

Անգլիացի նշանավոր լեզվաբան Հենրի Սվիթի ձեվակերպածով ու իմ լրացրածով՝ էս սկզբունքն ասում ա.

Որեվէ լեզվի, այսինքն, բարբառի ամե՜ն-ամե՛ն ինչը, ըլնի էտի՝ հնչունաբանություն, բառակազմություն, ձեվաբանություն, շարահյուսություն, թե նույնիսկ՝ առոգանություն, արտասանութուն, ձայնարկություն ու միմիկա ու ժեստ, «ճիշտ ա, բնիկ ա, ընտիր ա, սիրուն ա» ու անպայման ընդունելի ա՝ մենակ ու մենակ հենց է՛ն պաճառով, որ էտ բարբառը կրողների մեծ մասի խոսքի մեջ ուղղակի կա, գոյություն ունի (ու ոչ թե լեզվաբանների կամ ուրիշ մարդկանց ասելով կամ ցանկությունով, կամ էլ պետական մի վճռով):

(էս օրենքի ու սրա մի կարեվոր հետեվանքի` թվական-գոյական զույգի ու սրա բայի համաձայնության մասին, տես հետո ու համ էլ []-ի Հավելվածի մեջ):

Խաչատուր Աբովյանը հենց է՛ս սկզբունքն էր հիմք ընդունել իրա գրելու սիստեմի համար, չնայած «Վերքի» մեջը, գրաբարի ազդեցությունով, էս սկզբունքից մեկ-մեկ շեղվում ա, ինչից էս գրքի նախաբանի մեջն արդեն խոսել եմ:

Բայց հազար ափսոս, որ հյուսիսյանները, չհավատալով ԼԳՕ-ին, մեր ուսյալներին համոզեցին, թե Աբովյանը սխալ ա, ու որ իրանք

պտի իրանց ծրագրով է՛ն տեսակ «գրական լեզու» ստեղծեն, ինչը «չստրկանա» ո՛չ բարբառներից որեվէ մեկին, ոչ է՛լ գրաբարին, ու հլը պտի էս լեզուն էլ սովորացնեն սա՛ղ հայերին:

Պարզ ա, որ «Հյուսիսափայլի» էս ծրագիրն իրագործելի չի, ու էսօր փաստ ա, որ մեր ժողովրդի մեծ մասը «Հյուսիսափայլի» ծրագրով ստեղծած էս «գրական լեզվին» ուղղակի չի՛ տիրապետում, չի՛ կարում տիրապետի, ու չի է՛լ տիրապետի:

Էլի՛ ասեմ, որ էս սաղ արար աշխարհում չկա գոնե մի փոքրիկ-փոքրիկ գյուղ, ինչի մայրենի լեզուն մեր էս գրական լեզու կոչվածը ըլնի: Այսինքը, որ էտ գյուղացիները էս լեզուն սովորած ըլնեն իրանց մերերից ու հարազատներից, ու անընդհատ խոսան մեր ժուռնալիստների էս գրական կոչված լեզվով, խոսան առանց կակազելու ու կմկմալու ու լարվելու:

Ավելին, սաղ Հայաստանում ու նույնիսկ աշխարհում երեվի չըլնի մեկ-էրկու տասնյակ մարդ, ով մեր գրական կոչվածը իրա մայրենի լեզվի պես գործածի:

«Հյուսիսափայլի» ծրագիրը հակառակ ա ԼԳՕ-ին, հակառակ ա լեզվի բնությանն ու էությանն ու, ի վերջո, համաշխարհային լեզվաբանությանը:

5.2 ԷՐԿՈՒ ԼԵԶՎԻ ՀԻԲՐԻԴ ՉԻ ԸԼՆՈՒՄ

Թումանյանը (Աբովյանն է՛լ) ծանոթ չէր ո՛չ հնդեվրոպագիտության իրա օրերի նվաճումներին, ոչ է՛լ Հենրի Սվիթի ձեվակերպած Լեզվի Գլխավոր Օրենքին, ու Էրեվանի բարբառը հետեվողական չէր կիրառում: Ու զարմանալի չի, որ Թումանյանը երեվի կարծում էր, թե մի քանի բարբառը իրար ձուլելու ու մի իսկական լեզու սարքելու հնար կա:

Այնինչ, գիտական լեզվաբանությանը հայտնի է, որ.

էրկու կամ ավել բարբառն իրար ձուլելու ու սրանցից մի ինչ-որ «միջին» լեզու սարքելու ոչ մի ձեվ, ոչ մի հնար չկա:

Հակառակը, լեզվաբանությունն աքսիոմ ա համարում է՛ն փաստը, որ թե էրկու բարբառ ինչ-որ ձեվով իրար հանդիպեն, սրանցից մեկն անպայման ու համարյա անհետ մեռնում ա:

Էս դրույթին հակասող ոչ մի դեպք հայտնի չի, ու էս դրույթը հաստատվում ա միլիարդ ու միլիարդ փաստով ու համ էլ տրամաբանական վերլուծությունով:

Զարմանալի ա, որ ոչ մեկը չի տենում, որ.

երբ էրկու լեզու ա դեմուդեմ դուս գալի իրարու, սրանցից մեկն ուղղակի մեռնում կորում էթում ա:

Էս տեսակ բան՝ քթներիս տակ անընդհատ ա ըլնում:

Օրինակ, մեր բարբառներն ու Էրեվանի բարբառն էսօր «հագել» են իրար, ու բարբառները մոտ 100 տարի ա, ինչ արդեն փոխվում են: Բայց սկզբում բարբառները փոխվում էին ռադիոյի, դպրոցի, մամուլի ու գրականության միջնորդությունով, ինչի ազդեցությունը շատ էր հզոր, իսկ էսօրվա փոփոխությունները շատ ավելի դանդաղ են:

Փոխվում էին ու են, մանավանդ, բարբառների հնչունները. մեկ էլ՝ Էրեվանի բարբառի առանձին բառերն սպանում էին ու են բարբառների նույն իմաստով բառերն ու բռնում դրանց տեղը: Գրական ոճերն սպանեցին բարբառների (մեծ մասով ու սխալմամբ թուրքերեն համարվող) սպասարկու բառերի մի մասը (օրինակ, ամա, սհաթ-ը ևն):

Իսկ երբ Էրեվան էթալ գալը հեշտացավ, գյուղերի մանուկներից շատերը, ծնողների հարկադրանքով, անցան իբր «գրական լեզվով» խոսելուն, չնայած էտ էրեխեքը խոսում են հենց Էրեվանի բարբառով:

Հիմա հարց եմ տալի:

Բացի Արարատյան բարբառի խոսվածքները, մեր բարբառներից հեչ մեկը, գոնե մի քիչ, ազդե՞լ ա Էրեվանի բարբառի վրա, խառնվե՞լ ա Էրեվանի բարբառին, փոխե՞լ ա Էրեվանի բարբառի քերականությունը:

Իհարկե՝ չէ:

Էս վերջերս, 1988 թվի դեպքերից հետո, լիքը ղարաբաղցի էկավ Էրեվան: Հիմա՝ էտ ղարաբաղցիների լեզուն գոնե մի քիչ, գոնե աննշան չափով ազդե՞ց Էրեվանի բարբառի վրա: Իհարկե՝ չէ:

1946 թվին Ստալինը լիքը արտասահմանի հայ բերեց Էրեվան, ու սրանց մեծ մասը խոսում էր «արեվմտահայերենով»: Հմի ի՞նչ, էս արեվմտահայերենն ազդե՞ց Էրեվանի բարբառի վրա: Նորից՝ չէ ու չէ:

Երեվան էկած ղարաբաղցիներն ու նորեկ արեվմտահայերն իրա՛նք էին ձըգտում (ու հա է՛լ ձգտում են) Էրեվանի բարբառով խոսան, որտեվ ամանչում էին (հենց իրանց մայրենի լեզվից, այսինքն, հենց իրա՛նց բարբառից էին ամանչում), իսկ սրանց մանուկ զավակներն արդեն խոսում էին Էրեվանի անթերի բարբառով, չնայած, կարող ա հլը մեկ-էրկու սերունդ տանը գործածեին իրանց ծնողների մայրենի բարբառը:

Ճիշտն ասած, ազդում ու հաղթում ա մենակ է՛ն լեզուն (չմոռանանք, որ գրականը լեզու չի՛, ո՛ճ ա), ինչը որ ժողովուրդը պատվավոր կամ ձեռնտու ա համարում: Ու երեվի հաղթող լեզվի խոսողների թիվն ու էս լեզվի գրականության մակարդակը կարեվոր չի: Էս թիվն ու էս մակարդակը կարող ա շատ ավելի քիչ ըլնի, քան մեռնող լեզվինը:

Մեր էս տարածքն էկած թուրք սելջուկների թիվը հինգը թումանից (50000 հոգուց) ավել չի էղե: Բայց թուրքերի լծի տակի հայերը մտածում էին, որ թուրքերեն իմանալը պատվավոր ա ու ձեռնտու, մանավանդ որ մեր գրագետներն անընդհատ արհամարհել են կենդանի բարբառները: Ու Արեվմտյան Հայաստանի գյուղերից շատերը, հլը 1915 թվի ջարդերից էլ առաջ, դառել էին թրքախոս:

Ներսես Շնորհալին (օրինակ) պահանջում էր որ գրեն «ծածուկ ճառիւ», իսկ Գրիգոր Մագիստրոսը` «ծածուկ բանիւ», այսինքը, ընե՛նց գրեն, որ հասարակ ու անկիրթ հայը գրածը չհասկանա: Մերոնց էսօրվա պահանջները սրանցից էնքան էլ տարբեր չեն:

Եղիշե Չարենց – ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Չարենցի էս ութը տողը չեմ փոխի մեր արտեմիստների (տես իմ [16]-ը) 1960-ականներից հետո գրած սա՛ղ «պոեզիայի» ստեղծած «ազատ ու մոդեռն ոտանավորի» հետ, ինչը, իմ հաստատ համոզմունքով, պոեզիա չի, ու մենակ վնաս ա տալի մեր պոեզիային, որտեվ ջահելներին մոլորացնում խաբում ա, թե էտի պոեզիա ա:

Հազար ափսոս, բայց մեր էսօրվա պոետների երեվի մի 80-90 տոկոսն իրանց էտ անհամ, անհեթեթ ու այլանդակ «ազատ ոտանավորն» ա գրում, հենց իմանալով, թե արտասահմանում մենակ ըտենց են գրում: Մեր հայ «տեսաբան-գրականագետներն» էլ հպարտ-հպարտ հայտարարում են, թե «հայ պոեզիան զարգացման մի նոր ու ավելի բարձր փուլ ա ապրում», բա՜՞:

Արդեն ասածս ամերիկացի Ֆրոստը, օրինակ, դասական մետրերով ու հանգերով (նույնիսկ` արեվելյաններով) լիքը ահավոր սիրուն ոտանավոր ունի, բայց հետն էլ` լիքը սքանչելի ազատ ոտանավոր ունի: Ու մենակ Ֆրոստը չի, որ ըսենց ա:

Արտասահմանում քսաներորդ դարի երկրորդ կեսի ու էս վերջի տասնամյակի պոետների մեջն էլ լիքը ըսենց պոետ կա, բայց մեր արտեմիստները, ու «տեսաբան-գրականագետներն» իրանց կիսատ-պռատ ռուսերենից բացի, ուրիշ լեզու չգիդեն, որ էս ասածիցս խաբար ըլնեն:

(Էն մեկ-էրկու պոետն էլ, որ քիչումիչ եվրոպական լեզու գիդի, էլի մոլորված ա, որտեվ ըստեղի նորագույն հովերը մենակ ազատ ոտանավորն են ընդունում, չնայած որ մեր «տեսաբաններին» որ հարցնես, թե ազատ ոտանավորն ի՛նչ ա, ոչ մի խելքը գլխին խոսք չես լսի: Չգիդե՛ն):

Չարենցի էս ութը տողի մեջը ոչ մի կոնկրետ ասելիք չկա, բայց սրա մեջը, մե՛կ ա, կյա՛նք կա, պատմությո՛ւն կա: Սրա մեջը, վա՛խ կա, տագնա՛պ կա, սարասա՛փ կա, ու հլը լիքը ուրիշ բան էլ կա: Էսի իսկակա՛ն պոեզիա ա, իսկակա՛ն ոտանավոր ա:

Էսի ո՛չ սկիզբ ունի, ոչ է՛լ վերջ, բայց սրա վեկալած վայրենի տեմպը, որ մի իսկական շեքսպիրյան տեմպ ա, չի թուլանում մինչեվ սրա վերջի բառը, ու հլը ուժեղանում ա: Ու չնայած սրա չորսը հանգը իգական ա (այսինքը, տողի վերջի շեշտը նախավերջի վանկի վրա ա, ինչը հայ պոեզիային հատուկ չի), ո՛չ սրա տեմպն ա ընգնում, ոչ է՛լ ռիթմն ա փոխվում: Իսկ սրա վերջի էրկու արական հանգը ավելի են ուժեղացնում ֆինալի սրընթաց ողբերգականությունը:

Իրոք որ, էսի հանճարեղ ոտանավոր ա:

***

Հմի որ սրա մեջի է օժանդակ բայի տեղը դնենք ա-ն, որ Արարատյան սաղ խոսվածքներն են գործածում, սրա սիրունությունից ի՞նչը կպակասի: Ընձի թվում ա, որ սիրունությունը հլը մի բան էլ կշատանա:

Վարժվելու հարց ա: Բայց պտի կարդացողի համ ա՛չքը վարժվի, համ էլ` ակա՛նջը: Ու կարդալուց էլ – պտի էսի կարդան Էրեվանի՛ բարբառի ինտոնացիայով, ու ոչ թե մեր ավանդական կոչված գրական դիկցիայով, թե չէ` չի սազի ու խորթ կթվա:

***

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,

Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,

Պայտերը խփում են, խփում են հողին.–

Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:

Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,

Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,

Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.–

Անհա՜յտ է աշխարհը` անցնում է ու մահ:

Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,

Մթան մեջ դոփո՛ւմ են, խփո՛ւմ են պայտերը,

Պայտերը խփո՛ւմ են, խփո՛ւմ են հողի՛ն –

Անծա՛՛յր ա գիշերը, անհա՛՛յտ ա ուղին:

Գնո՛՛ւմ են, գնո՛՛ւմ են, գնո՛՛ւմ են ձիերը,

Մոտի՛կ են, հեռո՛ւ են, դոփո՛ւմ են պայտերը,

Պայտերը դոփո՛ւմ են քունքի՛ս մե՛՛ջ հիմա –

Անհա՛յտ ա աշխարհը, անցնո՛ւմ ա– ու մահ:

ՊՏՈՒՅՏՆ ՈՒ ԱՎԱՐՏԸ

23. ՊՏՈՒՅՏԸ

(Առասպելականն անիմաստ ու ունայն, որ ոչ մեկը չի հիշում)

Էսի 24-րդից հետո եմ գրե: Ընձնից անկախ՝ Հերակլիտոսի կամ Պլատոնի Մեծ տարվա կամ ցիկլի իդեան եմ պատմե, չնայած մտքիս էղել ա համ էլ յանի Էյնշտեյնի տեսությունից բխող՝ կծկվող-բացվող տիեզերքի մոդելը: Սկզբում չէի ուզում դնեմ գրքիս մեջ, որտեվ անհարմար էի զգում. ոնց որ մի տեսակ դիտմամբ գիտելիքս ցուցադրած ըլնեմ: Բայց բանաստեղծ ընգերներս ասին, որ դնեմ:

Առհասարակ, մարդը, հլը փոքրուց, հա է՛լ հարց ա տալի, թե էս սաղ արար աշխարհքը ո՞րդուց ա: Էս հարցը վերջը հասցնում ա մահվան անխուսափության իմացությանն ու սրա պատճառած սարսափին: Հետո էս սարսափն էլ ստիպում ա, որ մարդ հավատա ինչ-որ մի տեսակ դրախտի կամ գոնե (չէղած տեղը) մի դժոխքի, ուր էլի կյանքը շարունակվում ա: Կամ էլ, որ հավատա մի ինչ-որ գերբնական հորը, ով չի թողում որ մարդն անհետ մեռնի կամ էլ ընենց ա անում, որ մարդը մեռնի, բայց հոգին անմահ մնա:

Իմ համար հեչ էլ կարեվոր չի, թե էս սաղ Տիեզերքը ե՛րբ ա ստեղծվե, կամ ո՛վ ա ստեղծե, կամ էլ սրան հեռու ապագայում ի՛նչ կպատահի: Իմ համար կարեվոր ա, որ Արեվը հլը մի հինգ միլիարդ տարի էլ էս թափով վառվելու ա:

Բայց ավելի կարեվոր ա, որ մարդկային քաղաքակրթության կյանքն արդեն վտանգված ա, ու կարող ա պատահի, որ էս քաղաքակրթությունը նույնիսկ մի 100 տարի էլ չդիմանա, թե որ մարդ արարածը ըսենց անմիտ ձեվով վարվի տնտեսության ու քաղաքականության հետ (տես [13]-ը):

Բայց էս ոտանավորի պատմությունն ի՛մ մասին չի: Ես պրոֆեսիոնալ ֆիզիկոս եմ, ու էնքան շատ բան գիդեմ բնության մասին, որ ոչ մի գերբնական բանի չեմ կարա հավատամ: Էսի, էս ոտանավորը, ուրիշների՛ մասին ա, է՛ն մարդկանց մասին ա, ովքեր բնագետ չեն: Կամ էլ է՛ն բնագետների ու ոչ պրոֆեսիոնալների մասին ա, ովքեր բնագիտության մեթոդը կամ լա՛վ չգիդեն, կամ էլ հե՛չ չգիդեն: Ու էս ոտանավորի հարցերն իրա՛նց հարցերն են: Ու արդեն մոտ ութը հազար տարի ա, ինչ էս հարցերը համարյա ամեն մարդ ա տալի: Ոտանավորով պատմողը (այսինքը հմի՝ հենց ե՛ս) սրա՛նց դարդ ու ցավն ա պատմում:

Իհարկե, էսի էլ ա ազատ ոտանավոր, սրանից հետո էկողն է՛լ, չնայած սրանք հանգ շատ ունեն:

Սրա ստարտը` հենց առաջին տողն ա էղե: Էս տողն իրա հետեվից բերեց մնացածը:

Առհասարակ, տողն ու հանգը շատ բան են հուշում ու ստիպում են, որ թեման հենց իրա՛նց ուզածով շարունակես, իրա՛նց ասած տեղը տանես: Շատ անգամ սկզբից չես է՛լ իմանում, թե գրածդ ո՛ւր ա էթալու հասնի:

Սրա ու սրա հաջորդի բառապաշարի համար տես Ի՞նչ անեմ, որ ի՞նչ անեմ, ու Ամեն իրիկուն ժամը 13-ից հետո ոտանավորների էսեները:

Վատ ոտանավոր չի. որ մեր արտեմիստներն ըսենց մի բան գրեին, երկինք կհանեին: Տեխնիկայի առումով իհարկե նոր ա, իսկ Խայամի քառյակը հանճարեղ ա:

Էս ոտանավորի դեմը դրածս Խայամի քառյակն ուղղակի հանճարեղ ա:

Խայամի էս քառյակը, ինչքան ես գիդեմ հայերեն թարգմանած չի էղե, չնայած մերոնք լավ էլ իմացել են, որ Խայամն ըսենց մի քառյակ ունի, որտեվ Թումանյանը հենց էս քառյակին ա պատասխանե իրա հայտնի քառյակով (ինչը դրել եմ հենց հաջորդ ոտանավորի դեմը):

Մերոնք անընդհատ ասում են, թե մենք ամեն ինչը պտի բնագրից թարգմանենք, որ «ճիշտ» ու լավ թարգմանություն ունենանք: Էսի սխալ ա: Էս քառյակը թարգմանել եմ ռուսերենից ու, իմ կարծիքով, գերազանց եմ թարգմանե: Ուրեմը, հարցը թարգմանի վարպետությունն ա, ոչ թե միջնորդ լեզվի տված վնասը:

Իհարկե, միջնորդ լեզվով արածը պտի շատ լավը ըլնի, որ վերջի լեզվի թարգմանության մեջ շատ բան չկորի: Ես ի՞նչ անեի, որ ռուսերենից չթարգմանեի, ախր ես ո՛չ նոր պարսկերենը գիդեմ, ոչ է՛լ Խայամի գործածած միջին պարսկերենը: Հայաստանում էսօր ռուսերեն ու եվրոպական լեզու իմացող ահագին մարդ կա, բայց դրանց մեջը շատ ու շատ քիչ գերազանց գրող ու պոետ կա: Ու երբեք էլ չի ըլնի, մինչեվ մենք էլ մի 100-200 միլիոն չդառնանք: Հո՞ ձեռներս չպտի ծալենք ու էնքան սպասենք, որ դառնանք էտքան:

***

Քանի՞ այգ ու մթընշաղ ա անցե գիրկը անհունի,

Ու պտույտն էս հավերժական, ո՞վ իմանա, միտք ունի՜՞:

Դեգերելով էս աշխարհում՝ ոտըդ ըզգույշ դիր հողին,

Ո՞վ իմանա, ո՞ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի:

Օմար Խայամ, 11-րդ դար

Բա էտ դարերը անիմա՞ստ գնացին…

Բա անիմա՞ստ էկան ու ունա՞յն գնացին –

Օսիրիսն1 ու Ռան2 ու ահեղ Օլիմպիացին3,

Ու Հարդագողը վիշապաքաղ4

Բոցամորուս ու երկնածին,

Ու հաստաբազուկ ու խայտակըն

Աղեղնավորն5 օտարածին:

Ու բա՛ անիմաստ ու ունա՞յն գնացին –

Միամիտ Էնկիդուն6,

Զորավոր Գիլգամեշն7 ու դիցուհին՝ Իշտար8,

Ու բա էտ դարերը –

Ոնց որ սուրսայրի նշտար,

Ոչ մի բան չե՞ն թողնի

Պատմության հատորի ո՛չ մի էջին,

Կսափրե՞ն ամեն ինչ,

Կսրբե՞ն մինչեվ վերջակետն ամենավերջին:

Ու բա անիմաստ ու ունա՞յն էր լեռնանում

Օվկիանոս տռփանքը Շամիրամի9,

Ու զո՞ւր էր երկրային աշխարհից հեռանում

Միածին Որդին10 սրտամաշ Մարիամի,

Ու բա անիմաստ ու զուր չի՞, որ չի մոռանում

Էլոհիմ Հոգնակի-Եզակին11

Խարդավանքն Ահրիմանի12:

Ու բա անիմաստ ու ունա՞յն էին զորանում

Դուստր ու ուստրերն Ադամ ու Եվայի –

Աքսորյալ ու անապատում – մերկ ու ամայի –

Ու զո՞ւր էր անընդհատ լերդանում

Կտցահար լյարդն արծվաչարչար Տիտանի13,

Ու հազարամյակն էս, հլը որ պատանի,

Բա էտ սա՛ղ պտի պատանի՞,

Պտի սափրի՞ ամեն ինչ, սրբի՛ ու տանի՞,

Ու ոչ մի բան չթողնի՞

Էս անհանգիստ ու անդադար Գնդից –

Ու Կռոնոսի14 արական արգանդից

Բա հեչ բան չծնվե՞ց – պիտանի:

Ու հետո՜ – բա անիմաստ ու ունա՞յն

Խոցվեց ու մահացավ –

Միամիտ ու բռնկվող զայրագին Հերոսի15

Թունավոր նետից –

Իմաստուն Քիրոնը16,

Ու բա անիմաստ ու ունա՞յն ծնվեց ու վերացավ

Հինավուրց ու միամիտ ու մանուկ կրոնը17,

Ու քանի՞, քանի՞՞ անգամ

Անիմաստ ու ունայն անցավ գետը Անհուշի18

Անտարբեր ու անմռունչ Քարո՛նը19,

Ու Վերինն ի՞նչ առիթով ասաց.– Եղիցի՛ 20,–

Ու վառեց էս մարմրող ու ծխարձակ կերո՛նը21:

Ողորմյա՛ ու քա՛վ լիցի,

Բայց հաստատ – ամեն ինչ կմեռնի՛ ու կէթա՛,

Ու ախր չի մնա ո՛չ զեռուն, ո՛չ կարիճ,

Էս անգամ ո՛չ մեկն էլ չի՛ դառնա

Ո՛չ կիր, ո՛չ կավիճ,

Ու ո՛չ մի միջատ, մանրէ ու ուտիճ,

Ո՛չ մի շյուղ, ո՛չ մի ծեղ չի՛ մնա,

Չի՛ մնա ո՛չ թույն, ոչ մեթան22

Ու ո՛չ էլ երկնային մանանա23:

Ու բա ոնց – կմեռնեն համ էլ չարե՛րը,

Կմեռնի ջո՛ւրը, հո՛ղը, ավա՛զը համ էլ,

Ու համ էլ քարերը,

Որտեվ ա՛նպայման

Մի օր կխզվեն էս Հողակոշտի

Գե՛րծանրաբեռնած լարե՛րը,

Ու էսի կցնդի ու կանհետանա24,

Ու լուսի շողից – մութ է՛լ չի մնա,

Որտեվ, իհարկե, ի վերջո,

Պտի որ օրերից մի օր

Պոռթան ու կորեն

Սա՛ղ Տիեզերքի գա՛՛մ ու կարե՛րը:

Բայց համ էլ – քանի՞ անգամ ա

Տիեզերքն ըսենց մաշվե, քչացե,

Քանի՞ անգամ ա

Աստղ ու մոլորակ հալվե, չքացե25,

Քանի՞ ծննդյան օր ունի Միակ-Անիմանալին26,

Ու Տիեզերքի ո՞ր խուլ անկյունն ա

Հանգրվան սարքե կյանքի բանալին,

Կամ էս Անդադար Ջրաղացի27 մեջ

Քանի՞ անգամ ու –

Ի՞նչ ա փչացե:

Ու ո՛չ մի կասկած, որ Տիեզերքը

Միլիա՛րդ ու միլիա՛րդ անգամ ա ծնվում,

Ու որ անիմաստ ունայնն ունայնից

Միլիա՛րդ ու միլիա՛րդ անգամ ա սնվում,

Ու որ մի օր էլ,

(Իհարկե, թե որ

Էտ օրն ունենա – իմաստ ու կամ էլ – նշանակություն)

Արարչությունը կունենա մի նո՛ր,

Անիմա՛ստ, ունա՛յն շարունակություն,

Որտեվ վախճանը հա՛ վախճանվում ա –

Ու նոր սկզբի սկի՛զբ ա դնում:

Ու ո՛չ մի կասկած,

Որ հա՛ ու հաստատ – ամե՛ն ինչ պտի նորից կրկնվի՛,

Ու որ անիմաստ ունայնը նորից պտի զորանա՛,

Որ հետո անվե՛րջ ժամանակի մեջ –

Նորից վայրկյանվի՛,

Որ հետո անվե՛՜րջ ժամանակն ի՛նքը

Դարերով նորից անվե՛՛րջ կուրանա՛:

Բայց համ էլ՝ թե որ

Էղել ա արդեն

Ամեն-ամեն ինչ –

Մաշված դարերի գոմ ու փարախում,

Ու ժամանակը կրկնել ա իրան

Բազմաթիվ անգամ, ու անշեղ ու ճիշտ,

Թե որ էս աշխարհն իրա պատճե՛նն ա,

Միշտ ու փաստացի,

Խի՞ բան չենք հիշում Նախորդ Գալարից28,

Կամ խի՞ ենք վախում Աշխարարարից29:

–––––

  1. ՕսիրիսըՊտղաբերության մայր աստծո (տես 8-րդ դիտողությունը) կամ սրա դստեր սիրեկանը, ով ինչ-որ մի ողբերգական անցքով զոհվում ա: Ադոնիսի, Ատիսի, Արայի ու այլոց եգիպտական նմանակը, ավելի ճիշտ, նախակերպարը:
  2. ՌանՀին եգիպտացիների Արեվի աստվածը:
  3. ՕլիմպիացինՀունական դիցարանի գլխավոր աստվածը, իրանա-հայկական Որմիզդ-Արամազդի նմանակը:
  4. Հարդագողը վիշապաքաղ, բոցամորուս ու երկնածին – հայերի Վահագնը, ով «քաղում» քոքահան էր անում երկնային վիշապներին: Հնդիրանական Վրաթրագնայի նմանակը կամ զուգահեռը:
  5. Աղեղնավորն օտարածինՀայկ նահապետը, ով, ըստ Խորենացու, Հայաստանում չի ծնվել:
  6. Էնկիդուն Շումերաաքադական էպոսի գլխավոր հերոս հսկայի` Գիլգամեշի ախպերացուն, ով սկզբում գազանի պես ու գազանների հետ էր ապրում:
  7. ԳիլգամեշըՇումերաաքադական էպոսի գլխավոր հերոս հսկան, Էնկիդուի ախպերացուն:
  8. ԻշտարըՄայր աստծո սեմաբաբելական տարբերակը, Կիբելե-Աստարտե-Դեմետր-Պերսեփոնե-Վեներա-Ափրոդիտե-Անահիտ-Աստղկի ու այլոց նմանակը: Սրա (կամ սրա դստեր) սիրեկանը` Ադոնիս-Ատիս-Օզիրիսը ևն, զոհվում ա, ու էսի սուգ ա անում, ու բնությունն էլ հետն ա սուգ անում, ու սրա համար էլ իբր աշուն-ձմեռ ա ըլնում: Բայց երբ տարվա էն մի կեսը սիրեկանը հարություն ա առնում, Մայր աստվածն ուրախանում ա, ու գարուն-ամառ ա ըլնում: Սրա ու անտառի արքա աստծո հավատալիքներին են կապված նոր տարվա, տյառն ընդ առաջի, վարդավառի, ծաղկազարդի ու բազում ուրիշ տոնը, որոնք քրիստոնեությունն անկարող էղավ վերացնելու ու հարմարեց իրա նպատակներին: Չափազանց տարածված էր սաղ Հին աշխարհում:
  9. ՇամիրամըՍիրահարվել էր հայկական Արային: Շամիրամին ա վերագրվել Մայր աստծո մի քանի գիծը:
  10. Միածին ՈրդինՀիսուսը:
  11. Էլոհիմ Հոգնակի-ԵզակինԱստվածաշնչի եբրայական տեքստը հրեաների գլխավոր աստծուն` Յահվեին, զուգահեռ` գործածում ա համ էլ Էլոհիմ անունը, ինչը նշանակում ա` «աստվածներ» ու Յահվե բառի հոգնակին ա: Էսի ցույց ա տալի, որ հրեաների բազմաստվածության հետքերը Հին Կտակարանի մեջը հլը կան:
  12. ԱհրիմանըՀին իրանցիների երկրորդ գլխավոր աստվածը, ով կերպավորում էր չարն ու չարի սկզբունքը: Ահրիմանը Բարու աստծո` Արամազդի հակոտնյան էր:
  13. Արծվաչարչար ՏիտանըՊրոմեթեվսը, ում Զեվսի հրամանով Հեփեստոսը գամել էր Կովկասի ժայռերից մեկին, ու ամեն օր մի արծիվ էր գալի ու կտցով քրքրում էր էս տիտանի լյարդը:
  14. ԿռոնոսըՀին հույների Ժամանակի աստվածը, սաղ աստվածների հայրը:
  15. զայրագին Հերոսի թունավոր նետըՀերակլեսը իր ուսուչին` Քիրոնին, պատահմամբ սպանեց թունավոր նետով:
  16. ՔիրոնըԻմաստուն կենտավրոս` կեսը ձի, կեսը մարդ. հույն հերոսներից շատի ուսուցիչը:
  17. միամիտ ու մանուկ կրոնըՀեթանոսական կրոնները:
  18. Անհուշի գետըՀին հույների անդրաշխարհի գետերից մեկը` Լետան (հռոմեական տրադիցիայով` Ստիքսը): Իբր ով խմեր էս գետից, ամեն ինչ կմոռանար:
  19. ՔարոնըՄեռյալների հոգիներին Քարոնն էր իր նավակով անցկացնում Լետայի կամ Ստիքսի մյուս ափը, ընդ որում, անծպտուն ու վճարով:
  20. Եղիցի՛Ըստ Աստվաշնչի, Աստվածն ասեց. «Եղիցի՛» ու լույս էղավ: Բայց Աստվածն Արեվը հետո՛ ստեղծեց (ըստ նույն աղբյուրի):
  21. մարմրող ու ծխարձակ կերոնըՄեր Արեվը, որ արդեն մի հինգը միլիարդ տարի ա, ինչ վառվում ա. բայց մի հինգը միլիարդ տարի հետո Արեվը պայթելու ա, հետո մի քանի ժամում էնքա՛ն ա լենանալու, որ սաղ ինը մոլորակն էլ երեվի հալելու ու եռացնելու ու գազ ա դարձնելու, ու հետո էլ` կծկվելու ա ու դառնալու ա հազիվ մարմրող (հմիկվա համեմատ) սպիտակ թզուկ:
  22. Չի՛ մնա ոչ թույն, ո՛չ մեթան – Երկրի սկզբնական մթնոլորտը թունավոր ա էղե: Էսօրվա մթնոլորտով մոլորակներից, օրինակ, Յուպիտերի մթնոլորտը թունավոր մեթան ու ամիակ գազերից ա:
  23. երկնային մանանաըստ Աստվածաշնչի` Մովսեսը իր ցեղի հրեաներին կերակրեց աստծու ուղարկած երկնային մանանայով, երբ հրեաները Եգիպտոսից փախնելուց հետո թափառում էին անապատում:
  24. Էսի կցնդի ու կանհետանաՏես 21-րդ դիտողությունը:
  25. քանի՞ անգամ ա…հալվե չքացեՅանի, Էյնշտեյնի հավասարումների լուծումներից մեկի համաձայն, հնարավոր ա, որ Տիեզերքը լենանա՜, լենանա՜, հետո էլ` կծկվի ու դառնա համարյա կետ, հետո պայթի (սրան ասում են` Մեծ Պայթյուն), ու հետո նորից լենանա ու էլի նորից կծկվի, ու ըսենց անընդհատ:
  26. Միակ-ԱնիմանալինԿրոնը համարում ա, որ Աստծո գործերն անքննելի ու անիմանալի են, բայց անընդհատ հայտարարում ա, թե ինքը գիտի, թե Աստված ո՛ր մի բանն ա պահանջում կամ համարում գովելի ու խոտելի: Այսինքն, կրոնը հակասում ա ինքն իրան:
  27. Անդադար ՋրաղացըՏիեզերական մեծ ու փոքր ու նույնիսկ վիթխարի օբյեկտներն անպայման պտտվում են:
  28. Նախորդ ԳալարըՏիեզերքի լենանալու նախորդ ցիկլը, շրջանը: Տես 25-րդ դիտողությունը:
  29. ԱշխարարարըԷն գերբնականը, ինչը գուցե ամեն ինչի ստեղծողը կամ սկսողն ա: Տես 24-րդ դիտողությունը:

ՄԵԾ ՄԱՐԴԻԿ ՀԱՎԱՏԱՑԵ՞Լ ԵՆ ԱՍՏԾՈՒՆ

Աստվածի գոյությունը հիմնավորելու համար շատ անգամ ասում են, թե հանճարեղ մարդիկ (օրինակ, Էյնշտեյնը), հավատացել են աստվածին: Բայց հենց որ պրպտում ու քթնում ես էտ մարդկանց ասածները, տենում ես, որ ըտենց բան չի էղե, կամ էլ էտ մեծերը լրիվ ուրիշ բան են նկատի ունեցե:

Սրա համար էլ բերում եմ Էյնշտեյնի մի նշանավոր նամակի մի կտորը, ինչը հայտնի ա Նամակ՝ Աստծուն անունով: Էյնշտեյնն էս նամակը գրել ա փիլիսոփա Էրիխ Գուտկինդին, իրա մահից մի տարի առաջ, 1954 թվի հունվարի 3-ին:

«Աստված բառը իմ համար ընդամենը մարդկային թուլությունների արտահայտությունն ա, իսկ Աստվածաշունչը լեգենդների հավաքածու ա, ու չնայած սրանք հարգանքի են արժանի, բայց բավական պրիմիտիվ են: Էս լեգենդների նույնիսկ ամենանուրբ մեկնությունը չի փոխի իմ էս կարծիքը:

«… Ես է՛լ եմ հրեա, ու ես է՛լ եմ հրեաների ներքին ողջ աշխարհի կրողը, բայց հրեաները մյուս մարդկանցից լավը չեն, ու ոչ մի բանով էլ ընտրյալ չեն»:

Երբ մարդամեկն ասում ա, թե աստծուն չի հավատում, կարա՛՛ս էտ մարդուն, հավատաս (օրինակ, Էյնշտեյնին, որտեվ հրեաների մեծ մասը համարում ա, որ իրանց Յահվեին հավատալը ճիշտ ա ու լավ, ու Էյնշտեյնը երեվի չէր ուզենա նեղացներ իրա ազգակիցներին):

Բայց երբ Էյնշտեյնի պես մեկն ասում ա, թե հավատում ա աստծուն, էս անգամ էլ ոչ մի կերպ չես իմանա, ճի՞շտ ա ասում, թե՞ խաբում ա:

Բացի էսի, հենց ինքը՝ Էյնշտեյնը, տարբեր առիթներով տարբեր բաներ ա ասե աստծու մասին, տարբեր ծավալով ու տարբեր խորությունով: Էսի չպտի մոռանանք:

Պարսիկ պոետ Բաբա Թահեր Օրիանին (Տկլորը), ում պարսիկները համարում են աստվածավախ, ասում ա (երեվի 10-րդ դարում).

Էս աշխարհը ծերից ծեր սա՛ղ կվառեմ:

Տիեզերքի փեշե՛րը սաղ կվառեմ:

Գործս թե որ գլուխ չէկավ, ո՜վ Աստված,

Տունըդ մինչեվ աստղերը սա՛ղ կվառեմ:

Թե հարբած ենք, դո՛ւ խմցրիր, Քո՛ւ գործն ա,

Թե ուժ չունենք ու ոչ էլ կամք, Քո՛ւ գործն ա,

Մահմեդական, կրակապաշտ, խաչապաշտ,

Ազգ ու կրոն` ինչ որ ունենք` Քո՛ւ գործն ա:

Օրիանուց հետո Օմար Խայա՛մն ա ասում.

Էս խի՞ ջարդիր, Աստված, գինուս սափորը,

Ուրախության դուռըս դո՛ւ ես փակողը,

Հենց դո՛ւ թափիր վարդի նման իմ գինին,

Բա ե՛ս խմեմ, ու դո՞ւ ըլնես հարբողը:

24. ԱՎԱՐՏԸ (Ի ՎԵՐՋՈ ՈՒ ԱՆՇՈՒՇՏ)

(Հայտնությունն անպարականոն)

Էս մի ոտանավորը սրա նախորդի տրամաբանական շարունակությունն ա, բայց էսի սրա նախորդից շուտ եմ գրե: Սրա ստարտը էղել ա մտքիս պատահական էկած. «Բա էտ դարերը միամի՞տ գնացին»տողը, ինչը ոնց որ ասեր. «Էսի ոտանավոր ա, գրի՛ մի հետաքրքիր բան կստացվի»: Էսի որ գրի պրծա, երեվի մի քանի ամիս հետո, որ մի անգամ նորից էի կարդում, մտքիս էկավ սրա նախորդի առաջի տողը. «Բա էտ դարերը անիմա՞ստ գնացին» տողը, բայց չեմ կարա ասեմ, թե էս խոսքը խի՞ անցավ մտքովս: Վերջի անգամ կարդալուց նոր գլխի ընգա, որ էս հարցը ընձի համար վախտին նշանակել ա. «Բա կյանքս խի՞ միամիտ կամ անիմաստ անցավ»:

Առհասարակ, հա է՛լ զարմանում եմ, թե ո՞նց ա ըլնում, որ մտքիդ էկած մի բառը կամ տողը դառնում ա մի եքա ոտանավոր: Ոտանավոր գրելն այ ըսենց անհասկանալի, ավելի ճիշտ, անբացատրելի բան ա: Ու շատ հետաքրքիր ա, եթե էս գործի տեխնիկան լավ ես սովորում:

Երբ տեխնիկադ նորմալ ա, մնում ա պատմելու թեմա քթնես, այսիքն, մնում ա, որ սրա առաջին տողի պես մի տող գա մտքիդ: Բայց էս տողը, կամ բառը շատ հազվագյուտ ա գալի: Ոտանավոր` մի էրկու իրեք տարի եմ գրե, բայց էս կարեվոր տողից մի 100 հատ հազիվ քթած ըլնեմ:

Որ ասեմ, թե էս ոտանավոր «հերոսները» ի վերջո ու մեկ էլ՝ անշուշտ բառերն են, էնքան էլ սխալ չեմ ըլնի: Էս ոտանավորը գրելու օրերին հլը արխայիկ (գրաբարյան) բառերի կախարդանքի տակ էի:

Վատը չի, իսկ Թումանյանի քառյակը Խայամի (նախորդ) հանճարեղ քառյակն ա` «քառակուսի բարձրացրած»:

***

Խայամն ասաց իր սիրուհուն. – ոտըդ ըզգույշ դիր հողին,

Ո՜վ իմանա ո՛ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի…

Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի

Էն սիրուհո՞ւ բիբն ենք կոխում, թե՞ հուր լեզուն Խայամի:

Հովհաննես Թումանյան

Բա էտ դարերը միամի՞տ գնացին…

Ի վերջո, անընդհա՛տ կըլնի չարություն,

Մեղքերին անընդհա՛տ հարկավոր կըլնի քավություն,

Պողպատե երկիրն անընդհա՛տ կդառնա կավե տուն,

Ի վերջո, Աղավնու Որդին միածին1

Անընդհա՛տ կառնի հարություն2,

Փորձության գավաթում ի վերջո,

Անընդհա՛տ կըլնի դառը թույն3:

Ի վերջո՜, սա՛ղ էլ միամիտ մնացին.

Ցա՛վն ու մրմո՛ւռը,

Անդունդ կարոտը՝ միամիտ ու անմեղ մնացին,

Ծառերն ու ջուրը, հուսո նարոտն ու օվկիանոսը միասին,

Ու անշո՛ւշտ, ի վերջո,

Համ էլ վիթխարի էս Գո՛ւնդը հրածին4:

Ու անշուշտ, աշխարհը ի վերջո կդառնա բյուրեղապակյա,

Փխրուն ու թեթեվ ու համ էլ օդե5,

Չի՛ ըլնի էրազը, դեղին ու սաթե,

Վիթխարի պարանը կդառնա բուսաթել,

Ի վերջո, կջարդվի նույնիսկ ապագան բյուրեղապակյա5,

Ի վերջո, ժանգը կմաշի, կուտի

Համ էլ էտ սիպտակ խա՛չը արծաթե6,

Ի վերջո, ինչ էլ որ ըլնի, կամ ինչ էլ որ գա,

Չի՛ ըլնի նույնիսկ չքնաղ կամ դժնի ապագա:

Ու անշուշտ, ի վերջո կգա՛ սատանան,

Կգա, որ սա՛ղ էլ դժոխքի իրանց բաժինը ստանա՛ն,

Կգա, որ բուսաթելն ի վերջո

Անսահման բարակի ու խզվի՛,

Կգա, որ երկնքի անարատ կապուտը խազվի՛,

Կգա, որ դեղինն ու որդան կարմիրը կապտանա՛ն,

Ու անշուշտ, կգա, որ կապուտն էլ ի վերջո սեվանա՛,

Իհա՛րկե, ի վերջո կգա՛ սատանան,

Ու սա՛ղ մոմերն էլ՝ կհալվեն ու կվերջանան7:

Ու էլ ո՛չ մեկին չի՛ օգնի Որդին Աղավնածին:

Չի օգնի … ո՛չ կասկածին, ո՛չ հաստատին,

Ու ո՛չ էլ կեղծածին,

Ո՛չ չարին, ո՛չ բարուն ու ո՛չ էլ եղծածին,

Ու ո՛չ էլ կավից կամ հողից արարածին8,

Ու իհարկե, համ էլ՝ դրա կողից ստեղծածին9,

Ու անշուշտ –

Ո՛չ օծյալ հհեշտակին ու ո՛չ էլ դաջվածին10,

Ու էլ չի՛ ըլնի ուղղափառ կամ հերձվածող,

Ու ամմե՛ն-ամմե՛ն ինչ՝ կդառնա բարձիթող:

Ու անշուշտ,

Անսահման ուժե՛ղ ու զորավո՛ր ա սատանան:

Ու սրա ստեղծած խավարում անսահման –

Մոլորակ ու արեվ ու աստղ` կհալվեն ու կէթան,

Ու չի ըլնի – ո՛չ թթվածին ու ո՛չ մեթան,

Ու ամմե՛ն-ամմե՛ն ինչ՝ միամիտ կվերջանա,

Ու սա՛ղ էլ կէթան,

Ու անշուշտ, ի վերջո, վերջակետ կդրվի

Օրերի ու ցավ ու մրմուռի էս վիթխարի՛ փաթույթին,

Ու անշուշտ –

Էս անվե՜րջ, անսահմա՜ն ու միամի՛տ պտույտին11:

––––––

  1. Աղավնու Որդին Միածին – Ըստ եկեղեցական ավանդության, Աստվածամայրը բեղմնավորվել ա Աղավնու տեսք առած Աստծուց:
  2. Կառնի հարություն – Հարության գաղափարը շատ ա հին ու կար հլը էն շրջանում, երբ կրոնը հլը չէր ձեվավորվել ու մարդը հավատում էր շփածին ու համակրական մոգությանը:
  3. Փորձության գավաթում…կըլնի դառը թույն – Ըստ Նոր Կտակարանի, Հիսուսը պտի խմեր փորձության գավաթը, ինչի մեջ շատ դառը մի բան էր, ու Հիսուսը շատ դժվարությունով խմեց էտ գավաթը, չնայած գիդեր, որ աստված ա, ուրեմը անմահ ա:
  4. էս Գունդը հրածին – Երկիրն ամենաքիչը 1-1,5 միլիարդ տարի էղել ա հրահեղուկ գունդ:
  5. Աշխարը …կդառնա…օդե -Տես նախորդ ոտանավորի 21-րդ դիտողությունը:
  6. Խաչը արծաթե – Այսինքն, նույնիսկ կրոնը:
  7. կգա սատանան…ու սաղ…կհալվեն ու կվերջանան – Այսինքն,ամեն ինչն էլ անխուսափ վերջ ունի:
  8. կավից կամ հողից արարածին – Ըստ Հին Կտակարանի, Աստված Ադամին հողից կամ կավից արարեց: Ադամ բառը հենց նշանակում ա` հող, կավ:
  9. դրա կողից ստեղծածին – Ըստ Հին Կտակարանի, Աստված (կնոջը երկրորդ անգամ արարելուց) Եվային Ադամի կողից արարեց:
  10. ոչ է՛լ դաջվածին – Միջին դարերում հանցագործներին համ էլ խարանում էին:
  11. անսահման… պտույտին – Տես նախորդ ոտանավորի 27-րդ դիտողությունը:

Գլուխ 6 ՎԻԼԱՆԵԼՆԵՐ

Բանաստեղծության էս տեսակի անունը վիլանել ա: Ճիշտն ասած, ընձնից ահագին գոհ եմ, որ վիլանելը հայերենով առաջի անգամ ես եմ կիրառե:

Սրա առաջի տերցինի (եռատողի) առաջի ու երրորդ տողերը հերթով անցնում են մյուս տերցինների երրորդ տողը, ու քառյակի վերջում՝ հանդիպում իրար: Տերցինների ու քառատողի սա՛ղ առաջի տողերը հանգավորվում են իրար հետ, սա՛ղ երկրորդները՝ իրար հետ, ուրեմը, երրորդներն էլ՝ իրա՛ր հետ:

Վիլանել գրելու էս պայմաններն էնքան շատ են, որ վիլանել գրելը ու մանավանդ` թարգմանելը համարյա ռեկորդային դժվարություն ունի:

(Մեր ազատ «ոտանավորիստները», ում ասում եմ` արտեմիստ (տես [16]-ն ու [19]-ը) էս տեսակ դժվարություններից փախնում են, որտեվ հարկավոր տեխնիկան չունեն: Սրա համար էլ գրում են արձակով, բայց ասում են, թե իրանց էս գրածները «ոտանավոր» են, ու հլը միամիտներին էլ համոզում են, թե էս «ոտանավորները» յանի էնքա՜ն խորը իմաստ ունեն, էնքա՜ն խորը, որ մեր պես հասարակ մահկանացուներին էտ իմաստը անհասանելի ա:

Այնինչ, սրանց սաղի գրածներն էլ, համարյա միշտ, անհեթեթ ու տգեղ բաներ են: Ես էս ֆենոմենին ասում եմ` թագավորի նոր հագուստի սինդրոմ [Ibid]:

Վիլանելը հայտնագործել են ֆրանսիացիները, 17-րդ դարում: 19-րդ դարի վերջին ու 20-րդում անգլիացիներն էս ձեվով ստեղծեցին իրոք չքնաղ գործեր (Ալֆրեդ Թենիսոնը, Ջեյմս Ջոյսը, Վիլիամ Էմ(փ)սոնը, Դիլան Թոմասը ևն):

Ամեն ժողովուրդ չի, որ կարա լուրջ պոեզիայի ու լուրջ գիտության պես բաներ ստեղծի: Ժողովուրդ կա, որ սրանցից շատ ա ստեղծե, ու հլը ուրիշներն էլ օրինակ են վերցրե էս ժողովրդից, սովորել են սրանցից ու հասել են էս ժողովրդին:

Շատ անգամ էս զորավոր բաներն ստեղծող ժողովուրդն ի՛նքն ա հետ ընգնում, ու նույնիսկ հենց իրա ստեղծածն ա մոռանում, ու դառնում ա իրանից սովորած ու իրանից անցած ժողովուրդներից շատ հետամնաց, ոնց որ էսօրվա հույները:

Էս տեսակ բաներ ստեղծելու համար ժողովրդի անդամները, այսինքը, հասարակ մարդիկ, պտի ազատ ու կուշտ ըլնեն, պտի անընդհատ չմտածեն, թե իրանց օրվա ապրուստի հացը որդուց ճարեն: Թե որ մարդը սոված ու թշվառ էղավ, ու անընդհատ մտածեց, թե ընտանիքը պահելու օրվա հացը ոնց ու որդուց ճարի, էլ չի կարա մի կարգին ոտանավոր կամ թեորեմ ստեղծի: Ու թե որ մի կերպ ստեղծեց էլ, էտի հասարակության մնացած անդամներին հետաքրքիր չի ըլնի, որտեվ մնացածներն էլ են սոված ու թշվառ, ու դրանք է՛լ են մտածում մենակ մի կտոր հացի մասին:

Թումանյանն ասում ա, որ հայ գրողի ողբերգությունն է՛ն բանն ա, որ էսի չի կարա մենակ գրելո՛վ իրա ապրուստը ճարի, ու պտի մի ուրիշ գործ անի, որ ընտանիքը պահի, ու սրա համար էլ հայ գրողի համար գրելը երրորդական-չորրորդական գործ ա: Ափսոս, բայց էսի էսօր է՛լ ա ճիշտ, ու էսօր սրան ավելանում ա համ էլ է՛ն հանգամանքը, որ էսօր հայ գրողը է՛ն պատիվը չունի, ինչը ուներ Թումանյանի օրերին, երբ գրողը հազվագյուտ ու արտառոց բան էր:

Սրա համար էլ հայերը մինչեվ հմի վիլանել չէին գրե: Ոտանավորի շատ տեսակ կա, որ հայերը լավ չեն մշակե: Էս գրքում մի տեղ ասում եմ, որ, օրինակ, ամերիկացի Ֆրոստը արեվելցիների ստեղծած ռուբայիներով ոտանավորներ ա գրե, այնինչ արեվելցի հայերի մտքով անգամ ըսենց բան չի անցե: Էս նույն ձեվով, հայերը լավ չեն մշակե, օրինակ սոնետ գրելու իրանց ձեվերը ևն:

Անգլիացիք, օրինակ, սոնետը հոյակապ են մշակե: Մենակ Շեքսպիրի գրած սոնետները ուղղակի գերազանց են, էլ չասած՝ Միլթոնի, Բլեյքի, Բայրոնի ու մյուսների սոնետների մասին: Իսկ թե ինչքա՜ն նոր ձեվ են քթե անգլիալեզու ժողովուրդներն ու եվրոպացիք 20-րդ դարում, էլ ասել չի ըլնի:

Մենք էս նորագույն պոեզիայից համարյա խաբար չենք, որտեվ էս վեռ-լիբրային (ազատ ոտանավորի) ցավով ենք տառապում, ու մենակ էսի՛ ենք համարում սովորելու արժան, բայց նույնիսկ էսի էլ կարգին չենք սովորե:

Ասել եմ արդեն, որ ազատ ոտանավորի գերազանց վարպետներից մեկը մեր Նարեկացին ա, բայց մեր պոետներից ո՞ր մեկն ա Նարեկացու տեխնիկան սովորե: Սրանց որ հարցնես, Նարեկացին ու Թումանյանն իրանց համար արդեն անցած էտապ են, ու իրանք պտի Թոմասն Ստիրնզ Էլիոթից ու սրա պեսերից սովորեն, բա՜:

Բայց որ սրանք ուզեն էլ, Նարեկացուց չե՛ն կարա սովորեն, որտեվ գրաբարը չգիդեն, իսկ Նարեկացու գործերի աշխարհաբար թարգմանությունների տաղաչափությունն անսահման ա հեռու բնագրից, ու ահավոր էլ բարդ ա ու սիրուն:

Սովորելու բանը էսի՛ էր: Ես չեմ ասում, էկեք Նարեկացու ասածները նմանակենք, չէ՛: Էսօրվա կյանքն ուրիշ ա, էսօրվա ասելիք-պատմելիքն է՛լ ա ուրիշ, բայց Նարեկացու ոտանավորի ձեվերը գերազանց են համ էլ հենց էսօրվա՛ համար: Ուրեմը, պտի Նարեկացուց է՛լ սովորենք, էլիոթներից է՛լ: Բայց հենց Նարեկացո՛ւց ու հենց էլիոթների՛ց, ոչ թե սրանց գործերի անհամ թարգմանություններից:

Մեր ֆիզիկոս-մաթեմատիկոսներն ու մյուս գիտնականներն ամեն օր են աշխարհի զորավոր գիտնականներից սովորում, սրա համար էլ սրանց գործերը սաղ աշխարհում են բանի տեղ դնում: Բայց մեր հումանիտարյանների ու մանավանդ մեր արձակագիրների ու պոետների գործերը բանի տեղ դնող չկա:

Մերոնք ասում են, թե մեր հայերեն գործերի ուրիշ լեզուներով թարգմանությունները լավը չեն, սրա համար էլ ուրիշներն էտ գործերը ճիշտ չեն գնահատում: Ըսենց չի՛: Ուղղակի մերոնց գործերը դրսում բանի պետք չեն, որտեվ իրանք սրանցից շատ ու շատ ավելի լավ ու ավելի որակով լիքը գործ ունեն: Որ մեր գործերն էլ հարկավոր որակով ըլնեին, իրանց էլ պետք կըլնեին:

Ցավոք, էսօր մեր Հայաստանի հասարակությանը ոչ ֆիզիկա-մաթեմատիկա ա պետք, ոչ է՛լ վեպ ու բանաստեղծություն: Ոտանավորը հեչ պետք չի, որտեվ կարդացողը չկա: Ու ես էս գործը լրիվ անհույս եմ անում, որտեվ համարյա ոչ մի շանս չկա, որ ասածներս բանի տեղ կդնեն, ոչ էլ` որ գիրք առնողը կշատանա: Բայց ի՞նչ անեմ, հո արածս գործը իմ ձեռով ջուրը չե՞մ քցի:

Մեր սեփական գրականությունը (շատ քիչ բացառությունով) հա՛մ շատ քիչ ա (ծավալով), համ է՛լ շատ ա խեղճուկրակ: Իսկական ու կարգին գրականություն ունենալու համար պտի ուրիշների հզոր գրականությունները թարգմանենք, որ համ մեր գրողնե՛րը թարգմանելու վախտը սովորեն, թե ոնց են կարգին բան գրում, համ էլ մեր էրեխե՛քն իմանան, թե լավ ու վատ գրականությունը ո՛րն ա:

(Ոնց որ ռուսներն արին, ու մի 150-200 տարում իրանց գրականությունն ու գիտությունը դարձրին աշխարհի առաջիններից մեկը): Բայց էս վերջի մի 20 տարին մենք գեղարվեստական համարյա ոչ մի արժեքավոր բան չենք թարգմանե, թարգմանածն էլ հեչ ընդունելի չի: Ափսո՛ս:

25. ԻՂՁ ՈՒ ՏԱԳՆԱՊ

Վիլանել գրելու համար պետք ա՝ վեցը նույն հանգով բառ – առաջի տողի համար (ըստե սրանք՝ ավերակ, մոլորակ, անճարակ, ջնարակ, անճրագ(ք), անկրակ բառերն են), վեցը հատ էս հանգով, բայց ուրիշ բառ – երկրորդ տողերի համար (ըստե սրանք՝ կանթեղին, գաղթերին, անտեղի, արտերին, անթեղի, կանթեղին բառերն են), ու հինգն էլ՝ երրորդ տողերի համար, բայց սրանք արդեն կան, որտեվ կրկնվում են:

Թե որ էսքանից հետո համ էլ ուզում ես, որ գոնե էրկու վանկով հանգավորես, արդեն խնդիրըդ ահավոր ա դժվարանում, ու քեզ պետքական բառերը ման գալուց՝ աչքի ես անցկացնում լեզվի գործածական բառերը՝ համարյա լրիվ:

Թե որ չես կարում միշտ էրկու վանկով հանգավորես, ուզում ես, որ չհանգավորածդ վանկի մեջը գոնե նման բաղաձայն կամ ձայնավոր ըլնի (օրինակ, առաջի խմբի անճրաք բառը, ինչի ք-ն մնացածների կ-ին մոտ ա): Մեկ-մեկ էլ, ստիպված, հանգավորող բառը կրկնում ես, թե որ ավելի լավը չես քթնում (օրինակ, երկրորդ խմբի կանթեղին բառը):

Բայց վիլանելը կատարյալ ա, երբ սրա առաջի ու երրորդ տողերը իրարու հանդիպելուց, այսինքը, քառատողի վերջում, լրիվ կամ գոնե մի քիչ ուրիշ իմաստ են ունենում: Էսի միշտ չի, որ հաջողվում ա: Ես, օրինակ, մենակ մի անգամ եմ կարացե ըսենց բան անեմ՝ իմ Ընձառյուծն ազատ… ոտանավորի մեջը, բայց ընդե էլ վիլանելի դասական սկզբունքներից շատ եմ շեղվե:

***

Էս ոտանավորը Սպիտակի երկրաշարժից ա պատմում:

Տանելի ոտանավոր ա:

***

Կմարի՛ բուրվառը տաճարում ավերակ,

Ու մրմուռն անմռունչ լաց կըլնի կանթեղին –

Շո՛ւտ արի, շո՛ւտ արի, երկնային նվիրակ1:

Սարսուռը դառել ա վիթխարի մոլորակ,

Անտարբեր – աստղերի համաստեղ գաղթերին –

Կմարի՛ բուրվառը տաճարում ավերակ:

Եդեմյան Բրուտը, մոլոր ու անճարակ,

Նստե ու նայում ա ավերին անտեղի –

Շո՛ւտ արի, շո՛ւտ արի, երկնային նվիրակ:

Կարոտը դառել ա խավարի ջնարակ

Ու թառե դողդոջուն մրմուռի արտերին –

Կմարի՛ բուրվառը տաճարում ավերակ:

Կումայրին հառել ա աչքերը անճրագ՝

Մարմրող բուրվառին, որ կրակն անթեղի –

Շո՛ւտ արի, շո՛ւտ արի, երկնային նվիրակ:

Մի պահ էլ՝ աշխարհը կմնա անկրակ,

Ու ծո՛ւխ էլ չի ըլնի Բարձրյալի կանթեղին,

Կմարի՛ բուրվառը տաճարում ավերակ –

Շո՛ւտ արի, շո՛ւտ արի, երկնային նվիրակ:

–––––––

1Նվիրակ - արքայական հանձնակատար:

26. Ո՛Չ ԼԵՐ ՍՏՐՈՒԿ ԿԱՄ ԲԱՐԲԱՐՈՍ

Վիլանել ա: Ազատության ու սրա հետ էլ՝ հանդուրժողության մասին ա:

Երբ ասում եմ, թե մեր էսօրվա գրական ոճերը լավը չեն ու սրանցից պտի հրաժարվենք ու գրենք Էրեվանի բարբառի վրա հիմնած գրական ոճերով, չեմ ասում, թե չպիտի ոչ մի գրական բառ գործածենք: Ու չեմ է՛լ ասում, թե թո ոչ մեկը մեր էսօրվա գրական ոճերով չգրի:

Ազատությունից թանգ բան չկա, ու ես գրելուց ազատ եմ, բայց լրիվ ազատ չեմ, որտեվ հետեվում ու ենթարկվում եմ մեր ժողովրդի մեծ մասի խոսքին: Օրինակ, հենց նոր գրեցի՝ թանգ ու որտեվ, չնայած լավ գիդեմ, որ գրական ոճերը գրում են՝ թանկ ու որովհետև: Լա՛վ եմ անում, մեր ժողովրդի մեծ մասն ասում ա՝ թանգ ու որտեվ, ու ես էլ հենց ըտե՛նց եմ գրում: Էսի ի՛մ գործն ա, ում դուրը չի գալի, թո չկարդա:

Իվերջո, ո՞վ ա ապացուցե, որ սխալը ե՛ս եմ, ու ոչ թե թանկ ու որովհետև գրողները: Բա չե՞ն հայտարարում, թե մեր գրական «լեզուն» պտի հիմնվի Արարատյան բարբառի վրա: Ես էսի օրենք ու կանոն եմ համարում, ու հենց սրա՛ն եմ հետևում: Ուրեմը, իմ սխալը ի՞նչն ա:

Գրելու ձևի ազատությունն է՛լ ա էս արեվի տակի ամենաթանգ բաներից: Թո ամեն մարդ էլ գրի էն ոճով, ինչով ի՛նքն ա ուզում: Օրինակ, արեվմտահայերենով կամ գրաբարով, թե կարա, կամ էլ իրա ուզած բարբառով: Երեվի ասեն, թե էտ վախտ կաշա կստացվի: Խի՞, հմի կաշա չի՞:

Տեղյա՞կ եք, թե մեր դպրոցներում էրեխեքին ի՛նչ ահավոր գրական շտամպ են սովորացնում: Մեր խեղճ էրեխեքն անընդհատ վախում են Էրեվանի բարբառը գործածելուց, գրական ոճերով էլ չեն կարում մի կարգին բան ասեն ու գրեն, որտեվ էս ոճերը հային խորթ են ու անճոռնի:

Մենք մեր գրելու ոճերի համար Էրեվանի՛ բարբառն ենք վեկալե, ու պտի սրա՛ն հետեվենք: Մնացած բարբառների կրողները (համ էլ՝ արեվմտահայերը), թե ուզում են մեր գիր ու գրականությունից օքտվեն, բացի իրանց մայրենի բարբառը, պտի Էրեվանի բարբառն է՛լ սովորեն, որտեվ էսի՛ ա իրանց հայրենիքի գրելու ոճը: Ուրիշ ձեվ՝ չկա, ու աշխարհի սա՛ղ ժողովուրդներն էլ իրանց բարբառներից մենակ մեկն են ընտրում դարձնում իրանց գրական ոճերի հիմքը:

Էնքան էլ թուլ ոտանավոր չի:

***

Չդառնա՛ս ո՛չ մի օր լուռ ու ձեռնասուն:

Քա՛րբը1 կուզենա՝ կարոտդ խանձի՛ –

Չդառնա՛ս վայրենի – օրերի օրհասում:

Խավարի բոցը բոսո՛ր ա ու հոսուն,

Ու հաստատ, կուզենա՝ կարոտդ սանձի՛ –

Չդառնա՛ս ո՛չ մի օր լուռ ու ձեռնասուն:

Կարոտի լավան, դժո՛խքով հրասուն,

Անցյալի արտերի եղի՛նջը կհնձի –

Չդառնա՛ս վայրենի – օրերի օրհասում:

Խնձո՛ր ա քարբը ամեն օր դարպասում

Ու ուզում, որ գրկում – նոր Կայեն2 գրանցի –

Չդառնա՛ս ո՛չ մի օր լուռ ու ձեռնասուն:

Գրողը3 մահացած օրե՛րն ա դարսում,

Բայց որ Լուսինն էլ – լա ու զառանցի –

Չդառնա՛ս վայրենի – օրերի օրհասում:

Գերանդին4 կարող ա չի՛ էլ սպասում,

Կարող ա չի ուզում էտ մաքսը գանձի –

Չդառնա՛ս վայրենի – օրերի օրհասում,

Չդառնա՛ս ո՛չ մի օր լուռ ու ձեռնասուն:

–––––

1 Քարբ – օձարքա. բնիկ հայերեն բառ ա:

2 ԿայենԿայենը սպանեց իրա ախպորը` Աբելին:

3 ԳրողըՃակատագրի ատսված` Տիրը, կամ Աստվածը: Տիր աստծուն մերոնցից շատը համարում ա գրի ու գրչության հովանավորը, ինչը սխալ ա: Տես 68-րդ ոտանավորի 3-րդ դիտողությունը:

4 ԳերանդինՀներից ոմանք մահի աստծուն` (օրինակ, Թանատոսին) պատկերում էին գերանդին ձեռին:

27. ԿԱՐՈՏՆ ԱՆԴՈՒՆԴ – ՎԱՌՈՒՄ Ա ՍԻՐՏ ՈՒ ՀՈԳԻ

Էլի վիլանել ա, ու էլի անխուսափ կորստի հավերժ թեման ա: Ճիշտն ասած՝ ինքս ոչ հավատացյալ եմ, ոչ էլ՝ ֆատալիստ: Ու երբ աստծուց կամ բախտից եմ խոսում, կա՛մ ուղղակի ձեվի համար եմ խոսում, կամ է՛լ նկատի ունեմ բնական պատահականությունն ու ամեն ինչի վերջ ունենալը:

Պատահականության դերը վիթխարի ա մշակութային էվոլյուցիայի համար, ու իմ կարծիքով էսի շա՛տ-շատ են թերագնահատում, մանավանդ մեր պես մարքսիզմով ու հիստորիցիզմով կրթված մեծացածները: Օրինակ, շատերը կարծում են, թե մարդկային քաղաքակրթության ընթացքը կանխորոշ ա էղե, ու որ էս ընթացքը ինչ-որ օրենքներ ունի, է՛ն տեսակ օրենքներ, որոնք նման են ֆիզիկայի օրենքներին:

Շատ մարդ կա, ով մտածում ա, թե, օրինակ, որ անվի պես «հասարակ» բանը մի 5-6 հազար տարի առաջ հայտնագործած հանճարեղ մարդը չըլներ, մեկ ա, էտ օրերին մի ուրիշ մարդ կծնվեր ու անիվը կհայտնագործեր: Էսի ճիշտ չի: Անիվը լրիվ պատահական ա հայտնագործվե, ու թե որ է՛ն վախտը չհայտնագործվեր, կարող ա մինչեվ հմի էլ չհայտնագործվեր, ու մենք էլ կարող ա հմի վաղ միջնադարի մակարդակին ըլնեինք: Սրա մի զորավոր ապացույցը կա:

Իրոք, երբ իսպանացի կոնկիստադորները մտան Ամերիկա, տեսան, որ Ամերիկայի բնիկները, ինկերը, ացտեկներն ու մայաները, անիվը չէին հայտնագործե, ու սրա համար էլ չունեին անվին կապված տեխնոլոգիաներից ոչ մեկը: Չունեին՝ սայլ, կառք, ջրաղաց, ալյուր ու ալրից թխվող հաց, ժամացույց, ճախարակ, չէին ընտելացրե քաշող անասուններին ու ձի չունեին, ու սրա համար էլ սկզբում սարսափում էին ձիավոր իսպանացիներից, սրանց համարելով կենտավրոսի պես արարարած ևն, ևն, չնայած էս ժողովուրդները շատ զարգացած մշակույթ ունեին:

Հետաքրքիր է, որ սրանք մետաղագործություն ունեին, բայց մետաղը հալելու տեխնոլոգիան չէին քթե. սրանք երկաթը ոսկուց թանկ էին համարում, իսկ հասպիսը՝ ադամանդից: Սրանք պահպանել էին վաղնջական ժողովուրդներին հատուկ մարդ մատաղ անելու սովորությունն ու ծիսական մարդակերությունը: Շատ անգամ սրանք պատերազմ էին անում, որ թշնամուն գերեն ու հետո մատաղ անեն իրանց պատերազմի գարշելի աստվածին: Մատաղ արվող գերիների թիվը կարող ա հասներ տասնյակ հազարի:

Պատահականության դերը, իրոք, ուղղակի վիթխարի ա, ու իմ կարծիքով մեր իսկական աստվածը պատահականությո՛ւնն ա, բա՛խտը: Իզուր չի, որ ասում ենք՝ «բախտի բան ա»:

Մարտին Ահարոնյանն էս ոտանավորը սարքել ա երգ: Էնքան էլ թուլ ոտանավոր չի:

***

Օրը թնդում՝ անէանում – դառնում ա լո՛ւս ու ոգի:

Մայրամուտը կուլ ա տալի – էրա՛զը շող ու լուսի:

Կարո՛տն անդունդ, կարո՛տն անդունդ – վառո՛ւմ ա սիրտ ու հոգի:

Զանգը զանգում – սո՛ւս ա անում, առանց ձեն ու բողոքի:

Անդունդ ցավը քրքրում ա լե՛ռ մրմուռը մայր Կուսի:

Օրը թնդում՝ անէանում – դառնում ա լուս ու ոգի:

Գիշերն անսիրտ – չի՛ ողորմի արշալուսի ողոքին:

Մութ երկնքում ծպտուն չկա, ո՛չ ճրագ կա, ո՛չ լուսին:

Կարո՛տն անդունդ, կարո՛տն անդունդ – վառո՛ւմ ա սիրտ ու հոգի:

Հոգեընծա պահը կանցնի ու դա՛րն էլ չի ամոքի

Վայրկյանների կոտորածը, ու կմնանք մեկուսի:

Օրը թնդում՝ անէանում – դառնում ա լուս ու ոգի:

Ու էլ ո՛չ ոք չի՛ հավատում աղաչանք ու աղոթքի:

Նորից անհույս լաց ա ըլնում Մարիամ Կուսը, շա՛լն ուսին:

Կարո՛տն անդունդ, կարո՛տն անդունդ – վառո՛ւմ ա սիրտ ու հոգի:

Ոլորտներում Ի՛նքն ա շարում բախտի հուլունքն անհոգի,

Ու Եդեմում բանտ ա շինում – դնում աղյուսն աղյուսին,

Օրը թնդում՝ անէանում – դառնում ա լուս ու ոգի,

Կարո՛տն անդունդ, կարո՛տն անդունդ – վառո՛ւմ ա սիրտ ու հոգի:

28. ԳՈՆԵ ԻՄԱՆԱՆ ՈՒ ՀԻՇԵՆ

(Զոհվածներին ու զոհվելու ենթականերին)

Վիլանել ա: Գրելու առիթն էղել ա մտքիս էկած` «Մռնչալով մռնչում ա» բառերը: «Լուսնամահիկը» իսլամի սիմվոլն ա:

Մտքիս Ղարաբաղում կռվող մի զինվոր ա էղե, ում թշնամին խփել ա, ու ինքը պառկած ա արտի մեջ, ու գիդի, որ արդեն մեռնելու ա:

***

Գրել եմ՝ ծունգ, խունգ, որտեվ Էրեվանի բարբառը ն-ից հետո էկող կ-ն անխտիր սարքում ա գ: Էս օրենքն էնքա՜՛՛ն անխախտ ա, որ նույնիսկ մանկապարտեզ բառի կրճատ ձեվն էլ ա ըսենց փոխե: Էրեխեքը (մեծերն է՛լ) մանկապարտեզ-ին, համարյա անխտիր, ասում են՝ մնգո:

Զորավոր բան ա կենդանի լեզուն, ոչ մեկին չի ենթարկվում, ոչ մի դասատուի կամ ակադեմիկոսի կամ պետական օրենքի, ու մենակ իրա ուզածով ա փոխվում, որտեվ հենց ինքն ա իրա օրենքը:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Լավ ոտանավոր ա:

***

Մռնչալով մռնչում ա ու տրորում ծո՛ւնգը սեվ:

Լարի վրա էրկու թռչուն քամուն արցո՛ւնք ա դաջում –

Ու հառաչում ու ափսոսում – էրազամեռ խո՛ւնգ ու սեր:

Կլանչո՛ւմ ա լուսնամահիկն ու կռնչո՛ւմ – ցո՛ւրտ ու սեվ:

Ըսփռվում ա թունդ կարմիրն ու անհերկ ակոսը թրջում –

Մռնչալով մռնչում ա ու տրորում ծո՛ւնգը սեվ:

Վրնջո՛ւմ ա էրազատենչ հրաբո՛ւխը – սի՛րտը սեվ:

Այգաբացի դարպասներին կռունկի ձա՛գ են խաչում –

Ու հառաչում ու ափսոսում – էրազամեռ խո՛ւնգ ու սեր:

Ու դրախտի մի անկյունում – մի կտոր հող – ցո՛ւրտ ու սեվ,

Ուր որ կենաց ծառի ճյուղին խնձորը սե՛վ ա աճում –

Մռնչալով մռնչում ա ու տրորում ծո՛ւնգը սեվ:

Վայրենի կոնք, հոլանի կուրծք, մե՛րկ ուսեր,

Վրնջո՛ւմ ա հուշը վայրի – վրնջո՛ւմ ու մռնչում –

Ու հառաչում ու ափսոսում՝ էրազամեռ խունգ ու սեր:

«Մնացողին – մնաս բարով, գնացողին – էլ ի՞նչ սեր,

«Լեռնանում ու լերդանո՛ւմ ա սիրուս ցա՛վը հարաճուն,

«Մռնչալով մռնչում եմ ու տրորում ծո՛ւնգըս սե՛վ

Ու հառաչում ու ափսոսում – էրազամեռ խո՛ւնգ ու սեր» :

29. ՀԱԿԱՍԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՕՐՅԱ

(Պոեմ՝ համարյա վիլանելներով)

Անկախ ընձնից՝ էլի Հերակլիտոսի, ավելի շուտ՝ Պլատոնի է՛ն մի տեսության պատմությունն ա, թե ամեն ինչն էլ անընդհատ փչանում ապականվում այլասերվում ա:

Գրելու առիթը չեմ հիշում, երեվի Սարուխան Հրաչի մի ցիտատն ա էղե Սեսարից, թե «աստիճաններով ցած եմ բարձրանում»:

Էն վախտերը ո՛չ Հերակլիտոսին էի լավ ծանոթ, ոչ է՛լ Պլատոնին: Բայց էս էրկուսն էլ էնքա՜ն են մերվե մեր սաղ մշակույթին (ու շատ ափսոս, որ մերվել են), որ միջնորդությունով երեվի ազդել են սաղիս ու իմ վրա էլ:

Հերակլիտոսը Սեսարից հլը մի 26 դար առաջ ա ասում. «Վեր տանող արահետն ու վար տանող արահետը՝ նույնն են»: Տես [22]-ը:

Էս երկար ոտանավորի համարյա ամեն մի տողն էլ հակասական ա, բայց որ մի քիչ մտածում ես, տենում ես, որ էտի ոնց որ հեչ էլ հակասություն չի, ու ոնց որ ճիշտ ա:

Մի քանի տարի մտածում էի, թե չարժի, որ էս ոտանավորը դնեմ գրքիս մեջը, բայց տղերքն ասին, որ սխալ եմ, ու որ էսի լավ ոտանավոր ա: Է՛հ, թո կարդացողն ի՛նքը որոշի:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Էս ոտանավորը միջակից երեվի մի քիչ ա բարձր:

***

ա

Ու հենց ծննդից ստրուկ ա արքան – ճորտ ու թիապարտ,

Ու ուղղագիծ են արահետները կեռ ու զարտուղի –

Հավերժ պարտության զորախաղերից չի փրկում ո՛չ սուր, ոչ է՛լ սաղավարտ:

Դատապարտված էր նույնիսկ Օլիմպոսն աստվածահպարտ,

Ու բնականոն պողոտաները չունե՛ն անցուղի,

Ու հենց ծննդից ստրուկ ա արքան – ճորտ ու թիապարտ:

Ու նույնիսկ Ի՛նքն էր Գողգոթահլու, խոնարհ մահապարտ,

Անթեյն անպայման հրաժեշտ ա տալի Գեա-սնողին,

Հավերժ պարտության զորախաղերից չի փրկում ո՛չ սուր, ոչ է՛լ սաղավարտ:

Հրճվանքի ծառը թունաարմատ ա ու թունասաղարթ,

Ու ժա՛հր ա բարու ու իմացության կենաց ճյուղերին –

Ու հենց ծննդից ստրուկ ա արքան – ճորտ ու թիապարտ:

Ու հաղթանակը հենց պարտություն ա – անվե՛՜րջ, անավարտ,

Ու չի՛ էրեվում վախճանը սրա գոնե մի տողի…

Հավերժ պարտության զորախաղերից չի փրկում ո՛չ սուր, ոչ է՛լ սաղավարտ:

Ու հենց ծննդից ստրուկ ա արքան – ճորտ ու թիապարտ,

Ու ուղղագիծ են արահետները կեռ ու զարտուղի –

Հավերժ պարտության զորախաղերից չի փրկում ո՛չ սուր, ոչ է՛լ սաղավարտ,

Սկիզբը համ էլ վե՛՛րջ ա անպայման, վե՛՛րջ ա անպայման, վախճա՛՛ն ու ավարտ:

բ

Խավար ա ժայթքում լուսի հրաբուխը վիթխարաձագար,

Ու աստվածները հուսալիք են ու ինքնախարազան…

Ամենակործան մղձավանջներում անրջի նա՛վն ա – ո՛րբ ու խելագար:

Իրականացող սպասմունքների նեռամոլագար

Զայրույթն ա կազմում տիեզերական հսկա ավազան –

Խավա՛ր ա ժայթքում լուսի հրաբուխը վիթխարաձագար:

Մո՛ւթն ա խորտակում խավարաարգել ամեն որձաքար,

Խզվում ա իմաստ արարող ամեն լա՛ր ու առասան –

Ամենակործան մղձավանջներում անրջի նա՛վն ա – ո՛րբ ու խելագար:

Ու անծպտուն են տաճար ու խորան, ու չկա ժամհար,

Չի լսվում սաղմոս, կամ էլ պատարագ – աղոթք սրբազան –

Խավա՛ր ա ժայթքում լուսի հրաբուխը վիթխարաձագար:

Բոլորակվում են տիեզերքները դժոխանկար,

Ու արշավում են զառանցանքների զորքերն այլազան –

Ամենակործան մղձավանջներում անրջի նա՛վն ա – ո՛րբ ու խելագար:

Խավա՛ր ա ժայթքում լուսի հրաբուխը վիթխարաձագար,

Ու արշավում են զառանցանքների զորքե՛րն այլազան –

Ամենակործան մղձավանջներում անրջի նա՛վն ա – ո՛րբ ու խելագար

Ու լա՛ց ա ըլնում, ու լա՛ց ա ըլնում – կարոտի մանուկ ջա՛՛հը ցավագար:

գ

Ու ժամանակի գետն անծպտուն ա ու անհանդուրժող –

Հետդարձը լուսի կամ էլ մահացած երկնակամարի –

Անէանում են էրազ-անրջի փոթորիկները խրախճանաշող:

Հրեշտակները, թեթեվաբարո ու ցավը գարշող –

Լքել են գմբեթ, խորան ու գավիթ – վանք ու ժամերի –

Ու ժամանակի գետն անծպտուն ա ու անհանդուրժող:

Բերկրանքն ի վերջո մի ժանտամոլար կտտանք ա պատժող,

Ու բանտապետը դժնի հեծության խորխորատների –

Անէանում են էրազ-անրջի փոթորիկները խրախճանաշող:

Ու Դժնիշխանն էլ, գոռոզ ու հպարտ, դրախտը մերժող,

Չի կարա մի օր նորից ոտ դնի էրազ շեմերին –

Ու ժամանակի գետն անծպտուն ա ու անհանդուրժող:

Ու էրազները խոլ հրաբուխ են, ցա՛վ արտավիժող,

Ու ո՛ղբն ա թառե տխուր արտասվող դեղին մոմերին –

Անէանում են էրազ-անրջի փոթորիկները խրախճանաշող:

Ու ժամանակի գետն անծպտուն ա ու անհանդուրժող,

Ու ո՛ղբն ա թառե տխուր արտասվող դեղին մոմերին –

Անէանում են էրազ-անրջի փոթորիկները խրախճանաշող –

Թախի՛ծն ա մնում: Թախի՛՛ծն ա մնում ու բորբոքում ա ամենադժո՛՛խք:

դ

Ու ունայնն ի՛նքն ա ազնվածնունդ զարմն իմաստության,

Ու արեվները ունայն ու պատիր լուս են արեվում –

Ու հենց սկզբից ունայն ա էղե պատրանքը բարու ու իմացության:

Ու անտեղի էր գավաթի ժահրը՝ վերջին փորձության,

Ու հեչ բան չկա հույս ու բաղձանքի երկնակամարում –

Ու ունայնն ինքն ա ազնվածնունդ զարմն իմաստության:

Ու ճշմարիտն ա կորիզ-արմատը սուտ ու եղծության,

Ու հեչ բան չկա էս ողբերգության ամեն արարում –

Ու հենց սկզբից ունայն ա էղե պատրանքը բարու ու իմացության:

Ու զուր էր տենչում սեվ Աբիսակին զառամյալ արքան,

Ու հեչ բան չկա ինքնաբոցավառ, որ լուս չի մարում…

Ու ունայնն ի՛նքն ա ազնվածնունդ զարմն իմաստության:

Ու արեվները միշտ ճորտն են էղե ժահրոտ մթության,

Ու հեչ բան չկա «եղիցի»-ն լսած է՛ն տաղավարում –

Ու հենց սկզբից ունայն ա էղե պատրանքը բարու ու իմացության:

Ու ունայնն ի՛նքն ա ազնվածնունդ զարմն իմաստության,

Ու հեչ բան չկա ինքնաբոցավառ, որ լուս չի մարում,

Ու հենց սկզբից ունա՛յն ա էղե պատրանքը բարու ու իմացության

Ու անպատեհ ու անծրագիր ա ընդարձակվելը սա՛՛ղ արարչության:

ե

Անկեռման ճամփեն պարո՛ւյկ ա մենակ – մենա՛կ տատանում,

Անդրանդունդից – հլը որ հեչ մարդ – էս յան չի դարձե -

Անվայրէջք ուղին, լո՜ւռ ու վեհասպառ, մենա՛՛կ ու մենա՛կ անդո՛ւնդ ա տանում:

Ու ոչ մի անգամ՝ ո՛չ մի բառ կամ տող – չի էլ գրանցած վերին մատյանում,

Որ իրա ճամփեն չի շրջե, թեքե կամ հակադարձե –

Անկեռման ճամփեն պարո՛ւյկ ա մենակ – մենա՛կ տատանում:

Կարոտ-անրջի շիրմաքարե՛րն են ցավի ոստանում:

Ակնկալիքներն արդեն վաղո՛ւց են երկինք համբարձե –

Անվայրէջք ուղին, լո՜ւռ ու վեհասպառ, մենա՛՛կ ու մենա՛կ անդո՛ւնդ ա տանում:

Շնորհն ունայն ա, ու պարտապանը հեչ բան չի տանում:

Պարուրագծերն ուղղագծվել են ու կարծրացե –

Անկեռման ճամփեն պարո՛ւյկ ա մենակ – մենա՛կ տատանում:

Անկեռման ճամփեն պարո՛ւյկ ա մենակ – մենա՛կ տատանում,

Անդրանդունդից հլը որ հեչ մարդ էս յան չի՛ դարձե,

Անվայրէջք ուղին, լո՜ւռ ու վեհասպառ, մենա՛՛կ ու մենա՛կ անդունդ ա տանում,

Ու էրազների մո՛՛մն ա լաց ըլնում, մո՛՛մն ա լաց ըլնում – թախծի զնդանում:

Գլուխ 7 ԱՓՍՈ՜Ս, ԱՓՍՈՍ

5.1 ԳՐԱԿԱՆՆ ԻՆՉՈ՞Վ Ա ՏԱՐԲԵՐ ԻՐԱ ՄԱՅՐ ԲԱՐԲԱՌԻՑ

Ես 49 տարի ա (սրանից 20-ը գիտակից ու գիտության մեթոդով), ինչ ուսումնասիրում եմ մեր գրական ոճերի ու Էրեվանի բարբառի տարբերությունները, ու եզրակացությունս անհավատալու ա, ուղղակի ֆանտաստիկ ա:

Մեր գրական «լեզու» կոչածի ու մեր Էրեվանի բարբառի քերականական տարբերությունները հենց մեր գրական լեզու կոչածի սխալներն են, է՛ն սխալները, որ հայերենը լավ չզգացող կամ բարբառներն արհամարհող «թարգմաններն» են լցրե հայերեն գրական ոճերը:

5.2 Ո՞Վ ՊՏԻ ԸԼՆԻ ԳՐԱԿԱՆ ՈՃԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Ուրեմը, Էրեվանի բարբա՛ռը, այսինքն, Լեզվի Գլխավոր Օրե՛նքը պտի ըլնի մեր գրական լեզվի տերն ու տիրականը, ղեկավարն ու պահապան հրեշտակը:

Մեր գրական ոճերի մեջ իմ արած փոփոխությունները ոչ թե մասնակի ու մեխանիկական են, այլ սիստեմատիկ ու համակողմանի ու նպատակային: Եթե էս ամենը իրար հետ չարվեր, ոտանավորներս տգեղ կըլնեին ու ականջ կծակեին:

Սրանք հմի էլ անվարժ ականջին (ու մեկ էլ՝ աչքին) շատ տգեղ կէրեվան: Բայց ի՛մ ականջը վարժվել ա ու հմի ականջիս մենակ է՛ս տեսակ բանաստեղծությունն ա սիրուն (ո՛ւմ էլ կարդամ՝ անկախ ընձնից՝ մտքումս օտար շերտը փոխում ու նոր եմ կարդում):

5.3 ԼԵԶՎԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ՎԱՐԺՎԵԼՈՎ Ա

Էլի՛ եմ ասում, ՄԵՆՔ ՍԻՐՈՒՆ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԷՆԻ՛, ԻՆՉԻՆ ՎԱՐԺՎԵԼ ԵՆՔ ՄԱՆԿՈՒՑ:

Մի բան էլ կա.

Էրեվանի բարբառի արտասանությունը, մանավանդ ինտոնացիայի առումով, թեկուզ շատ քիչ, շատ չնչին, բայց էլի տարբեր ա գրական լեզվի արտասանությունից ու ինտոնացիայից:

Ընենց որ՝ գրածս կարդացողը՝ պտի բարբառի հնչողությունով կարդա:

Այսինքը, թե որ գրած ա` ինչ-որ, ոչ մի, հեչ մի, մեջք, աչք, Էջմիածին, պտի կարդաս` իշ-որ, ոշ մի, հեշ մի, մեշկ, աշկ, Էշմիածին ևն, որտեվ էրեվանցիք ու Արարատյան բարբառի սաղ կրողնե՛րը բաղաձայնից առաջ չ-ն դարձնում են շ: Թե չէ, կարդալուց խորթություն ու կեղծիք ես զգալու, ոնց որ խորթություն ու կեղծիք ենք զգում մեր տելեվիզրի «բարբառախոսների» արտասանությունը լսելուց:

(Իմիջիայլոց, էս բարբառը (համ էլ մյուս բարբառներից մի քանիսը) բաղաձայնից առաջ համ էլ` ց-ն դարձնում ա ս, ձ-ն դարձնում ա զ, ջ-ն դարձնում ա ժ: Թե ուզում եք համոզվեք, արագ-արագ ասեք բառերի հետեվյալ զույգերը. կամաց-կամաց (դառնում ա` կամաս-կամաց), տանձ-տանձ (դառնում ա` տանզ-տանձ), գաջ-գաջ (դառնում ա` գաժ-գաջ):

Մեր հայ թատրոնի ու կինոյի համար էս դիտողությունս ահավոր կարեվոր ա, թե որ սրանց պրոֆեսիոնալներն ուզում են, որ իրանց պատկերած մարդիկ հավաստի էրեվան:

5.4 ՉԵՄ ԱՍՈՒՄ, ԹԵ ԳՐԱԿԱՆ ՈՃՈՎ ՄԻ ԳՐԵՔ

Ես չեմ ասում, թե էկեք հրաժարվենք մեր մյուս բարբառներից ու գրաբարից, համ էլ չեմ ասում, թե գրական ոճերով չգրենք, ու չեմ ասում, թե գրենք մենակ ու մենակ բարբառով:

Մեր սա՛ղ բարբառնե՛րն են լավը ու շատ էլ թանգ են: Ով վերամբարձ ոճի ցանկություն ունի, թո գրի ու ասի՝ քավ լիցի, հավուր պատշաճի, ոչ երբեք, զորս պատվիրեցեր ևն, էտի արդեն իրա՛ գործն ա: Ամեն մարդ էլ լեզվական ազատության (բայց ոչ թե գռեհիկ հայհոյանքի կամ զրպարտանքի) իրավունքը ունի՛:

Ուրեմը, համ էլ չեմ ասում, որ պտի հրաժարվենք մեր գրական ոճերից:

Բայց թե որ մեկը գրական ոճով ա գրում, պտի անպայման գրի բարբառի քերականությունով, որ իրա գրածը հայերեն ըլնի, թե որ ուզում ա, որ հայերենով գրած ըլնի:

Թե չէ` էսօրվա գրական ոճերը, առանց բացառության, էնքա՛ն են սխալ, որ հանգիստ կարանք ասենք, որ հայերեն չեն:

Ուրեմը, ես մենակ ասում եմ, որ հայերեն բառերով պտի անպայման հայերենի՛ քերականությունով գրենք, իսկ հայերեն բառերն էլ հայերի գործածած բառերն են:

Ու որ ընձի լսեն, մեր էրեխեքի սովորելու գործը շա՜տ- շատ կհեշտանա:

Փի՞ս բան եմ ասում:

Հ. Թումանյան – Ս. ՆՈՒՆԵԻ ՊԱՏԿԵՐԻ ԱՌԱՋ

Ոտանավոր հասկանալը շատ ա նման անծանոթ, օրինակ, սիմֆոնիկ երաժշտություն հասկանալուն: Ով սիմֆոնիկ երաժշտությունը համարյա մանկուց չի լսե, ու ականջն ու ուղեղը սովոր չեն երաժշտության էտ տեսակին, դրա ականջին սիմֆոնիկ երաժշտության նույնիսկ ամենարագ ընկալվող գործերն էլ (օրինակ, Գրիգի դաշնամուրի 1-ին կոնցերտը) աղմուկ կթվան: (Նույնն էլ վերաբերվում ա մեր հայ ազգային երգին, է՛ն երգին, ինչին սխալ-սխալ ասում են` Կոմիտասի երգ (տես իմ [16]-ը)):

Թումանյանը ծնվել ա համարյա է՛ն թվին, որ թվին որ մեռել ա ֆրանսիացի պոետ Արթուր Ռեմբոն, բայց Թումանյանը Ռեմբոյի (կամ 4 դար առաջ մեռած Շեքսպիրի) պոետական վարպետությանն ու խորությանը չհասավ: Սրա պատճառը Թումանյանի հանճարի պակա՛սը չէր: Նախ` Թումանյանը չուներ էն տեսակ հզոր նախորդներ, ոնց որ Ռեմբոն ու Շեքսպիրն ունեին: Երկրորդ, Թումանյանը չուներ է՛ն ընթերցողը, ինչը որ իրանք ունեին:

Հմի բերում եմ Թումանյանի մի իրոք որ չքնաղ ոտանավորը, Ս. Նունեի պատկերի առաջ վերնագրով, ինչն էսօր է՛լ ա քիչ հայտնի ու քիչ ա գնահատված: Աջ կողմը դրել եմ նույն ոտանավորը, Էրեվանի բարբառով արած աննշան փոփոխություններով, որ Թումանյանը ինքն է՛լ կաներ, ոնց որ ասել եմ իրա նախորդ ոտանավորի առիթով: (գեղ = գեղեցկություն, անկար = անզոր, անփույթ = հանգիստ ու անդարդ):

***

Խունկի բուրյան մշուշներում,

Մըրմունջներով պատած երգի`

Կանգնած է նա կապույտ հեռվում`

Վարդը կյանքի, հարսն երկընքի,

Եվ չըգիտեմ` աղո՞թք անեմ,

Թե՞ ըզմայլեմ իր գեղի դեմ:

Համակ շնորհք ու սըրբություն,

Նայում է լուռ` լուռ սըրտիս մեջ,

Լույս հայացքի խորքում անհուն

Վառված սիրո կրակն անշեջ …

Եվ ո՞վ կասի` կրա՞կն է շատ,

Թե՞ սըրբությունն իր անարատ:

Խաչ է բռնած իր կույս ձեռին,

Որ նըման չի ոչ մի խաչի,

Ու որթն, ասես, աստվածային,

Պիտի շնչի ու կանաչի.

Մի նշանում կապված հանդարտ`

Տանջանքը վեհ, կյանքը զըվարթ.

Մութի թեթեվ քող է իջել

Պայծառությանն իր երկնային,

Վշտի ամպից լույս ճաճանչել,

Լույսն ըսքողվել վշտովն իր հին.

Ու չարիքն էլ, ասես, անկար,

Զարդ է դարձել իրեն համար :

Ա՜խ, առնեի եղբոր ձեռով

Բախտի ձգած քողը տըրտում,

Որ նա հառներ իր ողջ գեղով,

Ապրեր անփույթ էն ճոխ հովտում,

Վերին Պոետն ուր որ նըրան

Կերտեց դարձավ ապշեց վըրան:

Խունկի բուրյան մշուշներում,

Մըրմունջներով պատած երգի`

Ի՛նքն ա կանգնած, կապո՜ւտ հեռվում`

Վարդը կյանքի, հարս` երկընքի,

Ու չըգիդեմ` աղո՞թք անեմ,

Թե՞ ըզմայլեմ էտ գեղի դեմ:

Համակ շնորհք ու սըրբություն,

Նայում ա լո՜ւռ, լո՜՛ւռ սըրտիս մեջ,

Լուս հայացքի խորքը անհուն

Վառած սիրո կրակն անշեջ …

Ու ո՞վ կասի` կրա՞կն ա շատ,

Թե՞ սըրբությունը անարատ:

Խաչ ա բռնած էտ կույս ձեռին,

Որ նըման չի ոչ մի խաչի,

Ու որթն ասես` աստվածային,

Պտի շնչի ու կանանչի.

Մի նշանով կապված հանդարտ`

Տանջանքը վեհ, կյանքը զըվարթ.

Մութի թեթեվ քող ա իջե

Պայծառությանն էտ երկնային,

Վշտի ամպից լուս ճաճանչե,

Լուսն ըսքողվե վշտով էտ հին.

Ու չարիքն էլ, ասես, անկար,

Զարդ ա դառե իրա համար:

Ա՜խ, առնեի ախպոր ձեռով

Բախտի ձգած քողը տըրտում,

Ինքն էլ հառներ էտ ողջ գեղով,

Ապրեր անփույթ էն ճոխ հովտում,

Վերին Պոետն ուր որ իրան

Կերտեց – դառավ ապշեց վըրան:

30. ԷԼ ՀԵՏ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Անխուսափ կորստի պատմությունն ա:

Մտքիս մեկ էլ հանգուցյալ ախպորըս մահն ա էղե: Երբ ախպերս կար՝ չէի հասկանում, որ ինքն էտքան թանգ ա ընձի համար: Թանգը՝ է՛ն խոսքը չի, ուղղակի անփոխարինելի էր: Ափսոսանքըս ուղղակի ահավոր էր, հմի քչացել ա (արդեն 32 տարի ա անցե իրա մահից):

Իսկական՝ ռեալ սեր ասածը էնի չի, ինչը որ միջակ գրքերն ու միջակ կինոներն են ասում: Մեր կյանքում մենք էս կարգի գրքերի ու կինոների ասածի պես ո՛չ տխրում ենք, ո՛չ ուրախանում, ո՛չ հրճվում, ո՛չ սգում ու ողբում: Մեզնից ամեն մեկն էլ մարդ ա, ու շատ անգամ նույնիսկ մերձավորին թաղելուց, կարող ա՝ ժպտա կամ խնդա, բայց էսի չի նշանակում, թե ինքը չի ափսոսում կամ չի ողբում իրա սիրած մերձավորի մահը:

Շատ անգամ էլ պատահում ա, որ մարդը իրա մերձավորի կորուստը հետո, մի քանի ամիս կամ տարի հետո ա լրիվ ու խորը ափսոսում, մանավանդ, եթե էտ մերձավորը տարիքը լրիվ առած ա ու մեռնում ա իրա «բնական» մահով:

Կարծեմ՝ Նորբերտ Վիներն ա ասում, թե սերը մարդու ուղեղի տագնապահար վիճակն ա: Էս տագնապի պատճառը սիրած անձին կորցնելու վախն ա: Էս վախն է՛ն վախտ ա դառնում ողբերգություն, երբ ոչ մի կերպ չես ուզում հաշտվես իրա կորստի հետ: Էս թեմայով մի պատմվածք ունեմ, ինչը դրել եմ իմ Սիրո չբանաձեվն ու ուսյալ ձիերը գրքի մեջը:

Էսի ազատ ոտանավոր ա, իհարկե` լավ ռիթմ ու հանգով:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Համարյա լավ ոտանավոր ա, մետրիկայի կոմպոզիցիան էլ ահագին նոր ա:

***

Հենց հզորացող մղձավանջնե՛րն են –

Հյուր-խաթարողը՝ ջինջ էրազների:

Ու կասկած չկա, որ սրանք շա՛տ շուտ –

Տնվո՛ր են դառնում:

Շնչավոր-անշունչ արարվածների,

Հուշի շիրիմում դագաղվածների ուրվականները –

Էլ հետ չե՛ն դառնում:

Ու կասկած չկա,

Որ տաճարները ծերանում են ու

Չե՛ն ըմբոստանում,

Ու ավերակված, հա՛ կարոտում են

Խունգ ու բուրվառի դառնահրաշքին:

Անկելանում են պարտեզնե՛րն անգամ

Տռփոտ թագուհու գոռ անդաստանում1,

Ու վախճան չկա –

Գթասրտության անվերջ երաշտին:

Էրազի նինջը խարիսխ ա քցում

Հուշերի մանուկ նավահանգստում,

Երբ էրազաբեկ ու անհանգրվան օրերի գետով

Քրջոտ ու ուզվոր հորիզոնները

Թափառում են ու…լուս չե՛ն ավետում:

Խարիսխ ա քցում:

Խարիսխ ա քցում, հետո ծերանում,

Հրաժեշտ ա տալի համ էլ դեղձանին, համ էլ ծիրանուն,

Կարճատեսանում, գույն ու կյանք խառնում, քունը մոռանում,

Հանգրվանում ա հույսերի սովի գոլորշիացած անդնդածովում,

Հետո զառամո՜ւմ, մղձավա՛նջ դառնում,

Ու մի վերջնագիր հրաժեշտ տալով –

Ի՛նքն է՝լ ա ուզում ստվերահովտում

Անվե՜րջ, հանգիստ քուն:

Բայց, այնուհանդերձ, նույնիսկ էտ վախտ է՛լ

Անդարձ ծերացած, խե՛ղճ տաճարներում

Մի՛ օր չի՛ հնչում՝ ո՛չ կոչնակ, ո՛չ զանգ –

Ու անսահմա՛ն թանգ –

Շնչավոր-անշունչ արարվածների,

Հուշի շիրիմում դագաղվածների

Ուրվականները –

Էլ հետ չե՛ն դառնում:

––––––

1 Ակնարկը Շամիրամն ու իրա առասպելական կախովի այգիներն են:

31. ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԵՎԱՄՏԻՆ

Առաջի էրկու տողը գրել եմ երեվի 70-ական թվերի վերջին: Էն օրերին ինքս ընձի պոետ չէի համարում ու չէի կարում սկսածս բանը վերջացնեմ: Սրա վերջացնելու առիթը չեմ հիշում:

Կյանքը, մեծ հաշվով, տխուր բան ա, որտեվ ամեն մեկս էլ մեծանում ու ծերանում ա, ու սրա հակառակը ոչ մի անգամ չի ըլնում: Փոքր էրեխեքը սաղ է՛լ չքնաղ են, բայց մեծ մարդկանց մի մասը սիրուն ա, մի մասը տանելի ա, մի մասն էլ, արդեն լրիվ զառամները, համարյա սաղ էլ, տգեղ են, ու մեկ-մեկ էլ՝ այլանդակ:

Ես լավ գիդեմ, որ իքնս էլ կդառնամ այլանդակ, բայց ի՞նչ անեմ, սրա ձեռից պրծում չկա: Ինչ էլ ըլնի, կյանքը հա է՛լ հետաքրքիր ա ու քաղցր, ու մարդն ուզում ա ապրի, անպայման ապրի, թեկուզ հաշմանդամ, թեկուզ անկողնուն գամված, բայց ապրի:

Բա ողբերգություն չի, որ մի վախտվա չքնաղ ու ջահել աղջիկը դառել ա պառավ ջադու: Բայց մեկ ա, պառավ ջադուն ավելի լավ ա, քան թե պառավ ու անշունչ դիակը:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Վատը չի, մետրիկայի կոմպոզիցիան էլ ահագին թարմ ա:

***

Դու նման էիր հուրը փոթորկող, տիեզերական չքնաղ մեղեդու:

Հարեմում փակած չքնաղ պարսկուհու նման էիր դու:

Բա դու չե՞ս հիշում,

Թե էտ ո՛նց էիր սավառնում օդում,

Թե էտ ո՛նց էիր լուսը շղարշում,

Թե էտ ո՛նց էիր հրճվանքի պահին

Զույգ արեվներդ լո՛՛ւռ բոցավառում,

Ու քու շուրթերից

Շող ու ծաղկունքի օրհնա՛նքն էր կաթում:

Աստվածանկար տաճար ու դղյակ

Ծնվում են՝ մենակ, որ ավերակվեն,

Ու հրեշտակային երկինքները բիլ –

Դառնում են սեվ ու կնճիռաակոս:

Կենսոլորտազուրկ մոլորակները

Հա՛ աննպատակ կբոլորակվեն,

Ու գոռ խաչքարի ճակատն ի վերջո –

Կվարագուրի ժանգ ու քարաքոս:

Դու հեռացար պաղ

Ու անապագա

Ադամամթին:

Բայց թե որ հանգարծ

Դեսպան ուղարկես,

Էս – հմի արդեն

Անտարբեր ու լուռ

Ու անշառագույն

Արեվամտին,

Հույսերի մահվան սե՜վ, եղերակա՜ն

Էս խառնարանում –

Էլի հետ կգամ, որ մոմս վառեմ

Ավերակներիդ հուշախորանում:

Հրաչյա Սարուխան – ՀՐԱԺԵՇՏ ԱՆԾԱՆՈԹ ՊԱՌԱՎԻՆ

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ

Բերում եմ Հրաչ Սարուխանի մի գերազանց ոտանավորը: Էս ոտանավորը ես կարդացել եմ 1960-ականների վերջին կամ 70-ականների սկզբին, երբ մտքովս էլ չէր անցնում, որ մի օր ինքս է՛լ եմ ոտանավոր գրելու: Էտ օրերին, երբ Հրաչին տեսա, ասի, որ ինքը մեծ պոետ ա:

Մինչեվ էս ոտանավորը ընձի էս տեսակ ոտանավոր չէր հանդիպե, որ հենց կոնկրետ ու շարքային մարդու մասին ըլնի, մի սովորական ու անծանոթ պառավի մասին: Ես ուղղակի ապշել էի, որ Հրաչը կարացել ա էտ շարքային իրադարձության մեջը էտքան խորը պոեզիա տենա:

Հետեվելով Էրեվանի բարբառին, աջ կողմինի մեջը մի քանի փոփոխություն եմ արե: Երրորդ տան մեջի հասցեներ-ի հոգնակին ավելորդ ա, չմոռնաս-ն էլ տիպական չի: ժպտալիս-ը մեռած ա, իսկ տալիսս-ն բարբառն ասում ա մենակ էն վախտ, երբ էս բառի (ու համ էլ` լալիս-ի ու գալիս-ի հետեվից օժանդակ բայ ա գալի:

Առաջին էրկու դիտողությունը Հրաչն է՛լ տեսած կըլնի, բայց մերոնք էնքա՜ն այլանդակ են գրում, ու ոտանավորն էլ (նույնիսկ էս տեխնիկական թեություններով) էնքա՜ն ա գերազանց, որ ալարել ա ու չի դզե:

Ես ըսենց թերություն չեմ հանդուրժում. սրա համար էլ ի՛մ վարյանտներն եմ առաջարկում, ու չնայած իմ փոփոխություններից 2-րդ ու չորրորդ տողերի հանգերը տուժում են, բայց կարծում եմ, որ ավելի լավ ա` հա՛նգը կաղա, քան թե գրածս բարբառին հակառակ ըլնի: Որոշողը բարբա՛ռն ա, ե՛ս չեմ: Ճիշտն ասած, սրա գնում-ը փոխել էի էթում-ով, բայց հետո տեսա, որ էս փոփոխությունից հանգերն ու մեղեդին շատ են փոխվում, (Գնում-տանում-անուն-անուն-Տանում-գնում-քնում շարքը շատ հարուստ ա երգեցիկ մ-ով ու ն-ով) ու գնում-ը թողի, որ մնա:

Ինչ ո՛ր ա, համարում եմ, որ աջ կողմինն է՛լ ա լրիվ Հրաչինը:

***

Հրաչ Սարուխան

Գնում ես: Ճիշտն ասած` տանում են,

Պառա՛վ իմ, անծանոթ պառավ,

Եվ ահա –

Շրջում է անունդ`

Մահազդի շրջանակն առած:

(Ինչ դառն է) … Գարեջուր եմ խմում:

Գլխարկս թողել եմ տանը:

Դագաղը քսվում է քամուն:

Մեղեդին թեթեվ է ու ծանր:

Քեզ համար էլ չկան հասցեներ:

Իմ բաժին հրաժեշտն եմ տալիս:

Չմոռնա՛ս տեր աստծուն հարցնել`

Ինչու են մահանում ժպտալիս:

Պառա՛վ իմ, անծանոթ պառավ,

Ես ի՛նքս էլ անուն եմ երթեվեկ.

Մահազդի շրջանակն առած –

Ես էլ եմ շրջելու երբեվէ …

Տանում են: Ճիշտն ասած` գնում ես:

Քեզ համար – մենք արդեն թքած …

Իսկ այստեղ Սամվելը քնում է`

Գլուխը գավաթին թեքած:

Հրաչ Սարուխան

Գնում ես: Ճիշտն ասած` տանում են,

Պառա՛վ իմ, անծանո՛թ պառավ,

Ու հե՛ս ա –

Շրջում ա անունդ`

Մահազդի շրջանակն առած:

(Ինչ դառն ա) … Գարեջուր եմ խմում:

Գլխարկս թողել եմ տանը:

Դագաղը քսվում ա քամուն:

Մեղեդին թեթեվ ա ու ծանր:

Մի քիչ էլ, ու հե՛ս ա, կհասնե՛ս:

Իմ բաժին հրաժեշտն եմ տալի:

Տեր աստծուն իմ տեղը կհարցնես–

Թե խի՞ են մահանում ժպտալուց:

Պառա՛վ իմ, անծանոթ պառավ,

Ես ի՛նքս էլ – անո՛ւն եմ երթեվեկ.

Մահազդի շրջանակն առած –

Ես է՛լ եմ շրջելու երբեվէ …

Տանում են: Ճիշտն ասած` գնում ես:

Քու համար – մենք արդեն թքած …

Իսկ ըստե Սամվելը քնում ա`

Գլուխը գավաթին թեքած:

32. ԱՅԼԱՇԽԱՐԱՅԻՆ ԳՆԱՑՔԸ ԿԱՊՈՒՏ

Սրա գրելու առիթը ինչ-որ երգից լսածըս голубой вагон բառերն են էղե (Չեբուրաշիկի մուլտիկինը չէ):

Օղորմածիկ Վահագն Դավթյանը որ կարդաց, սկզբում ասաց. «Զգուշ էղի, նեոլոգիզմները շատ-շատ են, կարող ա՝ չափը խախտես», հետո էլ ավելացրեց. «Մերուժան, գիտե՞ս, որ նոր ուղի ես բացում հայ պոեզիայի մեջ»: Հո չէի ուրախացե ու ոգեվորվե, էլ ասելու չի: Էտի 1990 թիվն էր:

Էտ օրը էս խոսքերից հետո մի քանի ուրիշ բան էլ էր ասե: Ես արդեն 41 տարեկան էի, ու որ Գարուն ժուռնալը, առաջի անգամը, իմ մի քանի ոտանավորը վեկալավ, որ տպի: Ես էլ ոգեվորված գնացի Վահագն Դավթյանի մոտը, որ մի քանի ոտանավոր ցույց տամ իրան, ու տենամ, թե ի՛նքը ինչ կասի: Էն օրերին ինքը Ավետյաց երկիր թերթի խմբագիրն էր:

Մենք իրար չգիդեինք, ու որ ինքը իմ տված առաջի ոտանավորը կարդաց, ասեց.

– Շատ լավն ա, հենց հմի տպում եմ:

Ես ասի, որ Գարունն էտի արդեն տպում ա, ու ես ուղղակի ուզում եմ՝ իրա՛ կարծիքն իմանամ, ու մի էրկու ոտանավոր էլ տվի, ու ինքը հերթով կարդաց ու հերթով էլ ասաց.

– Շ՛ատ ինքնատիպ ա:

– Շա՛տ վառ անհատականություն կա:

– Հրաշալի տեխնիկա ունես:

– Էս служебный բառերից ո՞նց ես էսքան լավ խուսափում:

– Տեխնիկադ ուղղակի գերազանց ա:

Մի քանի ամիս հետո էլ ասաց.

– Մերուժան, դու ուղղակի խելագար ես. ախր մեր գրականության մեջ ոչ մեկին նման չես, է՜:

Հո չէի ոգեվորվել: Ընձի թվում էր, թե ամենաշատը մի տարի չի անցնի, ու ժողովուրդը կընդունի, որ ես հզոր պոետ եմ: Մտքովս չէր է՛լ անցնում, որ 20 տարի էլ անցնի, կմնամ աննկատ, ու երեվի հա է՛լ մնամ աննկատ: Ըսենց է՛լ ա ըլնում: Բա՛:

***

Հմի էլ ըսենց նեոլոգիզմ չեմ սարքում: Ձգտում եմ՝ խոսքս պարզ ըլնի:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Լավ ոտանավոր ա, մետրիկայի կոմպոզիցիան էլ լրիվ թարմ ա:

***

Էլ հետ չե՛ս դառնում…

Ու ժամանակի հոսանքը հետդարձ – էլ չի՛ ունենա,

Ու անարձան են հուշերի կապուտ երկնակամարի պատվանդանները:

Օազիսները հրաժարվում են անապատներից – ու վեր սավառնում,

Հետո՝ համբառնում,

Մնում ա մենակ – ավազաքամի՜, ավազապատկե՜ր, ավազաբլո՛ւր:

Երա՛՛շտն ա մնում:

Երա՛շտն ա մնում,

Ու հուշակարոտ, մայրցամաքազուրկ թախծամրմուռի հրվանդանները

Դառնում են լավա՛, դառնում են սամո՛ւմ –

Ու փոթորկվելով – էրազանկար երկի՛նքն են ծամո՛ւմ:

Հորիզոններում զորություն չկա՛ –

Սիրտ չի՛ դիմանում:

Սպասումների ասեղնակարը

Մեկ մարմրում ա ու մեկ առկայծում,

Ու լաց ա ըլնում արմավատեսիլ արհամարանքից,

Ու հլը որ կա՛ օազիսների մարող ճախրանքի մանրանկարը,

Բայց անուրջն արդեն նավաբեկվո՛ւմ ա

Երաշտացավի քամահրանքից:

Օազիսների մահաավերում

Ապագան մենակ օշինդրամրմուռ ցա՛՛վ ա նվիրում,

Ու երկնաշողշող ամպանավերում

Էրազամանուկ մանկապատկերդ ձեռով ա անում,

Ու հրավիրո՜ւմ ու հրապուրո՛ւմ,

Բայց ո՛չ մի կաթիլ զորություն չկա՛ հորիզոններում:

Սիրտ – չի՛՛ դիմանում:

Ավազադեղին էս անապատում

Հուշապատկերիդ մահարձաններն են թեվերը կանթում –

Ու տարուբերվում

Կարոտածածան երկնակապուտում –

Անայլայլ նայում լուս ու կայծակին՝ թախիծանկար ու անապաքեն,

Քմծիծաղ տալի ու հեգնում անփույթ –

Ու էլ ո՛չ ուժ կա դիմադըրելու,

Ո՛չ էլ մի կորո՛վ –

Ճամփա ընգնելու:

Ու ամպատաճար, սուրբ պատկերներից արցունք ա կաթում,

Ու քիչ-քիչ, կամաց, կաթ-կաթ ու պուտ-պուտ,

Լցվո՜ւմ, լճանո՜ւմ, լեռնանում ա ու

Օվկիանոսանում,

Ու արդեն մեկ ա, որ գիշերները էլ չեն լուսանում:

Ու այնուհանդերձ,

Մշուշապատկեր էրազահուշդ թո՛ չհեռանա:

Համբերի՛ մի քիչ:

Ու ի՞նչ ա մնում, կամ էլ կորցնելու

Ի՞նչ կա էս տկլոր,

Անուշապահպան անապատներում:

Էլ ո՛չ մի կաթիլ զորություն չկա,

Զորություն չկա՛,

Սիրտ չի՛ դիմանում –

Անիծված ըլնեմ,

Թե ըստե մնամ,

Համբերի՛ մի քիչ,

Էրազարեվ սի՛րտ,

Սի՛րտ իմ, սիրելի՛,

Բա դու չե՞ս տենում,

Գալի՛ս եմ, գալի՛ -

Արդեն նստել եմ,

գնացքը կապուտ:

33. ՄԱՍՐԵՆՈՒ ԹՓԻ ՄՈՏ

Գրելու առիթը չեմ հիշում: Հիշում եմ, որ բառերն ու ձե՛վը տարան առաջ: Էնքան էլ չեմ հավանում էսի, բայց մեջը ոնց որ մի տեսակ էկզոտիկա ըլնի:

Ընձի դուր ա գալի, որ ոտանավորի մեջը ներքին հանգեր են ըլնում: Ու համ էլ դուր ա գալի, որ ասելիքի մեջը մի քիչ ռեբուս ա ըլնում: Երեվի սրա պատճառն էն բանն ա, որ երբ մտքինդ քյասար ես ասում, էֆեկտը թուլ ա ըլնում, իսկ ռեբուսն ստիպում ա, որ լսողը գոնե մի քիչ մտածի:

Առհասարակ, կարող ա պոետը գրելուց մի կոնկրետ միտք կամ պատկեր նկատի ունենա, բայց կարդացողն էտի լրիվ ուրի՛շ ձեվ հասկանա: Գրողը շատ անգամը չի էլ իմանում, թե բառերն իրան ուր կտանեն, կամ ուր կհասցնեն: Գրելուց մենակ մի դարդ ես ունենում – ընե՛նց մի բան գրես, որ անպայման սիրուն ու թարմ ըլնի, ու իմաստի համար էնքան էլ դարդ չես անում:

Արվեստի մեջ ձեվի սիրունությունն ու թարմությունը առաջնային ա, ու կոմունիստների ասած «ձեվի ու բովանդակության միասնությունը» սխալ ա: Թե որ ձեվը ճիշտ ես քթե, սուտ չես ասում ու քու կարծիքով կարեվոր բան ես պատմում, էտ միասնությունն ա՛նպայման ա ըլնում:

Զոռով չպտի գրես, այսինքը չպտի նստես ու ասես` «բռնեմ ու մի հատ ոտանավոր գրեմ»: Որ ըտենց անես, գրածդ կեղծ կըլնի, իֆչքան էլ տեխնիկադ բարձր ըլնի:

Գյոթեն ասում ա, թե իրան մեկ-մեկ հարցնում են, թե իրա Ֆաուստն ինչի՛ մասին ա: Ու Գյոթեն պատասխանում ա. «Ես շա՞տ գիդեմ, թե իմ Ֆաուստն ինչի՛ մասին ա: Ես կարամ ասեմ, թե դրա սյուժեն ինչ ա, դեպքերը ոնց են իրար հաջորդում, բայց ես չգիդեմ, թե Ֆաուստն ինչ մասին ա: Արվեստի գործը պտի մտքի համար անչափելի ըլնի», ասում ա Գյոթեն:

Ես էնքան էլ լավ չեմ հասկանում, թե Գյոթեն ինչ ա ուզում ասի, երբ ասում ա, թե արվեստի գործը պտի մտքի համար անչափելի ըլնի, բայց որ գրելուց հետո գրածդ սկսում ա իրա սեփական կյանքով ապրելը, ու որ կարդացողը կարա քու ասածից ու նկատի ունեցածից մի լրիվ ուրիշ բան հասկանա կամ զգա, էսի հաստատ ա:

***

Ամանակը երաժշտական դադարն ա: Ներքեվից երրորդ-չորրորդ տողերի իդեան, իհարկե, մի վիթխարի միստիֆիկացիա ա:

Վատ ոտանավոր չի:

***

Մասրենու ու քու վարսերին դողում էր երկնագույն քամին:

Իրար հետ, նայելով իրար, բառերի վախճանի համար

Անբարբառ խաչեցինք իրար, ու հենց էտ անգույն վարկյանին

Մասրենին դողաց քամու տակ, ու անկյանք տերեվի նման,

Էրկու գորշ, տենդահար ոգի՛ կախ ընկավ մահվան արկանին:

Էս Գնդին նայում եմ հմի՜ – ապակու հետեվից մենակ:

Էրազի շեներում արդեն՝ էլ քա՛րը քարին չմնաց:

Տաղտուկ ու աշուն ա մենակ, ու մի վի՛թխարի ամանակ:

Անիմաստ դարը ո՛նց էկավ՝ ըտենց էլ անիմաստ գնա՛ց:

Մասրենին դողում էր արդեն՝ վարսերին ալ-կարմիր հինա,

Երբ ոգիդ դառնացած ասաց.

– Ըտենց էլ կմնաս քնա՛ծ.

– Սաղ կյանքդ, ա՛յ, ասում եմ քեզ, սաղ կյանքդ քնա՛ծ կմնաս:

Կարող ա՜ – հենց ըտենց ըլնի: Կարող ա՝ ճիշտը էտի՛ ա:

Էս Գունդը, հենց ինքն էլ, կարող ա՝ սա՛ղ կյանքը էղել ա քնած՝

Մի հավի քրջոտ էրազում: Քրջոտ, ապուշ ու անիմաստ:

Էրազի քրջոտ շեներում էլ քա՛րը քարին չմնաց:

Անիմաստ դարը ո՛նց էկավ՝ ըտենց էլ անիմաստ գնա՛ց:

34. ԱՓՍՈ՜Ս, ԱՓՍՈՍ

Գրելու առիթը՝ ֆրանսիացի Ռոմեն Ռոլանի Ժան Քրիստոֆի մի հատվածն ա էղե՝ Քրիստոֆի հուշերը Սաբինի մասին: Էս թեման առհասարակ ընձի շատ ա հետաքրքիր:

Ռոլանի Քրիստոֆը շատ կարեվոր ա ինտելեկտուալ մարդու կրթության համար – իմ համար որ` կարեվոր ա էղե: Առհասարակ, Ռոլանը չափազանց հզոր ինտելեկտով ու շատ բարի, արդար ու ազնիվ մարդ ա էղե:

(Իմիջիայլոց, մեր Կոմիտաս Վարդապետը Ռոլանի հրավերով Ռոլանի ինստիտուտում լեկցիաներ ա կարդացե ու հետն էլ մեր հայկական երգերն ա երգե, ու երեվի մեր հայակական փողն էլ նվագել ա):

Ռոլանը Առաջին համաշխարհայինի վախտ եվրոպացիներին համոզում էր, որ չկռվեն իրար հետ, որտեվ, ասում էր ինքը, Եվրոպան իրանց ընդհանուր տունն ա: Իրա հայրենակիցներին` ֆրանսիացիներին, ասում էր, որ եթե իրանք պատերազմում նույնիսկ հաղթեն էլ, էտ հաղթությունը կդառնա պարտություն, ու էտի ըտենց էլ էղավ, պարտվեց սա՛ղ Եվրոպան:

Սրա համար ա, որ մինչեվ հմի էլ ֆրանսիացիները Ռոլանին էնքան էլ չեն «սիրում»:

Ռոլանը հայտնի դառավ 50 տարեկան վախտը, իրա Քրիստոֆը տպելուց հետո: Մի վախտ էսի ընձի հույս էր տալի, որ ես հայտնի կդառնամ գոնե 60 տարեկան: Հմի էս ժամկետն էլ ա անցե, ու էլ ըսենց հույս չունեմ, բայց ջհանդամը: Գրելը, մեկ ա, հետաքրքիր ա:

Կերցավռակ հիվանդությունն ա, կոպար-ը եզրն ա, սահման-ը:

Վատ ոտանավոր չի, մետրիկայի կոմպոզիցիան էլ լավն ա:

***

Ամեն հոգու անդնդախոր անկյուններում մեկուսի

Ցավ-մրմուռ կա, վարագուրված ու անթեղված սե՛վ թախծով.

Մի սե՛վ թախիծ, որ նման ա կերցավի չար վիրուսի –

Մի սե՛վ թախիծ, որ ծորալով, կամաց-կամաց,

Լճանում ա, դառնում ծով,

Ծով, որ հետը մեկը տանում –

Ու թաղում ա հուշի խորքը կապարի,

Ու էլ կյանքում ձեռ չի տալի էտ ջրին,

Ու էտ ծովում անշարժ ջուրը դեմ ա առնում –

Մրմո՛՛ւռ ցավի կոպարին:

Բայց դե՜… հենց որ շունչ ա առնում հուշի թեթեվ մի զեփյուռ,

Ցիրուցան ա դառնում անթեղ –

Քող-վարագույրը թախծի,

Շիկանում են մրմուռների ածուխները համասփյուռ,

Ու փոթորկում – է՛՛ս մի ծովը – հիշողության ու քաղցի:

Փոթորկվում ա է՛ս մի ծովը՝

Կարոտախանձ, մղկտացող հիշողության ու քաղցի,

Ու պայթում ա ափսոսանքի համաաշխարհ երկրաշարժ –

Որ կապարի գրկում չկա –

Շունչ ու շշունջը դաղձի,

Շենք ու շնորքը դեղձի,

Նարնջալուս ու տերեվ,

Հենց ընենց լուս ու արեվ –

Տո հենց ցերեկ ու բարեվ,

Որ է՛ն ծովում, է՛՛ն մի ծովում,

Ջուրն անխռով, անտարբեր ա –

Ու անշարժ:

35. ՄԻ ՄՈԼՈՐՅԱԼ ԿԱՄ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ

Ինքնասպանության փաստը եղելություն ա, մանրամասներն ասելու իրավունքը չունեմ:

Սրա ստարտը չեմ հիշում:

Երբ մեկը մի հարազատ մարդ ա կորցնում. ահագին երկար չի հաշտվում էս հարազատի կորստի հետ: Առաջ ընձի թվում էր, որ ես քարսիրտ մարդ եմ, որ է՛ն տեղերը, երբ պտի գրքերի ասածի պես հուզվեմ, «ցնցվեմ» ևն, հեչ էլ չեմ հուզվում, չեմ «ցնցվում», թաղումներին մեկ-մեկ նույնիսկ ծիծաղում եմ, փոխանակ լաց ըլնեմ:

Բայց երբ ախպերս մեռավ, մի քանի ամիս անընդհատ խելքի չէի գալի. անընդհատ մտածում էի, թե գնաց, թե էլ չկա՛ ու չկա, թե հրես, ես քայլում եմ, իսկ ինքը պառկած ա հողի տակը, թե հրես, այ, էս մարդիկ, քայլում են, նայում են կողքները, տենում են էս արար աշխարհը, տենում են էս արեվն ու լուսինն ու աստղերը, իսկ ինքը չի տենում:

Ու ես նոր հասկացա, թե ինչքան խորը պտի ըլնի էն քյորփա էրեխեքի ցավն ու մրմուռը, ում հորն ու մորը, մանավանդ մորը (որտեվ էրեխեքն իրանց մորը ահավոր են սիրում) թուրքերը հենց էրեխեքի աչքերի առաջը տանջել են, բռնաբարե ու կտոր-կտոր են արե:

Բա է՛ն քաղգործիչները, ովքեր չեն ընդունում որեվէ մի կոտորածի փաստն անգամ, մա՞րդ են: Բա սրանք էրեխա չունե՞ն, ծնող չե՞ն կորցրե, սրանց ոչ մի սիրելի հարազատը չի՞ մեռե:

Մենք ուղղակի շատ անգամ չենք ուզում ուրիշի ցավը տենանք, ուրիշի դարդի մեջը մտնենք, որտեվ ըսենց հեշտ ա, որտե յանի մե՞նք խի պտի դարդ անենք, որ: Բայց մեր դժբախտությունների գոնի մի մասի պատճառը մեր այ հենց է՛ս տեսակ վերաբերմունքը չի՞:

***

Հաթերը էն ժողովուրդն էին, որ ապրում էին հեթիթների պետության տարածքում, հնդեվրոպացի հեթիթների նվաճումից առաջ: Հաթերը լուծվեցին հեթիթների մեջը:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Վատ ոտանավոր չի, մետրիկան էլ հետաքրքիր ա:

***

Անհակադարձելի շրջապտույտը չորն անվերադարձ խառնում ա թացին:

Դարերի փոշին ծածկում ա հուշը – է՛լ բաբելացու,

Է՛լ եգիպտացու, խեթի ու հաթի:

Անորոշ ողջույն, բարեվ ընթացիկ –

Ու հե՛ս ա – աշխարհը խառնվեց անցյալի գետին:

Աստղե՛րը – մնացին:

Հինավուրց մի Ծիր-Կաթին – Ներկա-Ապառնու մատյանի թերթին:

Դիցածին հույսերը մնացին՝ Իրանց պատանի անրջի ասպետին:

Խաժակն երկինքը թափանցիկ – մենակ մի՛ վարկյան կնայի

Էս անտեղի՛ գարնան կանանչ կարպետին,

Ու հենց մի՛ վարկյան հետո –

Հե՛չ մարդ չի՛ ասի, ո՛չ մեկը, անշարժ կամ ընթացիկ,

Չի՛ ասի, որ չկա՛ս, որ արդեն գնացի՛ր:

Ու կէթան: Ո՛չ իհարկե միասին:

Իշխան ու ազնվածին, խափշիկ ու թաթար ու խառնածին –

Կէթան ու կձուլվեն Անցյալի կպրասեվ ասֆալտին,

Ու զեղչ չի՛ ըլնի ո՛չ արծաթին, ո՛չ ոսկուն,

Ու ո՛չ էլ – ամրակուռ ու աստեղափայլ ալմաստին:

Բայց ո՞վ կամ ի՞նչն ա որոշում, հենց մեզնից բացի,

Որ վերջը հասել ա իրա հենց վերջի՛ կետին:

Մի անորոշ ողջույն – ու հրաժեշտ հպանցիկ,

Ու հե՛ս ա – Աշխարհը խառնվեց անցյալի գետին:

Աստղե՛րը – մնացին:

Վ. Տերյան – ՄՈՌԱՆԱ՜Ս, ՄՈՌԱՆԱ՛Ս ԱՄԵՆ ԻՆՉ

Մեր գրական ոճերը, շատ անգամ, ռուսատիպ են: Ասածս հաստատելու համար մի օրինակ բերեմ: Վահան Տերյանը, ով հանճարեղ բանաստեղծ ա ու գերազանց ոտանավոր` շատ ունի, գրում ա.

Մոռանա՜լ, մոռանա՛լ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չսիրել, չխորհել, չափսոսալ –

Հեռանա՜լ...

Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,

Գիշերում այս անշող,

Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,

Մոռացման ոսկե շող...

Մի վայրկյան ամենից հեռանալ,

Ամենին մոռանալ.–

Խավարում, ցավերում քարանալ

Մեն-միայն...

Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,

Ամենին մոռանալ.

Չըսիրել, չըտենչալ, չըկանչել –

Հեռանա՜լ:

Էսի, իհարկե, գերազանց ոտանավոր ա, բայց սրա մեջի բոլոր անորոշ դերբայները, անառարկելի, գոյական են (տես [3]-ը), ու ոչ մի տեսակ բայ չեն: Ուրեմն, էս ոտանավորը հայերեն չի, կամ էլ` կոտրտված հայերենով ա: Ապացուցելու համար էկեք էս անորոշ դերբայ-գոյականների վերջից ավելացնենք ը որոշյալ հոդը, որ տենանք, թե սազո՞ւմ ա, համ էլ` որ տենանք, թե էսի հայավարի՞ խոսք ա, թե՞ չէ:

Մոռանա՜լը, մոռանա՛լը ամեն ինչ,

Ամենին մոռանալը.

Չսիրելը, չխորհելը, չափսոսալը-

Հեռանա՛լը...

Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,

Գիշերում այս անշող,

Արդյոք կա՞ իրիկվա մոռացման –

Մոռացման ոսկե շող...

Մի վայրկյան ամենից հեռանալը,

Ամենին մոռանալը.-

Խավար ու ցավի մեջ քարանալը-

Մե՜ն-միայն...

Մոռանալը, մոռանալը ամեն ինչ,

Ամենին մոռանալը.

Չըսիրե՜լը, չըտենչա՜լը, չըկանչե՜լը –

Հեռանա՜լը:

Ակնհայտ ա, որ Տերյանը էսի՛ չի ուզե ասի: Սրա մեջը մենակ մի՛ հատ նախադասություն կա, ինչը ես հաստացրել եմ: Տերյանի ուզածը իղձ էր, ցանկություն էր, բայց քանի որ ռուսերենի ու մանավանդ ռուս սիմվոլիստ պոետների ազդեցությունը Տերյանի վրա շատ հզոր էր, Տերյանը վերի սխալ ռուսատիպ ձևով ա գրե.

Забыть бы, забыть все,

Забыть бы всех!

ևն, ևն:

Եթե Տերյանն իմանար, որ գրածներն ռուսատիպ են, ու բարբառն էլ էտքան չարհամարհեր, կուղղեր էսի ու կգրեր, օրինակ, ըսե՛նց.

Մոռանա՜ս, մոռանա՛ս ամեն ինչ,

Ամենքին մոռանաս.

Չսիրե՜ս, չխորհե՜ս, չափսոսա՜ս-

Հեռանա՛ս...

էս տանջող, էս ճնշող ցավի մեջ,

Մութ գիշերն էս անշող,

Տենաս կա՞ իրիկվա անհուշի –

Անհուշի՛ ոսկե շող...

Մի վարկյան ամենքից հեռանաս,

Ամենքին մոռանաս.-

Խավար ու ցավի մեջ քարանաս-

Մե՜ն-մենակ...

Մոռանա՛ս, մոռանա՛՛ս ամեն ինչ,

Ամենքի՛ն մոռանաս,

Չսիրե՜ս, չտենչա՜ս, չկանչե՜ս-

Հեռանա՛ս:

Հայերենը էսի՛ ա, ու տաղանդավոր հայը, որ տխուր ու հուսահատ լինի, լրիվ հնարավոր ա, որ մտնի սենյակ ու այ հենց ըսե՛նց բաներ ասի: Բայց եթե մի հայ, թեկուզ հուսահատ ու թեկուզ տաղանդավոր, մտնի սենյակը ու իրար հետևից մի քանի դերբայ-գոյական շարի, օրինակ, ասի.

Փախչել(ը), կորչել(ը), գնալ(ը),

էտի հայերեն չի ըլնի, ու լսողները վռազ կզգան որ հայերեն չի, ու դժվար թե ըսենց խոսողի հայերենի մասին լավ բան մտածեն:

(Որ լրիվ հնարավոր է, որ Վ. Տերյանը կույր-կույր ընդօրինակեր ռուսերենին, ապացուցում է Տերյանի հետևյալ խոսքը, ինչը ոչ մի «գրականագետ-ուսուցիչ» չի նկատում.

Դու անհոգ նայեցիր ինձ վրա...

(Մենք` հայերս, չենք նայում մեկի վրա կամ մի բանի վրա: Աշոտը չի նայում Գոհարի վրա, Գոհարը չի նայում պատի վրա ևն: Աշոտը նայում է Գոհարին, Գոհարը նայում է պատին ևն: Էսի՛ ա հայի «նայելու ձևը»: Ռուսներն են` որ նայում են` ինձ վրա, Գոհարի վրա, պատի վրա (на меня, на Гоар, на стену) ևն, բայց էտի ռուսների գործն ա, ու իրանք լավ են անում, որովետև ռուսներն ըտե՛նց են խոսում:

Բայց մեկ ա, Տերյանի էս ոտանավորը հոյակապ ա: Հայացնելուց հետո:

Գլուխ 8 ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ ՈՒ ԹԱՓԱՌԱԿԱՆ

Սարոյանն իրա Վեսլի Ջեկսոնի արկածները գրքի մեջ մի բան ա պատմում:

Ուրեմը, երբ էս Վեսլին դառնում ա սաղ Ամերիկայով մեկ հայտնի գրող, իրա մոտ ա գալի իրա խուլիգան, ու համ էլ` երեվի մաֆյոզ ընգերներից մեկը` Վիկտոր Տոսկան: Ու էս Տոսկան ասում ա համարյա էս ձեվ մի բան.

– Վեսլի, դու մեծ մարդ ես: Ես ահավոր հպարտ եմ, որ քու պես հանճարեղ ընգեր ունեմ, ու էս ո՞նց ա, որ էսքան վախտ գլխի չեմ ընգե, որ դու հանճարեղ ես: Վեսլի, ես որ քու գրածը կարդացի, ոգեվորվեցի, ու էրեկ սա՛ղ գիշերը չեմ քնե ու մի բան էլ ե՛ս եմ գրե, առ, կարդա:

Վեսլին վեկալում ա ու կարդում ա Վիկտոր Տոսկայի գրածը.

ՎԻԿՏՈՐ ՏՈՍԿԱՅԻ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(գրի առավ Վիկտոր Տոսկան)

Մասն առաջին

Էրեկ ընձի ծանոթացրին մի մարդու հետ:

Մասն երկրորդ

Մի շաբաթ հետո տեսա, որ էս մարդը աչք չունի:

Ու վերջ: Էսի՛ ա Վիկտոր Տոսկայի գրած «էրկու հատորանոց» սաղ պատմությունը: Էս վերջերս առիթ էղավ, որ ես ահագին մանրամասը ծանոթանամ մեր օրերի արձակագիրների ու պոետների գրածներին: Վկտոր Տոսկայի էս պատմությունը դրանց մեծագույն մասից (սաղ իրար հետ վեկալած) շատ ու շատ հզոր ա: Հատորն ըսե՛նց ա ըլնում:

Ու մենք` հայերս, էսօր աչք` չունե՛նք, հե՛չ չունենք:

36. ԳԱԼՈ՛Ւ ԵՆ…

Էլի 88-90 թվերի դեպքերն են: Առ ու փախի մասին ա, ու մեկ էլ` է՛ն մասին, որ էս առ ու փախը եսիմ քանի՜ անգամ ու քանի՜ դար ա էղե: Մնացածը ոտանավորից էլ ա էրեվում:

(Էս ոտանավորը գրելու թվերին Լենինին կպնելը հլը էտքան սովորական չէր, ես էլ հլը չգիդեի, որ չարի արմատները Հերակլիտոսից, Պլատոնից ու Հեգելից ու սրանց հետեվորդներից են գալի. տես` [22-23]-ը):

Երբ մարդը իրա դժբախտությունների պատճառները հա էլ իրանից դուրս տեղերն ա ման գալի, ոչ մի անգամ էլ էդ պատճառները չի քթնի, ու ոչ մի անգամ էլ էտ դժբախտություններից չի ազատվի: Չարին պտի պատրաստ ըլնես, որ կարենաս դեմն առնես:

Պատրաստ ըլնելու համար էլ պտի հոգով ուժեղ ըլնես, ուժեղ ըլնելու համար էլ պտի վերջը մի օր հասկանաս, որ քեզ չափազանց թանգ թվացող բաները կարող ա քեզ էնքա՛ն են խանգարում, որ չեն թողում, որ իսկականից ուժեղանաս:

Ու մեկ էլ, պտի մի օր գլխի ընգնես, որ քեզ պարզ ու հասարակ ու հասկանալի թվացող բաները կարող ա էնքան էլ պարզ ու հասարակ ու հասկանալի չեն. որ սրանք, հնարավոր ա, որ լավ է՛լ բարդ են ու դու սրանք հեչ էլ չես հասկանում:

Օրինակ, հնարավոր չի՞, որ մեզ խանգարում են հենց էն բաները (կամ դրանցից գոնե մի քանիսը), ինչը մենք համարում ենք «ազգային ավանդույթ» կամ «արժեքային համակարգ»: Իմիջիայլոց, ում էլ հարցնես, թե սրանք ի՛նչ են, ոչ մի անգամ պարզ ու հասկանալի պատասխան չես ստանա: Կամ էլ կասեն, թե գնա ու Նժդեհի գրքերը կարդա:

Բայց Նժդեհի գրքերը Հիտլերի գրքերից էնքան էլ տարբեր չեն, իսկ Հիտլերի գրքերը գերմանացիներին մի անգամ քիչ մնաց լրիվ կործանեն: Բա Սարոյանի Վիկտոր Տոսկան ճիշտ չի՞:

Ու մեկ էլ` ե՞րբ պտի հասկանանք, որ մեր մեջի նեռերը կարող ա ավելի սարսափելի են, քան թե դրսինները: Մեր էսօրվա տնական նեռերը չե՞ն մեր մի միլիոն ու կես պանդուխտ ու տարագրի պատճառը: Բայց մենք չե՞նք, որ ինքնակամ հանձնվել ենք էս նեռերին ու դառել ենք սրանց ճորտն ու ստրուկը:

Էսի, իհարկե ազա՛տ ոտանավոր ա, ու էնքան էլ լավ ոտանավոր չի:

***

Տա՞ս տարի, քսա՞ն, թե՞ հիսուն –

Կարող ա` մի դար անցավ.

Ու նորից նեռերի հորդան

Ոռնա՛ց ու արթնացավ,

Ու նորից դիակին դիա՛կ են դարսում,

Ու նորից խանձահո՛տ ու ծծումբ ու ցավ,

Ու նորից բորենին ոռնո՛ւմ ա դրսում,

Ու նորից քարերը դողո՛ւմ են ու սարսում,

Ու նորից էրա՛զ-անո՛ւրջը –

Դառնում ա – պանդուխտ ու տարագիր…

Թալանած, բզկտված, սահմռկած, գաղթական –

Գալի՛ս են ու գալի՛ –

Ու հլը` քանի՜-քանի՛սն է՛լ կգան…

Վիթխարի, արընոտ, ու կանանչ յաթաղան,

Անպատիժ, ուրեմը, համ է՛լ մարտական,

Հոգեվոր զավակը օրդենի Լենինյան –

Ուրեմը, համ էլ հաղթական,

Ու Մոլորակը – անսահման արընի վկան…

Բայց ախր գալո՛ւ են օրերը հաղթական:

Ա՛նպայման, ինչքան էլ հորդան լրբանա,

Ինչքան էլ խարդավի ճիզվիտը շողոմ –

Լուսավոր ու սուրբ էրազը

Սե՛րմ կտա, կծլի նո՛ւյն հողում,

Ու թեկուզ մի նոր Գողգոթա,

Թեկուզև առժամ սարերը որբանան –

Երկիրը չի կարա դառնա տարագիր,

Երբե՛ք ու երբե՛ք սարերը չեն մնա աներկիր,

Ու ա՛նպայման, ա՛նպայման –

Նորից տո՛ւն կգան –

Պանդո՛ւխտ ու գաղթական:

37. ԱՎԱՐՏԸ ՀՈՒՍՈ

Սրա առաջին ու վերջին քառատողերը մի քանի բառով են տարբերվում: Առաջին տան պատկերները չքնաղ են ու լուսավոր, վերջինինը՝ խավար ու մռայլ: Ու մեջտեղը մի վատ բան ա ըլնում:

Էս ձեվը Yeats-ից (Եյցից) եմ սովորե: Ինքը բերված անգլերեն տողով սկսվող մի իրոք որ չքնաղ ոտանավոր ունի (էրկու վարյանտով):

Էտի մի վախտ ուզեցա թարգմանեմ, տեսա՝ անհամ բան ա ստացվում, թողի: Հետո նույն սկզբունքով մի բան գրեցի. արդյունքն էսի՛ էր:

Առհասարակ, մի վանկով հանգավորելն էնքան էլ դժվար չի: Էրկու վանկով հանգավորելն արդեն ահագին դժվար ա: Ինչքան հանգավորվող վանկերի թիվը շատացնում ես, կամ էլ ուզում ես, որ հանգավորվող վանկերի հետ գոնե մեկ-էրկու նման բաղաձայն ու ձայնավոր էլ ըլնի, էնքան ոտանավոր գրելը դժվարանում ա: Երեվի սրա համար ա, որ անհանգ ու անռիթմ գրելը էսօր մոդա ա:

Մեր արտեմիստնե՛րն են [18-19] մեր ժողովրդին համոզե, որ իրանց գրած էս «ազատ ոտանավորները» իսկական պոեզիա են: Բայց սրանք պոեզիա չեն, ինչքան էլ իրանք ու իրանց պաշտպանող գրականագետներն ասեն, թե պոեզիա են: Պոեզիան պտի հուզի, ա՛նպայման:

Էս գրքի մեջ էս ոտանավորի սկզբունքով մի քանի բան էլ ունեմ. տես սրանից հետո:

Համենայն դեպս՝ Եյցի ոտանավորի երկրորդ վարյանտն էլ եմ բերում.

William Butler Yeats – THE SORROW OF LOVE

The brawling of a sparrow in the eaves,

The brilliant moon and all the milky sky,

And all that famous harmony of leaves,

Had blotted out man’s image and his cry.

A girl arouse that had red mournful lips

And seemed the greatness of the world in tears,

Doomed like Odysseus and the labouring ships

And proud as Priam murdered with his peers;

Arouse, and on the instant clamorous eaves,

The climbing moon upon an empty sky,

And all that lamentation of the leaves,

Could but compose man’s image and his cry.

Հրես էս անգլերեն ոտանավորի բառացի թարգմանությունը.

ՍԻՐՈ ՄՂԿՏՈՑԸ

Ճնճղուկների տուրուդմփոցը քիվերի ներքո,

Շողշող լուսինն ու սաղ կաթն երկինքը,

Ու համ էլ տերեվների հանրահայտ էտ սաղ հարմոնիան

Ծածկել էին մարդու կերպարն ու վայնասունը:

Կարմիր ու սգավոր շուրթերով մի աղջիկ էրեվաց,

Ով իր արցունքով զգաց վսեմությունն աշխարհի,

Ով ինքն է՛լ էր դատապարտված, ոնց որ Ոդիսեվսն ու իրա տանջված նավերը,

Ու ով հպարտ էր, ոնց որ մորթված Պրիամոսն ու իրա իշխանները:

Էրեվաց ու հենց նույն պահին տուրուդմփոցը քիվերի,

Դատարկ երկնքով հելնող լուսինն ու

Տերեվների էտ սաղ լաց ու կոծը,

Ցույց էին տալի մենակ ու մենակ մարդու կերպարն ու վայնասունը:

Հմի էլ տեսնենք, թե Եյցի սիստեմով հայերենո՛վ ինչ եմ կարացե անեմ:

ԱՎԱՐՏԸ ՀՈՒՍՈ

The brawling of a sparrow in the eaves…1

William Butler Yeats

Խաչուղիներում – բիլ արեգակներ:

Լուսինը – ճերմակ ու բախտաշող ձի:

Երկնքում՝ հնչեղ աստղազանգակներ –

Ու ամառային խրախճանք՝ դաղձի:

Ձո՛ւն էկավ: Ցավի զարկերակները

Արուն են մղում – սիրո ու քաղցի:

Ծիածանների ավերակները

Գալի թառում են ստվերի մաղձին:

Խաչուղիներում – մեռած կրակներ,

Լուսինը – ժանգոտ, թոքախտակող ձի,

Երկնքում՝ մաղձի ամպակուտակներ –

Ու ձմեռային դագաղը դաղձի:

–––––––

1The brawling … - (անգլ.) ճնճղուկների տուրուդմփոցը քիվերի ներքո…

38. Երկիր հայրենի ու թափառական)

Գրելու առիթը չեմ հիշում: Ընձի դուր ա գալի, որ համ ներքին հանգեր ըլնեն, համ էլ նույն հանգերը մենակ մի տան մեջ չըլնեն. ինչքան շատ ըլնեն, էնքան լավ (բայց պտի լրիվ նույնը չըլնեն, որտեվ էտ վախտ ոնց որ անընդհատ խփես դաշնամուրի նույն մատին): Էս ոտանավորի հետ համեմատելու ա ՝ 37-րդը, 38-րդ-ն ու 39-րդը:

Շիկահեր վիշապը՝ Չինգիզ խանն ա, ու ասում են, որ ինքը շեկ ա էղե:

Հայաստան լցված թուրք-սելջուկներն ընդամենը հինգը թուման (50000 զինվոր) են էղե: Հայերն էտ օրերին ամենաքիչը մի հինգ-վեցը միլիոն կըլնեին (Ստրաբոնի նկարագրությունից էրեվում ա, որ մոտ 24 դար առաջ հայերը ամենաքիչը մի միլիոն էին, իսկ Ստրաբոնից մինչեվ թուրքերի գալը 16 դար էր անցե), բայց էս 50000 թուրք-սելջուկը գրավեց Հայաստանն ու էլ իրա ձեռից բաց չթողեց:

Ժամանակին, մի էրկու-իրեք հազար տարի առաջ, քասիտները գրավեցին Բաբելոնն ու մի 150 տարի Բաբելոնի տեր-տիրականն էին: Բայց հենց իրանք, հենց քասիտները լուծվան սեմիտ բաբելացիների մեջ ու կորան գնացին: Ըսենց օրինակ շատ կա: Իհարկե, հակառակն էլ կա:

Մեկ-մեկ ասում են, որ մեր եկեղեցին ահավոր դեմ ա էղե, որ Հայաստան լցված էս ցեղերը ձուլվեն հայերին ու հայանան: Եկեղեցուց ըսենց բաները սպասելի են: Ինչ որ ա, էղածն էղած ա, ու թե ուժ ունենք, պտի անցյալի համար դարդ չանենք, ու հենց էսօ՛ր մարդավարի ապրելու գոնե մի ձեվ քթնենք, թե չէ` էս մղձավանջը չի անցնի:

Երկրորդ տան առաջի տողն իրեք կտոր եմ արե, որ հանգարծ սխալ ռիթմով չկարդան, ինչը հնարավոր ա, որտեվ էտ տողն ռիթմական թեություն ունի, ու ես էլ չկարացի դզեմ:

Առհասարակ, ես մենակ սրա համար եմ տողերըս կտոր-կտոր անում, որ խամ կարդացողը, նույնիսկ անկախ իրանից, ճիշտ ռիթմ ու մետրով կարդա: Օրինակ, թե որ էս ասածս իրեք տողը գրեի մի տողով.

Ու շիկահեր օձը ոնց որ երախը…,

Խամ կարդացողը կարող ա կարդա էս կտորն ու դադար տա: էտ վախտը կարդացածը կդառնա արձակ: Կամ էլ տողի սկզբի Ու-ից հետո էլ դադար տա, ու էտ վախտը մնացածի մի մասի ռիթմը կջարդվի ու էտի կդառնա արձակ.

…շիկահեր օձը ոնց որ երախը…

Իմ կետադրության մեծագույն մասը ըսե՛նց բաների համար ա:

(Մեր «պոետներից» մի քանիսը լրիվ մետրական ոտանավոր են գրում, ու հետո բռնում ու հատածների տեղերից տողատում են, յանի դասական ազատ ոտանավոր են գրում (օրինակ, Վուիթմենի պես), չնայած տողատելու կարիքը հեչ չկա):

Շատ լավ ոտանավոր ա:

***

Ծաղկաբյուրեղ սիրո դաշտեր, ու օրհնության ճերմակ վարդեր,

Ու առափնյա լուսարձակ ծով ու առափնյա թեթեվ փրփուր:

Ջրի վրա – խոնավաբույր, արեվային անմեղ զարդեր,

Ու մանկության լուսաջահի աստեղաբույլ, կաթե սարսուռ:

Ու շիկահեր

օձը ոնց որ

երախը բաց հսկա թրթուր,

Արեվելքից ձգվեց հասավ ծովափրփուր լուսին կաթե:

Դողդողացին տենչանք ու հուր, ու չորացան վարդ ու փրփուր,

Ու երերաց զարդ ու բյուրեղ, կղզիացավ ջահ ու կանթեղ:

Ցնորական անուրջները ծերացան ու դառան մի բուռ:

Մղձավանջը այցի էկավ – տանտիրոջ պե՜ս, չղջիկաթե՜վ,

Մղձավա՛նջը գեհենական, ծծմբագո՛՛րշ, ահասարսո՛ւռ,

Ու ծանրացավ վաղվա վրա – կապարաձե՛՛վ ու էրկաթե:

39. ՉՔԱՎՈՐ ՈՒ ՄԻԱՄԻՏ

Էս ոտանավորը ընդհանրություն ունի Եյցի ոտանավորի իմ սարքած նմանակի հետ:

Էս մի ոտանավորի ստարտը հենց սրա առաջին բառն ա էղե: Աշուն էր, տրամվայով տուն էի էթում, մեկ էլ, ընձնից անկախ, մտքիս էկավ սրա առաջի էրկու բառը` դեղի՜ն, դեղի՜ն: Ինքս ընձի ասի. «Բայց ի՜նչ սիրուն ու տխուր բառ ա` դեղի՜ն, դեղի՜ն: Սրանցից պտի որ ոտանավոր ստացվի»: Էկա տուն ու գրեցի, հետո էլ մի քիչ դզմզի ու ստացվեց էսի:

Մենք մեզ համոզել ենք, թե մեր գրական ոճերի սաղ տրադիցիաներն էլ լավն են ու սիրուն, թե օրինակ` մեր իրար կպցրած երկար բառերը արտակարգ չքնաղ են: Էս տեսակ երկար բառ սարքելը դառել ա մի ահավոր մոդա, բայց էս մոդան ճիշտ չի ու էս բառերի գործածությունն էլ իզուր ա, ու կա՛մ մոլորության, կա՛մ ծուլության նշան ա:

Պարզ, հասարակ լեզվով ու ժողովրդի գործածած բառերով գրելը, Թումանյանի՛ պես գրելը, դժվար բան ա: Սրա համար էլ մեր գրողների մեծագույն մասը գրում ա խրթին լեզվով, երկարաշունչ ու ճոռոմ բառերով, որ շատ չչարչարվի, որ թաքցնի իրա ասածի դատարկությունն ու ձեվ անի, թե մի կարեվոր ու խորը բան ասում:

Էս բնավորությունը մեր քաղգործիչներն էլ ունեն, բայց վաղուց ա հայտնի, որ քաղգործիչն ա՛նպայման ա խաբեբա կամ առնվազը` մոլորված: Բա մեր գրողնե՞րը:

Թո մեր գրողներն անգլերեն սովորեն ու վեկալեն կարդան Սարոյանին, ու տենան, որ Սարոյանը համարյա ոչ մի ստերիլ, գրական բառ չի գործածում, ու պարզ, հասարակ, մերոնց ասած` «փողոցի լեզվով» հանճարեղ բաներ ա գրում, ճիշտ ու ճիշտ Շեքսպիրի պես, ում մասին անգլիացի պոետ Ալեքսանդր Պոպն ասում ա, թե գրել ա «Լոնդոնի փողոցների գռեհիկ լեզվով»:

Որ էս ոտանավորս մի քիչ ուշ գրեի, սրա մեջ էս «խուճուճ» բառերից շատ քիչ կըլներ:

Սրա բառապաշարի մասին համ էլ տես Ի՞նչ անեմ, որ ի՞նչ անեմ, ու Ամեն իրիկուն ժամը 13-ից հետո ու 32-րդ ոտանավորների էսեները:

Միջակ ոտանավոր ա:

***

Դեղի՜ն, դեղի՜ն,

Դեղի՛ն էրազների

Շանթաձիու թամբաղեղին –

Կաթն ու մանուկ լո՛ւսն էր շողում –

Սլանո՛ւմ էր նարնջահուր,

Սլանո՛ւմ էր՝ ոսկեղմեղու…

Երկնագորով ապառաժն էր ոգեվորում

Խոլորձներին ու բաղեղին,

Համ էլ թեղո՛ւն, համ էլ թեղո՛ւն,

Ու ամպ ու ջինջ մառախուղում

Շո՛ւրջն էր նայում անուրջաբույր –

Թեղի՜ն, թեղի՛ն, թեղի՛ն…

Խորխորատը աղմուկ էղավ.

Անդունդներից մելան ու թույն,

Դառն ու դեղին

Ժահրը հելավ – լեղի՜, լեղի՜ –

Հասավ թեղո՛ւն,

Հասավ թեղո՛ւն…

Լեղի՜,

Լեղի՛, լեղի՛, մղձավանջի

Թույն ու շարավ թամբաղեղին –

Շարավագույն ցա՛վն էր դողում՝

Խոլանո՛ւմ էր մահափրփուր,

Խոլանո՛ւմ էր՝ ժահրալեղի –

Անտանելի՛՛ ու անտեղի…

40. ՄԻ ՎԱՐԿՅԱՆ

Իհարկե «ազգային» բանաստեղծություն ա: Հմի ըսենց չեմ մտածում: Առհասարակ, վրեժը՝ վենդետան, վերջ չունի: Կամ է՛ս մի կողմն ա վերանում էթում, կամ մյո՛ւսը, կամ էլ էրկուսն իրար հետ (տես Մարկ Տվենի «Հեկլբերի Ֆինը»):

Մենք հա է՛լ սպասում ենք, որ մի թագավոր, մի պրեզիդենտ կամ մի Սասնա Մհեր գա ու մեզ ճորտացնողներին ու չարչարողներին պատժի կամ կոտորի, ու մեզ էլ տեր կայնի ու մեզ լավ պահի:

Ոչ մի անգամ մտքներովս չի անցնում, որ կարող ա մեր դժբախտությունների պատճառը հենց մեր սեփական նեղմտությունն ու մեր խավարամոլությունն ըլնի:

Մենք առասպել ենք հորինե, որ յանի մեր հայ ազգը մի արտասովոր հանճարեղ ու կուլտուրական ազգ ա էղե, ամենահինն ու ամենակարեվորը, ու որ մնացած ազգերը կամ մեզնից են առաջացե, կամ էլ մեզնից շա՜տ հետ են էղե, բայց էղել են վայրենի, արյունարբու ու մեզ անընդհատ խեղճացրել են: Իսկ մենք էլ, դե՜, բախտ չենք ունեցե, որ Անգլիայի պես մի կղզու վրա ապրեինք, որ մեզ ճորտացնելը դժվար ըլներ:

Բայց էս ոտանավորի պատմածը հատուկ ա շատերին, ու երեվի սրա համար էլ արժի, որ մնա, որտեվ էսի մտածելու մեր ընդհանուր ձեվն ա:

Սրա գրելու առիթն էլի 88-ից սկսած դեպքերն ու սկզբի հուսահատությունն ա էղե:

***

Վայրկյան բառի առաջի յ-ն խի՞ ենք գրում. որ չգրենք ու էրեխեքին չչարչարենք, չի՞ ըլնի: Նույն ձեվով էլ, խի՞ ենք պարսկերենից վեկալած դաստիարակ բառի երկրորդ ա-ն գրում. ախր սաղս էլ ասում ենք դաստիրակ: Խի՞ ենք պարսիկներից վեկալած աշխարհ բառի հ-ն գրում: Ըսենց իզուր բան` շատ-շատ ենք անում:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Էնքան էլ վատ ոտանավոր չի:

***

Գորշ ու սեվ ամպերը մեխվել են երկնքին:

Բարձրյալը բացել ա մի միլիարդ ջրհորդան,

Զարկո՛ւմ ա,

Կայծակո՛՛ւմ էս Երկրի քունքին,

Ու հմի մնացել ա մենակ –

Մի՛ վարկյան,

Հենց մի՛՛ վարկյան ա մնացե

Հինավուրց սարերի երկունքին,

Մի՛՛ վարկյան ա մնացե, որ դրանք –

Պոռթկա՛ն,

Որ թողած պատարագ,

Աղոթք ու շարական –

Ահավոր լարումից գոչեն ու որոտան.

Ի զե՛ն, ի վրե՛ժ, օն անդր առա՛ջ,

Բամ փորոտան,1

Ու ժայթքեն կրակե քա՛ր ու լավա,

Ու Երկրին փռվի շիկաբոց մի սավա՛ն,

Ու բոցերն ամեն ինչ կիզեն,

Մաքրագործեն ու լվանա՛ն,

Որ Երկիրն անցնի դժոխքի միջով ու –

Սրբագործվի՛՛ ու նորանա՛,

Ու Երկրի թարախոտ էս սա՛՛ղ վերքերը –

Լավանա՛ն:

Ու համ էլ

Մի՛ վարկյան ա մնացե, որ բացվեն քարակոփ

Դռնե՛րն Ագռավաքարի,

Ու որ խռոված Սասունցին

Հելնի իրա երիվարին,

Գոտկին՝ Թուր-Կեծակին,

Բազկին՝ Խաչ-Պատերազմին,

Ու որ փոթորկվի, Մասիսը անցնի,

Ու հասնի դարերով անարգած,

Խաչա՛՛ծ էրազին,

Ու որ Քուռկիկ Ջալալին

Իրա հո՛՛ւր ու հրեղեն սմբակներով

Դժոխքի հուռութքը կործանի՛,

Ու լուծի չարի հաղթության առեղծվածն ու –

Բախտի քարկապը վերծանի՛:

Բայց հմի՛, հենց է՛ս վարկյանին,

Բարձրյալը բացել ա –

Մի՛՛ միլիարդ ջրհորդան,

Ու ոռնում ու փրփրում ա ամպերի –

Գո՛րշ ու սեվ հորդան,

Երկիրը – ահից փակել ա աչքերը,

Ձեռները սեղմել ա քունքերին,

Կայծակը մի՛՛ միլիարդ բոցեղեն

Նիզակ ա մեխում

Երկրի աչքերի՛ն ու ունքերին,

Ու տիեզերական կսկիծը

Քրքրո՛ւմ ա խաչազեն հերոսի

Հեթանոս հոգին

Ու մեխվում իրա –

Կարոտի՛՛ վերքերին:

–––––––

1 Հայաստան երգի մի տողն ա:

41. ՎԱԽՃԱՆՎԱԾ ԿԱՄ ՀԻՎԱՆԴ ՕՐԵՐԻ ԽԱՉՈՒՂՈՒՄ

Գրելու առիթը, ինչքան հիշում եմ, Պաստեռնակի մի բառակապակցությունն ա էղե՝ лиловое небо-ն:

Էլի կորստի, մանկության անդառնալության ու անխուսափ վերջի թեման ա: Ձեվը նոր ա ու ահագին բարդ: Մի քանի հանգը մինչեվ վերջ ա էթում: Մի տեղ ակնարկ կա Արորն ասաց տատրակ հավքուն երգից:

Երբ կարդում ես 19-20-րդ դարերի անգլիական պոեզիան, ուղղակի շշմում ես, թե էտ ինչքան շատ հրաշք ոտանավոր ունեն էտ անգլիալեզու ժողովուրդները, ապշում ես, թե իրանց ասելիքը պատմելու էտ ինչքա՜ն նոր ձեվ են քթե դրանք: Ու ափսոսում ու ցավում ես, որ մեր պոեզիան էսքան խեղճ ա: Իսկ մեր պոեզիան իրո՛ք ա խեղճ, ինչքան էլ գլուխ գովանք:

Մենք ջայլամի պես ենք. գլուխներս կոխել ենք ավազը, ու որ ուրիշներին չենք տենում, գիդենք, թե էտ ուրիշներն ուղղակի չկան:

Մենք խաբար չենք, որ մեր պոեզիան խեղճ ա, որտեվ լավ չգիդենք նույնիսկ ռուսական պոեզիան, էլ չեմ ասում անգլիականն ու եվրոպական մյուս ժողովուրդների ստեղծածը, կամ չինացիներինը, ճապոնացիներինը ու արեվելյան մյուս ժողովուրդերինը: Հլը կարդացեք չեխ Յան Ներուդայի ռուսերեն հոյակապ թարգմանությունը ու տեսեք, թե ինքը ի՜նչ հզոր պոեզիա ունի: Բայց չեխերն ուրիշ հզոր պոետներ էլ ունեն, մենակ Ներուդան չի:

Չեխերի արձակը աշխարհին ա հայտնի ու, բացի Ներուդան, որ մենակ Հաշեկին ու Չապեկին հիշենք, հերիք ա: Բայց մենք համարյա խաբար չենք 19-20-րդ դարի ֆրանսիացի, գերմանացի, իտալացի, իսպանացի պոետների ու արձակագրերի գործերից:

Մեկ-էրկսի մասին լսել ենք, լսել ենք մեծ մասով ռուսերենի միջնորդությունով, բայց էս ձեվ թռուցիկ ծանոթությունը շատ ու շատ ա քիչ. էսի համարյա նույնն ա, ինչ որ հեչ բան լսած չըլնեինք:

Հա՛ ասում եմ, ու էլի կասեմ, որ պոետն ու արձակագիրը պտի ուրիշ ազգերի գրականությունը կարդա, հինն է՛լ, նորն է՛լ: Պտի կարդա, որ դրանց ստեղծած հրաշք գործերից ոգեվորվի ու ուզենա, որ էտ գործերի պես բան` հայերենով է՛լ ստեղծի: Սրա համար էլ գրողը պտի անպայման մի քանի օտար լեզու իմանա:

Գրելը, ասել եմ արդեն, քանի՜ անգամ, կոլեկտիվ գործ ա: Ֆիզիկոսները, մաթեմատիկոսները, ու բնագետներն առհասարակ` լա՛վ գիդեն, որ իրանց գործը կոլեկտիվ գործ ա:

Ու սրանք էսօր անպայման գոնե ռուսերեն ու անգլերեն գիդեն, ու ուշադիր էլ հետեվում են, թե սաղ աշխարհում իրանց բնագավառներում ի՛նչ են անում: Հետեվում են, որ հա՛մ հետ չմնան, համ է՛լ ուրիշներից սովորեն: Խաբա՞ր եք, թե մեր գրողների միության անդամներն ու Հայաստանի էսօրվա լեզվաբաններն ի՛նչ են անում, ու ի՛նչ գիդեն, կամ էլ` քանի՞ լեզու գիդեն, ու ի՞նչ մակարդակով գիդեն:

Ես էսի հա՛ կրկնում եմ. բայց ի՛նչ անեմ, որ չկրկնեմ, ախր ուզում եմ, որ մեր գրականությունն ու մշակույթն էսքան խեղճ չըլնի:

***

Մենք տարգալ գրաբարյան բառը, որ էսօրվա գդալ բառի առաջվա ձեվն ա, գրում ենք` գդալ, որտեվ էսօր գդալ-գթալ-քթալ ենք ասում, ու էսի շատ ճիշտ ենք անում:

Բայց խի՞ ենք հուշտ ըլնում բնիկ հայերեն էթամ բայից, ինչն էսօր գնամ անկանոն բայի զույգն ա, ու ահավոր էլ գործածական ա` թե՛ Արարարատյան բարբառի խոսվածքներում, թե՛ հայերենի մնացած բարբառներում: Խի՞ են մերոնք թշնամացե էս բառի հետ, ու խի՞ են ուզում էս բառն (ու սրա պես բառերն) սպանեն:

Մենակ է՞ն բանի համար, որ սրա ր-ն արեվելյան բարբառներում ընգե՞լ ա: Խի՞, տարգալ, քարշել ու խարշել բառերի ր-երը չե՞ն ընգե: Բա սրանք խի՞ ենք գործածում, թե որ ր-ի ընգնելը էտքան գարշելի բան ա, էլ չեմ ասում, որ տարգալ-ը, մերոնց տեսակետով, ուղղակի այլանդակվել ա:

Հայերենը մի 17 անկանոն բայ ունի, ու էթամ-գնամ-ը էս բայերից մեկն ա, ու բնիկ ա: Մերոնք էսի չգիդեն:

Առհասարակ, ըսենց անտեղի բան` շա՛տ ենք անում, ու ես էլ անընդհատ կրկնում եմ էս նորվա ասածներս, բայց ի՞նչ անեմ, որ չկրկնեմ: Բա ասողին հեչ մի լսող պետք չի՞:

***

Ջահել վախտըս տնից դուս գալու հազար ու մի առիթ կար: Հմի չկա:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Գերազանց ոտանավոր ա, ու մետրիկայի կոմպոզիցիան է՛լ ա գերազանց:

***

Երկնքի կեղտոտ կտավից կաթո՛ւմ ա ու կաթում:

Մե՛ն-մենակ, չո՛րս պատի արանքում,

Կարոտը վերքե՛րն ա կարկատում:

Վախճանի իլի՛կն ա մրմուռի թելը փաթաթում –

Պտտո՛ւմ ու թախծի առանցքին փաթաթում:

Ո՞ւր էթաս:

Ո՛՛չ մի տեղ չկա՛ էթալու:

Արեվնե՛ր կային երկնքի անցյալի կապուտում:

Օշի՛նդրն արմա՛վ էր:

Ու նույնիսկ անցքից բանալու –

Մի հսկա ու հեքիաթ աշխա՛րհ էր էրեվում,

Ու Տե՛րը վերեվում –

Նստե ու ժպտո՛ւմ էր ու բարեվում,

Ու անբիծ երկնքի կապուտից –

Օրհնա՛նք էր կաթում:

Ու արքայական շքահանդե՛ս էր ամեն անկյունում:

Օ՛րն էր տարփածու ու հոմանուհի մի ազատություն,

Գալիք-ապառնին ո՛չ մերկանում էր, ո՛չ էլ բարկանում,

Ու մի՛ վարկյանում –

Անընդգրկելի կյա՛նք ու աշխարհ կար –

Մի Բաբելոնի կամ Եգիպտոսի երկա՜ր պատմություն:

Ու օվկիանո՛ս էր ամեն մի փոքրիկ ջրափոս:

Քարայրը – դղյա՛կ էր:

Ու հաստատ, երգ ու խաղալու

Բե՛մ էր ամեն մի բացատ, բլո՛ւր ու ակոս,

Ու լե՛րկ սարերում, քարերի արանքից,

Դրախտ ու եդե՛մ էր արեվում,

Ու չկար թախիծ ու մրմուռ,

Ու չկա՛ր…

Գո՛՛նե մի հատիկ «ափսոս»:

Ու պողոտա՛ էր ամեն մի տատասկոտ կածան:

Ժա՛յռն էր գահաթոռ – մեղմ ու ողորմած ունկնդրելու

Էրա՛զ-անրջի խրախճանքները ամենավարկյան,

Ու վարկենական երջանկությունը –

Անվերջ էր ու հավիտենական,

Ու առիթ չկար –

Պի՛ղծն ու անպի՛ղծը – զանազանելու:

Ու անուրջներն ալեծածան –

Տարուբերվում էին ու փողփողում,

Թափառում, ըսփռվում ամենուր,

Ու ահ ու սարսափից չէ՛ին դողդողում,

Ու նույնիսկ գիշերվա խավարում –

Բո՛ւ չկար ու

Բվե՛՛ճ չկար,

Ու ամեն խաչուղում

Մենակ ու մենակ

Բարի՛ հրեշտակ էր ժպտում ու շողշողում,

Ու գարնան ծիծաղը, ոսկեփայլ ու ծիածան,

Ձմեռվա տագնապը

Չէ՛ր աղճատում ու խաթարում.

Արորն էլ՝

Տատրակին

Չէ՛՛ր մխիթարում:

Ու անընդհա՛տ, ամմե՛՛ն օր, ամմե՛՛ն վարկյան,

Դո՛ւս էին կանչում – սա՛ր ու ձոր, անձրե՛վ ու ծիածան,

Ու թովո՛ւմ ու հմայո՛ւմ ու կախարդո՛ւմ,

Ու կաթի՛՛լ անգամ ցանկություն չկար – տանը մնալու:

Կարոտի արո՛ւնն ա կաթում:

Կաթո՛ւմ ա, կաթո՛ւմ ու կաթո՛ւմ,

Ու արո՛ւն ներկում ամեն ծիածան,

Ու էրազ-անուրջը դասալիք –

Հերարձակ ու ալեծածան –

Դեգերո՛ւմ ա անդունդներում,

Ու հույսը, մի վախտվա մանո՛ւկն օվկիանոս,

Ալի՛ք-ալիք – ցնդում ու դառնում ա ջրափոս:

Կարոտի արո՛ւնն ա կաթում:

Կաթո՛ւմ ա,

Կաթո՛՛ւմ ու կաթո՛՛ւմ ու կաթո՛՛ւմ,

Ու վե՛րջ էլ չկա – էթալու կամ մնալու վեճին,

Ու արցունքի փշուր ու կտո՛՛ր էլ չկա –

Մրմուռի մեհյանում հեղելու:

Մարելուց առաջ, մե՛կ-մեկ ու անխոս,

Աստղե՛րն են վախվորած թարթում,

Ու գուշակ ու պատգամախոս –

Ապագայի ամենավերջի էջին –

Մենակ կարկուտ ու կայծա՛կ են կարդում,

Ու բան չի՛՛ մնացե ավարտի վերջին:

Բայց էլի մեկ ա – նորի՛՛ց ու նորի՛ց,

Կպել եմ հույսի մկանից,

Ու ախր… ոչ ո՛ւժ կա – տնից դուս գալու,

Ո՛չ էլ՝ զորությո՛՛ւն – Տանը մնալու:

Ո՞ւր էթաս:

Ո՛՛չ մի տեղ չկա էթալու:

Վահան Տերյան – ՏԽՈՒՐ ՄԵՌԱՆ ԿԱՊՈՒՏԱՉՅԱ….

Տերյանի էս գերազանց ոտանավորից մեր «վեռ-լիբրիստ» պոետները պտի՛ որ սովորեին, բայց չեն սովորում, ու նորից գրում են իրանց ճապաղ «բանաստեղծությունները»: Սրա առաջի տունն իրոք հանճարեղ ա, ու էս տան վեկալած տեմպն ուղղակի վիթխարի ա, բայց Տերյանը չի կարում էս տեմպը պահի, ու մնացած իրեք տան տեմպն է՛լ, թեմայի սրությունն է՛լ ընգնում ա:

Առաջի տան միտքը շա՜տ-շատ ա ընդհանուր, ու էս միտքը սազում ա թե՛ սաղ մարդկանց, թե՛ սաղ սիտուացիաներին: Ընենց մարդ երեվի չըլնի, ում «երկնաշող ու կապուտաչյա էրազները տխուր չեն մեռնում», ու էսի համաշխարհայի՛ն ողբերգություն ա:

Հաջորդ տան 1-ին էրկու տողն էլ ա նույն տեմպով, Տերյանն էսի ահավոր ճիշտ ու դիպուկ ա նկարե: Բայց էս 2-րդ տան երրորդ-չորրորդ տողից պարզվում ա, որ պատմողը (Տերյանը) ընդամենը իրա սիրածի խղճահարությունն ա հայցում, կամ խնդրում ու աղաչում: Էսի ոտանավորի ըսկզբի տիեզերական ողբերգությունը դարձնում ա մի մասնավոր ու անբախտ սիրո պատմություն, ինչը թուլացնում ա սրա սաղ իդեան: (Չեմ ասում, թե էսի թուլ ոտանավոր ա. էսի հոյակապ ա, ու Տերյանը սրա պես ու սրանից հզոր գործ` շա՛տ ունի: Բայց Տերյանը ո՛չ Շեքսպիր ա, ո՛չ Հարդի):

Իսկական լավ գրողը, օրինակ, Շեքսպիրը, կամ Բայրոնը, եթե վեկալած վայրենի տեմպն անընդհատ չի ուժեղացնում, գոնե պահում ա մինչեվ վերջ: Հիշենք, օրինակ, Շեքսպիրի սոնետները, որ վերջի էրկու տողում ուղղակի պայթում են (օրինակ, Then hate me when thou wilt; if ever now…-ն, կամ օրինակ, Բայրոնի When we two parted ոտանավորը), ինչը ինչ տեմպով որ սկսվում ա, էտ տեմպով էլ պրծնում ա.

When we two parted

In silence and tears…

………………………

And if I meet you

After long, long years,

How shall I greet you?

In silence and tears.

(Աջ կողմը նույնի ի՛մ վարյանտն ա, ու գիրքս տպելուց հենց առաջ գլխի ընգա, որ կարամ էսի մի քիչ փոխեմ, ու որ կարող ա էտի հետաքրքիր ըլնի: Ափսոս ժամանակ չկար, որ անեի:

(Էսօրվա հայերենը ոչ մի նախդիր չի գործածում, ու դեպի-ն սրա՛ համար եմ հանե: Վերջի տողի հրամայականի մեռած ր-երը հանել եմ, ու սրանից անպատիր-ի հանգային ր-ն մի քիչ թուլացել ա: Մեր էսօրվա հրամայականին 1500 տարվա առաջվա ր-ն կպցնելը լրի՛վ ա անտեղի):

***

Տխուր մեռան կապուտաչյա

Երազները երկնաշող.–

Գագաթներից ես ցած իջա

Անդունդները սիրտ մաշող…

Էլ ոչ մի թեվ ինձ չի տանի

Դեպի բարձունքն արծաթյա,

Խենթ անկումիս գերեզմանի

Խավարներում ինձ գթա՛…

Ցուրտ է դարձյալ, մութ՝ իմ ուղին,

Սրտումս մահ և աշուն,

Մոռացել եմ ես ամենքին,

Միայն քեզ եմ ես հիշում…

Միայն քեզ եմ ես աղոթում,

Քո հրաշքին անպատիր.–

Հայտնվիր սեվ անապատում –

Ամոքի՛ր ու ազատի՛ր…

Տխուր մեռան կապուտաչյա

Էրազնե՛րըս երկնաշող.–

Գագաթներից լո՜ւռ ցած իջա

Անդունդնե՛՛րը սիրտ մաշող…

Էլ ոչ մի թեվ ինձ չի տանի

Բարձունքները արծաթյա,

Խենթ անկումիս գերեզմանի

Չար խավարում – էլ չկամ…

Ցուրտ ա էլի, մութ՝ իմ ուղին,

Սրտումս մահ ու աշուն,

Մոռացել եմ ես ամենքին,

Վերինն է՛լ – ինձ – չի՛ հիշում…

………………………………,

………………………………,

………………………………,

………………………………:

42. ՆԱՄԱԿ

Սրա գրելու ստարտն ինչքան հիշում եմ՝ Պուշկինի մի ոտանավորն ա էղե, կարծեմ Նամակ Դելվիգին:

Պուշկինի գեղարվեստական արձակն ու պոեզիան ռուս գրականության հասուն փուլի հիմքը դառան, մանավանդ իրա արձակը:

Պուշկինը հորինող չէր, Պուշկինը պատմող էր:

Իրա մի փոքրիկ վիպակը, Կապիտանի աղջիկը, գրելու համար Պուշկինը իրեք տարի ցարական արխիվներն ա քրքրե ու Պուգաչովի ապստամբության արդեն ալեվոր ականատեսներին ա հարց ու փորձ արե ու էտ սաղ գրի ա առե, որ հետո, սրա հիմքի վրա, մի վեպով պատմի էտ ապստամբության անցքերը:

Էս նյութերը Պուշկինը հրատարակել ա էրկու հատորով, Պուգաչովյան ապստամբությունը վերնագրով, ու էսի մի ֆունդամենտալ պատմագրություն ա, ինչի համար որ Պուշկինի ակադեմիկոսի կոչում էլ տային, քիչ կըլներ:

Ու Պուշկինը ինքը գիդեր, որ ինքը պատմող ա, որ ինքը համ էլ լուսավորիչ ա, որ ինքը հորինող չի:

Երբ Պուշկինը հրատարակեց իրա առաջի չափածո հեքիաթները, Բուլգարինը, Գլագոլյեվն ու Կաչենովսկին հարձակվան վրեն, թե խի՞ ա Պուշկինը գրում էտ «ռամկական լեզվով», այսինքը, ժողովրդի լեզվով:

Բայց ռուսները բախտ ունեն, որ Ռուսաստանում լուսավոր մարդ շատ կա, ու Պուշկինը հաղթեց, իսկ իրան փնովողները ձենները կտրին, ու էսօր թե իրանց հիշում են, մենակ Պուշկինին փնովելու համար են հիշում:

Պուշկինը մեռավ 1837 թվին, 38 տարեկան: Էտ վախտը ռուսների աշխարհիկ գրականությունն արդեն շատ հզոր էր, իսկ հայերինը հլը չկար էլ: Մխիթարյան հայր Արսեն Բագրատունին 1858 թվին գրաբարով հրատարակեց իրա Հայկ դյուցազնը, ինչը Իլիականի թույլ նմանությունն էր, ու լրի՛վ էր հորինած (մանավանդ կոլորիտի ու դետալների տեսանկյունից, ու հորինած էր Իլիականից 27 դար հետո) ու իհարկե` մեռած էր հենց ծնված օրվանից:

Գուստավ Ֆլոբերն իրա Սալամբո պատմավեպը գրելու համար օքտվել ա 1500 գրքից, իսկ մեր պատմավեպ գրողները թե որ մեկ էրկու պատմագրություն աչքի անցկացնեն` լավ ա:

Աբովյանը ռիսկ արեց ու 1848 թվին Էրեվանի բարբառով մի հսկայական վեպ գրեց, ինչը հրատարակվեց 1858 թվին, բայց մերոնք չհավանեցին Աբովյանի վեպի լեզուն ու սկսան դզելը էտ լեզուն, մինչեվ որ մոգոնին մեր էսօրվա գրական անճոռնի ոճերը:

***

«Բագինը» տաճարն ա: Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Լավ ոտանավոր ա:

***

Ախր մի՛ անգամ նամակ չուղարկիր, կամ էլ ըսփոփանք:

Օդն է՛լ ա գունատ: Ցրտից դողում են ապակիները:

Աշունը բակում քարոզ ա կարդում ծեր կաղամախուն:

Արեվի լուսը լուսամուտներից ծորում ա, ոնց որ լո՜ւռ քամահրանք,

Ու զառանցում են հեթանոս հույսի եղեռնակործան, որբ բագինները:

Հուշի սլաքը

Արուն-կարոտը

Հոգո՛ւս ա մեխում:

Հիվանդ եմ հմի՜, ու արդեն մե՛կ ա, թե վաղն ինչ կըլնի:

Գարունը արդեն կծաղկի մենակ գերեզմանոցում:

Դու բույրն ես շնչում արեվագինու, ես – ֆորմալինի,

Ես զառանցում եմ, իսկ դու – ճախրո՛ւմ ես էրազանոցում:

Ձերբազատվեի էս կապանքներից, ու մոտդ գայի:

Ու ձեռ ու հոգի իրար պարզեինք,

Ու անունկնդիր, առանց վկայի,

Պա՜րզ, անսեթեվեթ, իրար ասեինք.

– Ողջո՛ւյն, բարեկամ, ողջո՛ւյն, հարազատ,–

Հանգիստ նստեինք ու զրուցեինք,

Մի քիչ ժպտայինք,

Մի քիչ լռեինք – էս հարածնունդ, լիրբ տականքներից,

Ու հեկեկայինք, ու էրազեինք,

Որ մի լավ օր էլ – կձերբազատվենք էս կտտանքներից,

Ու որ ա՛նպատճառ՝ էրազամատուռ, էրազատաճար –

Կդառնան ազատ:

Բայց ո՛չ մի անգամ նամակ չուղարկիր, կամ էլ ըսփոփանք:

Անցյալի համար չկա քավություն,

Ու արդեն մե՛կ ա, թե վաղն ինչ կըլնի,

Որտեվ գարունը կծաղկի մենակ գերեզմանոցում,

Ու պետք չի ըլնի – էլ հեչ մի զղջում, ներում կամ գինի,

Ու պետք չի ըլնի – էլ հեչ մի աղոթք կամ ապաշխարանք:

43. ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ, ԹԱՂՈՒՄԻՑ ՄԻ ՔԻՉ ԱՆՑ

Էս մեկը, ոնց որ ասում են՝ «բառերի գիմնաստիկա» ա: Պատմություն չի էղե, սկսել եմ մի ինչ-որ բառից ու թողել եմ, որ բառերն իրանք առաջ էթան: Ուզում էի մերոնց պես «իմպրեսիոնիստական» կամ «ավանգարդային» մի բան գրեմ: Ընձի համար հետաքրքիր էր, թե ինչ կստացվի: Ստացվածը, իհարկե, ախմախություն ա, բայց որ մեր արտեմիստներն էս ձեվ մի բան գրեն, կհայտարարեն, թե հանճարեղ ա: Էսի դնում եմ, որ սկսնակ պոետներն իմանան, թե ճիշտն ու սխալը ո՛րն ա:

Առհասարակ Հայաստանում հենց գիդեն, թե վեռ-լիբրը պտի ո՛չ հանգ ունենա, ո՛չ տաղաչափություն, ոչ է՛լ ալիտերացիա ու ասոնանս: Սրա պաճառը 60-ական թվերի մի քանի անտաղանդ թարգմանությունն էր (ինչքան հիշում եմ` Պրեվերից ու Ապոլիներից):

Սրանցից հետո մերոնք հենց իմացան, թե արտասահմանում ըտենց են գրում: Իհա՛րկե ըտենց չի, ու սրա մասին ես մանրամասը գրել եմ իմ մի հոդվածի ու մի գրքի մեջ [16, 18]: Նույնիսկ Վոլտ Վիթմենը, ով շատ ազատ ա գրում, շատ տեղ հանգ է՛լ ունի, բանաստեղծական մետր է՛լ, իսկ ալիտերացիաներն ահավոր շքեղ են: Էլ չեմ խոսում օրինակ D. H. Lawrence-ի կամ Dylan Thomas-ի ու ուրիշ շատ ու շատ պոետի մասին:

Է՛ն վեռ-լիբրը, ինչով գրել ա, օրինակ, Էլիոթն իրա Ամայի երկիրը (Waste Land-ը) կամ Փուչ մարդը (The Hollow Man-ը, էս վերջինը թարգմանել եմ, բայց չեմ տպե), ընձի դուր չի գալի: Ես կարա՛մ ըտենց, հենց է՛տ ոճով գրեմ, բայց չեմ ուզում ու չեմ գրում (էս մեկից բացի), որտեվ ուզում եմ, որ պատմածիս մեջը անպայման պատմությո՛ւն ըլնի, կյա՛նք ըլնի:

Էս մի ոտանավորիս մեջը կոնկրետ կյանքը չկա, սրա մեջը մենակ բառերն ու իրանց հարուցած պատկերներն ու զգացմունքներն են, իսկ սրանք էլ, իմ կարծիքով, քիչ արժեք ունեն, որտեվ կարդացողի վրա շատ քիչ են ազդում: Գրողի հիմնական նպատակն էլ հենց ազդելն ա:

Կոնկրետ բանը, կոնկրետ կյանքը պատմելը, օրինակ, Շեքսպիրի, Թումանյանի, Ֆրոստի, Հարդիի ու մյուս հզոր գրողների պես, դժվա՛ր բան ա: Երեվի սրա համար ա, որ մեր էսօրվա պոետների մեծագույն մասը բառադի-բառադի բառերի շարան են գրում, անկյանք ու անկենդան, ու իհարկե` անպայման խրթին, որ խելոք բան ասելու տպավորություն ստեղծեն:

Միամիտներն էլ կա՛մ հավատում են սրանց, կամ է՛լ էն վախից, թե տգետ կերեվան, ասում են, թե սրանց գրածները կարեվոր են ու հանճարեղ: Էլի Անդերսենի թագավորի նոր հագուստի սինդրոմն ա [Ib.]:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

***

Օրորվելով ճերմակաշունչ ու դանդաղ առագաստանավի սեվ տախտակամածին

կնայեն ճռնչալով բարձրացող ծանրածանր խարսխասրտին սլաքասեվ

ժպիտներին արցունքածին օրըստօրե ու լուռ-լուռ մնաս բարով կասեն

հրաժեշտ կտան մտքում դառնափրփուր մռնչալով

կապուտ կասեղանան ու մեղմ կհյուծվեն

կսկծասիրտ ու անմռունչ

հարամրմուռ կլուծվեն

ծխնելույզի ծխին

տեղը կմնա

լոկ շունչ

ու վերջ:

Անվերջ

անշշունջ

ճահճաճղճիմ ցեխում

բախտահիվանդ ոգի ու շունչ

կտեղեկանան թե արդյոք կապտակապար

խավարի սրտում ծիլ չի՞ տա մի օր մարջանը լուսե

բայց անկարեկից լուսնալուսի ներքո կռնչալով շղարշալուս-տրտում ու

մշտաթափառ ու խավարասեր կծածանվեն սեվ ժպիտների սեվ ոգիները սեվ

Ու կտարուբերվեն մահաշշունջ դանդաղ դագաղաառագաստ տախտակամածին:

44. ՏԱՐԱԳԻՐ ՈՒ ՏԱՐԱԳԻՐ

Ինչքան հիշում եմ՝ պտի որ նմանակած ըլնեմ ճապոնական տրադիցիային: Տողերի վանկերի թիվը հավասար չի: Ոտանավորի ռիթմը թուլ ա, ու էսի համարյա արձակ ա:

Էս ոտանավորի տողերի դասավորության ձեվն ընենց ա, որ սրա առաջի էրկու նախադասությունը կիսաէլիպսի նման ա, ոնց որ սրա նախորդինը: Նախորդի կիսաէլիպսական ձեվը արհեստական ա, բայց սրանը լա՛վ ա մտածված ու արդեն բնական ա, որտեվ սրա ամեն մի տողը մի առանձին պատկեր ա:

Ավետիս Բահաթրյանը Նարեկացու Մատյանի գրելու տեխնիկայի մասին մի մեծ գիրք ունի գրած, ուր ուզում ա ցույց տա, թե Նարեկացին յանի ընենց մի կոդավորած ձեվով ա գրե, որ Մատյանի ոտանավորի առանձին կտորները, դիտմամբ, առանձին պատկերների (օրինակ, խաչի պատկերի) պես ա ստեղծե:

Չարենցը հավատացել ա Բահաթրյանին ու ասել ա, թե Բահաթրյանի գիրքը հանճարեղ գիրք ա, բայց Բահաթրյանի ասածները ոչ մի հիմք չունեն: Ազատ ոտանավորը կարաս շատ ձեվով դասավորես, մանավադ որ Նարեկացու օրերին երեվի հլը բառերն իրարից անջատ չէին գրում (տես իմ [Զվարճալի այբ ու բենը, 2003, «Անտարես»]), ու էսօրվա տողատելը չկար:

Ես փորձե ու համոզվել եմ, որ Նարեկի կտորները (ու նույնիսկ, օրինակ, հենց է՛ս գրքի ոտանավորները) տարբեր ձեվերով դասավորելու շատ ձեվ կա. մենակ Բահաթրյանի ասած ձեվե՛րը չեն, որ հնարավոր են:

Էս արտաքին ձեվի հետեվն ընգնելը երեվի իզուր ա, ու մեկ-մեկ էլ` թիթիզություն ա, (իմ նախորդ ոտանավորինը հենց թիթիզություն ա, որ կա, բայց անում եմ) որտեվ կարեվորը ասելիքիդ ազդեցիկությունն ա, ինչին հասնում ես մետրական ձեվերի թարմությունով ու խոսքդ խնամքով ընտրելով: Էս մի ոտանավորի մեջը էս ասածս բաները երեվի տեղին են:

***

Մեր գյուղում, Հին Մալիշկայում, ըսենց տուն ու ըսենց պառավ կին շատ եմ տեսե, ու երեվի դրանք իմ համար շատ են տպավորիչ էղե, սրա համար էլ էս ոտանավորի պատմելիքը իմ համար կարեվոր ա էղե, ու էտի բռնե ու ոտանավոր եմ սարքե:

Իմոնքի համեմատ` գերազանց ոտանավոր չի:

***

Տարագիր մի գյուղի ամենավերին ու առանձին մի անկյունում,

Լո՜ւռ ու մերկ ու անապատ սար ու քարից ցած,

Մնացած տուն ու բակից մեկուսի,

Արեվի այրող շողերի տակ,

Կծկված ա մի խրճիթ –

Մեն ու մեն-մենակ –

Ու անընգեր:

Փոքրիկ բակում,

Մարած թոնրի մոտ –

Նստած ա մի ծեր կին –

Կորամեջք ու սեվաշոր մի կին,

Ու մոմե ձեռները դրած ծնկներին,

Լո՜ւռ ու շրջապատին միանգամայն անտարբեր,

Մշուշոտ հայացքով նայում ա դիմացի անապատ սարերին:

Տան կողքով,

Դանդաղ ու անշտապ,

Առանց էտ կնոջը բարեվելու –

Անցնում էր գյուղի փոստատարը:

45. ՀԵ՛Տ ԲԵՐԵՔ

Սկսվել ա առաջին տողից: Որ նոր էի գրե՝ շա՛տ էի ուրախ: Ընձի թվում էր, թե մի արտառոց նոր ձեվ եմ քթե: Հիշում եմ՝ էս ոտանավորը երկա՜ր-երկար չէր ստացվում: Մեկ էլ հանգարծ՝ չորրորդ տողերի իդեան էկավ:

Հանգավորված կրկնվող բառերի կապակցություններին ասում են` ռեդիֆ: Ռեդիֆով շատ անգամ կարում ես` ասելիքիդ ազդեցությունն ուժեղացնես: Ռեդիֆը համ էլ ռետարդացիայի, այսինքը, գործողությունը դանդաղացնելու համար ա:

Ռեդիֆը շատ ա մանավանդ պարսկական ռուբայիների ու ժողովրդական հեքիաթների մեջը:

Հեքիաթների եռապատիկ կրկնության սկզբունքը համ էլ լսողին ասելիքը լավ բացատրելու ու անգիր անել տալու համար ա, որ հետագա պատմության ազդեցությունը ուժեղ ըլնի:

Առհասարակ, գրելու վախտը ըսենց բաների կամ ոտանավորիդ տաղաչափության մասին չես մտածում: Ես, օրինակ, «բանավոր եմ գրում», այսինքը, գրածս բարձր-բարձր ասում եմ, ու թե որ ականջիս էտի անթերի ա հնչում, մետրիկայի ու ռիթմի տեսանկյունից համարում եմ ընդունելի: Մնում ա, որ ասելիքն է՛լ սիրուն ու դիպուկ ըլնի:

(Բայց հենց որ ականջս ռիթմի թերություն ա զգում, վանկերի՛ թիվն եմ ստուգում, ու թե որ սրանք արդեն դուզ են, կամ էլ հենց ե՛ս եմ դզում, ու թերությունը չի վերանում, էտ վախտը մետրիկա՛ն եմ ստուգում (յամբ-անապեստի պես բաները, կամ շեշտերի դրությունը, բայց մենակ լսողությամբ, առանց հիշելու, թե էս անապեստ-մանապեստն ի՛նչ ա):

Մեկ-էրկու անգամ կարդացել եմ Աբեղյանի տաղաչափության հոյակապ գիրքը, ու մի վախտ անգիր գիդեի, թե ինչ ա յամբը, քողաղոտը, անապեստն ու դակտիլը, բայց հետո սրանք սաղ էլ մոռացա, որտեվ գրելուց քե՛զ ես լսում: Թե սրանք ինչ-որ բանի համար պետք էկան, էտ գիրքը կվեկալեմ ու կիմանամ: Սրանք պետք չեն համ էլ թարգմանելուց, թե որ դարդդ մենակ բնագրի սիրունությունն ու ասելիքի դիպուկությունը «թարգմանելն ա» (տես իմ [16]-ը):

Նարոտը՝ գույնզգույն թելերի փունջն ա: Այլաբանական իմաստով (ոնց որ ըստե), ծիածանն ա:

Գերազանց ոտանավոր ա, ու իրա մետրիկայի կառուցվածքն է՛լ ա գերազանց:

***

Վերեվը – արեվախինդ,

Ներքեվը – արեվախինդ,

Արանքը – նարոտ…

Բերե՛ք թասերը ու գինի՛ բերեք:

Վերեվը – քուրա՛ ու բոց,

Ներքեվը – քուրա՛ ու բոց,

Թախիծը – թե՜լ-թե՜լ…

Չիմացա, թե ի՞նչ պատահեց էրեկ:

Վերեվը – կապո՛ւտ երիզ,

Ներքեվը – կապո՛ւտ երիզ,

Արանքը – սե՜վ-սե՜վ…

Ո՞վ թափեց կարմիր արընագինին:

Հե՛տ բերեք նորից,

Հե՛տ բերեք նորից

Գինի՛ ու արեվ,

Հարս ու հարսնաքող –

Նորից հե՛տ բերեք:

Վերեվը – նե՛ռ ու դժոխք,

Ներքեվը – նե՛ռ ու գեհեն,

Ծծո՛ւմբ ու կարոտ…

Հե՛տ բերեք նորից,

Հե՛տ բերեք նորից –

Գինի՛ ու արեվ,

Թե չէ – չե՛մ նայի ես արյան գնին:

46. ՄԱՀՎԱՆ ՏԱԳՆԱՊԸ ԵՂՐԵՎԱՆՈՒ

Ինչքան հիշում եմ, գրելու առիթը, եղրեվանի բառի էկզոտիկան ա էղե ու մեկ էլ` ձեվի նորության հետաքրքրությունը:

Իհարկե բառերի ու ձեվի գիմնաստիկա ա: Գրած ա ընենց մի ձեվով, որ ուղղաձիգ առանցքային «արդարացված» սիմետրիա ունենա:

Լավ, շատ լավ ոտանավոր գրելը, ճիշտ ա, հազվադեպ ա, բայց պատահում ա, ու կարծում եմ, որ էս գրքիս մեջը մի 10-20 հատ շատ լավը ունեմ, բայց ավելի լավ ա, որ մի օր հենց կարդացողնե՛րն ասեն, որ սրանք շատ լավն են: Թումանյանն ասում ա. «թե որ գրող 6-7 լավ ոտանավոր ունի, բոլորովին էլ քիչ չի» [11, IV]:

Պլատոնովը Մայակովսկու մասին ասում ա. (հիշելով եմ գրում) «Մայակովսկու համար հանճարեղ ոտանավոր գրելը հեշտ էր, բայց, պոետ ըլնելուց բացի, ինքն է՛լ էր սովորական մարդ, մարդ` ով ապրում ա առօրյա հոգսերով, ու ինքը, էս հոգսերի հետ, պտի ստիպված ապացուցեր քարացած ուղեղներին, որ իրա գրած (ձեվով լրիվ նոր) ոտանավորները իրո՛ք հանճարեղ են: Հենց էս առօրյայի ու իր հանճարեղության հակասությունն էլ էղավ իրա ողբերգության պատճառը»:

Ես հաստատ գիդեմ, որ իմ գրած ոտանավորներից մի քանիսն ու իմ գոնե Սիրո չբանաձեվը պատմվածքը շատ լավն են, ու իրանց մակարդակով ոչ մի բանից պակաս չեն (գրողի ծոցը կեղծ համեստությունը): Ու իհարկե, ես ել եմ մնացած գրողների պես ուզում, որ ընձի է՛լ ասեն, որ հանճարեղ եմ: Բայց արդեն քսան տարի ա, ինչ չեն ասում:

Սրա համար էլ արդեն հաշտվել եմ, որ չեն է՛լ ասի, ու կարող ա` մեռնելուցս հետո է՛լ չասեն: Ժան-Ժակ Ռուսոն իրա Էմիլը և դաստիրակությունը գործի մեջը ասում ա, թե է՛ն մարդը, ում ցանկություններն իրա հնարավորություններից ավել էղավ, անպայման դժբախտ կըլնի: Սրա համար էլ ես իմ ցանկությունները քչացրե ու հարմարացրել եմ հնարավորություններիս, որ դժբախտ չըլնեմ, ու հեչ էլ դժբախտ չեմ:

Թուլ ոտանավոր ա, ձեվի համար եմ դրե էս գրքիս մեջը:Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Թուլ ոտանավոր ա:

***

Արեվները կմարեն լուռ,

Կխորտակվեն գեհենական ծծմբաբեռ ծովի մեջ,

Կդատարկվեն հովիտների խորանները մեհենական,

Անվերջ ցավի թունալեռներ կկուտակվեն

Վաղնջական գարունների մովի մեջ,

Ու ամեն մի անրջաբույր –

Ծո՛՛ւխ կդառնա –

Անէությա՛ն ծովի մեջ,

Անէությա՛ն ծովի մեջ:

Ժայռաստերջ հողերի մեջ

Այգիների եղրեվանին կըլնի մե՛րկ,

Լո՛՛ւռ ու խեղճ,

Կփաթաթվի լուսնակարմիր բագիններին –

Սե՛՛վ բվեճ –

Ու կաղճատի ու կաղտոտի –

Հոգիների էրազներն ու անուրջները –

Գո՛՛ռ ու պերճ,

Ու չի՛՛ ըլնի արարչություն.

Տեղը կըլնի –

Մենակ վե՜րջ,

Մենակ վե՜րջ,

Մենակ վե՛րջ:

47. ՀԱՄԱՐՅԱ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՂՈՎ

Առաջին տողը Չարենցինն ա (համարյա), ու չգիդեմ, թե էտ տողն ո՛վ ասեց ընձի: Ինքս էտ ոտանավորը չգիդեմ:

Առհասարակ, թե որ Մանեն կարա Գոյայի Մախան իրա՛ սեփական ձեվով նկարի, խի՞ չպիտի բանաստեղծն էլ ուրիշի ոտանավորի վրա ոտանավոր գրի: Համ էլ ըտենց օրինակ շատ կա, օրինակ, Թումանյանի Իմ հայրենիքը տեսե՞լ ես…-ը, Օսկար Վայլդի Դորիան Գրեյի պորտրեն, ինչը Բալզակի Շագրենի կաշու մի տարբերակն ա, Ռոդիոն Ըշչեդրինի (կամ` Շեդրինի) Կարմեն սյուիտը, որ Բիզեի Կարմենի տարբերակն ա ևն, ևն:

Շեքսպիրի սա՛ղ դրամաների սյուժեներն էլ իրանից առաջ արդեն գրած գործերից ա վեկալած, բայց էտ ուրիշների գործերը ոչ մեկը չի է՛լ հիշում, այնինչ, Շեքսպիրին հիշում ու գնահատում են արդեն չորսը դար, որտեվ Շեքսպիրը էտ տկլոր ու անշունչ սյուժեներին կյանք ու շունչ ա տվե, ու էն էլ` է՛ն տեսակ կյանք ու շունչ, որ արդեն չորսը դար ա, ինչ չի մեռնում կամ հնանում:

Կարեվորը սյուժեի հիմնական գծերը չեն. կարեվորը ասելիքիդ է՛ն ձեվն ա, ինչի ազդեցությունը հզոր ա: Մեկ ա՝ նոր բան չես ասի, ու ասելուդ ձևն ու մանրամասնե՛րը պտի նոր ըլնեն:

Բացի ձեվի թարմությունից՝ ոտանավորի համար իրեք կարեվոր բան կա՝ ալիտերացիաները (այսինքը, նման բաղաձայնները) ասոնանսները (այսինքը, նման ձայնավորները) փռելը, ռիթմն ու հանգը: Օրինակ, սրա մեջը, ուրիշ բաղաձայնների հետ, ժ-ն ու ա-ն շատ ա, առաջինը` մանավանդ վերջում:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Վատ ոտանավոր չի:

***

Ու օրերի ժա՛՛նգն ա իմ հուշերի վրա անգո՛ւթ-անգութ չոքե:

Սպառվե՛՛լ ա մանկությանս շոգենավի ծխամարմին շոգին:

Մղձավանջ ու էրազ խառնվել են իրար,

Ու չե՛մ կարում ջոկեմ հանգը ժամանակի,

Ու հեղձուկ ու տոթ ա – ստվերում ու շոգին:

Կառամատույցներում էլ ուղեկցող չկա՛ –

Նո՛՛ւյնիսկ Վարդավառին:

Խռովել են արեվները –

Անրջագույն հեքիաթների զորքի:

Ու զորություն չկա՛ – վանք ու մատուռ գալու,

Որ մո՛մ վառեմ գոնե սուրբ ու մեղավորին,

Ու օրերի ժանգը ժա՛՛նտ ա ու անհոգի:

Ժամանակի վա՛՛րգն ա ապագայի վրա անգութ-անգութ չոքե:

Հուշիդ միակ մոմն է՛լ մարեմ,

Ու խառնվեմ ժամազանգի ժանգին:

Մղձավանջ ու էրազ խառնվել են իրար,

Ու չե՛ս կարում կոկես ցա՛՛վը հուշաժանգի,

Վերի՛ն Ժամհար, ժա՛՛մն ա – սպասում եմ զանգիդ:

Հ. Թումանյան – ՊԱՏՐԱՆՔ

Մեր էսօրվա պոեզիան, մեծ մասով, սխալ ճամփով ա էթում: Մեր էսօրվա պոետների մեծ մասը, համենայն դեպս, է՛ն պոետները, ում համարում են պետական ու ուրիշ հեղինակավոր մրցանակի արժան, համարյա լրիվ, հրաժարվել են դասական չափ ու հանգից, ու գրում են (իրանց արեվին) վեռ-լիբր, այսինքը, ազատ ոտանավոր:

Սրանց գրածը պոեզիա չի, որտեվ չի ազդում կարդացողի վրա, չի հուզում լսողին, ու սրանց մեջը կյանք չկա, կյանքի պատմությո՛ւնը չկա: Ու սրանց գրած վեռ-լիբրը լրիվ արձակ ա: (Էս վեռ-լիբրների մասին տես իմ [16]-ն ու [18]-ը):

Հայ պոեզիայի ամենաչքնաղ վեռ-լիբրը գրել ա Նարեկացին (տաղերը), ու Նարեկացու վեռ-լիբրի պոետական վարպետությանը էսօր հլը ոչ մեկը չի հասե:

Ինչ ուզում ա սրանք ասեն ու գրեն, սրանց ասածները ավելի խորը չեն ըլնի Թումանյանի 1918 թվին գրած էս էսեի տակը դրած փոքրիկ, բայց չքնաղ ոտանավորից: Ու ինչքան էլ սրանցից ոմանք (իրանց ստերիլ ու անկյանք գրական «լեզվով») ասեն, թե «Թումանյանն ընդամենը գյուղագիր է», կամ թե` «Թումանյանի գրածներից գոմի հոտ է գալիս», մեկ ա, Թումանյանն իմ համար պաշտելի ա:

Ես Թումանյանի՛ հետեվորդն եմ, ու ոտանավոր գրելը Թումանյանից եմ սովորե (համ էլ` Տերյանից ու Չարենցից), ու Թումանյանի էս մի փոքր, բայց հանճարեղ ոտանավորը չեմ փոխի մեր պետական մրցանակ ստացած էտ սաղ արտեմիստների սաղ գործերի հետ:

Հետաքրքիր ա, մեր արտեմիստներն գրելն ումի՞ց են սովորե, ու իրանք էտ ու՞մ հետեվորդն են:

Հոտը հենց սրա՛՛նց գրածներից ա գալի:

(Կողքը դնում եմ էս ոտանավորի իմ խմբագրած վարյանտը, որ Թումանյանն ինքն է՛՛լ կաներ, թե որ էն օրերի խմբագիրները թողային):

***

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թեվից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետեվից:

Զրընգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե՝ կըգան:

Զո՜ւր … վաղո՜ւց են, ա՛խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել:

Վեր ա կացե էն սարում

Մեր Չալակը իր թեվից.

Գընում ա մութ անտառում,

Քաջ ախպերըս հետեվից:

Զրընգում են իրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ, նորից նոր,

Ինձ թըվում է, թե՝ կըգան:

Զո՜ւր … վաղո՜ւց են, ա՛խ, իրանք

Մեր սարերից գընացե.

Էն զի՜լ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացե:

48. ԱՆԶՈՐ ԹԱԼԻՍՄԱՆԸ

Գրելու առիթը չեմ հիշում: Էս ոտանավորը ինքս էլ շատ չեմ կարդում:

Ջահելի կյանքի ամենահիմնական իմաստներից մեկը հակադիր սեռի բարեհաճությունն ա: Տարիքովներն էսի հաճախ մոռանում են ու համ էլ հենց սրա՛ համար ա, որ ջահելներին լավ չեն հասկանում:

Սեռերի հարաբերությունը տարիքովների համար էլ ա առանցքային ու կարեվոր: Թե որ էրկու հոգի իրար կապվեն ու Էկզյուպերու ասածի պես «վարժվեն իրարու», հետո, երբ սրանցից մեկնումեկը թողնի մյուսին ու էթա, էս մյուսը «կարող ա լաց է՛լ ըլնի»: Պատահական չի, որ էս տեսակ հեռանալը էս զույգի թայերից մեկը համարում ա դավաճանություն:

Դավաճանությունը խոստումը դրժելն ա: Խոստումը, երդում ուտելու սովորությունը (երդվելու ինստիտուտը, կասեր իրավաբանը կամ տնտեսագետը) ամենահին սովորություններից մեկն ա: Հին մարդը, օրինակ, երդվելուց ավելացնում էր, որ թե ինքը իրա խոստումը դրժի, թո էս կամ էն մի աստվածն իրան պատժի, ու սրա համար էլ խոստումը շատ հազվադեպ էր դրժում, որտեվ վախում էր էտ աստվածի զայրույթից:

Հետագայում, օրինակ, Հին Հունաստանում, երբ ամեն մարդ չէր, որ աստվածներին էտքան լուրջ էր հավատում, արդեն թե որ մեկն իրա խոստումը կամ երդումը դրժում էր, դատում էին դրան, ու թե որ վկաներով ապացուցվում էր, որ էտի իրոք խոստումը կամ երդումը դրժել ա, բռնում ու խիստ պատժում էին, ու կարող ա` երկրից էլ քշեին (օստրակեին):

Ըստ էության, խոստումը կամ երդումը դրժելը կապվում ա խաբելու կամ սուտ ասելու սովորությանը, ուրեմը, համ էլ` ազնվության սովորությանը: Ըսենց բաներին մենք ասում ենք` բարոյա-էթիկական նորմեր, ու էս բարոյա-էթիկական նորմերի համախումբն ա հենց հնարավոր դարձրե ու դարձնում մարդկային համակեցությունը:

Բարոյա-էթիկական նորմերն առաջացել են առանց մարդկային որեվէ ծրագրի, ու անհնար ա, որ մեկնումեկը կարենա ծրագրով, այսինքը, իրա մենակ տրամաբանությունով է՛ն տեսակ նորմերի համախումբ ստեղծի, ինչը հակասի բնական նորմերին ու կործանարար չըլնի տվյալ հասարակության համար:

Իրոք էլ, կոմունիստները իրանց ծրագրերով նորմեր ստեղծին` Սովետում, Չինաստանում, Կամբոջայում ևն ու ամեն տեղ էլ էս նորմերը հասցրին ահավոր արնագործության, աղքատության ու թշվառության:

Գերմանացիներն ստեղծին նացիստական նորմերը, ու սրանք քիչ մնաց Գերմանիան վերացնեին աշխարհի էրեսից:

Էս նորմերը մեր մեջը շատ խորն են նստած, ու երբ մեր մոտիկները սրանք խախտում են, ահավոր վատ ենք զգում:

Էս ոտանավորի ներքին ու չէրեվացող շերտը երեվի հենց էս բաների մասին ա: Ու երբ ես ասում եմ, որ ես կյանքն եմ պատմում, հենց ըսենց մի բանն եմ ուզում ասեմ, չնայած պատմելուս ձեվը կարող ա էնքան քողարկված ու ռեբուսային ըլնի, որ չէրեվա է՛լ, թե կոնկրետ հենց ինչը նկատի ունեմ: Չնայած էսքան բան ասի էս ոտանավորի մասին, մեկ ա` էսի միջակ ոտանավոր ա:

Սրա հետ համեմատելու ա` 49-րդն ու 51-րդը:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Իմ լավերի համեմատ` թուլ ա:

***

Էսքանից հետո կմնաս տանը,

Թե կապականես սիրտդ ու հոգիդ

Բութ ու սեթեվեթ մայթերի ախտով –

Էտի էլ արդեն – հեչ կարեվոր չի:

Դե մնաս բարով: Մանր, առօրյա,

Սին բամբասանք ու հոգսի արանքում –

Նկարդ արդեն չի խանդավառում,

Ու քեզ չեմ հիշում արդեն օրերով:

Դու փոթորկվում ես մայրաքաղաքում,

Իսկ ես, բույսի պես,

Օրըս եմ մաշում տաղտուկ գավառում:

Ըսե՛նց ա: Արդեն չի՛ խանդավառում:

Արեվը արդեն է՛ն արեվը չի,

Էրազս դառել ա գունատ ու պղտոր,

Ու հրեշտակները «Մեծն Արարչի» –

Էլ չե՛ն զբաղվում բույսերի բախտով:

Ու սաղ ճամփեքն էլ –

Տանում են ուղիղ հուշաքարերի բանջարանոցը,

Ու բոլորովին կարեվոր էլ չի – ճամփա ընգնելուց –

Կճարվի՞ հեչ մի բարի բախտ մաղթող:

Կհարատեվի բույսերով լեցուն,

Համաշխարհային բորոտանոցը –

Մազաչափ անգամ էլ կարեվոր չի:

Թեկուզ Բարձրյալը նորից բաց անի

Տիեզերական բրուտանոցը,

Գույն ու էրազի արհեստանոցում –

Սե՛վը կդառնա ամեն ինչ հաղթող:

Դեն կշպրտես իմ թալիսմանը,

Թե կպահպանես ու կբոլորես հուշիդ դրախտով –

Մազաչա՛՛փ անգամ – էլ կարեվոր չի:

Բայց էլի մեկ ա – հաջողությո՛ւն քեզ.

Հաջողությո՛ւն քեզ – ու մնաս բարով:

49. 70-ԱՄՅԱ ԿԱԶԱՆՈՎԱՆ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Ծերանալը հա է՛լ ողբերգական բան ա: Ծերանալը նման ա հզորագույն իշխանությունը կորցնելուն:

Հայտնի բան ա, որ երբ մեծ պաշտոնյային հանում են իրա պաշտոնից, կյանքը դրա համար կորցնում ա իրա իմաստը: Հին թագավորներն ու հզոր իշխանները համարյա երբեք չեն համակերպվե իրանց իշխանությունը կորցնելու հետ, ու շատ անգամ մահվան վտանգն ու նույնիսկ մահը գերադասել են ապրելուց:

Ջահելը կյանքի թագավո՛րն ա, իշխա՛նն ա, ու համարյա միշտ` էսի չի գիտակցում: Ու երբ էս ջահելը ծերանում ա, տենում ա, որ իրա ամենակարեվոր պաշտոնն իրանից խլել են, որ ինքը էլ կյանքի գահին չի:

Մարդ կա, որ սրա հետ ոչ մի կերպ չի համակերպվում: Օրինակ, Հեմինգվեյը, ով հենց զգաց, որ արդեն ծեր ա, փորձեց իրան սպանի: Երբ իրա առաջին փորձն անհաջող անցավ, ու բժիշկները փրկին իրան, ինքը երկրորդ անգամն էլ հրացանը դրեց գետնին, փողը մտցրեց բերանն ու իրան սպանեց:

Ուրեմը, Հեմինգվեյի կյանքի իմաստը ջահել մնալն էր – սրա սաղ հետեվանքներն էլ հետը: Երբ էս իմաստը կորավ, կյա՛նքը, ապրե՛լը – էլ Հեմինգվեյին պետք չէր: Ուրեմը, Հեմինգվեյը էտ ի՜նչ աստիճան ա ջահելությունը սիրե, որ առանց սրան մի՛ վարկյան էլ չի ուզեցե ապրի:

Լեվ Տոլստոյը, մոտ 60 տարեկանից հետո, սկսել ա ահավոր լուրջ մտածելը ինքնասպանության մասին: Ի՛նքն ա ասում, որ իրա տնից սուր առարկաները, պարաններն ու սրանց պես բաները թաքցնել ա տվե, որտեվ զգացել ա, որ կարող ա ինքն իրա վերջը տա:

Տոլստոյն ասում ա, որ հենց ինքը զգաց, որ ինքն ավելի շատ գործ ա արե, քան թե, օրինակ, Շեքսպիրը ու մյուս նշանավոր գրողները, տեսավ, որ կյանքն իրա համար էլ արդեն իմաստ չունի: (Բայց հետո ինչ-որ մի իմաստ քթել ա, որտեվ ապրեց մինչեվ խորը ծերությունը):

Կիբեռնետիկայի հիմնադիր, մաթեմատիկոս Նորբերտ Վիներն ասում ա, որ կարեվորը ոչ թե նպատակն ա, այլ նպատակին հասնելու պրոցեսը: Վիներն ասում ա, որ հենց հասնում ես նպատակիդ, էտ նպատակը լուծվում մերվում ա աստվածների աղջամուղջի մեջը: Էսի, իհարկե, ճիշտ ա:

Սրա համար էլ, հենց նպատակդ իրագործվեց պրծավ, պտի վռազ մի նոր նպատակ քթնես, թե չէ` կյանքդ կդառնա անիմաստ: Ու պտի հիշես, որ քու կյանքի իմաստը ընտրողը հենց դո՛ւ ես, ոչ թե ուրիշ որեվէ մեկը:

***

Կազանովան Դոն-Ժուանին տվե անցել էր լրբության գործերով: Լրբությունը Կազանովայի կյանքի իմաստն էր, ու հենց սրա հնարավորությունները պրծնեին, պտի որ իրա կյանքի իմաստը կորեր: Մերիմեի մոտ Լեպորելլոն Դոն-Ժուանի ծառան ա:

Սրա հետ համեմատելու ա` 48-րդն ու 51-րդը:

Միջակ ոտանավոր ա:

***

Ես ճի՛շտ եմ ասում, ճի՛շտ, Լեպորելլո: Շա՛տ սիրուն կին էր:

Չէ, ի՛նչ եմ ասում, Մադոննա՛ն վկա. Սիրունը՝ է՛ն չի:

Ասում ես՝ ո՞նց էր: Ոնց որ արեվը խառնես ծաղկունքին,

Մի կին արարես, աչքերի տեղն էլ – հրաբուխ դնես:

Հենց է՛տ տեսակ էր:

Ոնց որ նայեի ջահել օրերիս կապո՜ւտ երկնքին:

Եռսուն անգա՞մ եմ կրկնում արդեն: Թեկուզ տաս հազար:

Գինի՛ լից, գինի՛. էտ քու գործը չի՛: Դու որկորային քու բախտին հասար:

Բայց դե – չէ՛ր նայում, պատկերացնո՞ւմ ես, ընձի՛՜ – չէ՛ր նայում.

Իմ նման մարդուն – ում դեմ թզուկ էր Դոն-Խուանն ինքը:

Դրան երեվի ինչ-որ անբեղի մետաքսաթավիշ շորն էր հմայե:

Պատկերացնո՞ւմ ես, հենց գլխի ընգա,

Ոնց որ խավարե՛ր էս սաղ երկինքը:

Էս թասն էլ խմենք – էթանք ըստեղից: Հարցնում ես, թե ո՞ւր:

Ո՞ւր պիտի էթանք: Հասկանալի ա, որ ո՛չ մանկատուն:

Տխո՞ւր: Ե՞ս: Տո չէ՛: Ի՛նքս – տխուր չեմ: Էտ կյա՛նքն ա տխուր:

Դե վե՛ր, վե՛ր կենանք: Վեր կենանք էթանք գերեզմանատուն:

Հարցնում ես, թե խի՞: Էթանք ու նայենք մեր ապագային:

Չէ, ի՞նչ եմ ասում. էթանք ու նայենք մեր հենց – ներկայի՛ն:

Գիդե՞ս: Ի՞նչ գիդես: Դու ի՞նչ ես տեսե, որ ի՛նչ իմանաս:

Է՛խ, Լեպորելլո, էտ ի՛նքս կարամ նայեմ ներկային:

Դո՛ւ ինքդ էտի –տեսե՛լ ես արդեն: Մենակ մի՛ վարկյան:

Ծնվելուդ պահին: Մենա՛կըս կէթամ:

Ասա թո նորից գինի՛ բերեն քեզ: Ըստե՛ կմնաս:

50. ԱՍՈՒՊԱՅԻՆ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ԱՌԱՍՊԵԼԻ

Գրելու առիթը չեմ հիշում:

Պոետի համար տաղաչափության ձեվի ընտրությունն առաջնային ա: Հին ժողովուրդների համար ամենակարեվորը էղել են ալիտերացիաները (նման բաղաձայն կուտակելը) ու ասոնանսները (նույնական ձայնավորները կուտակելը):

Օրինակ, որ նայես, թե հին գերմանացիների (կամ անգլիացիների) բանաստեղծական էպոսը, Բեյըվուլֆը (Beowulf-ը) ոնց ա սարքած, կտենաս, որ էտի հանգ` հեչ չունի, իսկ դրա ռիթմը էսօրվա ոտանավորից լրիվ տարբեր ա: Բայց Բեյըվուլֆի ստրուկտուրան լրիվ հիմնած ա ալիտերացիաների ու ասոնանսների վրա: Հները ալիտերացիաներից ու ասոնանսներից ահավոր բավականություն էին ստանում:

Հայերի գրած արձակ ու ոտանավոր գործերը, մեծ մասով, կրկնում էին Ս. Գրքի թարգմանության ազատ ոտանավորը` վեռ լիբրը: Նարեկացու գրած տաղերի մեջը, օրինակ, զգացվում ա Երգ երգոցի հզոր ազդեցությունը: Ս. Գրքի ոճը զարգացրին մեր պատմիչները, մանավադ Բուզանդն ու Խորենացին: Իրանցից հետո, մեծ մասով, մեր ոճերը շատ չեն զարգացե (մինչեվ Նարեկացին):

Բայց հասարակ ժողովուրդն էտքան պահպանողական չէր, ու իրա ոտանավորի սեփական տրադիցիան, էնի՛, որ կար Վահագնի ծնունդի ու Սաթենիկին փախցնելու ոտանավորների պեսերի մեջ, երեվի շարունակում էր: Սրա վկայությունը Խաչգռուզ անունով պոեզիայի սիրահարի պահպանած մեր միջնադարյան ոտանավորներն ու է՛ն հայրեններն են, որ էսօր վերագրում ենք մենակ Քուչակին: (Մնացականյան Ա. Շ.Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, էջ 10-11, 113, ՀՍՍՌ ԳԱ հրատ, Երևան: Էս հղումն ընձի Հրաչ Մարտիրոսյանն ա ուղարկե, Լեյդենից: Իսկական գիտնականն ըսենց ա ըլնում, Մնացականյանի գիրքը ձեռի տակն ա էղե, չի ալարե ու չի ափսոսացե, ու իրա ընգերոջը մի փոքրիկ նվեր ա արե):

Նարեկացին է՛լ ա մենակ վեռ-լիբր գրե: Իսկ հասարակ ժողովուրդը կողքի ժողովուրդներից, օրինակ, պարսիկներից ու արաբներից, տաղաչափական նոր ձեվեր էր սովորում, ու սրանցով սքանչելի ոտանավոր էր սարքում:

Նարեկացուց էրկու դար առաջ, արաբ Աբու-լը-Ալա-ալ-Մահարին, հա՛մ հիանալի արձակ ա գրե, հա՛մ հիանալի ոտանավոր, ու է՛ս Մահարին գործածել ա էսօրվա հայտնի տաղաչափական համարյա սաղ դասական մետրերը (9-րդ դարում): Աբու-լը-Ալայի ոտանավորն էնքա՜ն սքանչելի ա, որ մենք սրանից Իսահակյանի արած փոխադրությունը (միջնորդ լեզվից) էսօր է՛լ ենք համարում հանճարեղ:

Բայց, բացի Խաչգռուզ-Խաչիկի պահպանած ոտանավորներից, ուրիշ շատ բան չի մնացե, որ իմանանք, թե մեր գոնե վաղ միջնադարի ոտանավորը ո՛նց ա էղե, որտեվ մեր եկեղեցին ահավոր դեմ ա էղե ժողովրդական «պարականոն» ստեղծագործությանը:

Իմ էս մի ոտանավորը, համարյա լրիվ, դասական մետրով ա, ու երբ էսի գրեցի պրծա, տեսա, որ դասական մետրով է՛լ կարաս լավ ու ազդեցիկ բան գրես, թե որ ասելիք ունես, ու կյանքն ես պատմում, ու սուտ չես ասում: Ու ես շատ եմ հավանում իմ էս ոտանավորը:

Գրածս էպիկական մի վիթխարի հիպերբոլա ա: Սրա հետ համեմատելու ա` 37-39-րդը:

Արուս-Արուսյակը կամ Լուսաստղը կամ Վեներան ա՝ Աֆրոդիտեն: Բիլ բառը նշանակում ա` կապուտ (գույնը), ու էս բառի էս իմաստն առաջացել ա թյուրիմացությունից (տես [7]-ը): Աղայան 1974. 44-47: #ՀՄ}}]-

Գերազանց ոտանավոր ա:

***

Նորահնար, անմեղաշունչ աստեղային օվկիանոսում

Բոցամորուս դյուցազո՛ւնն էր աճապարում աշխարհաքայլ,

Ու հեթանոս, զվարթախինդ ժամանակի ծովածոցում

Չէ՛՛ր նկատում Արուսյակին եթերափայլ:

Ու ծովածին Արուսյակը, բիլ հույսերով հրահոսուն,

Սրտատրոփ ունկնդիր էր անծայրածի՛ր աստղադողին,

Ու վիթխարի լռության մեջ ամպ ու լուսին չէին խոսում –

Ուղեկցելով – բոցամորուս – Հարդագողին:

Ու հրավարս դյուցազունը հորիզոնում անէացավ,

Ու ծիրանի հուշը ձուլվեց աշխարհային աստղափոշուն:

Լուսաստղի ցնորական անուրջները էրազացան –

Հետո դառան համաաշխա՛րհ – մահաաշո՛ւն:

Ու ողբում ա մա՛հն անուրջի – Աստղը Լո՜ւս – խելակորո՜ւս,

Ու արցունքներն ասուպային՝ կաթկթում են լուսնաշողին.

–Անվերադարձ անէացավ դյուցազունը բոցամորուս –

Հավերժական հե՛՛տքը մնաց Հարդագողին:

51. ԱՆԵԾՔԸ ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ

Էս մի ոտանավորը նախապատմություն ունի: 16-19 տարեկան վախտըս Ձկան խանութի մոտ մի ուղղակի չքնաղ աղջիկ տեսա: Ու ոնց որ 13-րդ ոտանավորիս առիթով եմ ասե, էտ վախտ ահավոր ուզում էի, որ աղջիկները, ու անպայման չքնաղները, ընձի սիրեն: Բա՜:

Էս աղջկան որ տեսա՝ ինքս ընձի մտածեցի. Հմի եսիմ ինչ փողավոր անասունի հետ կէթա: Ախր խի՞ չի գալի ֆիզ-ֆակ կամ մեխ-մաթ, էնքան լավ տղա կա ընդե»: Իհարկե, ես համոզված էի, որ էտ լավ տղերքից մեկն էլ հենց ե՛ս եմ:

Ու էս բանը շատ եմ ուզեցե պատմեմ: Էսի էտ բանը պատմելու ձեվերից մեկն ա. էս թեմայի մյուս վերսիաներն են` 48-49-րդը: Բայց մեկ ա՝ զգում եմ, որ ուզածս չեմ կարում ճիշտ պատմեն: Հույս ունեմ, որ մի օր կկարենամ:

Առհասարակ, 15-20 տարեկան ջահել տղան, կյանքը հասկանալու իմաստով, էտ նույն տարիքի աղջկանից ահագին հետ ա: Աղջիկը` աղջիկ ա, ու աղջկա մտքին հա է՛լ պսակվելն ա, հա է՛լ իրա զույգը ճարելն ա, ու երեվի էսի՛ ա ստիպում, որ աղջկերքը կյանքը տղերքից շուտ հասկանան:

Տղերքի սրտին էլ կպնում ա, որ իրանց տարիքի աղջկերքը իրանց լուրջ չեն վերաբերվում ու էթում ու իրանցից տարիքովներին են ջոկում, չնայած էսի լրիվ բնական ա:

Էս թեման շատ եմ ուզեցե պատմեմ, ու երեվի սրա ամենահաջող ռեալիզացիան` Գարո՛ւն էր ոտանավորն ա (64-րդը), բայց դրա մեջ էս թեման չի էրեվում, որտեվ մտքումս էղել ա, բայց գրելուց ուրիշ բան ա դառե:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 71-րդ ու 72-րդ ոտանավորների էսեները:

Թուլ ոտանավոր ա:

***բառապաշարի-32,71,72; աղջ-48-49,51; 64-գարուն; երկիր հայր-37-39, 50

Մայրամուտին կտենաս մի կապուտ հիրիկ՝ անրջական,

Բայց կողք-կողքի – ինքը կըլնի հեռո՜ւ, հեռո՜ւ,

Ու անուրջդ մահակենդան – կբորբոքվի, թե բախտ չկա՛,

Թե էկել ա հիրիկը, տե՛ս, բայց դե հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ,

Թե ուրվական անուրջների ճահճամառում

Էրազի ծառ ու անտառը – արդեն ո՛չ մի ընձյուղ չի տա,

Ու հատել ա էրազների բարակ առուն,

Ու հուշերիդ կրա՛կն անթեղ – կմորմոքվի:

Ու կնայի հիրիկը քեզ, ու հայացքը ուղղահայաց –

Աչքերիդ մեջ կթափառի օտարական գարուններում –

Գարուններում օտարական – անծանոթ ու հեռո՜ւ, հեռո՜ւ,

Ու կանիծես հանկարծամահ տարիներդ անրջաղաց,

Ու չի ըլնի բախտիդ համար գոնե մի զեղչ կամ էլ՝ ներում,

Ու կտենաս – ո՛նց ա կմախքն իրա էտ սո՛ւր –

Սե՛վ գերանդին տարուբերում – փականրբանցք տարիներում,

Արդեն մոտիկ, ու ո՛չ հեռու, ու ո՛չ հեռու,

Ու խելահեղ կմղկտաս, որ երգերդ օտարական –

Հիրիկներին էլ չեն հուզում, խանդավառում,

Ու անրջիդ սպիացած վե՛րքը նորից կվերքոտվի:

Ու աշնանն է՛լ, ու աշնանն է՛լ, հիրիկները ձոն են կարդում գարուններին,

Ու ՊԱՏԱՆԻ՛ մեղուների համերգներն են փառաբանում:

Էրեկների թախծանկար վերջաբանում

Նախկին ջահել մեղուների երգն ա մարում ու վերջանում:

52. ՄՈՒՐԱՑԻԿ ՀԱՐԲԵՑՈՂԸ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ

Գրելու առիթը չեմ հիշում: Հակոբ Մովսեսն ասեց, որ վերջի տողի թեման Սիամանթոյի մոտ էլ կա: Երեվի: Իմը անկախ ա ստացվե:

Առհասարակ՝ Հակոբ Մովսեսին շնորակալ եմ, որ հենց առաջին գրածներս կարդաց ու ոգեվորեց: Ասաց. «Պոտենցիալըտ անսահման ա»: Ըսենց մի դիտողությունը կարա մարդու սաղ կյանքը փոխի:

Ու մեկ էլ՝ շատ-շատ եմ շնորհակալ Սաղաթել Հարությունյանին ու Վահագն Դավթյանին:

Իհարկե, Հակոբ Մովսեսն իրա գովասանական էս խոսքից մի 20 տարի հետո ասեց համ էլ, որ անգլիացի Դեյվիդ Հերբերթ Լովրենսից արած թարգմանություններս «գարշելի են», որտեվ դրանք գրել էի հենց է՛ն ոճով, ինչով որ էս գիրքն եմ գրե, բայց էտի իրա ընձի տված իմպուլսի արժեքն իմ համար չի քչացնում: Ամեն մարդ էլ իրավունք ունի իրա կարծիքը ունենալու:

Երգահան Մարտին Ահարոնյանն էսի սարքել ա երգ: Մի անգամ լսեցի, երգելու ձեվն էնքա՜ն էր արհեստական, ու արտասանությունն էլ էնքա՜ն ստերիլ գրական էր, որ երգողի տեղը ես ի՛նքս ահավոր ամոթ արի, ոնց որ մեղավորը ե՛ս ըլնեի:

Թուլ ոտանավոր ա:

***

Հուշերի շիկացած ածուխն ա թշշում

Գավաթում խելագար գինու.

Զառամած կրքերն են օձի պես ֆշշում –

Գալարվո՛ւմ, գլորվո՛ւմ, ընգնո՛ւմ:

Էլ բան չի՛ մնում, էլ բան չի՛ մնում –

Մենակ մուխ ու աղմուկ ու քրքիջ,

Էլ բան չի՛ մնում, էլ բան չի՛ մնում –

Մենակ ճիչ, աղաղակ ու խրխինջ:

Թանձր ծուխ ու ճոճվող, օրորվող պարողներ –

Զամբիկնե՛ր, նժույգնե՛ր, զամբիկնե՛ր,

Տռփադեմ, տենդագար օրիորդներ, պարոններ –

Վայրենի, վավաշոտ թմբուկներ:

Մեն-մենա՛կ թողիր, մեն-մենա՛կ թողիր, ո՛վ Փրկիչ,

Օրհնանքդ մի օր չկաթեց վերքերիս,

Ու էլ չե՛մ ուզում բուրվառ ու մեռոն,

Ոչ էլ – Մկրտի՛չ,

Հարություն չկա՛ արդեն երգերիս,

Ու հիմնահատա՛կ

Քարուքա՛՛նդ էղավ

Օվկիանո՛ս հույսի

Լո՛ւս եկեղեցիս:

Վերջացավ հեքիաթս, ու էլ չե՛մ հորինում –

Էրազս հիվանդ ա վերջերս,

Ես լաց չե՛մ ըլնում, ես լաց չե՛մ ըլնում –

Ես լաց չե՛մ ըլնում – էտ ծո՛ւխն ա լցվում աչքերս:

53. ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԿՍԿԻԾ

Գրելու առիթը չեմ հիշում: Մանկությանս պատկերներից ա, բայց շատ ա աբստրակտ:

Համոզված եմ, որ թե ես երկար գրեի (ու ոչ թե մի 2-3 տարի), ուրիշ լավ գրողներից ոտանավոր գրելու շա՛տ ձեվ կսովորեի: Օրինակ, Հրաչ Սարուխանից կսովորեի, թե կոնկրետ մի մարդու, օրինակ, մի անտեր պառավի մեռնելու մասին ինչ ու ո՛նց պատմեմ:

Հրաչը կարում ա ըսենց բաների մեջը ահավոր կարեվոր պոեզիա տենա, պատմելու բան տենա: Ափսոս, որ մեր գրականագետները Հրաչի սարքած պոեզիայի կարեվորությունը չեն տենում, որտեվ սեփական կարծիք չունեն, իսկ Կոմունիստական պարտիան (Կոմկուսը) էլ արդեն չկա, որ ասի, թե ո՛ր մի պոետն ու ոտանավորն են լավը: Սրանց պտի մեկնումեկն ասի, որ օրինակ` Չարենցը հանճարեղ ա: Հենց իմացան, որ Չարենցը հանճարեղ ա, էտ վախտ էլ չեն վախենա, ու Չարենցի նույնիսկ թուլ ոտանավորները կհայտարարեն հանճարեղ:

Հրաչը մեր էն վախտվա հայտնի պոետների պես կառչուն պայքարող չի, որ կարենար սրան-դրան բրթբրթեր ու էս արեվի տակը իրա արժանի տեղը հաստատեր: Լավ գրելը քիչ ա, պտի համ էլ կռվելու շնորհք էլ ունենաս, որ սաղին համոզես, որ լավ ես գրում: Էսի ահավոր դժվար ա, ու երեվի ես է՛լ եմ էս շնորհքից զուրկ:

Էսքանն ասի, որ արդարացնեմ էս ոտանավորի ահագին շատ վերացականությունը: Այ, որ սրա մեջը կոնկրետ մարդիկ ըլնեին, ոնց որ կան Հրաչի կամ, օրինակ, ամերիկացի Ֆրոստի կամ անգլիացի Հարդիի ոտանավորների մեջը, իհարկե, էսի շատ ավելի լավը կըլներ: Բայց ես էսքա՛նն եմ կարացե: Թո ուրիշներն ընձնից ավելի լավը անեն:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Միջակ ոտանավոր ա:

***

Ու այնուհանդերձ, ինչքա՜ն նման ա գարունն ինքն իրան,

Ու ինչքա՜ն տարբեր – շիրիմավորված է՛ն գարուններից:

Ուր որ ա – նորից արեվ ու հալոցք, ծաղիկ ու տերեվ – աշխա՛րհ կտիրեն:

Եղեգնուտները նորից կհրճվեն, նորից կուռճանան վարարմունքներից,

Կարոտած հողը պինդ կփաթաթվի սառը պողպատին,

Ու չի՛ ուզենա – պոկ գա իր կուրծքը պատռող արորից,

Արեվատոչոր եղինջը նորից – հուզախանդավառ կկպնի պատին,

Ու քարահագուստ սարերը նորից սիպտակ թիկնոցը դեն կշպրտեն,

Ու երամները էս մի անգամն է՛լ – գարնանաժպիտ գալիք կավետեն:

Ծաղկած դեղձենին, անցյալ օրերի հուշամատյանը վերընթերցելով,

Աղոթք կկարդա իրա ծաղկունքին մոմ ու խունկ վառող սուրբ մեղուներին,

Անարատ ցողը մեռոնով կօծի մատղաշ դաղձերին,

Սեվասարյակը հանդա՜րտ կքայլի սեվաթույր ցելով,

Ծիծեռնակները կհանգրվանեն իրանց հարազատ, սե՛վ ձեղուններին,

Ու տերեվները – էս մի գարունն է՛լ իրանց սնուցող բունը կպատեն:

Անցյալ օրերը – անմեղ, միամիտ, պարզ ու հպարտ են,

Ու մանկան մեղքը մեղսազերծ ա ու կարոտաթաթավ:

Թեև գարուններն անմեղսունակ ու անմեղապարտ են –

Օրերի խինդը – անմրմունջ լռեց, անշշունջ հատավ:

Ու այնուհանդերձ, ինչքա՜ն նման ա գարունն ինքն իրան,

Ու ինչքա՜ն տարբեր – է՛ն գարուններից շիրիմավորված…

Անցած կիրակի, երբ մեր տուն էկա,

Շեմին ինձ մե՛՛կը չդիմավորեց:

54. ՄՂՁԱՎԱՆՋ

Գրելու առիթը կամ ստարտը հենց մղձավանջ-կոշմար բառն ա էղե: Նպատակըս՝ բառերով մղձավանջ նկարելն ա էղե:

Շատ ա պատահում, որ ընձի ասում են, թե ճիշտ չեմ գրում, ու սկսում են խելք սովորացնելը: Մեկն էլ, մի պատմաբան, մի օր ասեց.

Մեր տանն էինք, ու ես տեղիցս հելա, գնացի մի թուղթ ու գրիչ բերի տվի իրան, ու ասի.

Էս տեսակ մարդիկ մենակ ուրիշներին սովորացնելու «տաղանդը» ունեն, բայց որ սրանց հարցնես, թե օպերացիա անող բժշկին է՞լ կսովորացնես, կասեն՝ չէ: Մարդ ապշում ա, որ սրանք կարծում են, թե իրանք իրավունք ունեն պոետին սովորացնելու, որտեվ մի քանի ոտանավոր են կարդացե:

Սրանց մտքովը չի անցնում, որ աշխարհում կարող ա նոր ձեվի ոտանավոր էլ ըլնի, որ կարող ա մեկը ընե՛նց մտածի, ինչը սաղի մտածելու ձեվերից տարբեր ա, ու կարող ա հենց էս տարբեր ձեվն ավելի՛ ճիշտ ա, քան թե մնացած է՛ն ձեվերը, ինչին սաղ մարդիկ են հետեվում:

Ըսենց մարդիկ մանավանդ շատ են խառնվում լեզվի է՛ն հարցերին, ինչը պրոֆեսիոնալ լեզվաբանի գործն ա: Օրինակ, մեր տելեվիզրով շատ են վիճում մեր ուղղագրության ու մեր գրական ոճերի ճիշտ ու սխալից, ու էս վեճերին հա է՛լ կանչում են քաղգործիչ Պարուր Հայրիկյանին ու Հայրիկյանի պես լեզվաբանությունից հեռու մարդկանց, ում իմացածի գիտականությունը, ամենաքիչը, շա՛տ ա կասկածելի:

Կարծիք ունենալու իրավունքը ամեն մարդ էլ ունի, նույնիսկ, ասենք, Էյնշտեյնի է՛ն տեսություններից, ինչից գաղափար անգամ չունի: Բայց թե որ մարդը չարչարվել ա, ու մեր գրական ոճերը քիչ թե շատ սովորել ա, էսի հեչ էլ չի նշանակում, որ էտ մարդու դատողությունը լեզվի կամ ուղղագրության պրոբլեմներից ճիշտ են կամ արժեք ունեն, թե որ ինքը շատ լավ լեզվաբան ու հլը գրող էլ չի:

Օրինակ, ամեն մարդ էլ լավ քայլում ա, վազում ա, սրանցից շատը` լողում ա ու ակրոբատի վարժություն ա անում, այսինքը, «մեխանիկական շարժում» անելու հրաշալի վարպետ ա, բայց ակրոբատների նույնիսկ չեմպիոնը կասի՞, թե ինքը նյուտոնյան կամ քվանտային մեխանիկայից դատողություն անելու իրավունքը ունի (թե ֆիզիկոս չի, իհարկե):

Բայց մեր գրական ոճերը մի քիչ սովորածներն էս տեսակ հանդգնությունն ունեն, համարյա սաղ է՛լ:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Էնքան էլ վատ ոտանավոր չի, ու ձեվով էլ նոր ա:

***

Ցուրտ ա ու լուսինն ա խռպոտ դողդողում –

Լալիս ա ամառը վաչկատուն:

Ջրերի ջղերն են սողսողում սեվ հողում:

Կատաղած ու չո՛ր լուսնահաչ:

Տենդահար, զառանցող, հոգնատանջ –

Գարունը – հարկատու,

Ամառը – վաչկատուն –

Տա՛՛սը բյուր, մի՛՛ միլիարդ չար կատու:

Էրազիս – սեվագորշ, կիսաքանդ մի տաճար,

Ու անձեն պատարագ – հուսաբեկ:

Արեվը – հոգնաբեկ ու հիվանդ լուսաջահ,

Երկնքում – զառանցող լուսախաչ – կիսաթեք:

Փայփայե՛ք, հագցրե՛ք, փաթաթե՛ք,

Սառցացող մատները շոշափե՛ք,

Խա՛՛չ հանեք էս Գնդի էրեսին:

Ործկացող հրաբուխ հրաշեկ –

Ու հե՛ս ա – դագաղը բերեցին…

Հեղե՛ղն ա սար ու ձոր ողողում:

Երկնքում խելագար ցայգերգի

Քրքրված ծվեններն են լողում –

Հալո՛ւմ ա կորուսյալ գարունների չուն.

Սարսուռ ու սարսա՛՛փ ա երկյուղի ջրհորում:

Լուսինը – չար ու շեկ, սողացող մի մրջյուն,

Անհեթեթ ինքնասպան մի ողջույն:

Տենդահար, զառանցող, հոգնատանջ –

Կատաղած ու չո՛ր լուսնահաչ:

Գարունը – հարկատու,

Ամառը – վաչկատուն –

Տա՛՛սը բյուր, մի՛՛ միլիարդ չար կատու:

55. ՊԱՏԵՐԱԶՄ ՈՒ ԷԿՈԼՈԳԻԱ

Գրելու առիթը չեմ հիշում: Վերջին տողի իդեան չգիտեմ ումից լսած մի էկզոտիկ խոսքից ա. «Կանգնեցրեք Երկրագունդը, ես իջնում եմ»:

Ղովտի պատմությունը Աստվածաշնչի ամենազզվելի պատմություններից մեկն ա [Ծննդոց, 19]:

Ղովտենց քաղաքը էրկու տղամարդ մարդ ա գալի, ու Ղովտը, համարյա զոռով, սրանց տանում ա իրա տունը, բայց քաղաքի բնակիչները, մեծից փոքր, սաղ էլ արվամոլ են ըլնում, ու սրանք սաղ իրար հետ գալիս են ու Ղովտից պահանջում են, որ սա իրա հյուրերին տա իրանց, պարզ ա, թե ինչ նպատակով:

Մեր «սուրբ» նահապետ Ղովտի արձագանքը «հանճարեղ ա», որտեվ Ղովտն ասում ա, թե ինքն էրկու կույս աղջիկ ունի, ու թո էս քաղաքի բնակիչները վեկալեն իրա աղջկերքին ու ի՛նչ ուզում են` անեն, մենակ թե իրա հյուրերին ձեռ չտան:

Բնակիչները չեն համաձայնում, ու հյուրերը, որ աստվածի հրեշտակներն են ըլնում, Ղովտին, Ղովտի կնգան ու էրկու աղջկան փրկում են, աստվածն էլ քար ու կրակ ա թափում էս քաղաքի վրա ու կործանում ա էս քաղաքը:

Էս հրեշտակները Ղովտին ու իրա ընտանիքին ասում են, որ քաղաքից հեռանալուց հետ չնայեն, բայց Ղովտի կնիկը մի անգամ հետ ա նայում. երեվի քաղաքում ազգ ու բարեկամ ա ունենում, ու դրանք իրա մեղքը գալիս են: Սրա համար աստվածը Ղովտի կնգան դարձնում ա աղի սյուն:

Հետո Ղովտն իրա էրկու կույս աղջկա հետ էթում ու մի քարանձավում ա բնակվում, ու Ղովտի աղջկերքն իրանց հորը գինի են խմցնում, ու հերթով պառկում են իրանց հոր հետ, ու իրանց հորից հղանում են, որ «իրանց հոր սերմը չկորի»:

Էս սաղ հլը մի յան, բայց ես ոչ մի անգամ չեմ հասկացե, թե Ղովտի կնգա մեղքը ո՞րն էր, որ աստվածն իրան դարձրեց աղի սյուն: Ավելի լավ չէ՞ր ըլնի, որ արնապղծության համար աստվածը հենց Ղովտին կամ իրա էրկու աղջկան դարձներ աղի սյուն:

Աբրահամն էլ, Ղովտի ախպերը, իրա կընգան, Սառային էրկու անգամ ծախում ա [Ծննդոց, 12-րդ ու 20-րդ գլուխները]: Ծախում ա խաբեբայությունով, մի անգամ Եգիպտոսի փարավոնին, մյուս անգամն էլ քանանացիների թագավորին, ասելով, թե Սառան իրա կնիկը չի, քո՛ւրն ա:

Ու աստվածն էլ, փոխանակ Աբրահամին պատժի իրա էս «սուրբ» արարքի համար, բռնում ու փարավոնին (հետո էլ` քանանացիների թագավորին) ա պատժում` մի սարսափելի հիվանդություն ուղարկելով իրանց: Ու որ էս փարավոնն իմանում ա, որ Սառան Աբրահամի քուրը չի, կնիկն ա, կանչում ա Աբրահամին, թե խի՞ չասիր, որ կնիկըտ ա, ու ընձի էս կրակը քցիր:

Ու փարավոնը Աբրահամին լիքը ոսկի ու ոչխար տավար ու ուրիշ հարստություն ա տալի, որ էսի սրանք վեկալի ու էտ երկրիցն էթա: Էս նույն բանը, ճիշտ նույն ձեվով, Աբրահամն անում ա քանանացիների թագավորին:

Այսինքը, մեր «սուրբ» նահապետ Աբրահամը ամենաիսկական կավատ (сутенер) ա էղե:

Ու մենք էսօր պտի պաշտենք Աբրահամին ու Ղովտին: Բա՜:

Ես չեմ հասկանում, թե մարդը խի՞ պտի անպայման հավատա 28-20 դար առաջվա քոչվոր հրեաների գրած տգետ ու պրիմիտիվ ու ահավոր հակասական լեգենդների հավաքածուին (էս հակասությունների թիվը, Լեո Տաքսիլի ասելով, 30-40 հազար ա), էն էլ` տերտերների միջնորդությամբ ու բացատրություններով: Չի՞ ըլնի, որ մարդն իրա խելքով ու իրա ստեղծած աստվածին հավատա:

Ու ես չեմ հասկանում, թե Հայաստանի դպրոցներում խի՞ պտի 5-րդ դասարանից մինչեվ 12-րդ դասարանը կրոն անցնեն (հայ եկեղեցու պատմության անվան տակ): Որ մեր էրեխեքն ըսենց «սուրբ» բաներ սովորե՞ն: Ուրիշ կարեվոր բան չկա՞ սովորելու:

Առհասարակ, ով ուզում ա` թո հավատա, թե հավատալու բանը արյան քարոզը չի (այսինքը, նացիզմն ու սրա պես բաները), որտեվ հավատալու իրավունքը մարդու ամենակարեվոր իրավունքներից մեկն ա: Բայց թողեք, որ ով էլ չի ուզում հավատա, թո հանգիստ չհավատա: Էսի է՛լ ա մարդու կարեվոր իրավունքը: Թո ամեն մեկը ի՛նքը ընտրի, թե սրանցից ո՛րն ա ուզում: Իսկ էրեխեքին էլ թողեք մեծանան ու իրա՛նք որոշեն` հավատո՞ւմ են, թե՞ չէ:

Կարծում եմ, որ էսի լավ ոտանավոր ա:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Վատ ոտանավոր չի:

***

Փողոցների վտառները միանում են

դժկամ տոթին,

Ու ոռնում ա տարին սարդանման

Ու խառնվում սառցասարսուռ սղոցների

գուժկան բոթին –

Ու մեռնում ա սե՛րը անխարդավան:

Գալարվում ա ջղագրգիռ էրազների

ժանգոտ գոտին –

Գարո՛ւն ըլներ, գարո՛ւն ըլներ հմի –

Քաղաքների ծծմբահոտ կաթսաներից

հելավ ոտի –

Համայնավար լեղին ժահրաժանի:

Դառնաերկինք գիշերները ըսփռվում են

պագշոտ հովտին –

Կարոտները՝ սուր-սո՛ւր, սվի՛ն, եղա՛ն:

Աղասյունը արձանաձեն աղերսում ա

պոռնիկ Ղովտին –

Գարունները ծվեն-ծվեն էղան:

Դառնալեղի, դառնալեղի քաղցկեղ –

էս աշխարհի պորտին:

Անհենակե՜տ, անտո՜ւն, անտե՜ր, տնա՜նկ:

Թո վարդերը ժառանգություն մնան –

լորձունքամաշկ գորտին:

Վեր կաց իջնե՛նք էս կանգառում:

Իջնե՛նք մնանք:

56. ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ԻՒՐ

1988-89 թվերի դեպքերի մասին ա: Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի Ճորտության ուղին (The Road to Serfdom) նոր էի կարդացե, ու լա՛վ էի զգում ու համ էլ՝ հասկանում, որ Հայաստանի նորահայտ «մարգարեները» երկիրը քանդելու են:

Երբ ժողովրդի մեծ մասը, մանավանդ մտավորականությունը, անընդհատ «լավ, իմաստուն ու բարի թագավոր-մարգարե» կամ պրեզիդենտ ա ման գալի, որ էսի իրան «ղեկավարի ու պահի», խուսափում ա պատասխանատվության իրա մասից: Կառլ Պոպերն ասում ա, որ իշխանավորների բարոյական ու մտավոր մակարդակը հա է՛լ միջակ ա, ու շատ անգամ էլ` միջակից ցածր ա:

Ուրեմը, լավ իշխանավոր ման գալը խելագարություն ա, ասում ա Պոպերը: Ու Պոպերն ասում ա, որ սրա համար էլ «ո՞վ իշխի, որ մեր համար լավ ըլնի» հարցի տեղը պտի ուրիշ հարց տանք` «հասարակական ո՞ր կարգն ընտրենք, որ մեր իսկ ընտրած իշխանավորները մեզ գոնե քիչ վնաս տան, որտեվ դրանք հա է՛լ վնաս են տալու»:

Մենք մի հասարակ բան չենք հասկանում: Մենք չենք հասկանում, որ թե որ ավտոն փչացել ա, թե որ «ավտոյի մատոռը խփել ա», շոֆեռին ինչքան էլ փոխենք, էտ ավտոն, մե՛կ ա, չի՛ էթա: Մեր 1988 թվի հուզմունքի առաջնորդներն իմ համար սաղից շատ են ատելի, որտեվ դրանք սպանին ժողովրդի է՛ն հավատը, թե լավ ու լուսավոր ու արդար կյանքի հնարավորությունը կա՛:

Սովետի օրերին մարդիկ մտածում էին, թե «ըսենց էկել ա, ըսենց էլ կէթա», բայց երբ էս նորահայտ մարգարեները մեջտեղ էկան ու գոռգոռացին իրանց «պայքա՛ր, պայքա՛ր մինչեվ վերջ»-ը, ժողովուրդը հույս ու թեվ առավ, որտեվ ենթադրում էր, թե սրանք նորմալ հասարակարգ են սարքելու: Բայց երբ սրանք ավելի ահավոր ալան-թալան արին, քան սովետի պաշտոնավորներն էին անում, ժողովուրդը ոնց որ մի տեսակ հուսահատվեր ու համոզվեր, թե` իրոք որ, «ըսենց էկել ա, ըսենց էլ կէթա»:

Ճիշտը իմանալը, այսինքը, իսկական մարգարեներին ու իրանց ասածը ճանանչելը շատ դժվար բան ա, որտեվ էտի սովորելով ու մտածելով ա, իսկ մարդկանց մեծագույն մասը կամ տգետ ա, կամ տգետ ու հետն էլ ծույլ, ու սովորելուց հլը դպրոցում ա հրաժարվե, ու հմի էլ ո՞րդուց սովորի: Արդեն ուշ ա:

Բայց երբ որեվէ մի ժողովրդի մեծ մասը չսովորեց, ու մեր ժողովրդի պես խավար ու հետամնաց մնաց, հա է՛լ կմնա ճորտ ու ստրուկ ու ոչ մի անգամ էլ չի հասկանա, թե խի՞ ա ճորտ ու ստրուկ, ու չի ազատվի իրան բռնաբարողների ձեռից:

Զարմանալի բան ա. որ մի դաժե մաթեմատիկայի ակադեմիկոսի ասես. «Մի ջուխտ կոշիկ կարի», կասի. «Ո՞նց կարեմ, ախր ես կոշիկ կարելը չեմ սովորե: Ա՛յ, որ մի տարի էտի սովորեմ, ու 5-6 տարի էլ կարեմ ու վարպետանամ, էտ վախտը կկարենամ կարեմ»:

Բայց որ էս նույն ակադեմիկոսին որ ասես. Արի դառի երկրի պրեզիդենտը ու երկիրը լավ կառավարի, հը՞», կասի. «Կառավարե՛մ, ընե՜նց կառավարեմ, որ քեֆըտ գա»: Էս նույն բանը կասի ուզածըտ հայը, ուզում ա` ակադեմիկոս ըլնի, ուզում ա` չոբան ըլնի:

Ուրեմը, ի՞նչ, երկիր կառավարելը ավելի հե՞շտ գործ ա, քան թե կոշիկ կարելն ու չոբանություն անելը. հը՞:

Իմիջիայլոց, հայերեն լեզվի օրենքով, շեշտած ձայնավորին նախորդող բաղաձայնը կարա կրկնվի:

Վատ ոտանավոր չի, իսկ Ֆիրդուսու էս էրկու տողը շա՛տ ա խորը:

***

Դու ապրում ես է՛ս աշխարհում, քու է՛ս տան մեջ կավաշեն,

Դե ուրեմը` դո՛ւ որոշի չար ու բարին, տնա՛շեն:

Ֆիրդուսի

Մարդկանց մեծագույն մասը ալարում ա մտածի:

Անրի Պուանկարե

Արեվը էսօր էնքա՛ն ա կարմիր,

Երկինքը էնքա՛՛ն ու էնքա՛ն արուն ա թափում,

Որ արար աշխարհը դառել ա – արընոտ մարմին,

Որ Տերը նայում ա ու սարսափում,

Որ ծառ ու տերեվ – քա՛ր են ու սարսուռ –

Ու չե՛՛ն սոսափում:

Ու անցել ա Զատիկ ու անցե Վարդավառ,

Ու զարթնել ա Նեռը ու էլ չի՛ մրափում,

Խուժում ա կենտրոն – լցվում ա գավառ,

Պարուրված ժանտահոտ արընով –

Կանանչ ու հրավառ,

Խժռո՛ւմ ա, գռփո՛ւմ ու թրատո՛ւմ:

Ջնջված ա արդեն ամե՛ն զարդանախշ,

Ու տեղը չոր գիծ ա –

Սուրսայր ու շեշտակի,

Լուսերը մեռած են ու համ էլ հրախաշ,

Ու էլ ոչ մի մարդ չի՛ հավատում օծյալ հրեշտակին,

Ու մոմ է՛լ չի վառում իրա – հավատի հիշատակին:

Ու ամբոխվել են մեկերը զինավառ,

Ու դառե վիթխարի բանակ,

Ու արդեն չե՛ն լսում ո՛չ մեկին,

Ու արդեն չկա՛ ժամանակ,

Որ մոմ վառեն –

Վարդավառին կամ Զատիկին:

Ու արդեն չե՛ն լսի ո՛չ մեկին:

Արդեն հենց իրա՛նք կարարեն –

Առաքյալ ու մարգարե,

Որ սրա՛նք,

Որ հենց էս նորարար առաքյալ ու մարգարեն,

Հենց սրա՛նք կայնեն մեկերի ղեկին,

Որ սրա՛նք աշխարհի պատռված արգանդը կարեն,

Որ սրա՛նք նոր սուրբ ու նո՛ր աստված նկարեն:

Ու թե որ հանգարծ մեջտեղ գա իսկական մարգարե,

Ու ցույց տա Ավետյաց երկրի ուղին,

Կհեգնե՛ն իրան, կանարգե՛ն ու կքարե՛ն,

Ու հլը կասեն, որ իրանք ճի՛շտ են,

Ու որ իրանք խելոք ու իմաստուն ու արդար են:

Ու ձեն չի՛ հանի, սո՛ւս կանի,

Կմնա անծպտուն – իսկական մարգարեն:

Կմնա անծպտուն, որ մեկերն իրան չքարեն,

Որ իրան չխաչեն ու պատին չկարեն,

Ու ծնունդ ու որդին իսկական Սինայի,

Սուսուփուս ու արցունքն աչքերին կնայի,

Թե ոնց ա էս ինքնակոչ մարգարեն

Մեկերին շոյում ու շողոմ համբուրում,

Ու ոնց ա սրանց Սինայի Սուրբ սարը տանում,

Որ ընդե իրան օծեն ու արարեն –

Մի նոր հրեշտակահամբարու*:

Էտ օրը՜… արեվը կարմիր կդառնա նորից:

Երկինքը կթափի ահավոր արուն,

Ախպերը կվախենա ախպորից,

Առյուծը նորից կդառնա կորյուն,

Երկիրը նորից ու նորից կզրկվի շորերից,

Ու ամմե՜ն-ամմե՛ն ինչ կսկսվի նորից:

––––––––

*Համբարու-չար ոգի, ճիվաղ:

57. ԱՐԾԱԹԵ ՈՒ ԿԱԹԵ ՓԱԹԻԼԸ ԹԵԹԵՎ

Գրելը որ նոր էի սկսե, հա մտածում էի, թե ինչի մասին գրեմ ու բնազդով զգում էի, որ երեվի կարելի ա, որ ամեն ինչի մասին էլ գրվի (հմի գիդեմ, որ գրելու առիթներն ահավոր քիչ են): Մի օր համալսարանից դուս էի էկե ու տուն էի էթում ու մեկ էլ՝ մտքովս անցավ. «կարա՞մ ձյան փաթիլի մասին գրեմ: Ախր էտ թեման էնքան ա ծեծված. փաթիլի մասին ի՞նչ պատմես, որ մաշված չըլնի»:

Տուն էկա ու առաջին տողը քթա: Ինչքան հիշում եմ, էս ոտանավորն սկսելու իդեան Պաստեռնակի Եղրեվանին (Сирень) ոտանավորի սկսելու ձեվից ա: Մնացածը, ոնց որ ասում են՝ տեխնիկայի հարց էր: Մի 10-15 վարյանտից ստացվեց: (Մի թափով գրած կամ թարգմանած գործ չունեմ: Պատահում ա՝ մի 100 վարյանտ ա գրվում մինչեվ էլ փոխելու բան չի ըլնում):

Առհասարակ՝ որ մարդ ուզի, ամեն ինչի մեջ էլ ողբերգություն կտենա: Երեվի՝ էն բանի համար՝ որ ամեն ինչ էլ վերջ ունի, ամեն ինչ էլ՝ մահ ունի:

Պատմողը, արձակով պատմի, թե ոտանավորով, պտի կյանքի հենց ողբերգությո՛ւնը պատմի, որտեվ մնացած ամեն ինչը ոնց որ սովորական ու անհետաքրքիր ըլնի: Կարեվորը առաջի բառը կամ տողը քթնելն ա: Իհարկե, հա է՛լ կոնկրետ մի դեպք ես ման գալի, որ հենց էտ դեպքի առիթով պատմես ասածս ողբերգությունը, պատմես հենց է՛ն մի (սաղի համար էլ կարեվոր) բանը, ինչը հենց քու համար էլ ա կարեվոր:

Թե որ առողջ ես ու հոգով էլ խաղաղ, մնացածն աշխատանքի, չարչարանքի հարց ա, որտեվ տեխնիկական հարցերն արդեն լուծել ես, հանգերի սիստեմդ մտքիդ մեջը արթուն ա, ականջդ վարժ ա, վանկ բան` չես հաշվում, ու ըսլուխով զգում ես, որ էս մի բառը չեղավ, սրա տեղը պտի մի ուրիշ բան ըլնի. կամ էս մի միտքը տեղին չի, կամ սիրուն չի, կամ պոետական չի, կամ էլ էս մի ոտանավորինը չի:

Էս մի ոտանավորն է՛լ ա ազատ ոտանավոր, այսինքը, վեռլիբր ա:

Տանելի ոտանավոր ա:

***

Ու համ էլ – փաթիլը – փխրուն ու թեթեվ…

Բարալիկ ասեղներ, բյուրեղներ նրբաթեվ –

Կաթնագույն հեքիաթի շղարշով զարդարած,

Երկնային մեղեդի – չքնաղ ու բարդ շարած,

Թափանցիկ, արծաթե ու համ էլ – կաթե:

Ու ո՞ւր ա էն հրաշք զնդանը երկնային,

Երկնքում էս գիշեր

Ի՞նչ տեսակ հրաշք քարտաշներ կային,

Կամ ո՞վ ա մոգական դարբինն էն,

Կամ էլ էն –

Ո՞ր մուրճն ու քուրան են արարե –

Արծաթե հրաշքն էս,

Կամ ո՞վ ա ըսենց կախարդե,

Բայց հե՛ս ա փաթիլը,

Փխրո՛ւն ու թեթեվ:

Ու հե՛ս ա –

Արեվի հրաթեվ թաթերը կպան,

Մահացան բյուրեղ ու ասեղ,

Ու դառան կաթիլ – արծաթե ու կաթե,

Ու մե՛կը չի՛ ասում մահախոսական,

Ու մե՛կը, ո՛չ մեկը –

Փաթիլի տնքոցը չի լսե:

58. ԷՍ ՀՆԳՕՐՅԱ ԱՇԽԱՐՀՈՒՄ

(արեվելյան մոտիվ)

Էս վերջինները շատ ուշ եմ գրե, երբ արդեն ոտանավոր գրելը համարյա թարգել էի:

Գրելը զարմանալի բան ա: Հենց գրելու ձեվը սովորար, անընդհատ ուզում ես գրես, ու համ էլ ուրիշների գրածները կարդաս: Պտի ուրիշներին ա՛նպայման կարդաս, որ «լցվես», թե չէ` վռազ դատարկվում ես, կամ էլ` սկսում ես ինքդ քեզ կրկնելը:

Բայց հենց որ ոտանավոր գրելը թողում ես, էնքա՜ն ես դատարկվում, որ էլ գրելու ոչ հավես ա ըլնում, ոչ է՛լ թեմա, որ պատմես: Ու ոտանավոր գրելը ոնց որ խելագարության կամ մանիայի պես մի բան ըլնի, ու հենց գրելը թարգում ես, էս խելագարությունն անցնում ա, ու էս մանիայից էլ բուժվում ես:

Արձակը ըսենց չի, արձակով հա՛ կարաս գրես, թե որ կարգին պատմող ես, թե որ հորինող չես, այսինքը, թե որ կյա՛նքն ես պատմում: Կյանքը հա է՛լ պատմելու թեմա ա տալի, ամմե՛ն, ամմե՛ն օր, ու նույնիսկ` ամմե՛ն ամմե՛ն ժամ:

Ես զարմանում եմ, որ մեր արձակագիրները գրելու բան չեն ունենում: Սրանք անընդհատ ուզում են` մի «ցնցող» բան գրեն, որտեվ չեն տենում, որ կյանքի ամմե՛ն մի ակնթարթն է՛լ «ցնցող» ա: Սարոյանի Վիկտոր Տոսկայի ասածի պես` սրանք աչք չունեն: Սրանք նայո՛ւմ են, բայց չեն տենում:

Միջակ ոտանավոր ա, այնինչ Ֆիրդուսու էս էրկու տողն ուղղակի հանճարեղ ա: Մեկ-մեկ ասում են, թե մեր Նարեկացու Մատյանը բողոք ա աստվածի դեմ: Աստվածին հակառակվելն այ ըսե՛նց ա ըլնում, Ֆիրդուսու էս տողերի պես, ով աստվածին ոնց որ երկրորդ դասարանցու տեղը դրած ըլնի:

Ոչ հավատ եմ քու մեջ տենո՜ւմ, ոչ բանական միտք անմահ,

Ամանչում եմ ես քու տեղակ, ո՜վ Արարիչ երկնագահ:

Ֆիրդուսի

Որ կաս – մեզ ի՞նչ ես արե էս հնգօրյա աշխարհում,

Մենակ ցավ ես արարե, մենակ մրմուռ ես շարում:

Ո՞ր մի ծուռը դզիր դու էս հնգօրյա աշխարհում,

Փակել ես սաղ ելք ու դուռ, մարդ բալնիք էլ չի ճարում:

Ո՞ւմ ցավ ու դարդը բուժիր–էս հնգօրյա աշխարհում,

Զոռըտ տվել ես ուժիտ` խեղճերին ես չարչարում:

Բա զորավոր անմահը էս հնգօրյա աշխարհում,

Ոչ մի անգամ չիմանա՞, թե խի՞ ա սաղ փչանում:

Հես ա, էլ բան չի մնա էս հնգօրյա աշխարհում,

Բայց ըտենց էլ չիմանա՞ս, որ հե՛չ բան չես բաշարում:

59. ԳԱՐՈՒՆԸ ԿԱՆԱՆՉ ԿՏԱՎԻ ՆԵՐՔՈ -1988

1988 թվի դեպքերի պատմություններից ա: Սումգաիթն էր, թուրքերն էին, սաղս էլ անգիր գիդեինք, որ թուրքերի դրոշը կանանչ ա ու վրեն էլ՝ լուսինն ա, սաղըս էլ մտածում էինք, որ ռուսները (կեչին) թուրքերի յանն են, որ բախտ չունենք ևն: Ու մի մոմենտ կար, երբ Գորբաչովին համարում էինք մեր ամենամեծ թշնամին:

Մեր ամենավատ սովորություններից մեկն է՛ն ա, որ մենք հա՛ էլ մեր դժբախտությունների պաճառները մե՛ր մեջ չենք ման գալի:

Մենք հա էլ մտածում ենք, որ մեր անհաջողության պաճառն ուրիշներն են: Ու հա էլ՝ հերոս ենք ման գալի (մի թագավոր, մի պրեզիդենտ, մի Քրիստոս, ևն), որ սա գա ու մեզ փրկի, ու հետո էլ գողերին ու ավազակներին պատժի ու մեզ էլ պահի: Մենք չենք հասկանում, որ մեր կյանքի տերը՝ հենց ինքներս ենք:

(Մենք համաձայն ենք ու ուզում ենք, որ ոչ մեկը կաշառակեր չըլնի, բացի մեզնից. ոչ մեկը օրենքը չխախտի, բացի մեզնից. ոչ մեկը գողություն ու ավազակություն չանի, բացի մեզնից): Բայց ախր՝ օրենքը սաղի՛ համար ա, ու սաղ էլ օրենքի առաջ հավասար են: Չկա մի մարդ, ով օրենքի համար ավելի կարեվոր ըլնի, քան թե մյուսները:

Երբ ասում են, թե է՛ս մի ժողովուրդն իմաստուն ա, էն մի ժողովուրդն աշխատասեր ա, էն մեկն էլ տաղանդավոր ա. երբ այ ըսենց բաներ են ասում, մի շատ տարածված ու վիթխարի սխալ են անում: Իմաստուն կամ աշխատասեր կամ տաղանդավոր կարա ըլնի մենակ ու մենակ անհատ մարդը: Ու կոպիտ ու անթույլատրելի սխալ ա, երբ անհատ, առանձին մարդու հատկությունները վեկալում ու անհատների խմբին ու նույնիսկ մի սաղ ժողովրդին են վերագրում:

Ես կարամ անհատի հետ խոսամ ու իրա խելքը չափեմ, ինքն էլ իմ խելքը չափի, ես իրա՛ն համոզեմ, իրա՛ն համաձայնեմ կամ չհամաձայնեմ, բայց ես (ու ոչ մեկն էլ) չեմ կարա հայ ժողովրդին նստըցնեմ ու հետը խոսամ, ու հայ ժողովուրդն էլ ի՛մ հետ խոսա:

Ու երբ «ժողովուրդը» միաբերան նույն բանն ա ասում, էտի չի նշանակում, որ ժողովուրդը, անհատի պես, մտածել ա ու էկե հասել ա էտ եզրակացությանը: Ուղղակի, ժողովրդի սաղ անդամներն էլ կրկնում են մեն-մի հատիկ մի մարդու ասածը, հենց է՛ն մի մարդունը, ով մտածելու շնորհք ունի, ու էտ բանն ի՛նքն ա հայտնագործել: Երբ սաղ ժողովուրդը, օրինակ, ասում ա, թե Երկիրը կլոր ա, կրկնում ա մի Էրատոսթենեսի կամ մի Կոպեռնիկոսի ասածները:

Բայց ժողովուրդը, մեծ մասամբ, կրկնում ա ոչ թե սրանց պես իրո՛ք իմաստուն մարդկանց ասածները, այլ մեծագույն խարդախների ու ավազակների ասածները, է՛ն ավազակների ասածները, ովքեր շողոքորթելով ժողովրդին, իրանք իրանց մարգարե են հռչակում ու խաբում են սաղին ու տանում իրանց հետեվից:

Սրանցից են` Նապոլեոնը (ով 10 միլիոն ֆրանսիացի զոհեց` հանուն իրա անձնական նպատակների), Լենինը, Ստալինը (էս էրկուսն իրար հետ, հանուն իրանց անձնական շահի, ամենաքիչը 100 միլիոն մարդ կոտորին), Հիտլերը (տասնյակ միլիոնով էլ էսի կոտորեց), Մուսոլինին, Տրոցկին, Հռոմի առաջվա պապերն ու եկեղեցիների հայրերը ևն, ևն, ևն: Իսկական մարգարեներին` Սոկրատեսներին, Գալիլեյներին ու Ջորդանո Բրունոներին, Ադամ Սմիթներին, Լուդվիգ Միսեսներին ու Ֆրիդիրիխ Ավգուստ Հայեկներին, բանտարկում կամ վառո՛ւմ են, կամ էլ բանի տեղ չեն դնում, կամ էլ ժողովրդին համոզում են, թե սրանց ասածները սուտ են:

Լավ ոտանավոր ա:

***

Գարունը գունատ ա ու վտիտ:

Տտիպ ա համը արեվի:

Գորշ ձունը, վհատ ու անքթիթ,

Նայում ա արեվի բառերին –

Նայում ա, բայց ախր –

Չի՛ տենում դրանք երեվի:

Լուսինը փախել ա երկնքից

Ու մերվե կանա՛նչ կտավին:

Ի՞նչ մնաց արեվի երկունքից.

Բա՛՛ն չկա - ո՛չ մի բան տակավին:

Անուրջը,

Արեվի վկան,

Կամուրջ ա կավի –

Մի բարակ մկան:

Կարիճը դառել ա հրեշտակ

Ու լռվե երկնքի կոկորդում:

Կավիճե մի բախտ – խաչի տակ,

Ու էրազ – թոքախտ հիշատակ:

Կեչի՛ն ա կանանչը մկրտում:

Վիշապը ոռնում ու զկրտում –

Արուն ա թքում ու հոխորտում,

Ու չկա վերջին դատաստան –

Հայաստա՜ն,

Հայաստա՜ն,

Հայաստա՛ն…

Գարունը վախճանվեց

Ու գնաց ամառվա հետեվից:

Բարուրը – ո՛խ ծնեց:

Կարմի՛ր ա կաթում կանանչ կտավից:

60. ԵՍ ԳԻԴԵՄ

Գրելու առիթը չեմ հիշում: Հիշում եմ, որ էսի համարյա միանգամից գրվեց: Ինչքան հիշում եմ` ստարտը «Հետո՞ ինչ» բառերն էին: «Հինգ միլիարդը» երկիր մոլորակի տարիքն ա:

Էսի միակ ոտանավորն ա, որ ես քեֆըս լավ վախտն եմ գրե ու համարում եմ տպելու արժան: Առհասարակ, մեկ-էրկու անգամ է՛լ ա պատահե, որ քեֆըս լավ վախտ ոտանավոր եմ գրե: Գրելուց` թվում ա, թե ուղղակի հանճարեղ բան ես գրում: Առավոտը կարդում ես ու զարմանում. «Նուժելի՞ էս էշությունը ե՛ս եմ գրե»:

Իմ համար գրելը շատ աշխատատար գործ ա: Պատահում ա` մի 20-30 տողանոց ոտանավորը մի 100 անգամ մշակում եմ, էն էլ` մի քանի ամիս (ավել էլ ա ըլնում):

Առհասարակ, նույնիսկ ծխելը, ընձի շատ վնաս ա տվե: (Խոսքս առողջական վնասները չեն, չնայած սրանք երեվի ամենակարեվորն են): Երբ հլը չէի ծխում, 15-16 տարեկան վախտս, կարայի օրեկան (համարյա անընդհատ, առանց ընդմիջելու), մի 12-16 ժամ աշխատեի, օրինակ Համալսարանի գարադարանում նստած:

Հենց ծխելը սկսեցի, արդեն (սկզբում ժամը մեկ) մի կես ժամ կամ մի ժամ ընդմիջմունք էի անում, հետո էլ էսի դառավ կես ժամը մեկ, հետո էլ` 15-20 րոպեն մեկ: Ուրեմը, ծխելը ծուլության հարազատ ծնողն ա, ու հզոր աշխատավոր ինտելեկտուալի առաջին թշնամին ա:

Խմելն ավելի վատ ա, որտեվ էսի ստիպում ա, որ հետն էլ ծխես, ու շատ ծխես, ու հետո էլ` մյուս օրն արդեն չես կարում լավ աշխատես, ու տարիքի հետ խմելու հաջորդ անաշխատունակ օրերի թիվը շատանում ա:

Սրան գումարվում ա խմելու հաջորդ օրերի զղջմունքի ու մեղքի զգացմունքը, ինչը ամենածանրն ա, որտեվ խմած վախտդ անպայման մի սխալ (տո` ի՛նչ մի, մի հարուր հատ), մի անհամ բան ես արած ըլնում, կամ իզուր տեղը չէղած փողդ ես ծախսում, որ օյաղ վախտըդ չէիր անի:

Իմիջիայլոց, Ջեկ Լոնդոնը խմելու մասին մի հոյակապ քննություն ունի, Գարեհատիկ Ջոնը (John the Barley-ն), որ ջահելներն անպայման արժի, որ կարդան:

Էսի էնքան էլ լավ ոտանավոր չեմ համարում:

***

Հետո՞ ինչ:

Տո, թեկուզ հարո՛ւր մարգարե:

Չե՞ն սիրում:

Թո քարե՛ն, թո քարե՛ն:

Ամե՛ն ինչ – բվեճի կռինչ:

Լուսերը, ես գիդեմ, տկա՛ր են:

Աշխարhի մեղքերը, ես գիդե՛մ,

Կբերեն – հենց ընձի՛ կկարեն:

Ողջույնի ժամանակ չմնաց:

Ապագան – անհեթեթ մարգարե,

Անանուն, անունակ, անիմաց:

Ինչ կա որ, կթողես ու կէթաս:

Հետո՞ ինչ: Օրերը չիմանան – կմնան:

Մնալը – ահավոր մի կարիճ,

Մնացիր – կիմանա՛ս:

Ինչքա՞ն են համբերե, մինչեվ գան –

Ու դնեն հինգ միլիարդ վերջակետ:

Արծաթը արո՛ւյր ա, ցի՛նկ, մանգա՛ն,

Ողջունդ – հենց մենակ չակե՛րտ:

Տո, կգա՛ն:

Հետո՞ ինչ: Թո գա՛ն:

Դրվե՛լ ա արդեն հի՛նգ միլիարդ վերջակետ:

Ես գիդե՛մ, լա՛վ գիդեմ,

Օրերն է՛լ կդառնան դժոխքին աշակերտ:

Չե՛ս մնա – կէթա՛ս:

Հետո՞ ինչ:

Աշխարհը կմնա քնած,

Անկյունում – մի բահ,

Մի մանգաղ ու մի թաս:

Չակերտից ո՛չ մի բան չմնաց:

Երբ կայիր,

(Ես գիդե՛մ, էլ չկա՛ս),

Երբ կայիր,

Գիդեի, թե չկա՛ վերջակետ:

Իսկ հմի –

Վերջակե՜տ,

Վերջակե՜տ,

Վերջակե՛տ:

61. Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Կյանքը, մեծ մասշտաբով, իհարկե իմաստ չունի: Այսինքն, չկա ընենց իմաստ, ինչը սաղ մարդկանց համար էլ նույնը ըլնի ու սաղին էլ հարմար ըլնի: Ուրիշ խոսքով, ով ու ինչ էլ ասի սրան հակառակ, կյանքի մի (սաղի համար) ընդհանուր նպատակ չկա՛, չի ըլնի ու չի է՛լ էղե:

Իրոք էլ, գիտությունն ասում ա, թե Արեվը մի օր, երեվի մի իրեք-չորս միլիարդ տարի հետո (էսի շա՜տ-շատ ա, քաղաքակրթության կյանքը սրա 100 միլիոներորդ մասից էլ ա քիչ) կպայթի, ու մեր Երկրի վրայի կյանքը լրիվ կվերանա: Էսի համարյա հաստատ ա: Բայց թե որ ըսենց ա, էտ վախտ կյանքի էտ ընդհանուր իմաստը կամ նպատակը ո՞ւր մնաց: Մանավանդ, թե որ ոչ մի դրախտ ու դժոխք էլ չկա: (Թե որ սրանք ըլնեն էլ, որ արեվը պայթեց, սրանք է՛լ են վերանալու):

Կյանքի իմաստը անհատական ա: Ամեն մարդ ի՛նքն ա ընտրում իրա կյանքի իմաստը, թե որ էնքան ուժ ու խելք ունի, որ չի թողում, որ իրա կյանքի իմաստն ուրիշներն ընտրեն: Ու ընտրածդ կյանքի իմաստը կարող ա մեկից ավել ըլնի (օրինակ, աշխատանքդ, ընտանիքդ լավ պահելը ևն), ու կարող ա սրանցից մի քանիսը փոխվի: Ու սրանք փոխվում է՛լ են, անընդհա՛տ են փոխվում, բայց լավ կըլնի, որ փոխելու տերը դո՛ւ ըլնես:

Քյորփա էրեխու կյանքի իմաստը խաղն ա ու համով բաները, ու մեկ էլ` որ սաղ է՛լ իրան հա՛ սիրեն: Դպրոցականի կյանքի իմաստն արդեն մի քիչ ուրիշ ա: Բարձր դասարաններում էրեխեքից շատերի համար արդեն կյանքի իմաստը սերն ա կամ ինքնահաստատվելը, ևն:

Մեկը կարող ա իրա կյանքի իմաստը համարի իրա էրեխեքին կրթելն ու դաստիրակելն ու լավ մարդ դարձնելը (ինչը կյանքի հրաշալի իմաստ ա, չնայած շատ վախտ` անշնորհակալ ա): Մյուսը կարող ա իրա կյանքի իմաստը համարի գիտությունը, կամ արվեստը, կամ արհեստը, ևն, ևն:

Կարեվորը` չպտի թողաս որ քո կյանքի իմաստն ուրիշը որոշի կամ ընտրի, ու չպտի թողաս, որ կյանքդ անիմաստ անցնի, ու չպտի թողաս, որ կյանքիդ իմաստը դառնա չարությունն ու դաժանությունն ու ուրիշներին վատություն անելը:

Միջակ ոտանավոր ա:

***

Արեվը հմի դեղին թզուկ աստղ ա: Թե որ էտի մի օր պայթի,

կդառնա կարմիր հսկա, ու իրանից էնքան լուս ու ուրիշ բան կժայթքի,

որ Երկրի վրայի կյանքը լրիվ կմեռնի, ու հետո էլ Արեվը կմեռնի ու կդառնա սիպտակ թզուկ:

Կմեռնի՛:

Ու մնաց մենակ աղոթքի՛ ժամանակ:

Մեն-մի պատարագ,

Մի սաղմոս, մի երգ ու մի շարական,

Կարո՛ղ ա մի իղձ՝ սուրբ, նվիրական,

Բայց մե՛կը: Շողերը կգա՛ն:

Ու ո՞վ իմանա, թե ինչքան մնաց,

Արեվի ճակտին վաղո՜ւց ա գրած:

Կա՞, արդյոք, գոնե մի՛ բան իրական –

Իմաստ կա՞:

Կգան շողերը – վա՛ղն ու էրե՛կը,

Երկի՛նքը հալող հրե՛ շողերը:

Ասում են՝ կգա՛ն: Երեվի՛ կգան:

Թե որ ըտենց ա՛, ու էտ ժամանակ՝

Ծառ ու կարիճի ու կամ էլ իմ մեջ –

Ի՞նչ տարբերություն:

Բայց վերջին անգամ՝

Մի սաղմոս, մի երգ ու մի շարական

Ու կամ պատարագ:

Ու համբերություն:

Ի՞նչ տարբերություն:

62. ԿԵՌՄԱՆՆԵՐ

Ես իրո՛ք եմ հավատում, որ Սարուխան Հրաչը 1937 թվից հետո ծնված հայ ամենազորավոր ոտանավոր գրողն ա (իմ կարծիքով): Հրաչը նոր ճամփա բացող բանաստեղծ ա: Ինքը շատերի վրա ա ազդե: Ի՛մ վրա էլ: Բայց ափսոս` Հրաչը կռվող չի, սուսուփուս ա: Երեվի էս ոտանավորս Հրաչի մասին ա: Կամ էլ` «Բոցամորուս» Հրաչի, ում «աչքն էին արեգակունք»: Էրկուսին էլ սազում ա (հլը որ):

Հրաչ Սարուխանի մի գիրքն ունեմ, Վկայություններ-ը [25]: Սրա մեջ մի քանի հրաշալի ոտանավոր կա: Սրանք էնքա՜ն լավն են, որ կուզեի` ես գրած ըլնեմ:

Սրանցից մեկը դնում եմ ըստեղ, որ կարդացողը տենա, թե մեր գրականագետներն ու քննադատներն ինչքան խեղճ ու կրակ են: Խեղճ ու կրակ են, որտեվ թե որ խեղճ ու կրակ չըլնեին ու գրականությունից գոնե մի քիչ բան հասկանային, Հրաչին վաղուց էին հայտարարե Չարենցից հետո մեր առաջին հայ պոետը:

Մեր էսօրվա (մանավանդ պետական պատիվ ստացած) պոետների ոտանավորների տողերի տեղերը որ ուզածդ ձեվով փոխփխես (օրինակ, տների առաջի, երկրորդ, երրորդ ու չորրորդ տողերից նոր տներ սարքես ևն), սրանց ոտանավորների ազդեցությունը չի փոխվի, ու կթվա, թե ստացվում ա նույն բանը (որտեվ սրանց ասածների մեջ պատմություն ու կյանք չկա): Հրաչի ոտանավորները՝ անհնար ա, որ ըսենց փոխփխես, որտեվ Հրաչը ասո՛ղ ա, պատմո՛ղ ա, ու իրա ամեն մի տողը (կամ երկտողը) մի պատկեր ա:

Հրաչի ոտանավորի աջ կողմը դնում եմ նույն ոտանավորը, բայց բառապաշարն ու կետադրությունը մի թեթեվ փոխած, այսինքը, ի՛մ ոճով: Հրաչն ի՛նքը մի անգամ ընձի ասաց, որ գրելուց ինքն է՛լ ա բարբառով մտածում, բայց ըտենց չի գրում, որտեվ ոնց որ մի տեսակ չսազի կամ ռիսկ չանի: Աջ կողմի իմ «խմբագրածը», իհարկե, էլի՛ Հրաչի ոտանավորն ա:

Առհասարակ, երբ ես ուրիշի ոտանավորն եմ կարդում, կենդանի՛ հայերենով եմ կարդում, ում ոտանավորն ուզում ա ըլնի: Ըտենց կարդալուց էտ ոտանավորները ավելի են շահում ու ավելի մտերմիկ են դառնում, մանավանդ` Թումանյանի ու Հրաչի ոտանավորները: Թումանյանն է՛լ ա հաստատ «բանավոր» գրե, ինչը էրեվում ա է՛ն բանից, որ, օրինակ, եկան բառի պես բառերին նախորդող բառի ը հոդը փոխարինել ա ն-ով, որտեվ էս եկան-ը կարդացել ա՝ էկան:

Հրաչի ոտանավորից հետո դրածս իմ ոտանավորը միջակ ա, իսկ Հրաչի է՛ս մի ոտանավորի համեմատ՝ շատ ա թուլ:

***

Հրաչյա Սարուխան – ԷՍ ԳԻՇԵՐ

Տերեվների տակ թող սերը քնի:–––

Մոմերը հալվեն կաթիլ առ կաթիլ:

Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

Ատի՛ր, խնդրում եմ, շուրթերս ատիր:

Լուսինն այս գիշեր ագռավ կդառնա:

Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:

Խղճմտանքներիդ հաշիվը խառնած –

Ատի՛ր, խնդրում եմ, աչքերս ատիր:

Թող այս գիշեր էլ սրբերն ինձ խաբեն:

Սատանան հառնի երկնքի պատին:

Աղոթագրքի մրո՜ւրը լափեմ…

Ատի՛ր, խնդրում եմ, մեղքերս ատիր:

Թող զուգավորվեն ժպիտով ցինիկ,

Ստույգ դրախտն ու դժոխքը պատիր:

Մի քիչ հաց լիներ ու մի քիչ գինի…

Ատի՛ր, խնդրում եմ, աղոթքս ատիր:

***

Հրաչյա Սարուխան – ԷՍ ԳԻՇԵՐ

Տերեվների տակ … թո սե՛րը քնի:

Մոմերը … հալվե՛ն՝ կաթիլ առ կաթիլ:

Մի քիչ հաց ըլներ ու մի քիչ գինի…

Ատի՛, խնդրում եմ, շուրթերս ատի՛:

Լուսինն էս գիշեր ագռա՛վ կդառնա:

Աստղերը` մոշի փայլփլուն հատիկ:

Խղճմտանքներիդ հաշիվը խառնած –

Ատի՛, խնդրում եմ, աչքերս ատի՛:

Թո էս գիշերն է՛լ սրբերն ինձ խաբեն:

Սատանա՛ն հառնի երկնքի պատին:

Աղոթագրքի մրո՛ւրը լափեմ…

Ատի՛, խնդրում եմ, մեղքերս ատի՛:

Թո զուգավորվեն ժպիտով ցինիկ,

Ստույգ դրախտն ու դժոխքը պատիր:

Մի քիչ հաց ըլներ ու մի քիչ գինի…

Ատի՛, խնդրում եմ, աղոթքս ատի՛:

ԿԵՌՄԱՆՆԵՐ

(Հրաչին, բայց ո՞ր)

Հետո ի՞նչ…

Քարի տակ – մի կարիճ,

Մի թռչուն, մի սողուն, մի գազան,

Խարխուլ խրճիթի մրոտված դռան մի ճռինչ,

Մոռացված պատկերներ զանազան,

Բվեճի մի կռինչ,

Հետո՞ ինչ:

Հետո՞ ինչ–

Նաիրյան մի տաճար,

Ծերացած, կորացած մի գրիչ –

Ապագա դարերին հլը որ անհայտ մի հանճար,

Նաիրյան բառերի արարիչ.

Քարուքանդ մի կաճառ:

Հետո՞ ինչ:

Բաղձանքից մինչեվ տրտմություն –

Կա մենակ մի քանի միջակետ,

Ու անվե՜րջ, անվե՜՛՛րջ պարտության

Մի քանի հսկա պետություն,

Ու անհայտ, անմեկին մի չակերտ:

Հետո՞ ինչ…

Կայծակը –

Կարա՛ր շառաչեր:

Մարե՛լ ա օրերի շառաչը –

Էտ մենակ՝ առա՛ջ էր:

Ո՞ւր թեքեց

Իր ճամփեն

Հրաչը…

63. ՖԻՋԻՆ

Սաղ կյանքս ուզեցել եմ աշխարհը ման գամ` չի էղե: Ֆիջին էն տեղերից մեկն ա, որ կուզեի գնացած ըլնեմ: Ըտենց էլ չէղավ: Հմի արդեն դրա հավեսն էլ չունեմ: Ուրեմը, կյանքիս իմաստը զի՛լ ա փոխվե:

Ես մի 6 ամիս Մոսկվայում եմ ապրե, երբ դիպլոմ էի գրում, 1971 թվին (մի քանի ամիս էլ՝ 66-67 թվերին, երբ ուզում էի փոխվեի Մոսկվայի համալսարանը, ինչը չէղավ): Մեկ էլ մեկ-էրկու շաբաթ Տալինում եմ էղե: Թիֆլիսում շատ եմ էղե, որտեվ կինս թիֆլիսցի ա, բայց քաղաքում շատ քիչ եմ ման էկե, որտեվ աներս ուտող խմող մարդ էր:

Աներս վեցը դասարանի կրթություն ուներ ու ահավոր էլ քչախոս էր, ու չնայած շատ լավ մարդ էր, հետը խոսալու հեչ թեմա չկար: Մսի ավտո էր քշում, ու Սովետի օրերին խանութներին միս էր բաժանում: Պարզ բան ա, ջեբը հա է՛լ փող կար, ու օրվա առածն էտ օրն էլ ծախսում էր, ու քեֆն իրա տնից անպակաս էր: Ես էլ ուտել խմելու հետ հա է՛լ լավ եմ էղե, ու սրա համար էլ երբ էլ որ Թիֆլիս էթայի, առավոտներն աներոջս հետ իրա ավտոյով էթում էի հետը, իրիկունն էլ սեղան էինք նստում:

Ո՛ր մի խանութն էլ միս տանեինք, ներս էին կանչում, ու մի էրկու իրեք չայի բաժակ արաղ էինք խմում, զակուսկով, իհարկե: Էն վախտվա զակուսկեն ի՜նչ էր որ, մենակ կալբաս ու վիչինա: Իրանք վրացերեն էին խոսում, ես էլ սուսուփուս լսում ու խմում էի: Աներս էլ ամեն անգամ ասում էր. «Բլա-բլա ունիվերսիտետի լեկտորի բլա-բլա-բլա», ու ես հասկանում էի, որ իմ մասին ա ասում, յանի ես համալսարանի դասախոս եմ. այսինքը, գլուխ ա գովում:

Առհասարակ հա էլ մտածել եմ, որ վրացերենը շատ հեշտ լեզու ա. հայերեն կամ իմացածդ ռուսերեն բառերին մի հատ ի ես ավելցնում` ու վերջ: Օրինակ, մի անգամ Թիֆլիսի կայարանում մի վրացու հարցրի. “կՐՏրՑՌՑպ, տՏՋՈսցռրՑՈ, վպ րՍՈՋպՑպ, չՊպ ջՊպրՖ ՑցՈսպՑ?” ու էտ վրացին ասեց. «Բլա-բլա-բլա-բլա տուալետի ռեմոնտի բլա-բլա-բլա», ու ես վռազ գլխի ընգա, որ դրանց կայարանի տուալետը ռեմոնտ ա: Բա՜:

Ջահել վախտս մտածում էի, որ Ֆիջիի պես տեղերը հաստա՛տ եմ տենալու: Ֆիջի անունի պես բառերն իմ համար կախարդական հնչյուն ունեին, ինչը հաստատ գրքերից էր: Մեծացա ու հասկացա, որ ըտենց էլ էտ տեղերը չեմ էթա, բայց հմի էտի արդեն կարեվոր չի: Հմի ընձի համար կարեվորը մենակ էս գրածներս տեղ հասցնելն ա:

Ես հարուր տոկոս գիդեմ, որ շատ կարեվոր գործ եմ արե, ու ուզում եմ, որ ուրիշներն էլ էսի իմանան ու ասեն` «ապրես»: Բայց արդեն 25 տարի ա, ինչ չեն ասում, ու երեվի մինչեվ մեռնելս (ու նույնիսկ մեռնելուցս հետո էլ) չասեն: Հետո՞ ինչ: Չեն ասում, թո չասեն: Ես հո գիդեմ, ի՛նչ եմ արե:

Թուլ ոտանավոր ա:

***

Դժնի տարտարոս: Բվեճ ու կարիճ:

Ոռնում են բառերը բարբարոս:

Կանանչը դառել ա քար ու խիճ:

Չասեմ էլ – հո մի օր կիմանաս –

Ծծմբե խավարի սեվ ոգուն հակադիր –

Հենց դո՛ւ կաս, հենց դո՛ւ կաս, հենց դո՛ւ կաս:

Էլ հեչ մի անգամ – չթողա՛ս ու չէթաս:

Էրազիս Ֆիջին էր – հեռավոր ու անհաս:

Կորալյան կղզիներ, նա՛վ ու առագաստ,

Կոկոսյան արմավներ, բանան, անանաս…

Ո՛վ Ֆի՛ջի, ավետյա՛ց դու երկիր…

Իղձ ու բաղձանքի էտ երկրում – չկայի՛ր:

Էլ չէթաս:

Երբ չկաս –

Դրա՛խտն էլ, Ֆի՛ջին էլ

Դառնում են դժնի տարտարո՛ս:

Չէթա՛ս, ասում եմ:

Էլ հեչ մի անգամ - չթողա՛ս ու չէթաս:

64. ԳԱՐՈ՛ՒՆ ԷՐ

Ջահել վախտս` 15-25 տարեկան վախտըս`գժվում էի ուղղակի, որ իմ ուզած աղջկերքն ընձի չեն սիրում: Ընձի թվում էր, որ դրանք չեն գնահատում իմ «եզակիությունը», իմ «անկրկնելիությունը»:

Վերնագիրը երեվի «Գարուն ա, ձուն ա արե» ողբերգական երգի ազդելով ա:

«Նախնական բուլյոն» – մոտ 4,5 միլիարդ տարի առաջ Երկրագունդը ահավոր տաք հեղուկի գունդ ա էղե: Հետո սառել ա, պնդացե, էրեսի կեղեվը կնճռոտվե ու ծալծլվել ա, առաջացել են դար ու փոսերը` սար ու լեռներն ու վիթխարի խոռոչները:

Երկիրն էնքան տաք ա էղե, որ մի կաթիլ ջուր, պարզ ա, չի էղե` ոչ մի տեղ: Հետո առաջացել են ջրի մոլեկուլները, ու հետո էլ` գոլորշին:

Էս գոլորշին էլ խտացել ա ու դառել ա ամպ: Հետո Երկիրը մի քիչ էլ ա սառե, էնքան, որ անձրեվ ա էկե` տաք, եռման անձրեվ: Ու փոս ու խոռոչները լցվել են, դառե ծով ու օվկիանոս:

Էս անձրևն էկել ա եսիմ քանի միլիոն տարի: Անընդհատ անձրև, հետո էտ ջուրը գոլորշիացել ա (ոչ լրիվ), նորից ա դառե ամպ, ու հետո` նորից անձրև: Ու ըտենց` երեվի մի քանի տասնյակ միլիոն տարի: Ուրեմը, էս անձրևն անընդհատ ողողե լվացել ա Երկրի էրեսն ու ինչ քիմիական նյութ ասես, որ չի լցրե համաշխարհային օվկիանոսը: Ու էս օվկիանոսը մի կաշա, մի բուլյոն ա դառե, ու դրա մեջ ինչ (քիմիա) ասես, որ չի էղե: Դրան ավելացրեք միլիարդներով կայծակ, հրաբուխ ու երկրաշարժ:

Ու հավանական ա, որ առաջին վիրուսներն ու միաբջիջ կենդանիները հենց էտ «նախնական բուլյոնի» մեջ են առաջացե, սրանցից էլ առաջացել են մնացած կենդանիներն ու բույսերը, ու մենք էլ հետները, բայց մենք առաջացել ենք մենակ էս վերջերս, երեվի մի 5-7 միլիոն տարի առաջ: Իսկ էս ասածս պատմությունը տևել ա մոտ մի 4 միլիարդ տարի:

Լավ ոտանավոր ա:

***

Դե ասա՛, արեվը խի՞ ա տաքացնում.

Խի՞ ա սառուցը սառըցնում:

Հա էլ թա՛ց են էղե ծովի ջրերը:

Քու համար – տկլոր եմ: Տարե՛լ են լուսերը:

Ասում ես – իմ համար չկա՛ սրբություն,

Որ ընձի – պտի վառե՛ն, քցեն գեհե՛նը.

Որ ամառվա մեջ չկա նրբություն:

Ես գիդեմ: Գարունը ընձի գերե՛լ էր:

Դժվա՞ր ա – սպանես մի ջորի կամ մի ձի:

Չորս յանը – սա՛ղ էլ մեռել են: Ես էլ եմ մեռել:

Դիա՛կ եմ կենդանի մի անձի:

Ես գիդե՛մ: Գելերը մի գելի կերե՛լ են:

Նախնական բուլյոնի ո՞ր բջջից,

Ո՞ր մեկից էր բուսե մեր սերը:

Էս կեղտոտ աշխարհի ո՞ր բջից –

Վատն եմ ես,

Որ ջնջում ես հույսերս:

Գարուն էր:

Հա՛մր էին գետի պղտոր ջրերը:

Ամպերը երկնքում գրում էին «ոչ»:

Քամին քրքրում էր փոշու ջղերը:

Ես գիդե՛մ –

Սառո՛ւց էր կապե աշխարհը ամբողջ:

65. ՍԱՌՑԱՆԱԽՇԵՐ՝ ԼՈՒՍԱՄՈՒՏԻ ՇՈՒՇԵՔԻՆ

Փոքր վախտս լուսամուտների ձմեռվա նախշերի վրա շատ-շատ էի զարմանում: Հմի, երբ արդեն տարիքս առել եմ ու քաղաքում եմ ապրում, դրանցից էլ չի ըլնում, որտեվ տները գիշեր ցերեկ տաքացնում են, կամ էլ երեվի է՛ն ձեվ ցուրտ չի անում, որ էտ նախշերն է՛լի ըլնեն: Էտ նախշերն ուղղակի սքանչելի էին ու անկրկնելի: Հետաքրքիր ա, գյուղում էտ նախշերը հմի է՞լ են ըլնում, թե՞ չէ:

Քաղաքի էրեխեքը շատ բանից են զուրկ. ո՛չ էս նախշերն տենում, ո՛չ առավոտվա շաղ ու ցողն ու եղյամը, ո՛չ գարնան գալն են լրիվ տենում, ո՛չ աշնան դաշտ ու այգիները, ո՛չ ձմռան ձնով ծածկված սար ու դաշտերը, ո՛չ այգի ու այգեփոր, ո՛չ հունձ ու այգեքաղ: Ոչ էլ տարվա էս տարբեր եղանակներին հելնում են ու թափառում սար ու ձորերով, ոչ էլ գետ ու առու են մտնում: Բայց ախր էս բաներն է՛լ են կրթություն, ու կարող ա` սրանք կրթության ամենակարեվոր մասն են: Հազար ափսոս:

Ինչքան էլ որ հաստատ գիդեմ, որ կյանքը վերջի հաշվով անիմաստ ա, մեկ ա՝ էլի զարմանում ու մտածում եմ, ախր՝ խի՞ ա անիմաստ, բա՞ էս սաղ ինչի՞ համար ա: Էսի «արատավոր օղակ» ասածի իսկական մի օրինակն ա: Մարդ որ սրա մասին երկար մտածի՝ կգժվի:

Սրա համար էլ պտի էնքան էլ լուրջ չմտածես: Կյանքն էնքան էլ կարճ չի: Ու հետո՝ կյանքի մեջ իմաստ դնողը՝ հենց դո՛ւ ես, ի՛նքըտ ես: Դի՛ր ու ապրի՛:

Ես ոչ մի տեսակ աստծու էլ չեմ հավատում, ու երբ աստծու անունն եմ տալի, նկատի ունեմ կամ բնությունն ու պատահականությունը, կամ էլ վերացական հարց եմ տալի:

Չհավատալը հլը որ չի խանգարե ընձի, որտեվ հլը 15-16 տարեկան վախտս հաշտվել եմ, որ սաղ մարդկանց պես ե՛ս էլ եմ մի օր մեռնելու, ու որդերն ընձի է՛լ են ուտելու: Ուրեմը, թե որ մեռնելն անխուսափ ա, վախենալն անիմաստ ա, իզուր տեղը քե՛զ ես ներվայնացնելու ու չարչարելու:

Հակառակը, չհավատալն ստիպում ա, որ հույսըս չդնեմ էն մի յանի աշխարհի կյանքի վրա, ու ինչքան կարամ, կյանքս, է՛ս աշխարհի նաղդ կյանքս, իզուր չանցկացնեմ:

Հավտացողները հույսները դնում են է՛ն մի կյանքի վրա, բայց ախր ի՞նչ երաշխիք կա, որ էտ դրախտ ու դժոխք ասածը, կամ էլ` էտ անմահ հոգի ասածը կա: Բա որ չէղա՞վ:

Կարող ա` մեռնելուս վախտը գա, ըսենց չմտածեմ, բայց դժվար թե:

Առհասարակ, երբ հլը մարդու մահը հեռու ա, իրան թվում ա, թե կյանքն անվերջ ա: (Ու էսի շա՛տ լավ ա. ըսենց որ չըլներ, ապրելը դժոխք կըլներ): Երեվի սրա՛ համար ա Սարոյանը մեռնելուց առաջ ասե.

– Ես հա՛ մտածում էի, թե մահը ընձի համար բացառություն կանի, բայց չարեց:

Սրա բառապաշարի մասին տես 32-րդ, 69-րդ ու 71-րդ ոտանավորների էսեները:

Վատ ոտանավոր չի:

***

Իրեք լուսամուտ, տասնութը շուշա

Ու հլը մի տես, թե ոնց ա նախշե՛ …

Ու թե բյուրեղյա հեքիաթը կաթե

Պտի տեվեր հենց մի՛ քանի վարկյան,

կամ մի քանի ժամ –

Արժե՞ր, որ Տերը…

հելներ ու էսքան չարչարանք քաշեր…

Ու ի՞նչ խորհուրդ կա կատարյալի մեջ րոպեական,

Ու առհասարակ, գոնե հեչ մի տեղ խորհուրդ-իմաստ կա՞.

Գուցե՞ իմաստը դժոխայինի ու չարի՛ մեջ ա –

Կամ էլ տգեղի – ժահրոտ, այլանդակ:

Շուշեքի վրա, կամ ուրիշ մի տեղ,

Ով ի՛նչ էլ գրի կամ էլ նկարի,

Օրինակ, ասենք, Մեծն Արարչի գերդիֆերենցիալ,

Կատարելագույն մի հավասարում,

Իբր գուշակող կյանքն ամեն վարկյան,

կամ էլ ամեն ժամ –

Մեկ ա, ըլնելիք ուղին աշխարհի կամ էլ հյուլեի –

Չի՛ ուղղագծի կամ էլ երկարի,

Ու չի հայտնվի խորհուրդ կամ իմաստ

Վիթխարածավալ տիեզերական էս ավազանում:

Ու դժնին, ժպիրհ ու ժահրածնունդ,

Համ էլ այլանդակ,

Իրա մեջն ունի իմաստ ու խորհուրդ

Մենակ է՛ն չափով ու մենակ էնքա՛ն,

Ինչքան վսեմը կատարելագույն –

Ու մենակ էսքա՛ն:

Ո՞ր մեկս կարա

Ասի, թե ի՞նչ ա իմաստը ինքնի՛ն,

Կամ իմաստ ունի՞ ի՛նքը՝ իմա՛ստը,

Կամ թե ի՞նչ բան ա ի՛նքը՝ խորհո՛ւրդը,

Կամ խորհըրդի մեջ կա՞ ըսկի խորհուրդ:

Բայց մեկ ա, էսօր, լո՛ւռ ու անմռունչ,

Դեմս են էլի՝ իրեք լուսամուտ, տասնութը շուշա,

Ու վրեքը` նախշ, անթիվ ու անվերջ,

Միաձո՜ւյլ, կաթե՜, անվերծանելի՜,

Ասես՝ Արարիչն ի՛նքն ա մոլորվե

Խորհուրդ-իմաստի առեղծվածի մեջ:

Գլուխ 9 ՄԵՐ ԱՐԱԾԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ Ա (Ղ. ԱՂԱՅԱՆ)

Ահա թե ին՛չ ա ասում Ղազարոս Աղայանը «Աղբյուրի» 1888 թ. 12-րդ համարում [5, էջ` 216-222] (թավատառերն ու միջակ փակագծերի մեջիններն ի՛մ ավելացրածներն են, ուղղագրությունն Աբեղյանինն ա).

«Մի ազգի գրականությանը կարող են բառեր տալ նույն ազգի բոլոր բարբառները, և մինչև անգամ` ոտար լեզուները ևս, բայց նրա քերականությունը բոլոր բարբառներից միայն մեկը կարող է տալ, վասնզի ամեն բարբառ ունի իր առանձին քերականությունը, և այն [էլ] - շատ ճիշտ ու կանոնավոր»:...

«Վորպեսզի գրական լեզուն ևս` վորևե բարբառի չափ ճիշտ ու կանոնավոր լինի, եղած բարբառերից միայն մեկի քերականությանր պետք է հպատակվի: ... Ու, եթե մի անգամ ընդմիշտ միայն մեկ բարբառի քերականություն ունենանք մեզ առաջնորդ և ոչ մի քանի [բարբառի], այնուհետև ամեն մի դժվարություն կվերանա մեջտեղից, ու մեր գրական լեզվի համար կունենանք կենդանի և ժողովրդական քերականություն, լրիվ կանոնավոր, ուրեմն և ուսանելու համար շատ հեշտ:...

«Հիրավի` ինչի՞ նման կլինի մեր գրական լեզուն, եթե նրա բայերն այնպես խոնարհենք, ինչպես խոնարհում են Թիֆլիսի բարբառում, անուններն այնպես հոլովենք, ինչպես հոլովում են Արարատյան բարբառում, որոշ և անորոշ հոդերը վանեցու նման գործածենք, լեզվի ճարտասանությունը գերմաներենից փոխ առնենք, տրամաբանությունը` ռուսերենից: Եվ մեզանում այսոր, առանց չափազանցության ասած, ճիշտ այսպես են վարվում: Եվ առավել ևս` ավելի՛ վատ, վորովհետև նույնիսկ բայի մի ժամանակը մի՛ բարբառից են վերցնում, մյուսը` մյուս, և գործի չեն դնում մեր բայերի այն բոլոր ձեվերը, վորոնք ռուսաց լեզվումը չկան, ինչպես չեն գործածում մեր այ՛ն դերանունները, վորոնք նույնպես ռուսաց լեզվումը չկան: Առհասարակ մեր բուն ազգային վոճերը մնում են անգործադրելի:...

«Եթե ռուսները մեր պես չեն ասում, այլ բուն ռուսերեն, ինչու՞ մենք էլ բուն հայերեն չասենք, այլ [փոխարենը] ռուսերենի նման [ասենք]:...

«Արդյո՞ք այսպես են վարվում և Գերմանիայում կամ մի ուրիշ աշխարհում, յես չգիտեմ, բայց գիտեմ հաստատ, վոր նրանք խելոք մարդիկ են, և անկարելի է, վոր մեր նման խելագարություն անեն:...

«Թե աշխարհաբարի քերականությունը վո՞ր բարբառից պետք է վերցնեն ու ինչպես – այս մասին մի վորոշ գիտակցական գաղափար չունեին ու չունեն մինչև այսոր էլ: Թեպետև, այսուամենայնիվ, մենք Արարատյան բարբառի քերականությանն ենք հետևել ու ըստ արտասանության` դրա՛ ուղղագրությանը [այս երկուսն Էլ` կիսատ-պռատ], բայց այս արել ենք բնազդով և ո՛չ գիտակցաբար:...

«Մեր նոր սերնդի անտարբերության պատճառը հանդեպ մեր գրողները [Խ. Աբովյանն ու Պ. Պռոշյանը], մեր նոր գրականության սխալ ընթացքն է – այն բանասերների [սխալ ընթացքը], որոնք հուլունքն ադամանդի տեղ են ընդունում ու ադամանդն [էլ]` հուլունքի, որոնք հանճարներին բան-ճար ու բան-ճարներին հանճար են շինում: Սթափվե՛ք, սթափվե՛ք, պարոններ, ձեր ցանած սերմերի պտուղները հասել են արդեն, ճաշակեք ու տեսե՛ք, քա՞ղցր են արդյոք, թե՞ դառն»:...

Սրանից մի տարի առաջ, նույն «Աղբյուրում» Աղայանը գրում ա [Ib., 246].

«Գավառալեզվի (բարբառի), հորինիչը` արդարև ժողովուրդն է, ու նա հորինում է անսխալ, կանոնավոր, ներդաշնակ: Նա նույնիսկ բառերի աղճատմունքներն էլ է կանոնավոր անում, հնչյուններն էլ է կանոնավոր ու ներդաշնակ փոխում: Բայց այսու ամենայնիվ նա [բարբառը] չէ գրական լեզու:

«Բարբառը հորինվում է բնազդով [այսինքն, բնական ձեվով, առանց մարդկային՝ գիտակցական ծրագրի], մինչդեռ գրական լեզու հորինելու մեջ գիտակցություն կա, ու այդ գիտակցությունը երբեմն հասնում է սոպռ [զըռ] ու խորին տգիտության: Այս տգիտության մեջ ընկղմվում են բոլոր այն գիտնականները, վորոնք իրենց լեզվագիտության վրա հույս դրած` ապագայի լեզվի վոգուն խորթ և ոտար վոճեր ու բառեր են գործ դնում, վորով հորինում են մի…այլանդակ հրեշ»:

Էսի, անկասկած, ճիշտ ա ու անվիճելի: Ճիշտ համ էլ, որ բարբառը գրական լեզու չի, որովհետև բարբառի բառապաշարը խիստ աղքատ ա, ու պիտի լրացվի լեզվի ավելի հին վիճակներից, թե որ սրանք կան, ու մեկ էլ՝ օտար լեզվական փոխառություններով: Ուրիշ ելք չկա ու չի էղե:

Մեր դժբախտությունն էլ հենց էնի՛ ա, որ Ղազարոս Աղայանի մոտ մի դար առաջ ասածները` էսօր է՛լ են ճիշտ: Սրա օրինակներից մի ուրիշ տեղ [16, 19] շատ եմ բերել, բայց էրկուսն էլ ասեմ: Վերջերս մեր գրական ոճերը փորձ են անում հարություն տալու մեր հնագույն սեռական հոլովի մի քանի ձեվի:

Ասում են.

մամլո ասուլիս, սգո թափոր, Հայաստանյաց եկեղեցի, ուսուցչաց սենյակ, Ներքին գործոց նախարարություն, փոխանակ` մամուլի ասուլիս, Հայաստանի եկեղեցի, ուսուցչանոց, Ներքին գործերի նախարարություն ևն:

Որտեվ սրանց թվում ա, որ «յոյժ» գեղեցիկ ոճով են խոսում: (Բախտ ունենք, որ սրանք շատ քիչ գրաբար գիտեն, թե չէ` սրա պես բաները շատ-շատ կըլնեին, որտեվ, ոնց որ փորձն ա ցույց տալի, լեզվական թիթիզությունն ահավոր վարակիչ ա): Մեր հաղորդավարներից շատերը, էլի էս վերջի 22 տարին, ամսաթվերն ասելիս, ամսի անունը դնում են ուղղական հոլովաձեվով, փոխանակ` սեռականի. Հունվար 27-ին, փետրվար 14-ին:

Էսի իհարկե հայերեն չի, ու հենց սրա համար էլ տգեղ ա, որտեվ մենակ իրա՛նք են սրա պես ասում ու մեկ էլ` անգլիացիք, բայց անգլերենով, ու էսի էլ` այն պատճառով, որ անգլերենը ուղղակի հոլովաձեվ չունի (չհաշված` ուղղականը):

Մեր գրական ոճերն ուղղակի հեղեղված են սրանց պես անտեղի բաներով, ու մեր մտավորականների մեծ մասը համարում ա, որ էս անտեղի բաները ոչ միայն չքնաղ են, այլև բարձրագույն ճաշակի նշան են:

Բայց Աղայանը, մնացած համարյա սաղի պես, չգիդեր, թե բարբառի քերականությանն ու բառերին ինչքան տեղ պիտի տրվի: Էսի չգիդեր համ էլ Աբովյանը, ով իր Վերքի սկզբում ասում ա.

«Էս ա պատճառը, որ մեր նոր լեզվի կեսը Թուրքի ու Պարսից բառ ա: Բայց սրա դեղն էլ հեշտ ա, քիչ քիչ կարելի ա իստակել, երբ որ ազգը ուսումն առնի ու իր լեզվի բառերը քիչ քիչ հասկանա»:

Աբովյանի էս մի երկու տողի սխալ միտքը հետո դառավ մի հսկա «ծրագիր», հյուսիսյանների ծրագիրը, ինչը ստիպեց, որ հրաժարվեն Աբովյանի է՛ն լեզվից, ինչով որ ինքը գրել ա իրա Զանգուն, ու ինչի լեզուն իրոք որ չքնաղ ա (է՛ն օրերի համար):

66. ԱԽՐ ԽԻ՞ ԳՆԱՑԻՐ

«Սիրում եմ» պատմություններից ա:

Սկսվել ա առաջին տողից:

«Ամանոր» բառը չեմ սիրում, բայց պատճառ էլ չկա, որ չգործածեմ: Առհասարակ, ես ասում եմ, որ առաջնությունը, ինչքան հնարավոր ա, պտի տրվի բարբառի կենդանի բառերին, սաղին էլ, որտեվ դրանք հայերեն են ու հայերեն են մենակ է՛ն պատճառով, որ Էրեվանի բարբառով խոսացողների մեծ մասը բանըցնում ա դրանք: Հայերենության ուրիշ չափանիշ չկա ու չի էղե:

Ու ես համոզված եմ, որ է՛ն մարդը, ով համառ-համառ նոր տարի բառերի տեղը անպայման ասում ա` ամանոր (ու հլը նոր տարվա բառերի տեղն էլ` ամանորյա, ինչը սխալ ա, որտեվ պտի ըլնի` ամանորի, ոնց որ նոր բառի սեռական հոլովաձեվն ա), ուղղակի թիթիզություն ա անում:

(Հին հայերենն ուներ ամ բառը, ինչը չնայած բնիկ հայերեն ա, բայց արդեն մեռած ա: Սրա տեղը վաղուցվանից բռնել ա՝ տարի-ն, ինչի ծագումը անհայտ ա: Ամ բառից բարբառների մեջ կա` ամրըտ/ումբրըտ երկար ըլնի (տարիներդ-կյանքդ երկար ըլնեն) մաղթանքն ու գրական ոճերի նորաստեղծ ամյակ-ը: Լեզուն քմահաճ բան ա, որ պայթես էլ, քեզ չի լսի, թե չուզեց: Թե լեզվին ստիպես, որ փոխվի, կփոխվի՛, բայց քու ուզած ձեվով չի փոխվի, կէթա մի ուրիշ յան):

Լավ ոտանավոր ա:

***

Գնացիր մի՛ վարկյանով –

Տեվեց – հարո՛ւր հազար դար:

Էս անձրեվն էլ – ամեն օր,

Տարվա վախտը – անարդար՝

Հա՛ գարո՛ւն ու հա՛ գարո՛ւն –

Ու պարտքե՛րս – հին ու նոր:

Ասիր – կգաս նոր տարուն:

Կարող ա՝ գաս, բայց դե ե՞րբ,

Ի՞նչ պայմանով, ինչքանո՞վ:

Մի բան անեմ, ամեն կերպ,

Պարտքերս տամ՝ հին ու նոր:

Եղանակը անարդար,

Էս անձրեվն էլ – ամեն օր –

Մնաց ուղի՛ղ հազզա՛ր դար

Մինչեվ ձո՛ւն ու ամանոր:

ԱՌ ՈՐԴԻ ԵՒ ՀԱՅՐ ԻՒՐԵԱՆՑ

(Աստվածային ողբերգություն)1

67. ԱՌ ՈՐԴԻ ԻՒՐ

Գրելու առիթը John Boyd-ի The Last Starship from Earth ֆանտաստիկ վեպի միջի մի ոտանավորն ա էղե: Boyd-ն ասում ա, որ ինքն էտ ոտանավորը մոնտաժ ա արել Միլթոնի, Յեյցի (Yeats-ի) ու Շելիի (Shelly-ի) տողերից ու երեվի ուրիշների տողերից էլ: Ես էլ մտածեցի, որ իրավունք ունեմ ե՛ս էլ իրանի՛ց մոնտաժ անեմ, որտեվ չկարացի թարգմանեմ (չնայած առաջի տան մենակ մի էրկու իդեան եմ վեկալե):

Ու չնայած մի 3-4 տողի իդեան Բլեյքից ա (կամ էլ՝ Միլթոնից) մեկ ա՝ լրիվ ուրիշ ոտանավոր ստացվեց: Էջատակին մի քանի ռեբուսը բացել եմ:

Մոտ տարի ու կես հետո սրա շարունակությունը գրվեց:

***

«Շնչահեղձ Յերորթ» ասելով՝ նկատի ունեմ, որ մարթ արարածը Յերկիրը համարյա կերել ա: Տրոյականի մեջ Ագամեմնոնը Աքիլեսից խլեց Աքիլեսի հարճը: «Ժայռին խաչածն» իհարկե՝ Պրոմեթեվսն ա: «Խումարը» հարփածությունն ա:

Սրանցից 67-րդը գրել եմ մի հնչյուն` մի տառ ու մի տառ մի հնչյուն ուղղագրությունով, փորձի համար: Օրինակ, որ ըսենց գրենք, այսինքը, ի՛նչ լսում ենք, էտի է՛լ գրենք, ճիշտ չի՞ ըլնի: (Էսի համարյա Աբեղյանի ուղղագրությունն ա, թե որ բաղաձայն տառերի ուղղագրությունն ու գաղտնավանկ ը-ի գրելը չհաշվենք: Մեկ էլ` Աբեղյանը է-ն ու օ-ն հանել էր:

Համոզված եմ, որ հզոր ոտանավոր ա:

***

Since you are tortured on a rack of time compressing…

John Boyd

Որ չըպըխտորես էյության անմեղ ախպուրը վըճիտ –

Գյուլլելու եմ քեզ՝ հոքիս, է՛ս ա օրհնանքըս վերչին,

Չե՛մ թողնի մըտնես՝ ո՛շ պալատ, ո՛շ խըրճիթ,

Թո՛ւյն եմ խառնելու նեկտարիտ փարչին:

Հլը է՛ն վախտ էր Օցն2 ասում, երփ ծպտուն էլ չըկար.

«Հոռացողը կխաչվի, թե կողի ընգավ երկար,

Որ թե էկող ըլներ՝ առանց խաչելո՛ւ էլ կըգար»:

Կանչո՛ւմ էյի ամեն օր, ախըր խի՞ չէկար:

Ասում էյի՛, չէ՞. «Մի՛ հավատա ամբոխի բառաչին,

Վոր ասուպային խումարըտ անցավ՝ կդառնաս տըկար» –

Ասում էյի՜ –

«Յերո՛րթն3 էլ կմերվի Ծիր-Կաթնի անլըռելի հառաչին»:

Ասո՛ւմ էյի: Ասում ու … կանչո՛ւմ ամեն օր: Բայց է՛լի չէկար:

Լավը չի՛ մընում լավ, չարը՝ չար, ու չըկա՛ միչին:

Զուգահե՛ռն էլ ա խաչվելու, թե գընաց երկար,

Աշկը մենակ անճա՛րը4 կըտընգի աղքատի քրչին –

Կանչո՛ւմ էյի ամեն օր, ախր խի՞ չէկար:

Ու էս ի՞նչ օրը քըցիր խարխափող խեղճին.

Խելագար ու քյոռ ու քյառ – էթում են – մոլոր ու կամկար,

Մըրմընջում5, զառանցում, ճակատները խըփում քըրչին –

Աշկները – քու գալուն կամ Յերորթի վերչին –

Ու կանչում ու ճըչում ամեն օր, որ էլի՛ չէկար:

Շընչահեղձ Յերորթի ուսին՝ կապտած ու դիյակ մի Լուսին:

Բա Աքիլեսը ձեռը կըքըցե՞ր ուրիշի հարճին:

Ժայռին Խաչածը6 լա՛վ գիդեր – կմնան էլի արեվի՛ հույսին –

Բա դո՞ւ, դո՞ւ ախըր…

Թույնըտ խի՞ խառնիր էտ զուլա՛լ ջրի փարչին:

Անցավ արթեն –

Ասուպային խումարըս անցավ ու յե՛ս էլ եմ դառնում տկար,

Հես ա՝ այ, քիշ մնաց – մերվում եմ պարուրաձեվ պոչին7.

Զուգահեռն է’8 խաչվեց, որտեվ էլ արթեն՝ տե՛ղ չկար,

Ու ականջ դընող չէղավ – ճշմարիտ ու անպաճույճ կոչին:

Հոքնել եմ կանչելուց: Հալ – չըկա՛ էլ: Բայց ախըր խի՞ չէկար:

–––––––

1էս ոտանավորը լրիվ Էրեվանի բարբառի արտասանության ուղղագրությունով ա գրած:

2Օցն… – այսինքը, Նախաօցը՝ Լյուցիֆերը:

3Յերո՛րթն – Արեվից հաշված՝ յերորթ մոլորակը Յերկիրն ա:

4անճարը – մարթկության սաղ խոշոր քարոզիչների վերջին միտքը էնի ա էղե, որ խուզեն անթիվ ու անհամար խեղճ ու ախքատ միամիտներին:

5Մրմնջում … – աղոթելու ձեվերն են:

6 Ժայռին Խաչածը – Պրոմեթեվսը:

7 Մեր Գալաքտիկան պարուրաձեվ պոչ ունի:

8 է‘ – էլ:

68. ԱՌ ՀԱՅՐ ԻՒՐ

Մի գիշեր տեղաշորիս մեջ Ռաբլեին էի կարդում: Ժամի իրեքն էր, մեկ Էլ ծանոթագրությունների մեջ կարդացի Հիսուսի խոսքերը. «Խի՞ ընձի թողիր մեն-մենակ» (սրանք դրել եմ ոտանավորի դեմը): Վռազ հասկացա, որ 65-րդի «պատասխանն ա»: Վեր կացա տեղիցս, վռազ-վռազ գրեցի՝ ինչը որ էկավ: Հետո արդեն մի 15-20 վարյանտ էլ գրվեց, մինչեվ պրծավ:

***

Ամոնիակն ու մեթանը թունավոր գազեր են: Լուսաբերը՝ Լյուցիֆերն ա:

Լյուցիֆերի կերպարը ստեղծվել ա երեվի թյուրիմացությունից: Ըստ ավանդույթի՝ Լուսաբերը գլխավորեց Աստծու դեմ ապստամբած հրեշտակներին: Լուսաբերն իբր թե ուզեցավ դառնա Աստծուն հավասար, ու Աստված էլ սրան խփեց քցեց դժոխքը:

«Բեղավոր ու անբեղ» ասելով՝ նկատի ունեմ չար բռնակալներին (Հիտլերին, Ստալինին («Պողպատիցին»), Նապոլեոնին ևն): Արուսը Վեներան ա, Սահակը՝ Աբրահամի որդի Իսահակը:

Միջակից մի քիչ ա լավ:

***

–...Է՛ղի, Է՛ղի, ղամա սաբաքթանի?

(որ թարգմանի.

(Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ իմ, ընդէ՞ր թողեր զիս):

(Մատթէոս, ԺԵ; 32)

Օրհնանքդ հո օրհնանք չէր, անե՛ծք էր՝ բացեիբաց,

Ու նույնիսկ էտ քոսոտ խրճիթն էլ – աչքիտ շա՛տ էրեվաց,

Ու ամեն ինչ… հարամ ու քանդուքարափ արիր,

Ո՛չ ծխնի թողիր, ո՛չ շառնիր,

Հարամ արիր, հարա՛մ – ապագա ու ապառնի,

Հո մենակ նեկտարի՞ն չէր, որ թույնըդ խառնիր:

Է՜: Ի՞նչ ասեմ ախըր՝ ըտենց բաներ անողին –

Բաց ու արձակ դաշտերի օձն է՛լ չի կծում ջուր խմողին:

Դարդըտ 3-րդն էր մենակ, որ հանկարծ ծուռ ճամփով չէթա:

Ընձի՛, ընձի՛ չթողայիր դե:

Բռնե՛իր, կապե՛իր, քցեի՛ր վերեվները մի սենյակ,

Տենում էիր չէ՞, որ կամաց-կամաց էթում եմ Գողգոթա:

Մեղավորը դու՛ ես: Խի՞ ընձի թողիր մեն-մենակ:

Թո է՛ն գլխից էլ – ինքս ընձի՛ մնայի:

Դու՞ չէիր, որ էկար ու ասիր, թե –

– Վերջը, տե՛ս, քեզ քթա:– Հետո՞ ինչ, որ քթար:

Ախըր ի՜նչ ասեմ, է՛հ:

Ի՜նչ էլ որ ասեմ, մեկ ա,

Դու հա է՛լ հավան ես մենակ քո՛ւ արածին:

Արածդ էլ` մենակ ո՛խ ու թշնամա՛նք ու քե՛ն:

Որ մե՛ռնես էլ՝ ուզածդ ո՞վ կըտա,

Կամ մեր պեսերից էտ ո՞վ ա,

Որ ծնված օրվանից – հերո՛ս ա կամ տիտան:

Մեր պեսին՝ ո՛չ լետենանտ են տալի, ո՛չ կապիտան,

Ու ո՛չ էլ գեներալ ու թթվածին –

Մենակ սալդա՛թ, ամոնիա՛կ ու մեթան:

Ասում ես՝ «մեղք են», ասում ես՝ «3-րդին գթա»,

Բայց 3-րդն ընձի գթա՞ց, որ ես էլ՝ իրան գթամ:

3րդի հերն է՛լ անիծած – մե՛կը չկա՛, որ ընձի՛ գթա,

Ու համ էլ՝ Ժայռին Խաչածը – գթաց մի անգամ,

Բայց դու գթացի՞ր իրան:

Լուսաբերն էլ ուզեց դառնա կապիտան –

Ու ի՞նչ արիր իրան:

Բա կբռնեն ու հույսերի գանգին էտ ձեվ կտա՞ն:

Ասում ես՝ «դու՛ ես մեղավոր»: Տո՝ խի՞ եմ մեղավոր:

Սրանց կարա՝ արուն-արցունք լացըցնի –

Պողպատե կամ կավե ամեն մի անբեղ ու բեղավոր,

Ու միլիոնից մեկն ա, որ – քյոռ ու քյառ չի ծնվում:

Աքիլեսը ձեռ չէր պարզի, գիդեմ:

Աքիլեսներին՝ կրակի՛ մեչ են կոփում ու սնում,

Ու զուգահեռն էլ – խաչված ա էղե է՛ն գլխից

Ու հա՛ էլ ըտենց – խաչված ա էթում,

Բայց ու՞ր էր էտ անտեր կրակից –

Խեղճ ու կրակ Նազարեթում:

Ժայռին Խաչածը, պարզ բան ա, գիդե՛ր:

Ու քեզ էլ գիդեր:

Բայց ախըր ի՞նքն էր զորավոր,

Թե դո՞ւ էիր ավելի զորավոր –

Դրանց խի՞ էիր թողե անկրակ ու որփեվեր,

Կամ խի՞ թողիր, որ նորից մնան մենակ արեվի՛ հույսին,

Ու համ էլ՝ խնձորով Պարիսի,

Խի՞ կռվըցըրիր Հերային ու Արուսին,

Ու իրար վրա քսի տվիր՝ Աթենասին ու Արեսին:

Դու հա՛ էլ՝ տեր ես կայնե՝ մարդագել ու ստահակին:

Բա մա՞րդ էլ բռնի ու մատաղ անի՝ իրա հարազատ տղու՞ն:

Թասի միջինը հո՝ քո՛ւ լցածն էր – լեղի ու թույն ու աղո՛ւ:

Ու Տե՛ր մեր, որ տեր չէ՛իր կայնելու,

Խի՞ բռնիր ու բըստրիր էտ առաջի ձուն,

Ու դու՞ չէիր, որ վեկալար ու ըստիպիր բիձուն,

Որ տանի ու մատաղ անի Սահակին:

Ասում ես – «ականջ դնող չէղավ՝ ճշմարիտ ու անպաճուճ կոչին»:

Կոչըտ մենակ էն չէ՞ր որ

Սուրըտ ահավոր –

Ճոճես ու գոռգոռաս ու անընդհատ գոչես,

Որ, – Չպըտի ունենաք ուրիշ ո՛չ մի նպատակ, –

Որ, – Թեկուզ նահատակ,

– Հանգարծ ընենց չըլնի՞, որ ուրիշի հետեվից էթաք, –

Որ, – Մենակ ու մենակ՝ ի՛մ հետեվից էկեք,

– Ու ճամփեքդ չթեքեք, –

Որ, – Մենակ ի՛մ ախպուր ու ջրհորի մեջ չթքեք, –

Ու որ մենակ դո՛ւ ես ամենազոր ու անհատակ:

Էրկու հսկա քաղաք, համարյա մի երկիր,

Մինչեվ էգ ու որձով՝ սաղ է՛լ պոռնիկ չդառան –

Աշկիցդ չընգան:

Բայց ախըր՝ որ ամենազոր էիր, եզակի ու ընտիր,

Հեն ա՝ չթողայիր, որ ըտենց դառնան,

Ու համ էլ խի՞ քարաղի սուն սարքիր

Պոռնիկ Ղովտի խեղճ կընգան:

Գնացե նստել ես – եսիմ՝ ո՞ր ջըհանդամի ծերին1

Ու հըմի էլ ասում ես թե – Չեմ խառնվելու ձեր գործերին: –

Է՛ն գլխից հանգիստ թողայիր սաղին՝

Գող ու անմեղին, քյաչալ ու կաղին,

Աղջիկ ու տղուն, ջահել ու բիձուն –

Ու թե քունը չէր էն առաջի ձուն,

Թո ամեն ինչ – ինքն իրան մնար,

Թո ինքն իրա՛ն – ծիլ տար ու շատանար:

Է՜: Ավելի լավ ա՝ ո՛չ ես, ոչ դու՛ – մեղավոր ման չգանք:

3-րդը , մեկ ա, միտք չունի մնալու մեր հույսին:

Ու հենց է՛ն օրվանից, երբ բըստրիր աշխարհն էս արար,

Ես ու դու – ո՛չ մի անքամ չհասանք իրար,

Ու 3-րդին – ո՛չ մի անքամ վախտին մոտ չէկանք –

Արժե՛նք էրկուսըս էլ՝ մեկըս մյուսին:

Էթում ե՜մ ու էլ հետ չե՛՛մ գալու –

Ինչքան էլ հակառակը տարածես:

Է՛ն գլխից էլ գիդեիր, որ չես ներելու –

Ու չե՛՛ս հավանելու արածըս,

Խի՞, քու՞ գրածը չէ՞ր որ –

Չքըթածըս –

Ծնվելուցս առա՛ջ եմ կորցնելու

Ու որ պարուրաձեվ պոչումն էլ –

Չե՛մ քըթնի կորցրածըս,

Ու որ էս մոմենտին՝

Մի կաթիլ էլ՝ հավես չի՛ ըլնելու՝ ներում խնդրելու,

Ու որ՝ հենց էսքա՛նն էր կարեցածըս:

Բայց ախր ընձի

Խի՞ թողիր մեն-մենակ:

––––––––

1 Հին աստվածները ապրում էին մարդկանց մեջ, մոտիկ էին իրանց. հույներինը՝ Օլիմպոսի գագաթին, հրեաներինը՝ Տիգրիս-Եփրատի ավազանում ևն: Ու աստվածներն անընդհատ խառնվում էին մարդկանց գործերին: Ինչքան գիտությունը զարգացավ, էնքան աստվածները մարդկանցից հեռացան, ու էնքան ավելի պասիվ դառան:

Եղիշե Չարենց – ՍՈՄԱ

Մեր արտեմիստները [18-19] խի՞ չեն սովորում մեր Չարենցից. ախր Չարենցը ոտանավորի էնքա՜ն շատ նոր ու գերազանց ձեվ ունի, որ իրանք չեն յուրացրե, ու չեն բանըցնում: Չարենցի հենց մենակ Սոմա՛ պոեմը սովորելու էնքա՜ն նյութ ունի մեջը, էնքա՜ն շատ տարբեր չափ կա ընդե, որ երեվի մի քանի ամիս ա պետք, որ պոետը նստի ու էդ փոքրիկ պոեմը յուրացնի:

Ինքը՝ Չարենցը, Թումանյանի ու մյուսների պես, սովորել ա ուրիշներից, մանավանդ Թումանյանից, Տերյանից, Մայակովսկուց ու Եսենինից, իսկ մեր արտեմիստներն իրանց էնքան հանճարեղ են համարում, որ մենակ իրանց «հանճարի ուժով» են գրում:

Չարենցի Սոմա՛ն ուղղակի հզոր ա, հզոր ու սքանչելի (ըսենց «ճոխ» բառերից առհասարակ խուսափում եմ, բայց ախր Սոմա՛ն իրո՛ք ա սքանչելի):

Հետաքրքիր ա, որ էս պոեմը չափազանց աբստրակտ ա, ու սրա հույժ անորոշ թեման էլ մեզ լրի՛վ ա անծանոթ. Սոմա՛ն ու Ագնի՛ն ո՜ւր, մե՛նք ուր: Ու որ ճիշտն ասենք, էս պոեմը մի կոնկրետ բան էլ չի ասում, բայց մետրիկայի ու բառերի կախարդանքն էնքա՛՛ն ա հզոր, որ կարդացողը, իրանից անկախ, մի վիթխարի ողբերգություն ու պաթետիկա ա տենում ու ապրում: Էսի հենց վեռ-լիբր ա, որ կա:

Սրա համար էլ բերում եմ Սոմայից մի քանի բնութագրական կտոր, տարբեր մետրերով, որ սկսնակները տենան, թե Չարենցն ինչքա՜ն հզոր պոետ ա (էս կտորները թեթեվակի փոխել եմ ի՛մ գրական ոճով. մի քիչ էլ կետադրությունն եմ փոխե):

***

Որպես քուրմը Գանգեսի,

Կարոտակեզ, սիրակեզ –

Կյանքս տվել եմ լույսիդ

Ու երգում եմ քեզ:

Քե՛զ եմ երգում էս կարմիր

Աշխարհում հիմա –

Քե՛զ եմ երգում, քա՛ղցր քույր,

Խելագա՛՛ր Սոմա՛:

.............................................

Ու չէի քթնում, Սոմա՛ ոչ մի տեղ

Քու դեմքը հրե –

Բայց ես գիդեի, որ մեռնում ա նա՛,

Ով որ քեզ սիրե:

.............................................

Ու քեզնով հարբած՝ կանչեցի՛ իրանց

Հրդեհի պարին –

Ու կյանքս տվի, պարզ ու սրտաբաց,

Վառվող աշխարհին:

.............................................

Սոմա՛, ես գիդեմ, մի աղջիկ ես դու,

Երկնային մի քույր,

Որ տալիս ա մեր սուրբ ծաղիկներին

Թույն, թախիծ ու բույր:

.............................................

Քո՛ւյր, քու գինին մեր սրտերում

Մխացել ա դա՛՛ր ու դարե՛ր,

Քո՛ւյր, քու գինին մեր սրտերում

Քանի՜ ոսկի ջահ ա վառե...

Քանի՜ ոսկի ջահ ա վառե

Երկրի մուժում,

Քանի՜ ոսկի ջահ ա վառե,

Կյանքի փոշում:

Դա՛՛ր ու դարեր մեր սրտերում

Վառվել ա վառ,

Բայց հրդեհվել չի ուզեցե –

Աշխարհը քար:

.............................................

Սոմա՛, գինիդ (ինչով հարբե –

Խենթ ենք հիմա) –

Դա՛՛ր ու դարե՛ր տվել ա մեզ

Երկունք ու մահ.

.............................................

Ու արունը մեր, խառնված հրին,

Վառվո՛՛ւմ ա ագահ –

Ու լո՛ւս ա տալի վառվող աշխարհին

Դե՛՛մքդ հեռակա:

.............................................

Ամբոխները զրահապատ

Ծա՛փ են զարկում ու պարում,

Ջա՛հ ա դառե ամեն մի մարդ

Կրակապատ աշխարհում:

.............................................

Հո՛՛ւրը թո մնա,

Հրդե՛հը հոգու,

Որ հրաշք դառնա

Սոմա՛, խոսքը քու:

.............................................

69. ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՇՓՈԹ

Հրեական Հին Կտակարանի Աստվածը (նորինն է՛լ) ընձի հա է՛լ զարմացըրել ա իրա անհետեվողականությունով, անհեթեթ վճիռներով ու արյունարբու դաժանությունով: Ու մինչեվ հմի էլ զարմանում եմ, թե էսօրվա մարդը ո՞նց ա հավատում ու հավանում, ու շատ անգամ էլ` պաշտում էտ Աստվածին, այսինքը, հին, քոչվոր ու տգետ հրեաների հորինած Աստվածին:

Հետո էլ սաղըս զարմանում ենք, թե խի՞ ենք հավատում մեր էսօրվա քաղգործիչներին:

Մարդիկ տգետների՛ն են լսում ու հավատում, ու հավատում են առանց մտածելու ու առանց սրանց ասածները քննելու ու վերլուծելու:

Զարմանալու բան ա էս հավատը: Հավատալու համար պետք չի, որ քսան-եռեսուն տարի (կամ էլ, իմ պես 50-60 տարի) սովորես, որ քեզ կարծիք հայտնելու իրավունք վերապահես: Հավատալու համար ընդամենը պետք ա, որ մի քանի «անլուրջ» գիրք ու ժուռնալ կարդաս, մեկ-մեկ տելեվիզր նայես ու թերթ կարդաս ու քու պես «գիտունների» հետ սուրճ-մուրճ խմես ու բառադի զրուց անես, ու կարդացածիդ ու լսածիդ հավատաս:

Մարդը ուզո՛ւմ ա հավատա, մանավանդ ծույլ մարդը, մանավանդ կինը, ով առհասարակ հեշտ ա հավատում: (Իզուր չեն ասում, թե կնոջ լոգիկան ականջների մեջ ա):

Հավատալու ցանկություն ունեցող մարդը կհավատա, թե որ լսի, որ էվոլյուցիայի Դարվինի տեսությունը փչոց ա, թեկուզ էտ մարդը գաղափար անգամ չունենա էվոլյուցիայից է՛լ, Դարվինից է՛լ, գենետիկայից է՛լ ու գիտության մեթոդից էլ:

Էս տեսակ մարդիկ հավատում են, թե «կյանքի սկիզբը արտաերկրային բանական արարածներն են հիմնել», թե Նոստրադամուսն ամեն ինչ կանխատեսել ա, թե (օրինակ) հայերն ամենահանճարեղ ու ամենաընտիր ազգն են, թե բոլոր լեզուները (օրինակ) հայերենից են առաջացե, թե (օրինակ) հայերն ամենահինն են ևն, ևն:

Էս տեսակ մարդը հավատում ա` Լոխ Նես լճի դինոզավրին, Բերմուդյան եռանկյունու հրաշագործությանը, Եհովային, Քրիստոսին, Բուդդային, Մուհամմեդին, Հեգելին, Նիցշեին, Մարքսին, Լենինին, Հիտլերին, Ստալինին, Մուսոլինիին, էքստրասենսներին: Տո էլ ո՛ւմ ասես, որ չի հավատում: Ու հավատում ա` հաճույքով ու ոգեշունչ:

Թե էս տեսակ մարդն ինչին հավատա, կարեվոր չի, մենակ հավատալու բա՛ն ըլնի: Էսի կհավատա, թե որ ասեն, թե «թռչող ափսեներով բանական արարածներ են եկել ու կառուցել են եգիպտական բուրգերը, Թաջ Մահալի կամ Բահալ Բեկի հուշարձանները», ևն, ևն, ևն:

Սրանց համար կարեվոր ա մենակ, որ իրանց լսած բառերը սիրուն ու իմպրտնի ըլնեն` Թաջ Մահալ, Բահալ Բեկ, բուրգ, արտաերկրային, բանական արարած, պայծառատեսություն, ոգեկանչություն, տելեպատիա, տելեկինեզ, տելեպորտացիա, ֆիլիպինյան բժշկություն, Լոխ Նես բառերի պես, որ էս բաները լսելուց ու հիշելուց հետո իրանք է՛լ լիքը ըսենց սիրուն բառ ասեն ու ուրիշներին զարմացնեն:

Մարդիկ հավատում են, որտեվ «հիվանդ են». հիվանդ են` տգիտությունով, հիմարությունով, փառասիրությունով, քաղքենությունով ու էլի հազար ու մի ըսենց բանով: Ու որտեվ էս հիվանդությունները չե՛ն էրևում, չե՛ն բուժվում, չե՛ն դատապարտվում: Ու որտեվ սրանց համար, համարյա միշտ, չե՛ն տուգանում, չե՛ն պախարակում, չե՛ն բանտարկում:

Իհարկե, պատահել ա (ու հմի է՛լ ա պատահում), որ հավատի համար տանջում ու խոշտանգում ու սպանում ու վառում ու հազարներով մարդ են կոտորում ու աքսորում, բայց էս բաներն արդեն մոլեռանդ հավատի կամ տոտալիտարիզմի հատկություններն են, ինչի համար հատուկ պայմաններ են պետք, իսկ վերեվի ասածներս սովորական, առօրյա հավատից են:

Բայց ըսենց վախտ էլ, թե որ Սոկրատեսի, Ջորդանո Բրունոյի ու Գալիլեյի պեսերին մի յան թողանք, մնացած «սովորական հավատացողների» ակտիվ մասը հավատում ա, որտեվ հավատալը համ էլ ձեռնտու ա, որտեվ հավատը կրթության տեղ ա անցնում: Սրանց պասիվ մասն էլ հավատում ա, որտեվ չհավատալն «ամո՛թ ա», որտեվ սա՛ղ են հավատում, որտեվ շատ անգամ էլ` չհավատալը վտանգավո՛ր ա, կամ ձեռնտու չի՛:

Հավատի ամենառաջին ու հիմնական պատճառը՝ մահվան սարսափն ու կյանքի վերջավորությունն ա: Սրա համար ա մարդը հորինե անդրաշխարհի առասպելը: Երկրորդը երեվի մեղքի զգացմունքն ա, ու թողություն ստանալու անզուսպ ցանկությունը, ընենց մեկի թողությունը, ում սա՛ղ են հարգում ու ընդունում, ով ամենազորավորն ա: Երրորդն էլ կյանքի իմաստի բացակայությունն ա, որտեվ շատ ա ըլնում, որ մարդը մեկ էլ տենում ա, որ իրա կյանքը կա՛մ իմաստ չունի, կամ է՛լ զրկվել ա իմաստից:

Իմիջիայլոց, երբ մարդն ասում ա, թե հավատում ա աստծուն, ոչ մի ձև չես կարա իմանաս, էտի անկեղծ ա, թե` չէ: Ա՛յ, երբ մեկն ասում ա, թե չի հավատում, կարա՛ս հավատաս, մանավանդ, երբ էսի մոդա չի ու ձեռնտու էլ չի, որտեվ էս անգամ էտ մարդն ի՞նչ շահ ունի, որ սուտ ասի (թե որ ահավոր թիթիզ ու կեղծավոր չի):

Բայց ամենաարտառոցն էնի՛ ա, երբ մարդիկ հավատում են հանուն հավատալուն, երբ չհավատալը մի գրամ էլ վտանգավոր չի: Բա ապշելու չի, որ էս «լուսավոր» դարում մարդ կա, (ու շատ), ով հավատում ա, որ Եղիա մարգարեն կառքով համբարձել ա երկինք: (Թե հետո Եղիան ո՞ւր ա գնացե իրա էտ կառքով, կամ էլ էտ դատարկ կոսմոսում ո՞նց ա շնչե, էս տեսակ մանրունքներն էտ տեսակ հավատացողների մտքով չի անցնում, որտեվ դրանց մտածողությունը կես քայլանոց ա, ավել չի: Հին Կտակարանը Եղիա մարգարեի համբարձվելու պես ըսենց «գիտությունով» լիքն ա):

Շատ լավ ոտանավոր ա, բայց Խայամի էս քառյակը հանճարեղ ա, ու հլը մի բան էլ ավել, ու ես էլ (համեստությունը մի յան) ռուսերենից էսի հենց հանճարեղ է՛լ թարգմանել եմ (տես 23-րդ ոտանավորի էսեն):

***

Մեկը մի անգամ հարց տար Արարչին,–

– Խի՞ մահ խառնեցիր Ադամի շնչին:

– Թե կատարյալ ե՜նք, բա խի՞ ենք մեռնում,

– Թե կատարյալ չենք, ո՜՞վ ա փինաչին:

Օմար Խայամ

Գեհոն1 գետի ափով, բացած կուրծքը մազոտ,

Ալեկոծ ու թափով – Տե՛րն էր քայլում:

Տիրոջ հզոր գանգին, ոնց որ կանանչ մազութ,

Կաթի՜լ-կաթի՜լ – սուրբ քրտինքն էր փայլում:

– Հըլը մի տե՛ս, մի տե՛ս, սրանք էս ի՜նչ արին,

– Էս մի թաբուն2 անցան՝ համը տեսան՝ չար ու բարու2,–

Մրմնջաց Տերն ու սու՛րբ գանգով կասկած անցավ,–

– Ըստե մնա՜ն, ձեռ կըքցեն արդեն … կենա՛ց ծառին3,

– Մնան, վայ թե վերջը ըլնի արուն,

– Անմահացան ու չարացան, վարյանտ չկա,

– Ուրե՛մն աստվածացան:

Ու Տերն աջով շոյեց կուրծքը մազոտ,

Ու դրախտի դուռը քացով բացեց:

Դըսում – ազոտ, շըմոլ, ծըծըմբահոտ,

Քրտինք4, ծննդացավ4, բորբոս ու ցեց:

Ու տազ արած, մարդ ու կնիկ,

Մի հողածին, մի կողածին,

Անփաստաթուղթ ու անկնիք,

Կամաց-կամաց դուս սողացին:

Բաց թողալով՝ մի քիչ շըմոլ, մի քիչ ազոտ,

Ու շոյելով (աստվածածին ու ինքնածին)

Մի քիչ քրտնած՝ կուրծքը մազոտ,

Արարիչը, թեթեվացած, ասեց Օձին,

– Գեհոն գետի ափին … խաղաղությո՛ւն հաստատեցի:

––––––

1 Գեհոնդրախտի չորս գետից (Տիգրիսից, Եփրատից, Փիսոնից) մեկը, երեվի՝ Արաքսը):

2 թաբու-թոբա – մոգական արգելք: (Էս թոբա-ն կա Մալիշկայի խոսվածքում):

3Հին հրեաների դրախտում յանի էրկու կարեվոր ծառ կար. մեկից ուտեիր` չարն ու բարին կտարբերեիր, մյուսից ուտեիր` կանմահանայիր: 1-ը իմացության, իսկ 2-րդը` կենաց ծառն էր:

4 Աստվածը, դրախտից վռնդելուց, Ադամին ասեց. «Հացդ քրտինքով վաստակես», Եվային էլ, թե՝ «Ցավով ծնես»:

70. ՂՈՒՄԱՐԲԱԶԸ

Հարդիի հենց է՛ս տողով սկսվող ոտանավորի տարբերակը ա:

Երբ իմ իմացած մի օտար լեզվով շատ սիրուն ոտանավոր եմ տենում, մի լրիվ նոր ձեվ, է՛ն տեսակ ձեվ, որ ասելիքը շա՛տ-շատ ա ուժեղացնում, ու ինչը հայերը հլը չեն գործածե, ուզում եմ էտի ինչ-որ մի ձեվ դարձնեմ հայերեն: Թարգմանեմ, փոխադրեմ կամ դրա պես մի բան գրեմ:

Որտեվ անհամբեր էրեխու պես ուզում եմ, որ ուրիշներն է՛լ կարդան էտ ոտանավորն ու իմ պես հավես անեն, ճիշտ` ոնց որ կինո նայելուց ես տնեցիներին կանչում, թե «հլը էկեք տեսեք, թե ի՛նչ են ցույց տալի»: Իմ կարծիքով, խմբական բալետ անելու հիմքը` էսի՛ ա, օրինակ, ֆուտբոլի վախտ: Ոտանավորը կամ սիմֆոնիան «բալետ անելու» համար մի թեթեվ ավելի շատ «պատրաստություն» ա պետք:

Ասում են, թե Աստվածը ամենազոր ա, ամենաբարին ա, ամենաարդարն ա, ու սեր ա: Աստվածը յանի սեր ա: Էս բաներն ասողները կամ կարդալ չգիդեն ու Գիրքը չեն կարդացե, կամ էլ՝ կարդացե ու ոչ մի բան չեն հասկացե:

Տեսեք, թե ինչ ա ասում (Ելից, Ի, 5) Հին Կտակարանի Աստվածը. «…զի ես եմ Տէր Աստուած քո՝ Աստուած նախանձոտ, որ հատուցանեմ զմեղս հարանց՝ որդւոց, յերիս եւ ի չորս ազգս ատելեաց իմոց»: Ինչը նշանակում ա. «Ես եմ տեր աստվածը քո, ու ես չար եմ. (չար-ը նախանձոտ բառի հին իմաստներից մեկն ա, չնայած նախանձոտ աստվածն է՛լ մի բարի բան չի. տես Աճառյանի Հայերեն արմատական բառարանը – Մ. Հ.) ու հայրերի մեղքերի համար (եթե ինձ ատեն) իրենց որդիներին մինչեվ երրորդ ու չորրորդ սերունդը կպատժեմ»:

Նոր Կտակարանի մեջը (Մատթէոս, Ժ) Հիսուսն ասում ա. «34 Մի՛ համարիք եթե եկի արկանել խաղաղութիւն յերկիր. ո՛չ եկի արկանել խաղաղութիւն, այլ սո՛ւր: 35 Քանզի եկի քակե՛լ զայր ի հաւրէ իւրմէ. եւ զդուստր ի մաւրէ, եւ զհարսն ի սկեսրէ՛ իւրմէ: 36 Եւ թշնամիք առն՝ ընտանիք իւր: 37 Որ սիրէ զհայր կամ զմայր առաւել քան զիս, ո՛չ է ինձ արժանի: Եւ որ սիրէ ուստր կամ զդուստր առավել քան զիս, չէ՛ ինձ արժանի:...»

Սա նշանակում է. «Մի՛ կարծեք, թե ես եկել եմ խաղաղություն տարածելու երկրի վրա: Ես եկել եմ ո՛չ թե խաղաղություն տարածելու, այլ սո՛ւր: Քանզի ես եկել եմ, որ որդուն բաժանե՛մ իր հորից, դստերը՝ իր մորի՛ց, ու հարսին՝ իր սկեսրոջի՛ց: Տղամարդու թշնամին պիտի հենց իր ընտանիքը լինի: Ով իր հորը կամ մորն ավելի շատ սիրեց, քան ինձ, ինձ արժան չի՛: Ու ով իր որդուն կամ դստերն ավելի շատ սիրեց, քան ինձ, ինձ արժան չի՛»:

Ով ինչ ուզում ա ասի, ես էս տողերին ոչ մի ձեվ չեմ համաձայնի, որտեվ ոչ մեկն ու ոչ մի բան չի ստիպի ընձի, որ ես էտ մեկին ավելի շատ սիրեմ, քան իմ մերձավորներին, թեկուզ էս բանը ասողը Հիսուս Քրիստոսը ըլնի: Ավելի լավ ա՝ Դժոխքը էթամ, քան թե հրաժարվեմ իմ ամենասիրելի մերձավորներից, ու հետեվեմ էս աշխարհը սուր բերողին:

Սովետի օրերին պտի հավատայիր մենակ ու մենակ Կոմունիստական կուսակցությանը (Կոմկուսին): Կոմկուսն էլ ասում էր, որ ճիշտը աթեիզմն ա, որ աստված չկա, ու սրա համար էլ կրոնը համարյա արգելված էր: Ու Սովետի օրերին աթեիստ ըլնելը ձեռնտու էր: Էն օրերին նույնիսկ անկեղծ հավատացյալն էր շատ անգամ ասում, թե չի հավատում, որտեվ եթե ըսենց չասեր, կհալածեին կամ էլ, ամենաքիչը, պաշտոնի հույս չէր ունենա:

Էսօր սրա լրիվ հակառակն ա: Էսօր Աստվածին հավատալն ա ձեռնտու, սրա համար էլ նույնիսկ չհավատացողներն են ասում, թե հավատում են: Մի բանը հաստատ ա: Էսօրվա պաշտոնյաներից ոչ մեկն էլ չի հավատում (իմ կարծիքով, էսօրվա տերտերներից էլ ոչ մեկը չի հավատում): Համենայն դեպս, սրանցից ոչ մեկն էլ իրա կյանքում քրիստոնեական կանոններին չի հետեվում:

Էսօր եկեղեցին օգնում ու սատարում ա էս թալանչի պետությանը (այսինքը, պետ+ությանը, ուրեմը, պետերի խմբին), որտեվ էս էրկուսի նպատակներն էլ մեկ են: Ու էսօր աստծուն չհավատացողից շատը, ստիպված, ասում ա, թե հավատում ա, որտեվ էսօր աթեիստ ըլնենը վտանգավոր ա, կամ էլ` ձեռնտու չի: Ընձի մի դպրոցի դասատուի պաշտոնից հանին մեծ մասով հենց էն բանի համար, որ աթեիստ եմ ու նացիոնալիստ չեմ, ու սեփական կարծիք ունեմ:

Բայց ես չեմ հասկանում, թե խի՞ պտի ես ինքս հավատալ-չհավատալու ընտրության իրավունքը չունենամ: Խի՞ պտի տելեվիզրը կրոնի քարոզի ալիք ունենա, ու աթեիզմ քարոզելունը չունենա: Խի՞ պտի իմ էրեխուն դպրոցում դարձնեն հավատացյալ, խի՞ են իրան զրկում հավատացյալ դառնալու կամ չդառնալու ընտրության իրավունքից: Ու էս ի՞նչ բան ա, պետությունը համարյա շաբաթը մեկ ազատ օր ա տալի, յանի եկեղեցական տոն ա կամ մեռելոց: Ի՞նչ ա, մեր պետությունը կրոնական պետությո՞ւն ա: Բա էլ ո՞նց ա դեմոկրատական:

Լավ ոտանավոր ա:

If but some vengeful god would call to me…

Thomas Hardy

Ու թե հանգարծ մի օր

Քեն քշող հրեղեն մի երկնավոր

Ցած իջնի ու խնդա, թե.

–Խաբա՞ր ես, որ երբ ցավերը քեզ

Մրրկում են1 ու դաղում2,

Ամեն ցավ ու դարդըտ իմ համար

Քե՛ֆ ա փառավոր,

Թե,–խաբա՞ր ես, որ

Երբ էրա՛զըտ ես տանում ու թաղում,

Ատելությանըս հարսնիքն ա էտի,

Ու էտ վախտ

Հոգիս երգում ա, պարում ու –

Խաղում:–

Այ, թե որ էտի գա ու էս ձեվ խնդա,

Կո՛ւլ կտամ էտի, ակռեքըս կսխմեմ իրար,

Ու կմեռնեմ:

Կդիմանամ, որտեվ լա՛վ գիդեմ,

Որ հոգիս –

Կատղած ու խելառի՛ մեկն ա առնում.

Որ էտ մեկը,

Ով որ ընձնից շա՜տ-շատ ա զորավոր,

Կաթ-կաթ արցունքով

Լսնում ա մի անդո՛ւնդ ահավոր:

Բայց դե… չի’լնում անտերը,

Մարդ չի՛ դիմանում:

Որտեվ ախր ո՞վ ա իմանում,

Թե խի՞ ա հա խավա՛րը

Լուսին չարչարում,

Ու խի՞ են էրազի լուս սերմերը

Տո հենց – էրազի՛ մեջ պակասում:

Արմավի ծառի համար

Հավատը քյոռ ու խելառի`

Ոնց որ թույն ըլնի` ջրի տեղակ:

Հույսըտ դրիր Վերինի զառին`

Լաց ու կոծ, ճիչ ու աղաղակ –

Հարսնիքըտ կդառնա վայնասուն:

Խառնել ա Վարդավառ ու

Զատի՛կ ու Ամանոր,

Դու-շեշ ա պետք, չի տալի, կպել ա ջհարին,

Բայց որ ջհար ուզես`

Հենց մենակ իքյի-բիր ա բերելու,

Ամմե՛ն-ամմե՛ն, ամմե՛ն օր:

Գիժ ա էս Գրողը3, տո՛:

Զառերը քցում ու

Դարդ ա որ

Շարո՛ւմ ա ու շարում…

Մենակ զառերն ա իզուր չարչարում:

Տափակի խելառ ա իսկական,

Սար ու ձոր տեսավ`

Վեկալում ա ու տափակում,

Ու սրա սեվցրածը

Էլ կյանքում

Չի սիպտըկում:

Ճամփա ու դուռ, ասում ես` չես ասում,

Բառադի-բառադի,

Մեկ բացում ա, ու մեկ էլ`

Շըրըխկ –

Տալի՛ս ա ու – փակում:

–––––––

1 Մրրկել– ճիպոտով կամ սրա պես մի բանով դաղել:

2 Դաղել – մրրկել, ձաղկել; վառել, խարանել:

3 Գրողը – Տիր անունով աստվածը: Էս Տիրը մարդու ճակատագիրը գրող աստվածն էր, ու էսի ոչ մի կապ չուներ գիրն ու գրականությունն ու կրթությունը հովանավորելու հետ:

Հին Աշխարհում, բացի Հին Հույները, Հռոմեացիներն ու մեկ էլ` երեվի Կարթագենցիները, սովորական բան էր, որ նույնիսկ իշխանն ու թագավորը գրել կարդալ չիմանար: Սրա համար էլ հին թագավորները, իշխաններն ու հարուստ ազնվականները հատուկ կրթված մարդիկ էին պահում, որ սրանք իրանց համար նամակ բան գրեին, առեվտրական գործարք կապեին, հեքիաթ բան կարդային:

Էս նույն ձեվով էլ` հին մարդը մտածում էր, որ ամեն մի աստված չի, որ գրել կարդալ գիդի, ու հատուկ աստված էին հորինել, ով գրելու «կախարդանքը» գիդեր, ու մյուս աստվածների համար բան-ման էր գրում: Ուրեմը, հին մարդն իրա հորինած աստվածներին օժտում էր հենց է՛ն գծերով, ինչը ի՛նքն ուներ:

Հին հայերը Տիր աստվածի պաշտամունքը (մնացածների էլ) փոխ էին առե իրանց հարեվաններից, ու հլը է՛ն օրերին, երբ սեփական գիր չունեին:

Մեր հները գիր իմացողին ասում էին` գրիչ, այսինքը, գրող: Հայ գրիչներից մի քանիսը կարդալ չեն իմացել:

Հին ազգերից շատի մարդիկ համարել են, որ գրել կարդալ իմացողները կախարդ են, կամ կախարդական զորություն ունեն, որտեվ սրանք նայում էին «ինչ-որ անհասկանալի նշանների ու դրանց միջոցով խորհրդավոր ու սիրուն բաներ էին ասում»: Նույն զորությունը վերագրում էին համ էլ դարբիններին, որտեվ սրանք էլ «չէղած տեղից» մետաղի առարկա էին կարում սարքեն:

Լուկրեցիոս Կառն ասում ա, թե որ ձիերն աստված ունենային, էտ աստվածին ձիու կերպարանքով կպատկերեին:

71. Ի՞ՆՉ ԱՆԵՄ, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՄ

Գրելու առիթը չեմ հիշում: «Գարունում» տպելու առիթով փոխփխել եմ: Կապարը թույլ մետաղ ա, դրանից խոփ չի ստացվի: Խոփը պողպատից են սարքում:

Էս ոտանավորը ու սրա նմանները գրելու վախտը արդեն հաստատ համոզվել էի, որ մեր գրական ոճերը պտի իրանց ամեն ինչով հիմնվեն Էրեվանի բարբառի վրա: Սրա համար ա, որ էս ոտանավորների լեզուն ահագին պարզ ա, ու սրանց մեջը գրական բառերը քիչ են:

Սրա մեջը, օրինակ, 87 բառ կա: Էս 87 բառից 2-ը (հուշկապարիկ-ն ու թավալգլոր-ը) քառավանկ ա (առաջինը համ էլ «հույժ» գրական ա), 10-ը` եռավանկ ու շատ գործածական, 18-ը` երկվանկ, 50-ը` միավանկ: Այսինքը, միավանկ բառերը սաղի 57,5%-ն են, երկվանկերը` մոտ 21% -ը, եռավանկերը` մոտ 11,5 %-ը, քառավանկերը` մոտ 2,3% -ը: Երկվանկ ու միավանկ բառերը սաղի մոտ 78,5%-ն են:

Բարբառի բառերի մեծ մասը կարճ ա, ու բարբառի բառերը ահավոր դիպուկ են, որտեվ չափազանց գործածական ու սաղին էլ լրիվ հասկանալի են: Էսի շատ ա կարեվոր, երբ օտար մի լեզվից ոտանավոր ես թարգմանում հայերեն:

Գրական ոճերի սիրած բառերը, մեծ մասով, երկար են, եռավանկ, քառավանկ ու նույնիսկ ավել, ու երբ սրանք դրվում են հոգնակիով ու հլը հոլովվում են, ավելի են երկարում (օրինակ, հուշկապարիկների-ն արդեն 7 վանկանի ա. տես համ էլ հաջորդ ոտանավորը):

Եթե բնագրի տողի վանկերի թիվը քիչ ա, ոնց որ Եսենինի կամ անգլիալեզու պոետներից շատի ոտանավորներն են, որ շատ անգամ մի տողի մեջը ընդամենը 4-7 վանկ ունեն, թարգմանը կրակն ա ընգնում, թե որ ուզում ա անպայման գրական ոճերով թարգմանի:

Մեր գրական ոճերի սիրահարների էս երկար բառերը, համարյա միշտ, բառաբարդմունք են: Բռնում են էրկու (մեկ-մեկ էլ` իրեք) բառ իրար են կպցնում ու հլը գլուխ են գովում, թե յանի «նոր բառ են ստեղծե», ճիշտ գերմաներենի գրական ոճերի պես:

Էս տեսակ բառերը հեչ էլ նոր չեն, ու մեծագույն մասով` կամ տգեղ են, կամ անհարմար: Օրինակ, բա լավ չի՞ ըլնի, որ ցածր դասարանի մաթեմատիկայի գրքերի մեջը յուրաքանչյուր բառի պես «բոբոյի» տեղը ասեն` ամեն մի, որ էտ 5-8 տարեկան խեղճ մանուկները չսարսափեն ու կյանքից չհիասթափվեն, ու մենակ խնդրի մասին մտածեն, ու խնդիրն էլ հասկանան ու վռազ լուծեն:

Լավ ոտանավոր ա, մանավանդ ձեվը:

***

Մատուռիս մեջ – դեղձի մի տունգ,

Մի վառվող մոմ, մի կտոր խունգ –

Բայց ուխտս, մե՛կ ա, քո՛նն էր:

Սուրբս խնդաց արուն-արցունք,

Ծեծեց կուրծք ու ճակատ ու ծունգ –

Ափսոս որ – չարի տոնն էր:

Էսօր ու էրեկ –

Ո՛չ ջուր, ո՛չ պարեկ,

Ո՛չ սուրբ, ո՛չ պարեն –

Լոկ հուշկապարիկ1

Արտս կվարեն

Խոփո՛վ կապարի:

Կռունկս չվեց տուն գնաց,

Սրունքիս ցավը հա՛ մնաց,

Քայլերս – օլոր-մոլոր,

Աղոթքս – թավալգլոր –

Բայց ուխտս, մե՛կ ա, քոնն էր:

Մատուռիս մեջ – կռապաշտ քուրմ,

Պաղ ջրի տեղ – մրմուռ ու թուրմ,

Քրտինքս – գլոր-գլոր,

Դեղձի ծառին – վայրի շլոր –

Ու տանը – չարի տոնն էր:

––––––

1 Հուշկապարիկ – հունական սիրենները. չար ոգու մի տեսակ:

72. ԱՄԵՆ ԻՐԻԿՈՒՆ ԺԱՄԸ 13-ԻՑ ՀԵՏՈ

«Սիրում եմ» պատմություններից ա: Սկսվել ա հենց առաջին տողից: Նշան կա՝ կկուն քանի անգամ կանչեց, էտքան տարի էլ կապրես: «Արկղ» բառն է՛լ ենք փոխ առե, «յաշիկն» է՛լ: Առաջինը՝ լատիներենից, երկրորդը՝ ռուսերենից: Խի՞ պտի «յաշիկը» չգործածենք:

Էս մի ոտանավորի մեջն էլ, օրինակ, 135 բառ կա: Էս 135 բառից 1-ը (գիշերները-ը) քառավանկ ա, 14-ը` եռավանկ ու շատ գործածական, 46-ը` երկվանկ, 74-ը` միավանկ: Այսինքը, միավանկ բառերը սաղի 55%-ն են, երկվանկերը` մոտ 34% -ը, եռավանկերը` մոտ 10 %-ը, քառավանկերը` մոտ 0,7% -ը: Երկվանկ ու միավանկ բառերը սաղի մոտ 89%-ն են:

Սա համեմատենք էս գրքի 20-րդ ոտանավորի (Քերականություն-ի) հետ: Էս մեկի սաղ բառերի թիվը 117-ն ա, սրանցից 1-ը հինգ վանկ ունի, 17-ը` 4 վանկ, 30-ը` իրեք վանկ, 14-ը` 2 վանկ, 55-ը` 1 վանկ: Ուրեմը, միավանկ բառերը սաղի 47%-ն են, երկվանկերը` մոտ 12% -ը, եռավանկերը` մոտ 26 %-ը, քառավանկերը` մոտ 14,5% -ը, իսկ հնգավանկերը` մոտ 0,9% -ը: Երկվանկ ու միավանկ բառերը սաղի մոտ 59%-ն են:

Իհարկե, ես չեմ ասում, թե բազմավանկ բառ չպտի գործածենք: Թումանյանի ասած` ինչ ուզում ես` գործածի, ճաշակի ու շնորհքի հարց ա:

Միջակ ոտանավոր ա:

***

Նունեյին՝ այսինքն՝ Սիրանուշին

Բան չեմ ուզում, արի տուն:

Ձմեռ կըլնի, փոթորիկ,

Հարսանիք – բուք ու կնունք,

Ծիծաղ, թաղում, վայնասուն,

Կարկուտ կգա, ձուն կգա –

Գալիս ա՝ գա – արի տուն:

Էս ռադիոն էլ անընդհատ –

Խոսո՛ւմ, խոսո՛՛ւմ ա – խոսում:

Անցած օրը մեր սարում

Չիմացա – ի՞նչ էր ասում –

Չորս-հի՛նգ անգամ –

Չիմացա – ո՞ւմ էր ասում –

Չորս-հի՛նգ անգամ –

Էտ կկուն:

Էս յաշիկն էլ անընդհատ –

Խոսում, խուսո՛ւմ ա՝ խոսում:

Ինչ որ ասի՝ դուր չէկավ,

Ինչ որ արի՝ դառավ ցավ,

Հա սո՛ւս արի, հա՛ կռվար,

Վերջն էլ թողիր գնացիր,

Ու ես մենա՛կ մնացի –

Էս դատա՜րկ տան մեջ:

Ի՞նչ ա ուզում էս անտեր

ու դուս յաշիկն ընձընից:

Երկինքը՝ քուն, ըստե՝ քուն,

Մղձավանջը՝ վերադիր,

Գիշերները՝ օձի թույն –

Օձի թո՛ւյն ու գերանդի –

Խուզում, խուզո՛ւմ են, խուզում –

Կարոտի հոգին:

Մարդ բռնի ու գետնին տա –

Էս յաշիկը շատախոս:

Հավատա որ – բան չեմ ուզում,

Բա՛ն չեմ ուզում – մենակ արի:

Արի՛ տո՛ւն:

Հրաչյա Սարուխան – ՏԱԳՆԱՊ

Էս ոտանավորը Հրաչ Սարուխանի գերազանց ոտանավորներից մեկն ա, ու էսի դնում եմ ըստե, որտեվ ազատ էջ ունեմ: Աջ կողմը դնում եմ նույն ոտանավորը, բառապաշարի աննշան փոփոխությունով: Վերջի տողը (մի թեթեվ էլ` 10-րդը) փոխել եմ, որտեվ իմ կարծիքով Հրաչի վարյանտը տեմպը քցում ա: Իհարկե, աջ կողմինն է՛լ ա Հրաչի ոտանավորը:

Ղ. Աղայանը պատմում ա, որ մի օր ինքը Պռոշյանին ասում ա, թե քու էսինչ գրածիդ էսինչ կտորը պտի ա՛յ ըսենց ըլներ: Պռոշյանն էլ խնդում ա ու ասում. «Խելոք, գրելու վախտը խի՞ կուշտըս չէիր»: Հմի ի՛մն ա. գրելու վախտը Հրաչի կողքն ըլնեի, վերջի տողը չէի թողա, որ էտ ձեվ գրեր:

***

Շուն եք,– ասի,– էշի՛ լակոտ,

Ի՜նչ եք ոռնում եռաձայն …

Իմը չէին` օտարահոտ

Ու այլավազ հեռացան:

Բոլորվում էր գիշերը կես,

Ու թվում էր` չկայի …

Սնահավատ ու սնատես –

Երանի դուրս չգայի:

Մութը վաղվա դուռն էր բանում,

Ի՜նչ իմանար` ինչեր կան …

Օրհասների հրվանդանում

Ջրահեղձ էր իմ ներկան:

Սակայն հույս էր ներարկում ինձ

Խորհրդավոր ձայնն օձի.

«Վախն անցնում է երեք կումից,

Հե՜րն անիծած ոռնոցի»…

Քափ-քրտինքում վեր թռա ես,

Ձմռան օր էր հանապազ …

Սնահավատ ու սնատես

Գրի առա տագնապն այս:

Շո՛՛ւն եք,– ասի,– էշշի՛ լակոտ,

Ի՜նչ եք ոռնում եռաձայն …

Իմը չէին` օտարահոտ

Ու այլավազ հեռացան:

Բոլորվում էր գիշերը կես,

Ու թվում էր` չկայի …

Սնահավատ ու սնատես –

Էրնեկ ըտտե չգայի:

Մութը վաղվա դուռն էր բանում,

Ի՜նչ իմանար, թե ի՛նչ կա …

Օրհասների հրվանդանում

Ջրահե՛ղձ էր իմ ներկան:

Բայց դե – հույս էր տալի ընձի

Խորհրդավոր ձենն օձի.

«Իրեք կումից վախըտ կանցնի,

Հե՛րն անիծած ոռնոցի»…

Քափ ու քրտինք – վեր թռա ես,

Ձմռան օր էր հանապազ …

Սնահավատ ու սնատես

Ու մահվան շո՛՛ւնչը վրաս:

Գլուխ 10 ՈՆՑ Ա ԿԱՐՈՏԸ ԿԱՐՈՏԻՆ ԿԱՐՈՏՈՒՄ

10.1 ՆՈՐԻՑ ԼԳՕ-Ի ՄԱՍԻՆ

Արդեն քանի քանի տեղ եմ ասե, որ արդի հայերենի (դասա)գրքերը, իրանց «ծագում ու ծննդով», համարյա լրիվ են թարգմանական, (ինչը, հաշվի առնելով պատմական ու զանազան այլ հանգամանքները, գուցե բնական ա, բայց ավելի շուտ` ցավալի ա), ուղղակի հեղեղված են քերականական օտարաբանություններով [16-19]:

Էս ցավալի իրողության հետեվանքով արդի հայերենի գրական ոճերն ու սա՛ղ գրականությունը, համարյա ծերից ծեր, ծանրաշունչ են, խրթին ու անընդհատ հեռանում են իրենց հիմք ու ծնող բարբառից, ու քիչ-քիչ դառնում են ժողովրդի մեծ մասին անհասկանալի, ուրեմն, համ էլ խորթ:

Սրա՛ համար ա, որ Հայ Սփյուռքի արեվմտահայերենով խոսողները պահանջում են, որ հայաստանցիները փոխեն իրենց ուղղագրությունը, որտեվ հենց գիդեն, թե արեվելահայերենի ուղղագրությո՛ւնն ա պատճառը, որ իրանք արեվելահայերենը վատ են հասկանում, ու չեն գիտակցում, որ հենց քերականական օտարաբանություններն ու զանազան հնաբանությունները (արխայիզմներն) են պատճառը, որ արեվելահայ գրական ոճերը ո՛չ միայն իրա՛նց են անհասկանալի, այլև է՛ն արեվելահայերին, ովքեր շատ քիչ են առնչվում գրական ոճերին:

(Գրական ոճերին «քիչ առնչվող» արեվելահայերը երբեք չեն ասում, որ էտ ոճերն իրենց անհասկանալի են, որ մարդիկ չմտածեն, թե իրենք «էնքա՛ն են տգետ», որ իրենց մայրենի լեզուն է՛լ չգիտեն:

«Սփյուռքը» էսի ասում ա, որովհետեվ արդարացնող մահանա ունի, ու էտ պատրվակը ուղղագրությունն ա):

Քերականական օտարաբանությունները մանավանդ շատ են դպրոցական ու բուհական դասագրքերում (շատն է՛ն խոսքը չի, դրանց քանակն ուղղակի վիթխարի ա): Իսկ էսի շատ ցավալի բան ա, որովհետեվ մանուկներն ու պատանիները փոքրո՛ւց վարժվում են սրանց:

Վարժվում են, ու հետո իրանց սաղ կյանքում համարում են, որ սրանք հայերեն են: Հետո էլ բուհական դասագրքե՛րն ու մեր էսօրվա ողջ գրականությունն ա խորացնում ու հաստատում էս համոզմունքը: Էս հայերի մի մասը, դառնալով դասախոս ու ուսուցիչ, իրենց սաներին «կրթում ա» հայերենին խորթ ու օտար էս գրական ոճերով:

Վա՛խտն ա, որ էս արատավոր օղակը քանդվի ու վերանա, բայց սրա համար պետք ա, որ էս մեր գրագետ հանրությունը լրիվ հասկանա, որ կենդանի ամեն մի բարբառը, ու առաջի հերթին՝ Էրեվանի բարբառը, ինքնին ճիշտ ա ու սիրուն, ու հեչ է՛լ ժարգոն չի:

Ու պտի հասկանա, որ բարբառի համարյա ամե՛ն ինչն էլ ընդունելի ա ու սիրուն հենց մենակ է՛ն պատճառուվ, որ կա՛, գոյություն ունի՛, ու որ մենակ բարբառը կարա ու հենց բարբա՛ռը պտի որոշի, թե լեզվական տվյալ երեվույթը հայերե՞ն ա, թե՞ օտար: Հենց էսի՛ ա Լեզվի Գլխավոր Օրենքը՝ ԼԳՕ-ն:

Սրա համար մեր մանավանդ լեզվի մասնագետները պտի գիտակցեն, որ սրանից իրեք սկզբունք ա բխում:

1. Ամեն մի մարդ էլ խոսալու (համ էլ՝ գրելու) իրա՛ ձեվը ընտրելու իրավունքն ունի, ու ուրիշներն իրավունք չունեն խոսալու հենց իրա՛նց ձեվը պարտադրելու որեվէ մեկին: Խոսալու անհատական ձեվը տվյալ մարդու անհատական սեփականությունն ա:

2. Տվյալ խոսվածքի անհատական լեզուների միօրինակությունը ապահովվում ա ինքնին, իրար ընդօրինակելու կամ անալոգիայի մեխանիզմով, որտեվ հանրության անդամներից ոչ մեկը չի ուզում մյուսներից շատ տարբեր խոսա (կամ գրի), որ ծիծաղելի չըլնի:

3. Լեզվական նոր երեվույթներն առաջանում են առանձին անհատական շեղմունքների («սխալների, ֆլուկտուացիաների») ընդհանրանալու միջոցով, նախորդ կետի անալոգիայի ու պատահական ընտրության մեխանիզմով, ուրեմը, նոր երեվույթները դատապարտելի չեն, ու անհատական սխալների իրավունքն է՛լ ա անհատական սեփականություն: Անհատական շեղմունքների պատճառը մարդկանց տարբերությունն ա, ու մեկ էլ` ու նվազագույն ճիգով խոսելու բնազդային ցանկությունը:

Էս ասածը չի նշանակում, թե քերականական, ուղղագրական կամ կետադրական կանոն բոլորովին չպտի ըլնի: Էսի ուղղակի նշանակում ա, որ էս կանոնները պտի հաստատվեն ԼԳՕ-ի միջոցով, այսինքը, միայն ու միայն լեզվի տվյալ վիճակը դիտելով ու էս կանոնները բացահայտելով:

Էս իրեք սկզբունքն իրար հետ, ի վերջո, հենց ԼԳՕ-ն ա, որ կա:

10.2 ԽԻ՞ Ա ԼԳՕ-Ն ՃԻՇՏ, ՈՒ ԽԻ՞ ՈՒՐԻՇ ՉԱՓԱՆԻՇ ՉԿԱ

Գերբարդ ու բաց համակարգերը, ու սրանց հետ էլ՝ համ էլ լեզուն, չեն ենթարկվում մարդու կամ մարդկանց խմբերի գիտակցական ծրագրերին: (Տես` [12-15, 20]. համ էլ` [6]-ի ներածական հատորը):

Եթե սրանց պես բարդ համակարգերին ստիպես, որ սրանք ենթարկվեն մարդկային ինչ-որ մի ծրագրի, «չե՛ն լսի», չե՛ն ենթարկվի էտ ծրագրին, ու էտ ծրագրի հետեվանքն էտ ծրագրածից անպայման մի անսպասելի տարբեր, մի ուրի՛շ բան կլինի [Ibid], (ինչքան էլ որ մեր Լեզվի տեսչությունն ու մեր լեզվաբանները ծրագիր կազմեն ու լեզուն կառավարելու փորձ անեն):

Հենց էս պատճառներով էլ` պիտի լեզվի տվյալ պահին արդեն ԸՆԴՀԱՆՐԱՑԱԾ լեզվական սաղ երեվույթներն էլ համարենք ճիշտ, ընտիր ու անպայման ընդունելի, որովհետեվ եթե ուրիշ մի «հավերժական» ու «ճշգրիտ» սկզբունքով որոշենք լեզվական երեվույթի ճիշտն ու սխալը, էս ուրիշ «ճշգրիտ» սկզբունքը, ի վերջո, անպայման կդադարի ճիշտ լինելուց, որտեվ լեզուն ա՛նպայման է փոխվում, իսկ փոխվելու ուղիներն էլ կատարյա՛լ են անհայտ:

Ուրեմն.

Լեզվի Գլխավոր Օրենքն անպայման ա ճիշտ, ու սրան այլընտրանք չկա:

73. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՂԵՐՈՎ

Ոտանավոր գրելը թարգմանելով եմ սովորե: Թարգմանության արհեստն սկսել եմ 1985 թվին, երբ որոշեցի, որ 5 տարում պտի դառնամ Հայաստանի առաջի 10 թարգմանից մեկը: Թարգմանում էի մենակ արդեն ուրիշի թարգմանած գործերը, որ իմանամ, լա՞վ եմ թարգմանե, թե՞ չէ: Ու ձգտում էի, որ արդեն թարգմանածից անպայման ավելի լավ թարգմանեմ: Չգիդեի, որ էտ ձեվով գրելու արհեստն եմ սովորում:

Իմ կարծիքով, Իսահակյանի ամենալավ ոտանավորը Ռեալտոյի Կամրջին գործն ա, ինչի էրկու տունը, մի թեթեվ փոխած, մոնտաժ եմ արե սրա մեջ:

Երբ հասկացա, որ ե՛ս էլ եմ կարում գրեմ, սկսեցի մեր հայ գրողների գրելու ձեվերը յուրացնելը: Էսի էտ փորձերից մեկն ա, ու սրա հաջորդն էլ ա էտ փորձերից:

Իսահակյանը մեր վրա ազդում ա, մեծ մասամբ, իրա Աբու Լալա Մահարի-ով: Երեվի Իսահակյանի Աբու-ն փոխադրություն ա բուն Աբու-Լը-Ալա-Ալ-Մահարուց, իրա Հրահանի Կայծերը ու Պարտադիրը Անպարտադրի չափածո գործերից: Համենայն դեպս, հապճեպ նայելով, մի քանի բեյթ քթա, որ Իսահակյանը, համարյա «բառացի», վեկալել ա Աբու-Լը-Ալայից:

Էս հանգամանքը, իհարկե, հեչ է՛լ չի նվազացնում Իսահակյանի արած գործի վաստակն ու կարեվորությունը: Արվեստի ու գրականության պատմության մեջ լիքը դեպք կա, երբ մի ստեղծագործողը «մշակում ա» իրանից առաջ ապրած ու գործած հեղինակներին:

Օրինակ, Լերմոնտովը յուրովի ա մշակե Պուշկինի գործերից մի քանիսը, Շեքսպիրի սա՛ղ պիեսներն ու դրամաները արդեն էղած գործերի մշակածներն են (ում հեղինակներին էսօր մենակ նեղ մասնագետներն են հիշում մենակ), ու ոչ մեկը չի ասում, թե Մանեի «Մերկ Մախան» արտագրություն ա Գոյայից, կամ էլ` Շչեդրինի «Կարմեն Սյուիտը» Բիզեինն ա ևն, ևն:

Լավ ոտանավոր ա:

***

Էրե՛կ էր որ… նա՛վ բարձրացա: Օրհնանք-աղոթք կարդացին,

Կարոտ սրտով հրաժեշտ տվին – հեռացան:

Էտ մոմենտից փարոսներս… մեկ-մեկ, հերթով թարթեցին,

Աղոտացան, մարմրեցին ու անցան:

Հու՛րն էր ընգե – հոքիս վառում – էրազներով վառվռուն,

Ընձի տանում` անուրջ-անուրջ աշխարհներ:

Լեռնանում էր իղձըս հեռվում, փողփողում ու թրթռում

Ու խոստանում – եդեմ-եդեմ նշխարներ:

Ու էթալիք ճամփես ոնց որ… ամենալուս փողոցն էր,

Աջ ու ձախին – ափ ու կայան – լուսավոր,

Ու իմ անձն էլ – էրազներիս ամենազոր հերոսն էր,

Ու գալիքն էլ – լուս ու հույզի մի հրաբուխ անսովոր:

Ու մրահոն կույս աղջիկ կար` Ռիալտոյի կամրջին,

Աչքերը սեվ, արեվների պես անշեջ,

Հորդ մազերը` գետ գիշերվա, ու հակինթներ ականջին,

Էրազ-էրազ – ծաղկանկար շալի մեջ:

Վարդ ու բոսոր հույզ ու հույս կար, հրահեղուկ ու պոռթկուն,

Ու էտ ինչքա՜ն… չքնաղ կույս կար էրազի,

Որ թովում ու կանչում էին բարձունքները փոթորկուն,

Տանում հանում – երկինքները հրածին:

Էսօր… սիրտըս… հեչ չի թնդում… կուսիտ համար մրահոն,

Որ կայնել էր Ռիալտոյի կամրջին:

Երերալով ու զիլ հոգնած – հրաժեշտի սրահում –

Ձեռ՛ն ա պարզե – հազիվ շնչող անրջին:

74. ՏԵՐՅԱՆԻ ՏՈՂԵՐՈՎ

Սրա առիթով` տես սրա նախորդ ոտանավորի նախաբանը: Տերյանն ռուսական ու եվրոպական ոտանավորների տարբերակները շա՛տ ա մշակե ու հայացրե, ու սրա համար էլ իրա գրվածքներում ռուսիզմներն ահագին շատ են (մանավանդ որ լեզվի հարցերում ինքը ահագին հակառակ էր Թումանյանին ու Աբովյանին, ու համարում էր, որ կենդանի լեզուն գռեհիկ ա.

Տերյանի «Դու անհոգ նայեցիր ինձ վրա», տողի օրինակն արդեն բերել եմ (տես էս գրքի 153-154 էջերը): Հայը, ոչ մի բարբառով, «չի նայում մեկի» կամ «մի բանի վրա»: Հայը «նայում ա ինձ (ընձի), Աշոտին, կնոջը, պատին, քարին» ևն:

Տերյանի ոտանավորների մեջ փոխադրությունները շատ են (մանավանդ ռուս սիմվոլիստներից), ու շատ քիչ մարդ գիդի էսի, որտեվ ինքը շատ անգամ սկզբնաղբյուրը չի նշում:

Օրինակ, ես Տերյանի գործերի մեջ քթա Բայրոնի When We Two Parted ոտանավորը, ահագին փոխփխած ու առաջի տունն էլ տարած երրորդի տեղը, ու որ ես էտի անգլերենից թարգմանած չըլնեի, չէի է՛լ գլխի ընգնի, որ Բայրոնինն ա:

Կարող ա` Տերյանն էսի փոխադրել ա ռուս սիմվոլիստների մի թարգմանությունից կամ նույնիսկ փոխադրությունից, ու ինքն է՛լ չի իմացե, որ էտի Բայրոնինն ա: Ո՞վ իմանա:

Տերյանի ոտանավորները, իրոք, շատ կարեվոր ու խոշոր քայլ էին հայ պոեզիայի համար, մենակ ափսոս, որ Տերյանն Էրեվանի բարբառի կրողը չէր, ու «գրական-գրաբարյան» ոճերն ավելի սիրուն էր համարում, քան բարբառները:

***

Տերյանը գրում ա` «ջերմ լալու փափագ», բայց պտի գրեր «լալու ջերմ փափագ», այսինքը, ի՛մ գրածի պես:

Լավ ոտանավոր ա:

***

Թե գերեզմանիս մեկը մոտ էլ գա՜ –

Ոշ մի հյուլես էլ – հեչ բան չի ըզգա:

Խունգ է՛լ, աղոթք է՛լ, գինի է՛լ, ճառ է՛լ –

Հարկավորըս չի՛: Թո’նձի չըսըքան:

Թո որ շիրիմիս արխեյին գան մոտ,

Որտեվ չի զարթնի «լալու ջերմ փափագ»,

Որտեվ չեմ ըզգա` ո՛չ ցավ, ո՛չ ամոթ,

Ո՛չ խանդ, ո՛չ նախանձ – ու ոչ էլ պապակ:

Իմ գերեզմանը շատ հեռու կըլնի,

Թե ուխտատեղի, վանքի պարտեզում –

Ի՞նչ տարբերություն: Մեռելոցներին –

Ե՛ս չեմ էթալու: Տո – չե՛մ էլ ուզում:

Ու մեկ էլ` երբ սաղ

Գունդն ի՛նքն ա անտեր

Ու դուս թափառում հիվանդ երկնքում,

Էտ գերեզմանին պե՞տք ա` խնամող, այցվոր կամ էլ տեր…

Թո կորի էթա` համաշխարհային մահվան երկունքում:

75. ՏԵՐՅԱՆԻ ՌԻԹՄՈՎ

Էս մի ոտանավորս էն հազվագյուտներից ա, որ արագ եմ գրե, մոտ մի ժամում, ու մի 5 վարյանտ հետո պրծել եմ: Երեվի էսի եամեմատելու ա 151-րդ էջի ոտանավորի հետ:

Որ ասեմ, թե էսի մի եսիմ ի՛նչ ոտանավոր ա, ճիշտ չի ըլնի, բայց էնքան էլ վատը չի: Ես դժվար եմ գրում, ու երկա՜ր-երկար էլ փոխփխում եմ, մինչեվ համարում եմ, որ գրածս մի բանի նման ա, ու էլ հնարավոր չի, որ լավանա: Նույն ձեվ էլ վերաբերվում եմ ուրիշների գրածներին:

Իմիջիայլոց, մեր գրական ոճերն ասում են` «նույն կերպ էլ վերաբերվում եմ…», ու սա լրիվ ճիշտ են համարում: Մեր ջահելներն էսօր ասում են` «նույն ձեվ էլ վերաբերվում եմ», ու մեր գրական ոճերն ասում են, թե էսի սխալ ա, թե պտի ասեն` «նույն ձեվով…»: Խի՞: Կերպ-ն ու ձեվ-ը նույն բանը չե՞ն: Օրինակ, որ ասենք, թե «նույն կերպի էլ վերաբերվում եմ ուրիշներին», կըլնի՞:

Երբ էս տեսակ մի բանը լեզվաբանությունից հեռու մարդն ա ասում, հլը տանելի ա, բայց արի ու տես, որ մեր սաղ լեզվաբաններն ըսենց բան ասում, ու ասում են` ամմե՛ն րոպե: Օրինակ, սրանք կարող ա ասեն, թե հենց նոր էս ամմե՛ն բառը խի՞ էրկու մ-ով գրեցի: Հաստատ կասեն, որտեվ չգիդեն, որ Աճառյանն իրա Լիակատար քերականության մեջը ասում ա, թե էս տեսակ բառը էրկու մ-ով ա, երբ շեշտվում ա: Էլ ի՜նչ ասես:

Երբ 1990 թվին օղորմածիկ Գ. Ջահուկյանին ասի, թե Աճառյանի Լիակատար քերականությունը (8 հատորը, վերջինը չունեմ) իրեք անգամ եմ մանրամասը կարդացե, ասեց որ ես երկրորդ մարդն եմ, որ էտի լրիվ ա կարդացե: Էսի ե՛ս չեմ ասում. էսի Ջահուկյանն ա ասում: Ափսոս:

Հմի մի լեզվաբան է՛լ կա, Լեյդենի համալսարանի դասախոս Հրաչ Մարտիրոսյանը, ով լրիվ կարդացել ա Լիակատարն է՛լ, Աճառյանի մնացած գործերն է՛լ: Ափսոս, որ Հրաչին արդի հայերենի տեսությունը քիչ ա հետաքրքրում, թե չէ` մի հզոր համախոհ էլ կունենայի:

Միջակ ոտանավոր ա:

***

Ոնց որ նվաղ մի տերեվ,

Որ դողում ա քամու տակ,

Տեսքըդ` տարտամ, անարեվ –

Սուզվեց հու՛շըս անհատակ:

Խառնվելով ընդեղի

Բուն դրած հի՛ն տեսքերին,

Վեճ սկսեց անտեղի,

Փորփրելով խո՛սքը հին:

Ու էլ խանդի տեսարան,

Էլ արցունք ու տընքտընքոց.

Ինչքան ասին,–սուս արա,

– Բերանդ փակ, սիրտդ գոց,–

Բան դուս չէկավ արդարեվ:

Ու լքեցիր հուշըս տաք,

Ու հեռացար անվավեր –

Կրկնապատիկ նահատակ:

76. ԷՐԿՈՒ ԺԱՄ

Էս մի ոտանավորըս երկար ժամանակ, էս գրքիս մեջ դնելուն արժան չէի համարում: Վերջը տեսա, որ մեջը համ կեղծ բան չկա, համ է՛լ էնքան էլ վատը չի:

Էրեխեն է՛լ, ջահելն է՛լ (մինչեվ մի 35 տարեկանը) գիդի, թե կյանքն անվերջ ա, ու հեչ չի մտածում, որ էտի մի օր պրծնելու ա: Ու տարի-մարի չի հաշվում:

Բայց թե որ ջահելը մտածող ա, ու մինչեվ էս տարիքին հասնելը տենում ա, որ մի առանձին բանի չի հասե (Օստապ Բենդերի ասած` ոչ ուսմունք ա ստեղծե, ոչ էլ աշակերտ ունի), արդեն սկսում ա տարի հաշվելը: Ու ինչքան շատ ա մեծանում, էնքան ավելի շատ ա դարդ անում, որ կյանքը գնաց, որ էլ համարյա բան չի մնացե:

Հերըս ընձնից 24 տարի մեծ էր: Հերըս մեռավ 65 տարեկան, երբ ես 41 տարեկան էի, ու էտ վախտ ընձի թվում էր թե հերըս ընձնից շա՜տ-շատ ա մեծ: Ու իմ նույնիսկ է՛ս տարիքին, նույնիսկ հմի, երբ հենց ի՛նքս եմ 65 տարեկան, ընձի հլը թվում ա, թե հերըս ընձնից շա՜տ-շատ էր մեծ: Բայց հմի ես ի՛նքս եմ արդեն շատ անգամ հաշվում եմ, թե ինչքան մնաց: Բա՛:

Լավ ոտանավոր ա:

Մինչեվ նոր տարին – մնաց էրկու ժամ,

Հե՛ս ա, զանգերը կխփեն.

Հես ա կխփեն զանգերը խուժան

Ու է՛ս տարին էլ կլափեն:

Երեվի հարո՛ւր տարի առաջ էր –

Տոնածա՜ռ, տոնածա՜ռ, տոնածա՜ռ,

Ձմեռն էլ – կանա՜նչ ու կանանչ էր,

Կանա՛նչ ու – էրազի անտառ:

Երեվի հազա՛ր նոր տարի անցավ,

Օրերը դառան մարդակեր,

Ձմեռվա էրազը չիրականացավ,

Գարունը մնաց անընգեր:

Չմնա՛ց, չմնա՛ց, չմնա՛՛ց

Ու թթվա՛՛վ արեվագինին:

Քացախահա՛մ ա ու անիմաստ–

Ու լեղի՛՛ էս դարաշեմին:

Մինչեվ նոր տարին – մնաց էրկու ժամ,

Հե՛ս ա, զանգերը կխփեն,

Հես ա, կխփեն զանգերը խուժան,

Որ էս տարին է՛լ լափեն:

77. ԲԱԼԼԱԴ` ՈՂՋԵՐԻ ՈՒ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

76. Ուրեմը, երեվի 98 թվից հետո երգար ժամանակ էլ ոչ մի հայերեն ոտանավոր չեմ գրե, որտեվ մտածում էի (ու հմի է՛լ եմ մտածում), որ հայերեն կարգին ոտանավորը ոչ մեկին էլ պետք չի, ու ոչ մի պահանջարկ չունի: Էս մեկը գրել եմ 2006, թե 2007 թվին, լավ չեմ հիշում:

Տաղաչափությունը Եսենինի ազդեցությունն ա:

Մտքովս անցել ա մի ջահել կին, ում ամուսնուն տարել են պատերազմ, ու էս ամուսինը հետ չի էկե, ու հմի էտ որփեվերի կինն էլ խելքի չի գալի:

Էս ոտանավորն ընձի շատ ա դուր գալի, ու համարում եմ, որ իմ լավերից ա:

Չնայած նվնվալը տղամարդուն վայել բան չի ու ես հեչ էլ նվնվան չեմ, բայց մեկ ա, մեկ-մեկ մտածում եմ, որ էս մի ոտանավորը որ Թումանյանը, կամ Տերյանը, կամ էլ Չարենցը գրած ըլներ, հմի էսի երկինք էին հանե: Էհ, ի՛նչ անեմ, իմ բախտն էլ էսի՛ ա: Գրելուց հո լա՛վ ուրախացել եմ, որ ըսենց լավ բան եմ կարացե գրեմ: Էսի է՛լ ա մխիթարանք:

Գերազանց ոտանավոր ա: Էսի գրել եմ դասական մետրերով, հմի էսի վա՞տն ա մեր նոր պոետների վեռ-լիբրերից, կամ սրա ոճը հնացե՞լ ա: Մեր էս արտեմիստների ազատ ոտանավորները սրանից ինչո՞վ են լավը:

***

Մութ էր, որ արեվի տակ –

Գե՛տն էր ձեն տալի.

– Մի անմեղ ու թաք տատրակ

Բուն էր ման գալի:

Մութ էր, որ արեվի տակ –

Գե՛տն էր նվաղում.

– Սեվ ծիծեռնակ ու տատրակ

Ցա՛վ էին շաղում:

Ուռենու կախ ճղներին –

Հերվա1 քանդած բուն.

Ծուխ չհասավ ամպերին2,

Անտեր ու անտուն:

Ու աղոթում են ջրին –

Լալկան ճուղ ու ծամ.

– Ուր էլ էթաս` հե՛տ արի,

Չէկար, ե՛ս կգամ:

– Ախ, էրազըս ցավ դառավ,–

Ծառն ա մրմնջում,–

– Սեվ բվեճ ու սեվ ագռավ

Արե՛վ են ջնջում:

Կայծակի նախշն ամպերին –

Գե՛տն էր վռազում:

Մո՛ւթ էր, բոթը տուն բերին,

Ո՛նց էին վազում:

Կարմի՜ր-կարմի՜ր ծիածան –

Մի տատրակ անթեվ.

– Ախ, կարմիրըս խի՞ անցավ –

Ու մնացի սեվ:

–Լաց’լի, լալկան ուռենի,

Ե՛ս – դարդըս կարդամ:

Թո մղկտամ ու էլի –

Սո՜ւս-սուս տուն էթամ:

Օլոր-մոլոր արահետ –

Գե՛տը մի ծերին:

Ձեն ա տալի քամու հետ –

Սեվ դարդի գերին:

Ձեն ա տալի, – Ախ, արի՛,

– Արի՛, որ չգամ,

– Գնացել ես, հե՛տ արի,

– Չէկար, ե՛ս կգամ:

Ձեն ա տալի քամու հետ –

Սեվ դարդի գերին:

Օլոր-մոլոր արահետ –

Սեվ հարսը ծերին:

–––––––

1Հերվա – անցած տարվա:

2Ակնարկը` Արորն ասաց տատրակ հավքուն երգի` «Ծուխ կհանեմ վեր ամպերուն» տողն ա, այսինքը, «ամեն բան լավ կըլնի, ու մենք էլ` բախտավոր կըլնենք»:

78. ԿԱՐՈՏԸ Ո՜ՆՑ Ա ԿԱՐՈՏՈՒՄ

78. Էսի սկսվել ա Հարդիի սրա տակը դրած վերնագրով ոտանավորից, բայց հետո խառնվավ Բրեդբերիի մի շատ սիրուն պատմվածքին, ինչի վերնագիրն էլի դրած ա ներքեվը:

Հարդին համարյա Թումանյանի ժամանակակիցն ա, ու երեվի մի 1000-ից ավել ոտանավոր ունենա, մեկը մեկից լավը: Էսի զարմանալու չի, որտեվ անգլիացիների նոր գրականությունն սկսվել ա Վերածննդից, ու Հարդիի նախորդները գիգանտ են էղէ` Չոսերը, Շեքսպիրը, Միլթոնը, Բայրոնը, Շելին, ու ուրիշ շա՛տ-շատերը: Հարդին իմիջիայլոց, զորավոր էլ արձակ ունի, ու շատ:

Թումանյանն ուղղակի բախտ չուներ, որտեվ Հայաստանի պես խեղճ ու կրակ երկրում էր ծնվե: Երեվի սրա՛ համար ա Թումանյանն ասում, թե «Հայաստանում բանաստեղծություն հասկացող` հազիվ մի 10 հոգի ըլնի»: Իսկ անգլիացի հասարակ, շարքային մարդը, Թումանյանից հլը 400 տարի առաջ, Լոնդոնի Գլոբուս թատրոնում Շեքսպիրի՛ գործերն էր նայում:

Անգլիայի է՛ն օրերի «մտավորականները», պոետ Ալեքսանդր Պոպի գլխավորությունով, լցվել էին Շեքսպիրի վրա, թե «խի՞ ես Լոնդոնի փողոցների գռեհիկ ժարգոնով գրում», ճիշտ ոնց որ վախտին Թումանյանին էին ասում (ու հմի էլ ընձի են ասում: Թո ընթերցողը ներող ըլնի, որ ընձի համեմատում եմ Շեքսպիրի հետ, որտեվ Թումանյանի ասածի պես, հայերը մտածում են, թե անհնար ա, որ Հայաստանում է՛լ Շեքսպիրի պես մեկն ապրի, էն էլ` Էրեվանի Խնկո Ապոր փողոցում: Այ, որ մեռած ըլնեի, ուրիշ հարց, չնայած, էսի է՛լ ա կասկածելի):

Վատ ոտանավոր չի:

***

Woman Much Missed

Thomas Hardy

Screaming Woman

Ray Breadbury

Էրազիս –

էտ ինչքա՜ն ու ինչքա՜ն ես –

գոռո՛ւմ ու կանչում,

մեղանչում, մեղանչում, ձե՛ն տալի,

ձե՛ն տալի – աղաչում,

թե յանի – էլ էն վախտվանը չե՛ս,

երբ ասիր,

որ ընձի էլ չե՛ս ճանանչում.

բայց հենց զարթնում եմ –

մոտ է՛լ չես գալի,

մոտ է՛լ չես գալի:

Էս էրկու փշատն էլ –

անընդհատ –

ո՛չ չորանում են,

ոչ է՛լ մի կարգին կանանչում…

Էլ էն վախտվանը չե՛ս,

առաջվանը չե՛ս, առաջվանը չե՛ս:

Ու լեզուդ ո՜նց ֆռռաց,

ո՜նց ֆռռաց –

մնացի ուղղակի սառած –

բայց ասի՛ն,

որ հաստատ ասել ես,

որ թե գամ,

գան ասեն – տանը չես:

Քամի՛ն ա փշատը թրատում…

Կայնել եմ էս ե՛զ դաշտում,

Խչոյ’ պես, մոլոր ու սառած,

նայում եմ դափ-դատարկ

հայաթին,

ուր կին ու բիձա խոսում են,

բամբասում.

լսո՛ւմ եմ, չնայած չե՛մ լսում,

հիշում եմ Խչոյին ու ասում.

– Ի՞նչ անեմ: Կանչե՞մ քու նման:

Կանչեմ – բայց…ի՞նչ կանչեմ,

մուղա՞մ – թե՞ – բայաթի:

Ջրո՛ւմ եմ ախր,

խի՞ չի կանանչում:

Կարո՞ղ ա,

ինքն է՛լ ա ամանչում…

Ե՛զ աշուն, ե՛զ ամառ, ե՛զ գարուն,

դղյակս ո՞նց դառավ կավի տուն,

գինի է՛լ չմնաց բակալում:

Քամի՞ն էր, կարող ա, հենց ընենց

վեկալեց դաշտերի վրով

տարավ ու անցածը սո՜ւս ցրեց,

իրա էտ անկո՛ւշտ թեվերով:

Պտտո՛ւմ ա: Պտտո՛ւմ ու

թախծի առանցքին փաթաթում…

Ու հմի –

կայնել եմ էս հոգնա՛ծ դաշտում,

չեմ նայում ո՛չ մեկին –

ո՛չ մեկին, ո՛չ մեկին –

ո՛չ Մահմադ, ո՛չ Բուդդա,

ո՛չ Հիսուս – չեմ պաշտում –

ո՛չ դաշտում ու ոչ է՛լ պալատում,

չեմ սիրում, չե՛մ ատում

ոչ իրա՛նց, որ վե՛րն են,

(տո դրանց հենց մե՛րն էլ)

ու ոչ է՛լ – ու ոչ է՛լ բոշեքին:

Չի՛ գալու, լա՛վ գիդեմ, չի՛ գալու…

Բայց ո՞րդուց էս անտեր ու ե՛զ –

էս պայթած ու հոգնա՛ծ դաշտում –

էս ո՞րդուց – հենց ընձի՛ ձեն տվող,

ճչացող, աղաչող, մեղանչող –

ու կանչող մի կին,

ու կանչող մի կին…

Անտեր – կարո՛տն ա

կարոտին կարոտում:

79. ԳԱՐՈՒՆԸ ԳՆԱՑԵԼ Ա ՏՈՒՆ

Էսի շուտ եմ գրե, բայց դրել էի սեվագրերիս մեջը, որտեվ մտածում էի, թե լավը չի: Հետո մի քիչ էլ դզեցի ու դրի: Նույն անխուսափ կորստի թեման ա: Էս ոտանավորի մետրն ու թեման թերություն չունեն, հանգերն էլ իրար շատ են մոտ, շատ անգամ մի բաղաձայնով են տարբեր:

Ես հավես եմ անում, երբ կարում եմ ոտանավորի համարյա սաղ տներն էլ նույն բարդ ձեվով հանգավորեմ, ու ըսենց բան` շատ եմ անում: Հավես ա համ էլ, երբ մեջը լիքը ներքին հանգ ա ըլնում:

Միջակ ոտանավոր չի:

Աչքերդ նայում են` սիրտըտ չի տենում:

Օրերը պատա՛ն են կարում:

Ու մղձավանջն ա թաքուն մոտենում –

Էրազիդ սե՛վ տատասկ շարում:

Ձեռներըս պարզում եմ ու լուռ պաղատում –

Խնդի՛րք եմ անում Իրան,

Էրազիս մի կտոր լո՛ւս տու էս բանտում,

Ու աչքդ լա՛վ պահի վրան:

Աչքերդ հասնում են, սիրտըտ չի հասնում:

Էրազի դղյա՛կն են քանդում:

Մղձավանջն ա հա՛ – բո՜լ-բոլ բորբըսնում

Անրջի անտա՛ռ ու հանդում:

Աչքն ախր – հե՛չ բան ա, սի՛րտն ա սրատես,

Բախտն էլ – սե՛վ, չարագո՛ւժ կատու,

Էս մղձավանջն էլ – լրտե՛ս ու լրտես –

Անուրջ ու էրա՛զ ա ուտում:

Աչքերդ տենո՛ւմ են, սիրտըտ չի՛՛ նայում,

Անուրջըս – անտե՛ր ու անտուն,

Հույսի օրհասը սիրտ չի՛՛ խնայում,

Գարունը գնացել ա տուն:

80. ԱԽ, ԲՐՈ՛ՒՏ, ԲՐՈՒՏ

Որ ոտանավոր գրելը նոր էի սկսե, միտք ունեի` ոտանավորի սաղ ձեվերի տեխնիկան էլ սովորեմ ու սաղով էլ լավ ոտանավոր գրեմ ու շա՛տ գրեմ: Այսինքը, ուզում էի սոնետ, տրիոլետ, ռոնդո, տերցին ու սրանց պես ուրիշ բան գրեմ. գրեմ` գազել, ռուբայի ու բեյթ ևն: Մեր գրականությունն էս ձեվերից աղքատ ա, սրանցով կարեվոր քիչ բան ունի:

Ասել եմ արդեն, որ ամերիկացի Ֆրոստը, օրինակ, ռուբային պարսիկներից ա սովորե, բայց ռուբայիով մի քանի տնանոց շատ սիրուն ոտանավորներ ա գրե, ու ամեն մի հաջորդ տունն էլ սկսել ա չհանգավորվող տողով: Մեր օրերի հայ «հանճարեղ» պոետներից մեկը սրանցից թարգմանել ա, ու գլխի չի ընգե, որ սրանք էս ձեվով կապված ռուբայի են):

Ուզում էի` ուրիշ, օտար պոետներից սովորեմ սրանց գրելու ձեվերը, ու էս ձեվերով հայերեն սիրուն բաներ սարքեմ:

Բայց երբ տեսա, որ ոտանավորի պահանջարկը չկա, ու համ էլ պտի տունդ պահես (ոտանավոր գրելով տունդ էլ չես պահի, մենակ քեզ է՛լ չես պահի), էլի հետ դառա աշակերտ պարապելուն, բայց ազատ ժամանակս էլի գրականությունով ու լեզվաբանության պրոբլեմներով էի զբաղվում:

Ուրեմը, 1990 թվին Արեվիկ հրատարակչության տնօրենն առաջարկեց, որ Հեմինգվեյի Ծերունին ու ծովը թարգմանեմ: Թարգմանեցի, բայց արածիցս գոհ չէղա, դուրըս չէր գալի: Հետո հասկացա, որ էտ 70-ն անց ու համարյա անգրագետ ծերունին ու լրիվ անգրագետ ութ տարեկան Մանոլոն իրար հետ չպտի գրական ոճով խոսան, չի սազում:

Էտ վախտը գրական ոճերի թունդ հետեվորդն էի, բայց հենց որ հասկացա, որ էս ոճերի հնարավորությունները շա՛տ են սահմանափակ, ու որ սրանք հազվադեպ են սիրուն, քիչ-քիչ անցա էրեվանի բարբառով սարքած իմ գրական ոճին: Սկզբում փորձեցի հրաժարվեմ այս, այդ, այն ցուցականներից, ու գրեմ էս, էդ, էն-ով, հետո քիչ-քիչ բարբառի գործածությունը շատացրի, մինչեվ լրիվ հասկացա, թե ինչը ոնց պտի անեմ:

Էս պրոցեսը շատ տանջալի էր, որտեվ սաղ էլ ասում էին, որ սխալ բան եմ անում, ու ես անընդհատ հետ էի դառնում գրական ոճերին, հետո գրածներս նորից փոխում էի իմ բարբառային գրականով: Հմի չեմ է՛լ հիշում, թե քանի՜ անգամ եմ գրածներս ըսենց հետ ու առաջ փոխփխե, մինչեվ հասել եմ իմ էս բարբառային գրական ոճին: Իմ էս գիրքը գրելը տևել ա 23 տարի:

Էս մի ռուբային ու էս ոտանավորը շատ ուշ եմ գրե, երբ արդեն ոտանավոր էլ համարյա չէի գրում: Սրա համար էլ սրանց գրելու վախտը արդեն ահագին «դատարկ» էի (տես սրա նախորդ ոտանավորի էսեն), ու սրանք արդեն էնքան լավը չեն, ինչքան իմ ամենալավ ոտանավորները:

Առհասարակ, հա՛ ուզեցել եմ` լիքը ռուբայի գրեմ, բայց հա է՛լ ժամանակ չի էղե: Ափսոս, բայց ի՞նչ անեմ:

Միջակ ոտանավոր ա, բայց վրի իմ քառյակը՝ ոչինչ:

***

81. Անլուծելի ոշ մի խնդիր չի էղե ու – չի էլ ըլնի էս աշխարհում:

Անմեկին ու անհայտ մի բան – չի էղե ու – չի էլ ըլնի էս աշխարհում:

Ով ծանոթ ա հող ու որդին, ու մեռել ա գեթ մի անգամ, լավ գիդի, որ –

Անպատասխան հարց-հանելուկ – չի էղե ու – չի էլ ըլնի էս աշխարհում:

Խփի՛, նորի՛ց խփի:

Ու թե կուզես–

Չարքի՛ նման խփի:

Ու թո հազար կատղած

Ցուլ ու բուղա ու եզ –

Գա ու վրե՛ս թափի…

Կամ թո հազար արլեզ

Հոտած լե՛շըս լափի –

Արդեն մի թափ –

Մեռած մարդու համար

Մեկ չի՞:

Մեկ չի՞,

Սաղ, թե մեռած,

Թե որ –

Հազար-հազար աստղ –

Ու մոլորակ –

Ու լուսին կա սառած:

Ու թե Ի՛նքն ա չարչի,

Էտ Բրուտը –

Յանի՜

Անգերազանց,

Հողից ծնվածն էլ ի՞նչ անի,

Վարի՞, ցանի՞,

Համ էլ՝ իրա բախտի թե՞լը մանի.

Էլ ի՞նչ անի էտ խեղճ հողածինը –

Ճորտը ամեն մեծ ու մանր

Լկտի՛ խանի:

Ու էս բեռը,

Անտանելի ծանր,

Ո՞վ չի հետը տանի,

Որ սառն ու սեվ հողի տակի –

Որդ ու թրթուրների՛ն –

Բաժին հանի:

Գլուխ 11 ՈՏԱՆԱՎՈՐ ԳՐԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

Ոտանավոր գրելն իմ համար որակյալ արհեստի կամ էլ` գիտական աշխատանքի պես մի բան ա: Էս գրքիս մեջ ես դրել եմ իմ գրած 81 ոտանավորը, ու սրանք համարյա սաղ էլ, չհաշված մի իրեք-չորս հատը, համարում եմ տպելու արժանի ու ո՛չ վատը: Էն մի քանի թուլ ոտանավորն էլ կամ ձեվո՛վ են հետաքրքիր, կամ էլ մի ուրիշ կարեվոր բան ունեն (ի՛մ համար, իհարկե, բայց համ էլ՝ ոտանավոր գրելը նոր սովորողների համար):

Արդեն ասել եմ, որ սրանք, համարյա սաղ էլ, չարչարանքով եմ գրե: Բայց երեվի կարդացողին, մանավանդ սկսնակ պոետներին, հետաքրքիր ըլնի, թե ոտանավորի սկզբի վարյանտների ու վերջնական տեսքի տարբերությունն ինչքա՛ն ա: Սրա համար էլ էս ոտանավորների մեկ-էրկու սկզբի վարյանտներից դնում եմ ըստեղ (ափսոս, ամենաառաջի վարյանտները չքթա, որ դրանք է՛լ դնեմ):

2.ա ՀԵՐՆ Է՛Լ ԱՆԻԾԱԾ

23-րդ տարբերակը

10.06.89

Դողում է, լողում գիշերը, մոտ գալիս, էլի հեռանում,

Թարթում են աղոտ աստղերը` խավար երկնքի հոգում:

Ավերակներիս հուշերը հեռվից ինձ ձեռքով են անում.

Փրփրում է կարոտիս գինին ու ցավս էլի նորոգում:

Մի՞թե ես էլ եմ մի օր տաս համար կոշիկ հագել:

Չեմ հիշում, գուցե: Չկա իմ անցյալ երազի վկան:

Ապագան դռներն իր լուսե` գոցել է, ճամփեքը փակել,

Ինձ համար արդեն ոչ մի տաս համար կոշիկ չկա:

Ո՞ւր է որբացած շիրիմըս` մանկության երազ դրախտի:

Կուզեի մեխակներ դնել, խունկ ծխել հուշերիս համար,

Հեկեկալ սգվորի նման, ու մի լավ հայհոյել բախտին,

Որ այդպես բթամիտն է նա: Թե՞ ես եմ բութ ու հիմար:

Դիվահար գիշերը լողո՜ւմ, լողո՜ւմ է հուշերիս շեմին:

Ավերակներիս փշերը քրքրում են կարոտիս ցավը,

Աստղալույսի փեշերը դողում են երազիս բեմին,

Փրփրում հուշերիս գինին ու լցնում ցավիս գավը:

Ես շատ պոետ գիդեմ, ով որ էսի գրեր (ու նույնիսկ սրանից թուլը), կհամարեր, որ արդեն պրծել ա, որ արդեն մի ընտիր բան ա գրե: Բայց ես իմ գրածը, ահավոր դաժանությունով, էնքա՛ն եմ խմբագրում ու փոխփխում, մինչեվ որ հասնեմ ասելիքիս, այսինքը, պատմածիս մաքսիմում ճշտությանը: Ու ես սրանից տարիներով գոհ չէղա, մինչեվ չհիշեցի Համալսարանի հայլու պատմությունը: Թե խի՞ ու ո՞նց հիշեցի, իմ համար էլ ա գաղտնիք: Պրոֆեսիոնալի ինտուիցյան էլ հենց ըսենց բաներ հիշե՛լն ա:

Պոետը իրա պրոֆեսիոնալ ինտուիցիան պտի զարգացնի, պտի մշակի: Դուզը որ ասեմ, էտ ինտուիցիան ճաշակից էնքան էլ տարբեր չի: Ճաշակդ էլ զարգացնում ես` ուրիշ վարպետ գրողներին կարդալով ու սկզբում սրանց նմանակելով: Նմանակելն էլ ըլնում մենակ ու մենակ թարգմանելով, ուրիշ ձեվ չկա:

Նկարիչներն էսի լավ գիդեն, ավելի ճիշտ, նարչության դասատուներն էս լավ տրադիցիային ա՛նպայման են հետեվում, ու ստիպում են, որ իրանց աշակերտները կոպյա անեն անցյալի ու ներկայի մեծ վարպետներին, որ հետո նոր իրա՛նց ձեվն էլ քթնեն, որտեվ արվեստագետի միակ նպատակը` նոր ձեվ քթնելն ա, ու ո՛չ թե նոր բան ասելը, ոնց որ սխալ-սխալ մտածում են թուլ կամ սկսնակ ոտանավոր գրողները:

Ես սեփական փորձով համոզվեցի ու հազզար անգամ կասեմ, որ պոետի (ու համ էլ` լեզվաբանի) համար մենակ մի հատ օտար լեզվի գերազանց իմացությունը քի՛չ ա: Ոտանավոր գրողը պտի ամենաքիչը էրկու հզոր օտար լեզու իմանա, ու լա՛վ իմանա. էնքան լավ իմանա, որ դրանց բարբառներն ու ըսլանգները տարբերի դրանց գրական ոճերից:

Ռուսական գրականությունը հենց սրա՛ համար մի 150 տարում հասավ համաշխարհային մակարդակին ու էտ մակարդակից չի իջնում:

Իմ ճաշակը 89 թվից միչեվ 96 թիվը հաստատ արդեն լավացել էր, ու սրա համար էլ 96-ին գրեցի հետեվյալ էրկու վարյանտը:

2.բ ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ-ԲԱՅՑ Ո՞ՆՑ ՉԱՆԻ

28.04.96

Դիվոտած քշերը լողո՛ւմ ա, մո՛տ գալի` էլի հեռանում,

Թարթում են թթու աստղերը բորբըսնած երկնքի հոգում:

Հուշերիս փխրուն ճաքերը – չարախինդ աչքով են անում,

Փրփրում ա կարոտիս թթուն ու ցավս էլի քոքում:

Կարո՞ղ ա ես էլ եմ մի օր տաս համար կոշիկ հագե:

Երեվի: Եսիմ: Չկա՛… անցած էրազիս վկան:

Ապագան սա՛ղ դռներն իրա` կողպել ա, ճամփեքը փակե,

Էլ ընձի արդեն ոչ մի… տաս համար կոշիկ չկա:

Քյորփա երազըս մանդրից թթվու՛մ ա ու քարանում:

Քշերը մենակ կմախք հնձվո՛րն ա բարեվ տալի:

Ոտներըս ցավում են արդեն, մազոլըս հոգի յա հանում,

Հենց հայլուն մոտ եմ էթում` դեմիցս բիձա՛ յա գալի:

Հուշերս շնչում են արդեն…մազե անցյալի հաշվին,

Ու ընենց բրուտ չկա` ճաքերս նորից կարի:

Ու բա որ հենց օրվա վերջին… էս կարասն ընե՛նց մաշվի,

Որ ըսկի ոգի չըլնի, որ մեջի մոմը մարի՞…

Դիվոտած քշերը դողո՛ւմ, դողո՛ւմ ա գալիքիս շեմին,

Ավերակներիս ճաքերը փորփրում են կարոտիս ցավը,

Անրջիս ծակ-ծակ փեշերը թառում են մաղձերիս վեմին,

Քրքրում քարացած թթուն ու լցվում օրհասիս նավը:

Մի ամիս հետո էս ոտանավորը դառավ, ա՛յ, ըսե՛նց.

2.գ ԳՐՈՂԻ ՏԱՐԱԾ ՀԱՅԼԻՆ

01.05.96

Լողո՛ւմ ա, դողո՛ւմ քշերը, մո՛տ գալի-էլի հեռանում:

Թարթում են թթու աստղերը բորբըսնած երկնքի հոգում:

Հուշերիս ճաքերը փխրուն – չարախինդ աչքով են անում,

Փրփրում ա կարոտիս թթուն ու ցավս էլի քոքում:

Կարո՞ղ ա ես էլ եմ մի օր տաս համար կոշիկ հագե:

Երեվի: Եսիմ: Չկա՛ անցած էրազիս վկան:

Ապագան սա՛ղ դռներն իրա` կողպել ա, ճամփեքը փակե,

Էլ ընձի արդեն ոչ մի… տաս համար կոշիկ չկա:

Քյորփա երազըս մանդրից թթվու՛մ ա ու քարանում:

Քշերը մենակ կմախք հնձվո՛րն ա բարեվ տալի:

Ոտներըս ցավում են արդեն, մազոլըս հոգի յա հանում,

Հենց հայլուն մոտ եմ էթում – դեմիցս բիձա՛ յա գալի:

Հուշերս շնչում են արդեն – մազե անցյալի հաշվին,

Ու ընենց բրուտ չկա – ճաքերս նորից կարի:

Ու բա որ հենց օրվա վերջին… էս կարասն ընե՛նց մաշվի,

Որ ըսկի ոգի չըլնի, որ մեջի մոմը մարի՞…

Խի՞ էսքան արագ թռավ:

Ինչքան որ փուշ ու սուր կար – սաղ լցվավ մաղձերիս վեմին:

Աշխըրքի ցավ ու դարդը – էկավ ու ի՛մը դառավ,

Մի՛ վարկյան աչքըս կպավ – ձմեռը չոքեց շեմին:

Էս ո՜նց ա ցավում ախր, էս ո՜նց ա հոգի հանում…

Ու հենց որ մո՛տ եմ էթում, ախըր հենց մո՛տ եմ էթում,

Հե՛նց հայլուն մո՛տ եմ էթում- դեմիցըս բիձա՛ յա գալի:

Էսքանից հետո մոտ մի տարի էլ պետք էղավ, որ էս ոտանավորը, ՀԵՐՆ ԷԼ ԱՆԻԾԱԾ վերնագրով, դառնար է՛ն տեսակ ոտանավոր, ինչն արդեն էլ չի փոխվում, որտեվ պատմելիքս, ի՛մ կարծիքով, արդեն լրի՛վ ա ճիշտ: Ես էսքանն եմ կարում, ու էսի՛ ա էս պատմությունը պատմելու ի՛մ ձեվը: Ով կարա, թո ավելի լավ պատմի:

Մի օրինակ էլ բերեմ. բերեմ էս գրքի 5-րդ ոտանավորի 88-89 թվերի երեվի մի 25-րդ վարյանտը.(Համո Սահյանն է՛ս վարյանտին ասեց, թե «հին ա»):

5.ա ՆՈԿՏՅՈՒՐՆ

Կուզենայի գրկել մանկությունս ոսկե,

Ու հեկեկալ անմեղ երազներիս համար,

Որ չորացան դարձան տերեվազուրկ ոստեր,

Եվ հուշերիս ծառը անմարմին է հիմա:

Ու հիշում եմ թեև այն երկիրը հեռու,

Ուր թողել եմ օդե դղյակներս բյուրեղ,

Ցամաքել է, սակայն, երազներիս առուն,

Անուրջներիս վարդն էլ` դարձել է սև բաղեղ:

Եվ լա՛վ գիտեմ, որ էլ լուսե օրեր չկան

Ապագայիս սգվոր օրացույցի վրա:

Բավական է, թող էլ նոր երազներ չգան,

Թող որ այսպես մնա, համաձա՛յն եմ սրան:

Հրես մի վարյանտ էլ, ինչը, իմ կարծիքով, արդեն շատ լավ ոտանավոր ա: Բայց ես էլի գոհ չէղա, ու էնքան փոխեցի, մինչեվ էլ չփոխվեց:

5.բ ՆՈԿՏՅՈՒՐՆ

2007, 52-րդ վարյանտը

Ո՜նց եմ ուզում գրկեմ մանկությունըս ոսկի

Ու արցունքով սրբեմ հուշ անցյալըս փոշի,

Որ խեղճացած–

Հա՛ կարոտ ա քաղցր խոսքի:

Ախր ո՛րբ են, ո՛րբ են անմեղ էրազներըս հուշի:

Ու թողել եմ օդե դղյակներըս բյուրեղ

Լավ չեմ հիշում արդեն՝ ո՞ր մի երգրում հեռու:

Դրախտիս մեջ մանուկ՝ մենակ փո՛ւշ ու բաղեղ,

Ծով անուրջըս–

Գյո՛լ ա արդեն, գյո՛լ ա արդեն ու չի՛ եռում:

Ու լավ գիդեմ, որ էլ ո՛չ մի լուս օր չկա

Ապագայիս սըքվոր օրացուցի վրա:

Է՜ ի՛նչ անեմ–

Թո էլ՝ ո՛չ մի էրազ չըգա:

Տո թո ’սե՛նց մնա, համաձա՛յն եմ սրան:

ՀԱՎԵԼՎԱԾ

1 ՀԱՅԵՐԻ ԳՐԱՊԱՅՔԱՐՆԵՐԸ

1.1 Ի՞ՆՉ Ա ԳՐԱՊԱՅՔԱՐԸ

«Գրապայքար» են ասում այն հինավուրց վեճին, թե գրողներն ի՛նչ լեզվով գրեն, հենց ժողովրդի խոսակցական լեզվո՞վ, թե՞ գրողների հորինած գրական ոճերով:

Հայերն ամենաքիչը հինգը գրապայքար են արել, մի անգամ 5-7-րդ դարերում, երկրորդը՝ 16-17-րդ դարերում, երրորդը՝ սրանից հետո մինչեվ Աբովյանը, չորրորդը՝ Աբովյանի օրերից մինչեվ 20-րդ դարի սկզբները, հինգերորդը՝ սկսած 1992 թվից մինչեվ հմի: (Հինգերորդը ես եմ սկսել, Արմեն Շեկոյանն ու ուրիշներն էլ հետո միացան, բայց ոչ հետևողական):

Առաջին «գրապայքարի» հեղինակները մեր հունաբան կոչված հեղինակներն էին, ովքեր, Մաշտոցից ընդամենը 20-30 տարի հետո, ուզում էին, որ քերականները գրեն ու խոսան հունարենի ձևով սարքած մի «հայերենով»:

Հունաբանների էս փորձն անհեթեթ էր ու այսօրվա տեսանկյունից` անհավատալի, ու դատապարտելի չէր, որովհետև այն օրերին գիտության մակարդակը ցածր էր, ու մարդկության փորձն էլ շատ քիչ էր: Ինչ որ է, այս արտառոց գրապայքարը տևեց ամենաքիչը` 200 երկար ու ձիգ տարի, մինչև հունաբանները հրաժարվեցին սրանից, որովհետև տեսան, որ իրենց վիթխարի ճիգ ու ջանքը ոչ մի պտուղ չի տալիս:

Խորենացու վկայությունով («Հայոց պատմություն», Գիրք II. գլ. է) այն օրերի գյուղացիները (գեղջուկները), թագավորների հրամանով պարտավոր էին հարգեն քաղաքացիներին ու պաղաքացիներին վերաբերվեն այնպես, ինչպես իշխաններին են վերաբերվում:

Պարզ է, որ սա պիտի գեղջուկի ու ամեն գեղջկականի նկատմամբ առաջացներ խոր մի արհամարհանք, ինչը հին աշխարհում տարածված ու սովորական բան էր: Արհամարհանք առաջացավ նաև «գեղջուկ բանի», այսինքը, լեզվի նկատմամբ, բուն հայերեն ու միակ ճշմարիտ, միակ գեղեցիկ լեզվի նկատմամբ:

Օրինակ, Ներսես Շնորհալին, Հովհաննես կաթողիկոսը, Գրիգոր Մագիստրոսը` իրենց այս արհամարհական վերաբերմունքն են արտահայտել պարզ խոսքի («մեկին բանի») նկատմամբ ու հորդորել են, որ գրեն` «ծածուկ ճառիւ», որ ժողովրդի մեծ մասը չհասկանա (տես, օրինակ` Ս. Ղ. Ղազարյան, Հայոց լեզվի համառոտ պատմություն, Երեվան, 1981, էջ 191-192):

Դավիթ Անհաղթ փիլիսոփան, օրինակ, կշտամբանքով ասում ա, որ ուրիշ տեղերը խոսում են սովորությունով, ոչ թե «հմտաբար». «Բայց յայլ վայրս, որպես Կորճայք, վարին կրականին ոչ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (Ib., էջ 177): Ուրեմն, Դավիթ փիլիսոփան է՛լ է դեմ եղել կրավորականի կենդանի ձևերին:

Այս մտայնությունն այսօր էլ կա: Այսօր էլ մեր քերականները ահավոր արհամարհում են «փողոցային» լեզուն, որովհետև հաճախ սրանով խոսում են իրենց համար «հույժ» ատելի մարդիկ: Բայց լեզուն ի՛նչ մեղավոր է, որ սրանով գո՛ղն էլ է խոսում, խաբեբան է՛լ, խարդախն է՛լ, ավազակն է՛լ, անբարոն է՛լ ևն:

Լեզուն բոլորի՛ համար է:

Մեր քերականները, սրան հակառակ ու հակառակ Լեզվի Գլխավոր Օրենքին, իրենց զզվանքն ու ատելությունը (այս իրոք որ անընդունելի մարդկանց նկատմամբ) տարածում են հայերեն կենդանի լեզվի վրա, ու քանի որ զորություն չունեն էտ մարդկանց ստիպելու, որ հենց դրա՛նք ուրիշ լեզվով խոսեն, իրե՛նք են իրենց լեզուն փոխում ու «խոսում են» «գրական լեզու» կոչված արհեստական ոճերով:

Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է հետևյալը: Ճիշտ հայերենով խոսում է հենց այս «ատելի, զզվելի» մարդկանց խումբը: (Նկատի ունեմ քերականությունը ու ոչ թե ոճը կամ կեցվածքն ու խոսակցության բովանդակությունը, ինչը սրանց խոսք ու ձևի մեջ, իհարկե, զզվելի է):

1.2 ՄԵՐ ՀՈՒՆԱԲԱՆ ՄԱՔՐԱՄՈԼՆԵՐԸ

Նո՞ր երևույթ ա էսի: Պարզվում ա, որ չէ: Պարզվում ա, որ էսօրվա մաքրամոլները` հնագույն մաքրամոլների նորօրյա ժառանգներն են միայն:

Գրերի գյուտից ու Ս. Գիրքը թարգմանելուց հետո, մեր առաջին թարգմանները «ձեռք զարկեցին «հայոց լեզուն» մշակելուն», Ս. Գրքի օրինակով, այսինքը, օտարաբանություններին հետևելով: (Ս. Գրքի մեջ թերևս լիքը օտարաբանություն կա, որ ուղղակի թարգմանական կալկա է): Արդեն մոտ 460 թվից` մեր հնագույն մաքրամոլները (հունաբան հեղինակները կոչվածները), էս գործը «գիտական հիմքի վրա դրեցին»:

Տարօրինակ ա, բայց հունաբանների արածն էսօր էլ ա համարվում ինչ-որ չափով դրական (տես, օրինակ նույն տեղը, էջ 162-194): Այնինչ, սրանց գործունեությունը դեմ էր Լեզվի Գլխավոր Օրենքին ու արտառոց էր` կենդանի հայերենի նկատմամբ իր ատելությունով:

(Օրինակ, երկրաչափություն ու տրամագիծ տերմինները հունաբանների հորինածն են: Առաջինի տեղը հնարավոր էր, որ ասվեր, օրինակ, չափոցք կամ չափուց, կամ չափանք ևն, իսկ երկրորդի տեղը, օրինակ, գերլար: Բայց հունաբանները ուղղակի պատճենել են հունարենի գեոմետրիա-ն ու դիամետր-ը, որովհետև մտքներով չի անցել, որ լավ կլինի, որ տերմինը կարճ լինի: Իհարկե, էսի մեղադրանք չի, ուղղակի էն օրերի գիտության մակարդակն էսի՛ էր:

(Եվրոպացիներն ու ուրիշները վեկալել են էս տերմինների հենց հունարենը, ինչն ավելի ձեռնտու ա):

Իսկ ռուսերենն էսօր էլ ունի երկակի թիվ, ինչը տարածել է երեքի ու չորսի վրա): Օրինակ` ռուսն ասում է.

один стол (եզակի թիվ ),

два стола (երկակի թիվ),

три стола (երկակի թիվ),

четыре стола (երկակի թիվ),

пять столов (հոգնակի թիվ մինչև 20-ը),

հետո

двадцать один стол (եզակի թիվ),

двадцать два стола (երկակի թիվ),

двадцать три стола (երկակի թիվ),

двадцать четыре стола (երկակի թիվ),

двадцать пять столов (հոգնակի թիվ մինչև 30-ը) ևն:

Օրինակ, հայը մի աչքին ասում էր` ակն, երկուսին` աչք, իսկ երկուսից ավելին` ակունք: Ակն-ը հնագույն (հլը հնդեվրոպական ընդհանրության շրջանից ժառանգած) եզակին էր, աչք-ը` էս բառի երկակի թիվն էր, իսկ ակունք-ը` հոգնակին: Նույն ձևով, հայը մի ականջին ասում էր` ունկն, երկուսին` ականջ(ք), իսկ երկուսից ավել ականջին` ունկունք:

Հունաբան փոխողներն էլի շա՜տ ու շա՜տ անտեղի բան են արել, բայց հիմա տեղը չի դրանց մասին պատմելու (Հ. Մանանդյան, Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Վիեննա, 1925, Հր. Աճառյան, Հայոց լեզվի պատմություն, I, II., ծ. ԸՊՏվՓ, ԺՌՏվՌրՌռ ՒՐՈՍՌռրՍՌռ Ռ ՈՐՎ‘վրՍՌպ ՑՏսՍՏՉՈՑպսՌ, 1915):

Հունաբան փոխողների էս էքսպերիմենտը տևել ա մոտ երկու հարուր երկար ու ձիգ տարի: Էս էքսպերիմենտն ապշեցնում է իրա համառությունով ու հետևողականությունով ու կենդանի հայերենի նկատմամբ իրա անսահման արհմարհանքով:

Միաժամանակ էսի անառարկելի ապացույց ա, որ գրական հայերենը համարվել ա մենակ գրագետ վերնախավի մենաշնորհը, իսկ ժողովրդի ստեղծած բանահյուսությունը, մանավանդ հեթանոսականը, լրիվ արհամարհվե ու թաբուի տակ ա էղե:

Մեր առաջին թարգմանները (սրանց հետևելով` նաև հետագաները) երբեք էլ մենակ զուտ գրական կամ գիտական գործիչ չեն եղել: Մեր թարգմանները եղել են ուսյալ քաղգործիչներ, որովհետև հենց սրանք էին, որ պիտի քաղաքականությունը վարեին, սկզբում` մեր պարթև Արշակունիների օգտին, իսկ հետո էլ` հայ եկեղեցու օգտին, որ ժողովրդին հավատափոխ անեին ու դարձնեին քրիստոնյա:

Էսի էլ պետք էր, որ մեր պարթեվ Արշակունի թագավորներն իրանց իշխանությունը չկորցնեին:

1.3 ՀԱՅԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ

Երկրորդ փորձն արին լատինաբանները` Մխիթարյան հայրերը, ում վաստակը, իհարկե, անուրանալի է: Բայց սրանք էլ ուզում էին հայերեն գրական ոճերը ձևեն ու կարեն լատիներենի օրինակով: Մի 150, եթե ոչ 200 տարի էլ` է՛ս «գրապայքարը» տևեց, ու իհարկե` է՛լի անարդյունք:

1.4 ՀԱՅԵՐԻ ԵՐՐՈՐԴ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ

Երբ մեր եվրոպայի լատինաբան հայրերը տեսան, որ իրանց չարչարանքն իզուր ա, ու անհնար ա, որ հայերենը դառնա լատինատիպ, որոշեցին, որ հայերը պտի գրեն ոսկեդարյան գրաբարով, ու հետո էլ, յուրացնելով էս գրաբարը, համ էլ խոսան էս գրաբարով:

Ոսկեդարյան գրաբարն է՛ն գրաբարն ա, ինչով գրում էին Մաշտոցն ու իրա աշակերտները` մինչև հունաբան հեղինակները, այսինքն, մինչև մոտ 440-450 թվերը: Էս գրաբարով են գրված Ս. Գիրքն ու մեր առաջին հեղինակների գործերը:

Ոսկեդարյան գրաբարը երեվի շատ էր մոտ էն օրերի Արարատյան բարբառին, ու այս բարբառից տարբերվում էր իրա բառապաշարի մի մասով, ու թարգմանական է՛ն անխուսափելի կալկաներով, որ Մաշտոցն ու մեր առաջին հեղինակներն էին արե հունական ու ասորական ու ուրիշ աղբյուրներից թարգմանելուց:

(Մի ուրիշ տեղ ասել եմ [], որ Մաշտոցի թարգմանած առաջին իսկ խոսքը հունարենի կալկան ա, ու էսի բնական էր, որովհետև թարգմանական արվեստն ու լեզվաբանությունը էն օրերին նոր էր ձևավորվում, մանավանդ Հայաստանում:

(Ուրեմն, մեր էս շրջանի հին գրականության մեջ պտի որ լիքը թարգմանական կալկա ըլնի, թե՛ բառապաշարային, թե՛ շարահյուսական: Բառերի փոխառյալությունը քննվել է, ու էսի ամփոփված է Հր. Աճառյանի [] ու Հր. Մարտիրոսյանի [] հրաշալի բառարաններում:

(Բայց է՛ն հարցը, թե էս փոխառյալ բառերից որո՛նք էին արդեն հայերեն, այսինքը, որոնք էին փոխ առնվե բանավոր ճամփով, ու ժողովուրդն արդեն դրանք գործ էր ածում համարյա բնազդով, ճիշտ` ոնց որ էսօրվա հայերն են համարյա բնազդով գործածում ռուսերենից փոխ առած դաժե (= նույնիսկ) ու պռոստը (= ուղղակի) բառերը, երբևե լուրջ ու հանգամանալի չի քննվել:

(Իսկ ձևաբանական ու շարահյուսական փոխառությունների հարցը հեչ չի քննվել, ինչն ապացուցվում է այն փաստով, որ մինչև իմ ասելը ոչ մեկը չէր նկատել, որ Մաշտոցի թարգմանած հենց առաջին խոսքը հունարենի կալկան է:

(Իհարկե, էս քննությունը չափազանց դժվար ա, բայց հայագիտության համար խիստ կարևոր ա):

Ոսկեդարյան գրաբարով գրեցին մինչև Աբովյանի Վերքի հրատարակությունը, գրեցին, օրինակ հայր Ղևոնդ Ալիշանը, հայր Արսեն Բագրատունին ու ուրիշները:

Էս փորձն էլ տևեց մի 150 տարի: Ու մինչ եվրոպացիք ու ռուսները վաղուց արդեն գրում էին ժողովրդի կենդանի՛ բարբառներով, կենդանի՛ լեզվով, ու հրաժարվել էին նույնիսկ կլասիցիստական ոճից, մխիթարյան հայր Արսեն Բագրատունին, կլասիցիստներին ու Իլիականին ընդօրինակելով, ընդամենը մի 150 տարի առաջ (բայց հույներից 26 դար հետո), գրեց իրա Հայկ դյուցազնը, գրեց էտ գովաբանած ոսկեդարյան գրաբարով: Գրեց, բայց արդեն ուշ էր, ու համարյա ոչ մեկն էլ չկարդաց էս գործը, ու հայերի մեծ մասն էսօր սրա մասին նույնիսկ չգիդի:

Գրեց, ու գրեց է՛ն օրերին, երբ իրենց աշխարհաբարներով գրել էին` Չոսերը, Շեքսպիրը, Միլթոնը, Սերվանտեսը, Լոպե դե Վեգան, Դանթեն, Պետրարկան, Բոկաչոն, Ռաբլեն, Հոլբախը, Վոլտերը, Դիդրոն, Գյոթեն, Հումբոլդտը, Լոմոնոսովը, Կռիլովը, Ժուկովսկին, Պուշկինը, Բալզակը, Ստենդալը, Մերիմեն, Դիկենսը, Շիլերը, Վուիթմենը, ևն, ևն:

Բայց Վերքի հրատարակությունից հետո արդեն պարզ էր, որ ճիշտ ուղին աշխարհաբարով գրելն է, ու համարյա սաղ էլ դադարեցին գրաբարով գրելը, նույնիսկ եկեղեցականները:

1.4 ՀԱՅԵՐԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՐԱՊԱՅՔԱՐԸ

Հերթը հասավ Խաչատուր Աբովյանին:

Աբովյանն սկզբում գրում էր գրաբարով, ինչը հոյակապ գիտեր, բայց Դորպատի համալսարանն ավարտելուց ու Հայաստան գալուց հետո, համարյա առանց ընդմիջելու, գրեց Արարատյան բարբառի համարյա Էրեվանի խոսվածքով: Գրեց միանգամից շատ, ու էն օրերի համար կարևոր բաներ գրեց: Գրեց իրա Նախաշավիղը, Վերք Հայաստանին, Հազարփեշեն ու Պարապ վախտվա խաղալիքն ու էլի ուրիշ բաներ, ու էսի` արդեն 1839-1848 թվերին:

Աբովյանի կենդանության օրոք սրանցից հրատարակվեց մենակ Նախաշավիղը, հրատարակվեց կիսատ-պռատ ու բազում սխալով, իսկ Վերքը հրատարակվեց Աբովյանի կորելուց 10 տարի հետո միայն, 1858 թվին, երբ որ հայր Արսեն Բագրատունին գրաբարով հրատարակեց իր Հայկ դյուցազնը:

Ես Աբովյանի կյանքն ու գործերն ու գրածները ահագին մանրամասն եմ նայե, ու ընձի թվում ա, թե իրան շատ լավ եմ հասկանում, որովհետև ընձի է՛լ են անընդհատ հայհոյում, ու համարյա նույն պատճառներով ու նույն բաների համար, ինչ որ (ու ոնց որ) իրան:

Ես համարյա չեմ կասկածում, որ երբ Աբովյանի Դորպատի պրոֆեսորներն Աբովյանի պատմածներից իմացել են, որ հայերն արդեն 15 դար ա, ինչ այբուբեն ու գիր ունեն, բայց մինչև հիմա իրենց գրաբարից չեն հրաժարվել, շատ են զարմացել, ու Աբովյանին բացատրել են, որ հայերը գրաբարից պիտի անպայման հրաժարվեն, որովհետև գրագետը ժողովրդի՛ համար ա գրում:

Իսկ էսի նշանակում ա, որ գրողը գրում ա ժողովրդի մե՛ծ մասի համար, ու ոչ թե էլիտայի (այսինքն, «ընտրյալների») համար, որովհետև, թե որ ժողովրդի մեծ մասը հասկացավ էս գրածը, էլիտան կհասկանա՛ ու կհասկանա:

Ու Աբովյանի պրոֆեսորները համ էլ երեվի բացատրել են Աբովյանին, որ էն օրերի լուսավոր Եվրոպայի առաջավոր ժողովուրդներն արդեն մի հինգ-վեց հարուր տարի ա, ինչ հրաժարվել են իրանց գրաբարներից:

Բացատրելը քիչ ա: Աբովյանը Դորպատի կյանքի ամեն մի չնչին մանրամասնով տեսե ու զգացե ու համոզվել ա, թե մենք` հայերս, ի՛նչքան հետամնաց ու խեղճուկրակ ենք: Ու Աբովյանը Հայաստան ա էկե, որ ի վերջո իրո՛ք լուսավորի իրա հարազատ ու միակ ազգին, էն հույսով, որ հենց որ ինքը ճիշտը ասեց, սաղ էլ վռազ գոռալու են.

– Ուռռաա՜, վերջը մեր միակ ճշմարիտ մարգարեն էկավ ու ճշմարտությունն ասեց, ու մենք սաղս էլ էթալու ենք իրա հետևից:

Բայց էսի չէղավ: Էն օրերի հայ գրագետները չհամաձայնին Աբովյանի արածներին ու գրածներին:

Աբովյանը հետ էր դառե Հայաստան, որ ազգին լուսավորեր է՛ն լուսով, ինչը Դորպատից էր բերե, ու էս լուսավորչությունն իրա կյանքի ողջ իմաստն ու միակ նպատակն էր: Ու տեսավ, որ ինքն ու իրա արածները ոչ մեկին պետք չեն:

Աբովյանն ահավոր վառ երևակայությունով մի սարսափելի զգայուն մարդ էր, ու շատ-շատ էլ փխրուն փսիխիկա ուներ: Հայտնի ա, օրինակ, որ Վերք Հայաստանին գրելու ժամանակ էնքան ուժեղ էր ապրում իրա ստեղծած հերոսների կյանքով, որ հենց գրելու ընթացքում իրանց հետ ծիծաղում ու լաց էր ըլնում, ու մեկ-մեկ էլ, ապրածի ուժգնությունից ուշքը գնում ու ընգնում էր, ու ժամերով պառկած էր մնում:

Չնայած ոչ մի փաստ չունեմ, բայց համարյա վստահ եմ, որ Աբովյանին ոչ մեկն է՛լ չի սպանել: Ես համարյա վստահ եմ, որ երբ Աբովյանը տեսել ա, որ իրա արածները չեն ընդունում, որ ըստ էության` ինքը ոնց որ թե Հայաստանում ոչ մեկին պետք չի, մի օր սուսուփուս գլուխն առել, տնից դուս ա էկե ու գնացել ա` ու ո՞վ իմանա, թե ո՛ր քարից ա թռե ցած, որ ազատվի իրա ու իրա ազգի դարդ ու ցավերի մասին մտածելուց, որտեվ տեսել ա, որ իրա կյանքն էլ ո՛չ մի իմաստ չունի: Բա էլ ի՞նչ աներ:

Ես սրան հավատում եմ, որտեվ Աբովյանն իրա Վերքի Հառաջաբանում ասում ա, թե մեր ազգի ցավ ու դարդի մասին

«…մտածելով` օրս ու ումբրս մաշվել էր: Շատ անգամ ուզում էի իմ գլուխս մահու տամ:…

«Թո լսողը չհավատա, ամա էս ցավն էնպես էր սիրտս առել, որ շատ անգամ գժվածի պես ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլ ետ սիրտս լիքը տուն գալիս:…Հենց է՛ս էր պատճառը, որ…մեկ օր էլ…գնացի Նեմեցի կոլոնիեն, մեկ նեմեց բարեկամի մոտ. նրանք էլ ինձ վրա ցավելով` իրեք օր չթողին գամ քաղաքը: Բայց քաղաքումն… իմ սուգս վաղուց էին արել»:

Երվանդ Շահազիզի ասելով (Դիվան Խ. Աբովյանի, Արմֆան, Յերեվան, 1949, էջ` 346), էս բանը էղել ա հլը 1841 թվին, ու Աբովյանի աշակերտները վերջը Թիֆլիսի էտ գերմանական գաղութում քթնում են Աբովյանին «մի գերմանացու տան լուսամուտի առաջ տխուր նստած»:

Սրան հավատում եմ, որտեվ Աբովյանն իրա Վերքի Հառաջաբանում պատմում ա, թե գրելուց հետո որ քնել ա, ոնց ա սաղ գիշերը զառանցե.

«…սաղ գիշերը անդադար դելը տվել, գոռացել, ա՜խ քաշել, խոսացել, ինչ որ հարցրել են տանըցիք, միշտ էլ գերմաներեն [այսինքն, ո՛չ հայերեն – Մ. Հ.] պատասխան տվել ու հազար տեսակ վայրիվերո բան ասել, էլ ետ իր կռիվն սկսել»:

Սրան հավատում եմ, որտեվ Ե. Շահազիզի ասելով (Ib., էջ` 16).

«Ըստ տանեցոց բացատրության, նա, անհայտանալուց յերեք որ [օր] առաջ, մտատանջության մեջ ե ընկած յեղել, գրեթե չի կերել, սակավ ե խոսել, շորերը չի հանել և իբրև թե անքնությունից տանջվելիս ե յեղել: …Խոր Վիրապի մոտ, վանքից ոչ այնքան հեռու, Յերասխի ափին, ազգականները յերևան են հանել մի յերկարաճիտ կոշիկ,… [ինչը – Մ. Հ.], Աբովյանի կնոջ վկայությունով, ճանաչվել ե իբրև Աբովյանի կոշիկը, իսկ Աբովյանի կոշկակարի վկայությունով` վոչ իր կարածը»:

Սրան հավատում եմ, որտեվ Ե. Շահազիզն ասում ա (նույն տեղը, էջ` 345346).

«Աբովյանը, իր մասին պահպանված հիշողությունների համաձայն, մի բարի, ազնվասիրտ, անձնվեր, բայց և իր արժանապատվությունը պահող և պահանջող մարդ ե յեղել. նա շատ հուզվող ու վոգևորվող խառնվածքի տեր ե յեղել: Նրա դյուրաբորբոք բնավորությունն իսկույն հայտնվել ե մեկի հետ խոսելիս կամ աշակերտներին դաս պատմելիս, անչափ զգայուն, ջղային, ամենաթեթև առիթներից հուզվող, բռնկվող:

«Համբերությունը հատած ժամանակ նա իրեն կորցրել ե, չի կարողացել իրեն զսպել և ձեռք ե բարձրացրել աշակերտների վրա, բայց և միաժամանակ այնքան քնքույշ սիրտ ե ունեցել, վոր քիչ ժամանակից հետո սկսել ե ծեծված աշակերտին փայփայել և իր արածը զըղջալ և արտասվելու չափ զգացվել [ե]:

«Ի հիշատակ այդպիսի սիրո ե յեղել, վոր նրա անդրանիկ աշակերտ Գեվորգ Աքիմյանցն ամեն միջոց գործ դնելով, վերջապես հաջողել ե, Հովսեփ Փոնդոյանի հետ միասին, առաջին անգամ տպագրել «Վերք Հայաստանին». նույնպիսի սիրո արտահայտություն ե յեղել, վոր Աբովյանի մյուս աշակերտ` Գաբրիել Խատիսյանը նախաձեռնող ե հանդիսացել և «վարժապետի» վորդի Վարդանին ուղարկել [ե – Մ. Հ.] Դորպատ` ուսանելու, հոգալով նրա բոլոր ծախսերը»:

Սրան հավատում եմ, որտեվ Աբովյանը լա՛վ էր ճանանչում էն օրերի պաշտոնավորներին ու դրանց ստեղծած միջավայրը: Ճանանչում էր` պատանությունից ու վաղ ջահելությունից: Ե. Շահազիզն ասում ա (նույն տեղը, էջ` 1213).

«[Աբովյանին] Լազարյան Ճեմարան ուղարկելու գործը, մեզ անհայտ պատճառով, մնացել ե անկատար, և Պարրոտը վերադարձել է, խոստանալով պետական թոշակ նշանակել տալ Դորպատում ուսանելու համար: Աբովյանը սրտատրոփ սպասել է Պարրոտի միջնորդության բարհաջող ելքին և պատրաստություն ե տեսել.

«Նա հազիվ կարողացել ե իր ծնողների համաձայնությունն ըստանալ և թախանձանքով կոտրել կաթուղիկոսի համառությունը, բայց չի կարողացել հաշտեցնել հակառակորդների գլխավոր` Մարուքեի թոռ Կարբեցի Հովսեփին:

«Յերբ 1830 թվի ապրիլին ստացվել ե Պարրոտի ուրախարար նամակը, և Աբովյանը վերջին հրաժեշտն է տալիս յեղել վանքին, նա [Հովսեփը – Մ. Հ.] յուրայիններով հարձակվել է նրա վրա, խլել նրա շորերը և անշոր, անհաց ու անպաշար արձակել վանքից [Աբովյանը մինչև 1838 թիվը հոգևորական էր – Մ. Հ.], մի վայրագություն, որ Աբովյանը յերբեք չի մոռացել և միշտ ել հիշել ե դառնությունով:

«Աբովյանը 1830 թվի սկզբին արդեն Թբիլիսիումն ե յեղել, և զինվորական գեներալ նահանգապետ Ստեպան Ստրեկալովը, Պասկևիչի պատվերով, հոգացել ե նրա բոլոր կարիքները և ամեն բան պատրաստել` «արժանավայել եղանակով» նրան ճանապարհ գցելու համար:..

«Վեց տարի նա մնացել ե Դորպատում և վերադարձել ե հայրենիք, բայց սառն ընդունելություն ե գտել իր հայրենակիցներից և անբարյացակամ վերաբերմունք` հոգևորականությունից. ժամանակի կաթուղիկոս Կարբեցի Հովհաննեսն զգուշացել ե նրանից, լյուտերադավան դարձած համարելով նրան, նամանավանդ վոր նա հակառակ Յեփրեմ կաթուղիկոսի ցանկության և Եջմիածնի թույլտվության եր գնացել Դորպատ»:

1847 թվի ամառը Աբովյանը գրում ա (Վերք Հայաստանի, Սովետական գրող, 1984, էջ` 709).

«Պետերբուրգ, Մոսկով, Թիֆլիզ ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել…»:

Այ, էս ահավոր չուզողության ու էս թունավոր նախանձի մեջ ա ապրե ու աշխատե Աբովյանը` մինչև իրա կորելը:

Հավատում եմ, որ Աբովյանն ինքնասպան ա էղե, որտեվ էսօր է՛լ ա համարյա նույնը, որովհետև իմ արածներին էլ են համարյա ըսենց վերաբերվում: Մի օրինակ բերեմ:

1.5 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՃԻՇՏՆ ԱՍՈՂԻՆ ՉԵՆ ԼՍԻ

Մի քանի տարի առաջ մի հոդված տպեցի Չորրորդ իշխանություն թերթում (ուրիշ ոչ մի թերթ չտպեց գրածս, էս թերթն էլ կիսատ-պռատ տպեց), Հայագիտության ամենաողբերգական ու ամենախայտառակ էջը վերնագրով:

Էս հոդվածիս հիմնական միտքը մի հարց էր ու մի եզրակացություն, ինչն ուզում էի (ու էլի եմ ուզում), որ մեր լեզվաբանությունն ու գրականագետներն ու գրողները հերքեն, թե կարան:

Ես էս հոդվածի մեջ ասել էի (ու էլի եմ ասում), թե մենք` հայերս, էսօր էրկու քերականություն (հենց քերականություն, ոչ թե ուղղագրություն) ունենք, մեկը` Հանգուցյալ Մանուկ Աբեղյանինը, մյուսը (կամ` մյուսները) Արարատ Ղարիբյանի ու սրա հետեվորդներինը, ու ասել էի, որ էս էրկու քերականությունը լրիվ հակասում ա իրարու, ինչը հաստատել էի Մ. Աբեղյանի առարկություններով (էջերն էլ դրել էի) ու իմ դատողություններով:

Ու քանի որ մեր էսօրվա լեզվաբանությունն ասում ա, որ Աբեղյանի քերականությունը հույժ գիտական է, ու մի ամրակուռ կառույց ա, (չնայած է՛ն փաստին, որ ուղղակի մորթում սպանում է իրանց «քերականությունը»), եզրակացրել էի, թե մեր էսօրվա լեզվաբանությունը գիտություն չի, որտեվ հակասական բաները ճիշտ ա համարում, ինչը իսկական գիտության համար անհնար ա:

Հոդվածս գրելուց հետո համարյա մի տարի սպասեցի, բայց ոչ մեկը մամուլով մի ծպտուն չհանեց:

Էս հոդվածը տպելուց հետո դիմեցի Էրեվանի Պետական համալսարանի ռեկտորին ու խնդրեցի, որ հոդվածս գիտական խորհրդում քննեն: Ռեկտորը հոդվածս ուղարկել էր բանասիրական ֆակուլտետի քննությանը, ու էս ֆակուլտետի չորս հեղինակավոր դոկտոր պրոֆեսոր գրել էին, թե ես «տգետ եմ, զառանցում եմ ու զրպարտում եմ իրենց»:

Սրանց պատասխաններն էլ գրեցի, բայց էս անգամ արդեն ոչ մի թերթ չտպեց: Չորրորդ իշխանությունը տպեց հոդվածիս միայն նախաբանն ու վերջ:

Սրանից հետո, 2010-ին, հրատարակեցի իմ Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը գիրքը ([19]) , ու սրա մեջ մանրամասն պատմել եմ էս պատմությունն ու մեր քերականության էսօրվա ողբալի վիճակը: Գրքիս մեջ մի վերնագիր եմ դրել. «Ե՞ս եմ ավելի միամիտ, թե՞ Պետհամալսարանի ռեկտորը»: Էս գիրքս տարա ու նվիրեցի Պետհամալսարանի ռեկտորին ու վերնագիրն էլ ցույց տվի իրեն: Արդյունքը` զրո:

Բա՜: Էլ ո՞նց չմտածես, որ Հայաստանը հմի է՛լ ա տխուր երկիր:

1.5 ՀԱՅԵՐԻ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ

(Շատերը գիդեն, թե տառերի գյուտից հետո հայերի մի ստվար մասը դարձավ գրագետ: Բայց «հայկական միջնադարում» նույնիսկ բարձր դասի հոգևորականների մեծ մասը մենակ կարդալ գիդեր ու գրել չգիդեր: Ահագին մասը կարդալ էլ չգիդեր: Կային գրիչներ, որ մենակ գրել գիդեին ու կարդալ բոլորովին չգիտեին (Ղ. Աղայան, Ա. Մեյե []):

(Նույնիսկ 19-րդ դարում լրիվ անգրագետ հոգևորականը բացառիկ բան չէր: Պ.Պռոշյանը պատմում է մի քահանայի մասին ով հրաժարվում է նամակ գրելուց, ասելով, թե ոտը ցավում է: Երբ հարցնում են, թե հո ոտով չի՞ գրելու, ասում է. «Օրհնած, իմ ձեռացագիրը մենակ ես կարամ կարդամ: Նամակս որ հասավ էն մի գյուղը, կգան, որ ինձ տանեն, որ ձեռացագիրս կարդամ: Էս ոտովս ո՞նց գնամ հասնեմ էդ գյուղը»:

(Ասվեց, որ մեր էպոսը գրանցվեց մենակ նախանցյալ դարում, չնայած սրա ահագին մասը հեթանոսական հնություն ունի: (Հույները իրանց էպոսը գրանցել էին մոտ 25 դար առաջ, իսկ շումերները` մոտ 50): Հոգեվորական բանաստեղծությունը մինչեվ 12-13 (կամ՝ մինչեվ համարյա 19-րդ) դարը մենակ «ազատ բանաստեղծություն» (Ver libre) տեսակն ուներ, այնինչ, Աբու-լը-Ալա-ալ-Մահարին, արդեն 9-րդ դարում, գործածում էր էսօրվա հայտնի համարյա բոլոր չափ ու ռիթմերը (Ըոց-սՖ-Ոս‘-ՈսՖ-ԾՈՈՐՌ, "ԼջոՐՈվվՏպ” ԾՏրՍՉՈ, 1990, էջ` 3-20 ):

(Իսկ մեր ժողովրդական բանավոր բանաստեղծությունը հոգեվորից շատ-շատ էր առաջ: Սրա վկայությունն ա «Խաչգռուզի շարքը», ինչն արտագրել ու պահել էր Ղրիմի գաղութի ինչ-որ մի սիրող, Խաչգռուզ կամ Խաչիկ անունով, 16 տարեկան:

(Էս շարքի առաջին բանաստեղծությունն էնքան ա չքնաղ ու կատարյալ, թե՛ պատմելու ձևով, թե՛ ոտանավորի տեխնիկայով, որ ապշում ես, թե մեր եկեղեցին խի՞ ա սրա պես բաներն ատե ու ու սրանք արգելե (Աս. Մնացականյան, Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, ՀՍՍՀ ԳԱ հրատ, Երեվան, 1956:

(Սրա 11-րդ էջում հեղինակն ասում է, որ ժողովրդական երգերը գրանցող Խաչիկ երեցին «էտ գործի համար եղել են ատողներ և նույնիսկ հայհոյողներ», իսկ ինքը Խաչիկ-Խաչգռուզն ասում ա.

«Ինձ նման մարթի, [էն մարդը – Մ. Հ.], ով չի գիտէ գիր կարդալու և ոչ մտիկ անէ էնպես բաներու և հայհոյէ զիս, թե գրողին ձեռքն չորընտեր է...»):

Հետագայում մեր բանաստեղծներից Հ. Թումանյանը առաջինն էր, որ հասավ ժողովրդական ոտանավորի էս բարձր մակարդակին: Ահա էտ ոտանավորը [Ib., 113].

***

– Կըտրի՛ճ, գնէ՛, թէ գնել կարես

Ճորտակ, ու չեմ ծանտրագնոչ:

– Թո՛ւխ, ամ ծոցուտ գի՛ն հրամէ՛,

Գընեմ զքեզ, թէ գնել կարեմ:

– Թուխ մաստն դու` ի թուխս ի յուս,

Օղս էր ընկեր. գին` ծոցերուս:

Մի՛ գալ երկնով,

Մի՛ գալ գետնով,

Կըտրի՛ճ,

Ու մի՛ – երկնաւորով:

Մի՛ գալ ամպով,

Մի՛ գալ պարզով,

Կըտրի՛ճ,

Ու մի՛ – բարկ արևով:

Մի՛ գալ մերկիկ,

Մի՛ գալ բոբիկ,

Կըտրի՛ճ,

Ու մի՛ – քուռ հալաւով:

Մի՛ գալ ձիով,

Մի՛ գալ ջորով,

Կըտրի՛ճ,

Ու մի՛ – գալ հետևակ:

Կըտրիճն խէռ զան իմացեր,

Ան վերի ճամեր էր իջեր,

Իրեք օրիկ որս էր արեր,

Խրգագուին ձագ էր գըգուեր.

Խրգագուին ձագ էր գըգուեր,

Քաջ արծուին թև էր նստեր,

Քաջ արծուին թև էր նստեր,

Թռչել, թուխին դուռն էր իջեր:

– Թո՛ւխ, դուն ի դո՛ւրս արեկ, ի դո՛ւրս,

Արեկ ու կամկար ճմալով,

Ինչ դո՛ւն արիր` նա ես արի,

Ինչ ե՛ս ասեմ` զա՛յն բեր ի դո՛ւրս:

Բեր ինձու, ինձու բանիր,

Շէկ մռջումէ աջըրէ դըգալ,

Բեր ի քարտօտօզիս սըմա պնակ,

Բեր ինձ ընձու խօռտօտօզիս շօրափսած:

Թուխն ալ չուներ, որ զայն բերէր.

Ծով-ծով աչվին արտըսըվեր,

Ծով-ծով աչվին արտըսըվեր,

Կամար օնքվին թօթուեցեր.

Կամար օնքվին թօթուեցեր,

Կանաչ արտեր դեղնեցընէր,

Մէկ-մէկ կոճակն արձկրէր,

Թագվորն ի ծոցն մեծարէր:

Ի վերջո, սաղ գրագետներն էլ հասկացան, որ մեր էս սաղ գրապայքարներն էլ իզուր էին: Բայց «ծածուկ բանիւ» կամ «ճառիւ» գրելու մարմաջը մնաց, գրաբարին ընդօրինակելու սերը միշտ մնաց, որովհետև գրաբարի գործածությունը, թեկուզ քիչ, թեկուզ մեկ-էրկու բառ ու դարձվածք, այնուամենայնիվ, համարվում էր գրագիտության նշան, ճիշտ ոնց որ էսօր:

2 ՃԱՇԱԿ ՀԱՅ ՀԻՆ ԱԶԱՏ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ

Ըստե մի քանի հատված եմ դնում մեր հայ հին բանստեղծությունից, որոնք մեր պոետների ու արձակագիրների մեծ մասի կարծիքով արձակ են: Սրանք գիդեն, թե մենակ Նարեկացին ա ոտանավոր գրե, ու մեկ էլ մտածում են, որ Խորենացու ու մյուս պատմիչների պահած մեր հեթանոսական երգերի հատվածներն են ոտանավոր էղե:

Սրանք համ էլ չգիդեն, որ որ մինչեվ համարյա 12-երորդ դարը փոքրատառ չենք ունեցե, իսկ կետադրության էսօրվա նշաններից էղել ա մենակ կետը (չհաշված մեջ բերելու նշանը. սրա համար ենք ասում ՝ կետադրություն):

Ու սրանք հենց գիդեն, թե էս առանց կետադրության «ոտանավորները» մենակ ու մենակ եվրոպացիք են «հայտնագործե», ու իրանք էլ եվրոպացիներից են սովորե էս «հանճարեղ հայտնագործությունը»:

Չգիդեն համ էլ, որ մինչեվ ասածս դարը բառերն իրարից անջատ չեն գրե, ու տողադարձի ոչ մի կանոն չի էղե: Ուրեմը, չի էղե համ էլ ոտանավորը տողատելու էսօրվա սովորությունը): Բերածս սաղ ոտանավորներն էլ ես ի՛մ ձեվով եմ տողատե):

Մերոնք շատ են ասում, թե գրաբարը սիրուն ա: Իհարկե սիրուն ա, բայց սիրուն ա, որտեվ մեր գրաբար գրած սաղ գործերն էլ ոտանավոր են, ազա՛տ ոտանավոր են: Ոտանավորը, լա՛վ ոտանավորը, հա է՛լ սիրուն ա:

Թե որ գրաբար ազատ ոտանավորը բռնես ու արձակով թարգմանես, էտ սիրունությունը կկորի, ոնց-որ հա է՛լ կորում ա (օրինակ, Խորենացու Հայոց պատմության Ս. Մալխասյանի «թարգմանությունը», ինչը թարգմանական կալկա ա ու տգեղ ա):

Ասածս հաստատելու համար բերում եմ Թումանյանի Լոռեցի Սաքոյի սկզբի տունն ու էտի «Մալխասյանի պես եմ թարգմանում».

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց

Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝

Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ

Հայացքով իրար նայում են հանդարտ:

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց ժայռերը խորունկ նոթերը կիտած ու դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ հայացքով հանդարտ իրար են նայում:

Ըստե ընդամենը էրկու հատ ու ու մի հատ էլ և եմ ավելացրե, ու մեկ էլ բառերը շարել եմ արձակ խոսքի օրենքներով: Սրանից չափածոյի մետրն ու ռիթմը լրիվ կորել են: Բայց գրաբարից թարգմանելուց շատ անգամ բառերն է՛լ են փոխվում, որտեվ անհույս մեռած բառերը հասկանալի չէին ըլնի:

Ու քանի որ թարգմանողները, համարյա միշտ, պոետ չեն, գրաբար ոտանավորը դառնում ա անհամ արձակ: Օրինակ, Թումանյանի իմ արդեն փոխած խոսքը կթարգմանեին հետեվյալ ձեվով.

Լոռու ձորում հանդիպակաց ժայռերը խորունկ նոթերը կիտած ու դեմուդեմ կանգնած, համառ ու անթարթ հայացքով հանդարտ իրար են նայում:

Որ վեկալես ու մեր էսօրվա «արտեմիստների» ազատ «ոտանավորները», թեկուզ ոչ մի բան չփոխելով, շարես իրար հետեվից, առանց տողատելու, վռազ կերեվա, որ դրանք անհեթեթ են:

Դե հմի պատկերացրեք, թե մեր գրաբար տեքստերը թարգմանելուց ինչքա՜ն բան ա կորում: Համ էլ երեվի պարզ ա, թե հները խի՛ էին համարում, որ իրանք բանաստեղծություն են գրե, ու բանաստեղծություն տերմինը խի՛ են վերագրում ոտանավորներին (ոտ + ա + վորներին, բանաստեղծական ոտք ունեցողներին):

2.1 ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀԱՅ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ԱՆԳԻՐ ՈՏԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ

Էս հատվածները վեկալել եմ հետեվյալ գրքից. Աբրահամյան Ա. Ա. – Գրաբարի ձեռնարկ, 1976, էջ՝ 283-285, «Լույս», Երևան:

Նկատի առեք, որ տողատածն ի՛մն ա (համարյա՝ մետրական հատածներով), իսկ կետադրությունն ու մեծատառերը հանել եմ (չնայած հայերը մինչեվ համարյա 12-րդ դարը ոնց որ արդեն ասեցի, մենակ մեծատառերով էին գրում): Հետո, հին հայերը բառի սկզբի ե-ն (բառի մեջինինն էլ) չէին արտասանում յէ, այլ էսօրվա Մալիշկայի ե-ի պես, մի տեսակ բաց է-ի պես: Նույն ձեվով էլ բառի սկզբի ո-ն (բառի մեջինինն էլ) չէին արտասանում վօ, այլ էսօրվա Մալիշկայի ո-ի պես, մի տեսակ բաց ուօ-ի պես:

երկնէր երկին

երկնէր երկիր

երկներ եւ ծովն ծիրանի.

երկն ի ծովուն ունէր

եւ զկարմրիկն եղեգնիկ.

ընդ եղեգան փող

ծուխ ելանէր

ընդ եղեգան փող

բոց ելանէր

եւ ի բոցոյն վազէր

խարտեաշ պատանեկիկ.

նա հուր հեր ունէր

(ապա թե)

բոց ունէր մորուս

եւ աչկունքն էին

արեգակունք.

(Խորենացի, I, ԼԱ/ԼԲ)

հատուած գնացեալ

վարդգէս մանուկն

ի տուհաց գաւառեն

զքասաղ գետով

եկեալ նստեալ

զշրեշ բլրով

զարտիմեդ քաղաքաւ

զքասաղ գետով

կռել կոփել զդուռն

երուանդայ արքայի.

(Խորենացի, II, ԿԵ)

քեզ ասեմ

այր քաջ արտաշէս

որ յաղթեցեր

քաջ ազգին ալանաց.

եկ հաւանեաց բանից

աչագեղոյ դստերս ալանաց

տալ զպատանիդ.

(Խորենացի, II, Ծ)

եթե դու յորս հեծցիս

յազատն ի վեր

ի մասիս

զքեզ կալցին քաջք

տարցին

յազատն ի վեր

ի մասիս

անդ կայցես

եւ զլոյս մի տեսցես.

(Խորենացի, II, ԿԱ)

ո տայր ինձ

զծուխ ծխանի

եւ զառավոտն նաւասարդի

զվազելն եղանց

եւ զվարգելն եղջերուաց

մեք փող հարուաք

եւ թմբկի հարկանեաք

որպէս աւրէն էր թագավորաց.

(Մագիստրոս, ԼԳ)

2.2 ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ, ԵՐԳ ԵՐԳՈՑ

Բ, 11-14

…արի եկ

մերձաւոր իմ

գեղեցիկ իմ

աղավնի իմ.

զի ահա ձմեռն անց.

անձրեւք անցին

և գնացեալ մեկնեցան.

ծաղիկք երեւեցան յերկրի մերում.

ժամանակ եհաս յատանելոյ.

ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում.

թզենի արձակեաց զբողբոջ իւր.

որթք մեր ծաղկեալք ետուն զհոտ իւրեանց.

արի եկ

մերձաւոր իմ

գեղեցիկ իմ

աղավնի իմ.

եւ եկ դու

աղավնեակ իմ

ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ.

երեւեցո ինձ զերեսս քո

եւ լսելի արա ինձ զբարբառ քո.

զի բարբառ քո քաղցր է

եւ տեսիլ քո գեղեցիկ…

Դ, 1-8

ահավադիկ կաս գեղեցիկ

մերձավոր իմ

ահավադիկ կաս գեղեցիկ.

աչք քո աղաւնիք

բաց ի լռութենէդ քումմե.

վարսք քո իբրեւ զերամակս այծից

որք երեւեցան ի գաղաադէ.

ատամունք քո իբրեւ զերամակս կտրելոց

որք ելանեն ի լուալեաց.

ամենեքեան երկուորիք են

եւ անորդի ոչ գոյ ի նոսա.

իբրեվ զթել որդան են շրթունք քո

եւ խոսք քո գեղեցիկք.

իբրեվ զկեղեւ նռան են այտք քո

բաց ի լռութենէդ քումմե.

իբրեվ զաշտարակն դավթի պարանոց քո

որ շինեալ է թալիպովթ.

հազար վահանք կախեալ են զնմանէ

եւ ամենեան նետք սպառազինաց.

երկու ստինք քո իբրեւ երկուս ուլս երկորիս այծեման

որ արածիցին ի մէջ շուշանաց

մինչեւ տիւն նուաղեսցե եւ ստուրեքն շարժեսցին.

գնացից ես ինձէն ի լեառն զմըռնենեաց և ի բլուրն կնդրկի.

ամենեւին գեղեցիկ ես մերձավոր իմ

եւ արատ ինչ ոչ գոյ ի քեզ.

եկ ի լիբանաէ հարսն եկ այսր ի լիբանանէ…

2.3 ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆ

Ահա մի պատահական կտոր Եսայու մարգարեությունից (Ա, 2-

լուր երկին եւ ունկն դիր երկիր

զի տէր խաւսեցավ.

որդիս ծնայ եւ բարձրացուցի

եւ նոքա զիս անարգեցին.

ծանեավ եզն զստացուցւչ իւր

եւ էշ զմսուր տեառն իւրոյ.

եվ իսրայէլ զիս ոչ ծանեավ

եւ ժողովուրդ իմ

զիս ի միտ ոչ առ.

վայ ազգին մեղավորի.

ժողովուրդք որ լի է մեղաւք

սերմն ժանտ

որդիք անաւրէնք…

2.3 ՀԱՏՎԱԾՆԵՐ ՀԱՅ ՊԱՏՄԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՑ

Հետեվյալ հատվածները վեկալել եմ Շարաբխանյան Պ. Ե.-ի Գրաբարի դասընթաց-ից, 1974, էջ՝ 5-15, ԵՊՀ հրատ, Երևան:

Ահա մի կտոր Եղիշեի Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին երկից, երկրորդ եղանակ, 1.

Որոց ոգիքն թուլացեալ են երկնաւոր առաքինութենէն

յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւն մարմնոյ.

յամենայն հողմոյ շարժի

եւ ամենայն բանէ խռովի

եւ ամենայն իրաց դողայ

երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում

եւ անգիւտ կորուստն յուղարկի ի մահուվան իւրում.

որպէս եւ ասաց ոմն ի հնումն

մահ ոչ իմացեալ մահ է

մահ իմացեալ անմահութիւն է.

որ զմահ ոչ գիտէ

երկնչի ի մահուանէ

իսկ որ գիտէ զմահ

ոչ երկնչի ի նմանէ.

եւ այս ամենայն չարիք

մտանեն ի միտս մարդոյ

յանուսումնութենէ.

կոյր զրկի ի ճառագայթից արեգական

եւ տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց.

լաւ է կոյր աչաւք քան կոյր մտաւք.

որպէս մեծ է ոգի քան զմարմին

այսպէս մեծ է տեսաւորութիւն մտաց քան զմարմնոց…

Ահա մի հատված Ագանթանգեղոսի Պատմութիւն հայոց-ից: Նախորդների համեմատ՝ էս պատմիչ բանաստեղծն ավել շատ երկար «տողերի» սիրահար ա:

1

սակայն առեալ խոսրովու զբազմութիւն զաւրաց իւրոց

եւ որ ուստեք ուստեք եկեալ հասեալ էին ի թիկունս

աւգնականութեան նիզակակիցք գործոյն պատերազմի.

իսկ իբրեւ ետես թագավորն պարսից զայն ամբոխ բազմութեան գնդի

զի մեծաւ ուժով դիմեալ եկեալ հասեալ էին ի վերայ նորա

ել եւ նա ընդ առաջ նոցա ի պատրաստութիւն պատերազմի.

բայց սակայն ոչ կարաց ունել զդէմ նորա

փախստեայ լիներ առաջի նոցա.

զհետ մտեալ կոտորէին զամենայն զաւրս պարսից

և դաշտացն և ճանապարհացն ցիր դիաթաւալ կացուցանեին

եւ չարախտաւատ վատնէին

եւ անհնարին հարուածս հասուցանէին.

Ահա մի հատված Փաւստոս Բուզանդի Պատմութիւն հայոց-ից.

(Երրորդ դպրութիւն, Ի)

…զայնու ժամանակաւ

ձի մի էր

երիվար

արքային տիրանայ

զորմէ կարի զարմանային.

եւ էր ձին գունով ճարտուկ ճանճկէն

սա լի էր քաջութեամբ

անուանի եւ հոյակապ

մեծ եւ բարձր

երկայն քան զամենայն ձիս

եւ տեսանելով քան զայլս գեղեցիկ զանազան

որ համեմատ նմա այլ ոչ գտաներ.

զորմէ երթալն իւրոյ դեսպանութեանն

սենեկապետն արքայի փիսակ

մատնեաց զձին վարազայ

վասն զի բարեկամեացեալ էր ընդ նմա

եւ ի նմանէն ինքն թուղթ առեալ

բերեալ մատուցանէր արքային հայոց

զորմէ չհաւանեալ տալ ոչ առնոյր յանձն.

այլ վասն զի կասկածէր յառնէն

զի գոյժ խռովութիւն ինչ

ի մեջ թագաւորացն երկոցունցն արասցէ

ի խնդիր արկանէր

զնոյն գույն ձի

զնոյն նշան

զնոյն պատկեր

բաց ի մեծութիւնէ

զի այնչափ ուրեք ոչ գտանէր

զնոյն նման

զնոյն կերպարանս ճարտուկ ճանճկէն գտեալ

եւ հանդերձ հրովարտակաւք եւ պատարագաւք

ի ձեռն մոլեկան փիսակայն

առ իշխանն ատրպատական

առ վարազն արձակեր…

Ահա մի կտոր էլ Խորենացու Պատմություն հայոց-ից.

այս ասէ հայկ

գեղապատշաճ եւ անձնեայ

քաջագանգուր

խայտակն եւ հաստաբազուկ.

սա ի մէջ սկայիցն քաջ եւ երեւելի լեալ

եւ ընդդիմակաց ամենեցուն

որք ամբառնային զձեռն

միապետել ի վերայ

ամենայն սկայիցն եւ դիւցազանց.

սա խրոխտացեալ

ամբարձ զձեռն

ընդդէմ բռնավորութեանն բելայ

ի տարածանել ազգի մարդկան

ընդ լայնութիւն ամենայն երկրի

ի մէջ բազմակոյտ սկայիցն

անհուն խաւլաց եւ ուժաւորաց.

քանզի անդ մոլեգնեալ այր յիւրաքանչիւր

սուր ի կող ընկերի իւրոյ ձգելով

ջանային տիրել ի վերայ միմեանց.

ուր պատահմունք ի դէպ ելանէին բելայ

բռնանալ ունել զամենայն երկիր…

Ահա մի կտոր էլ Բարսեղ Կեսարացու Վասն վեցաւրեայ արարչութեանն գործից, ինչի թարգմանությունը հույժ բանաստեղծական է.

…բարի եւ գեղեցիկ է ծով

ի խաղաղ ժամանակի

յորժամ հանդարտացեալ

կայցե յալեաց

եւ ի մրրկաց

եւ յստակ ժամանակի

յորժամ մի եդեալ

նայիցիս ընդ ծիծաղել

ջուրց նորա

որ յազգի ազգի

գոյնս ցուցանեն

զերփն երփն նարաւտուց

մերթ ծիրանոյ

մերթ կապուտակի

մերթ սեւաներկ

երանգաց.

եւ յորժամ քաղցրաշունչ

սողոխ վէտս վէտս

զմկանունս ճոճեալ

ճեմեցուցանիցէ.

յորժամ ոչ բռնութեամբ

աւդոյ յանդգնութեան

ծփեալ կոծիցէ զերկիր

զիւր դրացի

այլ խոր խաղաղութեամբ

եւ ջերմեռանդ սիրով

գիրկս արկեալ պատեալ

կայցե զցամաքաւն.

Ահա մի կտոր էլ Նարեկացու Մատեան ողբերգութիւն-ից (հիշեցնեմ, որ տողատածն իմն ա): Սրա մեջը արդեն ազատ ոտանավորին հատուկ ռիթմի հետ հստակ էրեվում են ազատ գործածած մոտ-մոտ ու հեռու-հեռու հանգերը, բայց տողերի վանկերի թվի հավասարությունը չկա: Նարեկացու վեռ-լիբրը կատարյալ ա:

Բայց, ոնց-որ արդեն ասել եմ, Նարեկացու աշխարհաբար թարգմանություններն էլ ուրիշ գլխավոր թերություն ունեն: Սրանք արվում են մեր էսօրվա դասական մետր ու ռիթմով, ու Նարեկացու ուղղակի չքնաղ ազատ ոտանավորը դառնում ա (իմ կարծիքով) բավական անհամ ոտանավոր, ու մենակ բովանդակության հզորությունն ա փրկում էտ թարգմանությունը:

անկեալ կամ չարեաւք

ի մահիճս ախտից

ընկողնոց մեղաց

դի կենդանի եւ խոսուն մեռեալ

կարեկցեալ իմումս թշուառութեան

ողբականաւք քքուանաց ձայնից

ով բարերար որդի աստուծոյ

աւրհնաբանեալ աչացդ ցողով

վերականգնեսցես ի կենդանութիւն

իբր զսիրելին

ի անշնչական մեռելութիւնէ.

ստոյգ դառնացողս

ի գբի մեղաց

կամ տարակուսեալ

ձեռն մատուցեալ

արեւ անստուեր

որդի բարձրելոյ

հանցես զիս ի լոյս

քումդ նշուլից.

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ

ՏԱՂԵՐ ԵՎ ԳԱՆՁԵՐ

Աշխատասիրությամբ ԱՐՄԻՆԵ ՔՅՈՇԿԵՐՅԱՆԻ

Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատ, 1981, Երևան

ԺԱ. ՏԱՂ ՅԱՐՈՒԹԵԱՆ,

ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅՆ ԱՍԱՑԵԱԼ, էջ 97

Սէր առաւաւտէ,

Սէր առաւաւտէ ճեմեալ

Իւր անձուկ ծագմամբ:

Ծագմանն արեւելք,

Ծագմանն արեւելք անուն

Այն արուսեկին:

Մի՞թէ յայն ի վայր,

Մի՞թէ յայն ի վայր վայրի

Տաւիղ տարածեալ.

Կամ սիրոյ շրջան,

Կամ սիրոյ շրջան առեալ,

Աստեղբք բոլորեալ:

Նա ծով վաղընթաց,

Նա ծով վաղընթաց ածեալ

Դուռն արեւելեան.

Ծայրարձակ լերանց,

Ծայրարձակ լերանց

Ցաւղ տարածանէր:

Արեւմտենի,

Արեւմտենի սեռի

Լրմամբ միացեալ:

ԺԹ. ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴԵԱՆ,

Ի ԳՐԻԳՈՐԷ ՆԱՐԵԿԱՑՒՈՅ, էջ 123

Երգ զարմանալի, երգ շարժվարժենի,

Տեղի եղեր բարեկերտին:

Խորհուրդ, խորհուրդ համերամ,

Զարդ երամից, զարդ:

Նոճ ի նոճ յեռ ի սափոր եղեգնատնկոյն,

Մատնաւրինաւրէն նշդարենի ռահ:

Յունից նրբենից կից ի մի կից կամար,

Նէճեմ, թէ նէճեմ միջաւրէի ժամ:

Աչքն ծո՜վ ի ծո՜վ ծիծաղախիտ ծաւալանայր յառաւաւտուն`

Երկու փայլակնաձեւ արեգական նման.

Շողն ի շմաթէն իջեալ յառաւաւտէ լոյս:

Յայտէն նռնենի սարդիատունկ գեղաշիտակ ծայրից ծաղկանց,

Որոյ սիւնն ի սրտին նուսխայաւրէն կարկաջահոս սաթբերունի սէր:

Ատիճա՜ղ-պատիճա՜ղ ստղի-հտղի հուռն.

Հոսէր զելեւեալսն ընդ միմեանս,

Հանդարտիկ խաղայր, թէկնիթիկին ճեմ:

Բերանն երկթերթ, վարդն ի շրթանցն կաթէր.

Լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն:

……

Բնականաբար, այսպիսի ստեղծագործությունները պետք է երգվեին շատ ավելի հարուստ եղանակներով, ուստի, եթե գանձերի խազերը պարզ են ու աղքատիկ, ապա տաղերինը, ընդհակառակը, անհամեմատ ճոխ են: էջ 33

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ

Հայրենի կարգավ, կազմեց Ավ. Ղուկասյան, 1957, Հայպետհրատ, Երևան:

– Ա՜յ, գնա, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզար` իմ սիրտս ի քենե.

Զերա խոցեցիր դուն զիս, լուկ վերցավ սրտիկս ի քենե.

Թե գան ու զքեզ ջուր ասեն, կամ ջրին ճարակն ի քենե,–

Տարեկ մի ծարված կենամ,– չի խմեմ կաթիկ մի քենե:

– Երթամ, չի կենամ ի հոս, ուր երթամ` հոն ալ չի կենամ.

Երթամ քանց Հոռոմն ի վար, այլ իսկի չի գամ.

Թե գան ու զիմ տեղն ասեն, նա հեռու եմ` այլ հեռանամ.

Թե գան ու զքո տեղն ասեն, նա զենճիլն իմ կտրեմ ու գամ:

3 ԱՐՏԵՄԻԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Իմ Թարգմանելու արվեստը գրքի մեջը [16] (տես կամ էլ [18]-ը) մանրամասը ասել եմ, թե 60-ական թվերին մերոնք ոնց ու խի՛ թողին դասական ոտանավորի մեր հայ հնագույն դասականների ու մանավանդ նորերի (օրինակ, Թումանյանի) գծած ուղին ու անցան իրանց էս վեռ-լիբր կոչված ազատ ոտանավորին:

Էս գործերից [18]-ը հրատարակել եմ 2005 թվին, այսինքը, 8 տարի առաջ, ու հլը որ մեր պաշտոնական գրականագետ- գրաքննադատները սրա մասին ձեն ու ծպտուն չեն հանե: Սրանց մեջ բերել էի Դիլան Թոմասի մի քանի ոտանավորի բնագրերն ու սրանց իմ ու Արտեմ Հարությունյանի թարգմանություններն ու ցույց էի տվե, որ վերջինները լրիվ են անընդունելի, ու հեչ մի գրամ էլ պոեզիա չեն:

Բայց մերոնք, խաբվելով էս ու սրանց պես «թարգմանություններից», հենց իմացան, թե «լուսավոր ու առաջադեմ եվրոպաների» ոտանավորն արդեն հասել ա սրանց էս «չքնաղ» մակարդակին ու, հետեվելով սրանց, սկսեցին սրանց հայկական տարբերակները մշակելը: (Հենց սրանց եմ ասում «արտեմիստ»):

Հին աշխարհի սաղ ժողովուրդներն էլ մենակ ազատ ոտանավոր էին գրում, ու մեր էսօրվա հանգավոր ու կանոնավոր ռիթմով ու տաղաչափությունով ոտանավորը հետո են քթե, ինչը տարածվեց ու բազմապատկվեց սկսած վաղ Վերածննդից:

Բայց հետո, մանավանդ 19-րդ դարում, ու մանավանդ ամերիկացի Վոլտ Վիթմենի (Walt Whitman, 1819-1892) Leaves of Grass գործից հետո, ինչը գրած էր ոտանավորի լրիվ ազատ ոճով, պոեզիայի էս տեսակը նորից տարածվեց, ու էսօր աշխարհում ոնց-որ թե հենց էսի՛ ա մոդա:

Իմ կարծիքով սրա տարածվելու հիմնական պատճառներն էրկուսն են: Նախ ազատ ոտանավորով գրելը շատ ավելի հեշտ ա, որտեվ կարաս հանգ ու ռիթմին էնքան էլ ուշ չդարձնես: Երկրորդ պատճառի անունը դրել եմ՝ թագավորի նոր հագուստի սինդրոմ, Հ. Մ. Անդերսենի համանուն հեքիաթի գաղափարի էսօրվա կիրառության համար (տես [16]-ը):

Սեփական կարծիք չունեցող մարդը վախում ա ասի, որ մերոնց գրած ազատ ոտանավորների մեծագույն մասը բանի պետք չի ու ոտանավոր էլ չի:

Սրանք թութակի պես կրկնում են ուրիշների մեծամիտ շաղակրատանքը, որտեվ չգիդեն, թե իսկական ազատ ոտանավորն ի՛նչ ա, որտեվ չգիդեն, որ մեր հին գրականության ամենաընտիր գործերն ու, օրինակ, Նարեկացու չքնաղ տաղերն ու Աստվածաշնչի Երգ երգոցն ու Խորենացու Ողբը հենց ազատ ոտանավոր են, որ կան:

Մեր արտեմիստներին մանավանդ ոգեվորում են Թոմաս Ստիռնզ Էլիոթի (Thomas Stearns Eliot-ի, 1888-1965) ազատ ոտանավորով գրածների, մանավանդ սրա մի քանի գործի հայերեն թարգմանությունները, որտեվ Էլիոթին 1948 թվին (իրա մանավանդ Ամայի երկրի = Waste Land-ի համար) Նոբելյան մրցանակ տվին:

Մերոնք էլ, որ մեծ մասով սնոբ են, չգիդեն, որ մրցանակները (ու էս նոբելյան մրցանակն էլ սրանց հետը), անարժաններին է՛լ են տալի, ու տալիս են նույնիսկ հանցագործներին:

Ու մերոնք հենց իմացան, թե դասական ոտանավորի դարն անցել ա, թե միակ իսկական ոտանավորը հենց ազատ ոտանավորն ա, բայց մենակ իրանց իմացած ազատ ոտանավորը, որտեվ ոչ տեղը տեղին օտար լեզու գիդեն, ոչ է՛լ ազատ ու անկախ մտածողություն ունեն, որ կարդային ու իմանային, թե իսկական ազատ ոտանավորն ի՛նչ ա:

Ես շատ-շատ եմ հավանում մեր հին գրողների ու մանավանդ Նարեկացու տաղերն ու Քուչակին վերագրվող ազատ ոտանավորները: Հավանում եմ համ էլ, օրինակ ամերիկացի Ռոբերտ Ֆրոստի ու (մի քիչ էլ) Դայվիդ Հերբերտ Լովրենսի (համ էլ ուրիշների) ազատ ոտանավորները:

Բայց Վոլտ Վիթմենի ազատ ոտանավորն ըտենց էլ դուրըս չէկավ, չնայած 80-ականների վերջերին թարգմանեցի իրա Calamus-ը, ինչը մի ծավալուն գիրք ա: (Բայց էտի չեմ հրատարակե, որտեվ էտի արել էի դասական մետրիկայով, ինչը հմի անթույլատրելի եմ համարում):

Էլիոթի մասին ուզում եմ ասեմ հետեվյալը: Էլիոթի Ամայի երկիրն ու սրա պես գործերը հեչ չեմ հավանում ու համարում եմ, որ սրանք գրվել են հենց թագավորի նոր հագուստի սինդրոմի նկատառումներով:

Էլիոթի պոեզիան ահավոր անձնական ա, ու իրանից ու իրան լավ իմացողներից (օրինակ, Էզրա Փաունդից) բացի երեվի ոչ մեկն էլ չի հասկանում:

Էսի ինքան ա բարդ, որ, օրինակ, Օքսֆորդի հրատարակած 20-րդ դարի անգլիական գրականության անթոլոգիայի մեջը [] Էլիոթի Ամայի երկրի (կամ Փուչ մարդու = Hollow Men-ի) բացատրությունների ծավալը համարյա հավասար ա հենց էս գործերի ծավալներին, ու նույնիսկ սրանցից հետո էլ պարզ չի, թե Էլիոթի ասելիքն ի՛նչ ա:

Էս բացատրությունների մի մասը հենց Էլիոթինն ա, մյուսը` զանազան գրականագետներինը: Ու հենց իրանք, հենց էս անթոլոգիան կազմողներն են ասում, որ Էլիոթի պոեզիան խրթին ա ու մութ [Ib., էջ 473]:

Էլիոթն իրա Ամայի երկիրը գրել ա 1921 թվի աշնանը, երբ նյարդային կոլապսի եզրին էր [Ib., էջ 472]: Հաջորդ տարին Էլիոթը իրա էս 1000 տողանոց ձեռագիրը տանում ա Փարիզ ու տալիս ա Էզրա Փաունդին, ով էտ 1000 տողը կրճատում ու թողում ա 433 տող:

Չնայած էս պոեմը համարվում ա 20-րդ դարի անգլիական պոեզիայի կենտրոնական գործը [Ib., էջ 473], բայց էսի էնքան ա անկանոն ու խրթին, որ նույնիսկ անգլիացի ինտելեկտուալը պտի էսի մի «վեցը անգամ կարդա, որ իֆտուիցիայով մի ինչ-որ ձեվ սրա մեջը կանոն ու իմաստ տենա» [Ib., էջ 473]:

Էս պոեմը յանի հիմնված ա պտղաբերության մայր աստված Կիբելե-Իշտար-Ափրոդիտե-Վեներա (ևն)-ի պաշտամունքի մեկ-էրկու գաղափարի վրա: Էս պաշտամունքի գերազանց հետազոտողը անգլիացի Ջեյմզ Ջորջ Ֆրեզերն ա (James George Frazer-ը, 1854-1941), ով 1890-1915 թվերին հրատարակեց իրա Ոսկե ճյուղը 12 հատորանոց գործը, ըստ էության, հիմնադրելով պատմահամեմատական ազգագրությունը:

Էլիոթն էս պաշտամունքի մասին իմացել ա ազգագրագետ Jessie L. Weston-ի From ritual to Romance (1920) գործից, բայց սրա մասին ուղղակի բան չկա ասած պոեմի մեջ, ոնց-որ ոչ մի ուղղակի բան չկա ասած համ էլ էն բազում պատկերի մասին, որ էղել են Էլիոթի մտքում` պոեմը գրելուց (օրինակ, դանթեի Աստվածային կատակերգությունից, իռլանդական էպոսից կամ Աստվածաշնչից ևն, ևն): Հայ ընթերցողին սրանք ոչ մի բան չեն ասում:

Անկասկած ա, որ Էլիոթը չափազանց օժտված պոետ ա, բայց Դալիի, ուշ շրջանի Պիկասոյի, Պարաջանովի ու սրանց պես տաղանդավոր ստեղծողների նման օգտվել ա թագավորի նոր հագուստի սինդրոմից: Ուրիշները ոնց կուզեն, բայց ես սրան հավատում եմ:

Էլիոթի հաստատած ազատ ոտանավորի էս մոդան սաղ աշխարհի ու մանավանդ հայ նոր պոեզիայի համար համարյա կործանարար էղավ: Բայց եթե արեվմուտքի ազատ ոտանավորն էլի մի բանի նման ա, որտեվ բոլորը չեն, որ Էլիոթի պես ծայր աստիճան խրթին են գրում, հայ նոր պոեզիան, իսկական ազատ ոտանավորից խաբար չըլնելով, հենց իմացան, թե որ ահավոր խրթին կամ անսովոր արձակ գրեն ու էտի ոտանավորի պես տողատեն, ուրեմը, իսկական ազատ ոտանավոր գրած կըլնեն: Ափսոս:

Սրա ներքեվը դրել եմ Էլիոթի Փուչ մարդը պոեմի իմ ու Սամվել Մկրտչյանի թարգմանությունները (ձեռս մենակ էսի ունի Էլիոթից թարգմանած): Ես ձգտել եմ Էլիոթի գործի պոեզիան պահեմ, պահեմ դրա հանգերի, ալիտերացիաների ու ասոնանսների առկայությունը, ինչքան կարացել եմ: Սկզբում դրել եմ Էլիոթի բնագիրը:

Բնագրի մեջը կարեվոր են սուլող հնչյունները, մոտիկ ու հեռու հանգերը, նման բաղաձայններն ու նույնական ձայնավորները: Սրանցից ամենակարեվորները հաստացրե ու թեքել եմ:

Ս. Մկրտչյանի արածը շատ բարեխիղճ արած բառացի թարգմանություն ա, բայց էտի պոեզիա չի, որտեվ հանգ համարյա չունի, էղածն էլ խեղճ ու կրակ ա, մնացած բաների մասին էլ չեմ ասում:

The Hollow Men

Mistah Kurtz – he dead.

A penny for the Old Guy

1

We are the hollow men

We are the stuffed men

Leaning together

Headpiece filled with straw. Alas!

Our dried voices, when

We whisper together

Are quiet and meaningless

As wind in dry grass

Or rats’ feet over broken glass

In our dry cellar

Shape without form, shade without colour,

Paralysed force, gesture without motion;

Those who have crossed

With direct eyes, to death’s other Kingdom

Remember us – if at all – not as lost

Violent souls, but only

As the hollow men

The stuffed men.

2

Eyes I dare not meet in dreams

In death’s dream kingdom

These do not appear:

There, the eyes are

Sunlight on a broken column

There, is a tree swinging

And voices are

In the wind’s singing

More distant and more solemn

Than a fading star.

Let me be no nearer

In death’s dream kingdom

Let me also wear

Such delebrate disguises

Rat’s coat, crowskin, crossed staves

In a field

Behaving as the wind behaves

No nearer –

Not that final meeting

In the twilight kingdom.

3

This is the dead land

This is the cactus land

Here the stone images

Are raised, here they receive

The supplication of a dead man’s hand

Under the twinkle of a fading star.

Is it like this

In death’s other kingdom

Waking alone

At the hour when we are

Trembling with tenderness

Lips that would kiss

Form prayers to broken stone.

Trembling with tenderness

Lips that would kiss

Form prayers to broken stone.

4

The eyes are not here

There are no eyes here

In this valley of dying stars

In this hollow valley

This broken jaw of our lost kingdoms

In this last of meeting places

We grope together

And avoid speech

Gathered on this beach of the tumid river

Sightless, unless

The eyes reappear

As the perpetual star

Multifoliate rose

Of death’s twilight kingdom

The hope only

Of empty men.

Here we go round the prickly pear

Prickly pear prickly pear

Here we go round the prickly pear

At five o’clock in the morning.

Between the idea

And the realty

Between the motion

And the act

Falls the shadow

For Thine is the Kingdom

Between the conception

And the cration

Between the emotion

And the response

Falls the shadow

Life is very long

Between the desire

And the spasm

Between the potency

And the existence

Between the essence

And the descent

Falls the shadow

For Thine is the Kingdom

For Thine is

Life is

For Thine is the

This is the way the world ends

This is the way the world ends

This is the way the world ends

Not with a bang but a whimper.

ՓՈՒՉ ՄԱՐԴԻԿ

Թարգմանությունը՝

Մերուժան Հարությունյանի

Մեռավ…Միստահ Կուռցը:

Մի գռոշ` խեղճ Գային

1

Մա՛րդ ենք փուչ

Խցած ու փուչ

Գլուխգլխի

Գլխամասը լիքը ծղոտ: Ավա՜ղ

Մեր չորացած ձեները

Երբ փսփսում ենք գլուխ-գլխի

Փո՛ւչ են ու խաղաղ

Ոնց որ չոր խոտի մեջ քամի՛ խաղա

Կամ թաթերն առնետի – փշրված շուշեքի վրա– Մեր չոր մառանում:

Անձև ձև, անշուք շվաք

Անշարժ շարժ, անդամալույծ ուժ:

Ով անցել ա աչքով անշեղ

Է՛ն մի Արքայությունը մահի

Հիշում ա մեզ – թե հիշում ա իհարկե –

Բայց ոչ թե ոնց-որ կորած ու

Դշխեմ հոգի – այլ

Ոնց-որ մա՛րդ փուչ –

Խցած ու փուչ:

2

Էրազ արքայության մեջ մահի

Չեն էրեվում աչքե՛րն էն

Որ ռիսկ չեմ անում էրազիս տենամ:

Աչքե՛րն են, տե՛ս, արծնաջուր-ջուր

Ջարդուխուրդ սյան վրա

Ծա՛ռ ա շորորում տե՛ս

Քամու շորերում

Ավելի հեռու ու

Ավելի լուրջ-լուրջ

Քան ա՛ստղն արդեն աղջամուղջ:

Թո էլ հե՛չ չմոտենամ

Էրազ արքայության մեջ մահի

Թո ես էլ հագնեմ ընե՛նց քող-շղարշ

Ոնց որ մո՛րթն առնետի, մա՛շկն ագռավի,

o՛ղը տակառի

Դաշտում – հենց քամու նման

Թո չմոտենա՛մ ...

Ո՛չ – էտ հանդիպմանը վերջնական

Աղջամուղջ արքայության մեջ:

3

Մեռա՛ծ երկիրն ա էսի

Կակտո՛ւս երկիրն ա էսի

Քա՛ր պատկերներ են ըստե

Քանդակած, ըստե ձե՛ռը մեռածի

Աղաչո՛ւմ ա դրանց

Աղջամուղջ աստղի թրթռոցի տակ:

Ըսե՞նց ա որ

Է՛ն մի Արքայության մեջ մահի

Որ զարթնես մեն-մենակ

Է՛ն ժամին

Երբ դողում ենք քնքշանքից

Շուրթերը որ պտի համբուրեին

Աղոթո՛ւմ են ջարդուխուրդ քարին:

4

Աչքերն ըստե չե՛ն

Չէ՛, չէ՛, ըստե չե՛ն

Մեռնող աստղերի էս դաշտում

Էս փո՛ւչ դաշտում

Էս ջարդուխուրդ ծնո՛տը

Մեր կորած արքայության:

Ամբոխված – վարար գետի է՛ս ափին

Ժամադրության էս վերջի՛ն վայրում

Իրա՛ր հետ խարխափում

Ու խոսքից ե՛նք խուսափում:

Անտեսարան, մինչև

Աչքերը նորից չէրեվան

Ոնց որ ա՛ստղը հավերժ

Մթնշաղ մահի արքայության

Բազմաթերթ վարդ –

Դատարկ մարդու

Հո՛ւյսը մեն-միակ:

5

Պարում ենք շուրջը փշոտ տանձի

Պարում ենք շուրջը փշոտ տանձի

Պարում ենք շուրջը փշոտ տանձի

Առավոտը-լուս վեց անց կեսին:

Արանքն իդեայի ու

Գոյի

Արանքը շարժի ու

Գործողության

Ստվե՛րն ա ընգած

Զի քո՛ է արքայություն

Արանքը հղանալու ու

Արարելու

Արանքն զգացմունքի ու

Արձագանքի

Ստվերն ա ընգած

Կյանքը շա՛տ ա երկար

Արանքը ցանկության ու

Կարկամելու

Արանքն ունակության ու

Կեցության

Արանքն հավերժի ու

Գահավեժի

Ստվե՛րն ա ընգած

Զի քո՛ է արքայություն

Զի քո՛ է

Կյանքը շա՛տ ա

Զի քո՛ է արք…

Կյանքն ըսե՛նց ա պրծնում

Կյանքն ըսե՛նց ա պրծնում

Կյանքն ըսե՛նց ա պրծնում

Ոչ թե շրխկոցով այլ կաղկանձով:

ՍՆԱՄԵՋ ՄԱՐԴԻԿ

Թարգմանությունը՝

Սամվել Մկրտչյանի

Մեռավ…Միստահ Կուռցը:

Մի գռոշ` խեղճ Գային

1

Մենք սնամեջ մարդիկ ենք

Եվ խրտվիլակներ,

Խոնարհելով ծղոտով լցված

Գլուխները մեր:

Ավաղ ձայներն անտենչ

Մինչ շշնջում ենք միասին հակված

Անիմաստ են ու դառնանուն

Ինչպես քամին չոր խոտի մեջ

Կամ կոտրված ապակու վրա

Առնետների ոտքերը՝ խոնավ մառանում:

Պատկեր առանց ձեվի, երանգ առանց գույնի

կաթվածահար ուժ, ընթացք առանց շարժման:

Նրանք ովքեր կտրեցին անցան

ուղիղ հայացքով Մահվան մյուս Արքայությունը

Հիշում են (եթե հիշում են) մեզ

Ոչ որպես վայրագ, կորած հոգիների

Այլ միայն որպես

Սնամեջ մարդկանց,

Խրտվիլակների:

2

Երազների մեջ վախենում եմ աչքեր տեսնել –

Մահվան երազի արքայությունում

Չեն հայտնվում դրանք.

Այնտեղ աչքերը

Արեվաշող են՝ ջարդված սյան վրա

Այնտեղ, մի ծառ է օրորվում

Իսկ ձայները

Քամու երգի մեջ

Մարող աստղից անգամ

Հեռու են ու ավելի շքեղ:

Մահվան երազի արքայությունում

Ինքս էլ կկրեմ

Նրբին դիմակներ

Խաչված ցուպեր, առնետի ու ագռավի մորթ

Ընդարձակ դաշտում

Եվ միշտ քամուն հնազանդ,

ոչ ավելի մոտ...

Միայն չլինի վերջին հանդիպումը

Աղջամուղջի արքայությունում:

3

Սա մեռած երկիրն է,

Կակտուսի երկիրը

Այստեղ են հառնում քարե

Կուռքերը և ստանում

Ողորմածությունը մեռյալ ձեռքի

Հանգչող աստղերի շողի ներքո:

Այսպե՞ս է լինում

Մահվան մյուս արքայությունում

Արթնանալ մենակ

Այն ժամին երբ մենք

Դողում ենք քնքշանքից

Շուրթեր որոնք գիտեին համբուրել

Ջարդված քարին են աղոթք ասում:

4

Աչքերն այստեղ չեն

Այստեղ աչքեր չկան

Մեռնող աստղերի այս դաշտավայրում

Սնամեջ դաշտում

Եվ մեր կորուսյալ արքայությունների

Ջարդված երախում

Որ վերջին վայրն է մեր հանդիպման

Մենք խարխափում ենք կուրացած

Եվ չենք խոսում

Հղի գետի ափին կանգնած

Կուրացած, մինչեվ

Աչքերն են հայտնվում

Ինչպես աստղը մշտնջենական

Կամ աղջամուղջի արքայության

Վարդը բազմաթերթ

Որ դատարկ մարդկանց

Հույսն է հավետ:

5

Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը

Կակտուսի շուրջը կակտուսի շուրջը

Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը

Առավոտվա ժամը հինգին:

Գաղափարի և

Իրականության միջեվ

Ընթացքի և

Գործողության միջեվ

Ստվերն է ընկնում

Զի քոնն է արքայությունը

Հղացման և

Արարման միջեվ

Զգացմունքի և

Պատասխանի միջեվ

Ստվերն է ընկնում

Կյանքը շատ երկար է

Ցանկության

Եղ ջղացնցման միջեվ

Կարողության

Եվ գոյության միջեվ

Էության

Եվ անկման միջեվ

Ստվերն է ընկնում

Զի քոնն է արքայությունը

Զի քոնն է

Կյանքը

Զի քոնն է

Այսպես է վերջանում աշխարհը

Այսպես է վերջանում աշխարհը

Այսպես է վերջանում աշխարհը

Ոչ թե պայթյունով այլ կաղկանձով:

ԳՈՐԾԱԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ

  1. Աբեղյան Մ. – Հայոց լեզվի տեսություն, Լույս հր., Երևան, 1931, 1964:
  2. Աբեղյան Մ. – Երկեր, Ը հտ., Հովհաննես Թումանյանց «Բանաստեղծություններ», ՀՍՍՀ ԳԱ հր., Երևան, 1975:
  3. Աբեղյան Մ. – Երկեր, Է հտ., Մի քանի քերականական խնդիրների մասին, ՀՍՍՀ ԳԱ հր., Երևան, 1985:
  4. Աբովյան Խ. – Վերք Հայաստանի, Սովետական գրող, Երևան, 1984:
  5. Աղայան Ղ. – Երկեր, Գ հատ., Հայպետհրատ, Երևան, 1940:
  6. Աճառյան Հր. – ԼՔՀԼ = Լիակատար քերականություն հայոց լեզվի` համեմատությամբ 562 լեզուների, հատ. 1-8, Երևան, 1952-1967:
  7. Աճառյան Հր. – ՀԱԲ = Հայերեն արմատական բառարան, ԵՊՀ հր., հատ. Ա-Դ, Երևան:
  8. Արիստոտել, Աթենական հասարակարգը, «Հայաստան», Երևան, 2000:
  9. Eckersley C. E. – Essential English, book 3, Longmans, Green @ Co. Ltd., London; Sofia, 1967:
  10. Թումանյան Հ., Երկերի ժողովածու, «Հայաստան», հտ. 1- 4, Երևան:
  11. Թումանյան Հ. – Երկերի ժողովածու` չորս հատորով, 4-րդ հտ., «Մի երկու խորհուրդ մեր գավառական մամուլին», «Հայաստան», 1969, Երևան: Տես նաև «Հորիզոն» թերթը, փետըրվարի 4, # 26, Երևան, 1910:
  12. Լոուկոտկա Չ. –Գրի զարգացումը, Հայպետհրատ, Երեվան, 1955:
  13. Hayek, F.A. – The Fatal Conceit: The Errors of Socialism, “Routledge”, London, 1988:
  14. Hayek, F.A. – Law, Liberty and Legislation, vol. 1, 2 and 3, Routledge, London.
  15. Hayek, F.A. – Law, Legislation and Liberty , հատոր 1-ին՝ Rules and Order, 1973; հտ. 2-րդ` The Mirage of Social Justice, 1976; հտ. 3-րդ The Political Order of a Free People, 1979. London, Routledge ևն):
  16. Հարությունյան Մ. – Թարգմանելու արվեստը, «Լուսաբաց», Երևան, 2008:
  17. Հարությունյան Մ. – Մաթեմատիկայի և բնական գիտությունների դասագրքերի ոճը, «Ինտեգրալ, գիտամեթոդական բնագիտական հանդես», հտ. 11-րդ, թողարկում 2, Երևան, 2008:
  18. Հարությունյան Մ.– Արտեմիզմն ու հայ պոեզիայի ողբերգությունը, «Նոր աշխարհ», # 1 (6), Երևան, 2005: (Ընդգրկված ա էս ցուցակի 15-ի մեջ, սրա թարգմանական կանոնների ցուցադրության օրինակի համար):
  19. Հարությունյան Մ.– Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը, «Լուսաբաց», Երևան, 2010, 2011:
  20. Mises L. – Human Action: A Treatise on Economics, Fox & Wilkes, San Francisco, 1965.
  21. Չարենց Ե. – Երկերի ժողովածու 4 հատորով, «Սովետական գրող», Երևան, 1986:
  22. Պոպեր Կ. Ռ.– Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, հտ. 1, «Հայաստան», 2001:
  23. Պոպեր Կ. Ռ.– Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, հտ. 2, «Հայաստան», 2006:
  24. Николис Г., Пригожин И. – Познание сложного, “Мир,” Москва, 1990:
  25. Սարուխան Հ. – Վկայություններ, «Խորհրդային գրող», Երեվան, 1989:
  26. Տերյան Վ. – Երկեր, «Սովետական գրող», Երևան, 1989:
  27. Толстой, Л. Н. – Собрание сочинений в двадцати двух томах, том 16-ый, “О народном образовании; Воспитание и образование; Прогресс и определение образования,” Художественная литература, Москва, 1983:
  28. Толстой, Л. Н. – Собрание сочинений в двенадцати томах, том 9-ый, Новая азбука и Русские книги для чтения, Правда, Москва, 1987:
  29. Осипов А. – Самоорганизация и хаос, Москва, 1983.

ՀԱՎԵԼՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Աճառյան Հր. – Հայոց լեզվի պատմություն, հատ. I, II, Հայպետհրատ, երևան, 1940-51:
  2. Աբրահամյան Ա. Ա. – Գրաբարի ձեռնարկ, «Լույս», Երևան, 1976:
  3. Абу-ль-аля-аль-Маари – Избранное, Москва, 1990.
  4. Адонц Н. – Дионисий Фракийский и армянские толкователи, Петроград, 1915:
  5. Էլիոթ Թ. Ս.Մեռյալ երկիրը, Ս. Մկրտչանի թարգմ., 1991, Ապոլոն հրատ, Երևան:
  6. Kermode F., Hollander J.Modern British Literature, 1973, Oxford University Press, London.
  7. Հարությունյան Մ. – Արևելահայ գրական լեզվի էսօրվա վիճակը, «Երկիր», 1992, ապրիլի 10-ի, 11-ի ու 14-ի համարները, Երևան:
  8. Հարությունյան Մ.– Հայագիտության ամենաողբերգական ու ամենախայտառակ էջը,
  9. Հարությունյան Մ.– Ջոնգոլիզմը, «Աղբյուր», # # 3-4, Երևան, 1999:
  10. Հարությունյան Մ. – Ինչո՞ւ են հայոց լեզվի քննությունները միշտ անարդար, «Առավոտ» օրաթերթ, Երևան, 2009 թվի օգոստոսի 26-ի ու 27- ի համարները:
  11. Հարությունյան Մ. –Զվարճալի այբ ու բեն, «Անտարես», Երևան, 2003:
  12. Հարությունյան Մ. – Մաթեմատիկայի և բնական գիտությունների դասագրքերի ոճը, «Ինտեգրալ, գիտամեթոդական բնագիտական հանդես», հատոր 11, թողարկում 2, Երևան, 2008:
  13. Հարությունյան Մ.– Թվական-գոյական զույգի գործածությունը, «Ինտեգրալ, գիտամեթոդական բնագիտական հանդես», հատոր 11, թողարկում 2, 2008, Երևան:
  14. Ղազարյան Ս. Ղ. – Հայոց լեզվի համառոտ պատմություն, Երեվան, 1981:
  15. Մանանդյան Հ. – Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները, Վիեննա, 1925:
  16. Մելիք-Բաշխյան Ստ. – Հայկական հնագրություն, ԵՊՀ հր., Երևան, 1987:
  17. Մեյե Ա. – Հայագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հրատ, Երևան, 1978:
  18. Նարեկացի Գ.Մատյան ողբերգության, Մկրտիչ Խերանյանի թարգմ., «Հայպետհրատ», Երևան, 1960:
  19. Խորենացի Մ.Պատմություն հայոց, ԵՊՀ հրատ, Երևան, 1981:
  20. Մնացականյան Աս. – Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, 1956, ՀՍՍՀ ԳԱ հրատ, Երեվան:
  21. Նարեկացի Գ.Տաղեր և գանձեր, Աշխ. Արմինե Քյոշկերյանի, ՀՍՍՀ ԳԱ Հրատ, Երևան, 1981:
  22. Նարեկացի Գ.Մատյան ողբերգության, Վազգեն Գևորգյանի թարգմ., «Սովետական գրող», Երևան, 1979,:
  23. Նարեկացի Գ.Մատյան ողբերգության, Աշոտ Պետրոսյանի թարգմ., «Լեգալ Պլիւս», Երևան, 2008:
  24. Շարաբխանյան Պ. Ե.Գրաբարի դասընթաց, ԵՊՀ հրատ, Երևան, 1974:
  25. Շահազիզ Ե. – Դիվան Խ. Աբովյանի, Արմֆան, Յերեվան, 1949:
  26. Քուչակ Ն. – Հայրենի կարգավ, կազմ. Ավ. Ղուկասյան, Հայպետհրատ, Երևան, 1957:
  27. Feynman R. P., Leighton R. B., Sands M.The Feynman Lectures on Physics, Addison-Wesley, Massachusetts, 1963-1965:
  28. Ֆրեզեր Ջ. Ջ. – Ոսկե ճյուղը, «Հայսատան», Երևան, 1989:
  29. Frazer J. G. Adonis, Attis, Osiris, “MacMillan,” London, 1907:

ՀԵՂԻՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐ ԳՐՔԵՐԸ

  1. ԱրիստոտելԱթենական հասարակարգը [8]:

Թարգմանած ա անգլերենից: Էս գործն Արիստոտելի մեզ հասած միակ «պատմական» աշխատությունն ա, ինչը նվիրված ա Աթենքի սահմանադրության պատմությանը: Թարգմանությանը կցած են թարգմանի շեղատառ դիտողություններն ու ծանոթությունները: Տեղեկություններ կան, որ Արիստո-տելի նման շարադրանքների թիվը էղել ա մոտ 158, բայց մեզ մենակ էսի՛ ա հասե: Երեվի էս 158 հատն էլ գրվել ա Արիստոտելի հանձնարարությամբ, որոնց հիման վրա էլ գրել ա իր հիմնարար գործերից մեկը` Politica-ն:

  1. Կառլ Ռեյմունդ ՊոպերԲաց հասարակությունն ու դրա թշնամիները [22-23]:

Թարգմանած ա անգլերենից: Սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության, լիբերալիզմի ու լիբերալիզմի պատմության մասին ա: Առաջի հատորը Պլատոնի գործերի վերլուծությունն ու հին հունական դեմոկրատիայի պատմությնն ա, ու ցույց ա տրված, որ մեր օրերի տոտալիտարիզմի ու ավտորիտարիզմի ակունքները Պլատոնի ու Հերակլիտոսի աշխատություններն են: Առաջին հատորում նաև թարգմանի դիտողություններն ու ծանոթագրություններն են, ու թարգմանն առաջարկել է նյութը լուսաբանող զգալի թվով գրականություն: Նույնն արված էր համ էլ 2-րդ հատորում, բայց հրատարակիչը դրանք հանեց: Երկրորդ հատորը նվիրված ա Արիստոտելի, Հեգելի ու Մարքսի գործերի վերլուծությանը, ու ցույց ա տրված, որ մեր օրերի տոտալիտարիզմը, ավտորիտարիզմը, բոլոր գույն ու երանգի նացիզմները գալիս են Հեգելի ու սրա գաղափարների վրա հիմնված Մարքսի ու Ֆիխտեի ու այլոց գործերից, իսկ Հեգելի ակունքներն էլ` Պլատոնի ու Հերակլիտոսի գաղափարներն են:

  1. Զվարճալի այբ ու բեն, «Անտարես», 2003, Երևան:

Էս գրքի առաջին մասը կազմված ա հայերենի այբուբենի տառերով սկսվող զվարճալի քառյակներից, իսկ երկրորդ մասն այբուբեն ստեղծելու սկզբունքների ու հայերենի այբուբենի աստիճանական փոփոխությունների կարճ պատմությունն ա: Հիշատակված են նաև հայկական երաժշտական խազերն ու հայկական ու հռոմեական տառային թվանշաններն ու թվերը:

  1. Հեքիաթների գանձարան – «Լուսաբաց», 2004, Երևան:

Էսի Չ. Դիկենսի, Սոմերսեթ Մոեմի, Կարել Չապեկի ու Հանս Քրիստիան Անդերսենի մի քանի հեքիաթի փոխադրությունն ա:

  1. Թարգմանելու արվեստը [16]:

Թարգմանելու արվեստին նվիրված այս գիրքն իր նախադեպը չունի ոչ միայն հայ գրականության պատմության մեջ, այլև առհասարակ, եթե նկատի առնվի սրա հակիրճությունը, սիստեմատիկայի ձևը, հեղինակային մեկնություններն ու թարգմանական «կանոնները» համակարգելու փորձը, ինչը (գոնե հայերենի համար) իրո՛ք առաջին անգամ է արվում:

Համեմատված են` Դիլան Թոմասի, Լերմոնտովի, Պուշկինի, Բլոկի, Եսենինի, Պաստեռնակի, Բրոդսկու, Բյորնսի, Ֆր ոստի, Յեյցի, Դ. Հ. Լովրենսի, Հարդու ու Էմսոնի ոտանավորների բնագրերը սրանց հայերեն թարգմանությունների հետ: Համեմատության համար ընտրված են` Պ. Սևակի, Վ. Դավթյանի, Հ. Սահյանի,Վ. Գևորգյանի, Հ. Միրզոյանի, Սադաթյանի, Ս. Վահունու, Ա. Հարությունյանի, Հ. Թամրազյանի, Ն. Աթաբեկյանի,Ա. Պողոսյանի ու այս գրքի հեղինակի թարգմանությունները:

Գրքի հավելվածը ներկայացնում ա օտար լեզուներից հայերենի փոխ առած է՛ն բոլոր բառերը, որոնք գործածվել են մեր աշխարհաբար գրականության մեջ: Հեղինակն այդ բառերը քաղել ա Հր. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանից»: Էս հավելվածը օքտակար կլինի հայերենի քննություն հանձնողներին ու ուսուցիչներին, ու, առհասարակ, հայ ընթերցողին:

Գիրքը նախատեսված ա համալսարանների ու քոլեջների է՛նն ուսանողների համար, ովքեր մասնագիտանում են թարգմանության ասպարեզում, չնայած էսի օքտակար կամ հետաքրքիր կլինի հայ գրականությամբ շահագրգիռ բոլոր անձանց` արձակագիրներին, բանաստեղծներին, լրագրողներին, ուսուցիչներին ու աշակերտներին ու, առհասարակ, բոլոր ինտելեկտուալներին:

  1. Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը,

Էս գիրքը պնդում ա, թե մենք չենք հետևում Մաշտոցի, Աբովյանի, Կոմիտասի, Թումանյանի ու մեր մնացած մեծերի պատգամներին, չնայած անընդհատ պնդում ենք, թե պահպանում ենք մեր ազգային արժեքները: Ու էսի համ էլ պատմում ա սնափառ հայագովության վնասների մասին:

Մերուժան Զավենի Հարությունյան

ԸՆՁԱՌՅՈՒԾՆ ԱԶԱՏ, ՆՐԲԱԳԵՂ ՈՒ ՃԱՊՈՒԿ

(ԳՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ)

Հրատարակչության տնօրեն`

Հեղինակի լուսանկարը` Արթուր Հարությունյանի

Ըըընդունվել է

Ընդունվել է տպագրության …-ը հունվարի 2013

Տպագրված է

«… հրատարակչատան»

տպարանում

ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ